+ Կատարել գրառում
Էջ 2 5-ից ԱռաջինԱռաջին 1234 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 11 համարից մինչև 20 համարի արդյունքները՝ ընդհանուր 44 հատից

Թեմա: Քաղաքացիական որակների ձևավորման գործընթացը

  1. #11
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    10.04.2019
    Հասցե
    ք. Ալավերդի Բաղրամյան 8/2
    Տարիք
    45
    Գրառումներ
    32
    Հեղինակության աստիճան
    0
    Հետևաբար,միջառարկայական կապերի անհրաժեշտությունը սովորողների մոտ քաղաքացիական որակներ ձևավորելու գործընթացում ներկայացվում է նաև Պետական չափորոշչում, որտեղ ասվում է. «հետևել և պահպանել հասարակական համակեցության կանոնները, տարբեր իրավիճակներում քաղաքացիական բարձր գիտակցություն դրսևորել, կարևորել և արժևորել իր ազգային ինքնությունը, հասկանալ և հարգել ընտանեկան կյանքի արժեքները, խորապես իմանալ և հարգել մարդու հիմնական իրավունքները և քաղաքացիական ազատությունները, պատասխանատվություն ցուցաբերել առօրյա կյանքում, իմանալ, ընդունել և հարգել ուրիշների իրավունքները, լինել մարդասեր, հանդուրժողական վերաբերմունք ունենալ շրջապատի մարդկանց նկատմամբ, հասկանալ մարդկանց կարիքները և նրանց նկատմամբ դրսևորել հարգալից վարք ցուցաբերել ինքնուրույն որոշումներ ընդունելու, իր գործունեությունը պլանավորելու հմտություն, ունենալ մասնագիտական կողմնորոշման կարողություններ և այլն»:

  2. #12
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2019
    Գրառումներ
    301
    Հեղինակության աստիճան
    10119
    Մեջբերում naira1973-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի գործընկերներ ուզում եմ շնորհակալություն հայտնել թեմային անդրադառնալու և արձագանքելու համար:Սա մի հարթակ է,որտեղ բազմազան մտքեր են փոխանակվում:
    Այս առումով՝ «Հասարակագիտություն» առարկան իր տարբեր բաղադրիչների շնորհիվ փորձում է իրականացնել իր հիմնական առաքելությունը՝ ժողովրդավարական հասարակության քաղաքացու դաստիարակությունը, այսինքն՝ սովորողների մեջ դրական քաղաքացիական որակների՝ գիտելիքների, հմտությունների, կարողությունների և արժեքային մոտեցումների ձևավորումը: Սակայն ոչ ամբողջական կլինի, եթե պնդենք, որ միայն «Հասարակագիտություն» առարկայի դասավանդումը բավարար կլինի և հնարավորություն կտա լուծել քաղաքացիական կրթության հիմնախնդիրները:
    Գոյություն ունեն այնպիսի տեսակետներ, թե հասարակագիտության հիմնական նպատակը քաղաքացիության կրթությունն է կամ, ինչպես հաճախ են ասում, քաղաքացու կրթությունը(Շապին, 2003թ) : Քաղաքացու կրթության տարբեր մոտեցումներ կան, որոնք Դինեսոնը և Գրոսը(2002թ) ամփոփ նկարագրում են քաղաքացու կրթության ութ մոտեցումների տեսքով:
    1.Քաղաքացու ձևավորումը որպես համոզում, սոցիալիզացում և կաղապարայնացում:
    2.Քաղաքացու ձևավորումը որպես արդի հիմնախնդիրների և ընթացիկ իրադարձությունների ուսումնասիրություն:
    3.Քաղաքացու ձևավորումը որպես պատմության, քաղաքացիական կրթության, աշխարհագրության և հարակից հասարակական գիտությունների ուսուցում:
    4.Քաղաքացու ձևավորումը որպես քաղաքացիական մասնակցություն և նախաձեռնություն:
    5.Քաղաքացու ձևավորումը որպես գիտական մտածողություն:
    6.Քաղաքացու ձևավորումը որպես օրինապահ գործընթաց:
    7.Քաղաքացու ձևավորումը որպես հումանիստական զարգացում:
    8. Քաղաքացու ձևավորումը որպես համաշխարհային փոխկախվածությանը նախապատրաստվելու գործընթաց:
    Վերջին խմբագրող՝ Լաուրա Աթանեսյան: 30.04.2019, 16:53:

  3. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    naira1973 (01.05.2019)

  4. #13
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    10.04.2019
    Հասցե
    ք. Ալավերդի Բաղրամյան 8/2
    Տարիք
    45
    Գրառումներ
    32
    Հեղինակության աստիճան
    0
    Մեջբերում Լաուրա Աթանեսյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Գոյություն ունեն այնպիսի տեսակետներ, թե հասարակագիտության հիմնական նպատակը քաղաքացիության կրթությունն է կամ, ինչպես հաճախ են ասում, քաղաքացու կրթությունը(Շապին, 2003թ) : Քաղաքացու կրթության տարբեր մոտեցումներ կան, որոնք Դինեսոնը և Գրոսը(2002թ) ամփոփ նկարագրում են քաղաքացու կրթության ութ մոտեցումների տեսքով:
    1.Քաղաքացու ձևավորումը որպես համոզում, սոցիալիզացում և կաղապարայնացում:
    2.Քաղաքացու ձևավորումը որպես արդի հիմնախնդիրների և ընթացիկ իրադարձությունների ուսումնասիրություն:
    3.Քաղաքացու ձևավորումը որպես պատմության, քաղաքացիական կրթության, աշխարհագրության և հարակից հասարակական գիտությունների ուսուցում:
    4.Քաղաքացու ձևավորումը որպես քաղաքացիական մասնակցություն և նախաձեռնություն:
    5.Քաղաքացու ձևավորումը որպես գիտական մտածողություն:
    6.Քաղաքացու ձևավորումը որպես օրինապահ գործընթաց:
    7.Քաղաքացու ձևավորումը որպես հումանիստական զարգացում:
    8. Քաղաքացու ձևավորումը որպես համաշխարհային փոխկախվածությանը նախապատրաստվելու գործընթաց:
    Այո,այս և նման այլ խնդիրներ լուծելուն մեծապես նպաստում են «Գրականություն», «Պատմություն», «Հայոց եկեղեցու պատմություն» և այլ առարկաներին անդրադառնալը: Շատ հաճախ այսօրվա կյանքում առկա հասարակական իրողությունները թվում են մշտական, իսկ տիրապետող բարքերը ՝ բացարձակ, սակայն տարբեր դարաշրջաններում գրված գրական գործերին անդրադառնալով և դրանցում ներկայացված հասարակությունների վարքն ու բարքը տեսնելով, սովորողները հնարավորություն են ստանում ձևավորելու ավելի լայն աշխարհայացք նկատելու հասարակական հարաբերությունների զարգացումը:

  5. #14
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    10.04.2019
    Հասցե
    ք. Ալավերդի Բաղրամյան 8/2
    Տարիք
    45
    Գրառումներ
    32
    Հեղինակության աստիճան
    0

    Քաղաքացիական որակների ձևավորման գործընթացը

    Նման գոյություն ունեցող դատապարտելի ու արատավոր երևույթները կարող են լինել ժամանակավոր, եթե հասարակությունը պայքարի նման երևույթների դեմ: Նման պատմական էքսկուրսներ կարելի է կատարել ուսումնասիրելով կանանց, երեխաների իրավունքները՝ վերլուծելով հասարակական հարաբերությունների մակարդակը քաղաքացիական մի շարք որակների տեսանկյունից:

  6. #15
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2019
    Գրառումներ
    301
    Հեղինակության աստիճան
    10119
    Հարգելի Նաիրա բոլորս էլ գիտակցում ենք, որ քաղաքացիական որակների ձևավորման գործում շատ մեծ է հասարակագիտություն առարկայի դերը: Ելնելով դրանից ցանկանում եմ, որ կարևորենք այդ առարկայի դերը դպրոցում:
    «Հասարակագիտությունը հասարակական գիտությունների և հումանիտար գաղափարների միջառարկայական փոխկապվածությունէ, որի նպատակն է խնդիր լուծելու և որոշումներ կայացնելու փորձ ձեռք բերելու միջոցով ձևավորել հասարակական կարևորագույն խնդիրներին առնչվող քաղաքացիական հմտություններ»:
    Բարթ

  7. #16
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    10.04.2019
    Հասցե
    ք. Ալավերդի Բաղրամյան 8/2
    Տարիք
    45
    Գրառումներ
    32
    Հեղինակության աստիճան
    0
    Մեջբերում Լաուրա Աթանեսյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Նաիրա բոլորս էլ գիտակցում ենք, որ քաղաքացիական որակների ձևավորման գործում շատ մեծ է հասարակագիտություն առարկայի դերը: Ելնելով դրանից ցանկանում եմ, որ կարևորենք այդ առարկայի դերը դպրոցում:
    «Հասարակագիտությունը հասարակական գիտությունների և հումանիտար գաղափարների միջառարկայական փոխկապվածությունէ, որի նպատակն է խնդիր լուծելու և որոշումներ կայացնելու փորձ ձեռք բերելու միջոցով ձևավորել հասարակական կարևորագույն խնդիրներին առնչվող քաղաքացիական հմտություններ»:
    Բարթ
    Հարգելի Լաուրա,կիսում եմ քո դիրքորոշումը,ինչպես նաև,կարևորում եմ միջառարկայական կապը սովորողների մոտ քաղաքացիական որակներ ձևավորելու գործընթացում:

  8. #17
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    10.04.2019
    Հասցե
    ք. Ալավերդի Բաղրամյան 8/2
    Տարիք
    45
    Գրառումներ
    32
    Հեղինակության աստիճան
    0

    Քաղաքացիական որակների ձևավորման գործընթացը

    Օրինակ, մարդու իրավունքների թեման սովորողների հետ քննարկել` կարդալով Արփիար Արփիարյանի «Դատապարտյալը» նովելը: Սովորողները զարմանում են, հասկանալով, որ դատապարտյալը 19-ամյա մի դեռատի կին է, որ հանդգնել է բաժանվել ամուսնուց: Եվ դատապարտվել է, ոչ ավել, ոչ պակաս՝ հասարակությունից մեկուսացման, միայնության, արհամարանքի, որոնց արդյունքում...մահվան, քանի որ փորձ է արել որոնել նոր կյանք: Կարդալով նովելի համապատասխան մասերը և հասկանալով բոլոր հերոսներին առանձին-առանձին, վերլուծելով հասարակությունում տիրող իրավիճակը կնոջ իրավունքների տեսանկյունից, սովորողները կարող են համեմատություններ անել մերօրյա հասարակության հետ՝ գտնելով նմանություններ ու տարբերություններ: Նման ընթերցումների արդյունքում կանանց իրավունքների որոշ գաղափարներ ավելի հիմնարար կերպով կյուրացվեն սովորողների կողմից, քան մարդու իրավունքների հետ կապված տարբեր համաձայնագրերի որոշ հոդվածների թվարկումները(ասվածը չպետք է ընկալել որպես հոդվածներին ծանոթ լինելու նշանակության թերագնահատում):

  9. #18

    Հարգելի Նաիրա ճիշտ եք, պետք է միշտ զուգահեռներ անցկացնենք, անդրադառնանք մարդու իրավունքների զարգացման պատմությանը, որ աշակերտները հասկանան, որ կյանքում ամեն ինչ պատրաստ չի տրվում, դարեր շարունակ պայքարել են, որպեսզի մարդը արժեք ունենա, օժտված լինի իրավունքերով: Այսպիսով զարգացնում ենք նաև աշակերտի մտածողությունը, որը շատ կարևոր է պատմության, հասարակագիտության ժամերին, այդ թեմային ես անդրադառնում եմ և շատ կարևորում: Սակայն ցավով պետք է նկատեմ, որ 21-րդ դարում իմչքան էլ, որ զարգանալով կանայք հավասար իրաունքներ ունեն տղամարդկանց հետ, միևնույն է հայ ժողովրդի մտածելակերպը մնում է դեռևս Ձեր նովեի ներկայացրած ժամանակին համապատասխան: Ցավալին այն է, որ համաձայնագրերում ամրագրված իրավունքները իրականությանը չեն համապատասխնում, որն էլ հակասութուններ է առաջացնում մարդու իրավունքներ թեման ուսումնասիրելիս:

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    naira1973 (05.05.2019)

  11. #19
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    10.04.2019
    Հասցե
    ք. Ալավերդի Բաղրամյան 8/2
    Տարիք
    45
    Գրառումներ
    32
    Հեղինակության աստիճան
    0
    Մեջբերում Լաուրա Աթանեսյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Նաիրա ճիշտ եք, պետք է միշտ զուգահեռներ անցկացնենք, անդրադառնանք մարդու իրավունքների զարգացման պատմությանը, որ աշակերտները հասկանան, որ կյանքում ամեն ինչ պատրաստ չի տրվում, դարեր շարունակ պայքարել են, որպեսզի մարդը արժեք ունենա, օժտված լինի իրավունքերով: Այսպիսով զարգացնում ենք նաև աշակերտի մտածողությունը, որը շատ կարևոր է պատմության, հասարակագիտության ժամերին, այդ թեմային ես անդրադառնում եմ և շատ կարևորում: Սակայն ցավով պետք է նկատեմ, որ 21-րդ դարում իմչքան էլ, որ զարգանալով կանայք հավասար իրաունքներ ունեն տղամարդկանց հետ, միևնույն է հայ ժողովրդի մտածելակերպը մնում է դեռևս Ձեր նովեի ներկայացրած ժամանակին համապատասխան: Ցավալին այն է, որ համաձայնագրերում ամրագրված իրավունքները իրականությանը չեն համապատասխնում, որն էլ հակասութուններ է առաջացնում մարդու իրավունքներ թեման ուսումնասիրելիս:
    Հարգելի Լաուրա, շատ շնորհակալություն թեմային անդրադառնալու համար:Հայ իրականության մեջ կարևորվում է մեր,ուսուցիչներիս դերը,որպես հասարակության իրավազեկ անդամներ,հնարավորինս պաշտպանելու անպաշտպան խավին:
    Վերջին խմբագրող՝ naira1973: 05.05.2019, 13:35:

  12. #20
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    10.04.2019
    Հասցե
    ք. Ալավերդի Բաղրամյան 8/2
    Տարիք
    45
    Գրառումներ
    32
    Հեղինակության աստիճան
    0
    Երեխաների իրավունքների մասին թեման դասավանդելու ժամանակ առավելապես նպատակային կարող է լինել Հ. Թումանյանի «Գիքոր» պատմվածքի առանձին հատվածների ներկայացումը: Անհրաժեշտ է նշել, որ հասարակագիտության ուսուցիչները քաղաքացիական կրթության և մարդու իրավունքները թեման ուսուցանելիս շարունակաբար օգտվել են այս պատմվածքից: «Գիքոր»-ի հիման վրա մշակվել են տարբեր ուսումնական խաղեր, ներկայացումներ, դեբատներ և այլն: Ինքս «Գիքոր»-ի հիման վրա կազմակերպել եմ ներկայացում-խաղ, որի հիմնական նպատակը երեխայի իրավունքների ճանաչումն է, և մյուս կողմից, ինչ կարող է լինել այդ իրավունքների բացակայության պայմաններում:

+ Կատարել գրառում
Էջ 2 5-ից ԱռաջինԱռաջին 1234 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •