+ Կատարել գրառում
Էջ 3 5-ից ԱռաջինԱռաջին 12345 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 21 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 44 հատից

Թեմա: Քաղաքացիական որակների ձևավորման գործընթացը

  1. #21
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    10.04.2019
    Հասցե
    ք. Ալավերդի Բաղրամյան 8/2
    Տարիք
    45
    Գրառումներ
    32
    Հեղինակության աստիճան
    0
    Իսկ,ահա 8-րդ դասարանում ազատության, պատասխանատվության, արդարության, և նման այլ թեմաների ներկայացման ժամանակ ես հաճախ եմ անդրադառնում ժողովրդական բանահյուսության անկրկնելի ստեղծագործություններին, որոնց հիմքում դրված է երկրի ազատության, պետականության, թագավորներին հավատարիմ լինելու, հայրենիքին ծառայելու սրբազան գաղափարները:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  3. #22
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    10.04.2019
    Հասցե
    ք. Ալավերդի Բաղրամյան 8/2
    Տարիք
    45
    Գրառումներ
    32
    Հեղինակության աստիճան
    0
    Հարգելի գործընկերներ ակնկալում եմ ձեր ակտիվ քննարկումը:

  4. #23
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2019
    Գրառումներ
    287
    Հեղինակության աստիճան
    8060
    Հարգելի Նաիրա հասրակագիտության նպատակներից է բխում տարբեր վայրերում և տարբեր ժամանակներում մարդկանց անհատական ու խմբային վարքագծի ուսումնասիրությանն առնչվող գիտելիքներին ու հմտություններին առանձնակի ուշադրություն դարձնելը, համալիր գաղափարներն ուսումնասիրել-վերլուծել-հասկանալ և համեմատություններ անցկացնելը, իրազեկված քաղաքացի դաստիարակելը: Նաև շատ կարևոր է հասարակագիտության ժամերին մտածողության զարգացումը, որին ես անդրադառնում եմ իմ էջում:

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    naira1973 (09.05.2019)

  6. #24
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    10.04.2019
    Հասցե
    ք. Ալավերդի Բաղրամյան 8/2
    Տարիք
    45
    Գրառումներ
    32
    Հեղինակության աստիճան
    0
    Մեջբերում Լաուրա Աթանեսյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Նաիրա հասրակագիտության նպատակներից է բխում տարբեր վայրերում և տարբեր ժամանակներում մարդկանց անհատական ու խմբային վարքագծի ուսումնասիրությանն առնչվող գիտելիքներին ու հմտություններին առանձնակի ուշադրություն դարձնելը, համալիր գաղափարներն ուսումնասիրել-վերլուծել-հասկանալ և համեմատություններ անցկացնելը, իրազեկված քաղաքացի դաստիարակելը: Նաև շատ կարևոր է հասարակագիտության ժամերին մտածողության զարգացումը, որին ես անդրադառնում եմ իմ էջում:
    Հարգելի Լաուրա ջան,ես մշտապես հետևում եմ,և կարևորում եմ քո դիրքորոշումները,քանի որ դրանք բխում են անհատ-քաղաքացի արժեհամակարգի կառուցողական մտածելակերպից:

  7. #25
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    10.04.2019
    Հասցե
    ք. Ալավերդի Բաղրամյան 8/2
    Տարիք
    45
    Գրառումներ
    32
    Հեղինակության աստիճան
    0
    Ստեղծագործություններ, որտեղ ժողովուրդը չի հանդուրժում այն առաջնորդներին, ովքեր իրենց սեփական նկրտումները բավարարելու համար դիմում էին խորամանկության, նենգության, դավաճանության՝ դառնալով չարիք հայրենիքի և սեփական ժողովրդի նկատմամբ: Այս առումով հատկանշական է «Հայկ և Բել» վիպերգը, որը ներկայացնում է Հայկի՝ ազատության համար մղվող պայքարը: Հայկը հեռացավ Բելի տիրապետությունից և իր ազատատենչության ոգով իր սերունդներին պարգևեց ազատություն: Մեր ազգային էպոսում՝ «Սասունցի Դավիթ» վիպերգում, որի հերոսները ոչ միայն հայրենասեր և ժողովրդի նվիրյալ զավակներ են, այլ նաև ազնիվ և արդար մարդիկ: Դյուցազնավեպում երևում են ժողովրդավարության սաղմերը: «Հասարակագիտություն–8» դասագրքում սահմանված է. «Ժողովրդավարության դեպքում մարդկանց վարքագծի, նրանց գործունեության վրա ազդելու գլխավոր միջոցը ոչ թե բռնությունն է, այլ ժողովրդի կողմից ընտրված պետական մարմինների կիրառած կառավարումն է, երբ օրենքի առաջ բոլորը հավասար են»:

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  9. #26
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    10.04.2019
    Հասցե
    ք. Ալավերդի Բաղրամյան 8/2
    Տարիք
    45
    Գրառումներ
    32
    Հեղինակության աստիճան
    0
    Ժողովրդավարական պետություններում առաջնորդներն ընտրվում են ազնիվ ու անկաշառ քվեարկությամբ: Դյուցազնավեպի չորս ճյուղերի գլխավոր հերոսները նույնպես ազնիվ ճանապարհով են դառնում առաջնորդներ. ժողովուրդն ընտրում է նրանց՝ երկիրը շենացնող անձնվեր գործը տեսնելով: Ժողովրդասիրական գործի ապացույցներից է, որ Սանասարն ու Բաղդասարը նախ իրենց մոտ ապաստանած աղքատների տներն են կառուցում, հետո՝ իրենց բերդը: Մեծ Մհերը անմիջապես շտապում է Հալեպից եկող ցորենի ճամփան փակող առյուծին սպանելու՝ փրկելով սասունցիներին վերահաս սովից: Երբ հարկահավաք Կոզբադինը Սասունում է հայտնվում, Արտատեր պառավը Դավթին կոչ է անում իրենց ունեցվածքը փրկել Մսրա թագավորից և այլն: «Սասունցի Դավիթ » դյուցազնավեպը՝ որպես հայ ժողովրդի հավաքական մտածողության ու բարոյական արժեքների արտահայտություն, կբարձրացնի ազգային ինքնագիտակցական ոգին: Ստեղծագործությունն արտացոլում է հայ ժողովրդի ազգային բնավորությունը, իմաստությունն ու դարերի ընթացքում ձեռք բերած կենսափորձը, բարքերը, նկարագրում է պատմական իրադարձություններ ու անձանց: Հետևաբար, դյուցազներգությունը պահանջում է բազմակողմանի ուսումնասիրություն՝ բնագիտական, աշխարհագրական, ռազմական, պատմական, կրոնական, հասարակագիտական տեղեկությունները վեր հանելու համար:

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  11. #27
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2019
    Գրառումներ
    287
    Հեղինակության աստիճան
    8060
    Մեջբերում naira1973-ի խոսքերից Նայել գրառումը
    Ստեղծագործություններ, որտեղ ժողովուրդը չի հանդուրժում այն առաջնորդներին, ովքեր իրենց սեփական նկրտումները բավարարելու համար դիմում էին խորամանկության, նենգության, դավաճանության՝ դառնալով չարիք հայրենիքի և սեփական ժողովրդի նկատմամբ: Այս առումով հատկանշական է «Հայկ և Բել» վիպերգը, որը ներկայացնում է Հայկի՝ ազատության համար մղվող պայքարը: Հայկը հեռացավ Բելի տիրապետությունից և իր ազատատենչության ոգով իր սերունդներին պարգևեց ազատություն: Մեր ազգային էպոսում՝ «Սասունցի Դավիթ» վիպերգում, որի հերոսները ոչ միայն հայրենասեր և ժողովրդի նվիրյալ զավակներ են, այլ նաև ազնիվ և արդար մարդիկ: Դյուցազնավեպում երևում են ժողովրդավարության սաղմերը: «Հասարակագիտություն–8» դասագրքում սահմանված է. «Ժողովրդավարության դեպքում մարդկանց վարքագծի, նրանց գործունեության վրա ազդելու գլխավոր միջոցը ոչ թե բռնությունն է, այլ ժողովրդի կողմից ընտրված պետական մարմինների կիրառած կառավարումն է, երբ օրենքի առաջ բոլորը հավասար են»:
    Եթե թերթենք պատմության էջերը, ապա կհանդիպենք բազում այդպիսի օրինակների, երբ հայ ժողովուրդը պայքարել է հանուն ազատության: Այդպիսի օրինակներից է Երվանդ Սակավակյացը, որն ապստամբելով Մարաստանի դեմ անհաջողություն է կրում: Այն հարցին, թե որն էր նրա ապստամբության դրդապատճառը, հայոց արքան հպարտորեն պատասխանում է.<< Ես ազատության էի ձգտում, քանզի լավ էի համարում, որ ինքս ազատ լինեմ և որդիներիս ազատություն թողնեմ>>:

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    naira1973 (11.05.2019)

  13. #28
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    10.04.2019
    Հասցե
    ք. Ալավերդի Բաղրամյան 8/2
    Տարիք
    45
    Գրառումներ
    32
    Հեղինակության աստիճան
    0
    Մեջբերում Լաուրա Աթանեսյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե թերթենք պատմության էջերը, ապա կհանդիպենք բազում այդպիսի օրինակների, երբ հայ ժողովուրդը պայքարել է հանուն ազատության: Այդպիսի օրինակներից է Երվանդ Սակավակյացը, որն ապստամբելով Մարաստանի դեմ անհաջողություն է կրում: Այն հարցին, թե որն էր նրա ապստամբության դրդապատճառը, հայոց արքան հպարտորեն պատասխանում է.<< Ես ազատության էի ձգտում, քանզի լավ էի համարում, որ ինքս ազատ լինեմ և որդիներիս ազատություն թողնեմ>>:
    Ժողովրդավարական պետություններում առաջնորդներն ընտրվում են ազնիվ ու անկաշառ քվեարկությամբ: Դյուցազնավեպի չորս ճյուղերի գլխավոր հերոսները նույնպես ազնիվ ճանապարհով են դառնում առաջնորդներ. ժողովուրդն ընտրում է նրանց՝ երկիրը շենացնող անձնվեր գործը տեսնելով: Ժողովրդասիրական գործի ապացույցներից է, որ Սանասարն ու Բաղդասարը նախ իրենց մոտ ապաստանած աղքատների տներն են կառուցում, հետո՝ իրենց բերդը: Մեծ Մհերը անմիջապես շտապում է Հալեպից եկող ցորենի ճամփան փակող առյուծին սպանելու՝ փրկելով սասունցիներին վերահաս սովից: Երբ հարկահավաք Կոզբադինը Սասունում է հայտնվում, Արտատեր պառավը Դավթին կոչ է անում իրենց ունեցվածքը փրկել Մսրա թագավորից և այլն: «Սասունցի Դավիթ » դյուցազնավեպը՝ որպես հայ ժողովրդի հավաքական մտածողության ու բարոյական արժեքների արտահայտություն, կբարձրացնի ազգային ինքնագիտակցական ոգին: Ահա,այս ոգին է,որ միշտ էլ պայքարում ենք ազատությունը պահելու համար:

  14. #29
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    10.04.2019
    Հասցե
    ք. Ալավերդի Բաղրամյան 8/2
    Տարիք
    45
    Գրառումներ
    32
    Հեղինակության աստիճան
    0
    Ստեղծագործությունն արտացոլում է հայ ժողովրդի ազգային բնավորությունը, իմաստությունն ու դարերի ընթացքում ձեռք բերած կենսափորձը, բարքերը, նկարագրում է պատմական իրադարձություններ ու անձանց: Հետևաբար, դյուցազներգությունը պահանջում է բազմակողմանի ուսումնասիրություն՝ բնագիտական, աշխարհագրական, ռազմական, պատմական, կրոնական, հասարակագիտական տեղեկությունները վեր հանելու համար:
    Ժողովրդական բանահյուսությունը վկայում է, որ հայ ժողովրդին հատուկ է եղել աշխատասիրությունը, որով էլ պիտի դաստիարակվի երեխան: Ժողովրդական տոների և խաղերի մանկավարժական կարևոր կողմն այն է, որ դրանցում առավել արդյունավետությամբ է գործադրվում դաստիարակության բազմապիսի մեթոդները:

  15. #30
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    10.04.2019
    Հասցե
    ք. Ալավերդի Բաղրամյան 8/2
    Տարիք
    45
    Գրառումներ
    32
    Հեղինակության աստիճան
    0
    Տոների և խաղերի ներկայացման միջոցով սովորողների մեջ դաստիարակվում է հարգալից վերաբերմունք աշխատանքային ավանդույթների նկատմամբ: Ազգային ավանդական տոները կարևոր նշանակություն ունեն նաև բարոյական դաստիարակության համար: Ավանդական տոները (Նոր տարին, Վարդավառը և այլն) իրենց արմատներով կապված են հայ ժողովրդի հավատալիքների ու պաշտամունքների հետ: Օրինակ՝Նոր տարվա տոնակատարությունը կապված է ընտանեկան հարաբերությունների բարելավման, ընտանիքում սիրո և հանդուրժողականության մթնոլորտի ստեղծման, կյանքի նորացման գաղափարի հետ:

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


+ Կատարել գրառում
Էջ 3 5-ից ԱռաջինԱռաջին 12345 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •