+ Կատարել գրառում
Էջ 1 4-ից 123 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 33 հատից

Թեմա: Ինտեգրված դաս

  1. #1
    Սկսնակ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    15.11.2018
    Գրառումներ
    27
    Հեղինակության աստիճան
    0

    Ինտեգրված դաս

    Ինտեգրված դասերի նպատակն է սովորողներին հնարավորություն տալ տարբեր առարկաներից ունեցած ակադեմիական գիտելիքները իրար կապել, ունեցած գիտելիքները կիրառել,գնահատել սովորողների աշխատանքի արդյունքը:Ինտեգրված դասերիը հնարավորություն են տալիս ավելի ամրապնդել միջառարկայական կապերը։

  2. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    hasmikchar (03.06.2019), haykazovna23 (26.06.2019), Karine Barseghyan (06.06.2019), LarisaB (22.05.2019), naramartirosyan (09.06.2019), Nelli Antonyan (09.06.2019), Ալվարդ_Մ (30.05.2019), Անահիտ Պետրոսյան (21.06.2019), Անուշ Հովհաննիսյան (22.05.2019), Լաուրա Աթանեսյան (22.05.2019), Լիա Մ (23.05.2019), Կարինե Զիլֆիմյան (23.05.2019), Ռուզաննա Խաչատրյան (21.05.2019)

  3. #2
    Սկսնակ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    15.11.2018
    Գրառումներ
    27
    Հեղինակության աստիճան
    0
    Ինտեգրված դասում կարևոր է հարցեր կազմելը ։ Հարցերը պետք է բոլոր ինտեգրված առարկաներից լինեն հավասարապես,ցույց տան դեպի դասի նպատակը տանող անհրաժեշտ ուղղությունը ։ Հարցերը պետք է լինեն բաց ։ Անհրաժեշտ է քննարկում և պատասխանը պետք է փնտրել մեկից ավելի առարկաների մեջ։

  4. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    hasmikchar (03.06.2019), haykazovna23 (26.06.2019), Karine Barseghyan (06.06.2019), naramartirosyan (09.06.2019), Nelli Antonyan (09.06.2019), Անահիտ Պետրոսյան (21.06.2019), Անուշ Հովհաննիսյան (22.05.2019)

  5. #3
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    14.09.2018
    Գրառումներ
    201
    Հեղինակության աստիճան
    981
    Հարգելի Օֆիկ Առուստամյան, շատ հետաքրքիր թեմա եք ընտրել: Իսկապես, ինտեգրված դասերը շատ են օգնում երևույթները միաժամանակ մի քանի կողմերից դիտարկելու և ուսումնասիրելու համար, ինչն էլ, անխոս նպաստում է ուսուցանվող նյութի լիարժեք ամրապնդմանը:

  6. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.


  7. #4
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    14.07.2018
    Հասցե
    Ք.Սիսիան
    Գրառումներ
    139
    Հեղինակության աստիճան
    1145
    Մեջբերում Օֆիկ Առուստամյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինտեգրված դասերի նպատակն է սովորողներին հնարավորություն տալ տարբեր առարկաներից ունեցած ակադեմիական գիտելիքները իրար կապել, ունեցած գիտելիքները կիրառել,գնահատել սովորողների աշխատանքի արդյունքը:Ինտեգրված դասերիը հնարավորություն են տալիս ավելի ամրապնդել միջառարկայական կապերը։
    Հարգելի գործընկեր շատ կարևոր հարց եք առաջ քաշել ,սովորողների վերլուծական կարողությունների զարգացման մեջ շատ կարևոր են ինտեգրված դասերը: Ես ևս այդպիսի դասեր եմ վարել՝ կենսաբանությունից և քիմիայից , նաև կենսաբանությունից ու ֆիզիկայից : Դա շատ է խթանում սովորողների թե տրամաբանական մտածողությունը , թե երևույթները մեծ համատեքստում տեսնելու ,վերլուծելու կարողությունը:

  8. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    haykazovna23 (26.06.2019), Karine Barseghyan (06.06.2019), Nelli Antonyan (09.06.2019), Լաուրա Աթանեսյան (23.05.2019), Ռուզաննա Խաչատրյան (23.05.2019), Օֆիկ Առուստամյան (22.05.2019)

  9. #5
    Մոդերատոր LarisaB-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2019
    Գրառումներ
    131
    Հեղինակության աստիճան
    3525
    Մեջբերում Օֆիկ Առուստամյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինտեգրված դասերի նպատակն է սովորողներին հնարավորություն տալ տարբեր առարկաներից ունեցած ակադեմիական գիտելիքները իրար կապել, ունեցած գիտելիքները կիրառել,գնահատել սովորողների աշխատանքի արդյունքը:Ինտեգրված դասերիը հնարավորություն են տալիս ավելի ամրապնդել միջառարկայական կապերը։
    Հարգելի Օֆիկ Առուստամյան շատ կարևոր թեմա եք ներկայացրել:
    Արդի ժամանակաշրջանի առանձնահատկություններից է գիտելիքների ինտեգրման միտումը: Ըստ Վ. Վ. Վերնադսկու՝ «Գիտության առաջընթացը և գիտելիքների աճը վերացնում է սահմաններն առանձին գիտությունների միջև, հարակից գիտու¬թյունների սահմանային տիրույթներում առաջանում են նոր գիտություններ և ուղղություններ: Մենք մասնագիտանում ենք ոչ թե առանձին գիտությունների բնագավառներում, այլ առաջացած պրոբլեմների լուծման մեջ:» Իսկ ինչ է նշանակում ինտեգրում: Այն լատիներենից թարգմանաբար նշանակում է վերականգնում, համալրում, մասերի միավորում մեկ ամբողջի մեջ (integer-ամբողջ) ոչ թե մեխանիկորեն, այլ փոխադարձ ներթափանցմամբ:Գոյություն ունեն ինտեգրման տարբեր տեսակներ` ըստ մեթոդների, հնարների, մակարդակների, ուղղությունների: Ինտեգրումը լինում է հորիզոնական` տարբեր ուսումնական առարկաների նման նյութի միավորում, և ուղղահայաց` երբ մեկ ուսուցիչը միավորում է տվյալ առարկայի ուսումնական նյութը, որն ուսումնասիրվել է ուսման տարբեր տարիների ընթացքում բարդության տարբեր աստիճաններով: Ինտեգրված դասերը հնարավորություն են տալիս ձևավորել հստակ պատկերացումներ շրջակա աշխարհի մասին, ցույց տալ միջառարկայական կապերը, դրդում են աշակերտներին հետազոտական գործունեության, ստիպում են աշակերտներին ձևակերպել հարցեր և փնտրել պատասխանները, արթնացնում են հետաքրքրություն առարկայի նկատմաբ, նպաստում են մոտիվացիայի առաջացմանը:

  10. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    haykazovna23 (26.06.2019), Karine Barseghyan (06.06.2019), Nelli Antonyan (09.06.2019), Ռուզաննա Խաչատրյան (23.05.2019), Օֆիկ Առուստամյան (22.05.2019)

  11. #6
    Սկսնակ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    15.11.2018
    Գրառումներ
    27
    Հեղինակության աստիճան
    0
    Ինտեգրված դասի ընթացքի պլանավորում
    1․Դասի վերնագիր
    2․Ինտեգրված առարկաները
    3․Դասի տևողությունը
    4․Դասի նպատակը
    5․Դասի խնդիրները
    6․Դասի հիմնական հարցերը
    5․Դասի համար պահանջվող նյութերը
    6․Սովորողների նախնական գիտելիքները
    7․Դասի ընթացքի նկարագրությունը

  12. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    haykazovna23 (26.06.2019), Karine Barseghyan (06.06.2019), naramartirosyan (09.06.2019), Nelli Antonyan (09.06.2019)

  13. #7
    Սկսնակ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    15.11.2018
    Գրառումներ
    27
    Հեղինակության աստիճան
    0
    Հարգելի գործընկերներ , շնորհակալություն նյութին արձագանքելու համար։

  14. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    haykazovna23 (26.06.2019), Karine Barseghyan (06.06.2019), naramartirosyan (09.06.2019), Nelli Antonyan (09.06.2019)

  15. #8
    Սկսնակ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    15.11.2018
    Գրառումներ
    27
    Հեղինակության աստիճան
    0
    Ինտեգրված դասերը հնարավորություն են տալիս , ամրապնդել միջառարկայական կապերը, արթնացնում են հետաքրքրություն առարկայի նկատմաբ :
    « Ազիմուտների և ուղղության անկյունների որոշումը քարտեզում» դասը որոշեցի անցկացնել զինղեկի հետ ։Սովորողների ունեցած նախնական գիտելիքները աշխարհագրությունից և ռազմագիտությունից նպաստեցին դասի կայացմանը։Սովորողները տեսականորեն ներկայացրեցին դասը, ապա անցանք դասի 2-րդ մասին՝ գործնական փուլին։ Դասի գործնական մասի համար անհրաժեշտ էր կողմնացույց ,տեղագրական քարտեզ ,քանոն, մատիտ։աՍովորողները չափեցին ուղղության անկյունը ,ապա ժամացույցի սլաքի ընթացքով չափեցին կիլոմետրային գծի հս․ ուղղության և որոշվելիք ուղղության միջև գոյացած անկյունը։ Հաշվի առանելով քարտեզի ներքևում նշված խոտորման մեծությունը։
    Քննարկելու արդյունքում սովորողները հանգեցին այն եզրակացության , որ միջառարկայական կապը շատ կարևոր է,այս դասը ավելի լավ յուրացվեց իրենց կողմից։
    Վերջում երբ ամփոփում էինք դասը ,զինղեկն էլ իր հերթին կարևորեց առաջադրանք կատարող զինվորի համար անկյունների ճշգրրիտ որոշելը։
    Բավականին հետաքրքիր ,հագեցած ուսուցողական դաս էր։

  16. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    haykazovna23 (26.06.2019), Karine Barseghyan (06.06.2019), Nelli Antonyan (09.06.2019), Ստեփանյան Նելլի (08.06.2019), Ռուզաննա Խաչատրյան (23.05.2019)

  17. #9
    Ավագ մասնակից Ռուզաննա Խաչատրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.01.2017
    Գրառումներ
    339
    Հեղինակության աստիճան
    7827
    Հարգելի՛ Օֆիկ, հետաքրքիր թեմա եք ընտրել քննարկման համար:
    Ինտեգրացված դասերը հզոր խթան են հանդիսանում: Սովորողները սկսում են վերլուծել, համեմատել, որոնել երկու օբյեկտների ու երևույթների միջև կապը: Այն հոգնածությունը, ձանձրույթը, որը սովորողների մոտ նկատվում է միանման դասից, վերանում է, այս դեպքում դասը առաջացնում է հետաքրքրություն:
    Ինտեգրված դասերը հաճախ ուղեկցվում են բացահայտումներով ու հայտնագործություններով, առաջ է գալիս ստեղծականությունը, հետազոտական աշխատանքը:

  18. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    haykazovna23 (26.06.2019), Karine Barseghyan (06.06.2019), Nelli Antonyan (09.06.2019), Ստեփանյան Նելլի (08.06.2019), Լաուրա Աթանեսյան (23.05.2019), Կարինե Զիլֆիմյան (23.05.2019), Օֆիկ Առուստամյան (23.05.2019)

  19. #10
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2019
    Գրառումներ
    301
    Հեղինակության աստիճան
    10145
    Հարգելի Օֆիկ ինտեգրված դասերը միշտ էլ արդյունավետ են լինում: Սովորողները հնարավորություն են ստանում բարդ խնդիրները տարբեր տեսանկյուններից ընկալել, որն էլ հնարավորություն է տալիս ավելի լավ հասկանալ տվյալ թեման:

  20. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    haykazovna23 (26.06.2019), Karine Barseghyan (06.06.2019), Nelli Antonyan (09.06.2019), Ստեփանյան Նելլի (08.06.2019), Զարուհի Մարգարյան (27.05.2019), Կարինե Զիլֆիմյան (23.05.2019), Օֆիկ Առուստամյան (23.05.2019)

+ Կատարել գրառում
Էջ 1 4-ից 123 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 2 հոգի. (1 անդամ և 1 հյուր)

  1. Օֆիկ Առուստամյան

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •