+ Կատարել գրառում
Էջ 1 4-ից 123 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 32 հատից

Թեմա: «ՏԱՂ ՎԱՐԴԱՎԱՌԻ» ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՑՈՒՄԸ ...

  1. #1
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    21.12.2018
    Գրառումներ
    31
    Հեղինակության աստիճան
    0

    «ՏԱՂ ՎԱՐԴԱՎԱՌԻ» ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՑՈՒՄԸ ...

    «ՏԱՂ ՎԱՐԴԱՎԱՌԻ» ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՑՈՒՄԸ՝ ՈՐՊԵՍ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ-
    ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ՄՏՔԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԽԹԱՆ


    ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ
    Իրական արվեստի ցանկացած գործ վերջնական մեկնություն ունենալ չի կարող, առավել եվս, երբ այն հավերժության անձնագիր ունի, ապրելով պիտի անընդհատ նորանա ժամանակի հետ։ Նարեկացու ստեղծագործությունների մասին լեռնակուտակ գրականություն կա, նարեկացիագիտությունը բազում ձեռքբերումներ է գրանցել, բայց այնքան մեծ հեղինակի հետ գործ ունենք, որ նրա գրական ժառանգությանը միշտ էլ հնարավոր է նորովի մոտենալ, նորովի ընկալել, գտնել նոր շերտեր դրանցում: Հակասական, երբեմն իրարամերժ են կարծիքները Նարեկացու հատկապես տաղերի վերաբերյալ: «Նարեկացու տաղերն ու գանձերը բանաստեղծի ստեղծագործության երկու թևերն են, որոնցով նա ճախրում է հավերժության մեջ»/ Հ. Բախչինյան/: Տաղերում բանաստեղծը մերթ ընկալվում է որպես եկեղեցական «անձուկ պատերից» ներս ճգնող հոգեվորական, մերթ՝ Աստծուն անտեսող իրապաշտ: Երկու տեսակետների պաշտպանների մեջ էլ կան լուրջ գրականագետներ, որոնց բանավեճը վերջ չունի, ինչպես վերջ չունի աշխարհի սկզբի ու վախճանի, հոգու եվ մարմնեի, բանականության ու զգացականի հաշտ պայքարը: Եվ ո՞րն է գաղտնիքը։ Ի՞նչն է նման ծայրահեղությունների պատճառը։ Ահա այս հարցերի պատասխաններին կփորձենք մոտենալ ՝ուսումնասիրելով Նարեկացու ՝ դպրոցական ծրագրում ընդգրկված տաղերից: Հայ գրականության ՝ 9-րդ, 10-րդ դասարանների դասագրքերում հանգամանորեն վերլուծվում են տաղերը գրականագետ Դավիթ Գասպարյանի կողմից, ով Նարեկացուն ներկայացնում է որպես անուրանալի աստվածապաշտ ու սրբակրոն հոգևոր բանաստեղծ ` կտրականապես հեռու ամեն տեսակի մեղավոր գայթակղություններից: Նպատակ չունենք վիճելու կամ հակառակն ապացուցելու, պարզապես աշակերտներին պատրաստի բանաձեվեր առաջարկելու փոխարեն՝ կփորձենք օգնել՝սեփական վերլուծությունն անելու, իրենց տարբերակները փնտրելու,կօգնենք, որ Նարեկացուն ճանաչելու ճանապարհին կարողանան փոքրիշատե ճանաչել ինքն իրենց, կօգնենք մտածել, զարգացնել ստեղծագործական-վերլուծական մտածողություն:
    Առաջադրանքների ցանկում կլինեն.
    ա/արտահայտիչ ընթերցանության պահանջ ե՚վ գրաբար,ե՚վ աշխարհաբար տարբերակների:
    բ/աշխատանք բնագրի վրա:
    գ/պահանջվող տեղեկատվության որոնում համացանցից, հանրագիտարաններից, գրքերից:
    դ/տաղերից մեկի ինքնուրույն վերլուծություն:
    ե/ նախապատրաստում «Իմ Նարեկացին» թեմայով գրական բանավեճի
    Ուումնասիրությունը հասցեագրված է ավագ դպրոցների հումանիտար հոսքերի սովորողներին, դիմորդներին, ուսանողներին, գրականությամբ հետաքրքրվողներին:

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anait61 (02.05.2019), Էմմա Խաչատրյան (17.04.2019), Լիլիթ Աբաջյան (16.04.2019), Կարինե Զիլֆիմյան (22.05.2019), Միկինյան Տաթևիկ (17.04.2019)

  3. #2
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    21.12.2018
    Գրառումներ
    31
    Հեղինակության աստիճան
    0
    Աշխատանքի կառուցվածքը:
    1.Ռենեսանս:/Կներկայացվի երաժշտության, տեսասահիկների միջոցով/:
    2.Նարեկածին ժամանակ: Ընդհանուր բնութագիր:
    3.Նարեկացի «Տաղ Վարդավառի»: Ուսուցման իմ փորձից:
    4.Հարցաշարեր, հարցերի բանկ:
    5.Օգտագործված ռեսուրսների ցանկ:
    Դասընթացի ընթացքում կկիրառվեն տեսասահիկներ, ասելիքը ամբողջացնող երաժշտություն, հարցաշարեր: Կստեղծվի զրուցասրահ՝ հարցեր քննարկելու, կարծիքներ փոխանակելու համար:
    ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ:

  4. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anait61 (02.05.2019), Էմմա Խաչատրյան (17.04.2019), Լիլիթ Աբաջյան (16.04.2019), Միկինյան Տաթևիկ (17.04.2019)

  5. #3
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    15.02.2018
    Գրառումներ
    178
    Հեղինակության աստիճան
    3307
    Уважаемая Наира Тадевосян, приветствую Вас на форуме. С большим удовольствием присоединяюсь к Вашей теме: всегда интересовалась творчеством Григора Нарекаци. Песни Нарекаци – это «скорбные» песни, буквально – «песни-плачи». О чем скорбит, о чем плачет поэт? О своем несовершенстве, о своей духовной расслабленности, немощи, бессилии перед суетой мира, об утраченном первородстве человека. Укоры самому себе постоянно готовы преобразоваться в сетование о грешном человечестве вообще, с которым Нарекаци ощущает себя тесно связанным круговой порукой вины и совести. Он просит у Бога прощения не для одного себя, но вместе с собою – для всех людей:

    Причислив себя к заслуживающим наказания,
    Со всеми вместе молю о милосердии:
    Вместе с униженными – и с несмелыми...
    Вместе с падшими – и с презренными,
    Вместе с изгнанными – и с возвратившимися к Тебе,
    Вместе с сомневающимися – и с веренными,
    Вместе с повергнутыми – и с воскресшими...
    (гл. 32, § 1)

  6. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anait61 (02.05.2019), nairatad (22.05.2019), Կարինե Զիլֆիմյան (22.05.2019), Միկինյան Տաթևիկ (17.04.2019)

  7. #4
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    15.02.2018
    Գրառումներ
    178
    Հեղինակության աստիճան
    3307
    Մեջբերում nairatad-ի խոսքերից Նայել գրառումը
    «ՏԱՂ ՎԱՐԴԱՎԱՌԻ» ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՑՈՒՄԸ՝ ՈՐՊԵՍ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ-
    ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ՄՏՔԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԽԹԱՆ


    ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ
    Իրական արվեստի ցանկացած գործ վերջնական մեկնություն ունենալ չի կարող, առավել եվս, երբ այն հավերժության անձնագիր ունի, ապրելով պիտի անընդհատ նորանա ժամանակի հետ։ Նարեկացու ստեղծագործությունների մասին լեռնակուտակ գրականություն կա, նարեկացիագիտությունը բազում ձեռքբերումներ է գրանցել, բայց այնքան մեծ հեղինակի հետ գործ ունենք, որ նրա գրական ժառանգությանը միշտ էլ հնարավոր է նորովի մոտենալ, նորովի ընկալել, գտնել նոր շերտեր դրանցում: Հակասական, երբեմն իրարամերժ են կարծիքները Նարեկացու հատկապես տաղերի վերաբերյալ: «Նարեկացու տաղերն ու գանձերը բանաստեղծի ստեղծագործության երկու թևերն են, որոնցով նա ճախրում է հավերժության մեջ»/ Հ. Բախչինյան/: Տաղերում բանաստեղծը մերթ ընկալվում է որպես եկեղեցական «անձուկ պատերից» ներս ճգնող հոգեվորական, մերթ՝ Աստծուն անտեսող իրապաշտ: Երկու տեսակետների պաշտպանների մեջ էլ կան լուրջ գրականագետներ, որոնց բանավեճը վերջ չունի, ինչպես վերջ չունի աշխարհի սկզբի ու վախճանի, հոգու եվ մարմնեի, բանականության ու զգացականի հաշտ պայքարը: Եվ ո՞րն է գաղտնիքը։ Ի՞նչն է նման ծայրահեղությունների պատճառը։ Ահա այս հարցերի պատասխաններին կփորձենք մոտենալ ՝ուսումնասիրելով Նարեկացու ՝ դպրոցական ծրագրում ընդգրկված տաղերից: Հայ գրականության ՝ 9-րդ, 10-րդ դասարանների դասագրքերում հանգամանորեն վերլուծվում են տաղերը գրականագետ Դավիթ Գասպարյանի կողմից, ով Նարեկացուն ներկայացնում է որպես անուրանալի աստվածապաշտ ու սրբակրոն հոգևոր բանաստեղծ ` կտրականապես հեռու ամեն տեսակի մեղավոր գայթակղություններից: Նպատակ չունենք վիճելու կամ հակառակն ապացուցելու, պարզապես աշակերտներին պատրաստի բանաձեվեր առաջարկելու փոխարեն՝ կփորձենք օգնել՝սեփական վերլուծությունն անելու, իրենց տարբերակները փնտրելու,կօգնենք, որ Նարեկացուն ճանաչելու ճանապարհին կարողանան փոքրիշատե ճանաչել ինքն իրենց, կօգնենք մտածել, զարգացնել ստեղծագործական-վերլուծական մտածողություն:
    Առաջադրանքների ցանկում կլինեն.
    ա/արտահայտիչ ընթերցանության պահանջ ե՚վ գրաբար,ե՚վ աշխարհաբար տարբերակների:
    բ/աշխատանք բնագրի վրա:
    գ/պահանջվող տեղեկատվության որոնում համացանցից, հանրագիտարաններից, գրքերից:
    դ/տաղերից մեկի ինքնուրույն վերլուծություն:
    ե/ նախապատրաստում «Իմ Նարեկացին» թեմայով գրական բանավեճի
    Ուումնասիրությունը հասցեագրված է ավագ դպրոցների հումանիտար հոսքերի սովորողներին, դիմորդներին, ուսանողներին, գրականությամբ հետաքրքրվողներին:
    Не страшись моих золотых риз, не пугайся блистания моих свечей,
    Ибо они – лишь покров над моей любовью, лишь щадящие руки над моей тайной.
    Я выросла у древа позора, я упоена крепким вином слез,
    Я – жизнь из муки, я – сила из муки, я – слава из муки,
    Приди к моей душе и знай, что ты пришел к себе.




    Место «Книги скорбных песнопений» Григора из Нарека не только в традиционной армянской культуре, но и во всей традиционной армянской жизни не с чем сравнить. «Книгу» переписывали из столетия в столетие, стремились иметь чуть ли не в каждом доме. Целый народ принял поэзию Нарекаци к сердцу. Ее благое действие представало в умах простых людей распространившимся из области духовного на область материального; если от текстов ожидали врачевания человеческой души, то в вещественности рукописи искали исцеления для недужного человеческого тела – ее можно было подложить под голову больному.
    Способным понять, пожалеть и помочь в житейской беде, совсем «своим» – таким представлялся из века в век Нарекаци армянскому народу. Гений редко бывает также и святым (самый несомненный пример – Августин); но гений и святой в одном лице, про заступничество которого рассказывали бы в народе такие мягкие по тембру легенды, какие связывает армянская агиография с именем Григора, – это, кажется, единственный в своем роде случай.

  8. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anait61 (02.05.2019), nairatad (22.05.2019), Կարինե Զիլֆիմյան (22.05.2019)

  9. #5
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    30.01.2019
    Գրառումներ
    459
    Հեղինակության աստիճան
    15760
    Գոհար վարդն վառ առեալ
    ի վեհից վարսիցն արփենից:
    Ի վեր ի վերայ վարսից
    ծավալէր ծաղիկ ծովային:
    Ի համատարած ծովէն
    պղպջէր գոյնն այն ծաղկին,
    Երփին երփնունակ ծաղկին
    շողշողէր պտուղն ի ճղին:
    Քրքում վակասիր պտուղն
    սնանէր խուռն տերևով.
    Տերևն տաւիղ տուողին
    զոր երգէր Դաւիթ հրաշալին:
    Ի փունջ խուռներամ վարդից
    գոյնզգոյն ծաղկունք ծաղկեցան:
    Այդ սօս ու տօսախ ծառերդ
    վարդագոյն ոստս արձակեցին:
    Այդ նոճ ու բողբոջ արօսդ
    զարդ առեալ վարդն շուշանին.
    Շուշանն շողէր հովտին,
    շողշողէր դէմ արեգականն.
    Այն հիւսիսային հովէն
    հով հարեալ գոհար շուշանին.
    յԱյն հարաւային լեռնէն
    քաղցր օդով ցօղէր շուշանին:
    Շուշանն շաղով լցեալ,
    շող-շաղով և շար մարգարտով:
    Ծաղկունքդ ամէն շաղ առին,
    շաղն յամպէն, ամպն յարեգակնէն.
    Աստեղքդ ամէն շուրջ առին,
    դէմ լուսնին գունդ-գունդ բոլորին:
    Գունդ-գունդ խաչաձև գնդակ,
    յօրինուած երկնից շուրջանակ:
    Փառք Հօր և Որդւոյն յաւէտ,
    սուրբ Հոգւոյն այժմ և յաւիտեանս:»
    Վերջին խմբագրող՝ Kristine Charchyan: 16.04.2019, 20:54:

  10. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anait61 (02.05.2019), nairatad (22.05.2019), Լիլիթ Աբաջյան (16.04.2019), Միկինյան Տաթևիկ (17.04.2019)

  11. #6
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    26.03.2017
    Գրառումներ
    462
    Հեղինակության աստիճան
    1836
    Հարգելի nairatad .շատ հետաքրքիր թեմա եք գրառել .ողջունում եմ Ձեզ:


    Նարեկացին նոր շունչ է տվել հայ միջնադարյան բանաստեղծությանը: Թեև եղել է կրոնավոր, բայց կարողացել է դուրս գալ եկեղեցական բանաստեղծության նեղ շրջանակից և իր ստեղծագործության մեջ պատկերել բնությունն ու մարդուն :<<Տաղ վարդավառին>> տաղը ուսուցանելիս նախ և առաջ պետք է բացատրել՝ ինչ է վարդավառը,երբ է սկիզբ առել այն և ինչպիսի բովանդակություն ստացել դարերի ընթացքում,գիտականորեն բացատրել Նարեկացու աշխարհայացքը,նրա տաղերի արտահայտչական միջոցները:

  12. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anait61 (02.05.2019), nairatad (22.05.2019), Լիլիթ Աբաջյան (16.04.2019), Միկինյան Տաթևիկ (17.04.2019)

  13. #7
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    26.03.2017
    Գրառումներ
    462
    Հեղինակության աստիճան
    1836
    <<Տաղ վարդավառին >>տաղում նա պատկերում է վարդավառը ,որը հին Հայաստանում եղել է բնության ,բերքի ու առատության տոնը և կատարվել է
    հատուկ հանդիսավորությամբ: Նարեկացին գունեղ ու հոգեզմայլ նկարագրում է բնության գեղեցկությունն ու շքեղությունն այն պահին ,երբ գոհար վարդը
    վառվում է արևի վեհ վարսերից,ծառերը վարդագույն ոստեր են արձակում ,թարմ բողբոջուն սաղարթով պճնվում են վարդն ու շուշանը ,երփներանգ ծաղիկները
    ցողվում են շող շաղով ու շար մարգարիտով,կպչուն պտուղը սնվում է խուռն տերևներով:
    Այս տաղի ուսուցմամբ ուսուցիչը ցույց է տալիս Նարեկացու ստեղծագործության բովանդակությունն ու բարձր արվեստը ,մասնավորապես հարուստ ու ճոխ
    լեզվա – ոճական ձևերը :

  14. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anait61 (02.05.2019), nairatad (22.05.2019), Լիլիթ Աբաջյան (16.04.2019)

  15. #8
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    26.03.2017
    Գրառումներ
    462
    Հեղինակության աստիճան
    1836
    Խորիմաստ և պաճառաբանված կլինի ,եթե <<Վարդավառի >>տաղը համեմատեք Սիամանթոյի <<Նավասարդյան աղոթք առ Դիցուհին Անահիտ>>,Դ. Վարուժանի <<Նավասարդյան >>բանաստեղծությունների և Ն. Զարյանի <<Արա Գեղեցիկ >>ողբերգության հետ:

  16. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anait61 (02.05.2019), nairatad (22.05.2019), Լիլիթ Աբաջյան (16.04.2019)

  17. #9
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    26.03.2017
    Գրառումներ
    462
    Հեղինակության աստիճան
    1836
    Մեջբերում Ruzanna3-ի խոսքերից Նայել գրառումը
    Խորիմաստ և պաճառաբանված կլինի ,եթե <<Վարդավառի >>տաղը համեմատեք Սիամանթոյի <<Նավասարդյան աղոթք առ Դիցուհին Անահիտ>>,Դ. Վարուժանի <<Նավասարդյան >>բանաստեղծությունների և Ն. Զարյանի <<Արա Գեղեցիկ >>ողբերգության հետ:
    Բացատրեք հանճարեղ բանաստեղծի լեզվամտածողությունն արտահայտող որոշ բառերի գրական արդի համարժեքն ու հոմանիշները:



    https://www.google.com/search?rlz=1C...wiB-5_ditXhAhW
    Վերջին խմբագրող՝ Ruzanna3: 16.04.2019, 22:01:

  18. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anait61 (02.05.2019), nairatad (22.05.2019), Լիլիթ Աբաջյան (16.04.2019)

  19. #10
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    18.02.2019
    Գրառումներ
    431
    Հեղինակության աստիճան
    16124
    ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ (951-1003), հայ բանաստեղծ, փիլիսոփա, երաժիշտ։ Ծնվել է Վանա լճի հարավային ափերին գտնվող գյուղերից մեկում։ Փոքր հասակից կապված էր Ռշտունյաց աշխարհի Նարեկ գյուղի վանքի հետ, որից և՝ Նարեկացի անունը։ Վանքի վանահայրն էր մոր հորեղբայրը՝ փիլիսոփա Անանիա Նարեկացին։ Հնագույն ձեռագիր կենսագրականներում, բանաստեղծի գործերում, ինքնակենսագրական բնույթի հիշատակություններում Գրիգոր Նարեկացու կյանքի մասին պահպանվել են ոչ շատ, բայց հավաստի տեղեկություններ։ Ուսումնառությունն անցել է վանքի՝ X դ. հռչակված դպրոցում, Անանիա Նարեկացու ղեկավարությամբ։ Յուրացնելով դպրոցի մատենադարանի թարգմանական և ինքնուրույն ձեռագիր երոնա֊փիլիսոփայական գրականությունը՝ Գրիգոր Նարեկացին հետագայում դարձել է ուսման այդ կենտրոնի սյուներից մեկը։

    Գրիգոր Նարեկացուց մնացել են բավական թվով qnրծեր՝ «Մեկնութիւն երգոց երգոյն Սողոմոնի», չորս ներբող, գանձեր, տաղեր (թվով 30-ից ավելի), «Մատեան ողբերգութեան» պոեմը, թղթեր և այլ գործեր։ Այդ երկերից լավագույնները տաղերն են և «Մատեան ողբերգութեան» քնարական պոեմը։ Տաղերի մեծ մասն իրենց գաղափարական բովանդակությամբ և արտահայտչական ձևերով արտացոլում են X դարի հասարակական կյանքի տեղաշարժերը։ Ճիշտ է, տաղերում մարդու ներաշխարհի, նրա խոհերի ու ապրումների պատկերները դեռ այնքան խորը չեն, բայց «Մատեան ողբերգութեան» մեջ դրանք հասնում են գերօրինակ ուժի ու բարձրության։

    Գեղեցկության իդեալը սովորաբար մարմնավորում է տիրամայրը։ Դրա ամենավառ արտահայտություններից է «Տաղ Վարդաւառի»-ն։

    Գրականության պատմության մեջ Նարեկացին թերևս առաջինն է, որ լայնորեն օգտագործել է բաղաձայնույթը (ալիտերացիա) ոտանավորի երաժշտության համար։

  20. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anait61 (02.05.2019), nairatad (22.05.2019), Լիլիթ Աբաջյան (17.04.2019)

+ Կատարել գրառում
Էջ 1 4-ից 123 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. ՄՏԱԾՈՂՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԺԱՄԵՐԻՆ
    Հեղինակ՝ Լաուրա Աթանեսյան, բաժին` Պատմություն, Հասարակագիտություն, ՀԵՊ
    Գրառումներ: 147
    Վերջինը: 16.07.2019, 23:15
  2. ԳՐԻԳՈՐ ԶՈՀՐԱՊԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՒՈՆԸ
    Հեղինակ՝ Ներսեսյան, բաժին` Հայոց լեզու և գրականություն
    Գրառումներ: 30
    Վերջինը: 15.01.2019, 20:42
  3. ԽՈՀԱՓԻԼԻՍՈՓԱՅԱԿԱՆ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    Հեղինակ՝ Լ ի ա, բաժին` Հոգեբանություն, փիլիսոփայություն
    Գրառումներ: 56
    Վերջինը: 11.06.2018, 21:08
  4. Գրառումներ: 0
    Վերջինը: 07.02.2014, 12:00

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •