+ Կատարել գրառում
Ցույց են տրվում 1 համարից մինչև 6 համարի արդյունքները՝ ընդհանուր 6 հատից

Թեմա: ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԴԱՍԵՐ

  1. #1
    Սկսնակ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2018
    Գրառումներ
    3
    Հեղինակության աստիճան
    0

    ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԴԱՍԵՐ

    Ժամանակակից ուսուցիչները կարող են կիրառել դասավանդման այնպիսի այլընտրանքային մեթոդներ, որոնց արդյունավետության մեջ համոզվել են գործնականում: Սեփական փորձից ներկայացնում եմ այլընտրանքային դասերի օրինակներ:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  3. #2
    Մոդերատոր Նատաշա Պողոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.01.2019
    Հասցե
    Արցախ, քաղաք Մարտակերտ
    Գրառումներ
    1,017
    Հեղինակության աստիճան
    22550
    Երբեմն չենք սպասում, թե մեր դասը ինչ ընթացք կստանա...

    Այդ օրը 7-րդ դասարանում «Դիմանկար» թեմային համապատասխան` առաջարկել էի աշակերտներին, թեկուզ և նկարի շուրջ, նկարագրել որևէ մեկին, դա կարող էր լինել գրական մի հերոս, արվեստի գործիչ կամ ճանաչված մեկ այլ անհատականություն: Ազատամարտիկ հայր կորցրած իմ աշակերտի համար իր շարադրանքի հերոսը պիտի դառնար բոլորիս կողմից ճանաչված Արցախյան ազատամարտի նվիրյալը, իսկ դասարանում իմ առջև նստած աշակերտը նորից պիտի դառնար այդ օրվա դասի իրական փոքրիկ հերոս և հուզեր բոլորիս իր անկեղծ, բայց սրտահույզ տողերով:

    «Նկարագրել մի մարդու, ով իմ հայրն է, և այսօր ֆիզիկապես մեր կողքին չէ, շատ դժվար է, բայց միևնույն ժամանակ, ուզում եմ հորս մասին գրել: Ես միշտ հիշում եմ նրա գեղեցիկ դեմքը և անմոռանալի ժպիտը: Հայրս բարձրահասակ էր, նիհար մարմնով, խոշոր աչքերով, կիսասպիտակ մազերով և զինվորական համազգեստով: Իմ հիշողության մեջ ես տեսնում եմ նրան զինվորական կոշիկներով, հայրս հազվադեպ էր հանում դրանք իր ոտքերից: Նույնիսկ բազմոցին պառկելիս երբեք չէր հանում, քանի որ միշտ դիրքեր գնալու ճանապարհին էր, և երբ փոքրիկ քույրս ուզում էր հանել կոշիկները, հայրս չէր թողնում, ասում էր. «Բալա՛ս, մի՛ հանիր, ես նորից գնում եմ...»:
    Նա այդպես էլ գնաց դիրքեր ու էլ հետ չեկավ: Ծանր է ինձ համար, բայց ես նկարագրում եմ իմ սիրելի հայրիկին, ով իր կյանքում չիմացավ, թե ո՛րն էր իր քնելու և արթնանալու տեղը: Դիրքե՞րն էր նրա անկողինը, թե՞ բազմոցը, չգիտեմ...Իմ կարծիքով` ոչ մեկը, ոչ էլ` մյուսը..»

    Խռովահույզ մտորումներով հաջորդ դասաժամին մտա 10-րդ դասարան: Հոգուս հանդարտության համար իմ դասի մուտքն այդտեղ սկսեցի ազատամարտիկ հայրիկի մասին գրած իմ սանիկի տնային առաջադրանքով: Ինձ թվաց` բոլորին համակած քար լռությունը հարգանքի տուրք էր ազատամարտիկի անմահ հիշատակին:

    http://hayernaysor.am/archives/198834

  4. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Gayane Lachinyan (13.05.2019), Ստեփանյան Նելլի (06.05.2019), Նարինե Այվազյան (04.05.2019), Ջ.Գրիգորյան (05.05.2019)

  5. #3
    Մոդերատոր Նարինե Այվազյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.10.2017
    Գրառումներ
    240
    Հեղինակության աստիճան
    3796
    Մեջբերում Նատաշա Պողոսյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Երբեմն չենք սպասում, թե մեր դասը ինչ ընթացք կստանա...

    Այդ օրը 7-րդ դասարանում «Դիմանկար» թեմային համապատասխան` առաջարկել էի աշակերտներին, թեկուզ և նկարի շուրջ, նկարագրել որևէ մեկին, դա կարող էր լինել գրական մի հերոս, արվեստի գործիչ կամ ճանաչված մեկ այլ անհատականություն: Ազատամարտիկ հայր կորցրած իմ աշակերտի համար իր շարադրանքի հերոսը պիտի դառնար բոլորիս կողմից ճանաչված Արցախյան ազատամարտի նվիրյալը, իսկ դասարանում իմ առջև նստած աշակերտը նորից պիտի դառնար այդ օրվա դասի իրական փոքրիկ հերոս և հուզեր բոլորիս իր անկեղծ, բայց սրտահույզ տողերով:

    «Նկարագրել մի մարդու, ով իմ հայրն է, և այսօր ֆիզիկապես մեր կողքին չէ, շատ դժվար է, բայց միևնույն ժամանակ, ուզում եմ հորս մասին գրել: Ես միշտ հիշում եմ նրա գեղեցիկ դեմքը և անմոռանալի ժպիտը: Հայրս բարձրահասակ էր, նիհար մարմնով, խոշոր աչքերով, կիսասպիտակ մազերով և զինվորական համազգեստով: Իմ հիշողության մեջ ես տեսնում եմ նրան զինվորական կոշիկներով, հայրս հազվադեպ էր հանում դրանք իր ոտքերից: Նույնիսկ բազմոցին պառկելիս երբեք չէր հանում, քանի որ միշտ դիրքեր գնալու ճանապարհին էր, և երբ փոքրիկ քույրս ուզում էր հանել կոշիկները, հայրս չէր թողնում, ասում էր. «Բալա՛ս, մի՛ հանիր, ես նորից գնում եմ...»:
    Նա այդպես էլ գնաց դիրքեր ու էլ հետ չեկավ: Ծանր է ինձ համար, բայց ես նկարագրում եմ իմ սիրելի հայրիկին, ով իր կյանքում չիմացավ, թե ո՛րն էր իր քնելու և արթնանալու տեղը: Դիրքե՞րն էր նրա անկողինը, թե՞ բազմոցը, չգիտեմ...Իմ կարծիքով` ոչ մեկը, ոչ էլ` մյուսը..»

    Խռովահույզ մտորումներով հաջորդ դասաժամին մտա 10-րդ դասարան: Հոգուս հանդարտության համար իմ դասի մուտքն այդտեղ սկսեցի ազատամարտիկ հայրիկի մասին գրած իմ սանիկի տնային առաջադրանքով: Ինձ թվաց` բոլորին համակած քար լռությունը հարգանքի տուրք էր ազատամարտիկի անմահ հիշատակին:

    http://hayernaysor.am/archives/198834
    Հարգելի նատաշա Պողոսյան,Ձեր բոլոր գրառումներում առկա են ձեր սաների մտքի գոհարները,որոնցում մենք տեսնում ենք սեր,կարոտ,ցավ,հոգու խռովք,ափսոսանք,և իհարկե հույս վաղվա լավ օրվա հանդեպ:
    Անգնահատելի է այն ուսուցիչների աշխատանքը,որոնք չեն սահմանափակում աշակերտին,չեն կաղապարում նրան,այլ հնարավորություն են տալիս ինքնարտահայտվել,ինքնադրսևորվել,ինչու չէ նաև անկեղծանալ,կիսվել:
    Սիրով ընթերցում եմ Ձեր բոլոր գրառումները:

  6. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Gayane Lachinyan (13.05.2019), Ստեփանյան Նելլի (06.05.2019), Ջ.Գրիգորյան (05.05.2019)

  7. #4
    Մոդերատոր Նատաշա Պողոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.01.2019
    Հասցե
    Արցախ, քաղաք Մարտակերտ
    Գրառումներ
    1,017
    Հեղինակության աստիճան
    22550
    Մեջբերում Նարինե Այվազյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի նատաշա Պողոսյան,Ձեր բոլոր գրառումներում առկա են ձեր սաների մտքի գոհարները,որոնցում մենք տեսնում ենք սեր,կարոտ,ցավ,հոգու խռովք,ափսոսանք,և իհարկե հույս վաղվա լավ օրվա հանդեպ:
    Անգնահատելի է այն ուսուցիչների աշխատանքը,որոնք չեն սահմանափակում աշակերտին,չեն կաղապարում նրան,այլ հնարավորություն են տալիս ինքնարտահայտվել,ինքնադրսևորվել,ինչու չէ նաև անկեղծանալ,կիսվել:
    Սիրով ընթերցում եմ Ձեր բոլոր գրառումները:
    Շատ շնորհակալ եմ Ձեզ, հարգելի՛ Նարինե: Վերջերս 12-րդ դասարանում աշակերտներն առաջարկեցին զրուցել իրենց հետ, բայց նաև ավելացրին, որ միայն ինձ են կարողանում համարձակվել նման առաջարկ անել, այնինչ բոլոր աշակերտներն էլ պետք է հասկացված լինեն, իսկ դա իրականացվում է ուսուցիչ-աշակերտ ջերմ ու մտերմական հարաբերություններով: Նաև երբեմն ես չեմ նախատեսում, բայց ստեղծված իրավիճակից ելնելով՝ դասերիս ընթացքը փոխվում է, որի մի օրինակը շուտով այստեղ կտեղադրեմ:

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  9. #5
    Մոդերատոր Նատաշա Պողոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.01.2019
    Հասցե
    Արցախ, քաղաք Մարտակերտ
    Գրառումներ
    1,017
    Հեղինակության աստիճան
    22550
    Օրենքների ու չափորոշիչների սահմանների մեջ չտեղավորված ուսուցչուհիս խախտե՞լ է իր դասաժամը...


    Սահմանի մոտ հրետանային կրակոցներ են, իսկ սահմանից ոչ շատ հեռու դպրոցի աշակերտներն են երգում:
    
Այդ օրը սահմանից եկող հրետանային կրակահերթերի արձագանքները մեզ էին հասնում, և ամեն մի դասարան մտնելով` ձգտում էի խուսափել դեմքիս հայտնված տագնապի ու անհանգստության արտահայտությունից:

    12-րդ դասարանի դռան շեմին դասղեկն ասաց, որ դասարանի աշակերտուհիներից մեկի ծննդյան տարեդարձն է, բայց քանի որ դասի ներսի զանգը հնչել էր, չի ուզում գրականության դասը խանգարել, դասերից հետո կմնան` շնորհավորելու...
    Գուցե և ստեղծված իրավիճակն էր պատճառը, ես առաջարկեցի այդ շնորհավորական փոքրիկ արարողությունը, որ ընդունված էր նշել դասերից հետո, հենց իմ դասաժամին էլ անցկացնել: 

    Կարինե՛ Աղասյան, մի սիրուն աղջիկ, խելոք, շատ ուշիմ, սիրում է երգել, հմայել սրտեր...
    Աշակերտներն իրենց բարեմաղթանքներով բարձրաձայն շնորհավորեցին, իսկ նրա աչքերում արցունքներ կային... Զարմացած նայում եմ, պատճառը չեմ հասկանում, բայց այդ պահին անչափ սիրեցի այդ արցունքները, որոնք ժպիտով էին միախառնված, ու միանգամից հարցրի աշակերտներին. «Երբ կրակոցների ձայներ եք լսում, վախենո՞ւմ եք»:

    Հարցն անսպասելի էր, այդ արարողության հետ ամենևին կապ չունեցող, զարմացած ինձ նայեցին, ապա աշակերտուհիներից մեկն արձագանքեց. «Մի ներքին տագնապ, վախի զգացողություն ծնվում է յուրաքանչյուրիս մեջ, բայց որպեսզի մյուսները խուճապի չմատնվեն, ձայն չենք հանում»:

    Հայացքս հառեցի մյուսներին, ու միանգամից մեկը մյուսին լրացնելով` նրանք բարձրաձայնեցին. «Բայց ո՞վ է ասում, որ մենք վախենում ենք...»: Ապա արցուքախառն աչքերով մեր համեստ աշակերտուհին դասղեկի և մյուս աշակերտների առաջարկությամբ սրբեց արցունքներն ու սկսեց երգել:
    Այնքա՜ն հմայիչ, գերող էին երգի ելևէջները, որ մոռացել էի Շիրազի հայրենասիրական քնարերգությունն ամփոփող այդ օրվա իմ դասանյութը: Նրա երգին միացան մյուսները. հիացմունքը պատել էր հոգիս...

    Սահմանի մոտ հրետանային կրակոցներ են, իսկ սահմանից ոչ շատ հեռու դպրոցի աշակերտներն են երգում:
    Քիչ հետո անցնում եմ հիմնական դասանյութին` Շիրազ մեծ հանճարի ստեղծագործություններին, բայց նաև մտորում եմ` էլեկտրոնային մատյանում գնահատականներ պետք է դրվեն, այս դասաժամին ու՞մ կհասցնեմ դաս հարցնել:

    Խախտե՞լ եմ իմ դասաժամը, օրենքների ու չափորոշիչների սահմանների մեջ չտեղավորված ուսուցչուհիս ու՞մ պիտի պատասխան տար, որ այդ դասաժամից մի քանի րոպեներ օծել էր գեղեցկությամբ, այն մեծ հավատով, որ երբ թնդում են թնդանոթները, մուսաները չեն լռում, նորից թափ են առնում ու հնչեցնում երգը` միախառնված սահմանային կրակահերթերին:

    Նատաշա Պողոսյան

    http://www.usarmenianews.com/am-n-2216.html

  10. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Gayane Lachinyan (13.05.2019), Ստեփանյան Նելլի (06.05.2019), Ջ.Գրիգորյան (05.05.2019)

  11. #6
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    20.02.2018
    Հասցե
    ք. Վանաձոր
    Գրառումներ
    569
    Հեղինակության աստիճան
    12458
    Մեջբերում Նատաշա Պողոսյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Շատ շնորհակալ եմ Ձեզ, հարգելի՛ Նարինե: Վերջերս 12-րդ դասարանում աշակերտներն առաջարկեցին զրուցել իրենց հետ, բայց նաև ավելացրին, որ միայն ինձ են կարողանում համարձակվել նման առաջարկ անել, այնինչ բոլոր աշակերտներն էլ պետք է հասկացված լինեն, իսկ դա իրականացվում է ուսուցիչ-աշակերտ ջերմ ու մտերմական հարաբերություններով: Նաև երբեմն ես չեմ նախատեսում, բայց ստեղծված իրավիճակից ելնելով՝ դասերիս ընթացքը փոխվում է, որի մի օրինակը շուտով այստեղ կտեղադրեմ:
    Շատ ողջունելի է, քանզի ամեն մի ուսուցիչ նախ հոգեբան պետք է լինի:

+ Կատարել գրառում

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •