+ Կատարել գրառում
Էջ 6 6-ից ԱռաջինԱռաջին ... 456
Ցույց են տրվում 51 համարից մինչև 51 համարի արդյունքները՝ ընդհանուր 51 հատից

Թեմա: Ուսումնական և արտածրագրային (ազգագրական) նյութերի ուսուցման զուգադրումը և մատուցումը

  1. #51
    Սկսնակ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    19.05.2019
    Գրառումներ
    6
    Հեղինակության աստիճան
    0
    Արդուզարդ

    Հագուստի բաղադրիչ էր արդուզարդը, որը կրում էին հիմնականում կանայք, բայց հնում նաև տղամարդիկ: Հայաստանի որոշ տարածաշրջաններում այրիացած կանայք այլևս զարդեր չէին կրում, իսկ ավելի հաճախ զարդարվում էին ամուսնացած կանայք: Մարդիկ զարդեր կրել են շատ ավելի վաղ, քան կկրեին հագուստ: Դրանք կրել են մերկ մարմնին դեռ քարի դարի ժամանակներից, ինչի ապացույցն են պեղումները: Հնագույն զարդարանքի մաս էին կազմում ուլունքները, ապարանջանները, հետագայում նաև մատանիները, օղերը, ճարմանդները, գլխազարդերը: Հատկապես առաջիններն ունեցել են հմայական նշանակություն: Ավելի ուշ զարդերը դարձել են հագուստի լրամաս: Դրանք պատրաստվել են ապակուց, մետաղից, խեցուց, կաշվից:
    Ապարանջանը կրել են և՛ կանայք, և՛ տղամարդիկ դաստակին կամ արմունկից վերև: Ունեցել է մոգական-պաշտպանական նշանակություն, եղել է չարխափան: Այս իմաստով առանձին նշանակություն է ունեցել օձաձև ապարանջանը:
    Վզնոցը հնագույն և ամենատարածված զարդարանքի մասն էր, որը կրում էին կանայք և տղամարդիկ: Այն պահպանակ էր, ուներ չարխափան նշանակություն (հատկապես կարևորվում էին ուրբաթարուրքները): Ունեցել է նաև շղթայելու նշանակություն, այդ իսկ պատճառով հաճախ նշանադրությունը կատարվել է ոչ թե մատանիով, այլ վզնոցով՝ ի տես բոլորի, որ աղջիկն այլևս ազատ չէ: Վզնոցները ոսկուց էին կամ այլ մետաղից, իսկ ավելի հաճախ՝ թանկարժեք կամ տարատեսակ քարերից, ինչպես նաև ապակուց՝ հատկապես գունավոր:
    Ապարոշը կամ խույրը, որը ժամանակի ընթացքում ենթարկվել է ձևային զանազան փոփոխությունների, կրել են ինչպես կանայք, այնպես էլ տղամարդիկ: Այն եղել է իշխանության խորհրդանիշը, ծառայել որպես զարդ կամ որպես վարսակալ: Դրել են գլխին, ճակատին կամ միաժամանակ երկուսին էլ: Գլխազարդի մեջ առանձնանում են ճակատակալները՝ քունքազարդերով, կախիկներով, ուլունքներով, պսակը՝ հիմնականում դալար բույսերից հյուսված՝ երիտասարդության, հավերժության խորհրդանիշը, հնում՝ մասնավորապես հաղթանակի: Պսակները լինում էին նաև ծաղիկներից, մարգարիտներից, քանկարժեք այլ քարերից, խորհրդանշում էին առաքինությունը:
    Մատանին ևս կրել են և՛ տղամարդիկ, և՛ կանայք: Նրա շրջանաձև տեսքը նշանավորել է կրողի պաշտպանությունը չար ուժերից: Տղամարդկանց մոտ հիմնականում իշխանության խորհուրդն ուներ, կանանց շրջանում՝ անազատության, (տղամարդուն պատկանելության), ուստի դառնում է նշանի, ամուսնության գրավականը:
    Ականջօղը սկզբնապես կրել են տղամարդիկ, հավանաբար իշխանությունն է նշանավորել, որոշ երկրներում՝ ծովահենները, վաճառականները,, ավելի ուշ դարձել է կանացի զարդ: Պատրաստել են ոսկուց, փղոսկրից, անգամ՝ փայտից:
    Շատ ավելի ուշ շրջանի բնորոշ զարդեր են կրծքազարդը՝ կանանց համար, մեդադիոնը՝ երկու սեռերի համար էլ: Վերջինը հաճախ ոսկյա կամ արծաթյա շղթայով էր. նրա մեջ դրել նկար կամ հարազատի մազի կտորը:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


+ Կատարել գրառում
Էջ 6 6-ից ԱռաջինԱռաջին ... 456

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •