+ Կատարել գրառում
Էջ 6 7-ից ԱռաջինԱռաջին ... 4567 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 51 համարից մինչև 60 համարի արդյունքները՝ ընդհանուր 63 հատից

Թեմա: Պետրոս Դուրյանի կյանքի եվ ստեղծագործության ուսուցանումը այլընտրանքային տարբերակով:

  1. #51
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    15.02.2018
    Գրառումներ
    178
    Հեղինակության աստիճան
    3307
    Дурян начал писать совсем юным и за свою короткую жизнь успел создать ряд драматических произведений и несколько десятков стихотворений, которые составляют одну из самых блестящих страниц армянской классической литературы. Дуряну было пятнадцать лет, когда он написал своё первое драматическое произведение «Роза и лилия», сентиментально-романтическую мелодраму, в которой воспевается нежная возвышенная любовь.

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    nairatad (05.06.2019), Nelli Antonyan (12.06.2019), Լաուրա Աթանեսյան (03.06.2019), Մարինա Խոցանյան (25.06.2019)

  3. #52
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    15.02.2018
    Գրառումներ
    178
    Հեղինակության աստիճան
    3307
    В последующие годы он создаёт историко-романтические драмы «Чёрные земли», «Вторжение персов в Армению», «Падение Аршакидов». Дурян полностью освободил историческую драму от элементов классицизма, всецело подчинив её поэтике романтизма. Он изменил традиционное восприятие истории, провозгласил принцип свободной интерпретации исторического материала, ввёл в драму картины быта, личных взаимоотношений людей.

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Nelli Antonyan (12.06.2019), Մարինա Խոցանյան (25.06.2019)

  5. #53
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    15.02.2018
    Գրառումներ
    178
    Հեղինակության աստիճան
    3307
    Герой Дуряна не царь и не князь, а человек из народа. Философию народной жизни поэт противопоставляет жизни царских дворцов. Тайну счастья и истинное благородство он видит в нравственной чистоте крестьянской лачуги. «... Что такое корона? Летящая звезда. А что такое пурпурный цвет? Обагрённый кровью народа кусок савана, который опять-таки латает народ. Что такое царь? Высохший череп с короной, , наносящий удары в темноте». «И есть ли на свете корона, которая не была бы окровавлена?»

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Nelli Antonyan (12.06.2019), Մարինա Խոցանյան (25.06.2019)

  7. #54
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    21.12.2018
    Գրառումներ
    31
    Հեղինակության աստիճան
    0
    Պետրոս Դուրյանի իսկական ազգանունը եղել է Զըմպայան, սակայն նա թարգմանել է «զըմպա»-ն և ազգանունը դարձրել Դուրյան։

    Ազգանվան ծագում
    Ենիչեր մը օր մը մտավ դետեիս (պապ) խանութը և մինչ նա զըմպայով (դուր) երկաթ ծակելու զբաղած է եղեր, կը հարցներ, թե ինչ կըսեին այն գործիքին, որով երկաթ կը ծակվի։ Դետես՝ Սարգիս, կը պատասխանե. «Զմպա, Զմպա, Զմպա» բառերը կրկնելով խանութեն կը մեկնի ենիչերին, և այդ բառը իբրև մականուն կը մնա դետեիս վրա։
    - Պետրոս Դուրյան

    Զմպայան էին գրվում նաև Սարգսի զավակները, մինչև որ Պետրոսը ճեմարանական բառարանում գտավ զմպա բառի հայերենը՝ տոհմական ազգանունը փոխելով Դուրյանի:

    Կենսագրություն
    Ծնվել է 1851 թվականի մայիսի 20-ին Կոստանդնոպոլսի Սկյուտար շրջանի Նոր թաղում (Ենի մահալե), երկաթագործի ընտանիքում[2]։ Մանկության և պատանեկության տարիներն անցել են բավականին աղքատ պայմաններում։

    Aquote1.png Երբ մանուկ էի, խաղալիք չունենալով՝ մորս գուլպա հյուսած ատեն կծիկովրը կխաղայի, երբ խելահաս եղա՝ բազմոցին տեղ տախտակամածին վրա փռած հին գորգի մը վրա կնստեի, երբ պատանի եղա շատ անգամ արցունքս մորմես ծածկելով կուտեի ցամաք հացը»
    - Պետրոս Դուրյան

    1857 թվականին`6 տարեկան հասակում Դուրյանը դարձել է Սկյուտարի ճեմարանի ձրիավարժ աշակերտ։ Ճեմարանում ուսումնառության առաջին տարիներին աչքի չի ընկել առաջադիմությամբ։ Նա կանոնավոր հաճախում էր դասերին, բարեխղճորեն կատարում հանձնարարությունները։ Ճեմարանն ավարտեց գերազանց և նվեր ստացավ Լամարթինի մի հատորը, որից հետո միանգամից փոխադրվեց Զ կարգ, ուր դարձավ ավագ եղբոր՝ Հարությունի դասակիցը։ Այդ դպրոցում որպես ուսուցիչ պաշտոնավարել է հայ մեծանուն երգիծաբան Հակոբ Պարոնյանը, որն անչափ սիրել է Դուրյանին և խոր ազդեցություն թողել նրա վրա։ Դուրյանի աշակերտակիցները լավ էին սովորում։ Վարդան Լյութվյանը կատարելապես տիրապետում էր ֆրանսերենին, Տիգրան Ադամյանն աչքի էր ընկնում թուրքերենի իմացությամբ, Մարտիկ Պողիկյանը ուժեղ էր թվաբանությունից, Խաչիկ Ուղուրիկյանը ուներ քերականագետի հակումներ։ Մինչդեռ Պետրոսը հռչակված էր որպես դասարանի առաջին չարաճճին ու կատակաբանը, նա վարպետորեն կարողանում էր տնազել թե՛ ընկերներին, թե՛ ուսուցիչներին։ Առավոտյան պարապմունքների ավարտից հետո ունևոր աշակերտների նման ճաշարան գնալու փոխարեն՝ երիտասարդ Պետրոսը մշտապես փակվել է դասասենյակում, հանում նախապես հետը վերցրած որևէ գիրք և կարդում էր ու գրում[3]։ Նույնը անում էր նաև տանը։ Ճեմարանական Դուրյանի գրական հետաքրքրությունները եղել են բազմակողմանի։ Ճեմարանական տարիներին հեղինակել է տաղեր, թատերախաղեր, կատարել թարգմանություններ։

    Սկյուտարի ճեմարանը Դուրյանն ավարտել է 1867 թվականին։ Նյութական անապահով վիճակը վաղ հասակից նրան մտահոգում է կենսական պայմանների բարելավման հոգսերով։ Ճեմարանն ավարտելուց հետո՝ ծնողները նրան տեղավորում են աշխատանքի։ Դուրյանը դառնում է սեղանավոր Մարտիկ աղայի գրագիրը։ Այդ անսովոր պաշտոնում նա ոչ մի եռանդ ցույց չի տվել, առուծախի հաշիվները չեն հետաքրքրել նրան։ Իննամսյա ծառայությունից հետո Դուրյանը թողել է խանութը։ 1868 թվականին նա փորձել է զբաղվել հասարակական գործունեությամբ։ Գաբրիել քահանա Խանճյանի նորաբաց վարժարանում անվճար հայերեն է դասավանդել բարձր դասարանների աշակերտներին։ Պողոս Դելփյանի հետ Սելամիեում հիմնել է ընթերցասիրաց ընկերություն։ Կարիքի մեջ գտնվող ընտանիքին օգնելու համար պատանին փորձում էր հարմար աշխատանք գտնել։ Լինում է դեղագործի աշակերտ, խմբագրատան քարտուղար, տնային ուսուցիչ, դերասան։ Բայց այդ զբաղմունքներից ոչ մեկը նրա սրտով չէր։ Նա շատ էր տանջվում, որ ծնողներին չի կարողանում օգտակար լինել։

    Երիտասարդ Դուրյանը Հակոբ Վարդովյանի «Թատրոն օսմանիեին» առաջարկում է բեմադրել իր «Վարդ և Շուշան» թատերախաղը։ 1869 թվականին Կետիկ Փաշայում առաջին անգամ բեմադրվել է այս ներկայացումը։ Երաժշտության հեղինակը եղել է Տիգրան Չուխաջյանը։ Բեմադրության հաջող ընթացքից հետո, Վարդովյանը և Դուրյանը սկսում են համագործակցել։ Դուրյանը ոչ միայն իր թատերախաղերը գրում էր բացառապես Վարդովյանի թատրոնի համար, այլև հանդես էր գալիս նրա հրապարակային պաշտպանությամբ։ Իր հերթին Վարդովյանը «ջանք ու եռանդ» չէր խնայումդրանք բեմադրելու համար։

    1869 թվականը դարձավ Դուրյանի հրապարակախոսային գործունեության վերելքը։ Դեռևս փետրվարին «Վարդ և Շուշան» ներկայացման հետ Վերգինե Դարադաշյանի արտասանությամբ «Թատրոն օսմանիեի» բեմից հնչել էր նրա «Հիշատակ» խորագրով մի «տաղերգություն», որ դժբախտաբար չի պահպանվել։ Նույն տարվա հոկտեմբերի 2-ին «Օրագիր ծիլն Ավարայրվո» թերթում հրապարակվեց «Ձոն առ Հայրիկն Խրիմյան ազգասեր նորընտիր պատրիարք Կ Պոլսո» բանաստեղծությունը, որ Դուրյանի առաջին տպագիր գործն է։ «Ձոնը» շարժել է ընթերցողների հետաքրքրությունը և «Օրագիրի» խմբագրությունը մի քանի օր անց գրողի մասին տպագրել է կենսագրական ծանոթություն։ Խրիմյանին ձոնված բանաստեղծությունը հավանել է նաև Խորեն Նարպեյը։ Վերջինս իր մոտ է հրավիրել Դուրյանին, զրուցել՝ խոստանալով ոչ միայն աշխատանք գտնել, այլև հրատարակել տաղերը։ Նրա միջնորդությամբ Դուրյանը դարձել է Որդիկ բեյի տնային ուսուցիչը։

    Բայց «սև ճակատագիրըը» շարունակել է հալածել պատանուն։ Որդիկ բեյը կրճատել է նրա ամսական աշխատավարձը, և խորապես վիրավորված Դուրյանը թողել է աշխատանքը։ Այդ առիթով նա իր ընկերոջը գրել է․

    «Հիմակվան գործատերերը կով կուզեն գործածելու և աշխատցնելու, ոչ թե մարդ»

    Կարիքը ստիպում է նրան դառնալ դերասան, ընդունվել Վարդովյանի թատերախումբը։ «Սկյուտարի սոխակ» բեմական գործունեությունը կարճ է տևել։ «Թատրոն օսմանիեի» տնօրեն Հակոբ Վարդովյանը Դուրյանի հետ վատ է վարվում, և նա ստիպված թողնում է թատրոնը։ Դուրյանը նորից մնում է անգործ և ամբողջովին նվիրվում գրական աշխատություններին։

    Aquote1.png «Ինչ որ է, պիտի հանդուրժեմ որչափ որ կարենամ, ստակը չեմ ատեր, բայց գրիչը կսիրեմ, սփոփ մ՝է նա ինձ այս անձուկ կացությանս մեջ...»
    - Պետրոս Դուրյան

    Անապահով տնտեսական վիճակը և անընդհատ աշխատանքը քայքայեցին Դուրյանի առողջությունն ամբողջովին։ 1871 թվականի սկզբին Դուրյանը հիվանդացել է թոքախտով և, 21 տարին լրացած, հեռանում կյանքից։ Պետրոս Դուրյանը մահացել է 1872 թվականի հունվարի 21-ին։

    Հարգս չգիտցան, բայց պիտի փնտրեն զիս։
    Այս խոսքերը Դուրյանն ասել է մահից մեկ օր առաջ, ասել է ու մարգարեացել։

    Ընտանիք
    Ինքնակենսագրականում Դուրյանն ասում է, որ «հայրը օրական հաց ճարող, բայց պատվավոր երկաթագործ մ՚ է»։ Հայրը՝ Աբրահամը, եղել է դարբին։ Սկզբում նրա գործերը վատ չէին գնում։ Քանի դեռ ընտանիքը սակավանդամ էր, նա կարողացավ խնայողություններ անել, գնեց երկհարկանի փայտաշեն մի տուն։ Բայց հիսնական թվականների վերջերից վիճակը փոխվեց։ Եվրոպան Պոլիս էր արտահանում էժան ապրանքներ։ Երկաթագործի պատրաստած իրերը այլևս չէին սպառվում, իսկ ընտանիքը բազմանում էր։ Օրվա հացը ճարելու համար հայրը ստիպված էր սենյակները վարձով տալ։ Հաճախ էլ լինում էր գինետանը՝ օղու բաժակում խեղդելու հոգսերը։ Լինելով խիստ՝ նա նաև անչափ բարի ու ուսումնասեր մարդ էր։ Կրտսեր տղան՝ Եղիշեն, վկայում է.
    Իր աղքատ վիճակին մեջ 70 ղրուշ բառարանի ստակ տվավ։ Կրթություննիս անոր կը պարտինք
    Մայրը՝ Արուսյակը, բարեպաշտ կին էր, ձեռքից վայր չէր դնում ձեռագործը կամ գուլպան։ Նա շատ էր տառապել։ Տակավին օրիորդ, կորցրել էր քույրերին և եղբայրներին, հետագայում՝ երկու աղջկան (2 տարեկան և 6 տարեկան) և երկու տղային։ Պետեկը (այսպես էին անվանում նրան տնեցիները) մոր հետ շատ էր կապված, նրանից գրեթե անբաժան էր։ Նրա հետ եկեղեցի էր գնում, նրա փեշերի տակ թաքնվում, երբ վախենում կամ անծանոթ մարդ էր տեսնում։ Հետագայում «Թատրոն կամ թշվառներ» թատերախաղի մեջ գրեց հետևյալ ինքնակենսագրական տողերը.

    Երբ մանուկ էի, խաղալիք չունենալով՝ մորս գուլպա հյուսած ատեն կծիկովը կը խաղայի, երբ խելահաս եղա՝ բազմոցին տեղ տախտակամածին վրա փռած հին գորգի մը վրա կը նստեի, երբ պատանի եղա՝ շատ-շատ անգամ արցունքս մորմես ծածկելով կուտեի ցամաք հացը։

    Գրական գործունեություն
    Դուրյանի բուն ստեղծագործական կյանքը սկսվել է ճեմարանն ավարտելուց հետո։ Մինչև 1871 թվականին գրողը հիմնականում նվիրվեց թատերգությանը։ Դուրյանը մեծ հետաքրքրությունը է ունեցել դեպի պատմական թեմատիկան։ Պատճառներից մեկն այն է, որ արևմտահայ թատրոնի բեմահարթակ կարող էին բարձրանալ առաջին հերթին պատմական ողբերգությունները։ Դուրյանն իր պատմական թատերախաղերը համարել է «երևակայության հեղեղներուն արտադրած կաթիլներ»։

    Իր ողբերգություններում հեղինակը պաշտպանում է ավանդական մի մտայնություն. նա համոզված է, որ հայ ժողովրդին բաժին ընկած անցյալ ու ներկա աղետների միակ պատճառը անմիաբանությունն ու մատնությունն են։ Բայց դրա հետ միասին գրողի բոլոր պատմական թատերախաղերում առկա են ժողովրդավարական տրամադրություններ։

    Իր ստեղծագործական կյանքի վերջին տարում Դուրյանը ոչ միայն չի գրել նոր ողբերգություններ, այլև կիսատ է թողել «Տիգրան Բ», «Կործանումն Հռովմա» և «Շահատակությունք հայոց» թատերախաղերը, որոնք Դուրյանը ձեռնարկել է 1870 թվականին։ Կիսատ թողնելու հիմնական պատճառն այն է, որ Դուրյանին այլևս չեն հետաքրքրել պատմահայրենասիրական ողբերգությունները։

    Նոր թատրերգության խնդիրները Դուրյանն արծարծել է «Թատրոն կամ Թշվառների» «Հառաջաբանում», որ ըստ ամենայնի գրական ուշագրավ վավերաթուղթ է, ինչպես նաև բուն թատերախաղում՝ մի քանի երկրորդական գործող անձանց միջոցով։ Նա խոստովանում է, որ իր «Ժամանակակից թատերախաղը» «դժվարին» և «հանդուգն» մի ձեռնարկում է, որ նպատակ ունի դրանով «օրինակ ըլլալ ուրիշ թատերագրաց, որ ավելի արդի ընտանե կան անցքերը պարունակող բարոյալից թատերախաղեր հորինելու աշխատին, որով ավելի օգուտ կրնան ընծայել հայ հասարակության, քան թե ազգային հին դյուցազնությունը ողբերգությանց վերածելով»։

    Գրել է բանաստեղծություններ, դրամաներ, զբաղվել է հրապարախոսությամբ (եղել է «Օրագիր ծլին Աւարայրւո» թերթի օգնական խմբագիր), կատարել թարգմանություններ (Վիկտոր Հյուգո՝ «Թագավորը զվարճանում է», Շեքսպիր՝ «Մակբեթ» և այլն)։ 1869 և 1871 թվականներին «Օրագիր ծլին Աւարայրւո», «Մեղու», «Եփրատ», «Մամուլ» պարբերականներում տպագրել է տաղեր։ Գրական ժառանգության զգալի մասը (երգիծական ոտանավորներ, «Տիգրան Բ», «Կործանումն Հռովմա», «Շահատակությունք Հայոց» ողբերգությունները, թարգմանություններ, բազմաթիվ նամակներ) չեն պահպանվել։

    1871 թվականի սկզբներին երևում են բանաստեղծի մահացու հիվանդության՝ թոքախտի առաջին նշանները։ Սկզբում կյանքով լեցուն պատանին դրան ուշադրություն չէր դարձնում և շարունակում էր ստեղծագործել։ Այդ ժամանակ նա իր բարեկամներին է ուղղել մի երկտող՝ «Մեկ պատառ թուղթերու վրա արցունքոտ տողեր գրեր եմ. անշուշտ բարեկամքս զանոնք պիտի պատվեն և անոնց արև տեսցնեն»։ Նրա լավագույն երգերի մեծ մասը ստեղծվել է հենց նույն թվականի ընթացքում։ «Բանաստեղծ մը մահվանն չը սոսկար,- գրում է նա այղ օրերին,- այն ատեն իրավունք ունեի ցավելու, երբ ամենքն անմահ ըլլային և ես միայն մահկանացու»։

    Բայց որքան էլ բանաստեղծը չսարսափեր մահից, դաժան հիվանդությունը կատարում էր իր սև գործը։ Տարվա վերջին Դուրյանն արդեն գամված էր անկողնուն։ Իսկ հաջորդ 1872 թ. հունվարի 21-ի գիշերը բանաստեղծը կնքում է իր մահկանացուն։ Նրա մահից հետո լույս է տեսնում նրա առաջին գիրքը։

    Թատերախաղեր
    Նոր֊նոր գրական ասպարեզ մտնող Դուրյանին խորապես մտահոգել է հայ թատրոնի վիճակը։ «Թատրոն» հոդվածում (1869 թվական, դեկտեմբեր) նա մերժում է թատրոնը զբոսատեղի դիտելու մտայնությունը։ Պատճառը մատուցելով «Արեվելյան թատրոնին», հոդվածագիրը դժգոհություն էր հայտնում դրանից հետո հանդես եկած «այլևայլ անուններով թատերական խումբերի ու վարչությունների» գործունեությունից, որոնք ի վերջո հանգեցնում են Ալգազարի թատրոնի տխուր իրողությանը։ Նրա համոզմամբ հարկավոր էր ունենալ ազգային թատրոն։ Այդպիսին կարող էր դառնալ ՚Լարդովյանի «Թատրոն օսմանիեն», որն, ըստ հեղինակի, «կաղնիկաղ ընթացք» ունի։ Դուրյանը կոչ է անում ամեն կերպ օգնել ու քաջալերել ազգային թատրոնի վերականգնմանը։

    Դուրյանի թատերախաղերը նպաստել են հայ դրամատուրգիայի զարգացմանը։ Դուրյանը գրել է «Տարագիր Ի Սիպերիա» այլաբանական ողբերգությունը, «Թրքուհին», «Վարդ և Շուշան կամ Հովիվք Մասյաց» (1867 թ.) հովվերգական մելոդրաման, ապա՝ «Սև հողեր կամ Հետին գիշեր Արարատյան» (1868 թ.), «Արտաշես աշխարհակալ» (1869 թ.), «Անկումն Արշակունի հարստության» (1870 թ.), «Ասպատակությունք պարսկաց ի Հայս կամ Ավերումն Անի մայրաքաղաքին Բագրատունյաց» (1870 թ.) պատմական ողբերգությունները։ Անդրադարձել է հայոց պատմության այն անցքերին, երբ ժողովուրդն ազատագրական պայքարի է ելել օտար հրոսակների դեմ։

    Ստեղծագործությունների թեմա
    Նա 19-րդ դարի հայ առաջին գրողն է, որ պատմական անցյալը պատկերելիս արտահայտել է ժողովրդի բողոքն ու ատելությունը թագավորների ու նախարարների հանդեպ։

    Հրաժարվելով պատմահայրենասիրական ողբերգության թեմայից՝ 1871 թվականին գրել է «Թատրոն կամ Թշվառներ» դրաման, Գ.Սունդուկյանից և Հ.Պարոնյանից անկախ հանգել արդիական թեմայի անհրաժեշտության գաղափարին։ Հասարակական կյանքում տեսնելով աղքատացում ու թշվառություն՝ ցույց է տվել դրանց բարոյական–հոգեկան ծանր հետևանքները։

    Նորամուծություններ
    Դուրյանը հայ գրականության մեջ ստեղծել է ռոմանտիկական դրամային բնորոշ նմուշներ, հաղթահարել կլասիցիզմի կապանքներին ու պայմանականությունները։ Նրա դրամաները, բացառությամբ Տարագիր ի Սիպերիա և Թատրոն կամ Թշվառների, հեղինակի կենդանության օրոք բեմադրվել են Թանրոն Օսմանիեում և մեծ հաջողություն ունեցել։ Դուրյանը ժանրի ավանդական սկզբունքների հետևորդը չեղավ։ Նա համարձակորեն օգտվեց ստեղծագործական ազատությունից և էական նորամուծություններ կատարեց պատմական դրամայի գեղարվեստական կառուցվածքում։ Ի տարբերություն կլասիկական դրամայի՝ Դուրյանը չի հերոսականացնում հայոց պատմությունը։ Նրա պատմական դրամաները չեն ավարտվում հաղթանակի ցնծությամբ, նրա սյուժեները վերաբերում են հայոց պատմության ողբերգական իրադարձություններին։

    Դուրյանը հետամուտ էր հայոց դժբախտության պատճառների հայտնաբերմանը և պատմության ճակատագրական հանգամանքների դիտակետից վերլուծում էր վերնախավերի ու պալատական միջավայրում տիրող բարքերը։ Դուրյանի կարծիքով չի կարող միաբան լինել մի ժողովուրդ, որի վերնախավը բարոյազուրկ է ու անձնասեր, քանի որ յուրաքանչյուր ազգի ուժը նրա միասնության մեջ է։ Միությաքմբ և քաջությամբ-միությունը, միությունն է ազգի մը զենքն ու կյանքը... Հայեր, երկնից երեսը հույս չփնտրեք, մեր հույսը թող ըլլա մեր սիրտը և մեր սուրը,- այս է «Սև հողեր» դրամայի գաղափարը։ Դուրյանի համոզմամաբ հայրենիքի հզորությունը ժողովրդի մեջ է, և հայրենասիրության իսկական կրողը ժողովուրդն է՝ հայրենի հող ու ջրի տերը։ Դուրյանը հայրենասիրությունը համարում է սուրբ գաղափար։ Ներկայացնելով հայոց պատմության անկումները՝ Դուրյանը չի հանգում հոռետեսկան եզրակացության։

    Քնարերգություն
    Դուրյանի ընկալմամբ՝ «բնության հանճարը և մարդկության ոգին» ստեղծվում են չորս տարրերից՝ Վսեմը, Բարին, Ճշմարիտը և Գեղեցիկը։ Այս տարրերի միասնության մեջ է բանաստեղծի պոետական իդեալը։

    Դուրյանի ընկալմամբ՝ բնության գեղեցկությունները կրավորական են, բնությունը ձգտում է նմանվել կույսի, ներշնչվում է նրանցից («Նե», «Զնե պաշտեմ» , «Մանիշակ», «Ներա հետ»)։ Նա մերժված սիրո երգիչ է («Հծծյունք», «Սիրել», «Դրժել»), բայց անկարող է ապրել առանց սիրո։

    «Լճակ», «Ի՜նճ կըսեն» բանաստեղծություններում դատապարտել է անտարբեր միջավայրը, բողոքել նրա անմարդկայնության դեմ։ Նրա քնարական հերոսը սիրում է կյանքը, սակայն աշխարհում «անապակ սեր», «ազատ օդ» և ազատություն չգտնելով, փարվում է գերեզմանին։ Մահվան և գերեզմանի գաղափարները Դուրյանի ստեղծագործության մեջ հանդես են գալիս որպես ներկայի դեմ բողոքի կրքոտ ու տառապալի արտահայտություններ («Հեծեծեմումք»)։ Այդ տառապանքը ողբերգական է դառնում նշանավոր «Տրտունջք»–ում։ Բանաստեղծը կարեկցում է բոլոր նրանց, ովքեր «վսեմ երազներ» ունեն, բայց որոնց բաժին էր ընկել «սև ճակատագիրը»։

    Մարդու և կյանքի նկատմամբ ունեցած սերը ստիպում է բանաստեղծին ընդվզել Աստծու դեմ։ Դուրյանը մարդկության համար տենչում էր մի ուրիշ աշխարհ և երազում. «Ա՜հ, երբ պիտի ջնջվի աշխարհիս վրայեն թագը, փառքը և միայն եղբայրությունը իր մանիշակներովը մարդոնց ճակատը պիտի պճնե փոխանակ դափնիի...», «Ե՛րբ տիեզերք համեղբայրության վառարան մը պիտի ըլլա»։

    Դուրյանը վերականգնեց միջնադարյան քնարերգության հետ պատմականորեն խզված կապը, հրաժարվեց կլասիցիզմից և նկարագրությունից։

    Հայրենիքի պատկեր
    Դուրյանից մեզ է հասել 39 բանաստեղծություն, որոնցից 26-ը գրված են 1871 թվականին։ Հայրենասիրական մի քանի երգերում («Վիշտք հայուն», «Իղճք առ Հայաստան»), նկարագրելով Հայաստանի ծանր վիճակը, Դուրյանը փրկության ելքը համարում էր լուսավորությունն ու միաբանությունը, կոչ էր անում դիմել ինքնապաշտպանության («Նոր սև օրեր»)։

    Իրական աշխարհը, ըստ Դուրյանի, բանաստեղծական աշխարհի հակապատկերն է։ Այն ձանձրալի է և չարությամբ անիծված։ Այստեղ ասպարեղ չունեն սերը, գեղեցիկը և աղոթքը։

    Դուրյանի բանաստեղծությունները, որոնց մեծ մասի քնարական հերոսը ինքը՝ հեղինակն է, ունեն հասարակական ու համամարդկային արժեք։

    «Վիշտք հայուն», «Իղձք առ Հայաստան», «Երգ մարտին Վարդանանց», «Նվագ», «Նոր սև օրեր», «Իմ ցավը» բանաստեղծությունները ներծծված են ավերակված հայրենիքի և բռնադատված ժողովրդի ահավոր սարսուռներով։ Բանաստեղծը նույնանում է հայրենիքին և իր ցավը գիտակցում լոկ հայրենիքի գաղափարով։

    Բնության և սիրո պոեզիա
    Բնության և սիրո ներդաշնակության պատկեր է «Ներա հետ» բանաստեղծությունը։

    Սիրո փիլիսոփայությունը Դուրյանի պոեզիայում գեղարվեստական կատարյալ արտահայտություն է գտել «Սիրել» և «Դրժել» բանաստեղծություններում։

    Պետրոս Դուրյանի շիրմաքարը Կոմիտասի անվան պանթեոնում
    Թարգմանություններ
    Նրա բանաստեղծությունները թարգմանվել են ֆրանսերեն, անգլերեն, գերմաներեն, ռուսերեն, իտալերեն, ռումիներեն, բուլղարերեն, հունարեն, հունգարերեն, պարսկերեն, թուրքերեն։

    Հիշատակ
    Պետրոս Դուրյանի անունն է կրում Երևանի Ավան վարչական շրջանի փողոցներից մեկը, Երևանի №28 հիմնական դպրոցը։

    Դուրյանի մասին
    Aquote1.png Ապրելու և սիրվելու իրավունքով ծնված բանաստեղծը միայն կյանքի «սև կաթը» ըմպեց, բայց երբեք չդավաճանեց իր քնարն ու վեհ կոչման։ Իր մեծ նախորդ Սայաթ-Նովայի նման «զայրացավ», բայց երբեք չանիծեց։
    - Հովհաննես Թումանյան
    Դուրյանն ամենեն պարզը և իր պարզության մեջ զգացման ամենեն վեհ բարձրությանը հասնող, բուն ժողովրդային հանճարն է ըստ իս։
    - Գրիգոր Զոհրապ

    Նա է մեր նոր քնարերգության առաջին մեծը և միշտ էլ կմնա վերջինի կողքին, որովհետև նա չի հնանում, ինչպես չեն հնանում ժպիտն ու հառաչը, ծիծաղն ու հեծկլտոցը[5]։
    - Պարույր Սևակ
    Դուրյանի աշխարհում լճակ կա, և ի՜նչ լճակ։ Եթե մի չար հրաշքով գոլորշիանան աշխարհի բոլոր լճակները՝ Դուրյանի «Լճակով» կարելի է վերստեղծել դրանք։ Նա մեզ, իր օրինակով, մտերմացրեց այդ «մելամաղձոտ» լճակին, ինչպես նաև սովորեցրեց «գրավիլ, լռել ու խոկալ»[6]։
    - Պարույր Սևակ

    Մեջբերումներ
    Ստակը չեմ ատեր, բայց գրիչը կը սիրեմ. սփոփում է նա ինձ այս անձուկ կացության մեջ։
    Ես ալ մեռած չըլլամ պիտի, միշտ դալար ու կենդանի մնամ պիտի … Aquote2.png
    Մեկ քանի պատառ թուղթերու վրա արցունքոտ տողեր գրեր եմ. Անշուշտ, բարեկամքս զանտի պատվեն և անոնց արև տեսղնեն պիտի։
    Երիտասարդ ըլլալ և երգե՜լ, ծեր լինել և աղոթե՜լ։ Այս է կյանկը։ Ա՜հ, գեղեցիկ կյանկ մ'ալ կա. Սերն է այդ. Երգե՜լ, աղոթե՜լ ու սիրե՜լ։

    Երկերի մատենագիտություն
    Գրքեր
    Ծանոթագրություններ
    «Հետահայաց»․ Գրական կեղծանունները գուցե և հետաքրքրական են, այնուամենայնիվ, տաղանդի հետ որևէ առնչություն չունեն, Արմենպրես։
    Չոպանյան Արշակ (1967)։ Պետրոս Դուրյանի կյանքն ու գործը։ Երևան։ էջ 226
    Շարուրյան Ա․Ս․ (1972)։ «Պետրոս Դուրյան (Մահվան 100-ամյակի առթիվ)»։ Պատմա-բանասիրական հանդես։ Վերցված է 22․11․2018
    Շարուրյան Ա․Ս․ (1971)։ ։ Երևան: «Բանբեր Երևանի համալսարանի»։ էջ 72
    Զ․ Մ․ Գրիգորյան, Ա․ Ա․ Ղազինյան, «Գրականություն», 1992, «Լույս» հրատարակչություն, էջ 34։
    Զ․ Մ․ Գրիգորյան, Ա․ Ա․ Ղազինյան, «Գրականություն», 1992, «Լույս» հրատարակչություն, էջ 37։
    Գրականություն
    Բարսեղ Էքսերճյան, Ընդարձակ կենսագրություն բարեհիշատակ Պետրոս Դորյանի, Կ. Պոլիս, 1893։
    Արշակ Չոպանյան, Պետրոս Դուրյան, Թիֆլիս, 1894։
    Սիմոն Երեմյան, Պետրոս Դուրյան, քննական ակնարկ իր կյանքին և գործին վրա, Կ. Պոլիս, 1911։
    Սիմոն Հակոբյան, Պետրոս Դուրյան. նրա կյանքն ու երկերը, Վիեննա, 1922։
    Վահրամ Թերզիբաշյան, Պետրոս Դուրյան, Երևան, 1959, 195 էջ։
    Ալբերտ Շարուրյան, Պետրոս Դուրյան, Երևան, 1972։
    Բախշիկ Գրիգորյան, Պետրոս Դուրյան

  8. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Nelli Antonyan (12.06.2019), Լիլիթ Աբաջյան (08.06.2019), Մարինա Խոցանյան (25.06.2019)

  9. #55
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    15.02.2018
    Գրառումներ
    178
    Հեղինակության աստիճան
    3307
    Մեջբերում nairatad-ի խոսքերից Նայել գրառումը

    Острая и социальная критика, противопоставление рабов и господ, разоблачение дворцовых нравов было новым явлением в армянской-художественной литературе. Сорвав созданный в прошлом ореол величия с дворцов, Дурян показывает реальную картину дворцового быта — вырождение нравов, корыстолюбие , интриги, преступления, заговоры. Этим демократическом миропониманием Дурян приближается к Абовяну.
    Самое значительное драматическое произведение Дуряна — «Театр, или Отверженные». «Предлагая сей труд, — пишет он, — я ставил себе особой целью послужить скромным примером для других драматургов к созданию пьес о событиях современной семейной жизни, чем они могут в большей степени послужить армянскому обществу». Следуя Шекспиру, Шиллеру и Гюго, Дурян ввёл в армянскую драматургию новый мир — мир социальной несправедливости, где в суровой борьбе за жизнь и существование гибнет человек.

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Nelli Antonyan (12.06.2019), Մարինա Խոցանյան (25.06.2019)

  11. #56
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    15.02.2018
    Գրառումներ
    178
    Հեղինակության աստիճան
    3307
    Дуряну не посчастливилось испытать романтическую веру его предшественников. Времена надежд и ожиданий прошли, наступила тяжёлая пора реакции.
    Поэзия Дуряна кричала об ,огромной боли» народа, призывала «к оружию против оружия», искала утешение в идеале «любви и единения»; поэт-романтик остался один на один со своей скорбящей родиной и принёс ей в дар свою любовь и свою тоску («Мечта об Армении», «Моя скорбь»). Подобной субъективизации патриотической лирики на знала армянская поэзия.

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

  13. #57
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    15.02.2018
    Գրառումներ
    178
    Հեղինակության աստիճան
    3307
    Поэт готов стать кипарисом и украсить пейзаж родной Армении, быть слезой и опросить родные надгробия, стать пламенем и дать свободу, быть лучиной и пролить свет на его славу, превратиться в кровь и в красное одеть всю родину и даже в могиле петь песни о ней. Его тяжело угнетала мысль о том, что он уходит из жизни , ничего не сделав для родной страны.

    Я не о том скорблю... нет, родине несчастной—
    Все помыслы мои... О ней моя печаль!
    Не в силах ей помочь, томясь тоской напрасной,
    Безвестно умереть, —о, как мне жаль, как жаль!

    (Перевод К. Бальмонта)

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Nelli Antonyan (15.06.2019), Մարինա Խոցանյան (25.06.2019)

  15. #58
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    15.02.2018
    Գրառումներ
    178
    Հեղինակության աստիճան
    3307
    В последний год жизни, прикованный к постели, Дурян создал большую часть своих стихотворений. Его письма этого периода составляют неповторимую картину скорби, полную глубоких психологических переживаний и философских раздумий. Перед призраком смерти Дурян думал о судьбах человечества, делал философские прогнозы, стремился постичь тайну мироздания. Его пылкое воображение проникает в сферы беспредельности, он старается разрешить вопросы современности и останавливается перед ужасающим хаосом противоречий. Поэт видит и тяжело переживает всеобщее страдание, отсутствие высоких идеалов, которые объединили бы человечество. и он мечтает о мире, где жил первобытный «естественный» человек.

  16. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Nelli Antonyan (15.06.2019), Մարինա Խոցանյան (25.06.2019)

  17. #59
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    15.02.2018
    Գրառումներ
    178
    Հեղինակության աստիճան
    3307
    Дурян глубоко переживал свою личную трагедию. Судьба слишком мало времени отпустила ему на жизнь. Казалось, он пришёл в этот мир лишь для того, чтобы «увидеть и почувствовать свою смерть и страдания». тот, у которого были высокие устремления и прекрасные мечты, у кого был гениальный дар, прикован к смертному ложу и должен уйти безвозвратно, унося с собой свои мечты. «...Умереть юным, полным мечтаний, умереть без единой морщины на мраморном челе, не испытав горячего поцелуя на устах, не воспламенив сердце умереть... Грустно это». Но эти слова Дуряна — не слезливые стенания, это трагедия человека, олицетворяющая гибель целого мира со всей его поэтичностью и мудростью. Через своё поэтическое «я» поэт выражал свою поэтическую скорбь и вселенскую несправедливость. как романтически прекрасно его восклицание:«Полюбите мою печаль — она прекрасна!»

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Nelli Antonyan (15.06.2019), Մարինա Խոցանյան (25.06.2019)

  19. #60
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    15.02.2018
    Գրառումներ
    178
    Հեղինակության աստիճան
    3307
    Поэт наполняет мир песней и любовью, завершая ими свой путь борьбы и откровений. «Больше всего на свете полюбив песни, я бы хотел, чтобы и мой последний вздох был песней.
    Девиз человека — песня... Да, есть и прекрасная жизнь — это любовь. «Петь, молиться и любить» — какая это поэтическая жизнь, какая совершенная жизнь... В мире самое великое стремление души — любовь».
    Сложный философский мир Дуряна воплощен в его поэзии. Стихотворения «Любить», «Измена», «Озеро», «Моя смерть, «Ропоты» значительно расширили художественные горизонты армянской лирики и принесли ей мировую славу.

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

+ Կատարել գրառում
Էջ 6 7-ից ԱռաջինԱռաջին ... 4567 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •