+ Կատարել գրառում
Ցույց են տրվում 1 համարից մինչև 4 համարի արդյունքները՝ ընդհանուր 4 հատից

Թեմա: Հայկական հարցի հեռանկարները

  1. #1
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    23.02.2017
    Գրառումներ
    14
    Հեղինակության աստիճան
    0

    Հայկական հարցի հեռանկարները

    Հայաստանի անկախ պետականության կերտումը, հայրենի ժողովրդի վերելքը և բարորությունը Հայկական հարցի լուծման ճանապարհին թափված ջանքերի գրավականն ու նախապայմանն են: Իսկ արցախյան ազատագրական շարժումը՝ Հայկական հարցի լուծման պայքարի առանցքն է ու հետագա հաջողությունների բանալին: Հայաստանի պետականության կերտումը և Արցախյան հարցի ազգանպաստ լուծումը պետք է դառնան Հայկական հարցի վեջնական լուծման հաստատուն հիմքերը և մեկնակետը, այսինքն մեր գերագույն նպատակի՝ Ազատ, Անկախ և միացյալ Հայաստանի իրագործման: Ահա էությունը հայոց պահանջատիրության:
    Հայաստանի պետականության ամրապնդման ու հարատևման, հայրենի ժողովրդի բարօրության ու բարգավաճման ապահովումը : Սա հնարավոր է կլինի միայն այն ժամանակ, երբ լուծված կլինեն Հայաստանի հիմնահարցերը: Նորանկախ հայաստանի Հանրապետության պատմությունը սերտած ամեն մեկը կարող է թվարկել դրանք:
    - Ժողովրդավարության կատարյալ կիրարկում բոլոր բնագավառներում, մանավանդ՝ խոսքի, գործի ու խղճի ազատությունը:
    - Տնտեսական և սոցիալական կյանքի բարելավում՝ արտագաղթի, մանավանդ Հայաստանի գիտական կադրերի արտահոսքի առաջն առնելու համար:
    - Կրթադաստիարակչական առողջ և արդիական համակարգի ստեղծում՝ նոր սերնդի ազգային ու քաղաքական լավագույն դաստիարակությունն ապահովելու համար:
    - Անվերջ կարելի է թվարկել:
    - Եվ, վերջապես, իշխանությունների հանձնառությունը: Հայ դարի պայքարը մինչև վերջ տանելու, տեր կանգնելու հայ ազգային պահանջատիրությանը:
    Արցախյան հարցի բարենպաստ լուծում, որն իրականանալու Հայաստան - Արցախ - Սփյուռքը միացյալ ջանքերով:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  3. #2
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    27.12.2016
    Գրառումներ
    24
    Հեղինակության աստիճան
    0
    Լիովին համաձայն եմ : Մենք պետք է այնքան կայացած լինենք, որ մեր խոսքը ծանրակշիռ լինի համաշխարհային ասպարեզում

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lusine.Tserunyan (30.05.2019), Լաուրա Աթանեսյան (29.05.2019)

  5. #3
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2019
    Գրառումներ
    273
    Հեղինակության աստիճան
    7665
    Ղարաբաղի հարցը Բաքվից, Երևանից ու Մոսկվայից բացի արծարծվում է նաև ԱՊՀ-ում, ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում, Վաշինգտոնում և այլ մայրաքաղաքներում: Այդ պայմաններում, երբ Արցախի հիմնախնդրի լուծումը միջազգային դիվանագիտական մարմիններից է կախված, այլևս այսքան տարիների զինված պայքարը , հայ ժողովրդի լավագույն զավակների զոհաբերությունները և գերմարդկային սխրանքներով հայկական հողեր ազատագրելն անիմաստ կդառնան, եթե այդ մարմինների առաջադրած լուծումը ծանր զիջումներ պահանջի:
    Վերջին խմբագրող՝ Լաուրա Աթանեսյան: 29.05.2019, 22:00:

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Lusine.Tserunyan (30.05.2019)

  7. #4
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    30.05.2019
    Գրառումներ
    30
    Հեղինակության աստիճան
    0
    Ճիշտ դիտարկում

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Lusine.Tserunyan (30.05.2019)

+ Կատարել գրառում

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •