Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12
Ցույց են տրվում 11 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 15 հատից

Թեմա: Արդյունավե՞տ են արդյոք կիսամյակային ամփոփիչ գրավոր աշխատանքները:

  1. #11
    Մոդերատոր Բեջանյան Վիոլետտա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.02.2019
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    159
    Հեղինակության աստիճան
    5967
    Մեջբերում Lusine Badalyan-ի խոսքերից Նայել գրառումը
    Համամիտ եմ Հարգելի Նաիրա Բարիկյան, ինքս էլ մտահոգվում եմ և կարծում եմ, որ ժամանակն է գնահատման համակարգը վերանայել և կատարել անհրաժեշտ փոփոխություններ: Որպեսզի նույն օրը աշակերտները չգրեն 2 և ավելի կիսամյակային գրավոր աշխատանք, տարրական դասարանում համագործակցում եմ դասավանդող այլ ուսուցիչների հետ, սակայն միջին և ավագ դասարաններում նվազագույնը գրում են 3 կիսամյակային գրավոր աշխատանք, որը առաջացնում է լարվածություն, հոգնածություն, կարող է ուսման հանդեպ հետաքրքրությունը նվազեցնել, աշակերտը պետք է ի վիճակի լինի տանը նախապատրաստվել լավ գրելու համար: Դա, իմ կարծիքով, արդյունավետ չի կարող լինել ...
    Այո, լիովին համակարծիք եմ:Կարծում եմ`ոչ միայն կիսամյակային աշխատանքների գնահատման, այլև ամբողջ ուսումնական գործընթացի գնահատման համակարգն անհրաժեշտություն ունի համակարգային փոփոխությունների:

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lusine Badalyan (30.04.2019), Միկինյան Տաթևիկ (01.05.2019), Նաիրա Բարիկյան (30.04.2019)

  3. #12
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2016
    Գրառումներ
    75
    Հեղինակության աստիճան
    1295
    Մեջբերում Նաիրա Բարիկյան-ի խոսքերից Նայել գրառումը
    ՙՙԿիսամյակային ամփոփիչ աշխատանքի նպատակն է` պարզել կիսամյակի ընթացքում
    աշակերտի ձեռք բերած գիտելիքի և կրթության բովանդակության «կարողություններ և
    հմտություններ» բաղադրիչի մակարդակը, ինչպես նաև պարզել կիսամյակի վերջում
    աշակերտի մնացորդային գիտելիքը:՚՚
    Աշակերտի մնացորդային գիտելիքի մասին կիսամյակային ամփոփիչ գրավորը չի կարող հստակ պատկերացում տալ, չի կարող լիարժեքորեն բացահայտել աշակերտի ձեռք բերած գիտելիքի և կրթության բովանդակության «կարողություններ և
    հմտություններ» բաղադրիչի մակարդակը: Նույնիսկ եթե որպես միավորային գնահատման բաղադրիչ, կիսամյակային գրավոր աշխատանքը դրական գնահատենք, ըստ իս, գերագնահատված է մնում նրա դերը ամփոփիչ գնահատականի ձևավորման գործում:
    Հարգելի Նաիրա Բարիկյան շատ ցավոտ թեմա եք քննարկում կիսամյակային գրավոր աշխատանքը չի արտացոլում աշակերտի ձեռք բերած հիմնական գիտելիքները ,նամանավանդ հմտություններն ու կարողությունները,աշակերտի գրած մի գրավոր աշխատանքը ազդի կիսամյակի գնահատականի վրա:Աշակերտը չի կարողանում կենտրոնալ մի քանի առարկաներից գրավոր աշխատանք կատարել,իրենց պետք է արագ վերջացնեն,ինչ ուզում է թող որ լինի:

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  5. #13
    Մասնակից Նաիրա Բարիկյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2019
    Գրառումներ
    80
    Հեղինակության աստիճան
    3225
    Մեջբերում Լիլիթ Խաչատրյան-ի խոսքերից Նայել գրառումը
    ...իրենց պետք է արագ վերջացնեն,ինչ ուզում է թող որ լինի:
    Ճիշտ եք, ավելորդ բարդությունը , անհարմարությունն ու ծանրաբեռնվածությունը հաճախ անտարբերություն է ծնում: Սա միայն կիսամյակային գրավորներին չի վերաբերում: Անգամ բարդ շարադրանքի դեպքում աշակերտը նախընտրում է գիրքը փակել , մի կողմ դնել և ոչ թե հասկանալ ինչ է գրված:

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  7. #14
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2016
    Գրառումներ
    75
    Հեղինակության աստիճան
    1295
    Մեջբերում Նաիրա Բարիկյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Ճիշտ եք, ավելորդ բարդությունը , անհարմարությունն ու ծանրաբեռնվածությունը հաճախ անտարբերություն է ծնում: Սա միայն կիսամյակային գրավորներին չի վերաբերում: Անգամ բարդ շարադրանքի դեպքում աշակերտը նախընտրում է գիրքը փակել , մի կողմ դնել և ոչ թե հասկանալ ինչ է գրված:
    Հարգելի Նաիրա Բարիկյան ,նամանավանդ եթե թեստային գրավոր աշխատանք է ,ապա աշակերտը կարող է վերջացնել ամենասեղմ ժամկետում:Գիտեք ցավալին որն է,երբ այդ արդյունքով որոշում են ուսուցչի մի կիսամյակի արած աշխատանքը:

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  9. #15
    Մասնակից Նաիրա Բարիկյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2019
    Գրառումներ
    80
    Հեղինակության աստիճան
    3225
    Մեկ այլ խմբում տիկին Ն. Պողոսյանի արդարացի դիտարկումը թեմատիկ գրավորների հետ կապված,կարելի է նաև հանգիստ տարածել կիսամյակային գրավոր աշխատանքների վրա: Մեջբերում եմ տիկին Պողոսյանի խոսքը.
    "ՙՈւ՞մ մեղադրենք ու նաև ո՞ր մի թերությունից գրենք, երբ ՀՆԵՐՆ իրենց ստեղծած ճահիճի մեջ գցեցին մեզ, ՆՈՐԵՐՆ էլ եկան մեղադրեցին, թե ինչու ճահիճն ենք ընկել:
    Օրերս 12-րդ դասարանն ավարտող աշակերտին առաջարկում եմ՝ գրել բաց թողած թեմատիկ գրավոր աշխատանքը, այլապես «1» կգնահատվի: Նա հանգիստ հաշվում է իր գնահատականների միջինը, ընդ որում՝ նաև ներառելով իր հաշվարկի մեջ այդ «1» -ը, ու հանգիստ ասում է, որ չի ուզում գրել, կարող է իր ուսուցչուհին մատյանում նշանակել այդ գնահատականը, քանի որ կիսամյակի միջին գնահատականով ապահովում է նվազագույն «4» -ի շեմը՝ «3,5» -ը կլորացնելով: Իմ հարցին, թե նա ինչպես է այդ նույն առարկան քննություն հանձնելու, ծիծաղում է, նույնիսկ զարմանում, չէ՞ որ շուտով պետական բուհի ուսանող է դառնալու: Ճիշտ է, նա իմ պարտադրմամբ գրեց, բայց ու՞մ է պետք այս արհեստական ու ձևական գրավորների ավելցուկը, որ աչքի համար էլ տեսանելի է, թե ինչպիսի նեղ ու ճղճիմ ճանապարհներով են ծանրացրել առանց այն էլ չափից շատ ծանրաբեռնված ուսուցչի աշխատանքը: Ու գալիս եմ այն համոզման, որ երբ մեր աշակերտները գիտակցեն սովորելու գինը, այն ժամանակ տեսանելի կդառնա, թե կրթության ոլորտում ինչ դրական բարեփոխումներ են կատարվել:"

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •