+ Կատարել գրառում
Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 13 հատից

Թեմա: Դասի պլան

  1. #1
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    18.02.2019
    Գրառումներ
    431
    Հեղինակության աստիճան
    16124

    Դասի պլան

    Առարկա - Մաթեմատիկա

    Դասարան - 4-րդ

    Դասագիրք - «Մաթեմատիկա 4» Վ. Ա Հովհաննիսյան, Ս. Ք. Հարությունյան, Վ. Ա. Սարգսյան

    ՈՒսումնական նյութեր - Պաստառներ, 1-9 թվերի քարտեր, նկարներ, «թիրախ» խաղալիք, «ամպիկներ»

    Միջառարկայական կապեր - Հայոց լեզու, կերպարվեստ, պատմություն, երաժշտություն

    Դասի թեման - Գործողությունների կատարման կարգը արտահայտություններում: Փակագծեր պարունակող արտահայտություններ (4 ժամ, 1-ին դաս)

    Նպատակներ՝

    -Առանց փակագծերի և փակագծերով թվային արտահայտություններում գործողությունների կատարման կարգի վերաբերյալ ունեցած գիտելիքների ամրապնդում.

    -Թվային արտահայտություններին բառային ձևակերպում տալու, մաթեմատիկայի լեզուն ճիշտ օգտագործելու կարողությունների զարգացում.

    -Աշակերտների տրամաբանական մտածողության, դատողություններ կատարելու կարողությունների մշակում.

    Թեմայի ուսուցումը աշակերտներին հնարավորություն է ընձեռելու.

    -Կրկնել գործողությունների կատարման կարգի վերաբերյալ ունեցած գիտելիքները.

    -2-3 գործողություն պարունակող թվային արտահայտությունը կարդալ հայերեն և հաշվել արժեքը.

    -Տրված արժեքով և թվերով կազմել թվային արտահայտություններ.

    Դասի ընթացքը

    Խթանում (10ր)

    Տնային հանձնարարությունների ստուգում, հետաքրքիր աշխատանքների ցուցադրում: (Հանձնարարված էր քարտերի վրա նկարել մաթեմատիկական 4 գործողությորնների նշանները՝ աշակերտների երևակայական պատկերացմամբ) :
    Հանելուկների առաջադրում.

    Երկու կետեր անբաժան
    Կանեն գործեր բաժանման:
    (բաժանում)

    Չորսին երեք տամ
    Յոթին բերել տամ:
    (գումարում)

    Կետ կա ծովում է լավ լողում,
    Կետ էլ կա՝ պատկերների մեջ,
    Ես էլ կետ եմ, գրագետ եմ,
    Հաշվումների գագաթնակետն եմ:
    (բազմապատկում)

    Նա որքանով փոքրացնում է,
    Ես այդքանով մեծացնում եմ.
    Դա օրենքն է մեր ներքին՝
    Չվնասել ոչ մեկին:
    (հանում և գումարում)

    Չորս գործողություն ենք
    Թվաբանական,
    Միշտ գործում ենք
    Կարգով բնական:

    Թեթևակի անդրադարձ գործողությունների նշանների ստեղծմանը, որ բաժանման և բազմապատկման նշանները ստեղծել է Գոտֆրիդ Լեյբնիցը, իսկ գումարման և հանման նշանները՝ հռչակավոր Լեոնարդո Դա Վինչին:Թվաբանական գործողությունների վերաբերյալ սովորած երգի կատարում:

    Իմաստի ընկալում (20ր)

    ՈՒսուցիչն էլ ցույց է տալիս իր պատկերած գործողությունների նշանները.
    -Երեխանե՛ր, ես էլ եմ պատկերել գործողությունների նշանները, ուշադիր նայե՛ք և փորձե՛ք գուշակել, թե ինչու՞ եմ այսպես արել:

    20190507_223515.jpg 20190507_223548.jpg 20190507_223628.jpg 20190507_223651.jpg

    Աշակերտների կարծիքները լսելուց հետո պարզաբանում է.
    -Որովհետև, ինչպես կյանքում փոքրերը հարգում են մեծերին, զիջում նրանց ճանապարհը, տեղը հասարակական տրանսպորտում, այնպես էլ գումարման և հանման գործողությունները թվային արտահայտություններում իրենց տեղն են զիջում բազմապատկման և բաժանման գործողություններին: Դրա համար գումարման և հանման գործողությունները պատկերված են փոքրիկ երեխաների տեսքով, իսկ բազմապատկման և բաժանման գործողությունները՝ մեծահասակների:

    Դասագրքի 353 առաջադրանքի 1-ին օրինակի կատարում գրատախտակին.
    5600-3900:13+2100
    Նախ կատարվում է այդ թվային արտահայտության բառային ձևակերպում աշակերտների կողմից.

    5600 թվից հանվել է (5600թիվը փոքրացվել է) 3900 և 13 թվերի քանորդը (քանորդով) և այդ տարբերությանը գումարվել է (տարբերությունը մեծացվել է) 2100 (2100-ով):

    Երեք աշակերտի բաժանվում է համապատասխան քարտերը և հանձնարարվում շարվել ըստ արտահայտության, ապա՝ գործողությունների կատարման կարգի՝ ընդգծելով «փոքրիկների բարեկրթությունը»:

    Կրկնվում է առանց փակագծերի թվային արտահայտություններում գործողությունների կատարման կարգի կանոնը, մեկնաբանվում պաստառի վրա, ապա հանձնարարվում ինքնուրույն հաշվել արտահայտության արժեքը: Այստեղ հատուկ ուշադրություն պետք է դարձնել այն հանգամանքին, որ երեխաները երբեմն ճիշտ ընտրում են գործողությունների կատարման կարգը, բայց հաշվումներ կատարելիս մոռանում են օգտագործել նախորդ քայլում կատարած գործողությունների արդյունքները:

    Օրինակ՝
    2 1 3
    5600-3900:13+2100

    1) 3900:13=300
    2) 5600-3900=... (Պետք է գրառվի 1300, ոչ թե՝ 3900)

    Այսպիսի սխալները կանխելու համար կարելի է օգտագործել կպչուն թերթեր կամ «ամպիկներ», որոնցով փակվում է արդեն կատարված գործողությունը և վրան գրվում արդյունքը, այս կերպ շարունակում է մինչև արտահայտության արժեքի հաշվելը:

    Գրավոր կատարել նաև նույն առաջադրանքի վերջին օրինակը՝ միաժամանակ հիշեցնելով 5-ով վերջացող երկնիշ թիվը իրենով բազմապատկելու կանոնը:

    Ֆիզկուլտդադար (5ր)

    Երեխաները կանգնում են, ուսուցիչը առաջադրում է թեթև մաթեմատիկական հարցեր, հանելուկներ և փափուկ գնդակը նետում աշակերտներից որևէ մեկին , աշակերտը մինչև 3 հաշվարկը պիտի պատասխանի հարցին և գնդակը ետ նետի ուսուցչին, իսկ չկարողանալու դեպքում նետի ընկերներից մեկին, որը իր փոխարեն պիտի պատասխանի հարցին: Հարցերին չպատասխանող աշակերտները դուրս են գալիս խաղից և նստում:

    Նոր հանելուկի առաջադրում.

    Ասես հսկա պարիսպներ են,
    Մեկը ձախից,մյուսն աջից,
    Եվ խիստ գործող օրենքներ են,
    Պետք է գործը սկսել աջից:
    (փակագծեր)

    Փակագծերով արտահայտություններում գործողությունների կատարման կարգի վերաբերյալ կանոնի կրկնություն, պաստառի վրա ցուցադրում: 355 և 356 առաջադրանքներից 1-ական օրինակների կատարում:

    Կշռադատում (10ր)

    «Թիրախ թիվ» խաղի անցկացում

    ՈՒսուցիչն առաջարկում է աշակերտներին 1-9 թվագարտերից ընտրել 4 թիվ և ևս մեկը՝ որպես թիրախ թիվ: Աշակերտներն այդ 4 թվերով պիտի կազմեն թվային արտահայտություններ, որոնց արժեքը պիտի լինի թիրախ թիվը: (Կարող են օգտագորժել նաև փակագծեր):
    Օրինակ՝

    Աշխատանքների ամփոփում, գնահատում, տնային առաջադրանքների հանձնարարում:
    Կցված նկարներ Կցված նկարներ
    Վերջին խմբագրող՝ Միկինյան Տաթևիկ: 10.05.2019, 20:31:

  2. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

  3. #2
    Մոդերատոր Նատաշա Պողոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.01.2019
    Հասցե
    Արցախ, քաղաք Մարտակերտ
    Գրառումներ
    1,115
    Հեղինակության աստիճան
    27795
    Վահան Տերյան

    (դասի պլան-սեղմագրի նմուշ)

    Առարկան` Գրականություն

    Դասարան` 8-րդ

    Թեման` Ամփոփիչ դաս: Թախծի և վերադարձի երգերը` որպես տերյանական
    տրամադրության արտահայտություն:

    Նպատակը`

    1. Աշակերտները կիմանան`
    ա) բանաստեղծի <<Մթնշաղի անուրջները>> խորհրդանշող
    տխրության մասին.
    բ) որ այդ ապրումներն արտահայտվում են աշնանային
    պատկերներով.
    գ) որ հայրենասիրական երգերն էլ բանաստեղծի տևական
    թախծի արտահայտությունն են:

    2. Աշակերտները կկարողանան`
    ա) վերլուծել տարբեր բանաստեղծություններ.
    բ) հասկանալ, որ Տերյանի տևական թախծի` տարբեր հոգեվիճակներ
    արտահայտող բանաստեղծությունները շատ երաժշտական են և
    վերածվել են երգերի.
    գ) զգալ, ըմբռնել հայրենիքից հեռու գտնվող բանաստեղծի
    ապրումները <<Երկիր Նաիրի>> շարքի բանաստեղծություններում.
    դ) ստեղծել կապակցված խոսք, կիրառել ուսուցման նոր մեթոդներ:

    Ուսումնական նյութեր` ձայներիզ, գրողի դիմանկար, գրքեր, պատի թերթ…

    Կիրառվող տեխնոլոգիաներ: 1. Զարգացնող ուսուցման
    2. Պրոբլեմային ուսուցման
    3. Հետազոտական-տեղեկատվական

    Դասի ընթացքը: Կիրառվում է Խ Ի Կ համակարգը:

    Խթանման փուլ: Դասագործընթացն սկսվում է երաժշտությամբ`<<Իմ խաղաղ
    երեկոն>> բանաստեղծության խոսքերի երգով:

    Իմաստավորման փուլ: Դասարանի աշակերտները խմբերի են բաժանվում,
    յուրաքանչյուր խումբ ներկայացնում է որևէ բանաստեղծություն:
    ա) <<Տխրություն>> - <<Քառաբաժան>>մեթոդով:
    բ) <<Աշնան մեղեդի>>- <<Հինգրոպեանոց շարադրանք>>, կարելի է նաև այդ
    ստեղծագործության երգի երաժշտության տակ :
    գ) <<Շշուկ և շրշյուն>> - պատկերային համակարգի վերլուծություն
    (12 տողի մեջ <<շ>> տառերի թիվը հասնում է 26-ի, գործածված է
    բաղաձայնույթ):
    դ) <<Որպես Լաերտի որդին>> - <<Վենի դիագրամ>> մեթոդով
    համեմատական վերլուծություն:
    ե) <<Կարծես թե դարձել եմ ես տուն>> - տաղաչափական վերլուծություն:
    զ) <<Կարուսել>>- աշակերտուհիներից մեկը ներկայանում է երգով:

    Կշռադատման փուլ: Իրար են հակադրվում թախծի և վերադարձի այլ
    երգեր, որոնցում առկա են քնարական հերոսի ծանր
    ապրումներն իր անձնական կյանքի և հայրենիքի ճակատագրի
    ընդհանրությամբ:

    Տնային աշխատանք: Մեկական բանաստեղծություն ընտրել <<Մթնշաղի
    անուրջներ>> և <<Երկիր Նաիրի>> շարքերից ու կատարել
    համեմատական վերլուծություն` նմանության եզրեր գտնելով
    բանաստեղծի և հայրենիքի ճակատագրերի միջև:

    Ն. Պողոսյան <<Ուսուցչի իմ թղթապանակը>>
    Վերջին խմբագրող՝ Նատաշա Պողոսյան: 03.05.2019, 15:10:

  4. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

  5. #3
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    07.01.2018
    Գրառումներ
    1,552
    Հեղինակության աստիճան
    46969
    Մայրենի 2 «Երգ հայրենիքի մասին» Ս. Կապուտիկյան

    Դասի նպատակները՝

    ՈՒսուցողական-սահուն, արտահայտիչ ընթերցանություն, բառերի ճիշտ արտասանություն և ուղղագրություն, նոր բառեր և բառակապակցություններ, առարկա ցույց տվող բառեր:

    Զարգացնող-աշակերտների բառապաշարը, բանավոր և գրավոր խոսքը վերլուծել, համեմատել, եզրակացություններ անել:

    Ճանաչողական-կճանաչեն իրենց հայրենիքը, ՀՀ տեսարժան վայրերը, մտքեր Հայաստանի մասին:

    Դաստիարակչական-սեր և հոգատարություն հայրենիքի նկատմամբ, հայրենասիրության գաղափարը:

    Դասի կահավորումը- Հայաստանի քարտեզը, ՀՀ խորհրդանիշերի պաստառ,համակարգիչ/ տեսանյութեր ՀՀ-ի մասին,ՀՀ օրհներգը, մանկական երգեր ՀՀ-ի մասին/:

    Դասի ընթացքը

    Խթանում- հնչում է ՀՀ օրհներգը, աշակերտները երգում են: Անդրադարձ է կատարվում խորհրդանիշերին: Աշակերտները տեղեկություն են տալիս դրոշի, զինանշանի և օրհներգի մասին:Նշվում է նաև , որ զինանշանի հեղինակը Ա. Թամանյանն է, իսկ նկարիչը՝Հ. Կոջոյանը: Նշեցին քաղաքամայր Երևանի տարիքը, ասացին ՀՀ-Ի մարզերի քանակը:
    Կիրառվում է <<Մտագրոհ>> մեթոդը, որի մեկնաբառը Հայաստանն է:

    Իմաստի ընկալում- ընթերցվում է բանաստեղծությունը:Ընթերցում են հատվածաբար, քննարկվում է բովանդակությունը,պատասխանում են հարցերին: Համակարգչով ցուցադրվում է Ս.Կապուտիկյանի նկարը:Աշակերտները նշում են իրենց գիտեցած բանաստեղծությունները , որոնք գրել է Ս. Կապուտիկյանը:Հարցերի օգնությամբ վերլուծում են բանաստեղծության բովանդակությունը, կարդում են տեղեկություն Հայաստանի մասին:Համակարգչից ընթերցում են ասույթներ Հայաստանի մասին:Երգում են երաժշտության դասաժամին սովորած << Իմ պապիկի Հայաստան>> երգը: Կատարվում է բառային աշխատանք, կազմում են բառակապակցություններ, ապա դրանցով կազմում են նախադասություններ:Համակարգչի օգնությամբ լրացուցիչ տեղեկություններ են հաղորդվում Պատմական Հայաստանի մասին:
    Անց է կացվում ֆիզկուլտ-դադար:
    Խմբային աշխատանք-դասարանը բաժանվում է չորս խմբի:
    1-ին խումբը գրում է 4-5 նախադասությունից կազմված շարադրություն Հայաստանի մասին:
    2-րդ խումբը բանաստեղծությունից դուրս է բերում ի՞նչ, ինչե՞ր հարցերին պատասխանող բառեր:
    3-րդ խումբը նկարում է դասանյութի նկարը:
    4-րդ խումբը գունավոր թղթերով պատրաստում է եռագույն դրոշը:

    Կշռադատում-այս փուլում կիրառվում է <<Պրիզմա>> մեթոդը:

    Ամփոփում-հանձնարարվում է դասանյութը սովորել անգիր, դո՛ւրս բերել ուղղագրական արժեք ներկայացնող բառերը և գրել: Գրե՛լ շարադրություն<< Իմ փոքրիկ երկիրը>> վերնագրով: Վերարտադրե՛լ դասանյութի նկարի բովանդակությունը:

    Դասապրոցեսի մասնակիցների գնահատում, գնահատականների պարզաբանում:

  6. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

  7. #4
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2018
    Հասցե
    Ք.Աբովյան,Եղբայրությյան 3/15
    Գրառումներ
    861
    Հեղինակության աստիճան
    32880
    Մեջբերում Մարգարյան Նաիրա-ի խոսքերից Նայել գրառումը

    Հարգելիՙ Նաիրա, դասի պլանը շատ ուսուցողական բնույթ է կրում, ճիշտ է ընտրված մեթոդը, փոքրիկ շարադրությունը... Շնորհակալություն, սիրելիՙս: Սա մեծ օգնություն է դասվարների համար:

  8. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anna Melqumyan (26.06.2019), Arevik Tumasyan (11.05.2019), Hripsime Margaryan (25.06.2019), Nelli Antonyan (14.06.2019), Ալբինե (02.07.2019), Անահիտ Պետրոսյան (17.06.2019), Լիլիթ Հակոբջանյան (08.05.2019), Մարգարյան Նաիրա (08.05.2019), Միկինյան Տաթևիկ (08.05.2019), Հռիփսիմե Հարությունյան (14.06.2019)

  9. #5
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    18.02.2019
    Գրառումներ
    431
    Հեղինակության աստիճան
    16124
    Մեջբերում Միկինյան Տաթևիկ-ի խոսքերից Նայել գրառումը
    Առարկա - Մաթեմատիկա

    Դասարան - 4-րդ

    Դասագիրք - «Մաթեմատիկա 4» Վ. Ա Հովհաննիսյան, Ս. Ք. Հարությունյան, Վ. Ա. Սարգսյան

    ՈՒսումնական նյութեր - Պաստառներ, 1-9 թվերի քարտեր, նկարներ, «թիրախ» խաղալիք, «ամպիկներ»

    Միջառարկայական կապեր - Հայոց լեզու, կերպարվեստ, պատմություն, երաժշտություն

    Դասի թեման - Գործողությունների կատարման կարգը արտահայտություններում: Փակագծեր պարունակող արտահայտություններ (4 ժամ, 1-ին դաս)

    Նպատակներ՝

    -Առանց փակագծերի և փակագծերով թվային արտահայտություններում գործողությունների կատարման կարգի վերաբերյալ ունեցած գիտելիքների ամրապնդում.

    -Թվային արտահայտություններին բառային ձևակերպում տալու, մաթեմատիկայի լեզուն ճիշտ օգտագործելու կարողությունների զարգացում.

    -Աշակերտների տրամաբանական մտածողության, դատողություններ կատարելու կարողությունների մշակում.

    Թեմայի ուսուցումը աշակերտներին հնարավորություն է ընձեռելու.

    -Կրկնել գործողությունների կատարման կարգի վերաբերյալ ունեցած գիտելիքները.

    -2-3 գործողություն պարունակող թվային արտահայտությունը կարդալ հայերեն և հաշվել արժեքը.

    -Տրված արժեքով և թվերով կազմել թվային արտահայտություններ.

    Դասի ընթացքը

    Խթանում (10ր)

    Տնային հանձնարարությունների ստուգում, հետաքրքիր աշխատանքների ցուցադրուն: (Հանձնարարված էր քարտերի վրա նկարել մաթեմատիկական 4 գործողությորնների նշանները՝ աշակերտների երևակայական պատկերացմամբ:
    Հանելուկների առաջադրում.

    Երկու կետեր անբաժան
    Կանեն գործեր բաժանման:
    (բաժանում)

    Չորսին երեք տամ
    Յոթին բերել տամ:
    (գումարում)

    Կետ կա ծովում է լավ լողում,
    Կետ էլ կա՝ պատկերների մեջ,
    Ես էլ կետ եմ, գրագետ եմ,
    Հաշվումների գագաթնակետն եմ:
    (բազմապատկում)

    Նա որքանով փոքրացնում է,
    Ես այդքանով մեծացնում եմ.
    Դա օրենքն է մեր ներքին՝
    Չվնասել ոչ մեկին:
    (հանում և գումարում)

    Չորս գործողություն ենք
    Թվաբանական,
    Միշտ գործում ենք
    Կարգով բնական:

    Թեթևակի անդրադարձ գործողությունների նշանների ստեղծմանը, որ բաժանման և բազմապատկման նշանները ստեղծել է Գոտֆրիդ Լեյբնիցը, իսկ գումարման և հանման նշանները՝ հռչակավոր Լեոնարդո Դա Վինչին:Թվաբանական գործողությունների վերաբերյալ սովորած երգի կատարում:

    Իմաստի ընկալում (20ր)

    ՈՒսուցիչն էլ ցույց է տալիս իր պատկերած գործողությունների նշանները.
    -Երեխանե՛ր, ես էլ եմ պատկերել գործողությունների նշանները, ուշադիր նայե՛ք և փորձե՛ք գուշակել, թե ինչու՞ եմ այսպես արել:

    20190507_223515.jpg 20190507_223548.jpg 20190507_223628.jpg 20190507_223651.jpg

    Աշակերտների կարծիքները լսելուց հետո պարզաբանում է.
    -Որովհետև, ինչպես կյանքում փոքրերը հարգում են մեծերին, զիջում նրանց ճանապարհը, տեղը հասարակական տրանսպորտում, այնպես էլ գումարման և հանման գործողությունները թվային արտահայտություններում իրենց տեղն են զիջում բազմապատկման և բաժանման գործողություններին: Դրա համար գումարման և հանման գործողությունները պատկերված են փոքրիկ երեխաների տեսքով, իսկ բազմապատկման և բաժանման գործողությունները՝ մեծահասակների:

    Դասագրքի 353 առաջադրանքի 1-ին օրինակի կատարում գրատախտակին.
    5600-3900:13+2100
    Նախ կատարվում է այդ թվային արտահայտության բառային ձևակերպում աշակերտների կողմից.

    5600 թվից հանվել է (5600թիվը փոքրացվել է) 3900 և 13 թվերի քանորդը (քանորդով) և այդ տարբերությանը գումարվել է (տարբերությունը մեծացվել է) 2100:

    Երեք աշակերտի բաժանվում է համապատասխան քարտերը և հանձնարարվում շարվել ըստ արտահայտության, ապա՝ գործողությունների կատարման կարգի՝ ընդգծելով «փոքրիկների բարեկրթությունը»:

    Կրկնվում է առանց փակագծերի թվային արտահայտություններում գործողությունների կատարման կարգի կանոնը, մեկնաբանվում պաստառի վրա, ապա հանձնարարվում ինքնուրույն հաշվել արտահայտության արժեքը: Այստեղ հատուկ ուշադրություն պետք է դարձնել այն հանգամանքին, որ երեխաները երբեմն ճիշտ ընտրում են գործողությունների կատարման կարգը, բայց հաշվումներ կատարելիս մոռանում են օգտագործել նախորդ քայլում կատարած գործողությունների արդյունքները:

    Օրինակ՝
    2 1 3
    5600-3900:13+2100

    1) 3900:13=300
    2) 5600-3900=...

    Այսպիսի սխալները կանխելու համար կարելի է օգտագործել կպչուն թերթեր կամ «ամպիկներ», որոնցով փակվում է արդեն կատարված գործողությունը և վրան գրվում արդյունքը, այս կերպ շարունակում է մինչև արտահայտության արժեքի հաշվելը:

    Գրավոր կատարել նաև նույն առաջադրանքի վերջին օրինակը՝ միաժամանակ հիշեցնելով 5-ով վերջացող երկնիշ թիվը իրենով բազմապատկելու կանոնը:

    Ֆիզկուլտդադար (5ր)

    Երեխաները կանգնում են, ուսուցիչը առաջադրում է թեթև մաթեմատիկական հարցեր, հանելուկներ և փափուկ գնդակը նետում աշակերտներից որևէ մեկին , աշակերտը մինչև 3 հաշվարկը պիտի պատասխանի հարցին և գնդակը ետ նետի ուսուցչին, իսկ չկարողանալու դեպքում նետի ընկերներից մեկին, որը իր փոխարեն պիտի պատասխանի հարցին: Հարցերին չպատասխանող աշակերտները դուրս են գալիս խաղից և նստում:

    Նոր հանելուկի առաջադրում.

    Ասես հսկա պարիսպներ են,
    Մեկը ձախից,մյուսն աջից,
    Եվ խիստ գործող օրենքներ են,
    Պետք է գործը սկսել աջից:
    (փակագծեր)

    Փակագծերով արտահայտություններում գործողությունների կատարման կարգի վերաբերյալ կանոնի կրկնություն, պաստառի վրա ցուցադրում: 355 և 356 առաջադրանքներից 1-ական օրինակների կատարում:

    Կշռադատում (10ր)

    «Թիրախ թիվ» խաղի անցկացում

    ՈՒսուցիչն առաջարկում է աշակերտներին 1-9 թվագարտերից ընտրել 4 թիվ և ևս մեկը՝ որպես թիրախ թիվ: Աշակերտներն այդ 4 թվերով պիտի կազմեն թվային արտահայտություններ, որոնց արժեքը պիտի լինի թիրախ թիվը: (Կարող են օգտագորժել նաև փակագծեր):
    Օրինակ՝

    Աշխատանքների ամփոփում, գնահատում, տնային առաջադրանքների հանձնարարում:
    «Թիրախ թիվ» խաղի օրինակ.

    Կցորդ 10364

  10. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anna Melqumyan (26.06.2019), Arevik Tumasyan (11.05.2019), Hripsime Margaryan (25.06.2019), Nelli Antonyan (14.06.2019), Ալբինե (02.07.2019), Անահիտ Պետրոսյան (17.06.2019), Լիլիթ Հակոբջանյան (18.06.2019), Մարգարյան Նաիրա (18.06.2019), Մինասյան Նորա (25.06.2019)

  11. #6
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    18.02.2019
    Գրառումներ
    431
    Հեղինակության աստիճան
    16124
    Առարկա - Տեխնոլոգիա

    Դասարան - 2-րդ

    ՈՒսումնական նյութեր - Ցուցանմուշ, շնիկի նկարներ

    Միջառարկայական կապեր - Մաթեմատիկա, հայոց լեզու, երաժշտություն, կերպարվեստ

    Անհրաժեշտ նյութեր - Գունավոր թղթեր, մկրատ, սոսինձ, սև նշիչ, մատիտ

    Կիրառվող մեթոդներ,հնարներ - Զրույց, հարց ու պատասխան, ուղղորդված գործնական աշխատանք

    Դասի թեման - Օրիգամի «Շնիկ»

    Դասի նպատակները.

    1. ՈՒսուցողական

    ա) Անցած նյութերի ամրապնդում

    բ) Ստեղծագործական կարողությունների մշակում

    գ) Շան վերաբերյալ տեղեկությունների հաղորդում

    դ) Թղթի ծալման և կտրման կարողությունների մշակում

    2. Զարգացնող

    ա) Ձեռքի նրբաշարժումների կոորդինացիա

    բ) Գեղագիտական ճաշակի զարգացում

    3. Դաստիարակչական

    ա) ՈՒշադրության և ստեղծագործաբար աշխատելու գիտակցության սերմանում

    բ) Մաքուր,խնայողաբար աշխատելու ուսուցում

    Դասի ընթացքում յուրաքանչյուր սովորող.

    ա) Կամրապնդի ունեցած գիտելիքները օրիգամիի մասին

    բ) Կսովորի պատրաստել շնիկ

    գ) Կվերհիշի երկրաչափական պատկերների, երկնային մարմինների վերաբերյալ ունեցած գիտելիքները

    Դասի ընթացքը

    1. Կազմակերպչական մաս (5ր)

    2. Օրիգամիի մասին ունեցած գիտելիքների կրկնություն (5ր)

    -Թղթից իրեր պատրաստվելու արվեստն ինչպե՞ս է կոչվում:
    -Օրիգամին իր անվանումը ո՞ր լեզվից է ստացել:
    -Իսկ ի՞նչ է նշանակում:
    -Որտե՞ղ և ե՞րբ է առաջացել:
    -Ո՞ր երկրում է առավել զարգացել:
    -Բոլորի՞ն էր հասանելի այդ արվեստը:
    -ՈՒ՞մ միջոցով է օրիգամին տարածվել Եվրոպայում:

    3. Նոր դասի հաղորդում (30ր)

    Խթանում

    Դուռը թակում են և «փոստատարը» նամակ է բերում: ՈՒսուցիչը բարձրաձայն կարդում է ծրարի վրա գրվածը՝

    Երկիր մոլորակ
    ՀՀ Լոռու մարզ
    Լեռնապատի Ե. Դալլաքյանի
    անվան միջնակարգ դպրոցի
    3-րդ դասարանի աշակերտներին

    Կախարդականմոլորակ
    Հրաշքների երկիր
    Մոգությունների թագուհուց

    Նամակը տրվում է որևէ լավ կարդացող աշակերտի՝ ընթերցելու.

    20190511_213523.jpg 20190511_213641.jpg

    Շնիկի մասին ոտանավորի ընթերցում.

    Ես ընտանի անվախ շուն եմ,
    Եվ իմ սրտում վատ բան չունեմ:
    Կծում եմ ինձ քար գցողին,
    Տնից բան-ման թռցնողին:
    Իսկ ում էլ որ չեմ ճանաչում,
    Կանգնում եմ ու մի քիչ հաչում,
    Այստեղ պիտի ինձ հասկանալ՝
    Ես ուզում եմ ծանոթանալ:

    «Իմ շնիկը» երգի կատարում

    Իմաստի ընկալում

    ա) Նմուշի ծալվածքների ուսումնասիրում, քայլաշարի քննարկում

    բ) Աշխատանքային նյութերի նախապատրաստում

    գ) Աշխատանքի կատարում՝

    . շնիկի գլխի պատրաստում

    . շնիկի իրանի պատրաստում

    Կշռադատում

    ա) Շնիկների անվանակոչում, գրառում պատրաստած նմուշի վրա

    բ) Աշխատանքների քննարկում

    4. Գնահատում, տնային առաջադրանքների հանձնարարում (5ր)

    Տնային հանձնարարություն - Օգտագործված թղթի մնացուկներով պատրաստել շնիկի «ձագուկ»
    Վերջին խմբագրող՝ Միկինյան Տաթևիկ: 11.05.2019, 23:23:

  12. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

  13. #7
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    21.07.2018
    Գրառումներ
    167
    Հեղինակության աստիճան
    3443
    Հարգելի կոլեգաներ, Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում ռուսաց լեզու առարկայի դասի պլան.
    https://lib.armedu.am/resource/27823

  14. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anna Melqumyan (26.06.2019), Arevik Tumasyan (17.06.2019), Hripsime Margaryan (25.06.2019), Nelli Antonyan (14.06.2019), Ալբինե (02.07.2019), Անահիտ Պետրոսյան (17.06.2019), Լիլիթ Հակոբջանյան (18.06.2019), Մարգարյան Նաիրա (18.06.2019), Միկինյան Տաթևիկ (17.06.2019), Մինասյան Նորա (25.06.2019)

  15. #8
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    18.02.2019
    Գրառումներ
    431
    Հեղինակության աստիճան
    16124
    Մեջբերում Նարինե Մարգարյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի կոլեգաներ, Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում ռուսաց լեզու առարկայի դասի պլան.
    https://lib.armedu.am/resource/27823
    Հարգելի՛ Նարինե Մարգարյան, շնորհակալություն օրինակելի պլանի համար:

  16. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anna Melqumyan (26.06.2019), Arevik Tumasyan (17.06.2019), Hripsime Margaryan (25.06.2019), Ալբինե (02.07.2019), Անահիտ Պետրոսյան (17.06.2019), Լիլիթ Հակոբջանյան (18.06.2019), Մինասյան Նորա (25.06.2019), Նարինե Մարգարյան (29.06.2019)

  17. #9
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    07.01.2018
    Գրառումներ
    1,552
    Հեղինակության աստիճան
    46969
    Կերպարվեստի դասապլանի նմուշօրինակ
    Առաջին դասարան

    Ծիածանի գույները

    Դասի նպատակը և խնդիրները.
    *բացահայտել գույների և երանգների բազմազանությունը,
    *ծանոթացնել գույների անվանումներին,
    *սովորեցնել գունավորման հիմնական կանոնները,
    *նպաստել դիտողունակության զարգացմանը,
    *սովորեցնել աշխատել համբերատար, ուշադիր և մաքուր:

    Դասի կահավորումը.

    Աշխատանքային տետր, գունավոր մատիտներ,ռետին, գունավոր կավիճներ/գրատախտակին աշխատելու համար/,ստվարաթղթից և գունավոր թղթերից պատրաստված ներկապնակների նմուշներ՝մեկի վրա միայն տաք, մյուսի վրա՝միայն սառը գույներ:

    Դասի ընթացքը.
    1.Կազմակերպչական մաս/1-2 րոպե/:
    2.Նոր նյութի հաղորդում/10-12 րոպե/:
    *Աշխատանքային տետրում պատկերված ծիածանի օրինակի վրա սովորեցնել երեխաներին նրա յոթ գույների անվանումները:
    *Շարունակել ծանոթացնել գույների բազմազանությանը, օրինակ՝ ցույց տալ տուփի մեջ գտնվող մատիտները և սովորեցնել դրանց գույների անվանումները:
    *Ներգրավել աշխատանքի մեջ ողջ դասարանին: Հարց ու պատասխանի միջոցով ամրապնդել նոր նյութը: Ցույց տալ դասասենյակում գտնվող
    առարկաները կամ պատուհանից դուրս երևացող օբյեկտները և աշակերտների հետ միասին որոշել դրանց գույները:
    *Այնուհետև հնարավորինս պարզ ձևով բացատրել՝որոնք են տաք և սառը գույները: Տաք գույները արևի, կրակի, աշնանային տերևների գույներն են՝ դեղինը, կարմիրը, նարնջագույնը...Սառը գույները՝ջրի, սառույցի,ձյան գույներն են՝ կապույտ,երկնագույն,մոխրագույն, մանուշակագույն, բաց կանաչ...
    Ցույց տալ երեխաներին նախապես պատրաստած տաք և սառը գույներով ներկապնակները:
    Այնուհետև երեխաների ուշադրությունը հրավիրել աշխատանքային տետրում պատկերված ծիածանի վրա և ասել ,թե նրա գույներից որոնք են համարվում սառը, որոնք՝տաք:
    *Կարդալ <<Ծիածանի գույները>> առաջադրանքի պահանջը:
    *Աշակերտների հետ միասին որոշել, թե նկարում պատկերված որ առարկան ո՞ր գույնով է պետք նկարել:Առանց ուսուցչի միջանտության, երեխաները կարող են սխալվել :
    *Գրատախտակին նախօրոք ուրվանկարած որևէ առարկայի օրիանակի վրա ցույց տալ գունավորման հիմնական կանոնները:Դրանք են՝
    -գունավորել ուրվանկարած առարկայի ողջ մակերեսը՝չթողնելով սպիտակ բծեր,
    -չփոխել շտրիխների ուղղությունը,
    -մատիտը սեղմել համաչափ,նույն ուժով,ոչ շատ թույլ,ոչ էլ չափազանց պինդ,
    -դուրս չգալ առարկայի եզրագծից:
    3.Գործնական աշխատանք/18-20րոպե/:
    *Գունավորումը կատարվում է գունավոր մատիտներով:
    *Աշակերտների ինքնուրույն աշխատանքի ժամանակ հետևել գունավորման կանոնների պահպանմանը:
    *Անհրաժեշտության դեպքում դժվարության հանդիպող աշակերտներին ցույց տալ աշխատելու ձևը,օգնել,ուղղություն տալ,բայց չաշխատել նրանց փոխարեն:
    *Ոգևորել աշակերտներին,նշել նույնիսկ նրա ամենափոքր հաջողությունը:Միևնույն ժամանակ լինել օբյեկտիվ և պահանջկոտ,որպեսզի երեխան ընկալի նկարելը որպես հաճելի,բայց լուրջ գործընթաց:
    4.Դասի ամփոփում/1-2րոպե/:
    *Գործնական աշխատանքն ավարտելուց հետո հարցնել երեխաներին,թե ինչ նոր բան սովորեցին նրանք:
    *Ընտրել առավել հաջողված աշխատանքները և ցույց տալ դրանք բոլորին:Բացատրել,թե ինչու ընտրվեցին հենց այդ աշխատանքները:Չմոռանալ գովել նաև մյուս աշակերտներին,որպեսզի նրանք չկարծեն,թե իրենց գործն անհաջող էր և չհիասթափվեն նկարելուց:
    5.Ակնկալվող արդյունքներ:
    *Գույների և դրանց անվանումների,սառը և տաք գույների իմացություն,
    *գունավոր մատիտներով ճիշտ գունավորելու կարողություն,
    *շրջապատող աշխարհի գունեղությունը տեսնելու և արժևորելու կարողության զարգացում։

  18. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anna Melqumyan (26.06.2019), Arevik Tumasyan (25.06.2019), Hripsime Margaryan (25.06.2019), Ալբինե (02.07.2019), Անահիտ Պետրոսյան (25.06.2019), Լիլիթ Հակոբջանյան (25.06.2019), Միկինյան Տաթևիկ (25.06.2019), Մինասյան Նորա (25.06.2019)

  19. #10

    Շնորհակալություն, հարգելի՛ Մարգարյան Նաիրա Ձեր առաջարկած դասապլանի համար:
    ՈՒզում եմ ավելացնել, որ այս դասի ժամանակ աշակերտներին կարելի է սովորեցնել «Կատուն նստած դռան կողքին՝ երազում է կերի մասին» նախադասությունը, որի յուրաքանչյուր անդամ սկսվում է ծիծաիանի հերթական գույնի սկզբնատառով, այս հնարը օգնում է առավել լավ հիշել ծիածանի գույներն ու դրանց հերթականությունը: Կա նաև այս հնարի ռուսերեն տարբերակը. «Каждый охотник желает знать-где сидят фазаны»

  20. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anna Melqumyan (26.06.2019), Arevik Tumasyan (25.06.2019), Hripsime Margaryan (25.06.2019), Ալբինե (02.07.2019), Անահիտ Պետրոսյան (25.06.2019), Լիլիթ Հակոբջանյան (25.06.2019)

+ Կատարել գրառում
Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •