+ Կատարել գրառում
Էջ 9 9-ից ԱռաջինԱռաջին ... 789
Ցույց են տրվում 81 համարից մինչև 90 համարի արդյունքները՝ ընդհանուր 90 հատից

Թեմա: Ուսումնական և արտածրագրային (ազգագրական) նյութերի ուսուցման զուգադրումը և մատուցումը

  1. #81
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    15.02.2018
    Գրառումներ
    178
    Հեղինակության աստիճան
    3206
    Оружие в армянском национальном костюме существует с древнейших времен, имеет глубокие традиции, а его существование было связано в том числе и с особой организацией воинства в армянском государстве.
    Как известно, в армянском языке слова “человек”, “мужчина” (мард) и слово “воин” (мартик) имеют один корень. Каждый мужчина считался и являлся воином и в любой момент мог быть призван на воинскую службу. Мужчины, имеющие право на ношение оружия, должны были всегда иметь его при себе и по определенному сигналу прибыть на заранее отмеченное место сбора.
    В дальнейшем в некоторых регионах Армении ввиду осознанной и целенаправленной политики захватчиков оружие начало вытесняться из национального костюма армян. В то же время во многих регионах Армении, сохранивших армянскую государственность, оружие оставалось именно как часть повседневного армянского национального костюма. Сохранение менталитета “мужчин-воинов”, выраженное в том числе в ношении холодного оружия, обеспечивало победы и сохранение государственности.

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Սոնյա (08.07.2019), Լիա Մ (05.07.2019), Կարինե Զիլֆիմյան (05.07.2019), Մարինա Խոցանյան (05.07.2019)

  3. #82
    Սկսնակ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    27.06.2019
    Գրառումներ
    5
    Հեղինակության աստիճան
    0
    Տարազի զարդանախշման սովորույթը, որը բնորոշ է աշխարհի գրեթե բոլոր ժողովուրդներին, ծագումնաբանորեն տարբեր մեկնաբանություններ ունի: Ոմանք այն կապում են մարմնի կտածման (դաջումի) սովորույթի հետ՝ ասելով, թե մարդը սկզբնապես նախշազարդել է մարմինը, ավելի ուշ այդ սովորույթը փոխանցել հագուստին: Մյուսները մերժում են այս բացատրությունը՝ գտնելով, որ հագուստի զարդանախշումը ի սկզբանե ծագել է որպես այդպիսին՝ բխելով մարդու գեղագիտական ըմբռնումներից:
    Տարազի զարդանախշման սովորույթը հայոց մեջ շատ հին է և ձգվում է մինչև դարերի խորքը: Պեղումների միջոցով հայտնաբերված են դեռևս բրոնզեդարյան ժամանակաշրջանի նյութական մշակույթի առարկաների վրա պատկերված մարդկային կերպարանքներ՝ հագուստի զարդանախշ հատվածներով: Արդեն միջնադարը ներկայացնող քարակոթողներում իշխանների հագուստների վրա պարզորոշ գծագրվում են նախարարակական տոհմերի զինանշանները ներկայացնող կենդանիներն ու հավելյալ զարդանախշերը: Հետաքրքիր է, որ կիլիկյան արքունական հագուստն արդեն թե՛ ընդհանուր ոճով, թե զարդանախշերով որոշակիորեն հեռացած է հայկական ավանդույթներից՝ կրելով եվրոպական ազդեցություն: Եթե աշխարհիկ և հոգևոր վերնախավի հագուստը (թիկնոց, պատմուճան, պարեգոտ, խույր) խիտ նախշազարդվում էր, ապա ժողովրդական տարազի զարդանախշը հիմնականում տեղայնանում էր մարդու իրավական, սոցիալական, սեռատարիքային պատկանելությունը ցույց տվող հատվածներում (գոտի, գոգնոց, գլխի հարդարանք)՝ դրանով իսկ ընդգծելով վերջինների ծիսական բնույթը:

  4. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Լիա Մ (09.07.2019), Լիլիթ Աբաջյան (13.07.2019), Կարինե Զիլֆիմյան (09.07.2019), Մարինա Խոցանյան (14.07.2019)

  5. #83
    Սկսնակ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    19.05.2019
    Գրառումներ
    18
    Հեղինակության աստիճան
    0
    Հիմնական դպրոցում ծրագրային և արտածրագրային թեմաները կարելի է զուգահեռել՝ կիրառելով նկարների ցուցադրման մեթոդը՝ այսպիսով աշխատանքն աշակերտի համար ավելի հետաքրքիր դարձնելով։ Կան XIX դարավերջից և XX դարասկզբից պահպանված բազմաթիվ լուսանկարներ, որոնք ազգագրական տեղեկատվական արժեք են ներկայացնում։ Այն կարող է լինել, օրինակ՝ կենցաղային կամ ծիսական որևէ սովորույթից դրվագ, արհեստավորն աշխատանքի պահին և այլն։ Դասի ընթացքում այդպիսի 2 կամ 3 նկար ցուցադրելով՝ ուսուցիչն առաջարկում է գտնել, թե ինչ է պատկերված նկարում, և ինչ գիտեն աշակերտները դրա մասին։ Յուրաքանչյուր աշակերտ ըստ ցանկության ընտրում է մի նկար, կամ խմբերի բաժանված՝ յուրաքանչյուր խումբն աշխատում է մի նկարի ուղղությամբ։ Առաջադրանքը կատարում են 5-6 նախադասությունից կազմված գրութ գրելով, որի մեջ գործածվելու են ծրագրային թեմային վերաբերող բառեր կամ քերականական կառույցներ։ Գրույթներն ընթերցվում են, կատարվում է թեմատիկ աշխատանքի վերլուծություն, ապա անդրադառնում են բովանդանդակության վերլուծությանը։ Սա լավ հնարավորություն է ուսուցչի համար՝ բացատրելու՝ ինչ է պատկերում տվյալ լուսանկարը, և որոշակի ինֆորմացիա հաղորդելու տվյալ ազգային (արհեստագործական, կենցաղային կամ հավատալիքային) սովորույթի վերաբերյալ։

  6. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

  7. #84
    Ավագ մասնակից Կարինե Զիլֆիմյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.11.2018
    Գրառումներ
    160
    Հեղինակության աստիճան
    7047
    Մեջբերում Լիա Մ-ի խոսքերից Նայել գրառումը

    Հարգելի Լիա, օգտակար և գործածելի առաջարկ է: Ես կիրառում եմ նաև դերային խաղը: Տարիներ առաջ միջոցառումներ եմ կազմակերպել և բեմականացման միջոցով ներկայացրել Ս. Սարգսի և Ամանորի տոնական ծիսակատարաությունները: Մինչ օրս էլ անհրաժեշտ թեմաներն անցնելիս հատվածաբար դիտումներ եմ կազմակերպում և դրանց հիման վրա կառուցում դասը՝ ապահովելով ընդհանուր իմացության (ազգագրության բնագավառից) նոր թեմայի հաղորդումը:

  8. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Սոնյա (13.07.2019), Լիա Մ (12.07.2019), Լիլիթ Աբաջյան (13.07.2019), Մարինա Խոցանյան (14.07.2019)

  9. #85
    Սկսնակ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    19.05.2019
    Գրառումներ
    18
    Հեղինակության աստիճան
    0
    Կարծում եմ՝ հետաքրքիր կլինի «շրջված դասարան» մեթոդի կիրառումը թեմատիկ և ոչ թեմատիկ նյութերի ուսուցման ժամանակ: Վերցնենք Գր. Նարեկացու «Տաղ Վարդավառի» ստեղծագործությունը: Կարելի է մեկ ժամ հատկացնել՝ բանաստեղծության վերլուծությունը համադրելով Վարդավառի ծիսակատարությունները ուսուցանելու հետ: Նախապես դասարանը կբաժանվի 2 խմբի, որոնցից առաջինին կհանձնարարվի ներկայացնել Վարդավառի տոնակատարությունը հին Հայաստանում, իսկ երկրորդ խումբը կնախապատրաստի նույն թեմային առնչվող հարցեր: Մինչ դասարանում կընթանա բանաստեղծության վերլուծությունը՝ կրոնական և աշխարհիկ պատկերումների համադրումով, առաջին խումբը հարցաթերթիկների միջոցով Վարդավառի վերաբերյալ որոշակի հարցեր կուղղի մյուս խմբին, որը թերթիկներ վրա կաշխատի փոխներգործուն նշանների միջոցով: Ապա երկրորդ խումբը, ելնելով խմբի անդամների նշումներից, քայլ առ քայլ կսկսի հարցեր տալ Վարդավառի ծիսակատարությունների վերաբերյալ: Հարցերին պատասխանելու միջոցով առաջին խումբը փաստացի կներկայացնի Վարդավառի տոնը, իսկ ուսուցիչը միայն հավելումներ կանի: Այսպիսով՝ արտածրագրային նյութի հաղորդումը կտրվի աշակերտների կողմից և կզուգորդվի ծրագրային թեմային:

  10. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Սոնյա (13.07.2019), Լիլիթ Աբաջյան (13.07.2019), Կարինե Զիլֆիմյան (13.07.2019), Մարինա Խոցանյան (14.07.2019)

  11. #86
    Սկսնակ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    27.06.2019
    Գրառումներ
    5
    Հեղինակության աստիճան
    0
    Ուսուցիչը դասը վարում է՝ իր առջև որոշակի նպատակ ունենալով: Ըստ որում՝ կարևոր է այն հանգամանքը, թե օրվա դասի նպատակը տեսական գիտելիքների հաղորդու՞մ է, թե՞գործնական կարողությունների զարգացում, կամ երկուսը միաժամանակ: Ըստ այդմ էլ՝ ուսուցիչը պլանավորում է դասավարման ձևը և ընտրում մեթոդը: Քննարկվող թեմայում որպես առաջնային նպատակ է դրված ծրագրային և լրացուցիչ (ընտրովի՝ազգագիտական) թեմաներից գիտելիքների հաղորդման համադրումը: Հասկանալի է, որ ընտրությունը ոչ թե պատահական (մեկանգամյա) է, այլ հստակ նպատակամիտումով տևական և համակարգված: Այս դեպքում ուսուցիչն անընդհատ որոնումների մեջ պետք լինի նախ թեմաների ճիշտ և տեղին համապատասխանեցման, ապա նաև հետաքրքիր ու արդյունավետ մեթոդների ընտրության հարցում, քանի որ չի կարելի բացառել աշակերտին ձանձրացնելու հեռանկարը: Պակաս կարևոր չէ գիտելիքների յուրացման ստուգման ձևերի մշակումը: Քանի որ դասի նպատակադրումն արդեն իսկ տարբերվող է և պահանջում է ավելի հաճախ դասավարման ոչ ավանդական ձևեր, ուստի ստուգումն էլ կարող է լինել այդպիսին՝ սկսած միջոցառումներից մինչև ստուգատես, դաս-մամլո ասուլիս, դաս-վիկտորինա, դաս-մրցաշար, դաս-կլոր սեղան և այլն:

  12. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Լիա Մ (14.07.2019), Լիլիթ Աբաջյան (14.07.2019), Կարինե Զիլֆիմյան (13.07.2019), Մարինա Խոցանյան (14.07.2019)

  13. #87
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    15.02.2018
    Գրառումներ
    178
    Հեղինակության աստիճան
    3206
    Հայ ժողովրդական տարազը հարուստ չէ կենդանական զարդանաշխով: Մանրանկարչության մեջ ավատական վերնախավի կանանց տարազի առանձին հատվածներում առյուծի, վագրի կամ հովազի ասեղնագործ պատկերներ: Այդպիսին է Անիի պեղումների ժամանակ հայտնաբերված իշխանադստեր շղարշը: Առյուծի, հովազի պատկերը տարածված մոտիվ է եղել միջնադարյան ճարտարապետական կառույցների զարդաքանդակներում: Այս կենդանիները հանդես են գալիս իբրև արև-աստծո ուղեկից: Այնուամենայնիվ, տեղական պաշտամունք ունեցող այս երևույթը, արտացոլված զարդարվեստի տարբեր բնագավառներում, հազվադեպ է արտահայտվում տարազային զարդանախշերում: Առյուծը (հովազը) Բագրատունիների զինանշանն էր, և հնարավոր է, որ դա է պատճառը, որ առկա է իշխող դասի տարազի զարդանախշերում և որպես այդպիսին, կարող էր հասու չլինել հասարակ ժողովրդին:
    Եղջերանախշը անվանումը ստացել է կենդանու եղջյուրների հետ ունեցած արտաքին նմանությունից: Գորգերի և կարպետների զարդանախշերում այն կոչվում է «բույնուզ, ղոչ բույնուզ», որը նշանակում է խոյի եղջյուր: Տարածված է գործվածքային զարդանախշերում, հանդիպում է Վասպուրականի կանանց գոգնոցների վրա, ուլունքանախշ ճակատակապերին: Ճարտարապետական կառույցներում հայտնի է խոյակ անվամբ և խոյի պաշտամունքի արդյունք է: Եթե ճարտարապետական հարդարանքում խոյակն ավելի ճշգրտորեն է արտահայտում խոյի եղջյուրների ձևը, ապա հյուսկեն և ասեղնագործ զարդանախշերում այն պատկերվում է ոճավորված, որը կարող է խորհրդանշել այծ, խոյ, ցուլ միաժամանակ, որոնք առասպելաբանության մեջ տարերքի աստծվածության ուղեկիցներն են: Որոշ ուսումնասիրողներ կենդանու եղջյուրը կապում են լուսնի պաշտամունքին ինչպես նորալուսնի հետ ունեցած արտաքին նմանության, այնպես էլ իմաստաբանական ընդհանրության առումով, քանի որ լուսինը խոնավության խորհրդանիշն է: Հետևաբար, խոյակ-եղջյուրանախշը ներկայացնում է ջրային տարերքը, որը կյանքի և արգասավորության նախապայմանն է և համարվում է առատության խորհրդանիշ: Կենդանու, մանավանդ եզան եղջյուրը ծառայել է որպես գինու թաս և ամրացվել պատին՝ հաջողության ակնկալիքով:

  14. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Սոնյա (16.07.2019), Լիա Մ (14.07.2019), Կարինե Զիլֆիմյան (14.07.2019), Մարինա Խոցանյան (14.07.2019)

  15. #88
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    15.02.2018
    Գրառումներ
    178
    Հեղինակության աստիճան
    3206
    Օձանախշը բնորոշ է երկու սեռի տարազի զարդանախշին, և առհասարակ, հայկական զարդարվեստին: Հնագիտական բազմաթիվ ու բազմապիսի նյութերը խոսում են օձի պաշտամունքի տեղական լինելու, վաղեմության և տարածվածության մասին: Եթե ճարտարապետական կառույցների, քարե կոթողների, մետաղական զարդերում օձը պատկերվել է իրական տեսքով, ապա գործվածքային և տարազային զարդանախշերում հանդես է գալիս ոճավորված՝ հայերեն «Տ» տառի ձևով: Միջնադարյան ձեռագրային արվեստում մեծատառ «Տ»-ն պատկերվում էր օձի տեսքով, հավանաբար նմանություն գտնելով օձի մարմնագալարքի և այդ տառաձևի միջև: Օձանախշը ժողովրդի մեջ ընկալվել է օձ և վիշապ միաժամանակ: Վիշապը կապվում էր պտտահողմի, անձրևահողմի, հետ, հայոց պատկերացմամբ փոթորկի անձնավորումն է: Կապվում է ջրային տարերքի, մեռնող-հառնող ուժերի հետ, խորհրդանշում է անմահությունը, նորացումը, երիտասարդացումը: Այս հավատալիքը հավանաբար կապվում է օձի մաշկափոխության բնական երևույթի հետ: Հայերի մեջ օձի մաշկն ունեցել է հմայակի նշանակություն և գործածվել մի շարք հմայական-ծիսական գործողություններում: Կա ենթադրություն, որ օձը եղել է նաև արական ուժի կրողը և կապվել ֆալիկ պաշտամունքի հետ: Հնարավոր է՝ դրանով էր պայմանավորված օձագլուխ գոտիների, ապարանջանների կիրառությունը հայոց մեջ մինչև XX դարի սկիզբը: Աղերսվել է տղաբերքի, բերքատվության գաղափարի հետ և առնչվել պտղաբերությունն ապահովող երեք գործոններին՝ հողին, արևին (կրակին) և ջրին: Որպես այդպիսին՝ օձն իր էությամբ բարի էր, և միայն քրիստոնեական խմբագրմամբ է դառնում չարի խորհրդանիշ: Սա էր պատճառը, որ օձը համարվում էր տան պահապան ոգի: Հավանաբար այս նշանակությունն էլ վերագրվում էր տան դռների, պատուհանների երկու կողմերում քանդակված օձի պատկերներին:
    Հայերի պատկերացումներով օձն օժտված է եղջյուրներով, որոնց վրա քար կա, որի մեջ էլ, ըստ երևույթին, ամփոփված է նրա ուժը: Որպես ջրային տարերքի ներկայացուցիչ՝ օձն իմաստաբանորեն նույնացվում է ձկան հետ՝ խորհրդանշելով համաշխարհային օվկիանոսը: Այսպիսով՝ վիշապ-օձը առնչվում է և՛ վերին, և՛ ստորին աշխարհների հետ՝ դառնալով միջնորդ և կապող օղակ երկու աշխարհների միջև:

  16. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Սոնյա (16.07.2019), Լիա Մ (14.07.2019), Կարինե Զիլֆիմյան (14.07.2019)

  17. #89
    Սկսնակ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    19.05.2019
    Գրառումներ
    18
    Հեղինակության աստիճան
    0
    Մեջբերում Լիլիթ Աբաջյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Օձանախշը բնորոշ է երկու սեռի տարազի զարդանախշին, և առհասարակ, հայկական զարդարվեստին: Հնագիտական բազմաթիվ ու բազմապիսի նյութերը խոսում են օձի պաշտամունքի տեղական լինելու, վաղեմության և տարածվածության մասին: Եթե ճարտարապետական կառույցների, քարե կոթողների, մետաղական զարդերում օձը պատկերվել է իրական տեսքով, ապա գործվածքային և տարազային զարդանախշերում հանդես է գալիս ոճավորված՝ հայերեն «Տ» տառի ձևով: Միջնադարյան ձեռագրային արվեստում մեծատառ «Տ»-ն պատկերվում էր օձի տեսքով, հավանաբար նմանություն գտնելով օձի մարմնագալարքի և այդ տառաձևի միջև: Օձանախշը ժողովրդի մեջ ընկալվել է օձ և վիշապ միաժամանակ: Վիշապը կապվում էր պտտահողմի, անձրևահողմի, հետ, հայոց պատկերացմամբ փոթորկի անձնավորումն է: Կապվում է ջրային տարերքի, մեռնող-հառնող ուժերի հետ, խորհրդանշում է անմահությունը, նորացումը, երիտասարդացումը: Այս հավատալիքը հավանաբար կապվում է օձի մաշկափոխության բնական երևույթի հետ: Հայերի մեջ օձի մաշկն ունեցել է հմայակի նշանակություն և գործածվել մի շարք հմայական-ծիսական գործողություններում: Կա ենթադրություն, որ օձը եղել է նաև արական ուժի կրողը և կապվել ֆալիկ պաշտամունքի հետ: Հնարավոր է՝ դրանով էր պայմանավորված օձագլուխ գոտիների, ապարանջանների կիրառությունը հայոց մեջ մինչև XX դարի սկիզբը: Աղերսվել է տղաբերքի, բերքատվության գաղափարի հետ և առնչվել պտղաբերությունն ապահովող երեք գործոններին՝ հողին, արևին (կրակին) և ջրին: Որպես այդպիսին՝ օձն իր էությամբ բարի էր, և միայն քրիստոնեական խմբագրմամբ է դառնում չարի խորհրդանիշ: Սա էր պատճառը, որ օձը համարվում էր տան պահապան ոգի: Հավանաբար այս նշանակությունն էլ վերագրվում էր տան դռների, պատուհանների երկու կողմերում քանդակված օձի պատկերներին:
    Հայերի պատկերացումներով օձն օժտված է եղջյուրներով, որոնց վրա քար կա, որի մեջ էլ, ըստ երևույթին, ամփոփված է նրա ուժը: Որպես ջրային տարերքի ներկայացուցիչ՝ օձն իմաստաբանորեն նույնացվում է ձկան հետ՝ խորհրդանշելով համաշխարհային օվկիանոսը: Այսպիսով՝ վիշապ-օձը առնչվում է և՛ վերին, և՛ ստորին աշխարհների հետ՝ դառնալով միջնորդ և կապող օղակ երկու աշխարհների միջև:
    Աշակերտների համար պակաս հետաքրքիր տեղեկություն չեն հավատալիքներից և նախապաշարումներից ծնված ծիսահմայական գործողությունները։ Օձի պաշտամունքի հետ կապված դրանք քիչ չեն։ Ահա դրանցից մի քանիսը։ Որպես առատության խորհրդանիշ՝ օձի գլուխը կապում էին խնոցուն, որ յուղը առատ լիներ։ Տան օձը համարվում էր տան կայքի հովանավորը և երջանկություն բերողը։ Այդ պատճառով էլ սովորական բան էր սյուներին օձի պատկեր քանդակելը։ Հնում եղել է տարբեր վայրերում օձերին ուխտի գնալու սովորույթ։ Հեթանոսական շրջանում քարանձավաբնակ օձերին կույս աղջիկներ և անմեղ տղաներ են զոհաբերել ջուր ստանալու ակնկալիքով, քանի որ օձը ջրատու էր։ Հետագայում զոհում էին աքաղաղ, խունկ ու մոմ վառում այն ծառերի առաջ, որոնց փչակներում օձեր էին ապրում, դրանց աղոթում էին, պաշտպանություն խնդրում։ Նոր Բայազեդում անգամ պահում էին օձի կիրակի։ Օձի շապիկը փոշի էին դարձնում, խառնում ծխախոտի հետ ու ծխում՝ ատամնացավը, գլխացավը անցկացնելու համար Ամուլ կանայք այն պահում էին իրենց շորի մեջ՝ հղիանալու նպատակով, քանի որ օձն արական ուժի կրողն էր համարվում։ Օձի պատկերով հմայիլներ և ուլունքներ էին սարքում ու կրում։ Հավատում էին, որ օձը մարդուն կարող է իմաստնություն տալ։ Այդ նպատակով օձի շապիկը դնում էին երեխայի խանձարուրի մեջ կամ բարձի տակ, որ երեխան խելոք լիներ ու հանգիստ քներ։ Հանդերում քնողները գլխարկի ու տրեխի մեջ էին օձի շապիկ դնում, որպեսզի օձը չխայթեր։ Կային ավանդազրույցներ, ըստ որոնց օձերը անմահական ծաղիկի միջոցով կարող են մարդկանց երիտասարդացնել կամ անմահություն շնորհել, կարող են փոխարկվել վիշապի, ունեն իրենց թագավորությունը, որտեղ ընտրում են իրենց արքային ու թագուհուն։

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

  19. #90

    Հարգելի Լիա, միանգամայն ճիշտ եք: Իսկապես ցանկացած տարիքում աշակերտներին հետաքրքրում է ազգային սովորույթների ու հավատալիքների մասին տեղեկություններ իմանալը, նույնիսկ երբ այդպիսի ինֆորմացիան հաղորդվում է առանց որևէ մեթոդական հնար կիրառելու՝ սոսկ զրույցի ձևով: Ի դեպ, նույնքան հետաքրքրությամբ լսում են նաև այլ ժողովուրդների մասին ազգագիտական տվյալները, քանի որ հնարավորություն են ստանում համեմատելու հայկականի հետ և ինքնուրույն հետևություններ անելու: Նման դեպքերում ինքնին ուսուցչի համար է հետաքրքիր դառնում լսելը երեխաների դատողությունները, նրանց համեմատական վերլուծությունը ավանդական ու ներկայում նշվող տոների և ծեսերի միջև: Սա ևս միջոց է սովորողի աշխարհայացքի, կյանքի ճանաչողության մակարդակը, գնահատման սկզբունքները իմանալու:

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Լիա Մ (Այսօր)

+ Կատարել գրառում
Էջ 9 9-ից ԱռաջինԱռաջին ... 789

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •