+ Կատարել գրառում
Էջ 1 10-ից 123 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 95 հատից

Թեմա: Ուսումնական և արտածրագրային (ազգագրական) նյութերի ուսուցման զուգադրումը և մատուցումը

  1. #1
    Ավագ մասնակից Կարինե Զիլֆիմյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.11.2018
    Գրառումներ
    170
    Հեղինակության աստիճան
    7434

    Ուսումնական և արտածրագրային (ազգագրական) նյութերի ուսուցման զուգադրումը և մատուցումը

    Ուսումնառությունը ենթադրում է ոչ միայն գիտական գիտելիքների, ծրագրային թեմաների ուսուցում, այլև հասարակական կյանքի տարբեր ոլորտներին վերաբերող իմացականության ապահովում, ազգային ինքնընկալման և արժեքների փոխանցում: Ինքնաճանաչման և ինքնարժևորման հիմքում ընկած անձի և ազգային ինքնագիտակցման հարաբերակցությունը կարելի է ամուր հիմքերի վրա դնել դեռ ուսումնառության վաղ շրջանում՝ առարկայական-ծրագրային թեմաները զուգորդելով արտադպրոցական թեմաներին, որոնց ընտրությունը պիտի լինի նպատակային:
    Վերոնշյալը՝ որպես դասավանդման ուղղություն ընտրելով՝ իմ աշխատանքային պրակտիկայի ընթացքում այս կամ այն ծրագրային նյութն ուսումնասիրելիս հատուկ ուշադրություն եմ դարձնում ազգագրական գիտելիքների հաղորդմանը՝ կարևոր համարելով ակունքները ճանաչելի դարձնելու ճանապարհով պահպանված ծիսակարգի, ավանդույթների ճիշտ գնահատումը, արժևորումը օտար ներթափանցումների կողքին, պահպանումը և փոխանցումը:
    Գաղտնիք չէ, որ Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո ազգային բազմաթիվ ավանդույթներ մոռացվեցին, պահպանված ծեսերի, տոնակատարությունների մեջ էլ սոսկական գործողությունների առկայությունը դժվարբացատրելի է դառնում դրանց իմաստի մոռացման կամ մթագնման արդյունքում: Վերջին տասնամյաներին բարքերի, կացութաձի, անգամ մտածողության մեջ նկատելի արևմտամետությունը ավելի է խորացնում անջրպետը նոր սերնդի և ավանդական մտածողության միջև: Ինչ խոսք, այն, ինչ անցյալ է, անդառնալի է, և սահող ժամանակի հետ մերկանում է շեքսպիրյան իմաստությունը. «Ջահել արյունը չի կարող անսալ իր դարը ապրած հին օրենքներին»: Բայց և այնպես անցյալը պատրվակ չէ մոռացության մատնելու ակունքները, որովհետև շատ հարցերի պատասխաններ հենց անցյալն է տալիս, ու ազգային դեմքի, դիմագծերի պահպանումը հունդը չկորցնելու մեջ է: Մեծացող, կրթվող սերնդի և արդեն պատմություն դարձած անցյալի միջև կապող օղակը ուսուցիչն է, և նրա ուսերին էլ ծանրանում է ժամանակի պահանջները բավարարող և ազգային կրթություն ու գիտակցություն ունեցող քաղաքացի ձևավորելը:
    Այս հրամայականն էլ դեռ տարիներ առաջ ինձ կողմնորոշեց ծրագրային գիտելիքներին կանոնավորապես զուգահեռել ազգագիտական գիտելիքները: Ուսուցման նպատակադրումը թելադրեց նաև իրագործման միջոցները: Եթե նախկինում ուսուցիչը պիտի բավարարվեր քարտային աշխատանքի կամ խաղային մեթոդներով, ապա վերջին տարիներին աշխատանքն ավելի գրավիչ ու արդյունավետ է դարձրել ՏՏ կիրառումը: Այստեղ արդեն մրցում են ուսուցչի երևակայությունը և համակարգչային տարբեր ծրագրերի, էլեկտրոնային գրատախտակի հնարավորությունները: Աշխատանքի բնույթը պայմանավորված է ինչպես ուսումնասիրվող նյութով, այնպես էլ դասավանդողի մտահղացումով, ձեռքի տակ եղած տեխնոլոգիական միջոցներն օգտագործելու կարողությամբ: Նախընտրելին, իհարկե, բազմազանությունն է: Օրինակ՝ Հ. Թումանյանի «Անուշ» պոեմն անցնելիս առանձին անդրադարձ է կատարվում Համբարձման տոնակատարությանը, հավատալիքներին, վիճակի խաղին՝ «ջան-գյուլումի» երգերով՝ առավել ընկալելի դարձնելու համար պոեմում նկարագրված տեսարանները, առանձնապես՝ Անուշի կերպարը, վերջերգը: Բացատրություններն ուղեկցվում են տեսասահիկով: Էթնիկ-ծիսական պարի, պարային շարժումների խորհրդանիշների շուրջ խոսելու հիանալի հնարավորություն է տալիս Ակ. Բակունցի պատմվածքների ուսումնասիրությանը զուգընթաց «Խաղլացավ» ոչ ծրագրային պատմվածքին ծանոթացումը (աշակերտների պարտադիր ընթերցմամբ): Այստեղ կիրառելի են ոչ միայն մեկնաբանություններին ուղեկցող տեսասահիկը, այլև ընտրված համապատասխան պարերի հատվածային դիտումը: Էպոսի ուսումնասիրության ժամանակ մեծանում են հնարավորությունները ինչպես թեմատիկ ընդգրկման, այնպես դիդակտիկ նյութերի կիրառության հարցում: Հողի, ջրի, կրակի, լուսատուների պաշտամունքի, ազգային սովորույթների մասին խոսելիս գործածելի են և՛ տեսասահիկը (ի դեպ, գեղանկարչության մեջ էպոսի զանազան պատկերումներով, նկարչական ձիրք ունեցող աշակերտների կողմից նաև դրանց մեկնաբանությամբ), և՛ մուլտֆիլմից ու վավերագրական ֆիլմերից, հեռուստահաղորդումներից հատվածների դիտումը, և՛ ուսուցչի կողմից պատրաստվող փոքրիկ տեսահոլովակը, հնարավորության դեպքում նաև ծիսահմայական արարողությունների բեմականացումն ու նկարահանումը հենց աշակերտների մասնակցությամբ: Թեմատիկ բեռնաթափումը կատարվում է գրականության դասանյութին զուգընթաց (կամ դրանից հետո) հայոց լեզվից ուսումնասիրվող դասանյութի զուգահեռմամբ՝ ապահովելով նաև միջառարկայական կապը: Աշխատանքը կատարվում է հետևյալ կերպ: Ուսուցիչն ընտրում է (կամ գրում) քերականական համապատասխան թեման ընդգրկող այնպիսի տեքստ (առավելապես՝ գիտական), որը հնարավորություն կընձեռի խոսելու նախատեսված թեմայի շուրջ (օրինակ՝ էպոսին զուգահեռ X դասարանում բաղաձայնների ուղղագրությունն անցնելիս տեքստը հնարավորություն տա խոսելու դիցուք՝ կրակապաշտության մասին): Ըստ թեմայի էլ կիրառվում են դիդակտիկ նյութերը: Հանձնարարելի են նաև ընթացիկ հարցաթերթիկները՝ անհատական կամ խմբային հարց-պատասխանների, մեկնաբանություններ անելու համար:

  2. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Narine. (16.05.2019), Nelli Antonyan (22.06.2019), Սոնյա (27.06.2019), Զարուհի Մարգարյան (17.05.2019), Լաուրա Աթանեսյան (15.06.2019), Լիա Մ (19.05.2019), Լիլիթ Աբաջյան (21.05.2019), Լիլիթ Հակոբջանյան (28.06.2019), Մացոյան Մարիանա (20.06.2019), Մարինա Խոցանյան (25.06.2019)

  3. #2
    Ավագ մասնակից Կարինե Զիլֆիմյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.11.2018
    Գրառումներ
    170
    Հեղինակության աստիճան
    7434
    Ուսումնական և ազգագիտական նյութերի համակցման մի տեսադաս ունեցանք IX դասարանում: Զուգադրված էին բարդ նախադասությունները և տարազի ու գունային սիմվոլիկայի ըմբռնումները՝ համապատասխան դարձվածքներով:
    Դա ամփոփիչ դաս էր և հիմնականում ընթանոմ էր էլեկտրոնային գրատախտակի միջոցով՝ խաղ-վարժությունների, առաջադրանքների կատարումով և տեքստային աշխատանքով:
    Ստորև համառոտ ներկայացնում եմ դասի նպատակները և կառուցվածքը, իսկ առանձին կտեղադրեմ տեսագրությունը: Հարգելի՛ գործընկերներ, հետաքրքիր կլինի լսել ձեր դիտարկումները և առաջարկները:

    ԴԱՍԻ ՆՊԱՏԱԿԸ.
     Դասանյութի, արտածրագրային տրված նյութի յուրացման, համադրման և կիրառական կարողությունների ստուգում:
     Վերլուծական-ընկալողական կարողությունների զարգացում:
     Համագործակցային կարողությունների զարգացում:
     Սեղմ ժամանակում ստեղծագործական կարողությունների դրսևորման ստուգում:
     Ազգային արժեքների գնահատում, արժեհամակարգի ձևավորում:

    ԴԱՍԻ ԿԱՀԱՎՈՐՈՒՄԸ
    o էլեկտրոնային գրատախտակ՝ smart ծրագրի կիրառմամբ
    o գունավոր թաղքագրիչներ
    o անհատական թափանցապատված գրատախտակներ
    o տարաչափ գունավոր թերթիկներ
    o կողմնորոշիչ նշաններ

    ԴԱՍԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
    1. Խթանում՝ տեսանյութի դիտումով (տեսանյութը ընդհանուր տեղեկություններ է հաղորդում տարազի տարրերի և գույների ժողովրդական ընկալումների վերաբերյալ): Նպատակը՝ համակարգել և ամբողջացնել նախկինում թեմա առ թեմա սովորածը:
    2. Իմաստի ընկալում՝ ընդհանուր հարցմամբ: Հարցերով կամփոփվեն տարազին և գույներին առնչվող ընկալումները, ծիսական սովորույթները: Նպատակը՝ տեսական գիտելիքների յուրացման ստուգում:
    3. Կիրառում՝ տարատեսակ վարժությունների կատարմամբ, նախադասությունների վերլուծմամբ և կետադրմամբ:
    Ա. Խաղ-վարժություններով կստուգվեն թեմային առնչվող ծիսահավատալիքային ծագում ունեցող դարձվածքների իմացությունը, աշակերտների արագ կողմնորոշվելու կարողությունը : Միաժամանակ նպատակ է հետապնդվում մրցակցային ունակությունների, ինչպես և թիմային աշխատանքի արդյունքում անհատական պատասխանատվության զգացողության խթանման, քանի որ մի շարք վարժությունների կատարումը պահանջում է թիմային աշխատանք:
    Բ. Դարձվածքների և բարդ նախադասությունների համադրմամբ վարժությունների կատարում, որոնց միջոցով կստուգվեն նաև աշակերտների գործնական կարողությունները:
    Գ. Տեսական մաս. անցած նյութի ամբողջական հաղորդում աշակերտների կողմից: Նախապես «համադասական» և «ստորադասական» խմբերի բաժանված աշակերտները (բաժանումը կատարվել է ըստ մատյանի կենտ և զույգ համարների) տրված 2-3 րոպեի ընթացքում կներկայացնեն համադասական և ստորադասական նախադասությունները՝ իրենց գործնական աշխատանքներով: Նպատակը սովորողների՝ համագործակցաբար ինքնուրույն աշխատանք կատարելու կարողությունների զարգացումն է:
    Դ. Տեսական գիտելիքների ամրապնդում վարժությունների կատարմամբ, նախադասությունների կետադրմամբ, կապակցման միջոցների վերլուծությամբ: Նախադասությունների կազմում ըստ տրված գծապատկերի կամ կաղապարի: Այս բաժնում էլ կկիրառվի գունավոր թերթիկներով քարտեզագրման մեթոդական հնարը՝ առանց ուսուցչի մասնակցության:
    4. Տեքստային աշխատանք (այն կվերաբերի ոչ թե դարձվածքներին, այլ բարդ նախադասությանը): Տեքստի լեզվական, իմաստային, կերպարային համառոտ վերլուծություն տրված առաջադրանքների միջոցով: Առաջադրանքների մի մասը կհանձնարավի իբրև տնային աշխատանք:
    5. Անդրադարձ և գնահատում: Անդրադարձը կկատարվի հարցերին պատասխանելու ուղիով, որին կհաջորդեն ինքնագնահատումը և ուսուցչի կողմից տրվող գնահատականը:
    Վերջին խմբագրող՝ Կարինե Զիլֆիմյան: 16.05.2019, 02:33:

  4. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Narine. (16.05.2019), Nelli Antonyan (22.06.2019), Սոնյա (27.06.2019), Լաուրա Աթանեսյան (16.05.2019), Լիա Մ (19.05.2019), Լիլիթ Աբաջյան (21.05.2019), Լիլիթ Հակոբջանյան (28.06.2019), Մացոյան Մարիանա (20.06.2019), Մարինա Խոցանյան (25.06.2019), Նարինե Մարգարյան (14.06.2019)

  5. #3
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2019
    Գրառումներ
    301
    Հեղինակության աստիճան
    10145
    Հարգելի Կարինե շատ հետաքրքիր թեմա եք առաջադրել: Հիմնական դպրոցն ավարտողը պետք է ունենա ազգային ինքնագիտակցություն, գիտակցի իր ժողովրդի նյութական ու հոգևոր արժեքները պահպանելու անհրաժեշտությունը, կարևորի ազգային-պետական մտածողությունը:Այդ պատճառով հատկապես հայոց պատմության, գրականության ժամերին պետք է կարևորել սովորողի ազգային դաստիարակության, ավանդույթները և սովորույթները գնահատելու հմտությունները:

  6. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.


  7. #4
    Ավագ մասնակից Կարինե Զիլֆիմյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.11.2018
    Գրառումներ
    170
    Հեղինակության աստիճան
    7434
    Հարգելի՛ գործընկերներ, թեմայի ամբողջական վերնագիրն է «Ուսումնական և արտածրագրային նյութերի ուսուցման զուգադրումը և մատուցումը ՏՏ կիրառությամբ»: Պարզապես կայքի հնարավորությունները թույլ չեն տալիս վերևում այն ամբողջապես տեղադրել:

  8. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Narine. (16.05.2019), Nelli Antonyan (22.06.2019), Լիլիթ Աբաջյան (21.05.2019), Մարինա Խոցանյան (25.06.2019)

  9. #5
    Ավագ մասնակից Կարինե Զիլֆիմյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.11.2018
    Գրառումներ
    170
    Հեղինակության աստիճան
    7434
    Վերոնշյալ դասի տեսագրությունը:


  10. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Narine. (16.05.2019), Nelli Antonyan (22.06.2019), Սոնյա (27.06.2019), Լիա Մ (19.05.2019), Լիլիթ Աբաջյան (21.05.2019), Լիլիթ Հակոբջանյան (28.06.2019), Մացոյան Մարիանա (20.06.2019), Մարինա Խոցանյան (25.06.2019), Նարինե Մարգարյան (14.06.2019)

  11. #6
    Ավագ մասնակից Կարինե Զիլֆիմյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.11.2018
    Գրառումներ
    170
    Հեղինակության աստիճան
    7434
    Մեջբերում Լաուրա Աթանեսյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Կարինե շատ հետաքրքիր թեմա եք առաջադրել: Հիմնական դպրոցն ավարտողը պետք է ունենա ազգային ինքնագիտակցություն, գիտակցի իր ժողովրդի նյութական ու հոգևոր արժեքները պահպանելու անհրաժեշտությունը, կարևորի ազգային-պետական մտածողությունը:Այդ պատճառով հատկապես հայոց պատմության, գրականության ժամերին պետք է կարևորել սովորողի ազգային դաստիարակության, ավանդույթները և սովորույթները գնահատելու հմտությունները:
    Հարգելի՛ Լաուրա, շնորհակալ եմ արձագանքի համար: Հուսամ՝ ինքներդ էլ հանդես կգաք Ձեր առաջարկներով կամ կներկայացնեք Ձեր փորձը: Ուրախ կլինեմ նաև արված դիտարկումների համար: Նպատակը նույնն է բոլոր ուսուցիչների համար, մնում է ձևերի կատարելագործումը:

  12. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Narine. (16.05.2019), Nelli Antonyan (22.06.2019), Լիլիթ Աբաջյան (21.05.2019), Լիլիթ Հակոբջանյան (28.06.2019), Մարինա Խոցանյան (25.06.2019)

  13. #7
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    27.12.2017
    Գրառումներ
    62
    Հեղինակության աստիճան
    2597
    Հարգելի Կարինե գաղտնիք չէ, որ տարրական դասարանի աշակերտներին ավանդույթի ուժով դաստիարակելը այսօր ազգապահպան դեր ունի: Յուրաքանչյուր մանկավարժի պարտքն է իր ավանդը ունենալ երեխաների հայեցի դաստիարակման գործում:

  14. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.


  15. #8
    Ավագ մասնակից Կարինե Զիլֆիմյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.11.2018
    Գրառումներ
    170
    Հեղինակության աստիճան
    7434
    Մեջբերում Զարուհի Մարգարյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Կարինե գաղտնիք չէ, որ տարրական դասարանի աշակերտներին ավանդույթի ուժով դաստիարակելը այսօր ազգապահպան դեր ունի: Յուրաքանչյուր մանկավարժի պարտքն է իր ավանդը ունենալ երեխաների հայեցի դաստիարակման գործում:
    Հարգելի Զարուհի, հասկանալի է, որ կրթադաստիարակչական գործի ցանկացած կրողի՝ ուսուցչի պարտքն է ապահովել ազգային կրթություն, և հազիվ թե որևէ մեկն այս հարցում մենաշնորհի վերապահման հավակնություն ունենա: Տարբերությունը միայն ընտրած ուղու, աշխատանքային ձևերի և կիրառվող մեթոդների մեջ է՝ հաշվի առնելով սովորողների տարիքային խմբերի առանձնահատկությունները: Դա էլ ակնկալվում է դարձնել քննարկման առարկա: Ներածական խոսքում և դասի տեսագրությամբ ես ընդհանուր գծերով ներկայացնում եմ իմ կողմից կիրառվող մեթոդները: Հետաքրքիր է լսել մյուս ուսուցիչների աշխատանքային փորձը: Կարծում եմ՝ դա միայն կհարստացնի աշխատանքը և նոր ձևեր մշակելու հնարավորություն կտա:

  16. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.


  17. #9
    Սկսնակ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    19.05.2019
    Գրառումներ
    21
    Հեղինակության աստիճան
    0
    Հարգելի Կարինե, դասը հագեցած է բազմատեսակ վարժություններով, մի բան, որը կարեւոր է դասը հետաքրքիր եւ բովանդակալից դարձնելու համար։ Նկատելի է, այնուամենայնիվ, վարժությունների տեսակներ, որոնք նշված են դասի կառուցվածքի մեջ, բայց չնկատեցի դասը դիտելիս (նախադասություններ կազմել ըստ գծապատկերի եւ կաղապարի)։ Գուցե օրինակներ բերեիք։ Հետաքրքիր է նաեւ դասի սկզբի տեսանյութը։

  18. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.


  19. #10
    Ավագ մասնակից Կարինե Զիլֆիմյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.11.2018
    Գրառումներ
    170
    Հեղինակության աստիճան
    7434
    Մեջբերում Լիա Մ-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Կարինե, դասը հագեցած է բազմատեսակ վարժություններով, մի բան, որը կարեւոր է դասը հետաքրքիր եւ բովանդակալից դարձնելու համար։ Նկատելի է, այնուամենայնիվ, վարժությունների տեսակներ, որոնք նշված են դասի կառուցվածքի մեջ, բայց չնկատեցի դասը դիտելիս (նախադասություններ կազմել ըստ գծապատկերի եւ կաղապարի)։ Գուցե օրինակներ բերեիք։ Հետաքրքիր է նաեւ դասի սկզբի տեսանյութը։
    Հարգելի Լիա, շնորհակալություն հարցադրման և տեսագրությունն ուշադիր նայելու համար: Ճիշտ եք նկատել, որ որոշ առաջադրանքներ բացակայում են տեսագրությունից, քանի որ 90 րոպե տևողությամբ դասից տեսագրության մեջ երևում է մոտ 60 րոպեն: Կրճատումը կատարված է՝ հաշվի առնելով վերջին առաջադրանքների՝ միևնույն տեսակին պատկանելը:
    Ստորև տեղադրում եմ առաջադրանքները՝ համապատասխան էջերով:

  20. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Nelli Antonyan (22.06.2019), Լիա Մ (20.05.2019), Լիլիթ Աբաջյան (21.05.2019), Մարինա Խոցանյան (25.06.2019)

+ Կատարել գրառում
Էջ 1 10-ից 123 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •