+ Կատարել գրառում
Էջ 4 5-ից ԱռաջինԱռաջին ... 2345 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 31 համարից մինչև 40 համարի արդյունքները՝ ընդհանուր 49 հատից

Թեմա: Ուսումնական և արտածրագրային (ազգագրական) նյութերի ուսուցման զուգադրումը և մատուցումը

  1. #31
    Մասնակից Կարինե Զիլֆիմյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.11.2018
    Գրառումներ
    96
    Հեղինակության աստիճան
    3491
    Թևք և ձեռք (թև)

    Այն, որ հագուստի թևքն ամբողջությամբ ընկալվել է որպես ձեռքի փոխանորդ, ապացույց են տարազների դաստակների հատվածի և թեզանիքների զարդանախշերը, որոնց մեջ գերակշռում են բուսանախշերը, իսկ թևը, ձեռքն ընկալվել են իբրև ծառի ճյուղ, մարդն ամբողջությամբ՝ իբրև ծառ: Այսպիսի ընկալումը բնորոշ է ոչ միայն հայերի, այլև մյուս՝ հին քաղաքակրթություն ունեցող ժողովուրդների ծիսապատկերային համակարգին (հունական դիցարանում՝ Դաֆնեի և Ապոլոնի մասին դիցազրույցը, հրեական կրոնական պատկերացումներում ձեռքը Կենաց ծառի խորհրդանիշն է, որի աջ ճյուղը բարեգթությունն է, ձախը՝ խստությունը): Ծառի կանաչելու, դալարելու կամ չորանալու հատկանիշներն էլ վերագրվում են ձեռքին՝ այսպիսով՝ այն դիտելով նաև իբրև արարչագործության սկիզբ: Այս իմաստով հիշատակելի է «ձեռքդ չոր ճյուղին թալես, ծաղկած ծառ դառնա», «թևերդ դալար մնան (լինեն), կուռդ դալար մնա, երկար ձեռքդ չկարճանա» օրհնանքները: Ձեռքի և ծառի իմաստաբանական նույնասեռ արմատներ ունենալու արտացոլքն են «ձեռքը դալար//երկար, ձեռքդ կանաչի, կուռդ կանաչ մնա, ձեռքը չորանա//կարճ//չորացած ձեռք» դարձվածքները: Ընդգծվեց աջի կամ աջ ձեռքի՝ հաջողության, ձախի՝ անբարեբերության պատկերացումը, որն ընկած է հենց հաջող, հաջողակ, ձախողակ, ձախորդություն բառերի հիմքում: Եվ իբրև մարմնի մաս՝ աջ ու ձախ ձեռքերը հանդես են գալիս որպես մարդու դրական կամ բացասական հատկանիշների կրող, ինչն էլ ընդգծվում է մի շարք ծիսական գործողություններում. բարևում են աջ ձեռքով, հմայությունները սկսում էին աջ ձեռքով, երդվում էին աջ ձեռքով (հիշենք «ձեռքս վկա, ձեռքս կտրեմ, թե...» երդման բանաձևերը): Երդման այսպիսի սովորույթը թերևս աղերսվում է ձեռքերը բացված ափերով դեպի աստվածներին ուղղած աղոթելը, որտեղից՝ «ձեռքը բարեխոս բռնել» դարձվածքը: Ձախ ձեռքով փոխանցված սնունդը չէին ընդունում՝ այսպիսով՝ սահմանափակելով ձախ ձեռքի գործառնությունները: «Ձախ ձեռքով ուտիլը ջանին չի կպչի», «ձախ ձեռքով հաց չեն ուտի, փուրը չի կշտանա» ասացվածքները լավագույնս են արտահայտում հիշյալ հավատալիքները: Հաճախ է աջ բառը հանդես գալիս աջ ձեռքի իմաստով, ինչպես աջհամբույր բառում, «տիրոջ աջը//աստծու աջն անպակաս» օրհնանքում: Ձեռքը, մասնավորապես՝ աջ ձեռքը, հովանավորությունը, իշխանությունն է նշանավորում, որը ծիսական գործառնությամբ դրսևորվում է ձեռնադրմամբ (գերդաստանի ավագի, քահանայի կողմից), որի հակադարձ կապը ձեռքը համբուրելու սովորույթն է: Այսպիսով՝ ձեռքը հանդես է գալիս նաև որպես պահպանակ: Սույն ընկալումը խոսքային մակարդակում արտահայտվում է «ձեռքի տակ, թևի տակ առնել, ձեռքը գլխից անպակաս լինի, ձեռքին նայել, ձեռ ու ոտ ընկնել, թեթև ձեռք, ձեռքը թեթև լինի» դարձվածքներում: Վերջին դեպքում ընդգծվում է նաև ձեռքին փոխանցման, տարոսի իմաստ վերագրելը: Ծիսա-մոգական գործողություններում այն հատկապես արտահայտվում է աջ ձեռքը հիվանդի մարմնին բուժելու նպատակով դնելով, «գրող» իմաստը հատկանշող անեծքի իմաստն արտահայտող՝ բացված մատներով ափը մեկին պարզելով, հաջողակությունը փոխանցելու համար ձեռքը գլխին դնելով: Աստվածաշնչյան հայտնի պիղատոսյան՝ ձեռնալվայի ծեսն ընդունված է եղել նաև այլ ժողովուրդների մոտ, որով ծիսականորեն արտապատկերվում էր ջրի՝ մաքրել-հեռացնելու հատկանիշը: Հնամենի այդ սովորույթի հայկական տարբերակում ընտանիքից բաժանվող որդուն օջախի կրակը փոխանցելու ծեսի ժամանակ հայրն իր ձեռքերը լվանում էր որդու ձեռքերի վրա: Այսպիսով՝ փոխանցում էին ոչ միայն ընտանեկան օջախի ավանդույթները, այլև ծնողը վայր էր դնում զավակի ընտանեկան կյանքը ղեկավարելու իր իրավունքները: «Ձեռքերը լվանալ (լվալ), մի կողմ քաշվել» դարձվածքի աղբյուրը վերոհիշյալ ծեսն է: Լվացվելով հեռանալ-հեռացնելու (նույնն է թե՝ մաքրելու) գաղափարն առկա է նաև թաղման մի քանի ծեսերում, երբ գերեզմանից վերադարձող թափորը երեք անգամ լվանում է աչքերն ու ձեռքերը՝ այլևս չկրկնելու նպատակով ողբալու և հող լցնելու գործողությունները, կամ մեռելավախությամբ տառապողներն այդ հիվանդությունից ազատվելու համար լվացվում էին հենց գերեզմանի վրա:

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Լաուրա Աթանեսյան (08.06.2019), Լիա Մ (10.06.2019), Լիլիթ Աբաջյան (14.06.2019)

  3. #32
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2019
    Գրառումներ
    276
    Հեղինակության աստիճան
    7734
    Հայոց պատմության հետ միասին հայոց լեզու և հայ գրականություն առարկաները հանդիսանում են հայագիտական առարկաների առանցքային հենքը: Այդ առարկաների իմացության միջոցով է ձևավորվում սովորողի ազգային ինքնագիտակցությունը:Այս առարկաները բովանդակում են նաև դաստիարակչական վիթխարի ներուժ` աճող սերնդի համար հանդիսանալով հայրենասիրության, անձնուրաց պայքարի և ազգային արժանապատվության ապացույցների անսպառ աղբյուր: Այդ պատճառով շատ կարևոր է յուրաքանչյուր դասի կարևորել ազգային արժեքները, անդրադառնալ ավանդույթներին, որը ևս խթան է հայեցի դաստիարակության համար: Ձեր այդ դասը շատ կարևոր է հատկապես հայեցի, ազգային ավանդույթները կրող և պահպանող սովորողներ պատրաստելու համար:

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Լիա Մ (10.06.2019), Լիլիթ Աբաջյան (14.06.2019), Կարինե Զիլֆիմյան (11.06.2019)

  5. #33
    Սկսնակ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    19.05.2019
    Գրառումներ
    4
    Հեղինակության աստիճան
    0
    Մեջբերում Լաուրա Աթանեսյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Հայոց պատմության հետ միասին հայոց լեզու և հայ գրականություն առարկաները հանդիսանում են հայագիտական առարկաների առանցքային հենքը: Այդ առարկաների իմացության միջոցով է ձևավորվում սովորողի ազգային ինքնագիտակցությունը:Այս առարկաները բովանդակում են նաև դաստիարակչական վիթխարի ներուժ` աճող սերնդի համար հանդիսանալով հայրենասիրության, անձնուրաց պայքարի և ազգային արժանապատվության ապացույցների անսպառ աղբյուր: Այդ պատճառով շատ կարևոր է յուրաքանչյուր դասի կարևորել ազգային արժեքները, անդրադառնալ ավանդույթներին, որը ևս խթան է հայեցի դաստիարակության համար: Ձեր այդ դասը շատ կարևոր է հատկապես հայեցի, ազգային ավանդույթները կրող և պահպանող սովորողներ պատրաստելու համար:
    Հայեցի դաստիարակության, ազգային արժեքների փոխանցումը աշակերտներին սկսվում է արդեն տարրական դասարաններում, երբ մայրենիի ժամերին անցնում են այնպիսի դասանյութեր, որոնց միջոցով վեր են հանվում պատմության հերոսական էջերը։ Չափազանց կարեւոր այս հանգամանքը օգտագործելը յուրաքանչյուր ուսուցչի պարտքը պիտի լինի, քանի որ այս տարիքում երեխան առավել հուզական է եւ զգացմունքների մեջ անմիջական։ Հայրենասիրության դաստիարակման նշված առաջին փուլի վրա կառուցվում են հաջորդ փուլերը միջին դասարաններում։ Այստեղ արդեն մեծանում են հնարավորությունները ինչպես թեմատիկ, այնպես էլ ուսումնամեթոդական առումով։ Դրանցից են ինտեգրված դասեր կազմակերպելը, (որոնց մասին վերեւում խոսվել է), էքսկուրսիաներ կազմակերպելը, տարբեր ձեւաչափերով հանդիպումներ կամ սեմինարներ կազմակերպելը ազգային հերոսների, ազգագրագետների, պատմաբանների, էթնոպարագետների հետ։ Ուշագրավ է նաեւ քննարկման առարկա դասը, որտեղ ազգային կրթության միջոց է ընտրված ինքնին դասապրոցեսը' ազգային սովորույթների պարբերական հաղորդմամբ եւ ստուգմամբ' ամփոփիչ դասով։ Դասի սկզբում հարցման մեթոդով շոշափվող թեմաներին աշակերտների մասնակցությունը խոսում է նրանց հստակ տեղեկացվածության մասին, իսկ խաղ-վարժությունների եւ նախադասությունների վերլուծումը ցույց է տալիս թեմայի յուրացվածության աստիճանը։ Ավագ դպրոցում արդեն ազգային կրթությունը բարձրացվում է ազգային ինքնագիտակցության ընկալման, ազգային աշխարհընկալման ճանաչման աստիճանի, եւ այստեղ արդեն խաղերն ու վարժությունները փոխարինվում են վերլուծական աշխատանքով, ինչն էլ նոր մեթոդների որոնման եւ կիրառման աղբյուր է։
    Վերջին խմբագրող՝ Լիա Մ: 11.06.2019, 00:33:

  6. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.


  7. #34
    Մասնակից Կարինե Զիլֆիմյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.11.2018
    Գրառումներ
    96
    Հեղինակության աստիճան
    3491
    Մեջբերում Լաուրա Աթանեսյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Հայոց պատմության հետ միասին հայոց լեզու և հայ գրականություն առարկաները հանդիսանում են հայագիտական առարկաների առանցքային հենքը: Այդ առարկաների իմացության միջոցով է ձևավորվում սովորողի ազգային ինքնագիտակցությունը:Այս առարկաները բովանդակում են նաև դաստիարակչական վիթխարի ներուժ` աճող սերնդի համար հանդիսանալով հայրենասիրության, անձնուրաց պայքարի և ազգային արժանապատվության ապացույցների անսպառ աղբյուր: Այդ պատճառով շատ կարևոր է յուրաքանչյուր դասի կարևորել ազգային արժեքները, անդրադառնալ ավանդույթներին, որը ևս խթան է հայեցի դաստիարակության համար: Ձեր այդ դասը շատ կարևոր է հատկապես հայեցի, ազգային ավանդույթները կրող և պահպանող սովորողներ պատրաստելու համար:
    Հարգելի Լաուրա, անշուշտ, հայագիտական առարկաները աշխարհայացք, ազգային զգացողություն և գիտակցություն ձևավորելու առաջին և ամենակարևոր միջոցներն են, և երբ դրանք ուսումնական գործընթացում հանդես են գալիս միասնաբար (կիրառման կամ համագործակցելու ձևերը մնում են ուսուցիչների ընտրությանը), ապա «երկիր, հայրենիք» հասկացությունները վերացական ընկալումից վերաճում են զգացականի, աշակերտը անհատից դանդաղ անցում է կատարում քաղաքացուն՝ պահելով անձնային հատկանիշները, «ազգային արժանապատվություն», «պայքարի ոգի» հաճախակի գործածվող բառակապակցությունները լեզվի վարժանքից աստիճանաբար ինքնաբուխ կերպով վերաձևվում են մղումի և ապա՝ գիտակցված գործողության: Հենց այս նպատակով էլ դեռ ցածր դասարաններից քայլ առ քայլ սկսում եմ սովորողների մեջ սերմանել ազգային ինքնագիտակցության տարրերը՝ դիցաբանական, հավատալիքային ընկալումներից մինչև բանահյուսություն, սովորույթներից մինչև ծեսեր, ազգային բնավորությունից մինչև պատմության դասեր, ազգային հերոսներից մինչև գիտական միտք: Եվ քանի որ Դուք պատմության մասնագետ եք, կուզենամ նշել մի հանգամանք ևս. կարևորում եմ դաստիարակել ու կրթել ոչ միայն պատմության և գրականության մեջ հերոսական դրվագներով, այլև չանտեսել պարտությունները, սխալները, դավաճաններին կամ ազգային մտածողության, հակումների մեջ հաճախ անտեսվող (կամ թաքցվող) իրողությունները, քանի որ սխալների վրա աչք փակելը կամ ազգային սնապարծությամբ սովորողին «հիվանդացնելը» ուղիղ քայլ է դեպի գիտակցության, զգոնության բթացում և սխալի կրկնություն:

  8. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Լաուրա Աթանեսյան (13.06.2019), Լիա Մ (13.06.2019), Լիլիթ Աբաջյան (14.06.2019)

  9. #35
    Մասնակից Կարինե Զիլֆիմյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.11.2018
    Գրառումներ
    96
    Հեղինակության աստիճան
    3491
    Տեսադասում ներառված են նաև գույների խորհրդանշական ընկալումների և ծիսական համակարգում դրանց կատարած դերի մասին տեղեկությունները, գունային-ծիսական ընկալումներին վերաբերող դարձվածքները, որոնք ևս ընդգրկված են խաղ-վարժություններում և նախադասություններում: Ստորև հաջորդաբար կներկայացնեմ երեխաներին փոխանցված և դասի ընթացքում օգտագործված տեղեկությունները:

  10. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Լաուրա Աթանեսյան (13.06.2019), Լիա Մ (13.06.2019), Լիլիթ Աբաջյան (14.06.2019)

  11. #36
    Մասնակից Կարինե Զիլֆիմյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.11.2018
    Գրառումներ
    96
    Հեղինակության աստիճան
    3491
    Գույների նշանակությունը, ժամանակի ընթացքում անցնելով տարբեր մշակույթների և կրոնական պատկերացումների միջով, ենթարկվել է փոփոխությունների: Արդեն միջնադարյան գունային սիմվոլիկան, որը լավագույնս դրսևորվում է մանրանկարչության մեջ, ավետարանական տեսարաններում, բազմազան հասկացությունների համալիր է և խարսխված է ավելի վաղ ժամանակաշրջանի պատկերացումների վրա: Գունային համակցություններում, ծիսակատարողական ոլորտում տարբերակվում են հիմնագույները, որոնց ընտրությունը պատահական կամ կամային չէ: Դրանք են՝ կարմիրը, կանաչը, սպիտակը, սևը, դեղինը, կապույտը: Որոշակի գույնի նախապատվությունը հայոց մեջ հին ավանդույթների վկայությունն է: Ընդունված է եղել քառագույն համակարգը, որն, ըստ Գր. Տաթևացու, արտահայտել է աշխարհի չորս հիմնատարրի գաղափարը. երկրի սևությունը, ջրի սպիտակությունը, օդի կարմրությունն ու հրի դեղնությունը: Տարբեր ժողովուրդների ավանդույթներում քառագույն համակարգը համապատասխանել է տիեզերական ծառի քառամասնությանը, աշխարհի չորս կողմերին, տարվա չորս եղանակներին, օրվա ժամերին: Քառագույն համակարգով միաժամանակ արտահայտվում էին մարդկային բարոյական հատկանիշները: Հետաքրքիր է, որ հայերի մեջ պայծառ գույները զուգորդվել են դրական, մուգ գույները՝ բացասական երևույթների հետ, բազմերանգությանը վերագրվել է չարխափան նշանակություն (հիշենք հայկական գորգերի գունային ընկալումների և գործառութային նշանակությունը): Հագուստի մեջ մուգ և պայծառ գույների ընտրությունը պայմանավորված էր տարիքային տարբերություններով: Կանաչն ու կարմիրը վերապահվում էին երիտասարդներին, հատկապես՝ նորապսակներին, սև, կապույտ գույները վայել էին տարեցներին:
    Գունային մտածողությունն արտահայտվում է ոչ միայն նյութական մշակույթի բազմազան ձևերում, այլև ներթափանցել է լեզվական միջավայր: Մասնավորապես ժողովրդական դարձվածաբանական միավորներում գույներն արտահայտվում են ինչպես նյութական աշխարհին (կանաչ տերևից ընկած, սպիտակ քաթան դառնալ), այնպես էլ պատկերավոր ընկալումներին և ծիսահմայական գործառույթներին համապատասխան:

  12. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Լաուրա Աթանեսյան (13.06.2019), Լիա Մ (13.06.2019), Լիլիթ Աբաջյան (14.06.2019)

  13. #37
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2019
    Գրառումներ
    276
    Հեղինակության աստիճան
    7734
    Մեջբերում Կարինե Զիլֆիմյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Լաուրա, անշուշտ, հայագիտական առարկաները աշխարհայացք, ազգային զգացողություն և գիտակցություն ձևավորելու առաջին և ամենակարևոր միջոցներն են, և երբ դրանք ուսումնական գործընթացում հանդես են գալիս միասնաբար (կիրառման կամ համագործակցելու ձևերը մնում են ուսուցիչների ընտրությանը), ապա «երկիր, հայրենիք» հասկացությունները վերացական ընկալումից վերաճում են զգացականի, աշակերտը անհատից դանդաղ անցում է կատարում քաղաքացուն՝ պահելով անձնային հատկանիշները, «ազգային արժանապատվություն», «պայքարի ոգի» հաճախակի գործածվող բառակապակցությունները լեզվի վարժանքից աստիճանաբար ինքնաբուխ կերպով վերաձևվում են մղումի և ապա՝ գիտակցված գործողության: Հենց այս նպատակով էլ դեռ ցածր դասարաններից քայլ առ քայլ սկսում եմ սովորողների մեջ սերմանել ազգային ինքնագիտակցության տարրերը՝ դիցաբանական, հավատալիքային ընկալումներից մինչև բանահյուսություն, սովորույթներից մինչև ծեսեր, ազգային բնավորությունից մինչև պատմության դասեր, ազգային հերոսներից մինչև գիտական միտք: Եվ քանի որ Դուք պատմության մասնագետ եք, կուզենամ նշել մի հանգամանք ևս. կարևորում եմ դաստիարակել ու կրթել ոչ միայն պատմության և գրականության մեջ հերոսական դրվագներով, այլև չանտեսել պարտությունները, սխալները, դավաճաններին կամ ազգային մտածողության, հակումների մեջ հաճախ անտեսվող (կամ թաքցվող) իրողությունները, քանի որ սխալների վրա աչք փակելը կամ ազգային սնապարծությամբ սովորողին «հիվանդացնելը» ուղիղ քայլ է դեպի գիտակցության, զգոնության բթացում և սխալի կրկնություն:
    Շատ ճիշտ եք, պետք է ներկայացնել պատմությունը այնպես ինչպես եղել է, ունեցել ենք և' հաղթանակներ և' պարտություններ, և հերոսներ, և' դավաճաններ: Բացի այդ, երբ աշակերտները դասերն ուսումնասիրելիս տեսնում են, որ եղել է ժամանակներ, որ հայոց զորքը բարոյալքվել և պարտվել է, նրանք ավելի լավ են գիտակցում և գնահատում միասնությունը, մարտական ոգին բարձր պահելու անհրաժեշտությունը: Հայաստանը պատերազմների բովով է անցել, դեռ մինչև հիմա էլ կռվում է իր մի թիզ հողի համար, այդ պատճառով շատ կարևոր է սերունդների ճիշտ դաստիարակությունը հերոսների ինչպես նաև դավաճանների օրինակով, որ հասկանան, որ ազգի դավաճանը ներում չունի:
    Ի վերջո դաստիարակում ենք այնպիսի աշակերտներ, որ ունենան ազգային ինքնագիտակցություն, լինեն հայրենասեր և պատրաստ ծառայելու հայրենիքի պաշտպանության գործին, լինեն պատասխանատու:
    Վերջին խմբագրող՝ Լաուրա Աթանեսյան: 13.06.2019, 17:02:

  14. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Լիա Մ (13.06.2019), Լիլիթ Աբաջյան (14.06.2019), Կարինե Զիլֆիմյան (13.06.2019)

  15. #38
    Մասնակից Կարինե Զիլֆիմյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.11.2018
    Գրառումներ
    96
    Հեղինակության աստիճան
    3491
    ԿԱՐՄԻՐ

    Կարմիրը նախևառաջ արյան գույնն է, և քանի որ արյան ընկալումը երկակի էր (անմաքուր՝ կանանց ցիկլային, ծննդաբերության, սպանության արյունը, և մաքուր՝ զոհի, նահատակի արյունը), ուստի կարմիր գույնը ևս ուներ և՛ դրական (կենսական ուժի, սիրո խորհրդանիշն էր), և՛ բացասական նշանակություն (կենաց-մահու պայքարի, բռնության, իշխանության խորհրդանիշն էր): Կարմիրը երկու հակադիր ուժերի կամ միևնույն երևույթի հակադիր ընկալումները կրող գույնն էր. արյունը՝ որպես կենսատու ուժ, հետևաբար՝ կարմիրը՝ որպես վերածնության խորհրդանիշ, մյուս կողմից՝ սպանության արյունը, արդյունքում կարմիրը՝ որպես մահվան գույն: Որպես կրակի գույն՝ դարձյալ նույն ընկալումն ենք տեսնում. տան օջախի կրակը խորհրդանշելիս կարմիրն արտահայտում է կյանքի իմաստը, դժոխի կրակի դեպքում՝ մահվան իմաստը: Հայկական հավատալիքային սովորույթներում կարմիրը հանդես է գալիս որպես պայծառ գույն. կյանքի խորհրդանիշն է, և իբրև կենսունակության գաղափարին զուգորդվող գույն՝ համարվել է չարահալած: Կանանց և երեխաների կարմիր ներքնազգեստը դիտվում էր իբրև պահպանակ չար աչքի դեմ: Ուստիև կարմիր գույնի հետ էին կապվում լավագույն ակնկալիքները: Կարմիր կովի կաթը համարվում էր յուղոտ, կարմիր հավը՝ ձվատու: Ամենից հաճախ կարմիրն առկա էր Նոր տարվա տոնակատարության օրերին և ամուսնական ծեսերում: Տարին «կարմիր օրերով» անցնելու համար Նոր տարվա օրերին տանը գերակշռում էր կարմիր գույնը (հատակին փռում էին կարմիր կարպետ, դռանը՝ կարմիր շոր, ծառի ճյուղերին կապում կարմիր թելեր): Աղջիկները բախտափորձության համար տանիքին ձվի կողքին հինա և ածուխ էին դնում. ձվի վրա հինայի կարմիր հետքը երջանկության ավետումն էր: Զատկի կարմիր ձուն խորհրդանշում էր բնության վերարտադրությունը, կյանքի հարատևությունը: Ուստի Զատկի տոնին առաջին հերթին յոթ կարմիր ձու էին ներկում:
    Որպես արյան գույն՝ կարմիրն ակտիվ էր պատկերացվում և սեռական ուժի կրողն էր (հիշենք փեսայի գլխի փուշիի կարմրաներկ փետուրը): Վերջապես, կարմիրը բնության զարթոնքի գույնն էր: Լեզվական միջավայրում կարմիրը զուգորդվում էր դրականի, լավի գաղափարին. «կարմիր հաց»՝ լավ թխված հացն է, «կարմիր օր»՝ լավ օր, «կարմիր արև»՝ բախտավոր կյանք, «կարմիր հարս»՝ նշանված աղջիկ, «կարմիր գոգնոց»՝ կին, «կարմիր թել կապել»՝ նշան դնել, «կարմիր խնձոր»՝ հարսի անարատության խորհրդանիշ: Խիստ ուշագրավ է «գլխի վերև կարմիր թումպան (չ)տեսնել» արտահայտությունը՝ հիվանդությունից (չ)բուժվել իմաստով (շապկի նման տիրոջ զորությունն ուներ նաև շապկընկերը՝ վարտիքը (ոտաշորը), որին վերագրվում էր ապաքինող հատկություն. Հայաստանի որոշ գավառներում հարբուխով հիվանդին (առավելապես կնոջը) խորհուրդ էին տալիս ամուսնու ոտաշորը գլխին քաշել):

  16. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Լիա Մ (14.06.2019), Լիլիթ Աբաջյան (14.06.2019)

  17. #39
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    15.02.2018
    Գրառումներ
    165
    Հեղինակության աստիճան
    3002
    Армянская вышивка – один из древнейших видов рукоделия


    Армянская вышивка – один из древнейших видов рукоделия. Она украшала быт и одежду как крестьянина, так и духовного пастыря, считаясь искусством роскоши. Предметы, посвящаемые Церкви, всегда были изысканы, поскольку предназначались для земного рая, который олицетворяет любой храм. Художественное шитье всегда находилось под особым покровительством Церкви. Хоругви, скатерти, покрывала на потир, балдахины, палицы, чехлы для хранения предметов церковного обихода, элементы ритуального облачения, венцы, тиары, митры, пояса, обувь представляют образцы изысканной, художественной работы. «Высокая культура изготовления армянских художественных тканей позволяла их относить к сакральным предметам, придающим богослужениям парадность и торжественность, что обеспечивало им большой спрос на мировом рынке», - пишет З. Тараян в книге «Армения. Легенды бытия».

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Լիա Մ (14.06.2019), Կարինե Զիլֆիմյան (14.06.2019)

  19. #40
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    15.02.2018
    Գրառումներ
    165
    Հեղինակության աստիճան
    3002
    Также искусствовед рассказывает о том, что уже в раннем христианстве были разработаны композиции для значимого предмета в убранстве — завесы. Иконостасы вошли в обиход намного позже. Армения настороженно воспринимала любые нововведения, благодаря чему христианская служба дошла до нас в аутентичном виде.

    На темных, златоцветных или малиновых шелках вышивались сцены из священной истории. Темные завесы открываются в литургии, посвященные страстям и испытаниям Христа, златоцветные – в праздники.

    Рассмотри некоторые сокровища, хранящиеся в музее Первопристольного Эчмиадзина. Мы видим, например, архиерейскую митру, расшитую серебром, жемчугом, изумрудами, самоцветами. Один из воротников, называемых оплечьем, создан в мастерской Новой Джульфы: золотые, серебряные и шелковые нити.

    Епитрахиль создана в 1732 в Смирне, здесь мастерицы тоже использовали жемчуг и изумруды (кабошоны). Кабошон – это способ обработки драгоценного или полудрагоценного камня, при котором он приобретает гладкую выпуклую отполированную поверхность без граней, в отличие от фасетной огранки.

    Одна из завес, хранящаяся в этом музее, сделана в 1761 году в Константинополе.

  20. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Լիա Մ (14.06.2019), Կարինե Զիլֆիմյան (14.06.2019)

+ Կատարել գրառում
Էջ 4 5-ից ԱռաջինԱռաջին ... 2345 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •