Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 14 հատից

Թեմա: Մեզ փնտրեք ողջերի մեջ

  1. #1
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2019
    Գրառումներ
    439
    Հեղինակության աստիճան
    9884

    Մեզ փնտրեք ողջերի մեջ

    - Տղե~րք, գարու~ն է...

    Գարուն էր, չեկած ամառ
    Փուլ եկավ երկնակամար...

    Թալեաթը հռհռաց հաստ բեղերի տակ. <<Ես բարի եմ>>: <<Շա~տ, այդ հաստ շուրթե՞րը չասացին կոտորել հայերին ` 1 ամսականից մինչև 90 տարեկան>>: Ու հիմա նա Փարիզում կամ Ժնևում դասախոսություններ է կարդում ` մարդասիրության, հոգու փրկության....
    https://www.youtube.com/watch?v=CpUk...&start_radio=1

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Karine Barseghyan (25.04.2019), Մարգարյան Նաիրա (24.04.2019), Մինասյան Նորա (24.04.2019)

  3. #2
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2019
    Գրառումներ
    439
    Հեղինակության աստիճան
    9884
    ...Գնդակը մեխվեց գլխում, նա ձգվեց, ձեռքերով ճանկռտեց գարունն ու տապալվեց գետնին , նրան իր ոտքերի տակ տրորեց օտարերկյա գարունը:
    -Մարդ սպանեցին :
    - Մա՞րդ,- զարմացավ Սողոմոնն ու մտածեց, որ իրեն կկախեն, երբ ծաղկեն լորենիները, անգամ եթե մեռնողը հայ է, իսկ ինքը `թուրք մարդասպան:

    Սողոմոնի դատավարության գործընթացն սկսվել էր, խոսում էր դոկտոր Յոհան Լեփսիուսը, նա պատմում էր մեկ ու կես միլիոնի մահվան մասին: Դահլիճում մարդկանց դեմքերը լարված էին, սպասում էին դատավճռին : Ետևի շարքերից ուրվականի պես դանդաղ քայլերով առաջ սահեց խեղված գեղեցկությունը : Հրաշագեղ այդ աղջկան թողել էին միայն մի աչք, մի ձեռք, մի ականջ , դեմքին քթի փոխարեն ահավոր խոռոչներ էին: Դահլիճը հառաչեց , փղձկաց, լցվեց կոծով:
    - Ահա' իմ ժողովուրդը, ահա', թե ինչ արին իմ ժողովրդի հետ, ես չեմ զղջում իմ արածի համար, ես մարդասպան չեմ....

    Օտտո Ռայնիկեն կանգնեց դատարանի դիմաց.
    - Հանցավոր է ամբաստանյալ Սողոմոն Թեհլերյանը 1921 - մարտի 15 -ին Շարլոտենբերգի մեջ դիտավորյալ կերպով մի մարդու ` Թալեաթ փաշային սպանած լինելու համար,- խախտեց նա դահլիճի լռությունը:
    Նրա շունչն սպառվում էր, հուզմունքը խեղդում էր կոկորդը:
    - Պատվով և խղճով վկայում եմ երդվյալների կայացրած որոշումը . <<Ո'չ, Սողոմոն Թեհլերյանը մեղավոր չէ: Ամբաստանյալն ազատ է արձակվում>>: Սպանված գեղեցկությունը Սողոմոնին մեկնեց լորենու մի ձյուղ ` բուրավետ դեղին ծաղիկներով: Դատապաշտպան պրոֆեսոր Նիմայերը նկատեց ճյուղն ու ժպտաց Սողոմոնին .
    - Հերոսներին չեն գլխատում, հերոսներին զարդարում են , երբ ծաղկում են լորենիները:

    https://www.youtube.com/watch?v=CpUk...&start_radio=1

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

  5. #3
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    30.01.2019
    Գրառումներ
    421
    Հեղինակության աստիճան
    11846
    Սաիդ Չեթինօղլու

    Ռայմոնդ Գևորգյանի «Դեր Զոր, Ցեղասպանության երկրորդ փուլը» աշխատությունը պետք է կարդալ որպես Հայոց ցեղասպանության վավերագիր: Գևորգյանի աշխատությունը, որը սկսվում է ծանրակշիռ գնահատականով, Հայոց ցեղասպանության մասին չափազանց կարևոր ուսումնասիրություն է, որտեղ տեղ են գտել որպես զոհ Արամ Անտոնյանի անմիջական վկայությունները, մյուս վերապրած զոհերից հավաքած վկայությունները, Սիրիայի և Միջագետքի համակենտրոնացման ճամբարների ու տեղահանությունների անմիջական պաշտոնավարող օսմանյան իրավասուների, ականատես դաշնակից միսիոներների և Վատիկանի աշխատակիցների հաստատումներն ու վկայությունները, Թեսսա Հոֆմանի և ծանոթ ճանապարհորդ Արամ Փահլևանյանի աղջկա` Մելինեի` գերմանացի միսիոներների` ցեղասպանության առաջին փուլի վերաբերյալ վկայությունների գնահատականները: Ցեղասպանության գործընթացի՝ մեկը մյուսին լրացնող առաջին ու երկրորդ փուլերը ներկայացած են մեկ ամբողջության մեջ: Կարճ ասած` ցեղասպանության մասին սկզբնաղբյուր հանդիսացող վկայություն է:

    Գևորգյանն իր աշխատության մեջ ցեղասպանության տարբեր փուլերի զոհերի և նրանց լրացնող տարբեր պաշտոններ զբաղեցրած ծառայողների վկայություններն ընթերցողին մատուցելիս դրանք ամրապնդել է տարբեր ուսումնասիրություններով ու վիճակագրություններով, ինչն էլ ավելի է մեծացնում վկայությունների արժեքը:

    Միություն և առաջադիմություն կուսակցության՝ անցանկալի թվերի հասած զոհերին հատկապես փակեցին այնպիսի վայրերում, որտեղ չէին կարող ողջ մնալ. այսպես կոչված «բնակության շրջան» հորջորջված Սիրիայի վիլայեթում՝ արևելքում Ազեզ (Բաբ)-Շեդդադե-Դեր Զոր եռանկյունում, և արևմուտքում՝ Հալեպ (Սեբիլ)-Հավրան-Ջեբել Լիբանան գծում նորից կոտորածի ենթարկելով՝ իրականացնում են ցեղասպանության երկրորդ փուլը: Այս շրջանները վերածվեցին մահվան դաշտերի: Ժանդարմերիան կամ էլ պետությունը նրանց ուղեկցում էր, որպեսզի օգնեն մեռնել:

    Մահվան եռանկյան անկյուններից մեկը` Դեր Զորը, հայ ժողովրդի հիշողության մեջ կարևոր վայր է. ցեղասպանության վերջին կանգառներից, վայրերից մեկն է, որտեղ հայերը վերջին անգամ ենթարկվեցին կոտորածների, զրկվեցին ուժից: Դեր Զորի այսօրվա եկեղեցին և Ցեղասպանության թանգարանը միևնույն ժամանակ այս զոհերի համար հուշարձան-թանգարան է: Չնայած ամեն ինչի` կարող ենք ասել, որ խորհրդանշում է հայ ժողովրդին, որը երկրի երեսից չանհետացավ: Եկեղեցին և հուշարձան-թանգարանը խորհրդանշում են մոխիրներից հառնող հայ ժողովրդին:

    2007 թ. Սիրիա կատարած մայիսյան ճանապարհորդությանս ժամանակ թեևմասամբ, սակայն հնարավորություն ունեցա տեսնել այս թանգարանն ու շրջանը: Մոտիկից կարողացա տեսնել Դեր Զորի ցեղասպանության թանգարանն ու Դեր Զորից 90 կմ հեռավորության վրա գտնվող Մերգադեհի զանգվածային մահվան ճամբարը: Թեև անցել է 92 տարի, սակայն պատկերը սարսափելի է, ցեղասպանության հետքերը չեն ջնջվել: Այդ պատկերներն ինձ վրա աննկարագրելի դառը զգացումներ թողեցին: Նույն զգացումները վերապրեցի, երբ պատրաստում էի գիրքը, որը ձեր ձեռքին է: Գրքիս խմբագրությունը ամիսներով չէի կարողանում ավարտին հասցնել:

    Կոտորածից հրաշքով փրկված այնթապցի Տիգրան Բերբերյանը մահվան ճամբար Մերգադեհի մասին պատմում է հետևյալը. «Չեչենները հայտնելով, որ Ռաս ուլ Այն ճանապարհով մեզ ուղարկում են Հալեպ, մեր 25 000 հոգուց բաղկացած քարավանը բաժանեցին 8-10 խմբի, սակայն Հալեպի փոխարեն Սուվարի և Շեդդադի միջև գտնվող լեռան մյուս լանջի վրայով նրանց տարել են Մերղեդա (Մարղադա( անապատ, որտեղ էլ սպանել են: Նույն ձևով արաբները 10 տարեկանից փոքր երեխաներին բռնաբարել ու պատվազրկել են, այնուհետև Մուրադից սկիզբ առնող Հաբուր գետն են նետել հարյուրավոր երիտասարդ որբուկների»:

    Մերգադեհը (Մարղադա) Սիրիայում հայտնի զանգվածային մահվան ճամբարներից միայն մեկն է. Ռաս ուլ Այն, Մեսքենե և նման այլ վայրերում էլ կան, սակայն 2007 թ. ճանապարհորդությանս ընթացքում մյուս շրջանները տեսնելու հնարավորություն չունեցա, հետագա երկու ճանապարհորդությանս ընթացքում էլ թեև այցլելեցի շրջան, սակայն հնարավորություն չունեցա գնալ այն վայրերը, որտեղ եղել են ճամբարները: Մերգադեհի զանգվածային մահվան ճամբարը շատ ընդարձակ տարածություն է, որը լի է 92 տարի առաջ սպանված անմեղ մարդկանց ոսկորներով… Զոհերը նույնիսկ գերեզման չեն ունեցել, խոշտանգված մարմիններից մնացած ոսկորները ծածկվել են անապատի քամուց քշված ավազներով, նույնիսկ առանց որևէ գործիքի՝ ձեռքի հպումով ավազը շարժելիս զոհերի ոսկորները հայտնվում են մեր աչքի առաջ: Այս և մյուս ճամբարների մասին պատրաստված «Ermen Lubnen» վավերագրական ֆիլմը ցեղասպանության մասին վավերագիր է, որը խոսքի կարիք չունի: Ընթերցողը վկայությունները կարդալիս, եթե հայացք նետի նաև Սիրիայի աշխարհագրական քարտեզի վրա, կարծում եմ, որ կօգնի հասկանալ հայ ժողովրդի ապրած վայրագությունների չափերը, կարող է տեսնել նաև մահվան դաշտերի չափերը:

    Խոստովանեմ, որ Դեր Զորից հրաշքով փրկվածների գլխով անցածները ձեզ ներկայացնելու համար բառապաշարս չի հերիքի: Կարծում եմ` ոչ ոք, ինչպես և ես, չի կարող: Այն, ինչ տեղի է ունեցել, այնքան անհավատալի է, որ բառերով չես կարող արտահայտել. ժողովուրդն ինքն իրեն սպառում էր. ուտելիքի կարիք կար, իսկ այստեղ ուտելիք չկար: Սատկած ավանակ, ձի, շուն և այլն, նույնիսկ մարդկային մարմիններ ուտող մարդիկ տեսա:

    Դիբսի. թեև որպես համակենտրոնացման ճամբար գործել է միայն 6 ամիս, չեմ հավատում, որ տեղափոխության ընթացքում մարդկանց համար կարող էր գտնվել այսքան մահաբեր մի վայր: Այստեղ տիֆից ու քաղցից մոտավորապես 30 000 մարդ է մահացել: Մեսքենեում բոլոր մահվան դատապարտվածներին ավելի շատ կտտանքների ենթարկելու համար ուղարկել են Դիբսի: Դիբսին կարող ենք ընդունել որպես Մեսքենեյի գերեզման:

    Փայփ Քարադեմիրճյանի խոսքերը որևէ մեկնաբանության տեղ չեն թողնում. «Այս կանանց մեջ մի ձեռքին՝ Ավետարան, մյուս ձեռքով էլ ճաշի համար կրակի վրա դրած պայտը բռնած եղբորս` Երվանդի կնոջը տեսա: Ինձ տեսնելուն պես սկսեց լացել և ասաց. «Ահա երեք օր է՝ այս սմբակով եմ ապրում: Իմ սիրելի միակ երեխան մահացավ: Չեմ տխրում, որ նա մահացավ, սակայն մյուսները ինձանից թաքուն նրա մարմինը գողացել, եփել ու կերել են: Ահա սա է, որ ինձ վշտացնում է, մտքիցս ընդհանրապես դուրս չի գալիս: Երկրորդ օրը այնտեղի արաբների մոտ կարողացա մի կտոր հաց ճարել, որը տվեցի քաղցից լացող աղջկաս: Երբ փոքրիկն այս հացը ձեռքը վերցրեց, ինձ նայելով սկսեց լացել: Նրան հարցրեցի, թե ինչու է լացում, ինչու չի ուտում հացը: Այդ նույն պահին հիասքանչ, շատ գեղեցիկ ու նաև հուզիչ, վշտացնող հայացք նետեց և ասաց. «Ա~խ, մամ, երբ դու այստեղ չէիր, այս կինը իր երեխային սպանեց, հիմա էլ ուտելու համար եփում է: Դու՞ էլ ես ինձ հետ նույն կերպ վարվելու»: Անմիջապես աչքերս արտասուքով լցվեցին, ինձ ստիպեցի իմ սիրելի աղջնակին ուժ տալ և ուշքի բերել: Սա ինձ մեծ դժվարությամբ հաջողվեց, հաց կերցրի»:

    Դեր Զորի մասին իր հավաքածուների վերաբերյալ Արամ Անտոնյանը վաղվա պատմաբաններին նախազգուշացնում է. «Դեր Զորում տեղի ունեցած դեպքերի մասին բազմիցս կրկնվող վկայությունները, այստեղի փոքրիկ երեխաների կամ մի քիչ ավելի մեծերի` ամեն կերպ գոյատևել կարողանալու հնարավորություններից զրկված լինելու և քաղցից տանջվելու պատճառով իրենց սնվելու կարիքը հոգալու համար մերձավորների շրջապատում պտտվելու և գոնե մարդկային արտաթորանքի մասին հուսալու վստահեցումները ոմանք կարող են համարել չափազանցված, ոմանք էլ կարող են ընդունել… սակայն կարծում եմ, որ որոշ պարզաբանումների կարիք կա. ես սրանք հավաքել եմ, սակայն անձամբ սա գրելու համար չեմ կարծում, որ անհրաժեշտ ժամանակ եմ ունենալու: Որպեսզի նա, ով գրելու է պատմությունը` օգտագործելով նյութերը, այս դեպքերը չափազանցված չհամարի ու չարհամարհի, նոթերի տեսքով այստեղ մեջ եմ բերում այս պարզաբանումները»:

    Մարատ ճամբարում տեղի ունեցածի վերաբերյալ Անտոնյանը գրում է հետևյալը. «Մի վրանի տակ՝ մահվան մահճում, սոված մի հասուն աղջիկ և փոքրիկ աղջնակ կա, եփվող մսի հոտը հասնում է աղջկան: Այս պակաս օրերին սա մեծ առավելություն է: Հասուն և փոքր աղջիկները միմյանց են նայում: Որոշ ժամանակ է՝ արդեն ավանակի միս էլ չէր վաճառվում: Ընդհանրապես արդեն ավանակ չէր մնացել, որ մորթեին: Հավանաբար նորից փոքր երեխա է մահացել, և անկասկած նրա միսն էին եփում: Փոքրիկը մորն ասում է. «Մայրի’կ, այլևս չեմ դիմանում, գնա նրանցից մի կտոր միս ուզիր»: Մայրը վրանը լքում է և որոշ ժամանակ անց զայրացած ու նեղացած վերադառնում աղջկա մոտ: Փոքրիկը, որը հասկանում է, որ մայրը դատարկաձեռն է վերադարձել, սակայն չէր ցանկանում հուսախաբ լինել ու շատ շուտ հրաժարվել իր ցանկությունից, ասում է. «Նրանից չտվեցին, մամա’»: «Ո’չ, աղջի’կս: Քոռանան նրանք»: Փոքրիկն այդ պահին, խոնարհվելով խսիրին, մորը խրատելով պահանջում է. «Մա’մ, եթե ես էլ մեռնեմ, դու էլ իմ մսից չտաս նրանց»»:

    Դեր Զորը դեռևս այն վայրերից է, որտեղ կորած հայերը շատ են: Ամեն տարի բազմաթիվ արաբացած հայ ընտանիքներ են հայտնաբերվում: Այս հարցի վերաբերյալ Պատրիկ Քոյումջյանի և Քրիստինե Սիմոնի «Դեր Զոր, 1915 թ. Հայոց ցեղասպանության հետքերով» աշխատության մեջ հանգամանալից պատմվում է այս դեպքերի մասին:

    «Այլևս բարև ասելու ընդունակ որևէ հայ չպետք է մնա: Երբ իմանամ, որ որևէ երակ հայերի հանդեպ ցավակցանք է զգում, այն կկտրեմ և դուրս կշպրտեմ»: Այս խոսքերը պատկանում են Դեր Զորի ցեղասպանության պատասխանատու, մութասարըֆ (սանջակի ղեկավար) Սալիհ Զեքիին (Զոր), ում՝ իրականացրած ջարդերից հետո կոմունիստներին միանալու համար Բաքու գնալն էլ առանձին մի հեգնանք է: Սալիհ Զեքի Զորը միանում է Թուրքիայի կոմունիստական կուսակցությանը: Հետագայում տեսնում ենք, որ Մ. Սուփհիի և Մ. Քեմալի միջև կապ է հաստատվում: Իսկ Մ. Սուփհիի և իր ընկերների վերջը հայտնի է…

    Ցեղասպանության մյուս կողմն էլ լքյալ գույքն է: Այն բանից հետո, երբ հայերին վռնդեցին իրենց հողերից, պատերազմի ընթացքում նրանց լքյալ գույքի կողոպուտի մասին Օսմանյան կայսրության դաշնակից ներկայացուցիչներ՝ Բուլղարիայի գլխավոր հյուպատոս Գ Սերաֆիմովը և Ավստրոհունգարիայի հյուպատոս Ա. Նադամլենզկին ասում են. «Դուրս ուղարկվածներին պատկանող իրերը մեկ անգամ ևս թուրք գնորդի նախընտրությանը ներկայացնող աճուրդներում շատ ցածր, ծիծաղելի գներով վաճառեցին: Ահա այսպես նրանց ունեցվածքն ու հարստությունները, որոնք ըստ կառավարության պետք է հաշվարկվեին ու մանրամասն ներկայացվեին, բռնագրավեցին: Դուրս շպրտելու նույն գիշերը թուրքական ներկայացուցիչները անտեր մնացած տներում իրենց համար փոքրիկ ճաշկերույթներ կազմակերպեցին, դաշնամուր նվագեցին, մառանները դատարկեցին, այնտեղ եղած ուտելիքները կերան: Նույն պատկերը կրկնվեց նաև երկրորդ օրվա ընթացքում»:

    Նույն պաշտոնյաները, ուշադրություն հրավիրելով մեկ այլ հանգամանքի վրա, շեշտում են Միություն և առաջադիմություն կուսակցության սկսած գործընթացը, որը ձգվում է մինչև այսօր և իշխում է նաև մեր օրերնում. «Ըստ վերոստորագրյալների (Գ. Սերաֆիմով, Ա. Նադամլենզկի) տեսակետի` իրենից շատ լուրջ վտանգ է ներկայացնում այն, որ թուրքական և հատկապես կոմիտեի դպրոցների աշակերտներին, ինչպես արարողությանն են ուղեկցում, տանում են` դիտելու տառապանքից խենթացած հարյուրավոր հայերի՝ հուսալքության մեջ մեկնումը: Այս երեխաների սրտերում և հոգիներում ատելության սերմանումը և սնումը, որը օրերից մի օր կարող է ուղղվել այսօրվա բարեկամների դեմ, թույլ է տալիս բացահայտել երիտթուրքերի կոմիտեի ներքին քաղաքականության գաղտնի մտադրությունները»: Հայերի հանդեպ որևէ համակրանք չտածող գերմանացի միսիոներ Հանս Բաուերնֆայնդը, շարունակելով դաշնակից Բուլղարիայի և Ավստրոհունգարական կայսրության ներկայացուցիչների միտքը, թեկուզ և չցանկանալով, բայց ստիպված է անդրադառնալ գերմանական ֆակտորին և ազդեցությանը. «Ի հակադրություն 1895-96 թթ. կոտորածների` որպես հայրենասիրության անհրաժեշտություն` ժողովրդի առաջ շքեղ և ցուցադրական իրավիճակներում սրանց անճանաչելի տեսք են տվել. կոտորածները, որոնք ըստ օրենքի պետք է դատապարտվեին, գաղտնի են կատարվել և գրեթե առանց որևէ հիմնավորման, մատնանշելով Բելգիայում գերմանացիների օրինակը, իրենց իրավացի են համարում… Եթե սրանով հասկացվում է պատժի կիրառում, ապա սա չափազանց դաժան, արյունռուշտ և օրենքներին դեմ կամայական մեթոդ է […]… Ըստ իս` այստեղ մեծ դեր է խաղացել Հաշիմ բեկի ու իր որդիների նման որոշ զորեղ մարդկանց` սպանված հայերի ունեցվածքով` կարելի է ասել ռազմավարով, հարստանալու ցանկությունները»:

    Ցեղասպանության մյուս կողմն էլ լքյալ երեխաներն էին, այսինքն` հափշտակած երեխաներն ու կանայք: Երեխաների նյութական չքավորությունը բառերով չեն կարող արտահայտել, սակայն բարոյական, հոգեկան աղքատությունը շատ ավելի վատ էր: Բազմաթիվ տղա և աղջիկ երեխաների օգտագործել են որպես ծառա, հսկողության տակ գտնվող կանանց և տղամարդկանց իրենց տերերն օգտագործել են, որպեսզի հագուրդ տան իրենց հրեշավոր ու սարսափելի ցանկություններին: Մի տարեց մարդ իր մոտ պահում էր 15 տարեկանից փոքր 15 փոքր աղջնակներ: Հետագայում նրանցից ոմանց մարմինները ճանապարհին գտան, իսկ մյուսներինը` փողոցում: Փորձեք հասկանալ, զգալ, թե ինչ ասել է երեխաների պոռնկությունը: Սեբիլ-Հավրան-Ջեբել ուղղության հայ գաղթականների վիճակով հետաքրքրվելու համար հայկական գենոֆոնդից օգտվել ցանկացող Ջեմալ փաշայի կողմից լիազորված Հասան Ամջայի տպավորություներն իր տեսածի վերաբերյալ հետևյալն են. «Հայտնեցին, որ ինձ հետ որպես ծառա տանելու եմ երեք տղամարդու և երկու աղջկա: Հավրայի նախկին պատվիրակությունը կարծում էր, որ ոչ մի խոչընդոտ չկա: Հայ երեխաներ չէի՞ն` անմեր, անտեր: Պատերազմական ժամանակաշրջանի ժամանակավոր փաստաթղթերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ նմանատիպ կիրառությունները շատ բնական են: Ռազմաճակատից, գործուղումից և հեռավոր տարածությունից վերադարձած քաղաքացիական և զինվորական անձինք վերադառնում էին՝ բերելով իրենց հետ երկրորդ և երրորդ հայ կին ու ծառաներ»: Երբ Հասան Ամջան Ջեբելի հայ զոհերի վիճակի մասին պատմում է, որպեսզի ներկայացնի իր նկարած լուսանկարները, անմարդկային բառն օգտագործելն անգամ շատ մեղմ է ասված:

    Զոհերի մասին Հասան Ամջայի խոսքերն անհավատալի են. «Այս լեռներն իրենց ստեղծման պահից մինչ օրս այսքան սարսափելի մարդկայնի ողբերգություն, ծայրահեղ աղքատություն ու վիշտ չեն կրել: Մարդը, ով տեսել է իր նմանին խոտ, նեխած կենդանի և նույնիսկ իր երեխային ուտելիս, ի՞նչ կզգա: Կարող եմ ասել, որ ես քարացել, քար եմ դարձել: Տեսել եմ ադամորդիների, ովքեր ուժասպառ ոտքերով քայլում են, անասունների պես արածում են, մեծ ախորժակով, քաղցած բորենու նման փորձում, ջանք են թափում ջորու լեշից մի կտոր ձեռք գցել, այս կենդանիների փորոտիքը բաժանելու համար իրար կոկորդ են կրծում: Մարդկային բոլոր զգայարանները սկսում են չզգալ, չաշխատել. աչքերը հրաժարվում են տեսնել, ականջները` լսել… Նույնիսկ երբ նրանց մոտենում էի իմ լուսանկարչական ապարատով, ընդհանրապես չէին անհանգստանում, նրանցից ոչ մեկն անգամ հետ չշրջվեց, որ նայի»:

    Թեև Օսմանյան կայսրությունում 1909 թ. ստրկությունը վերացվել է, շրջանում ստեղծվել են ստրուկների շուկաներ, որտեղ համընդհանուր վաճառվում էին կանայք և երեխաներ:

    Հասան Ամջան ներկայացնում է փաստարկներ, ըստ որոնց` աքսորված հայերի վերաբնակեցման ծրագիր չի եղել. նրա ջանքերը համարժեք են հայրենիքի դավաճանությանը: Կային մարդիկ, որոնք հայրենիքի հանդեպ դավաճանություն համարեցին այն, որ այս խեղճերը միայն ցանկացան փրկվել մահից, այս շարժումները կազմակերպողներին էլ պարզապես համարեցին հայրենիքի դավաճան: Սիրիական հուշերը հրատարակած Հասան Ամջայի վեպերի հատվածները անմիջապես դադարեցին լույս տեսնել թերթերում: Լռեցրեցին: Սպառնալիքներ պարունակող նամակներ է ստանում. «Մի սպառնալից նամակում ինձ գրում են. «Ամեն անգամ տաքացրած փլավի նման խնդիրը քննարկման ես հանում, օրակարգի թեմա ես դարձնում, այս պահին, երբ բոլորը լռում են, դուրս ես թափում միջիդ թույնը»: Ինչպես և ենթադրում է ընթերցողը, Հասան Ամջային լռեցնելու և բանտարկելու էին: Այս քաջ և բարեխիղճ մարդը 1961 թ. մահացել է աղքատության մեջ: Նա մյուսների պես զոհերին կտտանքների չենթարկեց, նրանց իր օգնության ձեռքը մեկնեց:

    Հասան Ամջայի խոսքերը մեջ բերելիս ընդգծում ենք հետևյալ միտքը, որը, ըստ իս, արդիական է նաև այսօր. «Ճանաչում եմ թուրք ազգին, սակայն նա երկու պահեստ ունի. առաջին` առանց հրահրելու, անհիմն զենքերն ուղղեցին հին բարեկամների դեմ, երկրորդ` երկրում կոտորածներ իրականացրեցին… Միայն ծանր հանցագործության հիմարությունն ու անմտությունը կստիպեն ժխտել… Եկեք ծանր ու թեթև անենք` ո՞րն է ավելի լավ. խոստովանե՞լ, թե՞ ժխտել… Բացի այդ՝ դուք նույնիսկ բացահայտ ընդունում եք, որ թուրքն էլ, հայն էլ հավասարապես գիտեն աքսորի իրականությունների մասին»:

    Վերոհիշյալ գերմանացի միսիոներ Հանս Բաուերնֆայնդը, ով հայերի հանդեպ առանձնապես համակրանք չէր տածում, իր տեսածների վերաբերյալ չէր կարող չգրել. «Խոսքը վերաբերում է հուժկու բնաջնջման քաղաքականությանը, որը թիրախ է ընտրել հայերին, չի ընդունում ընհանուր բարոյական կանոնները… կանանց թույլ չի տալիս ապրել, սա էլ նրանց ուժասպառ է անում, ասել է թե՝ մահվան ճիրաններն է նետում: Նույնը սահմանված է նաև երեխաների համար, կամ էլ նրանց թուրքացնում են»:

    Բաուերնֆայնդը նշում է, որ Օսմանյան կայսրության հետ դաշնակցելու պատճառով ցավալի է, որ իրական քաղաքականության անհրաժեշտությունը լռեցնում է. «Հայերը դարձան իրական քաղաքականության զոհ: Եվ մենք էլ, որպես թուրքերի «եղբայրներ ու դաշնակիցներ», ստիպված էինք թույլ տալ մեր աչքի առաջ կատարել ամեն ինչ […] Ստրատեգիական անհրաժեշտության պատճառաբանությամբ իշխանությունը միայն «Հայկական հարցը» արմատապես լուծելու համար իդեալական հնարավորություններ չուներ, նա այդպիսով միևնույն ժամանակ խույս էր տալիս պատերազմի ողջ ֆինանսական և տնտեսական դժվարություններից»: Բաուերնֆայնդը չի վարանում Աստծուն կուրություն վերագրել. «Չնայած այս ամենին` աստված ցանկացավ, որ մենք ամեն ինչ չտեսնենք, չիմանանք և լռենք»:

    Մի երիտասարդ հայ աղջկա՝ մահվանից մի քանի վայրկյան առաջ արտասանած խոսքերից մեջբերման ավարտը. «Աստվա’ծ իմ, գիտեմ, որ նրանցից մեր վրեժն առնելու ես, սակայն ներիր նրանց, որովհետև նրանք չգիտեն, թե ինչ են անում: Օ~, Աստվա’ծ իմ, հոգիս վերցրու… կամ էլ ցանկացիր, որ ինչ-որ մեկը վերջ տա իմ կյանքին, որովհետև այլևս չեմ կարողանում դիմանալ: Մահը, այս վիճակի համեմատ, որի մեջ հայտնվել են հայ զոհերը, փրկություն է»:

  6. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

  7. #4
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2019
    Գրառումներ
    439
    Հեղինակության աստիճան
    9884
    Ժամանակակիցներից մեկը գրել է.<< Թուրք ազգը անընդունակ է կուլտուրական առաջընթացի, և այն ժողովուրդները, որոնք պատմական հանգամանքների բերումով հայտնվել են Թուրքիայի գերիշխանության տակ, դատապարտված են եղել....կրելու մտավոր, բարոյական և սոցիալ - տնտեսական ամլության լուծը>>:

    1902 թ. Մոնակոյում տեղի ունեցավ Խաղաղության 11-րդ համաժողովը, որտեղ Հայկական հարցի մասին զեկուցումով հանդես եկավ Պիեռ Քիառը: Այդ հարցի վերաբերյալ ընդունվեց բանաձև, որը կոչ էր անում Բեռլինի դաշնագիրը ստորագրած պետություններին .
    1. Հաագայում հրավիրել համաժողով ` նվիրված Հայկական հարցին :

    2. Նկատի ունենալով , որ կոտորածներ էին սպասվում Սասունի կողմերում, խնդրվում էր նույն պետություններին ` իրենց հյուպատոսներին ուղարկել Մուշ, քանի որ սոսկ եվրոպական պաշտոնական վկաների ներկայությունը բավական է արգելելու արյունոտ անցքերի կրկնությունը:

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

  9. #5
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2019
    Գրառումներ
    439
    Հեղինակության աստիճան
    9884
    Մեջբերում Kristine Charchyan-ի խոսքերից Նայել գրառումը

    Ոճիրի օրացույց .1915 թվական
    1915 թվական, հունվար
    Հունվարի 2-ին ռուսական զորքերի հետ քաշվելուց հետո, Ուրմիայից , Սալմաստից և շրջակա այլ վայրերից սկսեցին դեպի Նոր Ջուղա արտագաղթել հայերն ու ասորիները, որոնցից շատերը կոտորվեցին ճանապարհներին ` նրանց հետապնդող թուրքերի և քրդերի կողմից:
    Հունվարի 2-ին Ազարիկ գյուղի մոտ թուրքերն սպանեցի 107 հայերի:

    1915 թվական, փետրվար
    Փետրվարի 2-ին Պոլսի գերմանական դեսպանատանը Թալեաթը հանդիպեց դեսպան Վանկենհայմին և պարզաբանումներ տվեց հայերի դեմ առաջիկայում ձեռնարկվելիք միջոցառումների մասին ` շեշետելով դրանց հույժ անհրաժեշտությունը և խնդրելով, որ Գերմանիան արգելք չհանդիսանա դրանց կատարմանը:
    Դրանից օրեր առաջ Գերմանիայի դեպսանից տեսակցություն էին խնդրել և հանդիպել Պոլսում թուրքերեն տպագրվող << Սապահ>> թերթի խմբագրապետ և օսմանյան համալսարանի դասախոս Տիրան Քելեկյանը և Դաշնակցության պարագլուխ Ակնունին` խնդրելով, որ Գերմանիան աջակցի հայկական հարցի արդար լուծմանը:
    Նախարար Թալեաթին հայտնի էր դարձել Գերմանիայի դեպսանի և Քելեկյանի ու Ակնունու << հույժ գաղտնի>> հանդիպման մանրամասները, և նա շտապեց պատասխան հանդիպում ունենալ դեսպանի հետ և կանխել հավանական ամեն միջամտություն և արգելք ` հայերի բնաջնջման ձեռնարկվելիք միջոցառումներին:

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

  11. #6
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2019
    Գրառումներ
    439
    Հեղինակության աստիճան
    9884
    Փետրվարի 2 -ին սկսեցին պաշտոնազրկել հայերին, զինաթափել օսմանյան բանակի հայ զինվորներին ` նրանցից կազմելով բանվորական վաշտեր: Մեկուսացրին և բանտարկեցին բանակի սպաներին:

    Փետրվարի 13 -ին Կարճկանի և Կավաշի դեպքերից հետո Վռամյանը օսմանյան կայսրության Ներքին գործերի նախարարարությանը ներկայացրեց տեղեկագրություն . հայտնում էր, որ զինաթափ են արված օսմանյան բանակի հայ զինվորները և վերածված գրաստների ` թուրք զինվորների հսկողության տակ, և վտարվել են անծանոթ վայրեր... Մինչդեռ թուրքերն ու քրդերը, բանտերից ազատված գողերն ու ավազակները զինված են և ավարում են հայկական գյուղերը, Բաշկալեում կազմակերպում են կոտորածներ:

    Փետրվարի 19 -ին թուրքական բանտերից ազատ արձակվեցին մարդասպաններն ու ոճրագործները և նրանցից կազմվեցին ջարդարար խմբեր ` չեթեներ:

    Փետրվարի 20 -ին, հանդիպելով Պոլսի ամեիկյան դեսպան Հենրի Մորգենթաուին ` Թալեաթը վստահեցրեց նրան, որ հայերին ու հրեաներին ոչ մի վտանգ չի սպառնում:

    1915 թվական, մարտ: .
    Մարտի 16 -ին Խարբերդում Գերմանիայի հյուպատոս և Խարբերդի կուսակալի հանդիպման ժամանակ վերջինս .հայտարարեց, որ << Թուրքիայում հայերը պետք է բնաջնջվեն, նրանք այնքան են հարստացել ու բազմացել, որ վտանգ են սպառնում իշխող թուրք ազգին.... Բնաջնջումը միակ ելքն է...

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

  13. #7
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2019
    Գրառումներ
    439
    Հեղինակության աստիճան
    9884
    Մարտի 25 -ին Ադանայի կուսակալությունը հրահանգեց ձերբակալել կուսակցակն հայ զինվորներին, լուսանկարել նրանց ` առգրավված զենքերի հետ և այդ լուսանկարներն ուղարկել նախարարություն:

    Մարտի 31 -ին Էնվերի հրահանգով փակվեց Դաշնակցության Պոլսում հրատարակվող <<Ազատամարտ>. թերթը և ձերբակալվեց նրա խմբագիրներից մեկը, որ պարսկահպատակ էր:

    1915 թվական , ապրիլ:
    Ապրիլի 3-ին Հիրո գյուղում թուրքերը տմարդի դավադրությամբ սպանեցին Իշխանին և Վռամյանին, հաջորդ օրը թուրքերն ու քրդերը հարձակվեցին Շատախի կենտրոն հանդիսացող Թաղ գյուղի վրա: Շատախը դիմեց ինքնապաշտպանության, որ տևեց 40 օր ` մինչև մայիսի 10 -ը, երբ ռուսական առաջացող բանակների վախից տեղի թուրքական իշանությունները և զինվորները փախուստի դիմեցին:

    Ապրիլի 8 -ին Զեյթունի և շրջական գյուղերի հայերի տեղահանությունն ու աքսորը:

    Ապրիլի 13 -ին Թալեաթը հեռագրով բոլոր կուսակալություններին հրահանգեց ` ձերբակալել զենք վերցնելու ընդունակ հայ տղամարդկանց, աքսորի հանել և նախարարություն ներկայացնել նրանց անվանացուցակները:

    Ապրիլի 15 -ին թուրքերը Վանի Ականց գյուղաքաղաքում գնդակահարեցին 500 , շրջական գյուղերում ` 24 հազար հայերի:

    Ապրիլի 20 -ին սկսվեց Վանի ինքնապաշտպանական հերոսամարտը, երբ ջարդեր ծայր առան նաև քաղաքում: Հերոսամարտը տևեց մինչև մայիսի 16 -ը, երբ ռուսական զորքերը մտան Վան:

    Ապրիլի 23 -ին Պոլսի Հայոց Պատրիարքարանում կայացավ Խառն Ժողովի խորհրդակցական հանդիպումը. իթթիհատական կառավարության որդեգրած դիրքավորման և դրանից բխող հետևանքների մանրամասները քննարկելուց հետո ընդունվեց Գրիգոր Զոհրապի առաջարկությունը ` հուշագիր ներկայացնել Բարձրագույն Դուռ և խնդրել, որ կառավարությունը փոխի իր քաղաքականությունը հայերի նկատմամբ:

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

  15. #8
    Մոդերատոր Վ. Հովհաննիսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.01.2018
    Հասցե
    ԱՀ Քաշաթաղի շրջան՝ ք. Բերձոր
    Գրառումներ
    1,386
    Հեղինակության աստիճան
    13001
    Մեր մեռելները հեռու-հեռու անապատների մեջ են և նրանք մեզանից ծաղիկ չեն սպասում, այլ ոճրապարտ գանգերի արյունը:

    Արամ Երկանյան

  16. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

  17. #9
    Մոդերատոր Վ. Հովհաննիսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.01.2018
    Հասցե
    ԱՀ Քաշաթաղի շրջան՝ ք. Բերձոր
    Գրառումներ
    1,386
    Հեղինակության աստիճան
    13001
    ՌԵՔՎԻԵՄ
    Ա
    Ես եկել էի, որ այստեղ լռեմ,
    Ես եկել էի, որ չոքեմ ծունկի,
    Քարանամ այստեղ առանց արցունքի,
    Հետո իմ փոքրիկ հողը հեռանամ,
    Գլուխս դնեմ նրա քարերին
    Ու թե լամ՝ այնտեղ,
    Մորմոքամ՝ այնտեղ...
    Եվ սակայն ինքս էլ չիմացա՝ ինչպես
    Շուրթերս դիպան աղի տաք համին...

    Ախ, ոսկորները...
    Դեր-Զորի քամին
    Մանկան ոսկորից սրինգ էր սարքել
    Եվ արշալույսի խաղաղության մեջ
    Սուլում էր մահվան անմահ նվագներ:
    Սրինգն էր սուլում
    Ու տեսիլներ էր կախում լազուրում:
    Պատառոտվում էր պատանքն ավազի,
    Ավազի տակից ելնում էր, ծփում
    Մի խարտյաշ մանկան գանգուր մի ալիք...

    – Ա՜խ, գնանք, որդի,
    Քելք արա, ու՜շ է...
    – Մերիկ, ա°խ, մերիկ,
    Ոտի՜կս է ցավում,
    Այս ճամփան՝ ավազ,
    Այս ճամփան փուշ է,
    Ու ծարավ եմ ես,
    Ծարավ եմ,
    Ծարա՜վ...

    Դեր-Զորի քամին
    Մանկան ոսկորից սրինգ էր սարքել
    Եվ նվագում էր ծարավի, մահվան
    Անմահ նվագներ:

    Ես եկել էի, որ այստեղ լռեմ,
    Ես եկել էի, որ չոքեմ ծունկի,
    Քարանամ այստեղ առանց արցունքի,
    Բայց ագռավները...

    Ի՞նչ ունեն արդյոք սև ագռավները
    Չոր ու ամայի այս անապատում,
    Որ գալիս, լույսը սևով են պատում,
    Ճախրում են, ճչում, կռնչում են չոր,
    Կտուցով քանդում ավազը տոչոր,
    Բախվում են իրար, թևին են տալիս,
    Ասես թե որս են խլում իրարից...

    Ու ես հիշեցի.
    Երկար են ապրում ագռավներն այս սև
    Ու հեռվից կրկին այստեղ են հասել,
    Որ կերակրվեն վաղեմի հուշով,
    Որ մանկան մաքուր աչուկներ հանեն,
    Սրտեր ծվատեն
    Ու խրախճանեն...
    Ագռավնե՛ր, սակայն,
    Իզո՜ւր եք եկել,
    Նրանք վաղուց են մոխրացել այստեղ,
    Վաղուց են դարձել փոշի ու աճյուն,
    Եվ ձեր թևերը զուր են շառաչում
    Այս դեղին, այս սև
    Ավազի վրա՝
    Այս անծայրածիր գերեզմանոցի...
    Բ

    Աշխարհում՝ անթիվ գերեզմանոցներ,
    Անթիվ շիրիմներ՝ հողագունդն ի վար...
    Եվ սակայն շիրիմն իմ ժողովրդի,
    Իմ մի բուռ, փոքրիկ իմ ժողովրդի
    Ամենամեծն է
    Աշխարհում արար...

    Դեր-Զորի քամին
    Մանկան ոսկորից սրինգ էր սարքել
    Եվ արշալույսի խաղաղության մեջ
    Սուլում էր մահվան անմահ նվագներ:
    Սուլում էր, հուշում,
    Որ ավազի տակ
    Մի կարմիր-կանաչ
    Ու մի կապուտակ
    Երազ կա թաղված...
    Եվ անապատը,
    Որ հսկա ու փակ
    Մեռյալի կոպ էր թվում իմ աչքին,
    Շարժվում էր ասես,
    Ու այն կապուտակ,
    Այն կարմիր-կանաչ
    Երազն էր ցոլում...
    ...Գյուղի բարդին էր կատարն օրորում,
    Ու լույսերի մեջ արևագալի
    Զիլ զրնգում էր օրհներգը կալի:
    Արեգակի մեջ ու մղեղի մեջ
    Որոճում էին եզներն սպիտակ,
    Եվ մանուկների ատամների տակ
    Համ էր ցորենի,
    Համ էր արևի
    Ու համ էր կաթի...

    Տաք մղեղի մեջ ու արեգակի
    Հարս ու աղջիկներն օրորվում էին
    Ու ցորեն էին էրնում մաղերով,
    Աշխարհի վրա ասես շաղելով
    Սեր ու բարություն:

    Հետո գիշերը՝ սոսափյունի մեջ,
    Աստղալույսի մեջ ու անհունի մեջ
    Կավե կտուրներն անրջում էին,
    Եվ հոգնած, փակված կոպերի տակով
    Լուռ շրջում էին
    Երազանքները՝
    Հույսերի ոսկե աստղերով առլի:

    Շեկ անապատը
    Դեղին ու հսկա կոպ է մեռյալի,
    Որ իր տակ հավետ ու անդարձորեն
    Թաղել էր արև ու լույսի ցորեն,
    Թաղել տերևի թրթիռ ու սոսափ,
    Ողկույզի շնորհ, ջրերի հոսանք,
    Հողի բուրումներ, մրգի բարություն,
    Մեղվի տաք տքնանք ու համբերություն,
    Արարչությունն է թաղել մայր հողի
    Եվ արարողի երազն է թաղել:

    Սուլում է քամին ու երգում ահեղ,
    Որ ավազի տակ
    Թաղված են աստղեր ու մարգարեներ...

    Եվ ավազները շարժվում են ասես,
    Եվ ավազներից ելնում է ահա
    Մի ասպետական կորովի հասակ,
    Հեթանոսորեն գեղեցիկ մի այր
    Ու շշնջում է լուսե բարբառով.
    – Ես կարող էի դարիս ճակատը
    Բանաստեղծության աստղերով զուգել,
    Բայց իմ ճակատը փշրեցին քարով...

    Սուլում էր քամին ու երգում ահեղ,
    Որ ավազի տակ թաղված են երգեր
    Ու մարգարեներ...

    Եվ ավազները շարժվում են ասես,
    Եվ ավազներից ելնում է ահա
    Մի սքեմավոր, սևավոր մի այր:
    Սև թևերի պես սքեմը բացած,
    Սավառնում է նա իբրև սև մի տենդ,
    Սավառնում իբրև ոգու ցավը խենթ,
    Սավառնում, հածում, հետո թևաբեկ
    Ծունկի է իջնում նա անապատին,
    Ծունկի է իջնում
    Իբրև խելագար,
    Սևասուն սամում...
    Ավազ է առնում նա անապատից,
    Մոխիր է առնում նա անապատից
    Ու ծամում,
    Ծամում...

    Եվ հետո
    Հանկարծ
    Մոխրից սևացած նրա շուրթերին
    Թառում են, դողում լույսերը վերին,
    Եվ սկսվում է
    Մի սուրբ պատարագ...

    Հողմեր են սուլել,
    Սլացել վայրագ,
    Չվել են տարիք,
    Եվ ավազներ են չվել տարագիր,
    Բայց անապատում ալիքվում էր դեռ
    Զնգացող ցավը,
    Զնգացող ծուխը,
    Զնգացող բոցը
    Այդ պատարագի...

    Եվ պատարագի ալիքի միջով
    Դեռ քայլ են անում մի խարտյաշ մանուկ
    Ու ցամքած մի մայր...

    – Ա՛խ, գնանք, որդի,
    Քելք արա, ո՜ւշ է...
    – Մերիկ, ա՜խ, մերիկ,
    Ոտիկս է ցավում,
    Այս ճամփան՝ ավազ,
    Այս ճամփան փուշ է,
    Ու ծարավ եմ ես,
    Ծարավ եմ,
    Ծարա՜վ...

    Ակնա ջրերը, ախ, արար-վարար,
    Ակնա ջրերը կապուտաչ էին,
    Ակնա ջրերը քարափներն ի վար
    Զրնգոց էին ու կարկաչ էին,
    Ակնա ջրերը
    Աստղերի անհայտ
    Ակունքից գալիս
    Ու լալիս էին,
    Ծիծաղից լալիս...

    Արևն ընկնում էր ակնաղբյուրի մեջ
    Ու սառնությունից սարսռում, դողում
    Իսկույն ճաքում էր,
    Ակնա ջրերի պաղպաջյունը ջինջ
    Շուրթերիդ վրա աստղային կում էր...
    Երկրի անձրևը, ախ, արար-վարար
    Ու կապուտաչ էր,
    Երկրի անձրևը քարափներն ի վար
    Շունչ ու շառաչ էր,
    Երկրի անձրևը երակ-երակ էր,
    Երկրի անձրևը կապույտ լեղակ էր,
    Երկրի անձրևը հորդ էր, հեղեղ էր,
    Եվ ահեղ կիրճը նրա դեմ նեղ էր,
    Գետը ուռչում էր տեղատարափից
    Եվ հովազի պես
    Վեր էր մագլցում
    Ժայռ ու քարափից:
    Տե՜ր, այդ անձրևից մի երակ տայիր,
    Գեթ մի շիթ տայիր,
    Խարտյաշ մանկիկը ընկել ավազին,
    Հևում է, նայի՛ր,
    Հևում, լռում է
    Ու մարմրում է...
    Բայց դու՝ խուլ,
    Դու՝ կույր,
    Դու այս աշխարհի
    Խիղճը անմաքուր,
    Մայրը քեզանից չի հայցում ոչինչ,
    Լոկ վեր է հղում սայրասուր մի ճիչ,
    Հետո երգում է,
    Երգում ծիծաղով,
    Ցնորված երգում,
    Որ կախօրրան է պարտեզում կապել
    Ու վրան վարդի թերթեր է թափել,
    Սոխակին կանչել, ասել է. <<Արի՜
    Ու քունը հսկիր իմ մինուճարի>>...

    Սակայն սոխակի թևը չէ, օ՜, ոչ,
    Ավազի թևն է
    Իջնում զավակին,
    Ագռավի սևն է
    Իջնում զավակին...

    Գ

    Իմ Արարատյան սրբազան հողից
    Երկնքի միջով ես այստեղ հասա...

    Ու եղավ մի ժամ, մե՜ծ, ահեղ մի ժամ,
    Երբ ինքնաթիռի շուքը հեշտասահ
    Եվ իմ հայացքը շոյում էին լուռ
    Մեզանից հատված,
    Մեզանից զատված
    Մեր հովիտները կանաչ ու տխուր...

    Ու ես իմ կյանքում առաջին անգամ
    Զգացի, Երկիր, քո ձգողական
    Ուժը ահավոր:
    Ձգում էին ինձ,
    Ձգում էին վար,
    Մեր հովիտները,
    Վիհերը խավար,
    Ճանապարհները մեր կայծակնաձև,
    Որ շառաչել են մեր պատմության հետ
    Ու ահագնացել...
    Բայց լուռ են հիմա,
    Թափուր են հիմա...

    Մշուշ կար ցածում,
    Մշուշ մի թեթև,
    Ու ինձ թվում էր, թե դա ծուխն է լուրթ
    Այդ հսկայական զոհասեղանի,
    Որ մխում է դեռ:
    Ու ես երկնքից Եփրատը գտա,
    Ու լեռնապարը գտա Տավրոսի,
    Ու գտա մի վանք,
    Որ թվում էր, թե
    Ուր որ է պիտի հայերեն խոսի:

    Ու շեներ տեսա հովիտներն ի վար,
    Ու շեներ տեսա լանջերին քարոտ,
    Ո՞րն ես, Արաբկիր, իմ ծննդավայր,
    Իմ արյան մորմոք, իմ արյան կարոտ...

    Ու ես երկնքից իջել էի վար,
    Թափառում էի երկրում իմ ավեր
    Եվ ոգում էի անդունդներն ի վեր.

    Մեր շեներն այստեղ
    Ավերվում են լուռ,
    Ավերակներս են
    Ինձանից խլել...

    Ակնա ջրերը
    Հոսում են տխուր,
    Աղբյուր-ակներս են
    Ինձանից խլել...

    Աստղիկը մերկ է
    Մշո մուժի տակ,
    Իմ աստվածներն են
    Ինձանից խլել...

    Մհերի դուռը
    Մնացել է փակ,
    Առեղծվածներս են
    Ինձանից խլել...

    Այստեղ հանգչում է
    Շիրիմը պապիս,
    Պապիս աճյունն են
    Ինձանից խլել...

    Ահեղ Եփրատը
    Զարկում է ափին,
    Այդ շառաչյունն են
    Ինձանից խլել...

    Թափառում էի հովիտներն ի վար,
    Դեգերում էի անդունդներն ի վեր...
    Մշուշն էր ծփում.
    Մշուշ չէր դա, ո՛չ,
    Դա ծուխն էր կապույտ
    Այն հսկայական զոհասեղանի,
    Որ մխում է դեռ:
    Եվ աչքերիս մեջ արցունք էր դառնում
    Ծուխն այդ մահահոտ:
    – Ախ, իմ հայրենիք,
    Իմ ծննդավայր,
    Իմ ասպատակված,
    Իմ որբ, իմ ցավոտ,
    Գնում եմ դեպի շիրիմդ հսկա,
    Որ ավազներին ընկնեմ ծնկաչոք,
    Որ լռեմ այնտեղ,
    Քարանամ այնտեղ,
    Որ խաչքար դառնամ
    Իմ մարմնի խաչով...

    Դ

    Արևը ելել,
    Իմ գլխի վրա կանգնել հսկումի
    Եվ ինձ ձուլել էր իմ ստվերի հետ:
    Անապատային շիկացած մի տենդ,
    Իմ ներբանների մաշկը այրելով,
    Հասնում ճակատիս
    Ու բոցկլտում էր ճակատիս վրա:

    Ինձ քամի էր պետք ու քամի չկար:
    Ես ուզում էի քայլել ավազով,
    Բայց ձայներ էին խճճվում ոտքիս,
    Եվ հառաչանքի թեժ բոցերն էին
    Կտրում իմ ճամփան:
    Ջուր էր աղերսում անապատը շեկ,
    Եվ անապատի ալիքները շեկ
    Մարող, մարմրող մանուկների պես
    <<Ջո՜ւր>>էին ճչում...

    Ես ուզում էի շշնջալ նրանց.
    – Ելե՛ք, մանուկներ,
    Ես ջուր կբերեմ ձեզ Արագածից,
    Մեր աղբյուրների սառնորակ լացից
    Ալիք կբերեմ,
    Որ դնեմ այրվող ձեր ճակատներին,
    Հովեր կբերեմ,
    Զովեր կբերեմ,
    Սոսափ կբերեմ,
    Զով ամպ կբերեմ,
    Որ ձեզ պարուրեմ...

    Ես ուզում էի այդպես շշնջալ,
    Եվ սակայն ձայնս ելնում, դիպչում էր
    Անապատի պես իմ չոր հագագին
    Ու խլանում էր,
    Մարում տխրագին:

    Կանգնել էի ես
    Համրությամբ կքած,
    Քարե արցունքիս
    Ծանրությամբ կքած,
    Կանգնել էի ես
    Ու խրվում էի ավազների մեջ:
    Կարմիր էր ավազն ու ավազը՝ սև,
    Բոսոր էր ավազն ու ավազը՝ սև,
    Դեղին էր ավազն ու ավազը՝ սև,
    Ու խրվում էի ես դեղին ու սև
    Այդ հառաչի մեջ...
    Ես խրվում էի իմ դաժան դարի
    Մղձավանջի մեջ...

    Եվ անապատը հառաչում էր ձիգ.
    – Դա՛ր քսաներորդ,
    Ես խարան էի քո խղճի վրա,
    Բայց այդ խարանից քո խիղճը չայրվեց
    Եվ նոր, նորանոր սև խարաններից
    Քո դեմքը եղծվեց
    Ու ծաղկատարվեց...
    Ծաղկատար դեմքով դու ինչպե՞ս պիտի
    Պտտվես չքնաղ արեգակի շուրջ...

    Եվ անապատը հառաչում էր ձիգ,
    Եվ անապատի այդ հառաչանքում
    Ասես մահացած մարգարեների
    Բողոքն էր զանգում.
    – Դա՛ր քսաներորդ,
    Դարեր ու դարեր մենք սեր նյութեցինք,
    Բջիջ առ բջիջ քամեցինք բարին,
    Մեր մի բուռ սրտով մենք փոթորկեցինք
    Ու փոթորկումի
    Մեր մաքրությունը տվինք աշխարհին,
    Մենք խարույկ ելանք,
    Ողջակիզվեցինք,
    Դարձանք լույս ու հուր,
    Կայծակների պես
    Մենք փշրվեցինք,
    Որ քեզ պարգևենք երկինք մի մաքուր
    Եվ հայացքիդ դեմ կախենք հարության
    Առասպելները
    Հիասքանչ ու մեծ...
    Դու ի՞նչ արեցիր սերը մեր նյութած,
    Մեր նյութած բարին.
    Ինչպե՞ս կարեցար Դեր-Զոր արարել,
    Ինչպե՞ս կարեցար այս քուրան վառել,
    Ինչպե՞ս կարեցար սև խրախճանքի
    Կանչել դու չարին...
    Եվ հառաչում էր անապատը ձիգ.
    – Տե՛ր, քիչ էր կարծես ինձ վերուստ տրված
    Բախտն ամայության,
    Հավերժ ամլության,
    Հավերժ համրության
    Այս բախտը տխուր,
    Որ բերիր հետո իմ մեջ թաղեցիր
    Ողջակիզության փոթորիկն այս խուլ
    Եվ տվայտանքը այս խուլ ձայների...

    – Ա՛խ, գնանք, որդի,
    Քելք արա, ո՜ւշ է...
    – Մերիկ, ա՜խ, մերիկ,
    Ոտիկս է ցավում,
    Այս ճամփան՝ ավազ,
    Այս ճամփան՝ փուշ է,
    Ու ծարավ եմ ես,
    Ծարավ եմ,
    Ծարա՜վ...

    Եվ արթնանում էր հուշն անապատի,
    Եվ հուշերի պես արթնանում էին
    Ալիքները տաք,
    Նախ շնչում էին ալիքները տաք,
    Հետո հառաչում,
    Մռնչում էին ալիքները տաք,
    Պտտվում էին կրունկի վրա,
    Դառնում ամեհի մի պտուտահողմ
    Ու երկնքի մեջ մխրճվում էին
    Դեղին,
    Շիկացած,
    Հրեղեն մի ոխ...

    Ե
    Հետո գիշեր էր:
    Դեռ լուսին չկար:
    Ագռավներն ասես
    Իրենց թևերի սևի սևն էին
    Քամել ու փռել այդ անապատին:
    Դեռ շրջում էի ես դառնապատիր
    Ավազների մեջ
    Ու մաքուր էի որպես առաքյալ:
    Այս անապատի բոցը ինձ զտել,
    Ավազե այրող հողմը մկրտել,
    Եվ արցունքներս մաքրել էին ինձ...
    Ես մաքուր էի, զուտ էի ու ջինջ
    Որպես առաքյալ...

    Հեռվից նայողին կարող էր թվալ,
    Թե անապատի թախծության վրա
    Շրջում է այրվող, մերկացած մի սիրտ,
    Կամ առկայծում է թափառիկ մի հուր...
    Քամին դեռ մանկան ոսկորը առած,
    Սուլում էր տխուր,
    Ու սև էր, սև էր, սև էր ամեն ինչ...
    Ու միայն տեղ-տեղ
    Մահացող մանկան աչքերի նման
    Ֆոսֆորափայլն էր շողում տենդագին
    Ֆոսֆորի փայլը,
    Ոսկորի փայլը,
    Այդ ահավորը,
    Այդ սարսռագին
    Ամեհի ցուրտը...
    Անապատներում գիշերը ցուրտ է:
    Եվ ցերեկային շոգ տենդից հետո
    Ես ոտից գլուխ
    Սարսռում էի...

    –Ո՞ւր եք, ագռավներ, ո°ւր եք հեռացել,
    Եկեք, ֆոսֆորի այս փայլը կտցեք
    Ու տարեք, գցեք
    Աշխարհի սրտին
    Ու խղճի վրա:

    Սև էր գիշերը...
    Ու սև գիշերը,
    Ֆոսֆորափայլի մոմերը ձեռքին,
    Հսկում էր մահվան այդ մեծ եզերքին:
    Բայց մոմերն ի՞նչ են,
    Ո՛չ, մոմեր պետք չեն,
    Ես Արարատի ճակատից պոկած
    Կայծակ կբերեմ, շանթեր հրեղեն,
    Նրանց արմատը այստեղ կխրեմ,
    Որ ծառերն աճեն շանթ ու կայծակի
    Ու նման ոսկե արևածագի
    Նահատակներիս վրա շողշողան...
    . . . . . .
    Հետո գիշերը կանգնել էի ես
    Եփրատի դաժան կամուրջի վրա:
    Լուսինը ելավ:
    Անապատային կարմիր մի լուսին:
    Կարմիր լուսնի տակ
    Եփրատը կարմիր ցոլանք էր տալիս,
    Ու թվում էր ինձ,
    Թե երակն է նա,
    Բացված երակն է
    Հայոց աշխարհիս:
    Կանգնել էի ես:
    Սպիտակ հագած մի բարակ աղջիկ
    Եփրատի դաժան կամուրջի վրա
    Եվ լուսնկայի անուրջի վրա
    <<Սուրբ-սուրբ>>էր երգում:
    <<Սուրբ-սուրբ>>-ը՝ սարսուռ,
    <<Սուրբ-սուրբ>>-ը՝ ոգի,
    <<Սուրբ-սուրբ>>-ը՝ լույսը
    Անմահ մորմոքի,
    <<Սուրբ-սուրբ>>-ը՝ կարոտ
    Ու վերին թախիծ,
    <<Սուրբ-սուրբ>>-ը հյուսված
    Կիրակնալույսից ու մթնշաղից,
    Հյուսված արցունքից
    Ու խնկաբույրից,
    Պոկված դեղձենուց,
    Լեռան աղբյուրից,
    Պոկված մայր հողի բացված երակից,
    Զոհասեղանի կապույտ կրակից,
    Մեր անդունդների խորացումներից,
    Մեր կատարների ցոլացումներից...

    <<Սուրբ-սուրբ>>էր երգում:
    Լսում էր, լսում Եփրատը լռած
    Ու հետո ասես ինչ-որ բան հիշում
    Ու հայերեն էր Եփրատը խշշում:
    <<Սուրբ-սուրբ>>էր երգում...
    Ու տիեզերքում
    Լռություն էր խոր:
    Ու <<Սուրբ-սուրբ>>-ի մեջ
    Իմ հայրենիքն էր ցոլում հեռավոր:

    Լեռները կապույտ
    Ու թանձր կապույտ ալիքներ տալով,
    Ծփում են, ծփում ու չեն քարանում,
    Տիեզերական զրնգուն ու զով
    Մի լռություն է այդ վեհարանում:

    Արարատ լեռը անհունին թիկնել,
    Ցոլքեր է նետում ձյան ու սառույցի,
    Կատարի ամպը արևից շիկնել
    Ու բաշ է դարձել քնած առյուծի:
    Իսկ այնտեղ՝ ցածում,
    Ապրիլ է նորից...
    Ձնհալը լացել,
    Խենթացել,
    Անցել,
    Հետքից թողել է փրփուրը ծաղկի...
    Ցոլանքների մեջ արևածագի
    Մեղվի
    Ու ծաղկի
    Ներդաշնությունն է քաղցրորեն զնգում,
    Դաշտը ծայրեծայր այրվում է քնքուշ,
    Դաշտը ծայրեծայր հեղեղ է ծաղկի,
    Հրդեհ է ծաղկի,
    Ծաղկի զրնգոց...
    Ապրիլը դաշտից առել կայծ ու բոց,
    Լեռներն է ելել
    Ու լեռներն ի վեր
    Վառել մասրենու վայրենի թփեր,
    Վառել կակաչներ ու հորոտ-մորոտ,
    Զանգակածաղկի ծիծաղն արևոտ
    Եվ հրաշքներ է վառել անանուն,
    Իսկ հավերժության կապույտ սահմանում
    Վառել է, ահա՝
    Հարության նման
    Հրեղեն ու բորբ
    Մի ցայգածաղիկ...
    Ախ, իմ հայրենիք,
    Անապատները նետեցին վրադ,
    Որ դու չծաղկես...
    Ու հիմա հեռվից,
    Այս անապատից
    Նայում եմ ես քեզ,
    Ես քեզ եմ նայում, իմ հին տառապանք,
    Ես քեզ եմ նայում, դարավոր իմ խաչ,
    Եվ մահվան մթին այս անապատում
    Ես ծնկաչոք եմ
    Քո ծաղկի առաջ...

    Լեռները կապույտ
    Ու թանձր կապույտ ալիքներ տալով,
    Ծփում են, ծփում ու չեն քարանում...
    Արևածագի լույսերով օծված
    Խաղաղություն է այդ վեհարանում...
    Այնտեղ՝
    Հավերժի կապույտ սահմանում
    Վառվում, ցոլում է ծաղիկը հրկեզ...
    Քո ցայգածաղկի
    Կերոնի առաջ
    Ծնկաչոք եմ ես...

    ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆ
    1977 Հալեպ- Երևան․

  18. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

  19. #10
    Մոդերատոր Վ. Հովհաննիսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.01.2018
    Հասցե
    ԱՀ Քաշաթաղի շրջան՝ ք. Բերձոր
    Գրառումներ
    1,386
    Հեղինակության աստիճան
    13001
    Երբ ցավն արյանդ մեջ է...
    57882205_2211634942284370_4831162867342376960_n.jpg 57503569_2211634912284373_7867538543264923648_n.jpg свечи-церковные.jpg

    Օդում կախվեց աշխարհակուլ մի պատերազմ,
    Իսկ գարո՜ւն էր…

  20. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •