Մեջբերում Flora Hovhannisyan-ի խոսքերից Նայել գրառումը
Սոցիալական հմտությունների զարգացման համար կարևոր են համագործակցային դասերը: Համագործակցային դասը մի գործընթաց է, որը հիմնականում կազմված է տրամաբանորեն իրար հաջորդող վարժություններից: Դրանց կատարման ընթացքում միասին սովորելով և փորձարկելով սոցիալական , ինքնաճանաչման և մտածողության հմտություններ` սովորողներն ակտիվորեն կառուցում են նոր գիտելիքներ և ձեռք են բերում ու զարգացնում նոր հմտություններ:
Ճիշտ եք հարգելի Ֆլորա համագործակցային ուսուցումը զարգացնում է սոցիալական հմտություններ: Համագործակցային ուսումնառության գործընթացը ներառում է փոխկապվածություն, փոխշփում, պատասխանատվություն, միջանձնային շփման հմտություններ և ինքնահսկում:
Հատկապես կարևոր են միջանձնային հարաբերությունները. զարգացնում է աշակերտի` մյուսների հետ աշխատելու ունակությունը, սովորում են միմյանց վստահել, օգնել: Նաև աշակերտները հմտանում են ընդհարումները հարթելու գործում: