+ Կատարել գրառում
Էջ 2 5-ից ԱռաջինԱռաջին 1234 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 11 համարից մինչև 20 համարի արդյունքները՝ ընդհանուր 49 հատից

Թեմա: Ուսումնական և արտածրագրային (ազգագրական) նյութերի ուսուցման զուգադրումը և մատուցումը

  1. #11
    Մասնակից Կարինե Զիլֆիմյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.11.2018
    Գրառումներ
    96
    Հեղինակության աստիճան
    3491
    1.jpg 2.jpg 3.jpg 4.jpg 5.jpg

    Առաջադրանքների առաջին էջում կանաչ և կապույտ գույները հուշում են, թե որ խումբը որ հարցին պիտի պատասխանի:
    Երկրորդ էջի առաջադրանքը (ձայնագրված) պահանջում է կապույտով ընդգծված հատվածները փոխարինել դարձվածքներով և կետադրել նախադասությունները:
    Վերջին խմբագրող՝ Կարինե Զիլֆիմյան: 19.05.2019, 23:35:

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Լաուրա Աթանեսյան (27.05.2019), Լիա Մ (20.05.2019), Լիլիթ Աբաջյան (21.05.2019)

  3. #12
    Մասնակից Կարինե Զիլֆիմյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.11.2018
    Գրառումներ
    96
    Հեղինակության աստիճան
    3491

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Լիա Մ (20.05.2019), Լիլիթ Աբաջյան (21.05.2019)

  5. #13
    Մասնակից Կարինե Զիլֆիմյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.11.2018
    Գրառումներ
    96
    Հեղինակության աստիճան
    3491
    11.jpg 12.jpg 13.jpg 14.jpg 15.jpg

    15-րդ էջի առաջադրանքը պահանջում է բաց թողած տեղերը լրացնել կապակցող միջոցներով և կետադրել այնպես, որ համապատասխանեն տրված գծապատկերներին:

  6. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Լաուրա Աթանեսյան (26.05.2019), Լիա Մ (20.05.2019), Լիլիթ Աբաջյան (21.05.2019)

  7. #14
    Մասնակից Կարինե Զիլֆիմյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.11.2018
    Գրառումներ
    96
    Հեղինակության աստիճան
    3491


    Տեղադրում եմ նաև դասի սկզբում ներկայացվող տեսանյութը (տեսանյութը պատրաստել եմ ինքս, բայց ձայնագրված է աշակերտուհի):

  8. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Լաուրա Աթանեսյան (26.05.2019), Լիա Մ (20.05.2019), Լիլիթ Աբաջյան (21.05.2019)

  9. #15
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2019
    Գրառումներ
    273
    Հեղինակության աստիճան
    7665
    Հարգելի Կարինե, եթե 10- րդ դասարանում ևս ունեք այդպիսի համապատասխան թեմա կարելի էր ինտեգրված դաս կազմակերպել հասարակագիտություն առարկայի հետ, քանի որ այդ դասարանում թեմա ենք անցնում «մոդա և տարազ»: Շատ հետաքրքիր ինտեգրված դաս կլիներ, որովհետև շատ հետաքրքիր հանձնարարություններ էիք նախապատրաստել, որոնք ինձ շատ դուր եկան:

  10. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Լիա Մ (28.05.2019), Լիլիթ Աբաջյան (27.05.2019), Կարինե Զիլֆիմյան (27.05.2019)

  11. #16
    Մասնակից Կարինե Զիլֆիմյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.11.2018
    Գրառումներ
    96
    Հեղինակության աստիճան
    3491
    Մեջբերում Լաուրա Աթանեսյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Կարինե, եթե 10- րդ դասարանում ևս ունեք այդպիսի համապատասխան թեմա կարելի էր ինտեգրված դաս կազմակերպել հասարակագիտություն առարկայի հետ, քանի որ այդ դասարանում թեմա ենք անցնում «մոդա և տարազ»: Շատ հետաքրքիր ինտեգրված դաս կլիներ, որովհետև շատ հետաքրքիր հանձնարարություններ էիք նախապատրաստել, որոնք ինձ շատ դուր եկան:
    Շնորհակալություն գնահատականի համար, հարգելի Լաուրա: Նույն այս առաջադարանքները որոշակի փոփոխություններով և լրացումներով կարելի է համապատասխանեցնել 10-րդ դասարանի թեմաներին: Իսկ տարազի ժողովրդական ընկալումների և դրանց հետ կապված ծիսական արարողությունների մասին տեղեկությունները, որոնք սովորեցրել եմ աշակերտներին, կտեղադրեմ ստորև:

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Լիա Մ (28.05.2019), Լիլիթ Աբաջյան (27.05.2019)

  13. #17
    Մասնակից Կարինե Զիլֆիմյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.11.2018
    Գրառումներ
    96
    Հեղինակության աստիճան
    3491
    Շապիկ և փեշ
    Առարկաներին և երևույթներին մոգական զորություն և խորհրդանշանական իմաստ վերագրելու՝ հին հասարակություններին բնորոշ մտահայեցության արտահայտություններից էր հագուստի մասերին որոշակի խորհրդանշական դեր հատկացնելը: Հագուստը դառնում է ոչ միայն մարմինը ծածկող (պաշտպանող) միջոց, այլև նրա առանձին տարրեր, ընդհանրացվելով մարմնի՝ այն կրող մասի գործառույթին կամ նրան հատկացվող նշանակությանը, ձեռք են բերում սիմվոլիկ գծեր, օժտվում ծիսական-մոգական նշանակությամբ: Զանազան ծիսական արարողություններում տարբեր վերընկալումներով են հանդես գալիս շապիկը, վարտիքը, գոգնոցը, գոտին, գլխի հարդարանքը, ագանելիքը: Որպես հագուստի կարևորագույն մաս հանդես եկող շապիկը դիտվում է իբրև միասնության, հարսանեկան շապիկը՝ ամուսնական կապի ամրապնդման խորհրդանիշ:
    Կենցաղային սովորույթներում (հաճախ հանդես է գալիս հմայական արարողությունների ձևով) շապիկը փոխարինում է անձին՝ նրանից փոխառելով բեղմնավորման ուժը, առողջությունը:
    Նորածնի քառասունքը լրանալուց հետո յոթ տնից հավաքած լաթերից կարված շապիկը պատռում և թաղում էին տան պատի տակ կամ երդիկից դուրս նետում՝ ասելով. «Առ քու բաժինդ»: Սա երեխայի փոխարեն չարին տրվող զոհն էր: Վատառողջ երեխային առողջացնելու և հիվանդությունը փոխանցելու միտումով հիվանդի շապիկը պատռում և ցած էին գցում առողջ երեխա ունեցող տան երդիկից: Շապիկը դիտվում էր որպես կնոջ արգանդ, որը պատռելով երեխան պիտի առողջ վերածնվեր: Նորածնին «թփխի» հիվանդությունից զերծ պահելու, ինչպես նաև մնայուն ու բախտավոր դարձնելու նպատակով նրան նորածին ջորու թաղանթ էին հագցնում և վեց օր այդպես պահում (երեխային իբրև ջորու մտրուկ ներկայացնելով՝ փորձում էին հեռու պահել չար աչքից), ապա, յոթ դուռ մուրալով, լաթեր էին հավաքում և բախտավոր ծնողներ ունեցող մի աղջկա շապիկ կարել էին տալիս ու հագցնում նորածնին: Փոխանցման (տարոսի) ընկալումն է նկատվում ամուսնական ծեսերի ժամանակ փեսայի և ընտրված մակարների շապիկների՝ միևնույն տաշտում միասին լվանալը: Սովորություն էր ասեղնագործել շապկի օձիքի բացվածքի և կրծքի հատվածում, ձեռքերի և կողային բացվածքի եզրերն ու քղանցքը: Տղամարդու շապկի կրծքամասի ասեղնագործումը նպատակ ուներ սիրտն անխոցելի դարձնելը, քաջության պահպանումը (հիշենք՝ «առյուծի սիրտ», «գելի սիրտ»՝ քաջ, և «նապաստակի սիրտ», «մկան սիրտ»՝ վախկոտ իմաստները հատկանշող դարձվածքները), կնոջը՝ սնող կրծքի պահպանումը: Նորահարսի շապկի քղանցքի ասեղնագործումը չարխափան միջոց էր և ապահովելու էր բեղմնավորումը:
    Փեշին (ինչպես նաև շապկին) միևնույն ժամանակ վերագրվում էր հովանավորության նշանակություն: Որդեգրման ծեսի ժամանակ կինը փեշը գցում էր երեխայի վրա կամ նրան անցկացնում իր շապկի միջով՝ խորհրդանշական ձևով ծնելով մանկանը: Զանգեզուրում ամուլ կինը հղիանալու նպատակով ծոծրակին ծանր քար դրած՝ ծնկաչոք եռապտույտ էր կատարում եկեղեցու շուրջ, որից հետո քահանան, նրան իր շուրջառի փեշի տակ առնելով, աղոթք էր կարդում: Վերոնշյալ ըմբռնումներն են արտացոլում շապիկով ծնվել, շապկի միջով անցկացնել, շապկի փեշը գլխին քաշել, փեշի տակ առնել, փեշը վրան գցել, փեշը վրայից վերցնել, փեշխարաբ կնիկ դարձվածքները:


    ասեղնագործություն.jpg
    Վերջին խմբագրող՝ Կարինե Զիլֆիմյան: 27.05.2019, 23:02:

  14. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Լաուրա Աթանեսյան (28.05.2019), Լիա Մ (28.05.2019), Լիլիթ Աբաջյան (27.05.2019)

  15. #18
    Մասնակից Կարինե Զիլֆիմյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.11.2018
    Գրառումներ
    96
    Հեղինակության աստիճան
    3491
    Գոգնոց, գոտի
    Հայկական տարազի անհրաժեշտ բաղկացուցիչներն էին գոգնոցն ու գոտին, ընդ որում՝ եթե գոտին բնորոշ է երկու սեռի ներկայացուցիչներին, ապա գոգնոցը՝ միայն կանանց տարազային համալիրին: Գոգնոցի գործածությունը կապվում էր աղջիկների տարիքային հասունացման որոշակի փուլի՝ հարսնության հետ, հետևաբար՝ խորհրդանշում էր կնոջը («կարմիր գոգնոց» դարձվածքը նշանակում է կին), կապվում բեղմնավորման գաղափարի հետ (այստեղից՝ «գոգը գալ» դարձվածքը), կիրառվում է որդեծնության հետ կապված սովորույթներում՝ նշանավորելով պահպանակի գաղափարը: Այսպես՝ ուխտագնացությունից հետո հղիացած կանանց մայրերը իրենց գոգնոցը խրում էին թոնրի ակը (վաղաժամ ծննդի կանխում), հանում էին երկունքը սկսվելիս (արգելքի հեռացում), նորածնին փաթաթում նույն գոգնոցի մեջ (թոնրով «զորացած» գոգնոցը պահպանելու էր մանկան կյանքը):«Գոգնոց» բառի արմատը «գոգ» բառն է, որը ներառում է ծոց-գիրկ-խորշ հասկացությունները: Ընդգրկել բառը նշանակում է «ամփոփել-պարունակել»: Շատ զավակներ ունենալու իմաստն է արտահայտում «գոգդ լիքը լինի» դարձվածքը:
    Ծիսագործառնական նշանակությամբ տարազի մեջ առանձնահատուկ էր գոտին, որը կապում էին ինչպես տղամարդիկ, այնպես էլ կանայք: Գոտին նշանավորում էր սոցիալական դրությունը: Հարուստները, որպես ունևորության նշան, կապում էին լայն, աղքատները՝ նեղ գոտի: Այս սովորույթի լեզվական հավաստիացումներն են հետևյալ դարձվածքները՝ գոտին լայն կապել՝ «բարեկեցիկ կյանք վարել», գոտին հաստացնել՝ «հարստանալ», չվան գոտի՝ «ունեզուրկ» իմաստներով: Միևնույն ժամանակ փոփոխությունների նախանշանակ էր. փեսային գոտի նվիրելը նշանակում էր սոցիալական վիճակի փոփոխություն: Տղամարդու գոտին խորհրդանշում էր իշխանությունը: «Գոտկից կախ ընկնել» դարձվածքը այս ընկալման արտահայտությունն է՝ իշխանություն ունեցող մեկից ակնկալիքներ ունենալ: Կնոջ գոտին նշանավորում էր հարսնությունը, կուսությունը կամ սեռականությունը. այն արձակելը կուսության զոհաբերումն էր: Հարսի գոտին կապելը (իրավունքը, որպես կանոն, վերապահվում էր ամուսնուն) ամուսնական կապի մեջ մտնելու առաջին քայլն էր, արձակելը՝ արգելքի վերացումը (հնում այլ տղամարդու կողմից կնոջ գոտին արձակելը նշանակում էր պատվազրկում, իրավունքների ոտնահարում):
    Նշվեց, որ հագուստի տարրը, ընդհանրացվելով մարմնի՝ այն կրող մասի գործառույթին, ընկալվում էր որպես նույն հատկանիշի կրողը: Հետևաբար, մեջքին կապվող գոտին աղերսվում էր պտղաբերական սովորույթների հետ. հիշենք «մեջքդ դալար», «մեջքդ չորանա», «չորացած մեջք» դարձվածքները: Ուխտատեղիներում երեխա չունեցող կանանց արձակված գոտին անծանոթ տղամարդուկողմից կապելը խորհրդանշում էր բեղմնավորումը և հնում մայրանալու նպատակով արտամուսնական կապի մեջ մտնելու ծեսի վերապրուկն էր: Միևնույն ժամանակ գոտին հմայիլ-պահպանակ էր. օղակելով մեջքը՝ մարմինը բաժանում էր վերին (արական սկիզբ) և ստորին հատվածների (իգական սկիզբ). նորապսակների գոտին կապելը ամբողջացնում էր մարմինը (արական և իգական սկիզբը)՝ իբրև մանրատիեզերք՝ հիմք դնելով արարչագործությանը: Հայերը ծիածանն անվանում էին «Արամազդի գոտի», հույները՝ Ծիր կաթինը՝ «Աֆրոդիտեի գոտի»:


    կարմիր գոգնոց.jpg գոտի.jpg

  16. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Լաուրա Աթանեսյան (28.05.2019), Լիա Մ (28.05.2019), Լիլիթ Աբաջյան (27.05.2019)

  17. #19
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    15.02.2018
    Գրառումներ
    165
    Հեղինակության աստիճան
    2926
    Армянский национальный костюм или армянский тараз — традиционная одежда армянского народа.
    Армянская национальная одежда, пройдя многовековой путь развития, уже в начале XIX века была устойчивым комплексом. Фрагментарный материал о древней армянской одежде содержат археологические артефакты, труды армянских историографов, средневековые миниатюры, архитектурные и надгробные памятники и прочие источники.
    Многообразие этнографических групп армян нашло отражение в народной одежде: в целом, по покрою, общему силуэту, цветовой гамме, способах и технике декорирования прослеживаются два основных комплекса: восточноармянский и западноармянский.
    В мужской одежде основные комплексы различаются своим общим силуэтом:
    условно выделяемый длиннополый (чуха-архалух в сочетании с папахой), распространённый в большинстве областей Восточной Армении и близкий аналогичной одежде народов остального Кавказа.
    укороченный (с коротким до талии верхом и очень широкими шароварами) западноармянский.

  18. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Լաուրա Աթանեսյան (28.05.2019), Լիա Մ (28.05.2019), Կարինե Զիլֆիմյան (28.05.2019)

  19. #20
    Մասնակից Կարինե Զիլֆիմյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.11.2018
    Գրառումներ
    96
    Հեղինակության աստիճան
    3491
    Մեջբերում Լիլիթ Աբաջյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Армянский национальный костюм или армянский тараз — традиционная одежда армянского народа.
    Армянская национальная одежда, пройдя многовековой путь развития, уже в начале XIX века была устойчивым комплексом. Фрагментарный материал о древней армянской одежде содержат археологические артефакты, труды армянских историографов, средневековые миниатюры, архитектурные и надгробные памятники и прочие источники.
    Многообразие этнографических групп армян нашло отражение в народной одежде: в целом, по покрою, общему силуэту, цветовой гамме, способах и технике декорирования прослеживаются два основных комплекса: восточноармянский и западноармянский.
    В мужской одежде основные комплексы различаются своим общим силуэтом:
    условно выделяемый длиннополый (чуха-архалух в сочетании с папахой), распространённый в большинстве областей Восточной Армении и близкий аналогичной одежде народов остального Кавказа.
    укороченный (с коротким до талии верхом и очень широкими шароварами) западноармянский.
    Հարգելի Լիլիթ, շնորհակալ եմ թեմային արձագանքելու համար: Ի դեպ, հայկական տարազի մասին հետաքրքիր հաղորդում է տրվում «Հայրենեան» հաղորդաշարում:

    https://www.youtube.com/watch?v=pZqF...BOX61PWfb-7k0o

  20. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Լաուրա Աթանեսյան (28.05.2019), Լիա Մ (28.05.2019), Լիլիթ Աբաջյան (28.05.2019)

+ Կատարել գրառում
Էջ 2 5-ից ԱռաջինԱռաջին 1234 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •