+ Կատարել գրառում
Էջ 1 4-ից 123 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 32 հատից

Թեմա: Մինասը՝ նկարիչ

  1. #1
    Սկսնակ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    26.04.2019
    Գրառումներ
    15
    Հեղինակության աստիճան
    0

    Մինասը՝ նկարիչ

    Ներկայացնում եմ ինտեգրված դաս։ Պատմություն և կերպարվեստ։ Խնդրում եմ ձեր կարծիքը հայտնել ։

  2. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.


  3. #2
    Սկսնակ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    26.04.2019
    Գրառումներ
    15
    Հեղինակության աստիճան
    0
    • Կոլեկտիվ աշխատանքի միջոցով /նկարչի կյանքի և գործունեության մասին անհրաժեշտ նյութերի ձեռքերում և նյութի մատուցում, տեղեկույթի թարգմանություն,նկարների արտանկարում, էլեկտրոնային ձեռնարկի ստեղծում/, դասի վարումը դարձնել արդյունավետ, դասապրոցեսը՝ հետաքրքիր, նյութը հասանելի և՛ աշակետներին, և՛ մանկավարժական համակազմին:

    • Սովորողի,սովորողի ծնողի,մանակավարժական համակազմի մոտ արժեքային համակարգի ձևավորում, հայրենասիրության դաստիարակում, արվեստի,գրականության նշանավոր գործիչների գործունեության հետ ծանոթացում, ուսուցիչների մասնագիտական կարողությունների և հմտությունների կատարելագործում:

    • Սովորողին տալ հնարավորություն գործնականորեն ծանոթանալ արվեստի տարբեր ուղղությունների, նրանց ներկայացուցիչների մտածելակերպի, սկզբունքների հետ։ Սովորեցնել ճանաչել հայտնի արվեստագետների հայտնի ստեղծագործությունները, կարողանալ տարբերակել դրանք։ Ստեղծել հնարավորություն ազատ երևակայությամբ համարձակ ստեղծագործելու։

  4. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.


  5. #3
    Սկսնակ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    26.04.2019
    Գրառումներ
    15
    Հեղինակության աստիճան
    0
    ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼ

    Ուսուցիչը ներկայացնում է նկարչի կյանքն ու ստեղծագործությունը։ Դասի ավարտին կատարում է թեթևակի հարցում։


    ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
    Մինաս Ավետիսյանը ծնվել է 1928 թվականին Ջաջուռ գյուղում (այժմ` ՀՀ Շիրակի մարզում):

    Մինասի հայրը՝ Կարապետը, մշեցի դարբին է, Մինասի մայրը՝ Սոֆոն՝ կարսեցի քահանայի դուստր:

    <<Ծնողներիս վեճերը իմ ծննդյան ժամկետների մասին շատ հակասական էին, և այսպես`մի գեղեցիկ օր մշեցի Կարապետ Մարտիրոսի Ավետիսյանը հաստատեց, որ ես ծնվել եմ 1928 թ․ օգոստսոսի 20-ին, մայրս`Սոֆիկ Պետրոսի Դիրբինյանը, հառաչանքի անօգնական հնչյուններ արձակեց` - Ախր օգոստոսին գարին չեն հնձում , չէ՞ որ նա ծնվեց այն օրը, երբ գերանդին գնաց գարու մեջ...>>,- պատմում էր Մինասը:

    Պատերազմի տարիներին պատանի Մինասը պատահականորեն հանդիպում է նկարիչ Հակոբ Անանիկյանի հետ, ինչը բախտորոշ է լինում նրա համար։

    Գեղագիտական կրթությունը նկարիչը ստացել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում, այնուհետև ուսանել է Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտում, ապա տեղափոխվել է Լենինգրադի Ռեպինի անվան Գեղարվեստի ակադեմիա, որն ավարտել է 1960 թվականին։

    • 1947-52 թ․ ուսանում է և ավարտում Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը (ԵԳՈՒ)։
    • 1952թ․ ընդունվում է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտ։
    • 1953-60թ․թ․ տեղափոխվում և սովորում է Լենինգրադի Ի. Ռեպինի անվան Գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտում Ա.Զայցևի և Լ.Խուդյակովի արվեստանոցում։ Դիպլոմային աշխատանքի ղեկավարը եղել է Բորիս Յոհանսոնը։
    • 1960թ․ վերադառնում է Երևան։
    • 1962 թ․մասնակցում է «Հինգի ցուցահանդեսին» (Լավինիա Բաժբեուկ- Մելիքյան,Ալեքսանդր Գրիգորյան, Արփենիկ Ղափանցյան և Հենրիկ Սիրավյան)։ Դառնում է ՍՍՀՄ նկարիչների միության անդամ։ Մինասի արվեստը, նկարները սկզբում սուր քննադատության են հանդիպում: Հիասթափված և թևաթափ նկարչին կրկին ուժ և ստեղծագործելու առիթ է տալիս Մեծ վարպետի՝ Մարտիրոս Սարյանի այցելությունը Մինասի արվեստանոց և նկարներով հիանալը: Սարյանն ասում էր. <<ՈՒ՞ր էիր, Մինա՛ս, 50 տարի, ես հիմա շատ հանգիստ եմ, քանզի մենակ չեմ>>:

  6. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.


  7. #4
    Սկսնակ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    26.04.2019
    Գրառումներ
    15
    Հեղինակության աստիճան
    0
    https://lib.armedu.am/resource/27662
    Հարգելի գործընկերներ, ներկայացնում եմ ամբողջական դասը այս հղումով: Գրեք ձեր կարծիքը:

  8. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.


  9. #5
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2019
    Գրառումներ
    211
    Հեղինակության աստիճան
    5035
    Հարգելի Անուշ շատ հագեցած դաս էր,սակայն մեկ դասաժամի ընթացքում կարող եք այս ամենը իրականացնել:

  10. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.


  11. #6
    Մոդերատոր Գայանե Սիմոնյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.02.2013
    Հասցե
    Կոտայքի մարզ, գյուղ Ակունք
    Տարիք
    49
    Գրառումներ
    573
    Հեղինակության աստիճան
    2959

    ՄԻՆԱՍ ԱՎԵՏԻՍՅԱՆ

    Ողջույն, հարգելի՛ Անուշ Ղազարյան:

    Ներկայացնում եմ դասղեկի թեմատիկ դաս-միջոցառման համար նախատեսված ցուցադրում և պլան: Այս դաս-միջոցառման նպատակն է աշակերտներին ծանոթացնել 20-րդ դարի երկրորդ կեսի հայ կերպարվեստի ամենակարկառուն ներկայացուցիչներից մեկի՝ Մինաս Ավետիսյանի կյանքին ու ստեղծագործությանը, հետաքրքրություն սերմանել նրա արվեստի հանդեպ, ձևավորել նկարչի կտավները ճանաչելու, տարբերելու որոշակի կարողություններ:

    Նյութի հղումը՝ https://lib.armedu.am/resource/26376

    «Մինաս Ավետիսյան».pptx ֆայլը բեռնելուց հետո դիտելու համար բացված պատուհանում ընտրել “Read Only” կոճակը, իսկ ռուսերեն տարբերակում՝ „Только для чтения” կոճակը:

    Հաջողություն եմ մաղթում:
    Վերջին խմբագրող՝ Գայանե Սիմոնյան: 06.05.2019, 23:32:
    Գայանե Սիմոնյան, Կոտայքի մարզի Ակունքի միջն. դպրոց
    https://lib.armedu.am/user/profile/462

  12. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.


  13. #7
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    30.01.2019
    Գրառումներ
    402
    Հեղինակության աստիճան
    11161
    Մեջբերում Գայանե Սիմոնյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Ողջույն, հարգելի՛ Անուշ Ղազարյան:

    Ներկայացնում եմ դասղեկի թեմատիկ դաս-միջոցառման համար նախատեսված ցուցադրում և պլան: Այս դաս-միջոցառման նպատակն է աշակերտներին ծանոթացնել 20-րդ դարի երկրորդ կեսի հայ կերպարվեստի ամենակարկառուն ներկայացուցիչներից մեկի՝ Մինաս Ավետիսյանի կյանքին ու ստեղծագործությանը, հետաքրքրություն սերմանել նրա արվեստի հանդեպ, ձևավորել նկարչի կտավները ճանաչելու, տարբերելու որոշակի կարողություններ:

    Նյութի հղումը՝ https://lib.armedu.am/resource/26376

    «Մինաս Ավետիսյան».pptx ֆայլը բեռնելուց հետո դիտելու համար բացված պատուհանում ընտրել “Read Only” կոճակը, իսկ ռուսերեն տարբերակում՝ „Только для чтения” կոճակը:

    Հաջողություն եմ մաղթում:
    Հետաքրքիր է ու բազմաբովանդակ։

  14. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.


  15. #8
    Սկսնակ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    26.04.2019
    Գրառումներ
    15
    Հեղինակության աստիճան
    0
    Հարգելի Լաուրա,

    Շնորհակալ եմ արձագանքի համար։ Էլեկտրոնային ձեռնարկը նախատեսված է ուսուցչի համար։ Այն ենթադրում է մի քանի դասաժամ՝ 1․ ծանոթացում նկարչի կյանքին և ստեղծագործությանը, 2․ նկարչի ամենահայտնի նկարների արտանկարում և 3․ նկարչի ոճով ինքնուրույն ստեղծագործում։

  16. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.


  17. #9
    Սկսնակ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    26.04.2019
    Գրառումներ
    15
    Հեղինակության աստիճան
    0
    Մեջբերում Kristine Charchyan-ի խոսքերից Նայել գրառումը
    Հետաքրքիր է ու բազմաբովանդակ։
    Ողջույն հարգելի Գայանե։ Շնորհակալ եմ Ձեր ուշադրության համար։ Ծանոթացա Ձեր դասղեկի թեմատիկ դաս-միջոցառմանը և գտնում եմ, որ այն բավականին հագեցած էր և ինֆորմատիվ։ Գովելի է Ձեր կատարած աշխատանքը և հաճելի է ունենալ նման դասղեկի ժամեր։ Հուսով եմ Դուք ևս ծանոթացել եք իմ կողմից ներկայացված նյութին։ Կսպասեմ Ձեր արձագանքին։

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  19. #10
    Սկսնակ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    26.04.2019
    Գրառումներ
    15
    Հեղինակության աստիճան
    0
    Մեջբերում Գայանե Սիմոնյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Ողջույն, հարգելի՛ Անուշ Ղազարյան:

    Ներկայացնում եմ դասղեկի թեմատիկ դաս-միջոցառման համար նախատեսված ցուցադրում և պլան: Այս դաս-միջոցառման նպատակն է աշակերտներին ծանոթացնել 20-րդ դարի երկրորդ կեսի հայ կերպարվեստի ամենակարկառուն ներկայացուցիչներից մեկի՝ Մինաս Ավետիսյանի կյանքին ու ստեղծագործությանը, հետաքրքրություն սերմանել նրա արվեստի հանդեպ, ձևավորել նկարչի կտավները ճանաչելու, տարբերելու որոշակի կարողություններ:

    Նյութի հղումը՝ https://lib.armedu.am/resource/26376

    «Մինաս Ավետիսյան».pptx ֆայլը բեռնելուց հետո դիտելու համար բացված պատուհանում ընտրել “Read Only” կոճակը, իսկ ռուսերեն տարբերակում՝ „Только для чтения” կոճակը:

    Հաջողություն եմ մաղթում:

    Ողջույն հարգելի Գայանե։ Շնորհակալ եմ Ձեր ուշադրության համար։ Ծանոթացա Ձեր դասղեկի թեմատիկ դաս-միջոցառմանը և գտնում եմ, որ այն բավականին հագեցած էր և ինֆորմատիվ։ Գովելի է Ձեր կատարած աշխատանքը և հաճելի է ունենալ նման դասղեկի ժամեր։ Հուսով եմ Դուք ևս ծանոթացել եք իմ կողմից ներկայացված նյութին։ Կսպասեմ Ձեր արձագանքին։

  20. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


+ Կատարել գրառում
Էջ 1 4-ից 123 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •