Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 15 հատից

Թեմա: Արդյունավե՞տ են արդյոք կիսամյակային ամփոփիչ գրավոր աշխատանքները:

  1. #1
    Մասնակից Նաիրա Բարիկյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2019
    Գրառումներ
    80
    Հեղինակության աստիճան
    3225

    Արդյունավե՞տ են արդյոք կիսամյակային ամփոփիչ գրավոր աշխատանքները:

    Կիսամյակի ավարտին մոտ դարձյալ ինձ մի մտահոգություն է տանջում. Որքանո՞վ են արդյունավետ /եթե իհարկե արդյունավետ են/ կիսամյակային ամփոփիչ գրավոր աշխատանքները :
    Իմ խորին համոզմամբ, դրանք ոչ միայն գերլարված ու ծանրաբեռնված, հաճախ երեխաների ինչու չէ նաև ուսուցիչների համար սթրեսային են դարձնում ուսումնական կիսամյակի ավարտը, այլ նաև չեն ապահովում օբյեկտիվություն և հուսալիություն:

  2. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.


  3. #2
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2019
    Գրառումներ
    290
    Հեղինակության աստիճան
    8593
    Մեջբերում Նաիրա Բարիկյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Կիսամյակի ավարտին մոտ դարձյալ ինձ մի մտահոգություն է տանջում. Որքանո՞վ են արդյունավետ /եթե իհարկե արդյունավետ են/ կիսամյակային ամփոփիչ գրավոր աշխատանքները :
    Իմ խորին համոզմամբ, դրանք ոչ միայն գերլարված ու ծանրաբեռնված, հաճախ երեխաների ինչու չէ նաև ուսուցիչների համար սթրեսային են դարձնում ուսումնական կիսամյակի ավարտը, այլ նաև չեն ապահովում օբյեկտիվություն և հուսալիություն:
    Հարգելի Նաիրա իմ կարծիքով շատ կարևոր և բոլորիս մտահոգող թեմա եք առաջադրել: Ես գտնում եմ,որ կիսամյակային գրավոր աշխատանքները արդյունավետ չեն և շատ սխալ է, որ մեկ կիսամյակային գրավոր աշխատանքը հավասարազոր է մեկ ամբողջ կիսամյակի աշակերտի ստացած գնահատականներին: Բացի այդ աշակերտները մեկ օրում կարող են գրել երեք, չորս անգամ հինգ գրավոր, իսկ արդյոք նրանք իվիճակի են այդքան կիսմյակային գրավոր գրել մեկ օրում:

  4. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Gayane Lachinyan (28.04.2019), gayane0803 (29.04.2019), Կարինե Զիլֆիմյան (29.04.2019), Ռուզաննա Միրզոյան (28.04.2019), Միկինյան Տաթևիկ (01.05.2019)

  5. #3
    Մասնակից Նաիրա Բարիկյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2019
    Գրառումներ
    80
    Հեղինակության աստիճան
    3225
    Մեջբերում Լաուրա Աթանեսյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Նաիրա իմ կարծիքով շատ կարևոր և բոլորիս մտահոգող թեմա եք առաջադրել: Ես գտնում եմ,որ կիսամյակային գրավոր աշխատանքները արդյունավետ չեն և շատ սխալ է, որ մեկ կիսամյակային գրավոր աշխատանքը հավասարազոր է մեկ ամբողջ կիսամյակի աշակերտի ստացած գնահատականներին: Բացի այդ աշակերտները մեկ օրում կարող են գրել երեք, չորս անգամ հինգ գրավոր, իսկ արդյոք նրանք իվիճակի են այդքան կիսմյակային գրավոր գրել մեկ օրում:
    Շնորհակալություն թեմային արձագանքելու համար: Այո, ճիշտ եք արդար չէ, որ հոգնած, նյարդային վիճակում գրված մեկ գրավորը կարող է կիսամյակային գնահատակին ձևավորման վրա այդքան մեծ ազդեցություն ունենալ:

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Gayane Lachinyan (28.04.2019), Միկինյան Տաթևիկ (01.05.2019)

  7. #4
    Մասնակից Նաիրա Բարիկյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2019
    Գրառումներ
    80
    Հեղինակության աստիճան
    3225
    ՙՙԿիսամյակային ամփոփիչ աշխատանքի նպատակն է` պարզել կիսամյակի ընթացքում
    աշակերտի ձեռք բերած գիտելիքի և կրթության բովանդակության «կարողություններ և
    հմտություններ» բաղադրիչի մակարդակը, ինչպես նաև պարզել կիսամյակի վերջում
    աշակերտի մնացորդային գիտելիքը:՚՚
    Աշակերտի մնացորդային գիտելիքի մասին կիսամյակային ամփոփիչ գրավորը չի կարող հստակ պատկերացում տալ, չի կարող լիարժեքորեն բացահայտել աշակերտի ձեռք բերած գիտելիքի և կրթության բովանդակության «կարողություններ և
    հմտություններ» բաղադրիչի մակարդակը: Նույնիսկ եթե որպես միավորային գնահատման բաղադրիչ, կիսամյակային գրավոր աշխատանքը դրական գնահատենք, ըստ իս, գերագնահատված է մնում նրա դերը ամփոփիչ գնահատականի ձևավորման գործում:

  8. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Gayane Lachinyan (28.04.2019), Lusine Badalyan (29.04.2019), Կարինե Զիլֆիմյան (29.04.2019), Միկինյան Տաթևիկ (01.05.2019)

  9. #5
    Մոդերատոր naramartirosyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.01.2018
    Հասցե
    Երևան ,Ն Չարբախ
    Գրառումներ
    385
    Հեղինակության աստիճան
    5966
    Մեջբերում Նաիրա Բարիկյան-ի խոսքերից Նայել գրառումը
    ՙՙԿիսամյակային ամփոփիչ աշխատանքի նպատակն է` պարզել կիսամյակի ընթացքում
    աշակերտի ձեռք բերած գիտելիքի և կրթության բովանդակության «կարողություններ և
    հմտություններ» բաղադրիչի մակարդակը, ինչպես նաև պարզել կիսամյակի վերջում
    աշակերտի մնացորդային գիտելիքը:՚՚
    Աշակերտի մնացորդային գիտելիքի մասին կիսամյակային ամփոփիչ գրավորը չի կարող հստակ պատկերացում տալ, չի կարող լիարժեքորեն բացահայտել աշակերտի ձեռք բերած գիտելիքի և կրթության բովանդակության «կարողություններ և
    հմտություններ» բաղադրիչի մակարդակը: Նույնիսկ եթե որպես միավորային գնահատման բաղադրիչ, կիսամյակային գրավոր աշխատանքը դրական գնահատենք, ըստ իս, գերագնահատված է մնում նրա դերը ամփոփիչ գնահատականի ձևավորման գործում:

    Համամիտ եմ: Իմ կարծիքով կիսամյակային գրավորների գնահատականներն որոշիչ չպետք է լինեն կիսամյակի գնահատականի համար: Աշակերտն ամեն ինչ սովորել է կիսամյակի ընթացքում: Այլ կերպ ասաց ինչ գիտի- գիտի: Ոչինչ չի կարող ոչ ավելացնել, ոչ պակասեցնել:


























    ;

  10. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.


  11. #6
    Մոդերատոր Նատաշա Պողոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.01.2019
    Հասցե
    Արցախ, քաղաք Մարտակերտ
    Գրառումներ
    1,073
    Հեղինակության աստիճան
    26693
    Դեռ անցած տարվա մայիսին էի արտահայտել մտահոգությունս իմ այս հրապարակմամբ ոչ միայն կիսամյակային, այլև բոլոր գրավոր աշխատանքների ծանրաբեռնվածության մասին, որով արհեստականորեն դժվարացել է ուսուցչի աշխատանքը:

    Հուսանք՝ կվերանայվի ուսուցիչ-աշակերտ-ծնող շղթայի գերբեռնված աշխատանքը....

    Այս օրերին կրթության ոլորտում տեղի ունեցող բարեփոխումները նորից ինձ առիթ տվեցին՝ շոշափելու հարց, որ շատ-շատերիս մտահոգությունն է: Արհեստականորեն իր աշխատանքում ծանրաբեռնված ուսուցիչը նույն ծանրաբեռնվածությունը փոխանցում է աշակերտին, իսկ նրանից էլ անցնում է ծնողին, իսկ այդ գերբեռնված աշխատանքի արդյունքը չի կարող որակ դառնալ՝ առավելապես այն դեպքում, երբ բարձրագույնի դռները բոլորի համար բաց են:

    Ուսումնական տարին ավարտում ենք: Վերջին օրերի ծանրաբեռնված ու լարված աշխատանքից հետո կարծես ուզում ենք «հավաքել» մեզ, մի քիչ շունչ քաշել, բայց նաև այս իրավիճակն առիթ է տալիս արտահայտելու դժգոհություն այն թերությունների մասին, որ առկա են կրթության համակարգում, նաև հուսով ենք, որ դրանք կվերանայվեն: Մեր օրերի ուսուցիչը ծանրաբեռնված է իր աշխատանքում: Հայոց լեզվի և գրականության ուսուցողական, թեմատիկ և կիսամյակային ամփոփիչ գրավորների ծանրաբեռվածությունը յուրաքանչյուր կիսամյակում նկատելի է մեզ՝ մասնագետներիս, չնայած նմանատիպ իրավիճակ մասնակիորեն նկատվում է մյուս առարկաներ դասավանդող ուսուցիչների մոտ:

    Որ գրավորների քանակի ավելացումը մի նոր որակ է հաղորդում կրթությանը, չեմ կարող հաստատակամորեն համաձայնվել այդ կարծիքին: Որ աշակերտի մոտ ձգտում է առաջանում գրավորից գրավոր ավելի գեղեցիկ շարադրի իր մտքերը, նույնպես չեմ կարող համամիտ լինել դրան: Որ աշակերտները սիրով են կատարում այդ գրավոր հանձնարարությունները, նույնպես կարող եմ հակադարձել: Որ այդ գրավորների միջոցով աշակերտը գիտակցում է իր գրավոր խոսքի նվազ իմացությունը և խուսափում բուհ ընդունվելու իր մտադրությունից, նման բան չկա:

    Գուցե կրթության ոլորտում ուսուցչի աշխատանքի այս ավելորդ թղթաբանությու՞նը վերանայվի, որ արհեստական դժվարություն է ստեղծում մեզ համար: Թերևս այս փաստն արձանագրեմ թվերով:

    Մեկ կիսամյակի ընթացքում նվազագույնը 5-րդ դասարանում մայրենիից, ծրագրի 7 դասաժամի համաձայն, նախատեսվում է ուսուցողական և թեմատիկ 14 /7-ական/ գրավոր, 1 կիսամյակային, ընդամենը՝ 15 գրավոր, ամբողջ ուտարում՝ 30, նախորդ տասնամյա դպրոցի 10-12 գրավորի փոխարեն: 6-րդ դասարանում մայրենիի 6 դասաժամի հաշվով՝ 26, 7-րդ դասարանում 24 գրավոր: Այսպես՝ 8-ից 12-րդ դասարաններում հայոց լեզվից՝ 2 ուսուցողական, 2 թեմատիկ, կիսամյակային՝ 1, ընդամենը՝ 5, իսկ գրականությունից՝ 3-ական ուսուցողական և թեմատիկ, կիսամյակային 1, ընդամենը՝ 7 գրավոր: Մեկ կիսամյակում՝ 12, ամբողջ ուստարում՝ 24 գրավոր, նորից երկու անգամ շատ՝ նախորդ տարիների համեմատությամբ:

    Դասավանդում եմ տարբեր դասարաններում: Ընդհանուր հաշվարկով, չհաշված տնօրենության կողմից տրված գրավորները, նաև շարադրությունների մրցույթները, որ հանձնարարվում են տարբեր թեմաներով, ամբողջ ուսումնական տարում նախատեսվում է հայոց լեզվից և գրականությունից ստուգել 6-րդ ա դասարանում՝ 572 /22 աշակերտի հաշվով/, 8-րդ-ում՝ 648 /27 աշակերտ/, 11-րդ դասարանում՝ 480 /20 աշակերտ/, 12-րդ դասարանում 1-ին կիսամյակում՝ 216 /18 աշակերտ/, 2-րդ կիսամյակում 60 /5 աշակերտ/ գրավոր աշխատանքներ: Ընդհանուր քանակով մեկ ուսումնական տարվա ընթացքում մեկ դրույքով աշխատող ուսուցիչը մոտ 2 հազար գրավոր աշխատանք է ստուգում, այն դեպքում, երբ նախորդ տարիների համեմատությամբ՝ կրկնապատկված է այդ գրավորների քանակը:

    Մի՞թե տարիներ առաջ, մեկ դրույքի 18 դասաժամը 22 դարձնելով, գրավորների քանակ ավելացնելով՝ ապահովվել է ուսուցիչների սոցիալական վիճակը՝ աշխատավարձի որոշակի բարձրացումով: Մինչ այսօր ու՞մ է հետաքրքրել, թե վերոնշյալ գրավորներից քանի աշակերտ է ամեն անգամ բացակայում: Ո՞վ է մտածել, թե ինչպես պիտի ամենաբարձր ջերմության մեջ գտնվող աշակերտը մասնակցի գրավոր աշխատանքներին, այլապես նա «1» կգնահատվի, եթե չգրի այդ գրավորը նշված ժամկետում: Բայց ո՞վ գիտեր, թե ձմռանը փայտի վառարաններով տաքացրած դասարաններում ամեն օր քանի աշակերտ է բացակայել և դրա արդյունքում պարտադիր քանիսին պետք է նորից թելադրություն տալ: Մի՞թե պակաս որակ էր արձանագրվում նախորդ տարիներին, երբ այդքան գրավոր աշխատանքներ չէին հանձնարարվում:

    Ուսուցչի աշխատանքի նման ծանրաբեռնվածությունը երբեք որակ չի ապահովի, նաև միշտ էլ բարձրաձայնել եմ, որ թերությունը պետք է գտնել ոչ թե դպրոցներում՝ ուսուցչի ձեռքի տակ եղած թղթաբանությունն օր օրի ավելացնելով, այլ պետք է վերևից սկսել՝ կրթության համակարգից, որ ամեն տարի չնայած նոր «փորձարկումներ են» կատարվել, բայց արդյունքում ընդունելության մարմաջով տարված բուհերի դռները ավելի լայն են բացվել բոլոր դիմորդների համար՝ արժեզրկելով ուսուցիչներիս տքնաջան աշխատանքը:

    Հուսանք՝ ծրագրերի փոփոխությամբ նոր բարեփախումների ընթացքում ուշադրություն կդարձվի նաև այս թերություններին, որ առկա են կրթության համակարգում:

    Նատաշա Պողոսյան

    http://www.usarmenianews.com/am-n-10621.html
    Վերջին խմբագրող՝ Նատաշա Պողոսյան: 28.04.2019, 11:11:

  12. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.


  13. #7
    Մասնակից Նաիրա Բարիկյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2019
    Գրառումներ
    80
    Հեղինակության աստիճան
    3225
    Մեջբերում Նատաշա Պողոսյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Դեռ անցած տարվա մայիսին էի արտահայտել մտահոգությունս իմ այս հրապարակմամբ ոչ միայն կիսամյակային, այլև բոլոր գրավոր աշխատանքների ծանրաբեռնվածության մասին, որով արհեստականորեն դժվարացել է ուսուցչի աշխատանքը:


    Նատաշա Պողոսյան

    http://www.usarmenianews.com/am-n-10621.html
    Հարգելի տիկին Պողոսյան, շնորհակալություն հանգամանալից վերլուծության համար: Միանշանակ ճիշտ եք ուսուցչի աշխատանքի անհարկի ծանրաբեռնվածությունը երբեք որակ չի ապահովի: Ինձ մոտ տպավորություն կա, որ երբ ուսուցչի տեսանկյունից ենք խնդրին մոտենում , դա շատ հաճախ որակվում է որպես հերթական դժգոհություն և լուրջ արձագանք ու առավել ևս լուծում չի ստանում: Սակայն այս պարագայում կիսամյակային գրավոր աշխատանքների քանակը /արդյոք բոլոր դասավանդվող առարկաներից պետք է տրվեն կիսամյակային գրավորներ/, ծավալը, ժամանակացույցն ու վերջնարդյունքի գնահատման մեջ ունեցած դեր շատ դեպքում վնասում են հենց աշակերտին: Կարծում եմ այն լուրջ վերանայման կարիք ունի:

  14. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.


  15. #8
    Մոդերատոր Նատաշա Պողոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.01.2019
    Հասցե
    Արցախ, քաղաք Մարտակերտ
    Գրառումներ
    1,073
    Հեղինակության աստիճան
    26693
    Մեջբերում Նաիրա Բարիկյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի տիկին Պողոսյան, շնորհակալություն հանգամանալից վերլուծության համար: Միանշանակ ճիշտ եք ուսուցչի աշխատանքի անհարկի ծանրաբեռնվածությունը երբեք որակ չի ապահովի: Ինձ մոտ տպավորություն կա, որ երբ ուսուցչի տեսանկյունից ենք խնդրին մոտենում , դա շատ հաճախ որակվում է որպես հերթական դժգոհություն և լուրջ արձագանք ու առավել ևս լուծում չի ստանում: Սակայն այս պարագայում կիսամյակային գրավոր աշխատանքների քանակը /արդյոք բոլոր դասավանդվող առարկաներից պետք է տրվեն կիսամյակային գրավորներ/, ծավալը, ժամանակացույցն ու վերջնարդյունքի գնահատման մեջ ունեցած դեր շատ դեպքում վնասում են հենց աշակերտին: Կարծում եմ այն լուրջ վերանայման կարիք ունի:
    Հարգելի՛ Նաիրա, այսօրվա սերունդը ժամանակից առաջ է ընկել, բայց չէի ասի, որ ուսման տեսակետից շատ ավելին է ձեռք բերել, քան խորհրդային տարիներին էր: Ժամանակին զուգընթաց քայլելու համար դպրոց մտցրին նաև կիսամյակային ամփոփիչ գրավորները, որին դեմ եմ ընդհանրապես: Կարելի է ասել՝ կրթական նորամուծությունների գերին ենք դարձել, բայց արդյունքում ի՞նչ ունենք՝ ազատ սերունդ, որ նոր գաղափարների տեր է, ժամանակակից տեխնոլոգիաներին տիրապետող, նաև շատ ժամանակ դասերից հեռացած, բուհերի դռներն էլ բաց բոլորի համար: Երբ ես կամ շատ-շատերս կիսամյակային գրավորներ չենք գրել մեր ժամանակներում, մի՞թե արժանվույն գիտելիքներ չենք ստացել: Իսկ թերություններից խոսել, դա անհրաժեշտություն է, որին չպետք է դժգոհության այլ երանգ տալ, միշտ էլ բարձրաձայնել եմ մտահոգություններ, որոնք տեսանելի են բոլորիս ու գտնում եմ, որ պետք է վերացնել այն արհեստական ծանրաբեռնվածությունը, որի առջև կանգնեցրել են ուսուցիչներիս:

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  17. #9
    Մասնակից Նաիրա Բարիկյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2019
    Գրառումներ
    80
    Հեղինակության աստիճան
    3225
    Մեջբերում Նատաշա Պողոսյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի՛ Նաիրա, այսօրվա սերունդը ժամանակից առաջ է ընկել, բայց չէի ասի, որ ուսման տեսակետից շատ ավելին է ձեռք բերել, քան խորհրդային տարիներին էր: Ժամանակին զուգընթաց քայլելու համար դպրոց մտցրին նաև կիսամյակային ամփոփիչ գրավորները, որին դեմ եմ ընդհանրապես: Կարելի է ասել՝ կրթական նորամուծությունների գերին ենք դարձել, բայց արդյունքում ի՞նչ ունենք՝ ազատ սերունդ, որ նոր գաղափարների տեր է, ժամանակակից տեխնոլոգիաներին տիրապետող, նաև շատ ժամանակ դասերից հեռացած, բուհերի դռներն էլ բաց բոլորի համար: Երբ ես կամ շատ-շատերս կիսամյակային գրավորներ չենք գրել մեր ժամանակներում, մի՞թե արժանվույն գիտելիքներ չենք ստացել: Իսկ թերություններից խոսել, դա անհրաժեշտություն է, որին չպետք է դժգոհության այլ երանգ տալ, միշտ էլ բարձրաձայնել եմ մտահոգություններ, որոնք տեսանելի են բոլորիս ու գտնում եմ, որ պետք է վերացնել այն արհեստական ծանրաբեռնվածությունը, որի առջև կանգնեցրել են ուսուցիչներիս:
    Միանշանակ ճիշտ եք:Մնում է հուսալ, որ ուսուցիչների ձայնը լսելի կլինի:

  18. #10
    Ավագ մասնակից Lusine Badalyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2019
    Գրառումներ
    136
    Հեղինակության աստիճան
    3529
    Մեջբերում Նաիրա Բարիկյան-ի խոսքերից Նայել գրառումը
    ՙՙԿիսամյակային ամփոփիչ աշխատանքի նպատակն է` պարզել կիսամյակի ընթացքում
    աշակերտի ձեռք բերած գիտելիքի և կրթության բովանդակության «կարողություններ և
    հմտություններ» բաղադրիչի մակարդակը, ինչպես նաև պարզել կիսամյակի վերջում
    աշակերտի մնացորդային գիտելիքը:՚՚
    Աշակերտի մնացորդային գիտելիքի մասին կիսամյակային ամփոփիչ գրավորը չի կարող հստակ պատկերացում տալ, չի կարող լիարժեքորեն բացահայտել աշակերտի ձեռք բերած գիտելիքի և կրթության բովանդակության «կարողություններ և
    հմտություններ» բաղադրիչի մակարդակը: Նույնիսկ եթե որպես միավորային գնահատման բաղադրիչ, կիսամյակային գրավոր աշխատանքը դրական գնահատենք, ըստ իս, գերագնահատված է մնում նրա դերը ամփոփիչ գնահատականի ձևավորման գործում:
    Համամիտ եմ Հարգելի Նաիրա Բարիկյան, ինքս էլ մտահոգվում եմ և կարծում եմ, որ ժամանակն է գնահատման համակարգը վերանայել և կատարել անհրաժեշտ փոփոխություններ: Որպեսզի նույն օրը աշակերտները չգրեն 2 և ավելի կիսամյակային գրավոր աշխատանք, տարրական դասարանում համագործակցում եմ դասավանդող այլ ուսուցիչների հետ, սակայն միջին և ավագ դասարաններում նվազագույնը գրում են 3 կիսամյակային գրավոր աշխատանք, որը առաջացնում է լարվածություն, հոգնածություն, կարող է ուսման հանդեպ հետաքրքրությունը նվազեցնել, աշակերտը պետք է ի վիճակի լինի տանը նախապատրաստվել լավ գրելու համար: Դա, իմ կարծիքով, արդյունավետ չի կարող լինել ...

  19. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •