+ Կատարել գրառում
Էջ 4 5-ից ԱռաջինԱռաջին ... 2345 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 31 համարից մինչև 40 համարի արդյունքները՝ ընդհանուր 44 հատից

Թեմա: Քաղաքացիական որակների ձևավորման գործընթացը

  1. #31
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    10.04.2019
    Հասցե
    ք. Ալավերդի Բաղրամյան 8/2
    Տարիք
    45
    Գրառումներ
    32
    Հեղինակության աստիճան
    0
    Մեջբերում naira1973-ի խոսքերից Նայել գրառումը
    Տոների և խաղերի ներկայացման միջոցով սովորողների մեջ դաստիարակվում է հարգալից վերաբերմունք աշխատանքային ավանդույթների նկատմամբ: Ազգային ավանդական տոները կարևոր նշանակություն ունեն նաև բարոյական դաստիարակության համար: Ավանդական տոները (Նոր տարին, Վարդավառը և այլն) իրենց արմատներով կապված են հայ ժողովրդի հավատալիքների ու պաշտամունքների հետ: Օրինակ՝Նոր տարվա տոնակատարությունը կապված է ընտանեկան հարաբերությունների բարելավման, ընտանիքում սիրո և հանդուրժողականության մթնոլորտի ստեղծման, կյանքի նորացման գաղափարի հետ:
    Բազմաթիվ ստեղծագործություններ քաղաքացիական գիտելիքներից ու որակներից բացի սովորողին հնարավորություն են տալիս իրեն տարբեր հերոսների տեղում դնելու շնորհիվ մշակել արժեքային այնպիսի որակներ՝ ինչպիսիք են մարդասիրությունը, հարգանքը ուրիշների հանդեպ, ապրումակցելու կարողությունը, գթասրտությունը, հանդուրժողականությունը և այլն:

  2. #32
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    10.04.2019
    Հասցե
    ք. Ալավերդի Բաղրամյան 8/2
    Տարիք
    45
    Գրառումներ
    32
    Հեղինակության աստիճան
    0
    Իր ժողովրդի պատմությունը շարադրելիս Մ. Խորենացին ցուցաբերում է քաղաքացիական բարձր գիտակցություն՝ չսահմանափակվելով միայն իր ապրած ժամանակաշրջանի նկարագրությամբ, այլ ներկայացնում է հայ ժողովրդի պատմությունը՝ նրա ծագումնաբանությունից մինչև իր օրերը: Նա հայրենասեր է, քանի որ ուզում է տեսնել իր հայրենիքը փառավոր, անկախ, իսկ հայրենակիցներին՝ առաքինի, քաղաքակրթված, ապահով ու ազատ: Հայ միջնադարյան գրականությունը հրաշալի օրինակներ ունի,որոնց միջոցով հեղինակները փորձում են ներկայացնել քաղաքացիական այնպիսի վեհ հատկանիշներ,ինչպիսիք են մերձավորի նկատմամբ պատասխանատվությունը,սերը հայրենի հողի և ծնողների նկատմամբ,ազնվության և արդարության համար պայքարը և այլն:
    Վերջին խմբագրող՝ naira1973: 16.05.2019, 12:02:

  3. #33
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2019
    Գրառումներ
    281
    Հեղինակության աստիճան
    7913
    Մեջբերում naira1973-ի խոսքերից Նայել գրառումը
    Բազմաթիվ ստեղծագործություններ քաղաքացիական գիտելիքներից ու որակներից բացի սովորողին հնարավորություն են տալիս իրեն տարբեր հերոսների տեղում դնելու շնորհիվ մշակել արժեքային այնպիսի որակներ՝ ինչպիսիք են մարդասիրությունը, հարգանքը ուրիշների հանդեպ, ապրումակցելու կարողությունը, գթասրտությունը, հանդուրժողականությունը և այլն:
    Օրինակ 6-րդ դասարանում Արտաշեսյան թագավորները ամփոփելիս կիրառում եմ խորանարդում մեթոդը, որի 6նիստերից հատկապես ուշադրություն եմ դարձնում կիրառիր նիստին, այսինքն ինչ կընդօրինակեիր կամ ինչով կուզեիր նմանվել այդ թագավորին: Ստորև ներկայացնում եմ խորանարդում մեթոդի կիրառության օրինակ:

    Նկարագրիր-ներկայացնել թագավորի մասին տեղեկություններ
    Համեմատիր-համեմատել այլ թագավորների հետ
    Զուգորդիր-ուսումնասիրելով նրա գործունեությունը ինչի մասին է ստիպում մտածել
    Վերլուծիր-ինչ արդյունքներ ունեցավ նրա գործունեությունը
    Կիրառիր-ինչ կընդօրինակեիր կամ ինչով կուզեիր նմանվել այդ թագավորին
    Թեր և կողմ փաստարկներ-դրական և բացասական կողմեր

    Աշակերտները հաճախ պատասխանում են,որ կցանկանային Արտաշես Ա-ի նման լինեն բարի, օգնող, Արտավազդ Բ-ի նման հմուտ դիվանագետ /կողմնորոշվող/ և ստողծագործող, Տիգրան Մեծի նման նպատակասլաց և խելացի:
    Իմ կարծիքով հարգելի գործընկերներ այսպես աշակերտների մոտ ձևավորվում է քաղաքացիական որակներ. նպատակասլացություն, հայրենասիրություն, միմյանց օգնելու կարողություններ և այլն:

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    naira1973 (17.05.2019), Զարուհի Մարգարյան (16.05.2019)

  5. #34
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    10.04.2019
    Հասցե
    ք. Ալավերդի Բաղրամյան 8/2
    Տարիք
    45
    Գրառումներ
    32
    Հեղինակության աստիճան
    0
    Մեջբերում Լաուրա Աթանեսյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Օրինակ 6-րդ դասարանում Արտաշեսյան թագավորները ամփոփելիս կիրառում եմ խորանարդում մեթոդը, որի 6նիստերից հատկապես ուշադրություն եմ դարձնում կիրառիր նիստին, այսինքն ինչ կընդօրինակեիր կամ ինչով կուզեիր նմանվել այդ թագավորին: Ստորև ներկայացնում եմ խորանարդում մեթոդի կիրառության օրինակ:

    Նկարագրիր-ներկայացնել թագավորի մասին տեղեկություններ
    Համեմատիր-համեմատել այլ թագավորների հետ
    Զուգորդիր-ուսումնասիրելով նրա գործունեությունը ինչի մասին է ստիպում մտածել
    Վերլուծիր-ինչ արդյունքներ ունեցավ նրա գործունեությունը
    Կիրառիր-ինչ կընդօրինակեիր կամ ինչով կուզեիր նմանվել այդ թագավորին
    Թեր և կողմ փաստարկներ-դրական և բացասական կողմեր

    Աշակերտները հաճախ պատասխանում են,որ կցանկանային Արտաշես Ա-ի նման լինեն բարի, օգնող, Արտավազդ Բ-ի նման հմուտ դիվանագետ /կողմնորոշվող/ և ստողծագործող, Տիգրան Մեծի նման նպատակասլաց և խելացի:
    Իմ կարծիքով հարգելի գործընկերներ այսպես աշակերտների մոտ ձևավորվում է քաղաքացիական որակներ. նպատակասլացություն, հայրենասիրություն, միմյանց օգնելու կարողություններ և այլն:
    Հարգելի Լաուրա ջան,շատ շնորհակալ եմ փորձի փոխանակման համար,ես էլ հաճույքով կկիրառեմ այդ մեթոդը տվյալ դասի ընթացքում:

  6. #35
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    27.12.2017
    Գրառումներ
    61
    Հեղինակության աստիճան
    1601
    Քաղաքացիական որակները ձևավորվում են դեռևս տարրական դասարաններում: Օրինակ Սասունցի Դավիթ թեման ուսումնասիրելիս աշակերտները տեսնում են հերոսի, որն իր հայրենիքի համար պատրաստ է անձնազոհության: Սասունցի Դավթի կերպարով աշակերտների մեջ դաստիարակում ենք այնպիսի քաղաքացիական որակներ ինչպիսիք են՝ նվիրվածություն, բարություն, անձնազոհություն, ընտանիքի արժևորում, սեր իր ժողովրդի հանդեպ:

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    naira1973 (17.05.2019)

  8. #36
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    10.04.2019
    Հասցե
    ք. Ալավերդի Բաղրամյան 8/2
    Տարիք
    45
    Գրառումներ
    32
    Հեղինակության աստիճան
    0
    Հայ միջնադարյան գրականությունը այնպիսի հրաշալի օրինակներ ունի, որոնց միջոցով հեղինակները փորձում են ներկայացնել քաղաքացիական վեհ հատկանիշներ, ինչպիսիք են մերձավորի նկատմամբ պատասխանատվությունը, սերը հայրենի հողի և ծնողների նկատմամբ, ազնվության և արդարության համար պայքարը և այլն: Բազմաթիվ ստեղծագործություններ քաղաքացիական գիտելիքներից ու որակներից բացի սովորողին հնարավորություն են տալիս իրեն տարբեր հերոսների տեղում դնելու շնորհիվ մշակել արժեքային այնպիսի որակներ՝ ինչպիսիք են մարդասիրությունը, հարգանքը ուրիշների հանդեպ, ապրումակցելու կարողությունը, գթասրտությունը, հանդուրժողականությունը և այլն:

  9. #37
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    10.04.2019
    Հասցե
    ք. Ալավերդի Բաղրամյան 8/2
    Տարիք
    45
    Գրառումներ
    32
    Հեղինակության աստիճան
    0
    Քաղաքացիական որակների ձեռքբերման և նոր հասարակություն կառուցելու փորձեր են ներկայացվում մեր հեքիաթներում, որոնք մշակվել են Հ. Թումանյանի, Ղ, Աղայանի և այլ գրողների կողմից: Հ. Թումանյանի հեքիաթները այնքան պարզ ու հասկանալի են, որ յուրաքանչյուր երեխա ոչ միայն հաճույքով ընթերցում է դրանք, այլ նաև դաստիարակվում դրանցով: Օրինակ՝ Քաջ Նազարի կերպարը երեխաներին թվում է ծիծաղելի, սակայն ոչ մի երեխա չի ցանկանում նրան նմանվել անգամ այդպիսի «փայլուն բախտի» արժանանալու պայմանով: Որովհետև վախկոտությունը, ստախոսությունը, ստորաքարշությունը չպետք է ընդօրինակման առարկա դառնան, որքան էլ արդյունքում թագավոր դառնալու հեռանկար սպասվի:

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

  11. #38

    Քաղաքացիական հասարակության նախատիպ կարելի է համարել Հ. Թումանյանի «Ոսկի քաղաքը» հեքիաթը, որտեղ մարդիկ ուրախ են ու երջանիկ, և այդ երջանկության աղբյուրը արդար, ազնիվ աշխատանքն է, արդարամտությունն ու արժանապատվությունը, օրինականությունն ու իրավահավասարությունը: Ընդհանրապես՝ Թումանյանի հեքիաթներում պայքարը լուծվում է բարու, ազնիվի, գեղեցիկի հաղթանակով: Նմանօրինակ հեքիաթները երեխաներին ծանոթացնում են կյանքի լուսավոր ու ստվերոտ կողմերին, միաժամանակ դաստիարակում ազնվություն, սեր, գութ, կարեկցանք դեպի թույլերն ու իրենց նմանները: Թումանյանի հեքիաթների հերոսները, արդար, ազնիվ ու բարի մարդիկ են, որոնք զրպարտվում ու դատապարտվում են չար ու նախանձ պալատականների, հրեշների ու կախարդների կողմից: Մեծ նշանակություն տալով քաղաքացիական դրական նորմերի գործնական յուրացմանը, ինչպես նաև ելնելով սեփական կենսափորձից՝ կարծում եմ, որ անհրաժեշտ է սովորողի ուսումնառությունը կազմակերպել, նրանց գործունեությանհամար ստեղծել այնպիսի պայմաններ, որոնք կօգնեն նրանց իրենց իսկ գործելաձևով հետևելու գրական հերոսների բարոյական դրական օրինակներին:

  12. #39
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    10.04.2019
    Հասցե
    ք. Ալավերդի Բաղրամյան 8/2
    Տարիք
    45
    Գրառումներ
    32
    Հեղինակության աստիճան
    0
    Հանրակրթական ուսումնական հաստատություններում հասարակագիտական առարկաների միջոցով հայրենասիրության դաստիարակումը որպես քաղաքացիական խնդիր պիտի դիտարկել նախ և առաջ այդ առարկաների բովանդակության, չափորոշչային պահանջների և հայեցակարգերի ընդհանրացման ու վերլուծության համատեքստում: Վ Վ. Ն. Ստոլետովն, իր «Երկխոսություններ դաստիարակության մասին » հոդվածի մեջ անդրադառնալով հայրենասիրական դաստիարակությանը, գրում է. «Հայրենիքի նկատմամբ ակտիվ, գործուն սիրո դաստիարակությունը, հայրենասիրական վարքի փորձի ձեռք բերումն ամենից հեշտ տեղի է ունենում հայրենիքի գործերին ու հոգսերին մարդու աստիճանական մասնակցության պրոցեսում »:

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

  14. #40
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    10.04.2019
    Հասցե
    ք. Ալավերդի Բաղրամյան 8/2
    Տարիք
    45
    Գրառումներ
    32
    Հեղինակության աստիճան
    0
    Ինչպես արդեն ասացինք՝ երեխայի քաղաքացիական որակների ձևավորումը իրականացվում է նրա սոցիալականացման գործընթացում: Դժվար է ապացուցել, որ այդ գործընթացը կառավարելի դարձնելով, կարելի է հասնել դրական արդյունքի: Սակայն սովորողների գիտակցության և վարքագծի մեջ «նոր քաղաքացիական որակների» յուրովի ընկալումը կրում է տարասեռ բնույթ, որը կախված է մի շարք գործոններից. այն սոցիալական միջավայրի գաղափարախոսությունից, որտեղ դրանք տարածվում են, տնտեսական և սոցիալական զարգացման օբյեկտիվ գործընթացների բնույթից և այլն:

+ Կատարել գրառում
Էջ 4 5-ից ԱռաջինԱռաջին ... 2345 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •