+ Կատարել գրառում
Էջ 1 5-ից 123 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 45 հատից

Թեմա: Պետրոս Դուրյանի կյանքի եվ ստեղծագործության ուսուցանումը այլընտրանքային տարբերակով:

  1. #1
    Սկսնակ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    21.12.2018
    Գրառումներ
    29
    Հեղինակության աստիճան
    0

    Պետրոս Դուրյանի կյանքի եվ ստեղծագործության ուսուցանումը այլընտրանքային տարբերակով:

    Վերջերս՝ «Պետրոս Դուրյան» թեման ուսուցանելիս, որոշեցի այն առավել հետաքրքիր դարձնել. ընտրեցի ներկայացման տարբերակը: Ասեմ՝ աշակերտների մոտ ոգեվորությունը շատ մեծ էր: Արդյունքում ՝ հաճելին ու օգտակարը համատեղելով՝ ունեցանք այն, ինչի ակնկալիքը կար:

    Ստորեվ ներկայացնում եմ սցենարը: Շնորհակալ կլինեմ, եթե քննարկեք, կարծիքներ հայտնեք: Գոհ կլինեմ նաեվ քննադատական մոտեցումներից, առաջարկություններից:

    ԱՐԱՐ 1.

    Ներս են մտնում երկու հոգի՝ տղա, աղջիկ: Զգացվում է, որ օդանավից նոր է իջել աղջիկը: Նա անընհատ խոսում է:
    Նարե- Վայ, օդանավի մեջ սիրտս պիտի ճաքեր: Ուղեկցորդուհիները գոնե սիրուն լինեին...Լավ է, ժամանակին իջավ,թե չէ քույրիկիդ կարոտ պիտի մնայիր: Վայ , ինչքան տարբեր դեմքեր , ու բոլորքն էլ քնած,կիսաքնած,ասանք դեմ քով...
    Նարեկ.- Չէ, դու կյանքում չես փոխվի : Ինձ նայիր, մի հատ խորը շունչ...
    Նարե.- Օֆ, սկսեցի՞ր...Ասեմ` դու էլ չես փոխվել, չէ մի քիչ փոխվել ես, էս շրթունքիդ վրայի աղվամազն ավելացել է, եթե չլիներ, բոլորը քեզ աղջիկ պիտի կարծեին...էս ինչ սիրուն պարտեզ է... Եկ մի քիչ նստենք, հոգիս խաղաղվի, Հայաստանս զգամ,- կասեր մեծ հայրիկը...
    Նարեկ- Տանն սպասում են...
    Նարե- Բա , պիտի սպասեն, ինձ նման գեղեցիկ ունեն.../Նստում է/: Օֆֆֆ...
    Նարեկ-/ Մեկուսի/: Ափսոս, որ տեսքդ ու խելքեդ իրարից շաատ հեռու են...
    Նարե- Վայ, նստիր, կանգնել ես, որ ի՞նչ....
    /Տղան նստում է/:
    Նարե- Լսիր, մեծ հայրիկը մի ցուցակ է տվել, որ ինձ պիտի տանես, անպայման: Չսկսես, կոֆերանս, Գիտաժողով, դիսերտացիա, եսիմ ինչ... Չտանես, գիտես՝ մի հատ զանգ....Այսինքն՝ իմ ուզած տեղերը որ տանես, չտարածներիդ մասին կլռեմ...
    Նարեկ- Ուզած տե՞ղ... Հա... քլաբ, լողավազան,բոլինգ
    Նարե-իիիի, չէ, թույնդ տեղն է... Չէ հիմա ասեմ՝ ուր եմ ուզում... Անպայ-ման... Ուզում եմ Կոմիտասին այցելել...
    Նարեկ- Երեվի թանգարան... Թե չէ Կոմիտասը վաղուց...
    Նարե–Օ, մայ գադ, գիտեմ: Բայց ինձ համար նա միշտ կենդանի է: Խորհուրդ կտամ՝ դու էլ այդպես ընդունես.../Երգում է/:
    Նարեկ.- Սկսվեեեց...
    Նարե- Ի՞նչ,
    Նարեկ- Ոչինչ, ասում եմ՝ լավ ես երգում...
    Նարե- Հա, սիրում եմ: Իսկ դու չե՞ս սիրում երաժշտություն:
    Նարեկ- Սիրում եմ... Բայց ավելի շատ պոեզիա եմ սիրում...
    Նարե.- էէէ: Բանաստեղծությունն ինչ է.... Նը- նը- նը- նը- նընընը...
    Նարեկ.- Չէէէ, բանաստեղծությունը հոգու երգ է, միայն քոնը, այնպես, ինչպես զգում է էությունդ, արձագանքում է ներսդ, հրճվում է կամ կծկվում թախծից.../Նայում է շուրջը...կանգնում է/...Երկնքեն բեկբեկ թռչող զեփյուռն զգա, առտվան շաղը, իրիկվան բալը.../ Արտասանում է «Նե»-ն.../
    Վարդը գարնայնի
    Թէ կոյսին տիպար
    Այտերուն չ՚ըլլար ՝
    Ո՞վ կ՚յարգէր զ՚անի:

    Թէ չը նմանէր
    Կապոյտն եթերաց
    Կոյսին աչերաց՝
    Երկինք ո՞վ կ՚նայէր :

    Թէ կոյսը չ՚ըլլար
    Սիրուն ու ամբիծ,
    Աստուածն այն երկնից
    Մարդ ո՞ւր կը կարդար:
    Նարե-Օ, մայ գադ...Դուն սիրահարվաաա՞ծ ես, ո՞վ է նա, ինքն է աղվոր, թե ես, դուն բժշկությունը թողել, ոտանավոր կգրե՞ս, նա...
    Նարեկ-Սուուս... Մեկ վայրկյան... Ես սիրահարված չեմ, նա-ն չկա, դուն էս աշխարհի ամենեն աղվորն ես, ես բժշկությունը չեմ թողել, ոտանավոր չէ, բանաստեղծություն գրելու շնորհ էլ չունեմ... Հու՛...
    Նարե-Վայ, ահագին էլ խոսեցիր: Տես, որ ուզում ես , կարում ես....Բայց ասեմ, սիրուն ոտանավոր, էէէ, բանաստեղծություն էր...
    Նարեկ-Հա, սիրուն է, շաատ սիրուն է...Ապա սա լսիր...«Ինծի կսեն»...
    Ինծի կ՛ըսեն — ինչո՞ւ լուռ ես».—
    «Ո՛հ, միթե բառ կամ խոսք ունի՞
    Արշալույսը, որ կը բռընկի,
    Զի անհուն է այն ալ ինձ պես»։

    Ինծի կ՚ըսեն — միշտ տխուր ես».—
    «Ի՞նչպես չըլլամ, մեկիկ մեկիկ
    Թոթափեցան գլխուս աստղիկք…
    Արշալույս մը չ՚անցավ սըսրտես»։

    Ինծի կ՚ըսեն — կրակոտ չ՚ես,
    Լըճակի մը պես ես մեռած,
    Դալկահա՛ր դեմքդ ու հայեցված»։—
    «Ո՜հ, հատակն են իմ փրփուրներս»։
    / Աղջիկը ձեռքը դնում է տղայի ճակատին/... Լա՞վ ես...
    Նարեկ-/Ձեռքը թափ է տալիս, վերցնում է ճամպրուկը/...Գնացինք...
    Նարե- Բա, չասիր՝դու չէ, ով է գրել էդ ...
    Նարեկ.- Իրական հանճարը//Աղջկա դեմքը զարմանք է արտահայտում/ Սկյուտարի սոխակը/նույնը/,Պետրոս Դուրյանը...
    Նարե.- ԱԱ, Ընկերդ է,կծանոթացնե՞ս...Խոստանում եմ ՝ քիչ կխոսիմ...Ընդհանրապե՞ս չխոսիմ...
    Նարեկ- Իսկ աննշան եթե մնա, երկրի մեկ խորշն, հողակույտն իմ,եվ հիշատակս ալ թառամի... եվ հիշաատտակս ալլլ թառամի..Սրա՞նք են պահելու հիշատակդ.../գնում է/ ...
    Նարե.-Տեսնես տանեցիք գիտե՞ն...
    /Շարունակելի/
    Վերջին խմբագրող՝ nairatad: 22.04.2019, 17:34:

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anait61 (05.05.2019), Սյուզ (22.04.2019), Լաուրա Աթանեսյան (13.05.2019), Լիլիթ (09.05.2019), Լիլիթ Աբաջյան (27.04.2019)

  3. #2
    Մոդերատոր Նատաշա Պողոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.01.2019
    Հասցե
    Արցախ, քաղաք Մարտակերտ
    Գրառումներ
    1,014
    Հեղինակության աստիճան
    22531
    Պետրոս Դուրյան

    1. Լճակ, 2. Դրժել, 3. Իմ մահը, 4. Տրտունջք, 5. Իմ ցավը, 6. Իղձ առ Հայաստան
    Կարդում է ԽՍՀՄ և ՀԽՍՀ ժողովրդական արտիստուհի Վարդուհի Վարդերեսյանը:

    https://www.youtube.com/watch?v=vBsS9YsTSqM

  4. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anait61 (05.05.2019), nairatad (28.04.2019), Լիլիթ (09.05.2019), Լիլիթ Աբաջյան (27.04.2019)

  5. #3
    Մոդերատոր Նատաշա Պողոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.01.2019
    Հասցե
    Արցախ, քաղաք Մարտակերտ
    Գրառումներ
    1,014
    Հեղինակության աստիճան
    22531
    Լճակ

    Ինչո՞ւ ապշած ես, լըճա՛կ,
    Ու չեն խայտար քո ալեակք,
    Միթէ հալւոյդ մեջ անձկաւ
    Գեղուհի՞ մը նայեցաւ:

    Եւ կամ միթէ կը զմայլի՞ն
    Ալեակդ երկնի կապոյտին,
    Եւ այն ամպոց լուսափթիթ,
    Որք նմանին փրփուրիդ:

    Մելամաղձոտ լճա՛կ իմ,
    Քեզ հետ ըլլանք մտերիմ,
    Սիրեմ քեզի պէս ես ալ
    Գրաւիլ, լռել ու խոկալ:

    Որքան ունիս դու ալի՝
    Ճակատս այնքան խոկ ունի,
    Որքան ունիս դու փրփուր,
    Սիրտս այնքան խոց ունի բիւր:

    Այլ եթէ գոգդ ալ թափին
    Բոյլքն աստեղաց երկընքին,
    Նըմանիլ չես կրնար դուն
    Հոգւոյս` որ է բոց անհուն:

    Հոդ աստղերը չե՛ն մեռնիր,
    Ծաղիկներն հոդ չե՛ն թոռմիր,
    Ամպերը չե՛ն թրջեր հոդ,
    Երբ խաղաղ էք դու և օդ:

    Լըճա՛կ, դո՛ւ ես թագուհիս,
    Զի թ’հովէ մ’ալ խորշոմիս,
    Դարձեալ խորքիդ մէջ խռով
    Զիս կը պահես դողդղալով:

    Շատերը զիս մերժեցին,
    „Քնար մ’ունի սոսկ“ – ըսին.
    Մին` „դողդոջ է, գոյն չունի“ –
    Միւսն ալ ըսաւ. – „Կը մեռնի՛“:

    Ոչ ոք ըսավ. – „Հե՛ք տղայ,
    Արդեօք ինչո՞ւ կը մըխայ,
    Թերեւս ըլլայ գեղանի,
    Թէ որ սիրեմ, չմեռնի“:

    Ոչ ոք ըսաւ` – „Սա տղին
    Պատռե՛նք սիրտը տրտմագին,
    Նայինք ինչե՛ր գրուած կան…“
    – Հոն հրդեհ կայ, ո՛չ մատեան:

    Հոն կայ մոխի՛ր… յիշատա՛կ…
    Ալեակքդ յուզի՛ն թող, լըճա’կ,
    Զի քու խորքիդ մեջ անձկաւ,
    Յուսահատ մը նայեցաւ…

    Պետրոս Դուրեան (1851- 1871)

  6. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anait61 (05.05.2019), nairatad (25.04.2019), Լիլիթ Աբաջյան (27.04.2019)

  7. #4
    Մոդերատոր Նատաշա Պողոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.01.2019
    Հասցե
    Արցախ, քաղաք Մարտակերտ
    Գրառումներ
    1,014
    Հեղինակության աստիճան
    22531
    10-րդ դասարանում Դուրյան էի անցնում: Իմ հարցին, թե երևակայորեն Դուրյանի գեղեցկուհին լինելու դեպքում աղջիկներն ինչ կանեին, որ երիտասարդ բանաստեղծը չմերժվեր և փրկվեր վաղաժամ մահվան դառը շնչից, նրանք վարանեցին մի պահ, նույնիսկ հրաժարվեցին, թե չեն կարող նման իրավիճակ պատկերացնել:
    Հաջորդ օրը սեղանին դրեցի մի փոքրիկ քանդակազարդ արկղիկ և առաջարկեցի իրենց մտքերը գրել և զետեղել այդտեղ: Երբ այդ թեմայով բաց դաս կազմակերպեցի, ուսուցիչների ու աշակերտների հետաքրքրասեր հայացքների ներքո արկղից հանեցի նրանց գրառումները: Իրենց ցանկությամբ էլ նրանք բարձրաձայն ընթերցեցին: Թերևս մեջբերեմ մի քանիսը:

    «Պատիվ կլիներ ինձ համար լինել Մեծն Դուրյանի բանաստեղծությունների քնարական գեղեցկուհին, լսել բանաստեղծի գեղեցիկ և խորհրդավոր երգերը.
    Բույլ մը նայվածք, փուրնջ մը ժպիտ,
    Քուրա մը խոսք, դյութեց իմ սիրտ...»: /Մ.Հ./

    Օ~, սիրելի՛ս, այդ խոսքերն ինձ են հասցեագրված, դրանք այնքան ռոմանտիկ են և լցված սիրո բույրով ու քնքշանքով: Կուզենայի աշնան ոսկեզօծ գորգի վրայով, իրար ձեռք բռնած, քամու նվագակցությամբ պարեինք մեր սիրո և հիշողության վալսը...»: /Ա.Մ/

    «Երևակայությամբ ես, երկնագույն երկնքի ճերմակ ամպին նստած, հասա խավար սիրո տունը: Մեծ բանաստեղծը գամված էր մահճակալին, լուռ հառաչանքներ էր հղում բոլորին: Նրա դեմքին մթություն էր, բայց երբ տեսավ իր սիրո տիրուհուն, կյանքի լույս բացվեց նրա դեմքին...»: /Ա.Օ/

    «Ես Դուրյանի մոտ էի, նույն սենյակում: Նա արդեն անկողնային վիճակում էր: Ես նստեցի նրա կողքին, նա բռնեց իմ ձեռքը և շշնջաց.» գեղեցիկ կյանք մը ալ կա, սերն է այդ...»: Նա հիանում է իմ վարսերով, իմ խոսքով և, ինչպես ինքն է ասում՝ դյութական հայացքով: Նա համբուրում է ճակատս և ասում. «Ես չեմ ուզիլ մեռնիլ և կփրկվիմ միայն քեզնով»: Այդ խոսքերն ապշեցնում են ինձ, տանում մի ուրիշ աշխարհ: Փորձում եմ փրկել նրան, բայց հոգուս և մարմնիս անհաշտ հակառակությունից սաստիկ ալեկոծվում է իմ ներքնաշխարհը»: /Լ.Հ./

  8. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anait61 (05.05.2019), nairatad (25.04.2019), Լիլիթ (09.05.2019), Լիլիթ Աբաջյան (27.04.2019)

  9. #5
    Սկսնակ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    21.12.2018
    Գրառումներ
    29
    Հեղինակության աստիճան
    0
    ԱՐԱՐ 2-ՐԴ
    Մորաքույր- Նանե ջան, բալես,հյուրերը գնացին, սեղանը հավաքեցինք,վերջացրինք: Հոգնած ես, էդքան ճամփա ես եկել, գնա, գնա, պառկիր...Բայց ոնց որ մի տեսակ ես, հո Նարեկի հետ էլի չեք գզվել...
    Նարե-...Չէ,Չէ, նորմալ է.. / Մի քայլ է գցում, հետո հետ դառնում/: Մորաքույր, Պետրոս Դուրյանն ո՞վ է...
    Մ.- Վայ, »...Դուրյանը ՝ մեր քսանամյա հանճարը... Ապրելու և սիրվելու իրավունքով ծնված բանաստեղծը,որ միայն կյանքի «սև կաթը» ըմպեց, բայց երբեք չդավաճանեց իր քնարին ու վեհ կոչմանը: «զայրացավ», բայց երբեք չանիծեց...
    Երեկո է, բոցավառ է հորիզոն.
    Կառք մը կ՛անցնի դագաղի պես համրընթաց,
    Գեղուհի մը ընկողմանած տրոփե հոն,
    Վերջալույսի աղջի՞կ մէ սա, ո՛վ Աստված.
    Եթե նայի՛,
    Կ՛ըսես - հի՛մա կը մարի։

    Նայիլ կուզե, բայց ա՛վելի կնըվաղի,
    Սիրտը խունկի պես կը մըխա սիրավառ,
    Նե շողերու, բույրերու է թագուհի,
    Խոնջ թիթեռնիկ մոր կը խնդրե ծաղկե թառ.
    Եթե շարժի՛,
    Կըսես - հի՛մա կը թռչի։

    Նե կը վառի, մի՜շտ կը վառի, չը հատնիր
    Տընանկ կընոջ տաճարն վառած ճրագին պես,
    Աստղերու նման գիշեր սիրե՝ փողփողիլ.
    Կրակ մէ փրթած կողեն սիրո բոցագես...
    Թե իսկ մեռնի՛,
    Կ՛ըսես - հի՛մա կը ծընի։
    Արի, արի, անկողինդ պատրաստել եմ...
    Նարե-- Ինչ սիրուն էր; Եկա... /Հետ է դառնում, պահարանից վերցնում է Դուրյանի գիրքը/...

  10. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anait61 (05.05.2019), Լիլիթ (09.05.2019), Լիլիթ Աբաջյան (27.04.2019)

  11. #6
    Սկսնակ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    21.12.2018
    Գրառումներ
    29
    Հեղինակության աստիճան
    0
    Մեջբերում Նատաշա Պողոսյան-ի խոսքերից Նայել գրառումը
    10-րդ դասարանում Դուրյան էի անցնում: Իմ հարցին, թե երևակայորեն Դուրյանի գեղեցկուհին լինելու դեպքում աղջիկներն ինչ կանեին, որ երիտասարդ բանաստեղծը չմերժվեր և փրկվեր վաղաժամ մահվան դառը շնչից, նրանք վարանեցին մի պահ, նույնիսկ հրաժարվեցին, թե չեն կարող նման իրավիճակ պատկերացնել:
    Հաջորդ օրը սեղանին դրեցի մի փոքրիկ քանդակազարդ արկղիկ և առաջարկեցի իրենց մտքերը գրել և զետեղել այդտեղ: Երբ այդ թեմայով բաց դաս կազմակերպեցի, ուսուցիչների ու աշակերտների հետաքրքրասեր հայացքների ներքո արկղից հանեցի նրանց գրառումները: Իրենց ցանկությամբ էլ նրանք բարձրաձայն ընթերցեցին: Թերևս մեջբերեմ մի քանիսը:

    «Պատիվ կլիներ ինձ համար լինել Մեծն Դուրյանի բանաստեղծությունների քնարական գեղեցկուհին, լսել բանաստեղծի գեղեցիկ և խորհրդավոր երգերը.
    Բույլ մը նայվածք, փուրնջ մը ժպիտ,
    Քուրա մը խոսք, դյութեց իմ սիրտ...»: /Մ.Հ./

    Օ~, սիրելի՛ս, այդ խոսքերն ինձ են հասցեագրված, դրանք այնքան ռոմանտիկ են և լցված սիրո բույրով ու քնքշանքով: Կուզենայի աշնան ոսկեզօծ գորգի վրայով, իրար ձեռք բռնած, քամու նվագակցությամբ պարեինք մեր սիրո և հիշողության վալսը...»: /Ա.Մ/

    «Երևակայությամբ ես, երկնագույն երկնքի ճերմակ ամպին նստած, հասա խավար սիրո տունը: Մեծ բանաստեղծը գամված էր մահճակալին, լուռ հառաչանքներ էր հղում բոլորին: Նրա դեմքին մթություն էր, բայց երբ տեսավ իր սիրո տիրուհուն, կյանքի լույս բացվեց նրա դեմքին...»: /Ա.Օ/

    «Ես Դուրյանի մոտ էի, նույն սենյակում: Նա արդեն անկողնային վիճակում էր: Ես նստեցի նրա կողքին, նա բռնեց իմ ձեռքը և շշնջաց.» գեղեցիկ կյանք մը ալ կա, սերն է այդ...»: Նա հիանում է իմ վարսերով, իմ խոսքով և, ինչպես ինքն է ասում՝ դյութական հայացքով: Նա համբուրում է ճակատս և ասում. «Ես չեմ ուզիլ մեռնիլ և կփրկվիմ միայն քեզնով»: Այդ խոսքերն ապշեցնում են ինձ, տանում մի ուրիշ աշխարհ: Փորձում եմ փրկել նրան, բայց հոգուս և մարմնիս անհաշտ հակառակությունից սաստիկ ալեկոծվում է իմ ներքնաշխարհը»: /Լ.Հ./


    Հարգարժա՛ն տիկին Պողոսյան, շնորհակալ եմ գրառման համար: Այո, որքան վառ է ուսուցչի երեւակայությունը, այնքան ստացված ու ստեղծարար է դառնում դասը: Իսկ Գրականության մատուցումը առանց երեւակայության համեշարենք՝ տանուլ է տրված...
    Հ.Գ. Կուզենամ՝ հնարավորության դեպքում մինչեւ վերջ ընթերցեք սցենարը, հետո քննարկենք:

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anait61 (05.05.2019), Լիլիթ Աբաջյան (27.04.2019)

  13. #7
    Մոդերատոր Նատաշա Պողոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.01.2019
    Հասցե
    Արցախ, քաղաք Մարտակերտ
    Գրառումներ
    1,014
    Հեղինակության աստիճան
    22531
    Հետևում եմ այս ներկայացման արարներին, նաև մտորում, որ մի՞թե դասը ուսուցչի համար ստեղծագործություն չէ, թե ով ինչպես կմատուցի այն, նույնիսկ շատ ավելի հագեցված դասի ակնկալիք կա, երբ այն ներկայացման ձևով է իրականացվում, որտեղ աշակերտները տեսանելի են դառնում նաև իրենց շնորհով, ու միշտ էլ այլընտրանքային ուսուցումը շատ ավելի է տպավորվում, քան այն սովորական դասերը: Ու նաև միշտ չէ, որ մենք նման դասեր ենք ուսուցանում՝ դա լինի դերերով թե մեկ այլ տարբերակով, բոլոր դեպքերում գրականությունն ինքը արվեստ է, իսկ երբ զուգահեռվում է մեկ այլ արվեստի ճյուղի, մի նոր հետաքրքրություն է առաջանում աշակերտների մոտ, որն էլ շատ ողջունելի է:

  14. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anait61 (05.05.2019), nairatad (25.04.2019), Լիլիթ (09.05.2019), Լիլիթ Աբաջյան (27.04.2019)

  15. #8
    Սկսնակ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    21.12.2018
    Գրառումներ
    29
    Հեղինակության աստիճան
    0
    ԱՐԱՐ 3-ՐԴ
    /Դատարկ սենյակ է: Նստած է Նարեկը, խոսում է հեռախոսով/:
    Նարեկ.- Ալո, ողջույն: Ի՞նչ կա: Լսի՛ր , տանը մենակ եմ, մարդ չկա: Մերոնք հյուր են գնացել: Հավաքվեք, եկեք մեր տուն, կպարապենք, մի քիչ կզրուցենք...Մի խոսքով....Լսիր, Անիին էլ այնպես արեք՝անպայման գա... Դե, սիրահարվելը որն է.../Կանգնում է/: Սիրու՞մ եմ Անիին:Չգիտեմ: Նրա՞ն եմ սիրում, նրա ներկայությունն եմ սիրում, թե սերն եմ ընդհանրապես սիրում ՝որպես մաքրագործող ու հիացնող հեղուկ...ՈՈնց եմ հասկանում քեզ, իմ պատանության անդավաճան ուղեկից Պետիկ, իմ Պետրոս Դուրյան: Մինչեվ օրս վիճում են. սիրել ես մեկին, թե սերն ես սիրել ...Չէ,ինչ գնով էլ լինի, ես ավարտին եմ հասցնելու քո կյանքի ու գործի ուսումնասիությունը, քո այնքան կարճ ու այնքան ակաղձուն կյանքի, ես չեմ թողնելու,որ դու այդտեղ էլ կրկնես. Խորշմը կար, որ զիս չէր ծաղրե, ան լուռ փոսն էր գերեզմանիս.... Քեզ չպիտի ծաղրեն, քեզնով պիտի հիանան: Թումանյանը սիրում էր կրկնել. «մեծ բանաստեղծը նա է, որի յոթ երգերից մինը լավն է»: դու ոչ միայն մեծ, այլև մեծագույն բանաստեղծ ես:,Քո ընդամենը 38 քերթվածներից յուրաքանչյոււը մեր բանաստեղծության մշտահմա գանձերն են: «Սիրել»-ն ու «Դրժել»-ը, «Լճակ»-ն ու «Տրտունջք»-ը, «Թրքուհին» ու «Հեծեծմո~նք». որը թվեմ..Իսկ առանց «Լճակ»-ի ու «Տրտունջք»-ի կորուստներ կունենար նաև համաշխարհային բանաստեղծությունը...
    /Ներս է մտնում Նարեն/:
    Նարե.- Էլի բանաստեղծւթյու՞ն...
    Նարեկ.-Դուուո՞ւ... Դու տա՞նն ես, չե՞ս գնացել, բա...
    Նանե-Ես չէի ուզում գնալ... Ասացի, որ լավ չեմ զգում, հետո կմիանամ իրենց,իհարկե, չեմ .
    Նարեկ- Թու, պրծում չկա...Լավ կանես, քո սենյակ գնաս: Հիմա ես հյուրեր եմ ունենալու, մեր խոսակցությունը ,հաստատ, քեզ համար հետաքրքիր չի լինի...Մենք պարապելու ենք, քննության ենք, քո բլբլոցները լսելու ժամանակ չու-նենք .../Զանգ: Նարեկը գնում է, Նարեն գնում է բեմի խորքը, աննկատելի նստում /:
    Նարեկ- Եկեք, համեցեք, նստեք, գիրք, թուղթ բերե՞լ եք...
    /Ներս են մտնում մի քանի հոգի՝ ուրախ-զվարթ, նստում են տարբեր տեղեր/
    Հայկ- Թուղթն ու գրիչը չգիտեմ, բայց մի հատ շոմպայն եմ բերել, ըմմմմմ...
    Վարդան- մի-մի բաժակ էլ սուրճ, ու էդ է, էլի...
    Նարեկ- իյա, կարո՞ղ է գիտեք՝ սրճարան եք էկել, սուրճն ով է եփելու...
    /Նարեն դուրս է գալիս/ ;
    Նարե- Ես համեղ սուրճ եմ եփում, ես կեփեմ...
    /Բոլորը զարմացած/
    Հայկ-Էս ո՞վ է...Չե՞ս ծանոթացնի
    Նարեկ- /Շփոթված/Քույրս է...
    Նարե- Նարեկը եղբայրս է, մենք համարյա տարեկից ենք, դե երկու տարին ինչ է... Ես երեկ եմ եկել Նահանգներից
    Նարեկ- Թեյը...
    Նարե- հա, իհարկե..
    Հայկ- /Հետեվից նայելով/
    Բույլ մը նայվածք, փունջ մը ժպիտ,
    Քուրա մը խոսք դյութեց իմ սիրտ։
    Ես ուզեցի լուռ մենանալ,
    Սիրել փըթիթք՝ խորշեր թավուտ,
    Սիրել կայծերն երկնի կապույտ,
    Առտըվան շաղն, իրիկվան բալ,
    Ճակատագրիս սև գիծ կարդալ,
    Խոկալ, սուզիլ, ըզմայլիլ սուտ։
    Հասմիկ- Ո՜հ, խուրձ մը վարս, եդեմ մը շունչ՝
    Շրջազգեստ մը շրջեց իմ շուրջ։
    Ես ուզեցի լոկ ու մինակ
    Սրտակցիլ ջինջ վըտակին հետ,
    Հիշատակի չունի նա հետ,
    Սիրտ մորո մինչ սուզիմ հատակ,
    Գտնեմ զիս հոն տժգույն, հստակ,
    Գաղտնիք մը ունի-այն՝ անթիվ վետ։
    Գեվորգ- Եթեր մը տրոփ սրտի լսեցի,
    Հծծեց.- «կուզե՞ս սիրտ, եկ ինծի»։

    Ես ուզեցի սիրել զեփյուռ,
    Որ երկնքեն թռչի բեկբեկ,
    Նա չը սիրեր խոցել երբեք,
    Հոգի մ'որո գաղտնիքն է բույր,
    Գիտե շոյել երազներ բյուր,
    Երկնի բույրն հուշ կածե առ հեք։
    Անի- Ո՜հ, փունջ մը բոց փըսփըսաց ինձ.
    ― «Կուզե՞ս պաշտել հոգի մ՚անբիծ»։

    Ես ուզեցի քընարով մի
    ՛Լոկ սիրել հոս, հոս դալկահար,
    Պաշտել, գրկել միայն քընար,
    Սիրող էակ ճանչել զանի,
    Ըստ իմ քըմաց լարել աղի,
    Եվ սրտակցիլ սիրողաբար։
    /Վարդան- Նե մոտեցավ հուշիկ, ըսավ.
    ― «Քնարդ է ցուրտ սիրտ, ու սերըդ՝ ցավ»:
    Կեսից կանգնում է, չի հիշում:Ընկերներն օգնում են, չի ստացվում...Արդարանում է/:
    Վարդան- Հա, ինչ, ինչ եք այդպես նայում,Ինչքան ժամանակ է անցել, մոռացել եմ...էնքան բաներ կան հիշելու. ախտորոշումներ, լատիներեն, դե, լիքը կարեվոր գործեր կան,
    Նարեկ- Ու ո՞րն է էդ կարեվոր գործը: Սաունան, թենիսը, ակումբները...
    Վարդան- Սկսվեեեց: Ոչ , ախպերս, դու մոռանում ես, որ ես բժիշկ եմ, բժիշկ: Որ պիտի հիշեմ,որ հիվանդ մարդկանց բուժեմ, ապաքինեմ...
    Նարեկ- Մարդկանց հիվանդ մարմինը ընդամենը...Դու ներսումդ հոգի չունես, ոնց ես մարդկանց հոգեբանությունը հասկանալու ու դարմանելու ցավերը...
    Հայկ- բայց ասեք, որ մեր գործում մարդու հոգեբանությանը հասնելը ամենակարեվորն է ու դժվարը....
    Վարդան- Հա՞ որ , էդ ձեր պաշտելիք բանաստեղծի հոգեբանությունն էր պետք հասկանալ, թե պարզապես թոքախտի բուժումը գիտենալ ու կիրառել... Էդ դեպքում էդ խեղճը էդքան երիտասարդ չէր մեռնի, մենք էլ քո ձեռքն էսքան չէինք տանջվի..
    Անի- Խե՞ղճը... Մի ասա նրան այդպես...Նա ինքն է պատգամում.« «Երբեք մի մտաբերեր, որ ես հուսահատ ու խեղճ եմ, բնա՜վ, բանաստեղծ մը մահվանե չը սոսկար. այն ատեն իրավունք ունեի ցավելու, երբ ամենքն անմահ ըլլային, և ես միայն մահկանացու»
    Նարկ- Փաստորեն բոլորս ենք մահկանացու, ու նա անմահ...
    Նարե-/Սկուտեղը ձեռքին/ Ո՞վ , Դուրյանը...
    Նարեկ- Գնա սենյակդ:
    Հայկ- Բայց ինչու՞ գնա, կնստի մեզ հետ
    Անի- Հա, կշփվենք..
    Վարդան- /Ծաղրաբար/Դուրյանի հետ կծանոթա...
    Նարե- Ես արդեն ծանոթ եմ... Դե ,մի քիչ... Դե, գիշերը կարդացել եմ...
    Նարեկ- Հավատացի՞ք...
    Նարե- ի միջիայլոց ...«Իմ մեծագույն ցավերեն մեկը քույր մը ունեցած չըլլալն է: Քույր մը , այսինքն՝ գութն իսկ, խնամքն իսկ, սփոփանքն իսկ, քույր մը, այսինքն դեռատի մայրիկ մը,ավելի քնքուշ ու խանդավառ,որուն սիրտը ավելի մտերիմ ընդունարան մը կրնա ըլլալ տրտում գաղտնիքներուն, եվ որուն ծոցը մարդ ավելի համարձակորեն կթափե իր արցունքը»...
    Վարդան- Մեկն էլ ավելացավ...
    Անի- Իսկ գուցե ճի՞շտ է Արշակ Չոպանյանը,որ գտնում է, որ կնոջմե այքան զուրկ կյանքով մը ապրող պատանին կուզեր կինը գեթ քրոջ ձեվով իր մոտ ունենալ...
    Գեվորգ- Ի՞նչ, կնոջմե զու՞րկ... չէի ասի...Կնոջմե զուրկը կարո՞ղ էր այսքան իրական,շոշափելի զգալ սերը, պահը,համբույրը...«Ներա հետ.»...
    Համբոյր մ՚առի ներանէ,
    Համբո՜յր մ՚անհուն գորովի,
    Երբ կարմիր շողք մարէին
    Հորիզոնին վերեւի:

    Ձեռքըս տարաւ կուրծին՝ հոն
    Սիրոյ երկին մ՚որոտար .
    Թօշնեցայ գիրկն ես իբրեւ
    Համբոյր մ՚անհուն, դալկահար:

    Նէ զ՚իս իր քով նըստեցուց
    Գորգի վըրայ դալարեայ .
    Հուսկ ճաճանչ մը կ՚պլպլար
    Ներա դիմացը վըրայ:

    Թոթովեցի … դողացի …
    Առի համբոյր անհամար.
    «Խօսի՜նք » ըսաւ — ո՜հ, խօսի՜լ ,
    Հատնիլ է լոկ ինձ համար:

    Աչերու բոցն երբ մարի,
    Դադրի տըրոփն երբ սրտին,
    Լոկ այն ատեն հարկ է որ
    Անզօր շուրթերը խօսին:

    Լըսեց երկինք մեր ջերմ ուխտ,
    Աստղեր սրսկեց ի գորով,
    Բնութիւնն եղաւ պըսակիչ,
    Մեզ պըսակեց աստղերով…:
    Հասմիկ- Անկասկած, կյանքն այնքան պաշտող, սիրով լցված հոգին չէր կարող չունենալ իր Լաուրան,իր կոմսուհի Վորոնցովան, վերջապես հենց իր Պ-ն կամ Ս-ն, որոնք գնալով ավելի թանձր մշուշով են պատվում, դառնում առեղծվածային: Տեսեք՝ ինչ է գրում...
    Ես կը պաշտեմ զ՚իմ Պ…
    Ինձ կը բաւէ իր սրտին
    Մէկ ճառագայթը միայն,
    Եւ մէկ վարդն իր ժըպիտին:

    Ես դողդողամ իր վըրայ,
    Նէ իմ վըրայ գորովի,
    Իսկ թէ մոռնա՜յ զ՚իս օր մը…
    Ա՜հ, այն օրը քա՜ր կտրի…:
    Գեվորգ- Դե, հա: Խոսվում է նաեվ դերասանուհի Թերեզա յանի մասին...
    Անի- Այո, որի անզգույշ՝,,Ինչիս պետքն է, ան կմեռնի,, պատասխանն էլ ծնունդ տվեց այն սրտմաշուկ տողերին.
    Շատերը զիս մերժեցին,
    «Քնար մ՝ունի սոսկ - ըսին.
    Մին՝ «դողդոջ է, գույն չունի-»
    Մյուսն ալ ըսավ - «Կը մեռնի»։

    Ոչ ոք ըսավ - «Հե՜գ տղա,
    Արդյոք ինչո՞ւ կը մըխա,
    Թերեւս ըլլա գեղանի,
    Թե որ սիրեմ չը մեռնի»
    Վարդան/ Բաժակը ձեռքին/
    Ինչո՞ւ ապշած են, լըճա՛կ,
    Ու չեն խայտար քու ալյակք,
    Միթե հայլվույդ մեջ անձկավ[1]
    Գեղուհի մը նայեցավ։

    Եվ կամ միթե կըզմայլի՞ն
    Ալյակքդ երկնի կապույտին,
    Եվ այն ամպոց լուսափթիթ,
    Որք նըմանին փրփուրքիդ։

    Մելամաղձոտ լըճա՛կդ իմ,
    Քեզ հետ ըլլա՛նք մըտերիմ,
    Սիրեմ քեզի պես ես ալ
    Գրավվիլ, լըռել ու խոկալ։

    Որքան ունիս դու ալի
    Ճակատս այնքան խոկ ունի,
    Որքան ունիս դու փրփուր՝
    Սիրտս այնքան խոց ունի բյուր։

    Այլ եթե գոգդ ալ թափին
    Բույլքն աստեղաց երկնքին,
    Նըմանիլ չես կրնար դուն
    Հոգվույս՝ որ է բոց անհուն։

    Հոդ աստղերը չեն մեռնիր,
    Ծաղիկներն հոդ չեն թոռմիր,
    Ամպերը չեն թրջեր հոդ,
    Երբ խաղաղ եք դու և օդ,

    Նարեկ- Այո, Դուրյանի նման նրբազգաց հոգին շնչահեղձ էր լինում անհատի ու հասարակության օտարացումից, դրա համար էր նա մտերմություն ու ջերմություն փնտրում բնության մեջ , եվ վստահ էր...
    Լըճա՛կ, դու ես թագուհիս,
    Զի թ՝հովե մալ խորշոմիս,
    Դարձյալ խորքիդ մեջ խըռով
    Զ՝իս կը պահես դողդղալով...
    Նարե- Ինչ տխուր է... Հասարակությունից օտարված, Աստծուն մերժող....
    Նարեկ- Չասես; Չկա՛ նման բան: Դուրյանը մինչեվ վերջին վայրկյանը հավատացել է Աստծո գոյությանը: Ճիշտ է,մարմնական ու բարոյական ցավերի տակ տարակույսի ու բողոքի վայրկյաններ ունեցել է, ըմբոստացել է, բայց երբեք չի ժխտել:
    Գեվորգ- Էհ, մնաք բարով, Աստված և արև,
    Որ կը պըլպըլաք իմ հոգվույս վերև․․․
    Աստղ մալ ես կերթամ հավելուլ երկնից,
    Աստղերն ի՞նչ են որ եթե ո՛չ անբիծ
    Եվ թշվառ հոգվոց անեծք ողբագին,
    Որ թըռին այրել ճակատն երկնքին.
    Այլ այն Աստուծույն՝ շանթերո՜ւ արմատ՝
    Հավելուն զենքերն ու զարդերն հըրատև։
    Այլ, ո՜հ, ի՞նչ կըսեմ․․․ շանթահարե զիս,
    Աստվա՛ծ, խոկն հըսկա փշրե հյուլեիս,
    Որ ժպըրհի ձգտիլ, սուզիլ խորն երկնի,
    Ելնել աստղերու սանդուղքն ահալի․․․
    Վարդան-Կարծեմ նա , զգալով մոտալուտ մահը, նաեվ հաղորդություն է խնդրել:
    Անի- Այո; Ես Վարդանին պես պիտի չընեմ,- ասել է;- պիտի մասնակցիմ; Ու երբ մի քանի ժամ տեված հաղորդությունից հետո Ենի-Մահալլեի քահանա տեր Հովհաննեսը դուրս է գալիս Պետրոսի սենյակից, Եղիշե վարդապետ Դուրյանին ասում է,,Եղբայրդ այպիսի խոստովանանքմ ըրավ, որ կյանքիս մեջ ատոր նմանը չէի լսած,,...
    Հայկ-Մահվան սպանդմ եմ,կը հավատամ Աստծո, կհավատամ այն հանդրձյալ ապառնիին,ով որ կհավատա, երջանիկ է,-գրում է:
    Դու, որ ճակտիս վարդն և բոցն աչերուս
    Խլեցիր թրթռումս շրթանց, թռիչն հոգվույս,
    Ամպ տըվիր աչացս, հևք տըվիր սրտիս,
    Ըսին մահվան դուռն ինձ պիտի ժպտիս,
    Անշուշտ ինձ կյանք մը կազմած ես ետքի,
    Կյանք մանհուն շողի, բույրի, աղոթքի.
    Իսկ թե կորնչի պիտի իմ հուսկ շունչ
    Հոս մառախուղի մեջ համր անշըշունջ,
    Այժմեն թո՚ղ որ շանթ մ՚ըլլամ դալկահար,
    Պլլըվիմ անվանդ մռնչեմ անդադար,
    Թող անեծք մըլլամ քու կողըդ խըրիմ,
    Թող հորջորջեմ քեզ «Աստված ոխերիմ»։

    Հասմիկ- Ինչքան բազմաշերտ է ,,Տրտունջքը,,: Ինչքան տեսանելի է ապրել ցանկացող երիտասարդի տվայտանքները ․
    Ոհ, կայծ տրվե՛ք ինձ, կայծ տրվե՛ք, ապրի՜մ.
    Ի՜նչ, երազե վերջ գրկել ցուրտ շիրի՜մ․․․
    Այս ճակատագիրն ի՜նչ սև է, Աստվա՛ծ,
    Արդյոք դամբանի մրուրով է գծված․․․
    Ոհ, տըվե՚ք հոգվույս կրակի մի կաթիլ,
    Սիրել կուզեմ դեռ ապրիլ ու ապրիլ․
    Երկնքի աստղե՚ր, հոգվույս մեջ ընկե՛ք,
    Կայծ տըվեք, կյա՛նք՝ ձեր սիրահարին հեք։
    Գեվորգ- Պատմում է իր բարեկամ Պողոս Դելփյանը.«Մահեն ամիս մը առաջ խնդրեց ինձմե գրել իր դամբանականը: Սոսկումով մերժեցի: Բայց պնդեց՝ գրեթե պաղատելով: Իր սեվեռյալ մտածումը որոշ էր . կուզեր, որ մահեն հետո ինքզինքը հիշեն, գոնե լան իր վրա:Եվ Պետրոս ոչ միայն կարդաց այն , այլեվ սրբագրեց..
    Գիշերն միշտ դագաղս, աստղերը՝ ջահեր,
    Լուսինն հար կուլա, խուզարկե վըհեր։
    Կըլլան մարդիկ, որ լացող մը չունին,
    Անոր համար նա դըրավ այդ լուսին․
    Եվ մահամերձն ալ կուզե երկու բան,
    Նախ՝ կյա՜նքը, վերջը՝ լացող մը իր վըրան։
    Նարե-Նախ կյանք, ապա լացողըմ իր վրան... Ինչ տխուր է: Սա նրա վերջին բան-ն, չէ՞, արդեն մահվան մահճում գրված:
    Նարեկ- Ոչ, Նարե, սա գրել է Վարդանի մահից հետո...Դրանից հետո Դուրյանը ապրել է 6 ամիս...
    Նարե-Վարդանի՞...
    Հայկ-Այո, Նարե,Վարդանի... Վարդան Լութֆյան,Տիգրան Ադամյան, Պետրոս Դուրյան. սա մի աննկարագրելի, անբացատրելի սիրո, ներդաշնակության, կապվածության, ընկերության պատմություն է:Երկնային հիվանդությամբ տառապող Վարդանի մահից հետո Դուրյանը գրել է.,,Ասի այն մարդոցմե չէ, ասի լուսո զինվորմ է , ասի տասնեվիններորդ դարի ճառագայթմ է: Միթե կթաղվի ճառագայթը: Ես իրմե հետո իբրեվ մեքենա կապրիմ գրեթե,մտածումներս կարճ են ու մութ...Սիրելիքս բոլոր խույս տվին քովես, Պիտի մեռնիմ ես...
    Հասմիկ- Սարսափելի է: 21-ը չլրացած երիտասարդը զգում է մետալուտ մահվան հեվքը իր դեմքին...
    Նարե-/Կարդում է/1872 հունվարի 21-ին հինգշաբթիե ուրբաթ լուսանալու գիշերը Դուրյան կբռնե հավերժության ճամփան:
    /Բեմի խորքից լսվում է հազի ձայն: Բեմը լուսավորվում է: Դուրյանը պառկած է:
    Դուրյան- Հոս կրակ մը կա, անանկ կրակ մը ,որ չմարի ,մինչեվ որ զիս հատցնե:Սիրտս ցամքած է, չեմ կրնար զգացումներս ուզածիս պես դուրս տալ...
    Արշակ- Ալ դպրոցին Պետրոսը չէր հիմա, իր բնածին զվարթությունը տեղի տված էր անըմբռնելի տառապանքներուն , որոնք չորուցել էին առողջության հետ անոր ծաղիկն ալ՝ ծիծաղը...
    Դուրյան- Վերքիս մոտեցիր, եղբայր իմ, այս ահարկու անդունդին...ուր եք կրակք իմ, մարեցաք:Երեկվընե ի վեր վիճակս վատթարացավ, բայց կաղաչեմ, մի տրտմեք: Ես տրտում ժամերուս աստղերուն կը հառնիմ: Աստծո այդ կրակները զիս փոքր-ինչ կսփոփեն..
    Արշակ- /Մոտալուտ մահեն ավելի իր տխուր կյանքին վրա կխորհեի...Ինք չապրած՝ կմեկնի աշխարհեն.../Բանիմը պետք ունի՞ս , Պետրոս:
    Պետրոս-Ինչ բանի պետք ունենամ...անկողինս միայն ունիմ, զիս անով պիտի տանին...Ախ, հարգս չգիտցան,բայց պիտի փնտռեն զիս... գոնե գրածներս տպեցեք, չմոռցվիմ...Իսկ աննշան եթե մնա երկնի մեր խորշն, հողակույտն իմ, եվ հիշատակս ալ թառամի, ո, այն ատեն ես կմեռնեմ.../Հազ/Աղապա, Դարձուր զիս:/Հայրը կողքի է դարձնում/:Օխ, կարծես արքայություն գացի, եկա...Հարություն, դուն հաճի ես,դուն փրկչին պտտած տեղերը տեսած ես, ես ինքն իսկ Փրկիչը պիտի տեսնեմ.../Հազ/ Կարգվե, եղբայր, ասանք թոմպուլ-թոմպուլ զավակներ ունեցիր, ես էլ երկնքեն ձեր վրա նայեմ, ուրախանամ...Ամենքդ ալ աչքիս աղվոր կերեվաք կոր, շատ աղվոր... Մա՞յր..
    /Տեսնում է արտասվող մորը... Ո՜հ, ներե՛ ինձ, Աստված իմ,
    Մորըս արտոսրը տեսի…:
    /Լռություն/
    Հայր- Պետրո՞ս, ինչու չես խոսիր...
    Դուրյան –Ժամանակ չունիմ ալ...Պիտի պտռեն, պիտի պտռեն զիս...
    Նարե- /կարդում է/-այդ աղետալի գիշերեն 3 օր առաջ երազ մը կտեսնե; 3 քահանաներ կերեվան իրեն, որոնք զինքը հարսնիք կհրավիրեն...հիվանդը տխուր ժպիտով մը կմեկնե այդ հարսանիքը, որ վերը պիտի կատարվի...
    Ա-Կարապն իր վերջի շունչին իրէն ներդանշակավոր ճիչը կարտասանե կըսեն. թող ես ալ կարապին պես անցած ըլլամ աշխարհեն:
    …Ով որ երգ չունի կամ երգել չգիտե, զգալու ներդաշնակության, գեղեցիկին ու սիրունին իտեականը շոշափելու քաղցրությունը չունի:Մարդուն նշանանբանը երգն է. էն Առաջին ձայնը երգն է. բնությունն ամբողջ երգ մ’է. Ահ, գեղեցիկ կյանք մ’ալ կա. սերն է այդ.
    Բ- Լուսինը սեր կը ցողե, ծաղիկը սեր կը բուրե, հողմիկը սեր կը շնչե, թռչունը սեր կը գեղգեղե, տերևը սեր կը սոսափե, առվակը սեր կը մրմնջե, ո~հ, ամեն ինչ սե~ր, սե~ր…Երգել, աղոթել ու սիրել… Ահ, ինչ բանաստեղծական կյանք, ինչ կատարյալ կյանք…
    Գ-…Ափսոս, այո, ահ մ’էր սկիզբս, վախ մ’եղավ վախճանս…
    Դ-արցունքի տեղ դագաղիս վրա երկու խոսք. հառաչանքի տեղ երկու շունչ աղոթք հոգվույս համար. և վշտի տեղ երկու փունջ ծաղիկ գերեզմանիս վրա. ես ալ մեռած չըլլամ պիտի, միշտ դալար ու կենդանի մնամ պիտի…

  16. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anait61 (05.05.2019), Լիլիթ (09.05.2019), Լիլիթ Աբաջյան (27.04.2019)

  17. #9
    Մոդերատոր Նատաշա Պողոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.01.2019
    Հասցե
    Արցախ, քաղաք Մարտակերտ
    Գրառումներ
    1,014
    Հեղինակության աստիճան
    22531
    Մեջբերում nairatad-ի խոսքերից Նայել գրառումը
    ԱՐԱՐ 3-ՐԴ
    /Դատարկ սենյակ է: Նստած է Նարեկը, խոսում է հեռախոսով/:
    ...............................................................................................
    Ա-Կարապն իր վերջի շունչին իրէն ներդանշակավոր ճիչը կարտասանե կըսեն. թող ես ալ կարապին պես անցած ըլլամ աշխարհեն:
    …Ով որ երգ չունի կամ երգել չգիտե, զգալու ներդաշնակության, գեղեցիկին ու սիրունին իտեականը շոշափելու քաղցրությունը չունի:Մարդուն նշանանբանը երգն է. էն Առաջին ձայնը երգն է. բնությունն ամբողջ երգ մ’է. Ահ, գեղեցիկ կյանք մ’ալ կա. սերն է այդ.
    Բ- Լուսինը սեր կը ցողե, ծաղիկը սեր կը բուրե, հողմիկը սեր կը շնչե, թռչունը սեր կը գեղգեղե, տերևը սեր կը սոսափե, առվակը սեր կը մրմնջե, ո~հ, ամեն ինչ սե~ր, սե~ր…Երգել, աղոթել ու սիրել… Ահ, ինչ բանաստեղծական կյանք, ինչ կատարյալ կյանք…
    Գ-…Ափսոս, այո, ահ մ’էր սկիզբս, վախ մ’եղավ վախճանս…
    Դ-արցունքի տեղ դագաղիս վրա երկու խոսք. հառաչանքի տեղ երկու շունչ աղոթք հոգվույս համար. և վշտի տեղ երկու փունջ ծաղիկ գերեզմանիս վրա. ես ալ մեռած չըլլամ պիտի, միշտ դալար ու կենդանի մնամ պիտի…
    Որքա~ն շատ եմ կարդում այս տողերը, այնքան շատ ավելի խորն եմ զգում ամեն անգամ բանաստեղծի կսկիծը: Սիրված երիտասարդ, ով դարերին մնաց իր տաղանդով և ապրած ու չապրած կյանքով: Նաև որքա~ն կցանկանայի այս ներկայացման հանդիսատեսը լինել, որ այնքան բնական հնչեց... Կենդանի շունչ զգացի բոլորի խոսքում:

  18. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anait61 (05.05.2019), nairatad (26.04.2019), Լիլիթ Աբաջյան (27.04.2019)

  19. #10
    Սկսնակ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    21.12.2018
    Գրառումներ
    29
    Հեղինակության աստիճան
    0
    ԱՐԱՐ 4 -ՐԴ
    /Օդանավակայան, ինքնաթիռների ձայներ, մի խումբ երիտասարդներ եկել են Նարեին դիմավորելու...Մեկը վերցնում է ճամպրուկը:
    1.- Ահ, աս ինչ ծանր է ,Նարե: Ծիրան ու դեղձ չես թողեր, հետդ բերել՞ ես Հայաստանից...
    2.-Բարկօղի լիներ, կումըմ վայելեինք...
    3.- Արարատից հող բերած կլինի...
    Նարե- Երեվակայեք,սխալ եք...Գիրք եմ բերել ձեզի, գիրք.Բոլորիդ հատ-հատ պիտի բաժանեմ... բոլորդ պարտք ունիք կարդալու նրան...
    1.- ու՞մ...
    Նարե- Ում այնքան սիրեցի ,այնքան լացեցի իրեն համար, իր ցավով ցավացի, տառապանքով տառապեցի , իր տենդերը, իր տագնապները տարիների միջից հասան ինծի, և կարծես մատներով դիպա նրանց և ականջովս լսեցի..., ինչպես պիտի ուզեի իր ժամանակին հասած լինել ու գտնել իր նվիրական հյուղակի ճամփան ու լսել իրեն...ու ասել, թե ինչպես իր ցավերը կարձագվին և կթրթռան իմ հոգվույս մեջ...
    2-.Տեսակմը խենթացել է..
    Նարե- Խենթացել եմ հանճարին ի մոտո ճանաչելուց: Գալ տարի միասին պիտի գնանք Հայաստան, գնանք ու խոնարհվինք ու նրա տառապած շիրմի մոտ բարձրաձայն կարդանք սիրուց,վշտից, աղոթքից, երգից ծնված ու արցունքով ներծծված տողերը... Վսահ եմ՝ նա վերեվում պիտի լսե, լսե ու խաղաղվի...հիշատակը չի թառամել...Ինքը անմահ է, ինքը մեր հայ գրականության Վահագնը, մե իրական հանճարը...Դուք էլ, դուք էլ կարդացեք, բարձրաձայն կարդացեք, երկիրնք նայեք ու կարդացեք,գոց կարդացեք ու հավատացեք՝ նա սպասում է , նա լսումէ, այս է նրա կարճուկ կյանքի ու տիեզերքի միակ կամուրջը...Այս նաեվ մեր պարտքն է, հոգու պարտքը...
    Դահլիճում կարդում են բաժանված տողերը...


    Այլ սակայն այնքան սիրած, այնքան լացած եմ իրեն համար, իմ երիտասարդությանս առաջին տարիներուն Այլ սակայն այնքան սիրած, այնքան լացած եմ իրեն համար, իմ երիտասարդությանս առաջին տարիներուն իր ցավովը ցաված, տառապանքովը տառապած եմ երկարորեն, իր տենդերը, իր տագնապները տարիներու միջեն եկած հասած են ինծի, և կարծես մատներով դիպած եմ անոնց և ականջովս լսած, ինչպես պիտի ուզեի իր ժամանակին հասած ըլլալ ու գտնել իր նվիրական հյուղակին ճամփան ու լսել իրեն, թե ինչպես իր ցավերը կարձագվին և կթրթռան իմ հոգվույս մեջ...


    Հույզով մեռավ ան,հուշքով կապրի դեռ,Ծառերի նման, որ թարմ ու դալար,
    Իր գերեզմանին կելլեն քովն ի վեր: Հիացքներ կերթան իրեն հետեվեն:
    Եվ իր հուշքերն ալ հավետ անմոլար Ու միշտ ոգեվոր ՝դեռ պիտի տեվեն...


    Նա է մեր նոր քնարերգության առաջին մեծը և միշտ էլ կմնա վերջինի կողքին, որովհետև նա չի հնանում, ինչպես չեն հնանում ժպիտն ու հառաչը, ծիծաղն ու հեծկլտոցը։
    Պարույր Սևակ

    Դուրյանի աշխարհում լճակ կա, և ի՜նչ լճակ։ Եթե մի չար հրաշքով գոլորշիանան աշխարհի բոլոր լճակները՝ Դուրյանի «Լճակով» կարելի է վերստեղծել դրանք։ Նա մեզ, իր օրինակով, մտերմացրեց այդ «մելամաղձոտ» լճակին, ինչպես նաև սովորեցրեց «գրավիլ, լռել ու խոկալ»։
    Պարույր Սևակ

    Սա աշխարհ չպատկերեց։ Եվ աշխարհ չստեղծեց սա։ Սա բացեց իր աշխարհը, որ իրենից հետո կոչվեց ու կոչվելու է իր անունով՝ դուրյանական։
    Պարույր Սևակ

    Դուրյանն ամենեն պարզը և իր պարզության մեջ զգացման ամենեն վեհ բարձրությանը հասնող, բուն ժողովրդային հանճարն է ըստ իս։
    Գրիգոր Զոհրապ

    Ապրելու և սիրվելու իրավունքով ծնված բանաստեղծը միայն կյանքի «սև կաթը» ըմպեց, բայց երբեք չդավաճանեց իր քնարն ու վեհ կոչմանը։ Իր մեծ նախորդ Սայաթ-Նովայի նման «զայրացավ», բայց երբեք չանիծեց։
    Հովհաննես Թումանյան

    Չեմ գիտեր մեր գրականության մեջ բանաստեղծություն մը անհատական կյանքե մը այնչափ ուղղակի բխած, որչափ Դուրյանինը, և միանգամայն այնչափ ընդհանուր, այնչափ անորոշ, այնչափ կարող մասնավոր եսի մը արտահայտությունն ըլլալե զատ՝ համամարդկային տեսակ մը տիպարի եսին արտահայտությունն ըլլալու։
    Արշակ Չոպանյան

    Ների՛ր ինձ, Պետրոս Դուրյան, ների՛ր, որ անցա շիրիմիդ կողքով, բայց չխոնարհվեցի քո հողին, մի ծաղիկ անգամ չդրի։ Ների՛ր ինձ, գուցե մի օր կլինի նաև գերեզմաննների հայրենադարձություն. դու տուն կգաս, և մենք քեզ կբերենք Հայաստանի բոլոր մեխակները։
    Վարդգես Պետրոսյան

    Դուրյանի շատ երգերը ձևի տեսակներից էլ հասնում են մեծ կատարելության։ Առանձնապես նրբին ձևով էր կարողանում պոետը կառուցել բանաստեղծական տունը։
    Վալերի Բրյուսով

    Պատանի Դուրյանը մնում է հայ պոեզիայի պատմության մեջ որպես վառ, հրաշեկ շտրիխ։ Ի թիվս մյուս, ավելի հանդարտ բանաստեղծների՝ նա ցույց տվեց, թե ինչ է նշանակում ստեղծագործության մեջ ավյունը, անմիջական ապրումների ուժը, որոնք հաճախ ոչ միայն փոխարինում են «դպրոցին», «տեխնիկային», այլև անչափ վեր են բարձրանում դրանցից։
    Վալերի Բրյուսով
    Դուրյանի կարճատև կյանքը մի անդադրում մահ էր։ Եվ աշխարհում շատ քչերին է բախտ վիճակվել իրենց մահը դարձնել անմահություն։ Այդ քչերից մեկը Դուրյանն է։
    Պարույր Սևակ
    Այս երիտասարդը պիտի գերազանցե զիս։
    Մկրտիչ Պեշիկթաշլյան
    Ի դեմս Դուրյանի իտալական ժողովուրդը ծանոթանում է մի փաքրաքանակ ժողովրդի ներկայացուցչի, որն իր ժողովդրի գրության գաղափարներով ավելի քիչ չի ապրում, քան եվրոպական ուզածդ ժողովրդի բանաստեղծը։
    Ալֆերեդո Վիոլանտե
    Ե՛վ համոզմունքներով, և՛ խառնվածքով լինելով ռոմանտիկ՝ Դուրյանը համեմատաբար սակավաթիվ իր տաղերում աղաղակում էր աշխարհին իր կրքոտ սերը դեպի հարազատ ժողովուրդը, հավատն իր իսկ հանդեպ, իր տառապանքները, որոնք ամեն մի մտածող մարդու տառապանքը կարող էին լինել բանաստեղծի շրջապատում, և վերջապես՝ մարտակոչ նետեց աստծուն... որ թեև մի քիչ ռոմանտիկորեն չափազանցված է, սակայն զգացմունքի անկեղծությամբ հափշտակում է հոգին...
    Վալերի Բրյուսով

    Այլ սակայն այնքան սիրած, այնքան լացած եմ իրեն համար, իմ երիտասարդությանս առաջին տարիներուն իր ցավովը ցաված, տառապանքովը տառապած եմ երկարորեն, իր տենդերը, իր տագնապները տարիներու միջեն եկած հասած են ինծի, և կարծես մատներով դիպած եմ անոնց և ականջովս լսած, ինչպես պիտի ուզեի իր ժամանակին հասած ըլլալ ու գտնել իր նվիրական հյուղակին ճամփան ու լսել իրեն, թե ինչպես իր ցավերը կարձագվին և կթրթռան իմ հոգվույս մեջ...
    Զապել Եսայան

    «Իմ ցավը» վեհաշուք ու միանգամայն ցավատանջ ու ձևով կատարյալ պաշտելի հուշակերտ մըն է, անստույգ պալատ մը, զոր կարծես Դուրյան շարադրած է իբրև ցուցակ մը այն մյուս հրաշակերտին, որ է՝ «Իմ մահը»։ «Իմ ցավը» տաղին մեջ կմիանան Դուրյանի քնարին բոլոր լարերը, սիրո կարոտ ու կյանքի այդ արևեն զուրկ մնացած իր սրտի հառաչը, աղքատության որդեն կրծված իր թշվառ կյանքին մռայլ տեսիլը և իր շղթայակապ տարաբախտ հայրենիքին համար իր գորովագին սերը ու անոր ծառայություն մատուցել չկարանալու կսկիծը։
    Ոսկի ճարմանդ մըն է «Իմ ցավը» տաղը:
    Արշակ Չոպանյան

    Քանի առաջացավ կյանքի մեջ, քանի մահվան մոտեցավ, այնքան ավելի սիրեց զայն, ինչու՞, որովհետև ամենեն ավելի անիկա զինքը կհասկանար։
    Արշակ Չոպանյան

    Անգամ մը, արդեն ծանրապես հիվանդ, կհանդիպի գինովի մը, որ անոր դժգույն դեմքը և դանդաղկոտ քայլվածքը տեսնելով՝ կըսե. «Աս ալ երթալոց է»։ Դուրյան այդ խոսքին տպավորության տակ կնստե ու կգրե իր զմայլելի «Լճակը»։
    Արշակ Չոպանյան

    Աանգամ Իսկուտար թատրոնում դերասանուհիների հետ խոսելու միջոցին ներս մտավ պատանի մը՝ երկար հասակով ու երկայն վզով, ուներ երկայն քիթ, գունատ էր։ Մոխրագույն ու շատ մաշված զգեստ էր հագած. թևքին տակ կար տետրակ մը։ Երբ երևաց, դերասանուհիները սկսան ծիծաղ՝ ըսելով. «Բա՛, Թերեզա՛, քուկինդ եկավ»։ Իսկ Թերեզան պատասխանեց. «Այնքան գունատ է, որ ինձ պետք չէ, շուտով կմեռնի»
    Ազնիվ Հրաչյա

    Դուրյանի տրտունջը հայ հոգու տրտունջն է, որի հնչյունները, սակայն, հայ իրականությունից ծնվելով ու պոկվելով այդ իրականությունից, իրենց արձագանքն են թողնում համամարդկային ոլորտներում:
    Վահագն Դավթյան

    Հավատանք, որ առանց ցավի կհամաձայնի «ցամքիլ ծաղիկ հասակի մեջ» այդ երիտասարդը, որ հիվանդության մահճում, մարդկանց ստվերից վախեցած՝ այնքան հուժկու հայտնեց իր «Տրտունջը», այնքան խրոխտաց յուր աստծու դեմ...
    Մի տեղ ասում է՝ ցավ չէ ինձ համար, թե զրկվիմ սերից ու կյանքից, մյուս տեղ սիրո և կյանքի համար ծառս է լինում աստծո դեմ:
    Եվ երկուսն էլ ճշմարիտ են. վկան են մահը ու սերը, երկուսն էլ անկեղծ են. վկա է նրանց միջի ոգևորության հուրը:
    Հովհաննես Թումանյան

    Այստեղ պետք է ներսը նայել։ Մի ծանր հոգեկան կռիվ կա, մի դրամա կա բանստեղծի հոգում։ Այնտեղ կռվում, մրցում են զգայուն բանաստեղծն ու հայրենասեր քաղաքացին։ Երկու տարբեր զգացումներ հոշոտում են բանաստեղծի սիրտը. մի երևակայութուն է առաջ գալի, և նա այս էլ ասում է, այն էլ։
    Հովհաննես Թումանյան

  20. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anait61 (05.05.2019), Լիլիթ (09.05.2019), Լիլիթ Աբաջյան (27.04.2019)

+ Կատարել գրառում
Էջ 1 5-ից 123 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •