+ Կատարել գրառում
Էջ 3 3-ից ԱռաջինԱռաջին 123
Ցույց են տրվում 21 համարից մինչև 27 համարի արդյունքները՝ ընդհանուր 27 հատից

Թեմա: Ինտեգրված դաս

  1. #21
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2019
    Գրառումներ
    277
    Հեղինակության աստիճան
    7881
    Թեմայի հետ կապված ցանկանում եմ մեջբերել Ջոն Դյուի հետևյալ խոսքերը.«Բոլոր գիտությունները սկիզբ են առնում մեր միակ մոլորակի և մեր ապրած միակ կյանքի պահանջներից: Մենք չունենք շերտավորված երկրագունդ, որի մի շերտը մաթեմատիկական, մյուսը` ֆիզիկական, մեկ ուրիշը` պատմական բնույթ ունենա և այսպես շարունակ: Մեր տևական գոյությունը այս շերտերց միայն մեկում խիստ թեական կլիներ: Մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ բոլոր ոլորտները ներհյուսված են: Բոլոր գիտությունները բխում են մեկ ընդհանուր աշխարհում առկա հարաբերություններից: Երբ երեխան այս ընդհանուր աշխարհին հարաբերվում է բազմազան, բայց կոնկրետ ու գործուն կապերով, նրա գիտելիքը բնականաբար, ընդհանրական է:Ուսուցիչն արդեն տարբեր հնարքների դիմելու կարիք չունի` պատմության դասին թվաբանական տարրեր ներմուծելու համար և այլն»:

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    naramartirosyan (09.06.2019), Nelli Antonyan (09.06.2019), Ստեփանյան Նելլի (08.06.2019), Օֆիկ Առուստամյան (12.06.2019)

  3. #22
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    20.02.2018
    Հասցե
    ք. Վանաձոր
    Գրառումներ
    577
    Հեղինակության աստիճան
    15169
    Ինտեգրված դասի ընթացքում աշակերտների որոնողական և համագործակցային աշխատանքային ձևերն ավելի ակտիվ բնույթ են կրում: Ինտեգրված առարկաների և դրանց փաստացի նյութի շուրջ կատարվող աշխատանքները բխում են բնագրի բովանդակությունից, թեմայից, լեզվից:

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.


  5. #23
    Մոդերատոր naramartirosyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.01.2018
    Հասցե
    Երևան ,Ն Չարբախ
    Գրառումներ
    385
    Հեղինակության աստիճան
    5966
    Մեջբերում Լաուրա Աթանեսյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Թեմայի հետ կապված ցանկանում եմ մեջբերել Ջոն Դյուի հետևյալ խոսքերը.«Բոլոր գիտությունները սկիզբ են առնում մեր միակ մոլորակի և մեր ապրած միակ կյանքի պահանջներից: Մենք չունենք շերտավորված երկրագունդ, որի մի շերտը մաթեմատիկական, մյուսը` ֆիզիկական, մեկ ուրիշը` պատմական բնույթ ունենա և այսպես շարունակ: Մեր տևական գոյությունը այս շերտերց միայն մեկում խիստ թեական կլիներ: Մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ բոլոր ոլորտները ներհյուսված են: Բոլոր գիտությունները բխում են մեկ ընդհանուր աշխարհում առկա հարաբերություններից: Երբ երեխան այս ընդհանուր աշխարհին հարաբերվում է բազմազան, բայց կոնկրետ ու գործուն կապերով, նրա գիտելիքը բնականաբար, ընդհանրական է:Ուսուցիչն արդեն տարբեր հնարքների դիմելու կարիք չունի` պատմության դասին թվաբանական տարրեր ներմուծելու համար և այլն»:
    Հրաշալի է ասված, հարգելի Լաուրա, շնորհակալություն:

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Nelli Antonyan (09.06.2019), Լաուրա Աթանեսյան (09.06.2019)

  7. #24
    Մոդերատոր naramartirosyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.01.2018
    Հասցե
    Երևան ,Ն Չարբախ
    Գրառումներ
    385
    Հեղինակության աստիճան
    5966
    Մեջբերում Օֆիկ Առուստամյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինտեգրված դասերը հնարավորություն են տալիս , ամրապնդել միջառարկայական կապերը, արթնացնում են հետաքրքրություն առարկայի նկատմաբ :
    « Ազիմուտների և ուղղության անկյունների որոշումը քարտեզում» դասը որոշեցի անցկացնել զինղեկի հետ ։Սովորողների ունեցած նախնական գիտելիքները աշխարհագրությունից և ռազմագիտությունից նպաստեցին դասի կայացմանը։Սովորողները տեսականորեն ներկայացրեցին դասը, ապա անցանք դասի 2-րդ մասին՝ գործնական փուլին։ Դասի գործնական մասի համար անհրաժեշտ էր կողմնացույց ,տեղագրական քարտեզ ,քանոն, մատիտ։աՍովորողները չափեցին ուղղության անկյունը ,ապա ժամացույցի սլաքի ընթացքով չափեցին կիլոմետրային գծի հս․ ուղղության և որոշվելիք ուղղության միջև գոյացած անկյունը։ Հաշվի առանելով քարտեզի ներքևում նշված խոտորման մեծությունը։
    Քննարկելու արդյունքում սովորողները հանգեցին այն եզրակացության , որ միջառարկայական կապը շատ կարևոր է,այս դասը ավելի լավ յուրացվեց իրենց կողմից։
    Վերջում երբ ամփոփում էինք դասը ,զինղեկն էլ իր հերթին կարևորեց առաջադրանք կատարող զինվորի համար անկյունների ճշգրրիտ որոշելը։
    Բավականին հետաքրքիր ,հագեցած ուսուցողական դաս էր։
    Ինֆորմատիկան ունիվերսալ առարկա: Ինֆորմատիական կապված է բոլոր առարկաների հետ: Ինչպես գիտենք ինֆորմատիկան ուսումնասիրում է ինֆորմացիայի մշակման գործընթացները: Ոսումնական բոլոր առարկաների հիմքում ընկած է ինֆորմացիան: Շատ հետաքրքիր ինտեգրված դաս է ստացվում ֆիզիկայից, երբ ասենք <<Ուղղագիծ հավասարաչափ շարժում>> թեման ուսումնասիրվում է excel ծրագրի միջոցով:
    Առաջարկում եմ բաց դաս ինֆորմատիկայից բաց դաս ինֆորմատիկայից <<Գիտությունների գալակտիկա>> թեմայով, որտեղ ներկայացված են միջառարկայան կապերը:
    Դասի նպատակնէ՝ ցույց տալ ցույց տալ ինֆորմատիկա-գրականություն- ֆիզիկա-մաթեմատիկա-քիմիա-կենսաբանություն կապը: Գրականության բաժնում ներկայացվում են Հ. Թումանյանի բնությանը վերաբերող գործերը: Ֆիզիկա բաժնում՝ Գալիլեյո Գալիլեյը իր 9 հայտնագործություններով: Մաթեմատիկա բաժնում նկարագրվում է նշված գիտությունը և Անանիա Շիրակացին: Քիմիա-կենսաբանություն բաժնում նկարագրվում է մարդը որպես էներգետիկ համակարգ և տիեզերքի անբաժանելի մասնիկը: Այս ամենը ուղեկցվում է հետաքրքիր սլայդներով և երաժշտությամբ, որոնք արդեն ներբեռնված են youtube-ում հետևյալ հղումով՝ https://www.youtube.com/channel/UCV5...vWN4GFbrAWnAtQ

    Ես գտնում եմ, որ ինֆորմատիկան միայն համակարգիչները չեն: Աշակերտները պետք է կարողանանա ոչ միայն վարժ օգտվեն համակարգիչներից, այլ կարողանան հստակ պատկերացնել, ինչու չէ նաև գրագետ բացատրել այս կամ այն ծրագրի էությունը: Բացի այդ պատկերացնեն, որ կարող են յուրաքնչյուր առարկայի համար դասին համահունչ որևէ նյութ պատրաստեն և օգտագործեն ուսուցման ընթացքում: Ահա և ինտեգրված դասի հրաշալի օրինակ: Ի վերջո ամեն ինչի հիմքում ընկած է ինֆորմացիան:
    Վերջին խմբագրող՝ naramartirosyan: 09.06.2019, 00:28:

  8. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.


  9. #25
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    14.09.2018
    Գրառումներ
    201
    Հեղինակության աստիճան
    981
    Հարգելի Առուստամյան, բացի նրանից, որ նույն երևույթին տրվում են տարբեր մեկնաբանություններ, որ աշակերտները հնարավորություն են ստանում լսել տարբեր ուսուցիչների բացատրություններ, ի վերջո նաև հասկանում են, որ օրինակ բնագիտական առարկաների ոսումնասիրման նյութը բնությունն է, պարզապես մեկն ուսումնասիրում է բնության երևույթները, մյուսը բնական օրենքները, երրորդը՝ կենդանի օրգանիզմները, չորրորդը՝ նյութը:

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  11. #26
    Սկսնակ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    15.11.2018
    Գրառումներ
    24
    Հեղինակության աստիճան
    0
    Մեջբերում Նելլի Գալստյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Առուստամյան, բացի նրանից, որ նույն երևույթին տրվում են տարբեր մեկնաբանություններ, որ աշակերտները հնարավորություն են ստանում լսել տարբեր ուսուցիչների բացատրություններ, ի վերջո նաև հասկանում են, որ օրինակ բնագիտական առարկաների ոսումնասիրման նյութը բնությունն է, պարզապես մեկն ուսումնասիրում է բնության երևույթները, մյուսը բնական օրենքները, երրորդը՝ կենդանի օրգանիզմները, չորրորդը՝ նյութը:
    Համակարծիք եմ Ձեզ հետ հարգելի Նելլի Գալստյան։

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  13. #27
    Սկսնակ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    15.11.2018
    Գրառումներ
    24
    Հեղինակության աստիճան
    0
    Մեջբերում naramartirosyan-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինֆորմատիկան ունիվերսալ առարկա: Ինֆորմատիական կապված է բոլոր առարկաների հետ: Ինչպես գիտենք ինֆորմատիկան ուսումնասիրում է ինֆորմացիայի մշակման գործընթացները: Ոսումնական բոլոր առարկաների հիմքում ընկած է ինֆորմացիան: Շատ հետաքրքիր ինտեգրված դաս է ստացվում ֆիզիկայից, երբ ասենք <<Ուղղագիծ հավասարաչափ շարժում>> թեման ուսումնասիրվում է excel ծրագրի միջոցով:
    Առաջարկում եմ բաց դաս ինֆորմատիկայից բաց դաս ինֆորմատիկայից <<Գիտությունների գալակտիկա>> թեմայով, որտեղ ներկայացված են միջառարկայան կապերը:
    Դասի նպատակնէ՝ ցույց տալ ցույց տալ ինֆորմատիկա-գրականություն- ֆիզիկա-մաթեմատիկա-քիմիա-կենսաբանություն կապը: Գրականության բաժնում ներկայացվում են Հ. Թումանյանի բնությանը վերաբերող գործերը: Ֆիզիկա բաժնում՝ Գալիլեյո Գալիլեյը իր 9 հայտնագործություններով: Մաթեմատիկա բաժնում նկարագրվում է նշված գիտությունը և Անանիա Շիրակացին: Քիմիա-կենսաբանություն բաժնում նկարագրվում է մարդը որպես էներգետիկ համակարգ և տիեզերքի անբաժանելի մասնիկը: Այս ամենը ուղեկցվում է հետաքրքիր սլայդներով և երաժշտությամբ, որոնք արդեն ներբեռնված են youtube-ում հետևյալ հղումով՝ https://www.youtube.com/channel/UCV5...vWN4GFbrAWnAtQ

    Ես գտնում եմ, որ ինֆորմատիկան միայն համակարգիչները չեն: Աշակերտները պետք է կարողանանա ոչ միայն վարժ օգտվեն համակարգիչներից, այլ կարողանան հստակ պատկերացնել, ինչու չէ նաև գրագետ բացատրել այս կամ այն ծրագրի էությունը: Բացի այդ պատկերացնեն, որ կարող են յուրաքնչյուր առարկայի համար դասին համահունչ որևէ նյութ պատրաստեն և օգտագործեն ուսուցման ընթացքում: Ահա և ինտեգրված դասի հրաշալի օրինակ: Ի վերջո ամեն ինչի հիմքում ընկած է ինֆորմացիան:
    Կրթության ժամանակակից կողմնորոշումը սերտորեն կապված է համակարգչային և ժամանակից տեխնոլոգիաներին: Այնպես որ, դասերը, միանշանակ, ինտեգրված են համակարգչային գիտությանը, որով ամրապնդում են նոր գիտելիքները անհատական համակարգչային ուսուցման համար: Ժամանակակից սովորողները մեծ հաճույքով են աշխատում համակարգչով, որն էլ դասը դարձնում է ավելի հետաքրքրաշարժ:

+ Կատարել գրառում
Էջ 3 3-ից ԱռաջինԱռաջին 123

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •