+ Կատարել գրառում
Էջ 5 7-ից ԱռաջինԱռաջին ... 34567 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 41 համարից մինչև 50 համարի արդյունքները՝ ընդհանուր 63 հատից

Թեմա: Պետրոս Դուրյանի կյանքի եվ ստեղծագործության ուսուցանումը այլընտրանքային տարբերակով:

  1. #41
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    15.02.2018
    Գրառումներ
    169
    Հեղինակության աստիճան
    3037
    Մեջբերում Լիլիթ Աբաջյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Озеро

    Чем возмущен твоих вод покой?

    Кто пробудил твой гнев?

    Быть может, смотрелась в тебя с тоской,

    Прекраснейшая из дев?

    А может, влюбилась волна твоя

    В небес голубой кристалл,

    И те облака, что недавно я

    Клочками пены считал.

    Меж нами завяжется дружбы нить,

    Гордынею не греши.

    Подобно тебе я хочу любить,

    Молчать и мечтать в тиши.

    Росинок своих не считаешь ты,

    Как слез не считаю я,

    Камнями изранена грудь воды,

    Бездушием грудь моя.

    Но пусть даже небо само теперь

    Стряхнет в тебя звезд огни,

    Останусь богаче я, хочешь верь,

    А хочешь, в сердце взгляни.

    Там ясные луны не гаснут днем,

    Не вянут зимой цветы,

    И стайки моих облаков дождем

    Моей не мутят воды.

    И все же к тебе я иду, как сын,

    Ведь даже рукам ветров

    Не дашь ты коснуться своих глубин,

    Где мне приготовлен кров.

    У женщин любви я найти не смог,—

    Сказала одна: «Певец!»

    Сказала другая: «Больной щенок!»

    А третья: «Не жилец!»

    Никто никому не шепнул: «Как знать

    А вдруг, обретя любовь,

    Здоровым, красивым и сильным стать

    Сумеет бедняга вновь».

    Никто никому не шепнул: «Бог весть

    Что гибнет в его огне,

    Спасти бы стихи, пока время есть...»

    И вот, лишь зола во мне...

    Недаром смущен твоих вод покой,—

    Ты гневно не без причин,

    Глядится в твою глубину с тоской

    Несчастнейший из мужчин.

    Проблема взаимоотношений личности и общества была глубоко пережита Дуряном.
    Исходным моментом её осмысления была собственная судьба поэта, о которой он говорил
    в одном из писем: «Вот юноша, явившийся на белый свет лишь затем, чтобы увидеть и ощутить свою смерть и несчастие». Однако через характер, судьбу и драматические чувства
    своего лирического героя Дурян выразил и глубокое недовольство западноармянских демократических кругов социальными условиями жизни и национальным гнётом, и мечты о
    справедливом, гармоничном обществе. Герой Дуряна чрезвычайно чуток к царящим вокруг
    несправедливости, равнодушию и унижению человеческого достоинства, болезненно переживает острые противоречия между идеалом и действительностью, с которыми сталкивается на каждом шагу. Об этом поэт с поистине трагической силой написал в «Озере» —
    одном из самых совершенных и цельных своих творений.
    Трагедия одинокого, непонятого и отвергнутого человека, объятого сильными чувствами и яркими мечтами, запечатлена также в стихотворении «Мне говорят». Никому вокруг неведомо, почему задумчив и печален романтичный юноша, никто не замечает скрытых за его холодным потускневшим взглядом сердечных бурь, не видит на горизонте его
    духовного мира яркого света и не чувствует его внутреннего волнения. Так в творчестве
    Дуряна многократно возникает трагическая ситуация, столь свойственная романтическому
    мировосприятию и эстетике: человек и общество противостоят друг кругу, между ними —
    непреодолимый разрыв.
    Վերջին խմբագրող՝ Լիլիթ Աբաջյան: 15.05.2019, 21:15:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  3. #42
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    15.02.2018
    Գրառումներ
    169
    Հեղինակության աստիճան
    3037
    Մեջբերում Լիլիթ Աբաջյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Озеро

    Чем возмущен твоих вод покой?

    Кто пробудил твой гнев?

    Быть может, смотрелась в тебя с тоской,

    Прекраснейшая из дев?

    А может, влюбилась волна твоя

    В небес голубой кристалл,

    И те облака, что недавно я

    Клочками пены считал.

    Меж нами завяжется дружбы нить,

    Гордынею не греши.

    Подобно тебе я хочу любить,

    Молчать и мечтать в тиши.

    Росинок своих не считаешь ты,

    Как слез не считаю я,

    Камнями изранена грудь воды,

    Бездушием грудь моя.

    Но пусть даже небо само теперь

    Стряхнет в тебя звезд огни,

    Останусь богаче я, хочешь верь,

    А хочешь, в сердце взгляни.

    Там ясные луны не гаснут днем,

    Не вянут зимой цветы,

    И стайки моих облаков дождем

    Моей не мутят воды.

    И все же к тебе я иду, как сын,

    Ведь даже рукам ветров

    Не дашь ты коснуться своих глубин,

    Где мне приготовлен кров.

    У женщин любви я найти не смог,—

    Сказала одна: «Певец!»

    Сказала другая: «Больной щенок!»

    А третия: «Не жилец!»

    Никто никому не шепнул: «Как знать

    А вдруг, обретя любовь,

    Здоровым, красивым и сильным стать

    Сумеет бедняга вновь».

    Никто никому не шепнул: «Бог весть

    Что гибнет в его огне,

    Спасти бы стихи, пока время есть...»

    И вот, лишь зола во мне...

    Недаром смущен твоих вод покой,—

    Ты гневно не без причин,

    Глядится в твою глубину с тоской

    Несчастнейший из мужчин.
    https://www.youtube.com/watch?v=yDfX3x0vKYU

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    nairatad (20.05.2019), Մարինա Խոցանյան (Այսօր)

  5. #43
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    15.02.2018
    Գրառումներ
    169
    Հեղինակության աստիճան
    3037

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    nairatad (22.05.2019), Մարինա Խոցանյան (Այսօր)

  7. #44
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    15.02.2018
    Գրառումներ
    169
    Հեղինակության աստիճան
    3037
    Մեջբերում nairatad-ի խոսքերից Նայել գրառումը
    Ո՜հ, մի՛նչև ցե՞րբ, ըսե՚, ո՛կույս, հո՛գիս ըլլա գեղույդ գերի,
    Եվ մինչև ց՝ե՞րբ թրթռան աղիք ցաված սրտիս և քնարի,
    Լոկ համբուրիկ մ՚ուզեցի քաղել այտեդ մեկ թարմ վարդ,
    Ճառագայթ մը խնդրեցի աչերեդ երկնազվարթ,
    Զըլացար դո՚ւ անգո՜ւթ, վարդ մը դժգույն ճակտիս,
    Եվ ճառագայթ մ՚այն անդունդին խոր սրտիս․
    Ոչ, ես չ՛եմ կրնար ապրիլ զուրկ գրկեդ,
    Ծիծառնիկն ապրի դուրս բույնեն գեթ․
    Տրտմալար քնարս զարնեմ ջախջախ,
    Գոցեմ սիրտըս սիրաբախ․․․
    Մնայք բարով, կո՛ւյս և քնա՛ր,
    Կույսին տեղ լա՛ց, քա՛ր,
    Ճակատս նըսեմ
    Հանգչեցնեմ
    Մաշող հող:

    Առ Մայիս


    Ծաղիկներու մայրի՛կ դու կույս՝
    Ով իմ Մայի՛ս ծաղկահանդերձ,
    Սա երփներանգ ծաղկոքդ հանդերձ
    Է՞ր չը բերիր Ծաղիկն հոգվույս։

    Ո՜հ, միթե կա՞ այլ զըվարթուն
    Մայիս հոգվո Ծաղիկներու․
    - Նա փողփողե վերև գլխու,
    Մի դալկահար Մայիս անհուն։

    Գարնանային կենացս մեջ


    Գարնանային կենացս մեջ
    Սիրո ծաղկունք մինչ փըթթեին՝
    Սիրտըս վառված սիրովն անշեջ
    Առաքինվույն և գեղեցկին,

    Մահագուշակ խորշակն անդեն
    Հասավ տիրեց սրտիս բոլոր,
    Թառամեցան ծաղկունք ամեն
    Ծըլած փթթած սրտիս մեջ նոր։

    Այն, որ տըվավ երկրիս գարուն,
    Ծաղկունք, մարգերն ալ զարդ նորին
    Եվ մարդկային վեհ սրտերուն
    Ուսույց սիրել գեղն ու բարին,

    Ինչո՞ւ արդյոք խորշակահար
    Կ՚ընե ծաղկունք դեռափըթիթ,
    Ինչո՞ւ արդյոք Նա սիրահար
    Սըրտերն զեղու արտասվոք միշտ։

    Ահա կիջնեմ, ո՜հ, ես այժմեն
    Առջևս բացված գերեզման խոր,
    Բայց սա տըխուր տեսարանեն
    Ի՜նչ կա արդյոք հաճույք մ՚Անոր:

    Դրժել


    Փունջ մը կնճիռ, բույլ մը կայծակ,
    Դըժոխք մ՚անեծք խոցեց հոգյակս։

    Ես ուզեցի պաշտել ըզնե,
    Սիրել ժպիտքն՝ փըթիթք անհուն,
    Սիրել աստղերն սև աչերուն
    Եվ այն խոկումն, որ մըթագնե
    Պայծառ ճակատը՝ այն ամպըն է
    Որ կըշպարե դեմքը լուսնույն։

    Գիշեր մը սուգ, անդունդ մ՚հառաչ՝
    Հուզեց ներա հոգին ու լանջ։

    Ես ուզեցի միշտ քովն ըլլալ,
    Մըտիկ ընել թնդյուն սրտին,
    Շնչել, խմել ներա հոգին,
    Եվ շոշափել լոկ ձյունափայլ
    Ծոծորակին վըրա ծալ–ծալ
    Թափող վարսից ալյակք ծըփին։

    Օվկեան մը տրտունջ լսեցի,
    «Զիս կընեղե՜ս» հըծծեց ինծի։

    Ես ուզեցի քընար մ՚ըլլալ
    Նրա ձեռքին տակ հևացող,
    Ներա հոգվույն խորն հիացող
    Թեթև պատկեր մ՚ըլլալ շարժյալ,
    Մոռնալ զիս, լոկ ըզնե խոկալ՝
    Կվառե երազ մ՚որուն մեկ շող։

    Ամպրոպ մը սաստ ցընցեց հոգիս,
    Գոչեց. — «Սիրել չե՛ս կրնար զիս»։

    Ի զո՜ւր սիրտըս մըխաց առջին՝
    Խնկարկելու սիրտն անապատ,
    Ցուցի իրեն ճակատս գունատ,
    Կուրծըս գոգած՝ մառն իմ աչքին,
    Ի զո՜ւր շուրթերս դողդոջեցին,
    Զինքը սիրելս հըծծեցին հայտ։

    Նե հեռացավ ինձմե, ըսավ՝
    — «Բավ սիրեցի քեզ, մնաս բարյա՜վ»։

    Որոտացին խոկմանցս ամպեր,
    Կայծակնահար ըրին հոգիս,
    Մոխիր դարձան երազներս հիս,
    Ճակատագիրս խնծղաց ի վեր,
    Խորշ մը կար որ զիս չէր ծաղրեր,
    Այն՝ լուռ փոսն էր գերեզմանիս․․․

    Փունջ մը կնճիռ, բույլ մը կայծակ,
    Դժոխք մ՚անեծք խոցեց հոգյակս:

    Երգ մարտին Վարդանանց


    Արիք որդիք Արարատյան,
    Նըսեմ ճակատք ցայտե՚ն թող շանթ,
    Դողդոջ ձեռաց մեչ սուր ցոլա՛ն,
    Արդար վրիժուց ժամն հասավ արդ,
    Փշրի՛ Պարսկին անդուլ կացին,
    Հայք բա՛վ լացին.
    Մեռնի՚նք Մասյաց շուքերուն տակ,
    Հավերժ կանգնե՛նք հաղթանակ,
    Օ՜ն, ազա՛տ ըլլանք
    Եվ Հայաստան մեր,
    Թող տա՛ն արձագանք
    Մասիք անվեհեր.
    Մեռնի՚նք յ՚Արտազ՝
    Տղմուտի մոտ,
    Ուսկից ծագի մեզ առավոտ։
    Մեր սուսերց փայլեն
    Սասանին Սասանք,
    Մեր ամեն քայլեն
    Ծագի հաղթանակ։


    Թրքուհին


    Երեկո է, բոցավառ է հորիզոն.
    Կառք մը կ՛անցնի դագաղի պես համրընթաց,
    Գեղուհի մը ընկողմանած տրոփե հոն,
    Վերջալույսի աղջի՞կ մէ սա, ո՛վ Աստված.
    Եթե նայի՛,
    Կ՛ըսես - հի՛մա կը մարի։

    Մեղրամոմե անդրիանդի մ՛է հանգույն.
    Ի՜նչ դալկահար... կարծես հաջաղը վառե
    Պատան մէ նուրբ ներա վարդիցը դժգույն.
    Աստված ըզնե զույգ մաչերովն կը վառե.
    Եթե ժպտի՛,
    Կ՛ըսես - ո՜հ, հի՛մա կ՛անցնի։

    Նայիլ կուզե, բայց ա՛վելի կնըվաղի,
    Սիրտը խունկի պես կը մըխա սիրավառ,
    Նե շողերու, բույրերու է թագուհի,
    Խոնջ թիթեռնիկ մոր կը խնդրե ծաղկե թառ.
    Եթե շարժի՛,
    Կըսես - հի՛մա կը թռչի։

    Լանջն է հուզյալ Օվկեանի մը նըման.
    Կուզե սիրե՜լ... համբույրի մհետ նըվաղիլ,
    Մա՚իլ, խամրիլ, խոնջած ընկնիլ գերեզման,
    Քամել սիրո կրակե բաժկին հուսկ կաթիլ.
    Եթե շիկնի՛,
    Կըսես - հի՛մա կը բռընկի։

    Սրտի մեղո՜ւ, ինչպես կոչեց Լամարթին,
    Որուն ծըծած ծաղիկը՝ սիրտ, մեղրն է սերք
    Ես կոչեմ զնե կո՚ւյս, որուն սիրտն է երկին
    Անհուն սիրո, որ հորիզոն չունի դեռ.
    Եթե խոսի՛,
    Կ՛ըսես - հի՛մա կը հատնի։

    Նե կը վառի, մի՜շտ կը վառի, չը հատնիր
    Տընանկ կընոջ տաճարն վառած ճրագին պես,
    Աստղերու նման գիշեր սիրե՝ փողփողիլ.
    Կրակ մէ փրթած կողեն սիրո բոցագես...
    Թե իսկ մեռնի՛,
    Կ՛ըսես - հի՛մա կը ծընի։

    Իմ հանգիստը


    Եթե մոտի հողակույտիս,
    Թուխ - մոխրագույն աչեր ներա
    Թե չուխտ մարգրիտ թափին իմ վրա,
    Չը ցավագնիր ոսկերոտիս.
    Ա՛յս իմ հանգիստ.
    Իմ լըռանիստ
    Ա՛յս օթևան
    Խաղաղության։


    Իմ մահը

    Եթէ տժգոյն մահու հրեշտակ
    Անհուն ժպտով մ'իջնէ իմ դէմ…
    Շոգիանան ցաւքս ու հոգիս,
    Գիտցէ՛ք որ դեռ կենդանի եմ:

    Եթէ սընարըս իմ տիպար
    Մոմ մը վըտիտ ու մահադէմ
    Ո՜հ, նըշուլէ ցուրտ ճառագայթ,
    Գիտցէ՛ք որ դեռ կենդանի եմ:

    Եթէ ճակտովս արտօսրազօծ
    Զիս պատանի մէջ ցուրտ զերթ վէմ
    Փաթթեն, դընեն սեւ դագաղը,
    Գիտցէ՛ք որ դեռ կենդանի եմ:

    Եթէ հընչէ տխուր կոչնակ,
    Թրթռուն ծիղաղն մահու դժխեմ,
    Դագաղս առնէ իր յամր քայլ,
    Գիտցէ՛ք որ դեռ կենդանի եմ:

    Եթէ մարդիկն այն մահերգակ,
    Որք սեւ ունին եւ խոժոր դէմ՝
    Համասըփռեն խունկ ու աղօթք,
    Գիտցէ՛ք որ դեռ կենդանի եմ:

    Եթ’ յարդարեն իմ հողակոյտ,
    Եւ հեծեծմամբ ու սըգալէն
    Իմ սիրելիքը բաժնըւին,
    Գիտցէ՛ք որ դեռ կենդանի եմ:

    Իսկ աննըշան եթէ մնայ
    Երկրի մէկ խորշն հողակոյտն իմ,
    Եւ յիշատակս ալ թառամի,
    Ա՜հ, ա՛յն ատեն ես կը մեռնիմ։

    Իմ ցավը


    Սուրբ տենչերով լոկ ծարաված՝
    Ցամաք գտնե՛լ աղբերքն յամայր,
    Ցամքի՜լ ծաղիկ հասակի մեջ,
    Ո՜հ, չէ այնչափ ցավ ինձ համար։

    Ջերմ համբույրով մը դեռ չ՛այրած
    Սա ցուրտ ճակատըս դալկահար
    Հանգչեցունե՚լ հողե բարձին,
    Ո՜հ, չէ՛ այնչափ ցավ ինձ համար։

    Դեռ չը գրկած էակ - փունջ մը
    Ժըպտե, գեղե, հուրե շաղյալ՝
    Գրկե՚լ սա ցուրտ հողակույտը,
    Ո՜հ, չ է՛ այնչափ ցավ ինձ համար։

    Քաղցր երազով մհըղի մրափ մը
    Չանդորրած գլուխս մըրկահար՝
    Ննջել հողե վերմակի տակ,
    Ո՜հ, չէ այնչափ ցավ ինձ համար։

    Հագնի՚լ հյուղին մուր-անունը,
    Ծըծե՚լ նորա մըրուր-օդն հար,
    Միշտ ցավիլը միանգամայն,
    Ո՚հ, չե անչափ ցավ ինձ համար:

    Հեգ մարդկության մեկ ոստը գոս՝
    Հայրենիք մը ունիմ թըշվառ,
    Չ՚օգնած անոր՝ մեռնի՚լ աննշան,
    Ո՜հ, ա՛յս, է սոսկ ցավ ինձ համար

    ***
    Ո՜հ, ի՞նչ ես դու, սե՞ր, երկնի հուր կամ ժըպի՞տ․․․
    Չ՚ունի երկին աչացդ կայծերն ու կապուտ,
    Վարդը չ՚ունի քու լանջդ ամբիծ, լուսափթիթ,
    Չ՚ունի լուսինն վարդերն շիկնոտ այտերուդ։

    Գիշերն երկնի կայծից, լուսնույն սխրադեմ,
    Ցերեկն ալյաց, ծաղկանց ժպտիս․․․ մեկո՜ւն գեթ․․․
    Իսկ քեզ համար ես արցունքով կ՚աղոթեմ,
    Դու չ՚ես շնորհեր նայվածք մ՚ինձ հուր աչերեդ։

    Արդյոք էա՞կ մ՚ես թե երկնի զըվարթուն,
    Կը նախանձին փայլիդ վըրա վարդ, լուսնակ.
    Ձայնիկդ ապշած լըսելով քաղցր ու թրթրուն`
    Նոճերու մեջ կ՚սըգա լըռիկ լուսինյակ։

    Ծնեի իցի՜վ թ՚հևացող հով մ՚անուշիկ,
    Եվ գգվելով երազք ճակտիդ այդ անսուգ`
    Տայի շունչըս շուրթերուդ մեջ ես հուշիկ,
    Լոկ սրբելով` եթե շողար աչքդ արտսուք։

    Պարտեզդ իցի՜վ թե փթթեի վարդ լացող,
    Եվ երբ գայիր այգուն շաղին ժպտով պերճ՝
    Գունովս ներկել այտերդ, թափել գոգդ իմ ցող,
    Թոռմեի գիրգ ձեռքըդ տայի կյանքիս վերջ։

    Բխեի ես իցի՜վ թ՚առու մը վըճիտ,
    Եվ երբ հուշիկ նստած մոտ իմ եզերքին,
    Ցոլանար իմ հայելվույն մեջ քու ժըպիտ՝
    Պղտորելով կապույտ ալիքս՝ ցամքեին։

    Ա՜հ, իցի՜վ թե լինեի ես ճառագայթ,
    Շողշողայի դեմքիդ վըրա վայրիկ մի,
    Խաբեի քեզ թ՚ես ավելի գեղազարդ,
    Ի՚անուշաբույր մազերուդ մեջ մարեի։

    Այլ ո՛չ, անգո՛ւթ, եթե տըվիր մեկուն սեր,
    Իցի՜վ թ՚անոր գերեզմանին քարն լինիմ,
    Եվ դու թոշնած գաս շնչե՜լ շուրջս․․․ արտասվե՜լ․․․
    Քեզ հըպելու համար հարկ լոկ գոլ շիրիմ:
    https://www.youtube.com/watch?v=8dEnUvTjTNw

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    nairatad (20.05.2019), Մարինա Խոցանյան (Այսօր)

  9. #45
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    21.12.2018
    Գրառումներ
    31
    Հեղինակության աստիճան
    0
    Ծնվել է 1851 թվականի մայիսի 20-ին Կոստանդնոպոլսի Սկյուտար շրջանի Նոր թաղում (Ենի մահալե), երկաթագործի ընտանիքում։ Մանկության և պատանեկության տարիներն անցել են բավականին աղքատ պայմաններում։

    Երբ մանուկ էի, խաղալիք չունենալով՝ մորս գուլպա հյուսած ատեն կծիկովրը կխաղայի, երբ խելահաս եղա՝ բազմոցին տեղ տախտակամածին վրա փռած հին գորգի մը վրա կնստեի, երբ պատանի եղա շատ անգամ արցունքս մորմես ծածկելով կուտեի ցամաք հացը»

    1857 թվականին`6 տարեկան հասակում Դուրյանը դարձել է Սկյուտարի ճեմարանի ձրիավարժ աշակերտ։ Ճեմարանում ուսումնառության առաջին տարիներին աչքի չի ընկել առաջադիմությամբ։ Նա կանոնավոր հաճախում էր դասերին, բարեխղճորեն կատարում հանձնարարությունները։ Ճեմարանն ավարտեց գերազանց և նվեր ստացավ Լամարթինի մի հատորը, որից հետո միանգամից փոխադրվեց Զ կարգ, ուր դարձավ ավագ եղբոր՝ Հարությունի դասակիցը։ Այդ դպրոցում որպես ուսուցիչ պաշտոնավարել է հայ մեծանուն երգիծաբան Հակոբ Պարոնյանը, որն անչափ սիրել է Դուրյանին և խոր ազդեցություն թողել նրա վրա։ Դուրյանի աշակերտակիցները լավ էին սովորում։ Վարդան Լյութվյանը կատարելապես տիրապետում էր ֆրանսերենին, Տիգրան Ադամյանն աչքի էր ընկնում թուրքերենի իմացությամբ, Մարտիկ Պողիկյանը ուժեղ էր թվաբանությունից, Խաչիկ Ուղուրիկյանը ուներ քերականագետի հակումներ։ Մինչդեռ Պետրոսը հռչակված էր որպես դասարանի առաջին չարաճճին ու կատակաբանը, նա վարպետորեն կարողանում էր տնազել թե՛ ընկերներին, թե՛ ուսուցիչներին։ Առավոտյան պարապմունքների ավարտից հետո ունևոր աշակերտների նման ճաշարան գնալու փոխարեն՝ երիտասարդ Պետրոսը մշտապես փակվել է դասասենյակում, հանում նախապես հետը վերցրած որևէ գիրք և կարդում էր ու գրում[3]։ Նույնը անում էր նաև տանը։ Ճեմարանական Դուրյանի գրական հետաքրքրությունները եղել են բազմակողմանի։ Ճեմարանական տարիներին հեղինակել է տաղեր, թատերախաղեր, կատարել թարգմանություններ։

    Սկյուտարի ճեմարանը Դուրյանն ավարտել է 1867 թվականին։ Նյութական անապահով վիճակը վաղ հասակից նրան մտահոգում է կենսական պայմանների բարելավման հոգսերով։ Ճեմարանն ավարտելուց հետո՝ ծնողները նրան տեղավորում են աշխատանքի։ Դուրյանը դառնում է սեղանավոր Մարտիկ աղայի գրագիրը։ Այդ անսովոր պաշտոնում նա ոչ մի եռանդ ցույց չի տվել, առուծախի հաշիվները չեն հետաքրքրել նրան։ Իննամսյա ծառայությունից հետո Դուրյանը թողել է խանութը։ 1868 թվականին նա փորձել է զբաղվել հասարակական գործունեությամբ։ Գաբրիել քահանա Խանճյանի նորաբաց վարժարանում անվճար հայերեն է դասավանդել բարձր դասարանների աշակերտներին։ Պողոս Դելփյանի հետ Սելամիեում հիմնել է ընթերցասիրաց ընկերություն։ Կարիքի մեջ գտնվող ընտանիքին օգնելու համար պատանին փորձում էր հարմար աշխատանք գտնել։ Լինում է դեղագործի աշակերտ, խմբագրատան քարտուղար, տնային ուսուցիչ, դերասան։ Բայց այդ զբաղմունքներից ոչ մեկը նրա սրտով չէր։ Նա շատ էր տանջվում, որ ծնողներին չի կարողանում օգտակար լինել։

    Երիտասարդ Դուրյանը Հակոբ Վարդովյանի «Թատրոն օսմանիեին» առաջարկում է բեմադրել իր «Վարդ և Շուշան» թատերախաղը։ 1869 թվականին Կետիկ Փաշայում առաջին անգամ բեմադրվել է այս ներկայացումը։ Երաժշտության հեղինակը եղել է Տիգրան Չուխաջյանը։ Բեմադրության հաջող ընթացքից հետո, Վարդովյանը և Դուրյանը սկսում են համագործակցել։ Դուրյանը ոչ միայն իր թատերախաղերը գրում էր բացառապես Վարդովյանի թատրոնի համար, այլև հանդես էր գալիս նրա հրապարակային պաշտպանությամբ։ Իր հերթին Վարդովյանը «ջանք ու եռանդ» չէր խնայում դրանք բեմադրելու համար։

    1869 թվականը դարձավ Դուրյանի հրապարակախոսային գործունեության վերելքը։ Դեռևս փետրվարին «Վարդ և Շուշան» ներկայացման հետ Վերգինե Դարադաշյանի արտասանությամբ «Թատրոն օսմանիեի» բեմից հնչել էր նրա «Հիշատակ» խորագրով մի «տաղերգություն», որ դժբախտաբար չի պահպանվել։ Նույն տարվա հոկտեմբերի 2-ին «Օրագիր ծիլն Ավարայրվո» թերթում հրապարակվեց «Ձոն առ Հայրիկն Խրիմյան ազգասեր նորընտիր պատրիարք Կ Պոլսո» բանաստեղծությունը, որ Դուրյանի առաջին տպագիր գործն է։ «Ձոնը» շարժել է ընթերցողների հետաքրքրությունը և «Օրագիրի» խմբագրությունը մի քանի օր անց գրողի մասին տպագրել է կենսագրական ծանոթություն։ Խրիմյանին ձոնված բանաստեղծությունը հավանել է նաև Խորեն Նարպեյը։ Վերջինս իր մոտ է հրավիրել Դուրյանին, զրուցել՝ խոստանալով ոչ միայն աշխատանք գտնել, այլև հրատարակել տաղերը։ Նրա միջնորդությամբ Դուրյանը դարձել է Որդիկ բեյի տնային ուսուցիչը։

    Բայց «սև ճակատագիրըը» շարունակել է հալածել պատանուն։ Որդիկ բեյը կրճատել է նրա ամսական աշխատավարձը, և խորապես վիրավորված Դուրյանը թողել է աշխատանքը։ Այդ առիթով նա իր ընկերոջը գրել է․

    «Հիմակվան գործատերերը կով կուզեն գործածելու և աշխատցնելու, ոչ թե մարդ»

    Կարիքը ստիպում է նրան դառնալ դերասան, ընդունվել Վարդովյանի թատերախումբը։ «Սկյուտարի սոխակ» բեմական գործունեությունը կարճ է տևել։ «Թատրոն օսմանիեի» տնօրեն Հակոբ Վարդովյանը Դուրյանի հետ վատ է վարվում, և նա ստիպված թողնում է թատրոնը։ Դուրյանը նորից մնում է անգործ և ամբողջովին նվիրվում գրական աշխատություններին։

    «Ինչ որ է, պիտի հանդուրժեմ որչափ որ կարենամ, ստակը չեմ ատեր, բայց գրիչը կսիրեմ, սփոփ մ՝է նա ինձ այս անձուկ կացությանս մեջ...»
    - Պետրոս Դուրյան
    Անապահով տնտեսական վիճակը և անընդհատ աշխատանքը քայքայեցին Դուրյանի առողջությունն ամբողջովին։ 1871 թվականի սկզբին Դուրյանը հիվանդացել է թոքախտով և, 21 տարին լրացած, հեռանում կյանքից։ Պետրոս Դուրյանը մահացել է 1872 թվականի հունվարի 21-ին։
    Հարգս չգիտցան, բայց պիտի փնտրեն զիս։
    Այս խոսքերը Դուրյանն ասել է մահից մեկ օր առաջ, ասել է ու մարգարեացել։

    Ընտանիք
    Ինքնակենսագրականում Դուրյանն ասում է, որ «հայրը օրական հաց ճարող, բայց պատվավոր երկաթագործ մ՚ է»։ Հայրը՝ Աբրահամը, եղել է դարբին։ Սկզբում նրա գործերը վատ չէին գնում։ Քանի դեռ ընտանիքը սակավանդամ էր, նա կարողացավ խնայողություններ անել, գնեց երկհարկանի փայտաշեն մի տուն։ Բայց հիսնական թվականների վերջերից վիճակը փոխվեց։ Եվրոպան Պոլիս էր արտահանում էժան ապրանքներ։ Երկաթագործի պատրաստած իրերը այլևս չէին սպառվում, իսկ ընտանիքը բազմանում էր։ Օրվա հացը ճարելու համար հայրը ստիպված էր սենյակները վարձով տալ։ Հաճախ էլ լինում էր գինետանը՝ օղու բաժակում խեղդելու հոգսերը։ Լինելով խիստ՝ նա նաև անչափ բարի ու ուսումնասեր մարդ էր։ Կրտսեր տղան՝ Եղիշեն, վկայում է.
    Իր աղքատ վիճակին մեջ 70 ղրուշ բառարանի ստակ տվավ։ Կրթություննիս անոր կը պարտիք
    Մայրը՝ Արուսյակը, բարեպաշտ կին էր, ձեռքից վայր չէր դնում ձեռագործը կամ գուլպան։ Նա շատ էր տառապել։ Տակավին օրիորդ, կորցրել էր քույրերին և եղբայրներին, հետագայում՝ երկու աղջկան (2 տարեկան և 6 տարեկան) և երկու տղային։ Պետեկը (այսպես էին անվանում նրան տնեցիները) մոր հետ շատ էր կապված, նրանից գրեթե անբաժան էր։ Նրա հետ եկեղեցի էր գնում, նրա փեշերի տակ թաքնվում, երբ վախենում կամ անծանոթ մարդ էր տեսնում։ Հետագայում «Թատրոն կամ թշվառներ» թատերախաղի մեջ գրեց հետևյալ ինքնակենսագրական տողեր: Երբ մանուկ էի, խաղալիք չունենալով՝ մորս գուլպա հյուսած ատեն կծիկովը կը խաղայի, երբ խելահաս եղա՝ բազմոցին տեղ տախտակամածին վրա փռած հին գորգի մը վրա կը նստեի, երբ պատանի եղա՝ շատ-շատ անգամ արցունքս մորմես ծածկելով կուտեի ցամաք հացը։ Aquote2.png

    Գրական գործունեություն
    Դուրյանի բուն ստեղծագործական կյանքը սկսվել է ճեմարանն ավարտելուց հետո։ Մինչև 1871 թվականին գրողը հիմնականում նվիրվեց թատերգությանը։ Դուրյանը մեծ հետաքրքրությունը է ունեցել դեպի պատմական թեմատիկան։ Պատճառներից մեկն այն է, որ արևմտահայ թատրոնի բեմահարթակ կարող էին բարձրանալ առաջին հերթին պատմական ողբերգությունները։ Դուրյանն իր պատմական թատերախաղերը համարել է «երևակայության հեղեղներուն արտադրած կաթիլներ»[3]։

    Իր ողբերգություններում հեղինակը պաշտպանում է ավանդական մի մտայնություն. նա համոզված է, որ հայ ժողովրդին բաժին ընկած անցյալ ու ներկա աղետների միակ պատճառը անմիաբանությունն ու մատնությունն են։ Բայց դրա հետ միասին գրողի բոլոր պատմական թատերախաղերում առկա են ժողովրդավարական տրամադրություններ։

    Իր ստեղծագործական կյանքի վերջին տարում Դուրյանը ոչ միայն չի գրել նոր ողբերգություններ, այլև կիսատ է թողել «Տիգրան Բ», «Կործանումն Հռովմա» և «Շահատակությունք հայոց» թատերախաղերը, որոնք Դուրյանը ձեռնարկել է 1870 թվականին։ Կիսատ թողնելու հիմնական պատճառն այն է, որ Դուրյանին այլևս չեն հետաքրքրել պատմահայրենասիրական ողբերգությունները։

    Նոր թատրերգության խնդիրները Դուրյանն արծարծել է «Թատրոն կամ Թշվառների» «Հառաջաբանում», որ ըստ ամենայնի գրական ուշագրավ վավերաթուղթ է, ինչպես նաև բուն թատերախաղում՝ մի քանի երկրորդական գործող անձանց միջոցով։ Նա խոստովանում է, որ իր «Ժամանակակից թատերախաղը» «դժվարին» և «հանդուգն» մի ձեռնարկում է, որ նպատակ ունի դրանով «օրինակ ըլլալ ուրիշ թատերագրաց, որ ավելի արդի ընտանե կան անցքերը պարունակող բարոյալից թատերախաղեր հորինելու աշխատին, որով ավելի օգուտ կրնան ընծայել հայ հասարակության, քան թե ազգային հին դյուցազնությունը ողբերգությանց վերածելով»;

    Գրել է բանաստեղծություններ, դրամաներ, զբաղվել է հրապարախոսությամբ (եղել է «Օրագիր ծլին Աւարայրւո» թերթի օգնական խմբագիր), կատարել թարգմանություններ (Վիկտոր Հյուգո՝ «Թագավորը զվարճանում է», Շեքսպիր՝ «Մակբեթ» և այլն)։ 1869 և 1871 թվականներին «Օրագիր ծլին Աւարայրւո», «Մեղու», «Եփրատ», «Մամուլ» պարբերականներում տպագրել է տաղեր։ Գրական ժառանգության զգալի մասը (երգիծական ոտանավորներ, «Տիգրան Բ», «Կործանումն Հռովմա», «Շահատակությունք Հայոց» ողբերգությունները, թարգմանություններ, բազմաթիվ նամակներ) չեն պահպանվել։

    1871 թվականի սկզբներին երևում են բանաստեղծի մահացու հիվանդության՝ թոքախտի առաջին նշանները։ Սկզբում կյանքով լեցուն պատանին դրան ուշադրություն չէր դարձնում և շարունակում էր ստեղծագործել։ Այդ ժամանակ նա իր բարեկամներին է ուղղել մի երկտող՝ «Մեկ պատառ թուղթերու վրա արցունքոտ տողեր գրեր եմ. անշուշտ բարեկամքս զանոնք պիտի պատվեն և անոնց արև տեսցնեն»։ Նրա լավագույն երգերի մեծ մասը ստեղծվել է հենց նույն թվականի ընթացքում։ «Բանաստեղծ մը մահվանն չը սոսկար,- գրում է նա այղ օրերին,- այն ատեն իրավունք ունեի ցավելու, երբ ամենքն անմահ ըլլային և ես միայն մահկանացու»։

    Բայց որքան էլ բանաստեղծը չսարսափեր մահից, դաժան հիվանդությունը կատարում էր իր սև գործը։ Տարվա վերջին Դուրյանն արդեն գամված էր անկողնուն։ Իսկ հաջորդ 1872 թ. հունվարի 21-ի գիշերը բանաստեղծը կնքում է իր մահկանացուն։ Նրա մահից հետո լույս է տեսնում նրա առաջին գիրքը։

    Թատերախաղեր
    Նոր֊նոր գրական ասպարեզ մտնող Դուրյանին խորապես մտահոգել է հայ թատրոնի վիճակը։ «Թատրոն» հոդվածում (1869 թվական, դեկտեմբեր) նա մերժում է թատրոնը զբոսատեղի դիտելու մտայնությունը։ Պատճառ

    ը մատուցելով «Արեվելյան թատրոնին», հոդվածագիրը դժգոհություն էր հայտնում դրանից հետո հանդես եկած «այլևայլ անուններով թատերական խումբերի ու վարչությունների» գործունեությունից, որոնք ի վերջո հանգեցնում են Ալգազարի թատրոնի տխուր իրողությանը։ Նրա համոզմամբ հարկավոր էր ունենալ ազգային թատրոն։ Այդպիսին կարող էր դառնալ ՚Լարդովյանի «Թատրոն օսմանիեն», որն, ըստ հեղինակի, «կաղնիկաղ ընթացք» ունի։ Դուրյանը կոչ է անում ամեն կերպ օգնել ու քաջալերել ազգային թատրոնի վերականգնմանը։

    Դուրյանի թատերախաղերը նպաստել են հայ դրամատուրգիայի զարգացմանը։ Դուրյանը գրել է «Տարագիր Ի Սիպերիա» այլաբանական ողբերգությունը, «Թրքուհին», «Վարդ և Շուշան կամ Հովիվք Մասյաց» (1867 թ.) հովվերգական մելոդրաման, ապա՝ «Սև հողեր կամ Հետին գիշեր Արարատյան» (1868 թ.), «Արտաշես աշխարհակալ» (1869 թ.), «Անկումն Արշակունի հարստության» (1870 թ.), «Ասպատակությունք պարսկաց ի Հայս կամ Ավերումն Անի մայրաքաղաքին Բագրատունյաց» (1870 թ.) պատմական ողբերգությունները։ Անդրադարձել է հայոց պատմության այն անցքերին, երբ ժողովուրդն ազատագրական պայքարի է ելել օտար հրոսակների դեմ։

    Ստեղծագործությունների թեմա
    Նա 19-րդ դարի հայ առաջին գրողն է, որ պատմական անցյալը պատկերելիս արտահայտել է ժողովրդի բողոքն ու ատելությունը թագավորների ու նախարարների հանդեպ։

    Հրաժարվելով պատմահայրենասիրական ողբերգության թեմայից՝ 1871 թվականին գրել է «Թատրոն կամ Թշվառներ» դրաման, Գ.Սունդուկյանից և Հ.Պարոնյանից անկախ հանգել արդիական թեմայի անհրաժեշտության գաղափարին։ Հասարակական կյանքում տեսնելով աղքատացում ու թշվառություն՝ ցույց է տվել դրանց բարոյական–հոգեկան ծանր հետևանքները։

    Նորամուծություններ
    Դուրյանը հայ գրականության մեջ ստեղծել է ռոմանտիկական դրամային բնորոշ նմուշներ, հաղթահարել կլասիցիզմի կապանքներին ու պայմանականությունները։ Նրա դրամաները, բացառությամբ Տարագիր ի Սիպերիա և Թատրոն կամ Թշվառների, հեղինակի կենդանության օրոք բեմադրվել են Թանրոն Օսմանիեում և մեծ հաջողություն ունեցել։ Դուրյանը ժանրի ավանդական սկզբունքների հետևորդը չեղավ։ Նա համարձակորեն օգտվեց ստեղծագործական ազատությունից և էական նորամուծություններ կատարեց պատմական դրամայի գեղարվեստական կառուցվածքում։ Ի տարբերություն կլասիկական դրամայի՝ Դուրյանը չի հերոսականացնում հայոց պատմությունը։ Նրա պատմական դրամաները չեն ավարտվում հաղթանակի ցնծությամբ, նրա սյուժեները վերաբերում են հայոց պատմության ողբերգական իրադարձություններին։

    Դուրյանը հետամուտ էր հայոց դժբախտության պատճառների հայտնաբերմանը և պատմության ճակատագրական հանգամանքների դիտակետից վերլուծում էր վերնախավերի ու պալատական միջավայրում տիրող բարքերը։ Դուրյանի կարծիքով չի կարող միաբան լինել մի ժողովուրդ, որի վերնախավը բարոյազուրկ է ու անձնասեր, քանի որ յուրաքանչյուր ազգի ուժը նրա միասնության մեջ է։ Միությաքմբ և քաջությամբ-միությունը, միությունն է ազգի մը զենքն ու կյանքը... Հայեր, երկնից երեսը հույս չփնտրեք, մեր հույսը թող ըլլա մեր սիրտը և մեր սուրը,- այս է «Սև հողեր» դրամայի գաղափարը։ Դուրյանի համոզմամաբ հայրենիքի հզորությունը ժողովրդի մեջ է, և հայրենասիրության իսկական կրողը ժողովուրդն է՝ հայրենի հող ու ջրի տերը։ Դուրյանը հայրենասիրությունը համարում է սուրբ գաղափար։ Ներկայացնելով հայոց պատմության անկումները՝ Դուրյանը չի հանգում հոռետեսկան եզրակացության։

    Քնարերգություն
    Դուրյանի ընկալմամբ՝ «բնության հանճարը և մարդկության ոգին» ստեղծվում են չորս տարրերից՝ Վսեմը, Բարին, Ճշմարիտը և Գեղեցիկը։ Այս տարրերի միասնության մեջ է բանաստեղծի պոետական իդեալը։

    Դուրյանի ընկալմամբ՝ բնության գեղեցկությունները կրավորական են, բնությունը ձգտում է նմանվել կույսի, ներշնչվում է նրանցից («Նե», «Զնե պաշտեմ» , «Մանիշակ», «Ներա հետ»)։ Նա մերժված սիրո երգիչ է («Հծծյունք», «Սիրել», «Դրժել»), բայց անկարող է ապրել առանց սիրո։

    «Լճակ», «Ի՜նճ կըսեն» բանաստեղծություններում դատապարտել է անտարբեր միջավայրը, բողոքել նրա անմարդկայնության դեմ։ Նրա քնարական հերոսը սիրում է կյանքը, սակայն աշխարհում «անապակ սեր», «ազատ օդ» և ազատություն չգտնելով, փարվում է գերեզմանին։ Մահվան և գերեզմանի գաղափարները Դուրյանի ստեղծագործության մեջ հանդես են գալիս որպես ներկայի դեմ բողոքի կրքոտ ու տառապալի արտահայտություններ («Հեծեծեմումք»)։ Այդ տառապանքը ողբերգական է դառնում նշանավոր «Տրտունջք»–ում։ Բանաստեղծը կարեկցում է բոլոր նրանց, ովքեր «վսեմ երազներ» ունեն, բայց որոնց բաժին էր ընկել «սև ճակատագիրը»։

    Մարդու և կյանքի նկատմամբ ունեցած սերը ստիպում է բանաստեղծին ընդվզել Աստծու դեմ։ Դուրյանը մարդկության համար տենչում էր մի ուրիշ աշխարհ և երազում. «Ա՜հ, երբ պիտի ջնջվի աշխարհիս վրայեն թագը, փառքը և միայն եղբայրությունը իր մանիշակներովը մարդոնց ճակատը պիտի պճնե փոխանակ դափնիի...», «Ե՛րբ տիեզերք համեղբայրության վառարան մը պիտի ըլլա»։

    Դուրյանը վերականգնեց միջնադարյան քնարերգության հետ պատմականորեն խզված կապը, հրաժարվեց կլասիցիզմից և նկարագրությունից։

    Հայրենիքի պատկեր
    Դուրյանից մեզ է հասել 39 բանաստեղծություն, որոնցից 26-ը գրված են 1871 թվականին։ Հայրենասիրական մի քանի երգերում («Վիշտք հայուն», «Իղճք առ Հայաստան»), նկարագրելով Հայաստանի ծանր վիճակը, Դուրյանը փրկության ելքը համարում էր լուսավորությունն ու միաբանությունը, կոչ էր անում դիմել ինքնապաշտպանության («Նոր սև օրեր»)։

    Իրական աշխարհը, ըստ Դուրյանի, բանաստեղծական աշխարհի հակապատկերն է։ Այն ձանձրալի է և չարությամբ անիծված։ Այստեղ ասպարեղ չունեն սերը, գեղեցիկը և աղոթքը։

    Դուրյանի բանաստեղծությունները, որոնց մեծ մասի քնարական հերոսը ինքը՝ հեղինակն է, ունեն հասարակական ու համամարդկային արժեք։

    «Վիշտք հայուն», «Իղձք առ Հայաստան», «Երգ մարտին Վարդանանց», «Նվագ», «Նոր սև օրեր», «Իմ ցավը» բանաստեղծությունները ներծծված են ավերակված հայրենիքի և բռնադատված ժողովրդի ահավոր սարսուռներով։ Բանաստեղծը նույնանում է հայրենիքին և իր ցավը գիտակցում լոկ հայրենիքի գաղափարով։

    Բնության և սիրո պոեզիա
    Բնության և սիրո ներդաշնակության պատկեր է «Ներա հետ» բանաստեղծությունը։

    Սիրո փիլիսոփայությունը Դուրյանի պոեզիայում գեղարվեստական կատարյալ արտահայտություն է գտել «Սիրել» և «Դրժել» բանաստեղծություններում։

    Նրա բանաստեղծությունները թարգմանվել են ֆրանսերեն, անգլերեն, գերմաներեն, ռուսերեն, իտալերեն, ռումիներեն, բուլղարերեն, հունարեն, հունգարերեն, պարսկերեն, թուրքերեն

  10. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.


  11. #46
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    15.02.2018
    Գրառումներ
    169
    Հեղինակության աստիճան
    3037
    Дуряновскому идеалу счастливой и полноценной жизни присущи такие атрибуты, как девственная природа, чистая любовь и неограниченная свобода личности. Даже в том случае, когда уставшему от горечи бытия поэту приходится уповать лишь на потусторонний мир, его желания остаются совершенно земными, лишёнными всякой мистики. Обращаясь к безвременно умершему другу Вардану Лутфяну, он восклицает:



    Коль только есть там тень дерев,
    Коль бьёт источник в той тени,
    Коль есть любовь,
    Коль искони Там волен ветерка напев,
    Я гробу плоть свою предам,
    Которую изъел недуг,
    И поспешу к тебе, мой друг… Вардан!
    Ах, есть ли это там?


    («Стон на могиле горячо любимого Вардана Лутфяна…») Лирический герой Дуряна недоволен социальными условиями, и его протест, постепенно расширяясь, приобретает вселенский характер. Лучшее тому свидетельство — стихотворение «Ропоты», которое с полным основанием можно считать вершиной дуряновской лирики, средоточием и новой ступенью развития всех её главных мотивов. Размышляя о своей судьбе и неизбежной, надвигающейся смерти, поэт приходит к мысли, что мир зиждется на несправедливости, начало которой положил сам бог, творец всего сущего. Следуя по этому пути, Дурян приходит к идеям романтического богоборчества. По своей форме и содержанию «Ропоты» связаны с давней традицией армянской поэзии. Речь идёт о поэтическом приёме, в основе которого — обращение к богу, разговор с ним. Вспомним, что ещё в X веке Григор Нарекаци написал свою исполинскую «Книгу скорбных песнопений» как исповедь, обращённую к Богу; в этом своём творении Нарекаци размышлял о сущности человека и мира, об их судьбах. А поэт XIII века Фрик в знаменитом стихотворении «Жалобы» осуждал, обращаясь к Богу, царящие на земле социальное и национальное неравенство и несправедливость. И вот к всевышнему взывает Петрос Дурян. Речь молодого поэта исполнена достоинства, он смело протестует против уготованной ему доли. Стихотворение развивается словно бы волнообразно: оно звучит то пылко, то уравновешенно, то увлечённо, то разочарованно, поэт то ищет в боге опору, то видит в нём заклятого врага. Воистину эти несколько десятков строк заключают в себе все этапы духовного движения лирического героя — от беспредельной любви к природе, жизни и человеку до горького признания: «И этот мир — насмешка божества!» Многие стихи Дуряна посвящены любви, и в них видим мы то же ощущение трагизма бытия.

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  13. #47
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    15.02.2018
    Գրառումներ
    169
    Հեղինակության աստիճան
    3037
    Многие стихи Дуряна посвящены любви, и в них видим мы то же ощущение трагизма бытия. Поэт и в любви не находит мирного пристанища, и здесь суждено ему испытывать лишь муки, ибо его страсть, восторг и самоотверженность остаются безответными или удостаиваются только иронического отказа. Характерно, что два стихотворения, неразрывно между собой связанные формой и содержанием и составляющие по сути единое целое, названы «Любовь» и «Отказ». Они представляют собой драматическую историю любви — от романтического упоения до отчаяния и измены, предрекающей лирическому герою грядущую гибель:

    Раздумий смерч меня повлёк
    И жгучим ядом душу ест.
    Сглотнув мечту в один присест,
    Насмешливо скривился рок.
    Ждёт, ждёт укромный уголок,
    Где надо мной поставят крест…
    О, пламенный тоскливый жар!
    Я раб и пленник адских чар!..


    («Отказ»). Приблизительно такое же развитие любовного чувства мы видим и в других стихотворениях («Я полюбил тебя», «Прощай», «Черным-чёрное» и др.). Однако при всём трагизме любовь в поэзии Дуряна никогда не утрачивает своего высочайшего смысла, неизменно оставаясь романтически недостижимым идеалом. Она не только безраздельно захватывает лирического героя, но и словно бы сообщает всему вокруг свою душу и краски, становится мерилом прекрасного. То или иное явление природы — от благоухающего цветка и до звёзд в небе — потому и дорого поэту, что напоминает лицо, взгляд, походку любимой («Фиалка», «С нею», «Боготворю её»). Именно через любовь Дурян приходит к пантеистическому восприятию природы, к её обожествлению. Но, сколь ни сильны, сколь ни драматичны были личные переживания поэта, они не сделали его безразличным к судьбе родины.

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    nairatad (22.05.2019), Մարինա Խոցանյան (Այսօր)

  15. #48
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    15.02.2018
    Գրառումներ
    169
    Հեղինակության աստիճան
    3037
    Именно через любовь Дурян приходит к пантеистическому восприятию природы, к её обожествлению. Но, сколь ни сильны, сколь ни драматичны были личные переживания поэта, они не сделали его безразличным к судьбе родины. Дуряновский идеал свободной отчизны связан с демократическими представлениями о равенстве и мире между людьми и народами. «Нам ни к чему копьё, и меч, и порох. Мы жаждем справедливости, любви и света. Опора армянина — братство, а не корона», — писал поэт в одном из стихотворений 1869 года. И пусть горько и тягостно покидать мир молодым, не вкусив по-настоящему ни любви, ни радостей жизни, горше всего для поэта сознание того, что он не в силах помочь своей несчастной родине:

    Но в мире быть сухим листом
    И, гнёт народного страданья
    Не облегчив, безвестно пасть
    — О, только это есть страданье!


    («Истинное страданье»). Но поэт сознаёт и нечто другое, и это сознание несколько примиряет его с неизбежностью скорого конца:

    Пускай ты покидаешь мир — это ещё не смерть,
    Если своим делом ты оставил по себе добрую память в людских душах.
    Подлинная смерть — утрата этой памяти.
    Если ж та могила станет Всем чужой и навсегда Память обо мне увянет —
    Знайте, что я мёртв тогда!


    («Моя смерть»). Мы вправе сказать, что юный гений, ушедший из жизни двадцати лет от роду, вечно жив, поскольку вечно живо в армянской литературе и в сердце народа его неувядаемое слово.

  16. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    nairatad (22.05.2019), Մարինա Խոցանյան (Այսօր)

  17. #49
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    15.02.2018
    Գրառումներ
    169
    Հեղինակության աստիճան
    3037
    В своей известной статье «Поэзия Армении и её единство на протяжении веков» Валерий Брюсов писал: «Юноша Дурян остаётся в истории армянской поэзии как яркий, огненный штрих: среди других, более спокойных поэтов, он показал, что значит в творчестве “темперамент”, сила непосредственных переживаний, часто не только заменяющих “школу”, “технику”, но безмерно возвышающихся над ними».

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  19. #50
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    15.02.2018
    Գրառումներ
    169
    Հեղինակության աստիճան
    3037
    Մեջբերում Լիլիթ Աբաջյան-ի խոսքերից Նայել գրառումը
    В своей известной статье «Поэзия Армении и её единство на протяжении веков» Валерий Брюсов писал: «Юноша Дурян остаётся в истории армянской поэзии как яркий, огненный штрих: среди других, более спокойных поэтов, он показал, что значит в творчестве “темперамент”, сила непосредственных переживаний, часто не только заменяющих “школу”, “технику”, но безмерно возвышающихся над ними».
    «Романтик и по убеждению, и по природе, Дурян в своих сравнительно немногочисленных песнях прокричал миру о своей страстной любви к родному народу, о своей вере в самого себя, о своих страданиях , которые были бы страданием каждого мыслящего человека в окружающей поэта среде... Юноша Дурян остаётся в истории армянской поэзии как яркий, огненный штрих: среди других, более спокойных поэтов он показал, что значит в творчестве «темперамент», сила непосредственных переживаний...» — так охарактеризовал В. Брюсов поэтический образ Петроса Дуряна.

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


+ Կատարել գրառում
Էջ 5 7-ից ԱռաջինԱռաջին ... 34567 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •