Ցույց են տրվում 1 համարից մինչև 5 համարի արդյունքները՝ ընդհանուր 5 հատից

Թեմա: Զեյթուն

  1. #1
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2018
    Հասցե
    Գեղարքունիքի մարզ ք.Ճամբարակ
    Գրառումներ
    247
    Հեղինակության աստիճան
    4122

    Զեյթուն

    Զեյթուն, (Зейтун, Zeitun), Գեղ, Ենի Շեհիր, Զեթոն, Զեթուն, Զեթուն բերդ, Զեթուն գեղ, Զեթուն գյուղաքաղաք, Զեթուն քաղաք, Զեյթին, Զեյթունի, Յուլիուպոլիս, Սուլեյմանիե, Սուլեյմանլը, Աուլեյմանլի, Ուլն, Ուլնի, Ուլնիա Ավան, գյուղ, բերդ, գյուղաքաղաք, բերդաքաղաք, քաղաք Կիլիկիայում, Ադանայի (նախկինում` Հալեպի) նահ-ի, Մարաշի գավ-ում, Զեյ-թուն գվռկ-ի կենտրոնը: Հնում կոչվում էր Ուլնիա (այստեղից էլ դրա անվան Յուլիուպոլիս տարբերակը), իսկ մեր օրերում արդեն սովորական գ-ի վերածված Զ թուրքերը կոչում են Սուլեյմանլի: Զ անունը ոմանք կապում են Սեթ անձնանվան, ոմանք էլ՝ ձիթենիների (որոնցով այնքան հարուստ է նրա շրջակայքը) հետ: Զ հիշատակվում է 16-րդ դ–ից: Գտնվում է Ջահան (Պիռամոս) գետի հովտում, անմատույց վայրում՝ շրջապատված լ-ներով: Զ մտնելու համար պետք է, անցնել նեղ կածաններով ու խուլ ձորերով: Օգտվելով իրենց ք–ի այդ անառիկ դիրքից՝ զեյթունցիները դարեր շարունակ հաջողությամբ կռվել են օտար բռնակալ-նվաճողների դեմ՝ պաշտպանելով իրենց ձորապետական ինքնուրույնությունը: Զ-ի կլիման բարեխառն է, առողջարար: Շրջակայքի լ-ներից սկսվող գետակները խառնվում են իրար, կազմելով մի գետակ: Արմ մասով հոսում է Շուղուր գետակը, որի վրա, ք-ի սահմաններում եղել են երկու կամուրջ՝ Սուրենյան թաղը տանող Կարասի և Յաղուբյան թաղը տանող Շուղուրի կամուրջները: Գետակները ք-ի տարածքը երեք կողմից գոտևորում են իրենց խոր ու զառիվեր ձորերով: Զ-ը տեղադրված է բավական զառիթափ լ-նալանջի վրա և արտաքինից ամֆիթատրոնի տեսք ունի:

    Բնակչության ճնշող մասը կազմել են հայերը: 10-րդ դ վերջերին նրա 17840 բնակիչներից 17600-ը հայեր էին: 1896-ին բոլոր թուրքերը գաղթել էին և մնացել էին միայն հայերը: Պատմական աղբյուրների և ավանդությունների համաձայն սկբնակվում էին միայն հույներ և մի քանի տ հայեր: Հետագայում հայերի թիվն ավելանում է Ուլնիայից, ինչպես և Անիից եկած բնակիչների շնորհիվ: Հայերի թիվն առանձնապես արագ աճում է Բագրատունիների թագավորության անկումից, հետո (1045 թ), իսկ հույներինը` աստիճանաբար նվազում: Զ բաժանված էր 4 գլխավոր թաղերի` Շովորյան, Յաղուբյան, Ենի-Դունյայան կամ Վերին և Սուրենյան, որոնք իրենց անունները ստացել էին իշխողների անուններից: Վերջիններիս իշխանական իրավունքները վերացան 1865–ին, երբ Զ-ում հաստատվեց թուրքական կառավարչություն: Տները դասավորված են շարքերով, իրար ընդհուպ կպած: 17-րդ դ Զ-ում հիշատակվում է 8 եկեղեցի, որոնց թիվը հետագայում հասնում է 10—11-ի, չհաշված երկու վանքերը (ս Փրկիչ և ս Աստվածածին): Գործում էին 2 դպրոց, ավելի քան 600 աշակերտներով: Այստեղ ընդօրինակվել են բազմաթիվ ձեռագրեր: Զեյթունցիները քաջ ու կորովի, ազատասեր մարդիկ էին: Նրանք կարողացան իրենց ինքնուրույնությունը պահպանել մինչև 19-րդ դ 60-ական թթ-ը: Դրանից հետո էլ՝ 1895 — 96 թթ և աոաջին համաշխարհային պատերազմի տարիներին նրանք քաջաբար կռվեցին թուրքական ցեղասպանների դեմ: Նրանք երկաթի հանքավայրերից իրենք էին երկաթ հանում և կռում զենքեր: Զ-ի հայերի զբաղմունքի մեջ կարևոր էին այգեգործությունը, արհեստագործությունը, առևտուրը: Ք-ի կենտրոնում էր գտնվում շուկան՝ իր մի շարք կրպակներով: Զ հայերից զրկվեց 1915 թ մեծ եղեռնի ժամանակ, երբ նրա բնակիչներին քշեցին Սիրիայի անապատները: 20-ական թթ սկզբներին, երբ Կիլիկիան և Զ գրավվել էին Ֆրանսիայի կողմից, որոշ թվով զեյթունցիներ վերադարձան իրենց ք, բայց հետագայում, երբ Կիլիկիան տրվեց Թուրքիային, այստեղ վերադարձած զեյթունցիները հարկադրված դիմեցին արտագաղթի:

    Զեյթուն, Зейтун, Zeytun, Զե թին, Զեթոն, Զեթուն, Զեյթին, Սուլեյմանիե, Ուլն, Ուլնի, Ուլնիա, Ուլնիայի գավաո — «Գավառ» («սանջակ»), գավառակ (կազա), «նահանգ», իշխանություն («ձորապետություն») Լեռնային Կիլիկիայում, Հալեպի (Ադանայի) նահ–ի, Մարաշի գավ-ում: Տարածվում էր Ջահան (Պիռամոս) գետի վերնագավառում: Լ–նային է, տարբեր ուղղություններով ձգվում են մի շարք լշ-ներ, որոնք Զ-ի շուրջը կազմում են մի բարձրաբերձ բնական պարիսպ, այն դարձնելով անառիկ: Շրջապատված լիներվ, լ-ներով, Զ-ն ունի տաք կլիմա: Ընտանի կենդանիներից այստեղ պահում են խո շոր ու մանր եղջերավոր անասուննեը, ձիեր, ջորիներ, էշեր: Գետահովիտներում՝ հաջողությամբ աճում են ցորենը, գարին, ոսպը, սիսեռը, եգիպտացորենը, շաղգամը, խաղողի ավելի քան երկու տասնյակ տեսակներ, մրգատուներ, ձիթապտղի ծառը, նուշը, բանջարաբոստանային կուլտուրաներ ևն: Բավական ընդարձակ տարածություն են գրավում անտառները, որոնցում հաջողությամբ աճում են խնկենին, գիհին, բևեկնին, կաղնին, թեղին ևն: Այստեղից արտահանվող ապրանքների մեջ կարևոր տեղ էին գրավում չամիչը մեղրը, մորթին, երկաթը և փայտանյութը: Զ–ում կան մի շարք հանքային հորդաբուխ աղբյուրներ, հարուստ երկաթահանքեր, ոսկեբեր ավազներ: Ըստ Վ. Քինեի տվյալների` Զ–ը 19-րդ դ վերջերին ուներ 39 գ՝ 24023 բնակչով, իսկ ըստ Կիլիկիայի պատրիարքարանի տվյալների 28 գ` 35804 բնակչով, որից հայեր` 27640 հոգի, թուրքեր՝ 8344: Այլ աղբյուրների համաձայն 19-րդ դ-ի վերջերին ունեցել է 32 գ՝ 21500 բնակչով, որոնցից 18500-ը՝ հայեր: 1922-ին ուներ 30000 բնակիչ: Թուրքական իշխանությունների կազմակերպած պարբերական ջարդերի և տեղահանությունների հետևանքով Զ զրկվել էր իր բնիկ բնակիչներից: Այժմ այնտեղ հայ բնակչություն գրեթե չկա: Զ-ը սկզբում մտնում էր Հալեպի նահ-ի Մարաշի գավ–ի, հետագայում՝ Ադանայի նահ-ի Մարաշի գավ–ի, իսկ այժմ՝ Մարաշի նահ–ի մեջ: Նրա տարածքը 1080-1375-ին մտնում էր Կհլի կիայի հայկական պետության մեջ, 15–16-րդ դդ ենթարկվում էր թուրքական զանազան ցեղերի, 1517-ին ընդունել է թուրքական հպատակություն, 1626—27-ին` սուլթան Մուրադ 4-րդ այստեղի հայերին տվեց կիսաանկախության իրավունք: 16–18-րդ դդ Զ կառավարվում էր 4 իշխանական տների՝ Շովրոյաննե քի, Յաղոբյանների, Ենի–Դունցանների և Սուրենյանների կողմից: Զ–ի գավ–ին վերաբերող հարցերը վճռում էր իշխանական խորհուրդը՝ ավագ իշխանի և արքեպիսկոպոսի ղեկավարությամբ: Մինչև 13-րդ դ–ի երկրորդ կեսը Զ փաստորեն ձորապետություն» էր՝ թուրքական տիրապետությյունն անվանական էր: Շրջակա թուրքերը 1780-ին, 1808-ին, 1819-ին, 1829-ին, 1835-ին ասպատակել են, բայց Զ–ի լեռնական հայերը միշտ հաղթանակով են դուրս եկել: 1860֊ական թթ Թուրքիան ձեռնարկում է իսպառ վերացնել Զ–ի անկախությունը: Այդ հողի վրա 1862 թ բռնկվեց զեյթունցիների ապստամբությունը, որն ավարտվեց հաղթանակով: Հաղթանակով էին ավարտվել նաև 1780—1909 թթ տեղի ունեցած մյուս ապստամբությունները: Զեյթունցիները համառ դիմադրություն ցույց տվեցին 1895—36 թթ համիդյան ցեղասպաններին: 1915-ի մարտին Զ-ի հայությունը բռնությամբ տեղահանվեց և քշվեց Սիրիայի անապատները, իսկ գավ–ի կենտրոնը հրդեհվեց և բնակչության մի մասը կոտորվեց: Առաջին համաշխարհային պատերազմում Թուրքիան պարտվելուց հետո Ֆրանսիան գրավեց Կիլիկիան: 1500 զեյթունցիներ վերադարձան իրենց բնակավայրերը, բայց երբ 1939–ին Ֆրանսիան Կիլիկիան հանձնեց Թուրքիային՝ Զ վերջնականապես դատարկվեց հայերից:

  2. #2
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2018
    Հասցե
    Գեղարքունիքի մարզ ք.Ճամբարակ
    Գրառումներ
    247
    Հեղինակության աստիճան
    4122
    4Զեյթունի 1862թ. ապստամբությունը
    Posted on Դեկտեմբերի 18, 2018
    Զեյթունցիների 1862 թ. ապստամբությունը Հայ ազատագրական շարժման
    •փայլուն դրվագներից մեկն է։ Տավրոսի հայ խիզախ լեռնականների այդ զինված
    ելույթը թուրքական բռնապետության դեմ ամենաջերմ արձագանքը գտա։Լ
    մեր ժողովրդի լայն խավերում և զգալի հետքեր թողեց նրա քաղաքական // քան ֊
    քի պատմության մեջ։
    Զեյթունը Լեռնային Կիլիկիայի մի մասը կազմող այդ երկրամասը ընկնում
    է Մ արաշից դեպի հյուսիս-արևմուտք, J? ահ ան (Պյուռամիս) գետի ակունքներում:
    ЦЬյթուն անունով կոչվել է ինչպես ամբողջ գավառը, այնպես էյ նրա
    կեն տրոնը հանդիսացող գյուղաքաղաքը՛։ Հնոլմ գավառն անվանվել է նան
    Ոլլնիա^։ Զեյթունը ունի բազմաթիվ ձորեր և անանցանելի կիրճեր, որոնք քեռ֊
    ների հետ միասին նրան տալիս են անառիկ դիրք:
    Ջեյթունում համեմատաբար ստվար հայ բնակչություն հաստատվել է
    դեռևս Կիլիկիայի հայկական պետության գոյության ժամանակաշրջանում* •
    •բնակչության թիվը տարբեր ժամանակներում տարբեր է եղել։ 1860-ական թթ•
    “՛այ բնակչոլթյունր մոտավոր հաշվով կազմում էր 35— 40 հազար, որի։/
    17 հա զարը ապրում էր գավառի կենտրոնը. հանդիսացող Հէե յթուն գյուղ աքա –
    դա քում f իսկ մնացածը նրա շրջակայքում գտնվող հայկական գյուղերում։
    XIX դարի 50—60֊ական թթ• գավառի տնտեսական կյանքը ուներ փակ,
    ն ա տուր ալ բնույթ։ 9՛յուղաց իության սոցիալական շերտ ավորումը դեռևս թույլ
    էր արտահայտվում։ Երկրի վարչաձևր իր վրա կրում էր տոհմ ական ֊նահ ա ֊
    պետական կարգերի դրոշմը։ Յուրաքանչյուր գ/ոլղ ուներ ծերունիների խորհուրդ,
    որի դերը, սակայն, անվանական էր։ Ւշխանոլթյունը փաստորեն գտնր֊
    վում էր գյուղապետի, այսպես կոչված, քեհյայի ձեռքում։ Րուն Զեյթուն •՛սվանը
    բաժանված էր չորս թաղի։ Յուրաքանչյուր թաղ ուներ իր թաղապետը, որը
    <(իշխան» տիտղոսն էր կրում։ IIովորաբար թաղապետներն իրենց պաշտոնները
    վարում էին ժառանգաբար։ Ֆրանսիացի Լեոն Պոլը, որ 1864 թ. այցելել էր
    Զեյթուն, թաղապետ ների մասին գրում էր, թե նրանք ((ընտրվում են տոհմի
    կամ հանճարի առավելության համար և միայն իրանց հայրենասիրության և Monument_to_Zeytun_Resistance_at_Surp_Kevork_Armenian_Church,_Aleppoքաշության պատճառող են կարգվում ժողովրդի գլուխ, և ժող ովուրդր կարող է
    մերժել այդ իշխաններին, եթե նրանք որևէ հանցանք ունենան))՛՝։
    Լ. Պոլի այս պնդումը միակողմանի էր։ Ինչպես քեհյաներր գյուղերում,
    այնպես էլ թաղասլե տները («իշխանները») Զեյթուն ավանում հանդիսանում
    կին վերնախավի ներկայացուցիչները։ Նրանց վարչական ֊ք աղա քակ ան դիրքը
    պայմանավորված էր իրենց սոցիալական դիրքով։
    Ընդհանուր բնույթ կրող հարցերը, որոնք վերաբերում էին ամբողջ դա –
    վառին Լերկրինքննվում էին գավառային խորհրդի կողմից, որի մեջ մտնում
    էին առանձին գյուղեր ներկայացնող քեհյաները և Զեյթուն գյուղաքաղաքի
    թաղապետները՝ «իշխանները»։ Ա (դ օրգանում խոշոր դեր էին խաղում Զեյթոլնի
    հոգևորականության ներկայացուցիչները։
    Զեյթուն գավառի այս յուրատեսակ վարչաձևի մասին մի շարք հեղինակ
    ներ անցյալում արտահայտել են բավական արտառոց տեսակէտներ: Վիկտոր
    Լանգլուան Զեյթուն ի վարչաձևը համարում էր «ռեսպուբլիկականյ> , իսկ է լԷղ.!տ
    Ռևկլյուն «կոնֆեդերատիվ ռեսպուբլիկական»’t Հայ հեղինակներից մի քանիսն
    աշխատել են գործն այնպես պատկերացնել, թե իբր Զեյթուն ում բացակա յել
    են սոցիալական ներքին հակասությունները և դասակարգային պայքարը®» Այդ
    ևս սխալ էւ Չնայած տոհմական՜ն ահա պետ սւկ ան կյանքի որոշ գծերի առկա֊
    լութ չանը, Զեյթունում, ինչպես նաև նրա հարևան մյուս գավառներում, տիրում
    Էին ֆեոդալական հարաբերություններըԶեյթոլնն
    իրավականորեն գտնվում Էր иուլթանական Թ՛ուրքիայի տիրապետության
    տակ, բայց փաստորեն ուներ կիսանկախ դրություն> Գավառի
    վարչական, դատական, քաղաքական, կրոնական և այլ բնույթի գործերը լուծվում
    Էին ինքնուրույն կերպով, առանց թուրքական կառավարության միջաւք
    ըտոլթ յանէ Սակայն զեյթունցիները, թեև ոչ միշտ, հարկ Էին վճարում սուլթանական
    կա ռավա րությանր^:
    XIX դարի առաջին կեսին զեյթունցիներր մի քանի անգամ զինված ընդհարումներ
    ունեցան թուրքական զորքերի հետւ Այսպեււ, օրինակ, սուլթանական
    զորքերը 1808, 1819, 1829, 1835 թթ. արշավեցին այդ կիսանկախ երկրի
    ւէրա։ Զեյթունցիներր, որ քսՀջ և հմուտ կռվողներ Էին, հերոսաբար դիմադրում
    և հաճախ հետ Էին շպրտում թշնամուն։ Այդ զինված ընդհարումների ու կռիվների
    հիմնական պատճառն այն Էր, որ զեյթունցիներր երբեմն հրաժարվում
    Էին հարկ վճարել սուլթանական կառավարությանր, իսկ վերջինս ձգտում Էր
    պարբերաբար և որքան հնարավոր Է շատ հարկեր և տուրքեր ստանալ նրանցից•
    Զեյթունցիների 1862 թ. ապստամբությունը, սակայն, այլ բնույթ ուներ,
    նրա շարժառիթները գերազանցապես քաղաքական Էին։ Ինչպիսի պարագաներում
    տեղի ունեցավ Զեյթունի այդ նշանավոր հերոսամարտը։ 1862թ. Մարաշի կուսակալ Ազիզ փաշան կանոնավոր զորքով ծրագրեց հարձակվել Զեյթունի վրա: Թուրքական բանակի թիվը հասնում էր մոտ 40 հազար մարդու: Սրանց դեմ դուրս եկավ զեյթունցիների 7 հազարանոց զորախումբը, որը զինված էր ընդամենը պապենական հնաոճ հրացաններով, մահակներով ու քարերով: Իր բազմապատիկ թվական գերազանցության և սպառազինության շնորհիվ փաշան հուլիսի 27-ին գրավեց մի քանի հայկական գյուղեր, որից հետո զեյթունցիների ջոկատները շրջակա գյուղերի բնակչության հետ ամրացան քաղաքում: Օգոստոսի 2-ին թուրքական ուժերը տարբեր կողմերից արդեն շրջապատել էին Զեյթունը: Լեռնականներն իրենց ամբողջ ռազմական ուժը բաժանեցին չորս հիմնական մասերի և խելամիտ ու հանդուգն գործողություններով դժվարին ճակատամարտերում կարողացան հակահարված տալ թշնամուն: Թուրքերը ծանր կորուստներ տալով, զեյթունցիներին թողնելով բավական քանակությամբ ռազմավար, դուրս քշվեցին Զեյթունի սահմաններից: Թուրքական բանակի դեմ մղվող մարտերում իրենց ռազմական տաղանդն ու քաջությունը ցուցադրեցին զեյթունցի իշխաններ Մ. Յաղուպյանը, Ն. Սուրենյանը և ուրիշներ: Իրենց սխրանքներով աչքի ընկան վարդապետ Մահտեսի Գրիգորը, Մարկոս Թաշճյանը և առհասարակ մարտնչող ողջ հայ բնակչությունը:
    Այս պարտությունից հետո, չհրաժարվելով Զեյթունը գրավելու իր մտադրությունից, կառավարությունը Աշիր փաշային նշանակեց զորահրամանատար: Նախատեսվում էր նոր, 150-հազարանոց բանակով հարձակվել Զեյթունի վրա, հիմնահատակ անել այն և սրի քաշել հայ բնակչությանը: Սակայն զեյթունցիները կարողացան խուսափել արհավիրքից՝ դիմելով Կ.Պոլսի պատրիարքի և ֆրանսիական կառավարության օգնությանը: Վերջինս ձգտում էր ուժեղացնել իր ազդեցությունը Օսմանյան Թուրքիայում, ուստի խոստացավ օգնել նրանց՝ ճնշում գործադրելով թուրքական կառավարության վրա: Փոխարենը Ֆրանսիան ակնկալում էր կաթոլիկական դավանանքի ընդունումը զեյթունցիների կողմից: Իսկ օսմանյան կառավարությունը, զգուշանալով Կիլիկիայում Ֆրանսիայի ազդեցության ուժեղացումից, տեղի տվեց: Զեյթունի պաշարումը վերացվեց, լեռնականներն իրենց հերթին զիջումներ արեցին կառավարությանը: Նրանք այդուհետև պետք է ենթարկվեին օսմանյան վարչական կառավարմանը, կանոնավորապես վճարեին հարկերը՝ փոխարենը օգտվելով իրենց ազգային-եկեղեցական գործերը ինքնուրույն վարելու իրավունքից:
    Այսպես ավարտվեց 1862թ. Զեյթունի հերոսական պայքարը, որը խոր հետք թողեց ազգային ինքնագիտակցության և ազատագրական պայքարի հետագա ընթացքի վրա: Հայությունը բնաշխարհում և. գաղթավայրերում նյութական միջոցներ էր հանգանակում և ուղարկում Կիլիկիա՝ աջակցելով նրա քաջակորով բնակչությանը: Զեյթունի իրադարձությունների ազդեցությամբ Վանում, Էրզրումում, Մուշում և Կ.Պոլսում տեղի ունեցան հուզումներ և հանրահավաքներ: Զեյթունցիների պայքարը նպաստեց հայ հասարակական մտքի վերելքին, գրականությունն ու հրապարակախոսությունը համակեց ազատագրական տրամադրություններով: Բանաստեղծ և հասարակական գործիչ Մ. Պեշիկթաշլյանը «Անձնվեր» ընկերության մեջ միավորված իր համախոհների հետ նյութական ու բարոյական աջակցություն էին ցույց տալիս զեյթունցիներին: Մ. Պեշիկթաշլյանը գրեց իր բանաստեղծությունների զեյթունյան շարքը, որտեղ գեղարվեստական մեծ ուժով է պատկերված զեյթունցիների պայքարը: Հ. Սվաճյանի «Մեղուն», Զմյուռնիայի «Ծաղիկը» և այլ պարբերականներ նույնպես արձագանքեցին հերոսամարտի։

  3. #3
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2018
    Հասցե
    Գեղարքունիքի մարզ ք.Ճամբարակ
    Գրառումներ
    247
    Հեղինակության աստիճան
    4122
    Զեյթունը (Ուլնիա) քաղաք և գավառ էր Լեռնային Կիլիկիայում, որտեղ հայերը հաստատվել էին վաղ անցյալում: Այժմ գյուղի վերածված Զեյթունը թուրքերն անվանում են Սուլեյմանլի:

    1890-ական թթ-ի կոտորածների տարիներին հայերը տարբեր վայրերում մղել են ինքնապաշտպանական մարտեր: Թշնամին, ի վերջո, կոտրել է նրանց դիմադրությունը: Սակայն, որտեղ նրանք դիմադրել են, այնտեղ ավելի քիչ զոհ են տվել:

    1915 թ-ի ապրիլի 7-ից մինչև մայիսի 6-ը Վան քաղաքի և նահանգի մի շարք գավառների ինքնապաշտպանական մարտերի շնորհիվ փրկվել է ավելի քան 180 հզ. հայ:

    Մեծ եղեռնի ժամանակ հաջողությամբ ավարտված ինքնապաշտպանական կռիվներից է Սուեդիայի հայության գոյամարտը (1915 թ-ի հուլիս-սեպտեմբեր), որի շնորհիվ փրկվել է Մուսա լեռ բարձրացած 4058 հայ:

  4. #4
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2018
    Հասցե
    Գեղարքունիքի մարզ ք.Ճամբարակ
    Գրառումներ
    247
    Հեղինակության աստիճան
    4122
    Ինքնապասշտպանական մարտեր

    Տեսարան Զեյթունից

    «Զեյթունի 1862 թ-ի պաշտպանությունը»
    (1962 թ., գործ՝ Զուլում Գրիգորյանի)

    Արաբո
    (Ստեփանոս Մխիթարյան,
    1863–1893 թթ.)

    «Սասունի ինքնապաշտպանությունը»
    (1958 թ., գործ՝ Արա
    Բեքարյանի)

    Սասունի 1904 թ-ի ապստամբության հրամանատարական կազմը. ձախից աջ` կանգնած են Անդրանիկը, Մուրադը, ՍԵպուհը, նստած են Սեյտո Պողոսը, Ավոն, Կայծակ Առաքելը, Սմբատը

    Խանասորի արշավանքի մասնակից Նիկոլ Դումանի խումբը

    Զեյթունի 1862 թ-ի ապստամբության ղեկավարները. ձախից աջ` իշխան Ղազար Շովրոյանը, տեր Մովսես Խաչուկենցը և
    իշխան Աստվածատուր Ենիտունյանը

    Վազգենի հայդուկային խումբը Վանում

    Վանի հերոսամարտի նահատակներին նվիրված «Արծիվ Վասպուրականի» հուշարձանը (1979 թ., ճարտարապետ՝ Ջիմ Թորոսյան) ՀՀ Արագածոտնի մարզի Ագարակ գյուղի մերձակայքում

    Մուսա լեռան հերոսամարտի հուշակոթողը (1976 թ., ճարտարապետ` Ռաֆայել Իսրայելյան)

    Ուրֆայի համայնապատկերը

    Շապին-Գարահիսարի ընդհանուր տեսքը
    Ինքնապաշտպանական մարտերը Արևմտյան Հայաստանում և
    Օսմանյան կայսրության հայաբնակ վայրերում հայերի զինված ելույթներն ու ապստամբություններն են թուրքական բռնապետության դեմ:

    Զեյթունի ինքնապաշտպանությունը

    XVI դարից սկսած՝ Զեյթունի բնակչությունը զենքը ձեռքին մաքառել է իր անկախության համար և ապահովել կիսանկախ վիճակ Օսմանյան կայսրությունում (Մուրադ IV-ի 1618 թ-ի հրովարտակով): Սակայն Բարձր դուռը երբեք չի հանդուրժել նման կացությունը և 1780–1895 թթ-ի ընթացքում ավելի քան 40 անգամ փորձել է ընկճել լեռնագավառի ըմբոստ բնակիչներին, հպատակեցնել Զեյթունը և ստացել է արժանի հակահարված:
    Օսմանյան բռնապետության դեմ ամենանշանավոր ընդվզումներից է զեյթունցիների 1862 թ-ի ինքնապաշտպանությունը. առիթը հայերի և թուրքերի միջև ծագած հողային վեճերն էին: Հուլիսի սկզբին Մարաշի կառավարիչ Ազիզ փաշան, 10-հզ-անոց կանոնավոր զորքի և բաշիբոզուկների ամբոխի գլուխ անցած, արշավել է դեպի Զեյթուն: Ավերելով տասնյակ գյուղեր և կոտորելով խաղաղ բնակիչներին՝ թուրքական զորքերը հուլիսի 28-ին պաշարել են Զեյթունը: Ապարդյուն բանակցություններից հետո հայերը դիմել են ինքնապաշտպանության: Օգոստոսի 2-ին թուրքական զորքերը (40 հզ.) մի քանի ուղղությամբ գրոհել են Զեյթունը:
    Զեյթունցիների 7-հզ-անոց ինքնապաշտպանական ուժերը բաժանվել են ջոկատների՝ Զեյթունի 4 թաղապետների գլխավորությամբ: Նրանք ոչ միայն հետ են մղել թշնամու բազմաթիվ գրոհները, այլև, հարձակման անցնելով, պարտության են մատնել Ազիզ փաշայի բանակին: Թուրքական կառավարությունն Ազիզ փաշային փոխարինել է Աշիր փաշայով (հայտնի էր որպես բալկանյան ժողովուրդների դահիճ)՝ նրան հանձնարարելով պատժել ապստամբներին: Սակայն միջամտել է ֆրանսիական կառավարությունը, որն Օսմանյան լծի տակ գտնվող ժողովուրդների ազգային-ազատագրական պայքարն օգտագործում էր սեփական նվաճողական նպատակներով, և Զեյթունի խնդիրը լուծվել է «խաղաղությամբ»:
    Զեյթունցիները պարտավորվել են վերադարձնել գրաված ռազմավարն ու վճարել հարկերը: Քաղաքում նշանակվել է թուրք կառավարիչ: Զեյթունի ինքնապաշտպանության ազդեցությամբ հուզումներ և բողոքի ցույցեր են տեղի ունեցել Մուշում, Վանում, Չարսնջակում, Էրզրումում, Կոստանդնուպոլսում:
    Ի պատասխան հարկերի ծանրացման և թուրքական վարչության ճնշումների՝ 1877–78 թթ-ին Զեյթունում բռնկել է ապստամբություն, որին նախորդել էին 1872 և1875 թթ-ի դեպքերը, երբ զեյթունցիները քաղաքից վտարել էին թուրք պաշտոնյաներին և 3 տարի կիսանկախ ապրել:
    1877–78 թթ-ի ռուս-թուրքական պատերազմը հնարավորություն չէր տալիս թուրքական ուժերին ճնշելու ապստամբությունը: Հայերը փորձեցին կապ հաստատել Արևմտյան Հայաստանում գործող ռուսական զորքերի հետ՝ զենք ստանալու նպատակով, սակայն ապարդյուն: Պատերազմից հետո թուրքական կառավարությունն ուժեր կենտրոնացրեց և կարճ ժամանակ անց գրավեց Զեյթունը: 400 ապստամբ` իշխան Պապիկ Ենիտունյանի (Նորաշխարհյան) գլխավորությամբ, բարձրացավ լեռները և շարունակեց պայքարը:
    Կառավարութունը եվրոպական միջամտության նոր առիթ չտալու համար բանակցություններ սկսեց Պապիկ իշխանի հետ, հանձնաժողով ուղարկեց Զեյթուն` անգլիական հյուպատոս Չերմայրի գլխավորությամբ: Ի վերջո թուրքական կողմը Պապիկ իշխանին ճանաչեց քաղաքագլուխ, նվազեցրեց հայերից գանձվող հարկի չափը, ազատեց Մարաշում բանտարկված զեյթունցիներին և զիջումների գնով հանդարտեցրեց Զեյթունը:
    1895 թ-ին՝ Արևմտյան Հայաստանում և Թուրքիայի հայաբնակ վայրերում աբդուլհամիդյան կոտորածների ժամանակ, Զեյթունը դարձյալ դիմեց ինքնապաշտպանության: Օգոստոսին, թուրքական ճնշման ուժեղացման պայմաններում, Զեյթունի ազգային ժողովը որոշեց քաղաք փոխադրել շրջակա գյուղերի բնակչությանը, դուրս շպրտել թուրք պաշտոնյաներին, պատրաստվել դիմադրելու թուրքական ուժերին: Շուրջ 10 հզ. հայ կենտրոնացավ Ֆռնուզ գյուղում: Մարաշի հայերի` 1895 թ-ի հոկտեմբերի կոտորածներից հետո թուրքական 50–60-հզ-անոց զորքը շարժվեց դեպի Զեյթուն: Ապստամբներին առաջնորդում էր Նազարեթ Չավուշը, իսկ ժամանակավոր կառավարության ընդհանուր ժողովի նախագահը Աղասի (Կարապետ) Թուրսարգսյանն էր (հնչակյան). նրանց գլխավորությամբ զեյթունցիները (6 հզ. մարդ) ավելի քան 2 ամիս դիմադրեցին թուրքական բանակին: Չկարողանալով գրավել Զեյթունը՝ թուրքական կառավարությունը հարկադրված բանակցության ուղարկեց օտարերկրյա 4 հյուպատոսի: Կնքվեց համաձայնագիր: Թուրքական զորքերը հեռացան գավառից, ներում շնորհվեց ապստամբած հայերին, նշանակվեց քրիստոնյա կառավարիչ (ազգությամբ` հույն), բնակչությունը 3 տարով ազատվեց հարկերից:
    1915–16 թթ-ին զեյթունցիները վերստին դիմեցին ինքնապաշտպանության, որը, սակայն, ավարտվեց անհաջողությամբ: 1915 թ-ի մարտին Զեյթունի հայերը բռնի տեղահանվեցին և քշվեցին Դեյր էզ Զորի անապատը: Նրանց մեծ մասը կոտորվեց, փրկվածները տարագրվեցին:
    Առաջին աշխարհամարտում (1914– 1918 թթ.) Թուրքիայի պարտությունից հետո ֆրանսիական զորքերը գրավել են Կիլիկիան: 1919 թ-ի օգոստոսին Զեյթունի և շրջակա գյուղերի 1050 բնակիչներ վերադարձել են իրենց բնօրրանը, հիմնել Ազգային խորհուրդ՝ Արամ Չոլաքյանի գլխավորությամբ: Բայց 1921 թ-ի հունիսին զեյթունցիները ստիպված էին ընդմիշտ լքել իրենց քաղաքը:
    Զեյթունի իրադարձությունները լայն արձագանք գտան հայ իրականության մեջ և բազմաթիվ հայ գրողների` Մկրտիչ Պեշիկթաշլյանի, Նահապետ Ռուսինյանի, Սմբատ Շահազիզի, Հարություն Չաքրյանի («Զեյթունի քայլերգի» հեղինակը), Սիամանթոյի, Դանիել Վարուժանի, Հովհաննես Թումանյանի, Րաֆֆու, Մուրացանի և ուրիշների գործերում, իսկ ժողովուրդը հյուսել է երգեր («Զեյթունցիներ» և այլն): Մեծ եղեռնը վերապրած և 1946 թ-ին հայրենիք ներգաղթած զեյթունցիները Երևանի հյուսիսային մասում հիմնադրել են Զեյթուն թաղամասը (այժմ՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական տարածքում):

    Սասունի ինքնապաշտպանական մարտերը

    Թուրքական բռնապետության դեմ Արևմտյան Հայաստանի նշանավոր զինված ելույթներից են Սասունի 1894 և 1904 թթ-ի ապստամբությունները, 1915 թ-ի ինքնապաշտպանությունը:
    XIX դարի 90-ական թվականներին օսմանյան իշխանությունները Սասունի հայերի կիսանկախ վիճակը վերացնելու նպատակով հրահրել են հայ-քրդական բախումներ: 1891, 1893, 1894 թթ-ի գարնանը սասունցիները քանիցս պարտության են մատնել թուրքական կանոնավոր զորքին ու քրդական խաժամուժին: 1894 թ-ին թուրքական կառավարությունը Սասունի շուրջն ստեղծել է ռազմական գոտի և հայտարարել պատերազմական դրություն, զորքերի ղեկավարությունը հանձնել Զեքի փաշային: Նրան տրամադրված 12 հզ. թուրք զինվորներից բացի` Դիարբեքիրից Սասուն են փոխադրվել ևս 3 հզ-ը, Երզնկայից ու Մուշից՝ հեծելազորային 2 գունդ և այլ ուժեր, որոնց միացել են մի քանի տասնյակ հազար քուրդ և թուրք հրոսակներ:
    Սասունցիները Մեծն Մուրադի (Համբարձում Պոյաճյան) գլխավորությամբ նախապատրաստվել են ինքնապաշտպանության: Թուրքերը գլխավոր հարվածը հասցրել են հյուսիսից՝ Շենիկ և Սեմալ գյուղերի շրջանում, սակայն, զգալի կորուստներ կրելով, նահանջել են: Անհաջողության են մատնվել նաև օգոստոսի սկզբին Շենիկի և Սեմալի ուղղությամբ հարձակվելիս: Օգոստոսի 3-ին թուրքական ուժերը ներխուժել են Շատախ, որի բնակիչները ծանր մարտերով նահանջել են Գելիեգուզան, այնուհետև՝ Անդոկ լեռան բարձունքները: Թշնամու գերակշիռ ուժերը պաշարել են լեռը և օգոստոսի 13-ին անցել հարձակման: Դիմադրելով մինչև օգոստոսի 27-ը՝ սասունցիները նահանջել են Կեփինի բարձունքներն ու Տալվորիկի կիրճերը, որտեղ նրանց շրջապատել են քրդական բազմաքանակ ուժերը: Տղամարդկանց հետ կողք կողքի կռվել են նաև կանայք: Թուրքական և քրդական զորքերն ավերել են 40-ից ավելի գյուղ, կոտորել ավելի քան 10 հզ. անզեն հայի:
    Սասունի 1894 թ-ի ինքնապաշտպանությունը միջազգային արձագանք է ունեցել. առաջադեմ հասարակական գործիչները հանդես են եկել ի պաշտպանություն սասունցիների: Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Ռուսաստանը թուրքական կառավարությանը ներկայացրել են Բեռլինի վեհաժողովի (1878 թ.) Արևմտյան Հայաստանում որոշումներից բխող բարեփոխումներ անցկացնելու ծրագիր:
    Սասունի հայերի հաջորդ զինված ընդվզումը 1904 թ-ին էր: Հայերին բնաջնջելու նպատակով սուլթանական կառավարությունը նոր արշավանք է ձեռնարկել: Գարնանը քրդական ուժերն արշավել են Խիանք և Խուլփ, սակայն ջախջախվել են: Դրանից հետո թուրքական 10-հզ-անոց և քրդական 5-հզ-անոց զորքերը, Քեոսե Բինբաշու գլխավորությամբ, հյուսիսից` Կեփ, Սեմալ, Խզըլաղաճ գյուղերի տարածքով ներխուժել են Սասուն, մտել Ալիանք և Շենիկ: Այդ գծի պաշտպանությունը գլխավորել է Հրայր Դժոխքը (Արմենակ Ղազարյան): Անդրանիկի ջոկատը հաստատվել է Տափըկ գյուղում՝ խոչընդոտելով Գելիեգուզան շարժվող թշնամու առաջխաղացումը: Իշխանաձորի և Տալվորիկի պաշտպանական ուժերը գլխավորել է Գևորգ Չավուշը, իսկ Չայի գլուխ կոչվող շրջանը պաշտպանել են Հակոբ Կոտոյանը, Սեբաստացի Մուրադը և Սպաղանաց Մակարը:
    Ապրիլի 11-ին Շենիկի մոտ հակահարված ստանալով՝ թուրքական հրամանատարությունը հայերին առաջարկել է դադարեցնել դիմադրությունը: Ի պատասխան՝ սասունցիները պահանջել են իրագործել 1895 թ-ի «Մայիսյան բարենորոգումները»: 1904 թ-ի ապրիլի 14-ին և 15-ին Մերկեր գյուղի շրջակայքում տեղի ունեցած համառ կռիվներում հայերը թշնամուն ստիպել են նահանջել, սակայն վերջինս հրանոթային կրակ է բացել: Սասունի պաշտպանները և 20 հզ. անզեն բնակիչները հավաքվել են Գելիեգուզանում, որտեղ թուրքերը ապրիլի 17-ին դարձյալ պարտվել են: Երկու օր անց թուրքական զորքն անցել է գրոհի` 12 հրանոթների գնդակոծությամբ: Մի քանի օր դիմադրելուց հետո, երբ սպառվել է զինամթերքը, հայերը թողել են Գելիեգուզանը և քաշվել Ալուճակի բարձունքները: Անզեն ժողովուրդն իջել է Մշո դաշտ, իսկ մարտիկները մինչև մայիսի 14-ը շարունակել են դիմադրությունը: Թուրքերը կոտորել են մոտ 8 հզ. մարդու, ավերել ու կողոպտել շուրջ 2 հզ. տուն:
    Սասունցիների հերոսական պաշտպանությունը և մեծ տերությունների միջամտությունը սուլթանական կառավարությանը հարկադրեցին ժամանակավորապես հրաժարվել Սասունի հայերին բնաջնջելու մտադրությունից:
    1915 թ-ի Սասունի ինքնապաշտպանությունը սասունցիների գոյամարտն էր Մեծ եղեռնի շրջանում: Առաջին համաշխարհային պատերազմը հնարավորություն տվեց երիտթուրքական կառավարությանը իրագործել Սասունը վերջնականապես ընկճելու և հայերին ոչնչացնելու ծրագիրը: Սասունցիները նախապատրաստվեցին ինքնապաշտպանության՝ ունենալով միայն 1000 հին ու նոր մարտական և որսորդական հրացաններ: Սասունի պաշտպանների խմբերը, որոնք գլխավորում էին Փեթարա Մանուկը, Ռուբենը (Տեր-Մինասյան), Կոմսը (Վահան Փափազյան), Իշխան Շառոն, Մուշեղը, Սաղտունցի Հովհաննեսը, Վահան Վարդանյանը, Մշեցի Մճոն (Մկրտիչ Պոլեյան), Իշխանաձորցի Արթինը, Կրպոն, Ստեփան վարդապետը և ուրիշներ, 1915 թ-ի մարտին հետ են շպրտել Տալվորիկի վրա հարձակված թուրքական և քրդական ուժերին:
    Ապրիլ-մայիսին համառ մարտեր են տեղի ունեցել Խուլփի, Խիանքի, Իշխանաձորի, Արտխոնքի շրջանում: Հայերը թուրք-քրդական գերակշիռ ուժերի և հրանոթային կրակի ճնշման տակ նահանջել են դեպի Անդոկ սարը: Հունիսին թուրքերը հարձակման են անցել Փսանքի շրջանում: Օգնության եկած Տալվորիկի մարտիկները հանկարծակի գրոհով խուճապի են մատնել քրդերին և գրավել ռազմավարական նշանակության Մազի (Սատանի) կամուրջը: Այդուհանդերձ, թուրք-քրդական մեծաքանակ ուժերն աստիճանաբար բոլոր կողմերից սեղմել են պաշարման օղակը: Հուլիսի սկզբին թուրք-քրդական 30-հզ-անոց բանակը մեծ կորուստների գնով գրավել է Կուրտիկը: Հուլիսի 20-ին հայերն ազատագրել են Շենիկը՝ ձեռք բերելով ռազմավար, այդ թվում՝ 3 թնդանոթ: Հրոսակները, համալրվելով Մուշի կոտորածներն իրականացրած թուրք-քրդական ուժերով, հուլիսի 23-ին անցել են նոր հարձակման, գրավել Անդոկի ստորոտի Հրմոյի գոմերը, կոտորել հայերին, հատկապես՝ կանանց ու երեխաներին: Անդոկի, Ծովասարի և Գեբինի լեռներում սասունցիները դիմադրել են մինչև օգոստոսի 3-ը:
    Ընկճելով Սասունի պաշտպաններին՝ ջարդարարները 60 հզ. հայերից ավելի քան 45 հզ-ին կոտորել են, մնացածները թաքնվել են լեռներում ու ձորերում: 1916 թ-ի գարնանը, երբ ռուսական զորքերը գրավել են Մուշը, մի քանի հազար սասունցիներ իջել են լեռներից և փրկվել կոտորածից:

    Վանի ինքնապաշտպանությունը. 1896 թ-ի հունիս

    Աբդուլհամիդյան զանգվածային կոտորածների տարիներին նշանավորվել է նաև Վանի ինքնապաշտպանությունը, որը ղեկավարել են քաղաքի ազգային կուսակցությունների տեղական ղեկավարներ Մկրտիչ Ավետիսյանը (Թերլեմեզյան, արմենական), Մարտիկը (Մարտիրոս Սարուխանյան, հնչակյան) և Պետոն (Ալեքսանդր Պետրոսյան, դաշնակցական):
    Մարտերը հիմնականում տեղի են ունեցել Վանի Այգեստան թաղամասում, որը բաժանվել է 4 պաշտպանական շրջանների՝ 30-ից ավելի դիրքերով: Ինքնապաշտպանական խմբերում ընդգրկվել է 700–900 երիտասարդ. ունեցել են ընդամենը 518 հրացան: Վանեցիներին օգնության են շտապել Վազգենի (Տիգրան Տերոյան) և Ներսեսի (Գրիգոր Եռզիկյան) հայդուկային խմբերը: Հակառակորդը կենտրոնացրել է մոտ 10 հզ. զինվոր՝ զինված արդիական զենքով և հրետանիով: Ինքնապաշտպանական մարտերն սկսվել են հունիսի 3-ին: Հույսը դնելով հրազենի և թվական գերազանցության վրա՝ թշնամին փորձել է շեշտակի գրոհով ճեղքել վանեցիների պաշտպանությունը: Սակայն հանդիպելով հայերի հուժկու հակահարվածին՝ զգալի կորուստներով նահանջել է: Հաջողութամբ հետ մղելով թուրքերի հարձակումները՝ քաղաքի պաշտպանները դիմել են հանդուգն հակագրոհների. նման մի գործողության ժամանակ գրավել են հակառակորդի 2 թնդանոթ:
    Զենքի և զինամթերքի խիստ պակասը ինքնապաշտպանության ղեկավարներին հարկադրել է համաձայնել Վանում անգլիական հյուպատոսի և թեմական առաջնորդ վարդապետ Սահակ Բագրևանդցու առաջարկությանը՝ դադարեցնել դիմադրությունը: Իշխանությունները խոստացել են հնարավորություն տալ ինքնապաշտպանության կազմակերպիչներին, մասնակիցներին և նրանց միանալ ցանկացողներին անարգել հեռանալ Պարսկաստան: Մոտ 1500 մարդ հունիսի 8-ին Վանից հեռացել է Վարագա լեռ: Մկրտիչ Ավետիսյանի ղեկավարությամբ անզեն բնակչության մի մասը և մարտիկները (շուրջ 1000 հոգի) որոշել են անցնել Պարսկաստան, սակայն շրջապատվել են Սբ Բարդուղիմեոս վանքի մոտ, որտեղ նրանց մեծ մասը զոհվել է: Համառ մարտերից հետո միայն 20 հոգու է հաջողվել հասնել Սալմաստ: Նույն ճակատագրին է արժանացել Պետոյի և Մարտիկի 83 հոգուց բաղկացած ջոկատը: Փրկվել է միայն 1 մարդ, իսկ Վարագա լեռան բարձունքներում ապաստանածները Վազգենի առաջարկով վերադարձել են Վան:
    Քաղաքից մարտիկների հեռանալուց հետո թուրք զինվորներն ու համիդեականներն անարգել ներխուժել են հայկական թաղամասեր և կոտորել խաղաղ բնակչությանը: Մեկ շաբաթ տևած կռիվների ընթացքում զոհվել է շուրջ 500 հայ, սպանվել 300 թուրք: Առավել ծանր կորուստներ են եղել գյուղերում: Ջարդարարները կոտորել են շուրջ 20 հզ. հայի:
    1896 թ-ի վերջին Վանում կրկին կոտորածի փորձ է արվել, որը կանխվել է: Վերջին իրադարձությունը Վանի տարեգրության մեջ անվանել են «Վանի փոքր դեպք», իսկ հունիսյանը՝ «Վանի մեծ դեպք»:

    Վանի հերոսամարտը. 1915 թ-ի ապրիլ-մայիս

    Առաջին աշխարհամարտում երիտթուրքական իշխանությունների կազմակերպած կոտորածներն արևմտահայերի համար անսպասելի էին, սակայն մի շարք վայրերում նրանք արագորեն համախմբվել և դիմել են ինքնապաշտպանության: Վանի նահանգի Շատախ, Գավաշ, Թիմար, Հայոց ձոր, Արճեշ գավառների բնակիչները 1915 թ-ի մարտին թեժ կռիվներ են մղել թուրքական զորամասերի ու քրդական հրոսակախմբերի դեմ: Բայց նրանք, ի վերջո, տեղի են տվել թշնամու գերակշռող ուժերի առաջ և հարկադրված նահանջել Վան:
    Ամենատևականն ու արդյունավետը Վանի հերոսամարտն էր: Այդ ժամանակ Վանում բնակվում էր 41 հզ. մարդ, որից 23 հզ-ը՝ հայ, 18 հզ-ը՝ թուրք: Քաղաքը բաժանված էր 2 մասի՝ Այգեստան (20 հզ. հայ) և Քաղաքամեջ (3 հզ. հայ): Թաղամասերը միմյանցից հեռու էին 5–6 կմ, իսկ նրանց միջակայքում բնակվում էին թուրքեր: 1915 թ-ի ապրիլին Վանում կուտակվել էին ավելի քան 70 հզ. վասպուրականցի հայեր:
    1915 թ-ի ապրիլին թուրքական զորքերը պաշարել են Այգեստանը, կտրել կապը Քաղաքամեջի հետ: Այգեստանում ինքնապաշտպանությունը ղեկավարելու համար ապրիլի 5-ին կազմվել է Վասպուրականի հայ ինքնապաշտպանության զինվորական մարմին. անդամներն էին Արմենակ Եկարյանը և Գաբրիել Սեմիրջյանը (ռամկավարներ), Գրիգոր Բուլղարացին և Կայծակ Առաքելը (դաշնակցականներ), Հրանտ Գալիկյանը (հնչակյան) և Փանոս Թերլեմեզյանը (անկուսակցական): Արամ Մանուկյանը թեև Զինվորական մարմնի անդամ չէր, բայց ղեկավարել է նրա աշխատանքները: Կազմակերպվել են թիկունքի ստորաբաժանումներ՝ տեղեկատու դիվան, զինաբաշխ և հայթայթիչ մարմիններ, նպաստների հանձնախումբ, Հայկական Կարմիր խաչ, ամրաշեն խումբ, ոստիկանական վարչություն, դատարան, քաղաքապետարան և այլն:
    Այգեստանում կար զենք կրելու ընդունակ 1500 տղամարդ, ունեին տարբեր տրամաչափերի ու տեսակների 505 հրացան և 549 ատրճանակ:
    Երիտթուրքերը դեռ 1914 թ-ի օգոստոսի վերջին Վանի նահանգապետ էին նշանակել իր դաժանություններով հայտնի Ջևդեթ բեյին, որի հրամանատարության ներքո կային մոտ 12 հզ. զինվոր, քրդական անկանոն ջոկատներ, չերքեզական հեծելազոր, մի քանի տասնյակ թնդանոթ, գնդացիր: Հաշվի առնելով ուժերի նման հարաբերակցությունը՝ Զինվորական մարմինն ընտրել է պաշտպանական մարտավարություն: Այգեստանը բաժանվել է 7 պաշտպանական շրջանների՝ 79 դիրքերով: Թաղամասը շրջապատվել է կավե պատով, որի մեջ բացվել են հրակնատներ: Փորվել են խրամատներ, կառուցվել դիրքեր, տները վերածվել են պաշտպանական ամրությունների: Պրոֆեսոր Միքայել Մինասյանի գլխավորությամբ պատրաստվել է սև և անծուխ վառոդ, որը հնարավորություն է տվել լիցքավորել փամփուշտներն ու պատրաստել ինքնաշեն նռնակներ:
    Ինքնապաշտպանական կռիվներն սկսվել են ապրիլի 7-ին՝ թուրք զինվորների հարձակումով:
    Հայ մարտիկները, չնայած թշնամու հզոր գրոհին, հետ են մղել նրանց` զգալի կորուստներ պատճառելով: Վանեցիները ոչնչացրել են թուրքական մի շարք դիրքեր և ամրություններ, որոնք անմիջականորեն սպառնում էին Այգեստանի ինքնապաշտպանությանը: Չնայած թշնամու գրեթե ամենօրյա կատաղի մարտերին և թաղամասի անընդհատ հրետակոծությանը (օրական արձակել են մոտ 300 արկ)` հակառակորդն ի զորու չի եղել ճեղքելու հայերի պաշտպանությունը: Նույնիսկ Էրզրումից տեղափոխված գերմանացի սպայի կազմակերպած գիշերային գրոհն ապարդյուն էր. թուրքերը, 60–70 զոհ տալով, հետ են շպրտվել: Տղամարդկանց հավասար մարտնչել են կանայք և աղջիկները: 19-ամյա Իսկուհի Համբարձումյանը (Սևո) մարտական առաջադրանքը գերազանց կատարելու համար պարգևատրվել է «Պատվո խաչ» շքանշանով: Երեխաները ոչ միայն սուրհանդակ կամ մատակարար էին Զինվորական մարմնի և դիրքերի միջև, այլև մասնակցել են մարտական գործողություններին: Հայտնի են Բաբկենը (Իսաջանյան), Մարտիրոսը (Գուլօղլյան), Ասլանը (Ասլանյան), Արամը (Թովմասյան, ապագա գրող Լեռ Կամսարը) և ուրիշներ:
    Չնայած վանեցիների հերոսական դիմադրությանը՝ վիճակը ծանր էր. սուղ էին զինամթերքը և, հատկապես, պարենը: Սուրհանդակներ են ուղարկվել դեպի Վան շարժվող ռուսական բանակ՝ օգնության խնդրանքով:
    Ինքնապաշտպանություն կազմակերպվել է նաև Քաղաքամեջում: Դիմադրությունը ղեկավարելու համար ստեղծվել է Զինվորական մարմին. անդամներն էին Դավիթ Սարգսյանը, Լևոն Գալճյանը, Հմայակ Կոսոյանը, Միհրդատ Միրզախանյանը, Հարություն Խլղաթյանը և Սարգիս Շահինյանը: Կազմվել են Այգեստանի պաշտպանության համանման ստորաբաժանումներ: Հայերն ունեին տարբեր տրամաչափերի ու տեսակների 101 հրացան և 210 ատրճանակ: Թաղամասը բաժանվել է 4 պաշտպանական շրջանների՝ 25 դիրքերով: Ապրիլի 7-ին հրետանու աջակցությամբ սկսվել է թուրքական գրոհը, որը հաջողությամբ հետ է մղվել: Հայերին հաջողվել է հրկիզել հակառակորդի կարևոր դիրքեր և ամրություններ: Մինչև ապրիլի 10-ը թուրքական հարձակումները եղել են անկանոն, քանի որ թշնամու գլխավոր ուժերը կենտրոնացել էին Այգեստանում:
    Թուրքական հրամանատարությունը մի քանի օր շարունակ հզոր գրոհներով փորձել է ճեղքել Քաղաքամեջի պաշտպանությունը, սակայն ապարդյուն: Ապրիլի կեսին թուրքերն ակտիվ մարտական գործողություններ չեն վարել, բավարարվել են միայն հրետակոծությամբ՝ օրական արձակելով 250–300 արկ:
    Վանի մարտերի ընթացքում ինքնապաշտպանական կռիվները շարունակվել են նահանգի այլ վայրերում` հարկադրելով թշնամուն զգալի ուժեր տեղափոխել պաշարված քաղաքից: Միաժամանակ ջարդարարները շարունակել են հայերի կոտորածը, որի ընթացքում սպանվել է 24 հզ. մարդ, թալանվել ու հրդեհվել է հայկական ավելի քան 100 գյուղ: Ռուսական բանակի և հայկական կամավորական ջոկատների առաջխաղացումը հարկադրել է թուրքերին մայիսի 3-ի երեկոյան դադարեցնել Վանի պաշարումը և փախչել: Մայիսի 5-ի երեկոյան քաղաք է մտել հայկական 2-րդ կամավորական ջոկատի հեծելավաշտը՝ Խեչոյի (Խաչատուր Ամիրյան-Գևորգյան) հրամանատարությամբ, իսկ մայիսի 6–7-ը՝ ռուսական բանակը և հայ կամավորական ջոկատները: Մոտ մեկամսյա կռիվների ընթացքում հայկական թաղամասերի վրա արձակվել է ավելի քան 16 հզ. արկ: Սպանվել են մոտ 1000 թուրք զինվոր ու սպա (չհաշված կռիվներին մասնակցած մահմեդական ամբոխի կորուստը), հայերը կորցրել են մոտ 350 խաղաղ բնակիչ (կանայք, երեխաներ, ծերունիներ) և մարտիկներ: Վանի հերոսամարտում իր կազմակերպչական ունակություններով աչքի է ընկել Արամ Մանուկյանը. կռիվների ընթացքում կուտակած փորձը 1918 թ-ին օգտագործել է Երևանի պաշտպանությունը կազմակերպելիս:

    Մուսա լեռան հերոսամարտը. 1915 թ-ի օգոստոս

    1915 թ-ի գարնանը թուրքական իշխանություններն սկսել են Արևմտյան Հայաստանի և կայսրության մյուս շրջանների հայ բնակչության տեղահանությունն ու բնաջնջումը: Հուլիսի 30-ին գաղթի հրաման է տրվել նաև Միջերկրականի առափնյա շրջանի՝ Սուեդիայի (Հալեպի նահանգի Անտիոք գավառ) 6 հայկական գյուղերի ավելի քան 6 հզ. բնակչությանը: Մի մասը, ենթարկվելով հրամանին, բռնել է գաղթի ճանապարհը (մեծ մասը զոհվել է), մնացածը՝ մոտ 5 հզ. հոգի, որոշելով պաշտպանվել, բարձրացել է ծովափնյա Մուսա լեռը և ստեղծել ռազմական ճամբար: Դիմադրությունը ղեկավարելու համար ընտրվել է Զինվորական խորհուրդ. ընդգրկվել են Եսայի Յաղուբյանը, Տիգրան Անդրեասյանը, Հաբեթ Իսկենտերյանը, Պետրոս Տմլաքյանը և ուրիշներ: Մեծաթիվ կանանց ու երեխաների համար վրաններ են խփել, հյուղակներ ու խրճիթներ շինել: Հատուկ ուշադրություն են դարձրել դիրքերի ու պատնեշների կառուցմանը: Զինված էր ընդամենը 600 ռազմիկ` սահմանափակ զինամթերքով:
    Լեռան պաշտպանությունը բաժանվել է 4 շրջանի, որտեղ ամրացել են մարտական ջոկատները: Օգոստոսի 7-ին թշնամին առաջին հարձակումից հետո, կորուստներ կրելով, նահանջել է: Թուրքերի գրոհը, թնդանոթների օգտագործմամբ, կրկնվել է օգոստոսի 10-ին, որը 12-ժամյա համառ մարտերից հետո հայ մարտիկները հետ են մղել: Օգոստոսի 19-ին թշնամին ձեռնարկել է ավելի խոշոր հարձակում՝ 9-հզ-անոց կանոնավոր զորքով ու հրոսակախմբերով: Մարտերը շարունակվել են 2 օր անընդմեջ: Թուրքերը մի քանի կետում ճեղքել են պաշտպանության գիծը, սակայն, տալով մեծ կորուստներ (ավելի քան 1000 սպանված), դարձյալ նահանջել են: Չկարողանալով կոտրել մուսալեռցիների դիմադրությունը՝ առժամանակ հրաժարվել են նոր հարձակումից. 15-հզ-անոց զորքով պաշարել են լեռը, որոշել սովամահ անել հայերին:
    Պաշարվածների դրությունը խիստ ծանրացել է: Ակնկալելով դաշնակիցների օգնությունը՝ լեռան ծովահայաց կողմում բարձրացրել են սավաններից պատրաստված 2 մեծ դրոշներ՝ մեկը՝ ասեղնագործված կարմիր խաչով, մյուսը՝ «Քրիստոնյաները վտանգի մեջ են» անգլերեն գրությամբ: Անցնող նավերի ուշադրությունը գրավելու համար դրանց շուրջը վառվել են խարույկներ: Մարտանավ նկատելու դեպքում Մովսես Գրքյանը պետք է լողալով նավ հասցներ թիթեղե տուփի մեջ դրված հատուկ դիմում-աղերսագիրը (անգլերեն): Սակայն երկար ժամանակ հորիզոնում ռազմանավ չի հայտնվել, իսկ թուրքերը պարբերաբար դիմել են հայերին անձնատուր լինելու առաջարկով: Վերջապես սեպտեմբերի 5-ին երևացել է ֆրանսիական «Կիշեն» հածանավը, որը մակույկ է ուղարկել ափ և վերցրել ժամապահներին: Տեղեկանալով իրավիճակին՝ նավից հրետակոծել են թուրքական դիրքերը և հեռացել՝ հայերին օգնություն հասցնելու խոստումով:
    Սեպտեմբերի 9-ին թուրքական բանակի հրամանատարը հայերից պահանջել է անձնատուր լինել, չենթարկվելու դեպքում սպառնացել է անցնել հարձակման և բոլորին կոտորել: Սկսվել է նոր, արյունալի գոտեմարտ: Մուսալեռցիներն անցել են հակահարձակման և ջախջախիչ հարված հասցրել թուրքական առաջապահ զորքերին, իսկ մնացածները խուճապահար նահանջել են: Սեպտեմբերի 10-ին 2 ֆրանսիական մարտանավեր սկսել են գնդակոծել թուրքական դիրքերը: Ապա հայերին տեղեկացվել է, որ Ֆրանսիայի կառավարությունը որոշել է նրանց տեղափոխել Պորտ Սաիդ: Սեպտեմբերի 13–15-ը հերոս պաշտպանները (4058 մարդ) փոխադրվել են ֆրանսիական և անգլիական նավեր ու շարժվել դեպի Պորտ Սաիդ, որտեղ նրանց օգնության են հասել եգիպտահայերը:
    Մուսա լեռան հերոսամարտն արտացոլվել է ավստրիացի նշանավոր գրող Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը» վեպում, որը թարգմանվել է շուրջ 30 լեզվով: Այն օրինակ էր Երկրորդ համաշխարհային պատերազմի (1939–45 թթ.) տարիներին իտալա-գերմանական զավթիչների դեմ մարտնչող Սլովենիայի պարտիզանների համար. 1942 թ-ին պաշարվելով Ռոգ լեռան բարձունքներում՝ նրանք վճռել են «Հայրենիքի համար կռվել այնպես, ինչպես կռվել են հայերը Մուսա լեռան վրա»: Երեքամսյա դիմադրությունից հետո պարտիզանները ճեղքել են շրջափակումը և փրկվել: Այդ ժամանակից ի վեր Ռոգ լեռը կոչվում է Սլովենիայի Մուսա լեռ:
    Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո շատ մուսալեռցիներ, ներգաղթելով Հայաստան, հիմնել են Մուսալեռ գյուղը (Վաղարշապատ քաղաքի մերձակայքում), որտեղ հուշարձան է կանգնեցվել` ի պատիվ Մուսա լեռան հերոս պաշտպանների:

    Մալաթիայի և Ուրֆայի ինքնապաշտպանությունը

    1890-ական թվականներին կազմակերպված նշանավոր ինքնապաշտպանական կռիվներ եղել են նաև Մալաթիայում, Ուրֆայում (Եդեսիա) և Շապին-Գարահիսարում:
    Մալաթիայի բնակիչների ընդվզումները գլխավորել է Եղիշե քահանա Խաչատրյանը: Հայերը փախուստի են մատնել ոստիկաններին ու խուժանին: Թուրքերը, համալրվելով, նոր հարձակման են անցել և ի վերջո կարողացել են կոտրել ինքնապաշտպանների դիմադրությունն ու սրի քաշել մոտ 3 հզ. հայի:
    Ուրֆայում թուրքական զորքերն ու խուժանը 1896 թ-ին փորձել են թալանել ու կոտորել հայերին: Վերջիններս, որ ապրում էին նույն թաղամասում, դիմադրել ու հակահարված են տվել և, ուժեղացնելով պաշտպանական դիրքերը, 3 ամիս մարտնչել հրոսակների դեմ: Սակայն գավառապետը դիմել է նենգության. հայերի մոտ է ուղարկել հազարավոր զինվորների՝ իբր նրանց պաշտպանության համար: Հայերը, հավատալով գավառապետի խոստումներին, ընդունել են նրանց: Եվ զինվորներն ու քրդերն սկսել են կոտորածը. զոհվել է ավելի քան 7 հզ. հայ:

    Ուրֆայի հերոսամարտը. 1915 թ-ի սեպտեմբեր–հոկտեմբեր

    1915 թ-ի ամռան կեսին Ուրֆա են եկել երիտթուրքեր Ահմեդ և Խալիլ բեյերը՝ կազմակերպելու հայության տեղահանությունը: Ձերբակալելով քաղաքի հայ երևելիներին՝ նրանք բնակիչներից պահանջել են 48 ժամում հանձնել զենքերը: Օգոստոսի 19-ին իշխանությունների սադրանքով մահմեդական ամբոխը դաժանորեն կոտորել է հայերին (շուրջ 400 մարդ): Ուրֆահայերը դիմել են ինքնապաշտպանության: Ստեղծվել է Զինվորական խորհուրդ՝ Մկրտիչ Յոթնեղբայրյանի ղեկավարությամբ: Ինքնապաշտպանները 800 հոգի էին, ըստ այլ աղբյուրների՝ 2 հզ.: Շուրջ 200 կանանցից և աղջիկներից կազմվել է մարտական 3 ջոկատ:
    Ուրֆայի հերոսամարտի համար բացառիկ նշանակություն են ունեցել հայկական թաղամասի բարձր դիրքը, նեղ փողոցները, քարաշեն ամուր տները: Թաղամասը ծածկվել է բարիկադներով և ամրություններով, բաժանվել 6 պաշտպանական շրջանների՝ 32 դիրքերով, փակվել են թաղամաս տանող 12 փողոցների մուտքերը:
    Հերոսամարտն սկսվել է սեպտեմբերի 29-ին: Մինչև թուրքական կանոնավոր բանակի հասնելը իշխանությունները ոտքի են հանել քաղաքի և շրջակա գյուղերի մահմեդական բնակչությանը, հիմնականում՝ քրդերին:
    Հոկտեմբերի 1-ին թշնամին անցել է հարձակման և, տալով 800 սպանված, նահանջել: Հաջորդ հարձակումը տեղի է ունեցել հոկտեմբերի 2-ի՝ լույս 3-ի գիշերը: Զգալով, որ հնարավոր չէ դիմագրավել հակառակորդի գերակշիռ ուժերին, Զինվորական խորհուրդը վճռել է կազմակերպված նահանջել, հնարավորություն չտալ հարձակվողներին մտնել թաղամաս, ապա շրջապատել և անակնկալ գրոհով ոչնչացնել թշնամուն: Խաժամուժը, տեսնելով, որ հայերը լքել են դիրքերը, ներխուժել է թաղամաս և սկսել կողոպուտը: Սակայն հայ մարտիկները հարձակվել են և ոչնչացրել նրանցից 1200-ին: Նման ծանր կորուստներից հետո իշխանություններն սկսել են հայկական թաղամասի հրետակոծումը:
    Հոկտեմբերի 4–5-ը Հալեպից Ուրֆա են փոխադրել մոտ 6 հզ. զինվոր, թնդանոթներ և գնդացիրներ. թուրքական շտաբի պետը գերմանացի սպա էր: Հոկտեմբերի 5-ին թուրքական բանակը և մահմեդական խաժամուժն անցել են հարձակման, սակայն լուրջ հաջողության չեն հասել: Հակառակորդը հրետանու շնորհիվ աստիճանաբար իր ձեռքն է վերցրել նախաձեռնությունը: Հերոսամարտի ավարտին հայկական թաղամասի 2300 տնից կանգուն էր մնացել միայն 50-ը: Թուրքական հրամանատարությունն անընդհատ ուժեղացրել է ճնշումը: Հարձակումները հետ են մղվել հակառակորդի համար ծանր կորուստներով: Հրետանին քարուքանդ է արել հայկական բոլոր ամրությունները, և Զինվորական խորհուրդը հրամայել է ամրանալ ամերիկյան բարեգործական հաստատություններում, մայր եկեղեցում և դիմագրավելու համար ավելի հարմար այլ շինություններում:
    Հոկտեմբերի 19-ին թուրքերին հաջողվել է ճեղքել հայերի պաշտպանությունը և մեկը մյուսի հետևից գրավել դիրքերը: Ի վերջո, հոկտեմբերի 23-ին թշնամուն հաջողվել է ճնշել դիմադրության հիմնական կետերը, սակայն ինքնապաշտպանները, թաքնվելով փլատակներում, նկուղներում, կռվել են մինչև նոյեմբերի կեսը: Բազմաթիվ հայեր, այդ թվում՝ վիրավոր Մկրտիչ Յոթնեղբայրյանը, հակառակորդի ձեռքը չնկնելու համար ինքնասպան են եղել: Մոտ 15 հզ. հայ, հիմնականում՝ կանայք և երեխաներ, աքսորվել է:

    Շապին-Գարահիսարի հերոսամարտը. 1915 թ-ի հունիս

    Թուրքական իշխանությունները 1915 թ-ի մայիսից Շապին-Գարահիսարում սկսել են հայերի զանգվածային ձերբակալություններն ու սպանությունները: Նախապատրաստվելով հարձակման՝ թուրք ոստիկաններն ու ասկյարները 1915 թ-ի հունիսի 2-ին շրջապատել են քաղաքի հայկական թաղամասը և սպանել շուրջ 400 մարդու: Իմանալով տեղահանության հրամանի մասին՝ հայերն անցել են ինքնապաշտպանության՝ Ղուկաս Դեովլեթյանի գլխավորությամբ: Առաջին իսկ մարտերում արժանի հակահարված են տվել թուրքական հրոսակախմբերին: Բայց հայերի կացությունը ծանրացել է, երբ թուրքերը հրետակոծել ու հրդեհել են հայկական թաղամասը: Մի քանի օրում հրո ճարակ է դարձել ու ավերվել շուրջ 3 հզ. տուն: Հայերը (ավելի քան 5 հզ. մարդ, հիմնականում՝ կանայք և երեխաներ) հարկադրված թողել են իրենց ավերված տները և նահանջել Շապին-Գարահիսարի մերձակա լեռան հինավուրց բերդը:
    Ստեղծվել է բերդի պաշտպանությունը ղեկավարող Զինվորական խորհուրդ՝ Ղուկաս Դեովլեթյանի գլխավորությամբ: Բերդի և նրա մատույցների կարևոր կետերի պաշտպանությունը հանձնարարվել է 5–25-հոգանոց մարտական խմբերի: Բնակչությունն ամրացրել է պաշտպանության առաջին գիծը՝ բերդի պարիսպը: Կռվողները քիչ էին (մոտ 500 հոգի), զենքը՝ անբավարար: Շուտով թուրքերը, Սեբաստիայից ստանալով համալրում և թնդանոթներ, գերմանական սպաների ղեկավարությամբ գնդակոծել են բերդը: Սեբաստիայի վալի Մուհամմեդը բանագնացի միջոցով հայերից պահանջել է հանձնվել՝ խոստանալով ներում շնորհել նրանց: Հայերը, սակայն, շարունակել են ինքնապաշտպանությունը: 3 օր անց վալին նորից է հանձնվելու պահանջ ներկայացրել, մերժում ստանալով` ձեռնարկել է նոր հարձակում (20 հզ. հոգով): Մոտ 70-հոգանոց մի ջոկատի հաջողվել է ժայռը մագլցելով հասնել բերդ, սակայն պաշտպանները ոչնչացրել են նրանց: Հայերի դրությունը հետագայում ծանրացել է (սպառվել են զինամթերքը, պարենը, ջուրը): Այդ անհուսալի իրավիճակում հունիսի 25-ին գիշերային հարձակումով և որոշ զոհերի գնով հայ մարտիկները ճեղքել են շրջապատումը՝ հարևան շրջաններից հնարավոր օգնություն ստանալու և պաշարվածներին փրկելու հույսով: Բերդում մնացածները, որպեսզի չհանձնվեն, թույն են խմել: Չնայած հաջորդ օրերի լռությանը՝ թուրքերը չեն համարձակվել մոտենալ, իսկ երբ հունիսի 29-ին (պաշտպանության 27-րդ օրը) ներխուժել են բերդ, հանդիպել են դեռևս ողջ երեխաների, կանանց ու ծերերի, որոնց կոտորել են գազանաբար:
    Դաժան մարտեր են տեղի ունեցել նաև Շապին-Գարահիսարի դաշտային մի քանի հայաբնակ գյուղերում: Հատկանշական է Բուրգի ինքնապաշտպանությունը: Անհավասար կռվում թուրքերը բնաջնջել են գյուղի հայ բնակչությանը:

  5. #5
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2018
    Հասցե
    Գեղարքունիքի մարզ ք.Ճամբարակ
    Գրառումներ
    247
    Հեղինակության աստիճան
    4122

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •