Էջ 3 3-ից ԱռաջինԱռաջին 123
Ցույց են տրվում 21 համարից մինչև 28 համարի արդյունքները՝ ընդհանուր 28 հատից

Թեմա: Սոցիալական հմտություններ

  1. #21
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2019
    Գրառումներ
    273
    Հեղինակության աստիճան
    7665
    Մեջբերում Flora Hovhannisyan-ի խոսքերից Նայել գրառումը
    Սոցիալական հմտությունների զարգացման համար կարևոր են համագործակցային դասերը: Համագործակցային դասը մի գործընթաց է, որը հիմնականում կազմված է տրամաբանորեն իրար հաջորդող վարժություններից: Դրանց կատարման ընթացքում միասին սովորելով և փորձարկելով սոցիալական , ինքնաճանաչման և մտածողության հմտություններ` սովորողներն ակտիվորեն կառուցում են նոր գիտելիքներ և ձեռք են բերում ու զարգացնում նոր հմտություններ:
    Ճիշտ եք հարգելի Ֆլորա համագործակցային ուսուցումը զարգացնում է սոցիալական հմտություններ: Համագործակցային ուսումնառության գործընթացը ներառում է փոխկապվածություն, փոխշփում, պատասխանատվություն, միջանձնային շփման հմտություններ և ինքնահսկում:
    Հատկապես կարևոր են միջանձնային հարաբերությունները. զարգացնում է աշակերտի` մյուսների հետ աշխատելու ունակությունը, սովորում են միմյանց վստահել, օգնել: Նաև աշակերտները հմտանում են ընդհարումները հարթելու գործում:

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Flora Hovhannisyan (29.05.2019), Larisa Melikyan (03.06.2019), Զարուհի Մարգարյան (27.05.2019)

  3. #22
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    27.12.2017
    Գրառումներ
    59
    Հեղինակության աստիճան
    1524
    Համագործակցային ուսուցման գործընթացում սովորողները ձեռք են բերում կիրթ հաղորդակցության փորձառություն և հարգալից վերաբերմունք միմյանց հանդեպ:

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.


  5. #23
    Ավագ մասնակից Flora Hovhannisyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2017
    Գրառումներ
    395
    Հեղինակության աստիճան
    1973
    Մեջբերում Զարուհի Մարգարյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Համագործակցային ուսուցման գործընթացում սովորողները ձեռք են բերում կիրթ հաղորդակցության փորձառություն և հարգալից վերաբերմունք միմյանց հանդեպ:
    Հարգելի Զարուհի,ավելացնեմ, որ չափորոշիչներում առանձնակի կարևորվում են համագործակցային կարողություններն և հմտությունները: Այս ենթաբաղադրիչի նպատակն է, որ ուսումնառության արդյունքում յուրաքանչյուր սովորող կարողանա`
     աշխատել խմբում, միասնական որոշումներ ընդունել և դրանց համար պատասխանատվություն կրել,
     սովորել և սովորեցնել,
     դրական հարաբերություններ ստեղծել, դրսևորել առողջ մրցակցություն,
     սեփական շահը գիտակցելով` ճանաչել և ընդունել ուրիշների շահերը,
     բախումնային իրավիճակներում հավասարակշռված պահվածք դրսևորել,
     ուսման ընթացքում և աշխատանքային հարաբերություններում լինել
    բարեկիրթ, հարգել գործընկերոջ իրավունքները,
     զերծ մնալ բարոյական չափանիշներին հակասող նախապաշարումներից, կան-խակալ մոտեցումներից,
     իրավիճակները դիտարկել և մեկնաբանել այլոց տեսանկյունից:

  6. #24
    Ավագ մասնակից Flora Hovhannisyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2017
    Գրառումներ
    395
    Հեղինակության աստիճան
    1973
    Հարգելի Լաուրա, ուսումնառության ընթացքում աշակերտներն անցնում են այնպիսի իրավիճակներով, որոնք պահանջում են բարդ փոխհարաբերություններ և սոցիալական հմտություններ: Հաճախ այդ հմտություններին չտիրապատելու պատճառով ուսումնառությունը ձախողվում է:
    Սոցիալական հմտությունները ներառում են վարքագծային այնպիսի որակներ, ինչպիսիք են միջանձնային փոխհարաբերություններում վստահության ստեղծումը, ղեկավարման հմտությունները, հաղորդակցումը և միմյանց աջակցելը, որոշումներ կայացնելու և վեճեր լուծելու հմտությունները:

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  8. #25
    Ավագ մասնակից Flora Hovhannisyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2017
    Գրառումներ
    395
    Հեղինակության աստիճան
    1973
    Մեջբերում Նատաշա Պողոսյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի՛ տիկին Հովհաննիսյան, իմ կերպարը, անցած կյանքս միշտ էլ օրինակ է ծառայել աշակերտներիս համար: Այդ օրը չիմացա՝ ինչպես ստացվեց, դպրոցի դահլիճում ես բեմահարթակ բարձրացա, առանց ամաչելու դեռահասներից՝ պատմեցի այն անցած օրերից, երբ Արցախյան պատերազմական օրերի բռնագաղթից հետո օտար ափերում ամեն տեսակ դժվարություն հաղթահարեցի, անգամ ծամոն էի վաճառում ապրելու համար: Այդ օրը, երբ խոսքս ավարտել եմ, ինձ թվացել է՝ անկեղծության դասաժամ եմ անցկացրել մեր աշակերտների հետ՝ որպես ուսուցողական դաս: Ու իմ այս տեսակի դասերը դեռահասների մոտ սոցիալական բազմաթիվ հատկանիշների դրսևորման արտահայտություն են համարվել, որոնք ողողված են դաստիարակչական լավագույն որակներով:
    Հարգելի տիկին Պողոսյան, հիացած եմ Ձեր՝ սովորողների նկատմամաբ դրսևորած ազնիվ, անկեղծ, նրանց դաստիարակության գործում Ձեր սրտացավ վերաբերմունքից:
    Մեր աշխատանքում, կարծում եմ, ոչինչ տարանջատված չէ:

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  10. #26
    Ավագ մասնակից Ալվարդ_Մ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2017
    Հասցե
    Մարգահովիտ
    Գրառումներ
    355
    Հեղինակության աստիճան
    1992
    Մեջբերում Մարգարյան Նաիրա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժամանակակից գիտությունը և կյանքը հնարավորություն են տալիս անհատին միաժամանակ լինել բազմաթիվ խմբերի անդամ՝ ինչպես սոցիալական ցանցերում, այնպես էլ իրական կյանքում: Իսկ բոլոր այս միջավայրերում սոցիալական հմտությունները չափազանց կարևոր են, կարելի է ասել՝ հաջողության հասնելու բանալին են:

    Սոցիալական հմտությունն ունակություն է, որը նպաստում է մարդկանց հետ հաղորդակցմանը, և որի հիմքում ընկած են որոշակի սոցիալական կանոններ եւ հարաբերություններ: Այս հմտությունները յուրացնելու գործընթացը կոչվում է սոցիալականացում: Սոցիալականացման համար միջանձնային հմտությունները կարեւոր են միմյանց հետ կապ հաստատելու համար, որոնք մարդն օգտագործում է այլ մարդկանց հետ շփվելու ժամանակ, օրինակ ՝ իշխելը կամ ենթարկվելը, սերը կամ ատելությունը, ագրեսիան կամ անձնական հույզերի վերահսկողությունը և այլն:

    Սոցիալական հմտությունները զարգացնելու լավագույն ճանապարհը մարդկանց հետ շփվելն ու համագործակցելն է՝ միասին որևէ խնդրի լուծման վրա աշխատելն ու իրենց կարողությունները գործի դնելը, ինչպես նաև ընդհանուր նպատակներ և հետաքրքրություններ ունենալը: Այդ դեպքում մարդկանց մոտ զարգանում են այնպիսի սոցիալական հմտություններ, ինչպիսիք են.

    համագործակցելու կարողությունը
    սիներգիան
    որոշումների կայացման հմտությունը
    շփման կարողությունը
    հուզական բանականությունը
    կառուցողական քննադատության հմտությունը
    վստահությունը
    խոստումները պահելու ունակությունը
    համոզելու հմտությունը,
    ակտիվ լսելու հմտությունը
    հոգատարություն ցուցաբերելու հմտությունը և այլն։
    Ի դեպ, «Տեխնովացիա Հայաստան» մրցույթ է իրականացվում, ծրագրի առաքելությունը երիտասարդ կանանց ոգեշնչումն ու քաջալերումն է, որպեսզի նրանք դառնան առաջնորդներ և նորարարներ՝ տեխնոլոգիաների և ձեռնարկատիրության միջոցով լուծելով իրենց համայնքներում առկա խնդիրները: Ծրագիրը հաջողվում է, եթե պահպանվում է Ձեր նշած սոցիալական հմտությունները... Շնորհակալություն

  11. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Flora Hovhannisyan (30.05.2019), Larisa Melikyan (03.06.2019), Լաուրա Աթանեսյան (30.05.2019)

  12. #27
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2019
    Գրառումներ
    273
    Հեղինակության աստիճան
    7665
    Հասարակագիտության դասաժամերին հաճախ եմ կազմակերպում քննարկումներ և բանավեճ, որի արդյունքում հաճախ են կոնֆլիկտային իրավիճակներ առաջանում, որի արդյունքում աշակերտները իրենց քաղաքական արժեքները և քաղաքական շահերն արտահայտելու փորձ են ձեռք բերում և նաև սովորում են հակադիր կողմի առջև դրանք պաշտպանել ու հիմնավորել: Նաև աշակերտները սովորում են տարբերակել անհատին իր գաղափարներից, իսկ պնդումները ագրեսիայից ու շահադիտական քարոզչությունից, որի արդյունքում կկարողանան ավելի արդյունավետ անհատական հարաբերություններ կառուցել:

  13. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  14. #28
    Ավագ մասնակից Flora Hovhannisyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2017
    Գրառումներ
    395
    Հեղինակության աստիճան
    1973
    Մեջբերում Լաուրա Աթանեսյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Հասարակագիտության դասաժամերին հաճախ եմ կազմակերպում քննարկումներ և բանավեճ, որի արդյունքում հաճախ են կոնֆլիկտային իրավիճակներ առաջանում, որի արդյունքում աշակերտները իրենց քաղաքական արժեքները և քաղաքական շահերն արտահայտելու փորձ են ձեռք բերում և նաև սովորում են հակադիր կողմի առջև դրանք պաշտպանել ու հիմնավորել: Նաև աշակերտները սովորում են տարբերակել անհատին իր գաղափարներից, իսկ պնդումները ագրեսիայից ու շահադիտական քարոզչությունից, որի արդյունքում կկարողանան ավելի արդյունավետ անհատական հարաբերություններ կառուցել:
    Հարգելի Լաուրա, Ձեր դասավանդած առարկան ևս հնարավորություն կտա սովորողների մոտ ձևավորելու սոցիալական հմտություններ:
    Սոցիալական հմտություններ, որոնց պետք է ձգտել համագործակցային ուսուցման դասերին.

     առաջարկել աջակցություն
     կենտրոնացված աշխատանք
     հանգիստ քննարկում
     հերթով աշխատանք
     կիսվել նյութերով
     լսել միմյանց
     գովել մյուսներին
     խրախուսել ընկերներին
     ստուգել հասկացածը
     փոխանակել մտքեր
     խնդրել օգնել կամ բացատրել
     արդյունավետ կերպով հետադարձ կապ ստեղծել
     վերաշարադրել
     ամփոփել
     քննադատաբար մոտեցում գաղափարներին
     համաձայնության գալ:

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


Էջ 3 3-ից ԱռաջինԱռաջին 123

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •