+ Կատարել գրառում
Ցույց են տրվում 1 համարից մինչև 2 համարի արդյունքները՝ ընդհանուր 2 հատից

Թեմա: Դաս առանց լաբորատորիայի

  1. #1
    Սկսնակ մասնակից Միրզոյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.04.2019
    Հասցե
    Ք.Երևան
    Տարիք
    67
    Գրառումներ
    1
    Հեղինակության աստիճան
    0

    Գրառում Դաս առանց լաբորատորիայի

    Դաս առանց լաբորատորիայի
    Առարկա- Կենսաբանություն
    Ուսուցիչ- Գ. Միրզոյան
    Այսօր դպրոցներում հազվագյուտ են կահավորված լաբորատորիանները և դասապրոցեսը լիարժեք դարձնելը մեծ խնդիր է: Այդ խնդիրը կարելի է մասամբ լուծել օգտագործելով էլեկտրոնային նյութերը:Կենսաբանության դպրոցական դասընթացի ծրագրերին և չափորոշիչներին համապատասխան ստեղծվել են էլեկտրոնային նյութեր: Նյութերի հետ կարող ենք աշխատել այցելելով htt://esource.armedu.am կայքը: Այդ նյութերը կարելի է ներբեռնել համակարգիչի մեջ, կազմել համապատասխան օրվա դասի պլան և այն տեղայնացնել դասապրոցեսի տարբեր փուլերում:Ներկայացվում է մեկ դասի պլան էլեկտրոնային նյութերի կիրառմամբ,որը հնարավորություն կտա ՏՀՏ –ի կիրառման կարողությունների և հմտությունների զարգացումը, ինչպես նաև ուսուցիչների հետ հետադարձ կապի ապահովումը: Առցանց (օնլայն) այդ նյութերի քննարկման և դասապրոցեսում դրանց կիրառման հնարավոր ուղիների և տարբերակների հետ կապված կարող ենք իրականացնել քննարկում այս հարթակում:
    11-րդ դասարան
    Թեմա` Ժառանգականության հիմնական հասկացությունները:Միահիբրիդային խաչասերում: Մենդելի առաջին օրենքը:
    Դասի նպատակը`
    Աշակերտը կիմանա

    • հիբրիդացման և միահիբրիդային խաչասերման մասին
    • միակերպության օրինաչափության մասին

    Կկարողանա

    • պարզաբանել Մենդելի առաջին օրենքը
    • բացատրել <<դոմինանտ>>, <<ռեցեսիվ>>,<<հոմոզիգոտ>>,<<հետերոզիգոտ>> հասկացությունները
    • գրառել խաչասերման խնդիրների սխեմաները

    Կարժևորի

    • Մենդելի օրենքների արժանիքները ժառանգական օրինաչափությունների ուսումնասիրման գործում

    Անհրաժեշտ նյութեր`ցուցապաստառներ, նկարներ, աղյուսակներ, տեսաերիզներ, Մենդելի օրենքները պատկերող մոդել
    ապլիկացիաներ, միահիբրիդային խաչասերման սխեմա, համակարգիչ:

    Հ Դասի ընթացքը Ուսուցչի գործունեությունը Աշակերտի գործունեությունը
    1. Անդրադարձ նախորդ դասի հանձնարարությանը Գենետիկական
    եզրույթների թելադրություն
    Տետրում գրում են բացատրությունները
    2. Խթանում
    <<Ազատ շարադրանք>>







    Գրատախտակին

    • գրում է շարադրության վերնագիրը` <<Ու՞մ եմ նման մեր ընտանիքում>>,




    • դասի վերջում կազմակերպում է քննարկում
    Կատարում են

    • անհատական աշխատանք
    • ուսուցչի հրահանգով կամ ըստ ցանկության ընթերցում են մի քանի աշխատանք,
    • իրականացնում են քննարկում
    3. Իմաստի ընկալում
    Առցանց, Edu,, Application, կենսաբանություն,11-րդ դասարան, Թեմա 8, <<ժառանգականության հիմնական օրինաչափությունները:Մենդելի առաջին դոմինանտության օրենք>>, տեսական մաս, 3,35 րոպե:
    Համակարգչով ցուցադրում է <<ժառանգականության հիմնական օրինաչափությունները:
    Մենդելի առաջին օրենք>> -ի տեսական մասը
    Դիտում են տեսանյութը և տետրում կազմում խաչասերման սխեման
    4. Կշռադատում
    Առցանց, Edu,, Application, կենսաբանություն,11-րդ դասարան, Թեմա 8, <<ժառանգականության հիմնական օրինաչափությունները:Մենդելի առաջին դոմինանտության օրենք>>, գործնական մասի միայն F1- սերունդը
    • Համակարգչով ցուցադրում է <<ժառանգականության հիմնական օրինաչափությունները:Մենդելի առաջին օրենք>> -ի գործնական մասը և հանձնարարում միայն F1- սերունդը
    • Հանձնարարվում է հետևյալ գծապատկերը.

    Կցորդ 10321
    Ուսումնասիրել գծապատկերը: Կատարել հետևյալ հանձնարարությունները.
    1.Բացատրել գենետիկական գրառման նշանները:
    2.Սահմանել տվյալ սխեմայով արտահայտված օրենքը:
    3.Բերել ըստ տվյալ սխեմայի հատկանիշների ժառանգման օրինակներ:
    4.Գենետիկական գրառման մեջ ի՞նչ են նշանակում մեկ A կամ a տառերով գրությունները, ինչու՞ դրանք զույգ չեն:
    5.Քանի զուգորդում կստացվի F1- ում:
    Յուրաքանչյուրը անհատական համակարգչով իրականացնում է գործնական մասը







    Տետրերում կատարում են հանձնարարությունը:















    5. Գնահատում Գնահատում է ըստ կշռադատման փուլի հանձնարարության:
    6. Տնային հանձնարարություն 1.Ընթերցել դասագրքի տեքստը:
    2.Լրացնել <<Նոր եզրույթների բառարանը>>:
    Կցված նկարներ Կցված նկարներ

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  3. #2
    Մոդերատոր Նարինե Այվազյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.10.2017
    Գրառումներ
    240
    Հեղինակության աստիճան
    3796
    Առանց լաբորատորիաների դասերի անցկացումը ուսուցիչներին մղում են ստեղծագործական աշխատանքի:Փորձերը ցուցադրվում են վիրտուալ լաբորատորիաներում: Դասը հետաքրքիր են դարձնում սեփական ձեռքերով պատրաստված դիդակտիկ նյութերը,ինչպես նաև կազմակերպվող ոչ ստանդարտ դասերը:

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


+ Կատարել գրառում

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •