+ Կատարել գրառում
Ցույց են տրվում 1 համարից մինչև 4 համարի արդյունքները՝ ընդհանուր 4 հատից

Թեմա: Դաս միջոցառում՝Ավետման և մայրության տոն

  1. #1
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    23.02.2017
    Գրառումներ
    13
    Հեղինակության աստիճան
    0

    Դաս միջոցառում՝Ավետման և մայրության տոն

    20190415_141323.jpg20190415_143251.jpg

    Օրհներգ Մայրության
    Միջոցառման անցկացման վայրը ձևավորել կանաչ ճյուղերով: Բեմի մի անկյունում պատրաստել Ավետման տեսարանը, իսկ վերևից կախել հրեշտակների պատկերներ, մայրերին նվիրված ասույթներ: Բեմի երկու կողմերում դնել ծաղկամաններ, որոնց մեջ յուրաքանչյուր ելույթ ունեցող աշակերտ, բեմ բարձրանալով, պետք է ծաղիկ դնի` հետագայում մայրերին բաժանելու համար: Ծաղիկներին ամրացնել շնորհավորական բացիկներ` բարեմաղթանքներով

    ՏԵՐՈՒՆԱԿԱՆ ԱՂՈԹՔ
    Աղօթք Տէրունական
    Հայր մեր որ յերկինս ես,
    սուրբ եղիցի անուն քո.
    Եկեսցէ արքայութիւն քո.
    եղիցին կամք քո.
    որպէս յերկինս` եւ յերկրի.
    Զհաց մեր հանապազորդ
    տուր մեզ այսօր.
    Եւ թող մեզ զպարտիս մեր«
    որպէս եւ մեք թողումք
    մերոց պարտապանաց.
    Եւ մի տանիր զմեզ ի փորձութիւն,
    այլ փրկեա զմեզ ի չարէն:
    Զի քո է արքայութիւն
    եւ զօրութիւն եւ փառք
    յաւիտեանս.
    Ամեն..


    Աշակերտ – Բարև Քե'զ ու Ձե'զ
    Ծանոթ-անծանոթ իմ սիրելիներ,
    Թող անկարելին դառնա կարելի,
    Աշխարհում համայն, ամենքիս համար
    Դառնա կարելի վաղն ու հենց հիմա,
    Դառնա կարելի մեկ բառով`
    Բարև…

    Հաղորդավար 1- Շնորհավոր գարնանաշունչ այս տոնը, Ձե'ր տոնը, սիրելի' Մայրեր:

    Հաղորդավար 2 – Մայր և գեղեցկություն բառերի մեջ ընդգրկվում է գարունն ամբողջությամբ` իր բույրերով և գույներով: Եվ պատահական չէ, որ գարնանն է մայրության տոնը, քանզի մոր սերը գարնան պես ջերմ է ու հորդաբուխ:

    Աշակերտ- Գարունը այնքան ծաղիկ է բառել,
    Գարունը այնքան պայծառ է կրկին,
    Ուզում եմ մեկին քնքշորեն սիրել,
    Ուզում եմ մեկին քնքուշ խոսք ասել:

    Շարական….<<Մեծացուսցե>>

    Հաղորդավար1 - Այսօր Ավետման տոնն է, Աստվածամոր տոնն է և Աստվածամորով տոնն է բոլոր մայրերի:

    Հաղորդավար 2 - Մարիամը մայրն է մեր Տիրոջ` Հիսուս Քրիստոսի, ում Աստված խոստացավ երկիր ուղարկել:

    Հաղորդավար 1 - Բազմաթիվ են վկայությունները Աստվածամոր մասին. <<Ահա կույսը պիտի հղանա և Որդի ծնի, և Նրա անունը պիտի լինի Էմանուել>>, որ նշանակում է <<Աստված մեզ հետ է>>: (Եսայի է-14)

    Հաղորդավար 2 – Սուրբ Ավետարանիչն այսպես է նկարագրում Ավետման պահը.

    Հաղորդավար 1 - <<Վեցերորդ ամսին Գաբրիել հրեշտակը Աստծո կողմից ուղարկվեց Գալիլիայի Նազարեթ քաղաք` ավետիս տալու Մարիամին>>:

    Հաղորդավար 2 – Խոնարհությամբ և հեզությամբ կատարյալ Մարիամը Սուրբ Հոգու շնորհով մաքրագործվեց և Աստվածամայր դառնալու բացառիկ պատվին արժանացավ:

    Հաղորդավար 1 – Դեռ մանկությունից Մարիամը լի էր շնորհով, խելացի էր, մշտապես աղոթքի մեջ էր:
    Բեմ է գալիս Մարիամը, ծնկում և սկսում է լուռ աղոթել: Գալիս են 3 հրեշտակներ, որոնցից երկուսը ծնկում են Մարիամի աջ և ձախ կողմերում, իսկ երրորդը թիկունքի կողմից քիչ հետ է կանգնում:

    Աշակերտ – Մի օր կլանված լույսերի խաղով,
    Աղոթում էիր դու քո Հայր Աստծուն,
    Լուսեղեն մի ամպ քեզ մոտենալով`
    Լռելյալն ասաց իր դեմքով խոսուն.

    Գաբրիել հրեշտակապետ - <<Ողջու'յն քեզ, Մարիամ, ո'վ շնորհընկալ: Ուրախացի'ր բերկյալ, Տերը քեզ հետ է: Մի' վախեցիր, Մարիամ, որովհետև Աստծուց դու շնորհ գտար: Եվ ահա դու կհղանաս և կծնես մի Որդի և Նրա անունը Հիսուս կդնես: Նա մեծ կլինի և Բարձրյալի Որդի կկոչվի ու Նրա թագավորությունը վերջ չի ունենա>>:

    Մարիամ - <<Ինչպես այդ կպատահի ինձ, եթե ես ամուսնացածշ չեմ>>:

    Գաբրիել հրեշտակապետ - <<Աստծո համար անկարելի բան չկա, Սուրբ Հոգին կգա քո վրա, և Բարձրյալի զորությունը հովանի կլինի քեզ, որովհետև Նա, ով քեզնից է ծնվելու, Սուրբ է, ու Աստծո Որդի կկոչվի>>:

    Մարիամ - <<Ահավասիկ ես մնում եմ Տիրոջ աղախինը, թող քո խոսքի համաձայն լինի ինձ>>:

    Գաբրիել հրեշտակապետը – Շուշան ծաղիկը սահեցնում է Մարիամի գիրկը, թագ է դնում գլխին և գնում…

    Աշակերտ – Ավետիս մեծ խորհրդի,
    Գաղտնի խորհուրդը հայտնվեց,
    Ավետիս, Հոր Լույսն է ծագել
    Իր ծոցածին էությունից:



    Աշակերտ – Ավետիս, որ հայտնվեց Աստված
    Էակներիս մեջ հողեղեն,
    Ավետիս քեզ, Աստվածամայր,
    Ուրախ եղիր Տերն է քեզ հետ:

    Մարիամ - <<Իմ անձը կփառավորի Տիրոջը և իմ հոգին ցնծաց իմ փրկիչ Աստծով, որովհետև Նա իր հայացքը դարձրեց իր աղախնի խոնարհության վրա: Եվ ահա այսուհետև բոլոր սերունդները ինձ երանի կտան, որովհետև ամենազոր Աստված մեծամեծ գործեր արարեց ինձ համար և Նրա անունը Սուրբ է>>:

    Աշակերտ – Խորան Լուսածին, Մարմնացյալ տաճար,
    Քո Նազարեթյան քաղցրաշունչ <<այո>>-ն
    Դարձավ մարդկության Փրկիչ լուսառատ,
    Քանզի սերն է, որ տալիս է շնորհ,
    Եվ շնորհի մեջ`ծնում սերը նոր:

    Մարիամի աջ և ձախ կողմերում ծնկած հրեշտակները բարձրացնում են գլխի քողը:

    Հրեշտակ 1 – Ինչ գեղեցիկ ես, ինչ գեղեցիկ ես,
    Դու սուրբ կույս Մարիամ,
    Դու ամբողջովին բույր ու քնքշություն,
    Դու ամբողջովին լույս ու խնդություն
    Կաթի պես մաքուր, աստղի պես շողուն,
    Վարդի պես բուրյան, իմ սեր, հաշտություն;

    Հրեշտակ 2 – Ինչ գեղեցիկ ես և ինչ գեղեցիկ, որպես աղավնի..
    Դու ջինջ ու պայծառ, դու եթերային,
    Ցերեկը` արև, գիշերը` լուսին,
    Իմ արևաբորբ, իմ սեր լուսածին:

    Հրեշտակները գնում են..

    Շարական` <<Խնկի ծառի նման ես>>:

    Հաղորդավար 1 – Աստվածամայրը Կենաց Մայր դարձավ, եղավ մայրը Աշխարհի փրկչի, Հավիտենական լույսի` կամուրջ լինելով երկրի ու երկնքի միջև: Տիրամոր միջոցով Աստված իր սերը հայտնեց աշխարհին:

    Հաղորդավար 2 – Աստվածամայրը ապրեց կատարյալ սիրով լեցուն մի կյանք` օրինակ դառնալով բոլոր մայրերի համար:

    Հաղորդավար 1 – Աստվածամոր սրբության և մայրությունը իր բարձրությանն հասցնելու համար Ավետման տոնը համարվում է մայրության տոն:

    Աշակերտ – Ով կարոտագեղ մայր դու անձկալի,
    Ով գերահրաշ թագուհի ու սեր,
    Հավերժ բարեխոս մեր հոգիների,
    Դարձիր մեր կյանքի հզոր ապավեն:

    Աշակերտ – Մենք սիրում ենք քեզ Մայր մայրերի,
    Ու քեզ ենք դիմում, որ բարեխոսես,
    Դու ջերմ մայրական գիրկ արարումի,
    Օրհնանք երկնային, հույս ապագայի:

    Աշակերտ - Ի՞նչ նվիրեմ Քեզ Տիրամայր,
    Ի՞նչ ընծայեմ Քո Սրտին,
    Որ բերկրա Քո մեջ ապրող,
    Անապական Սուրբ Հոգին:

    Ահա խոցված, մի բուռ դարձած,
    Իմ սրտաչափ հայրենին,
    Ընծայում եմ Քեզ Տիրամայր,
    Աստվածածին իմ անգին:


    Զարդարիր այն սրբությունով,
    Աղոթքներով Քո պահիր,
    Գիշեր ու զոր Որդուդ առջև,
    Մեզ Բարեխոս Մայր եղիր:
    Մ. Իսկաջյան

    Հաղորդավար 2 – Մեր եկեղեցու հայրերը սքանչելի շարականներ, մեղեդիներ և տաղեր են նվիրել Աստվածամորը: Հարյուրավոր եկեղեցիներ իր անունով են կոչել: Հայող բոլոր եկեղեցիների խորանները զարդարված են Աստվածամայրը մանուկ Հիսուսը գրկին` պատկերով:

    Շարականներ…

    Հաղորդավար 1 – Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին վաղուց ի վեր տոնել է Ավետման տոնը:
    Հաղորդավար 2 – Վեհափառ Հայրապետ` Նորին Սուրբ Օծություն Տեր Տեր Գարեգին Բ (2-րդ) Կաթողիկոսի հրամանով Ավետման տոնը հռչակվել է Մայրության և գեղեցկության տոն:

    Մի քանի փոքրիկներ բանաստեղծություններ կարդալու ժամանակ զամբյուղներով ներս են մտնում դահլիճ և բաժանում ծաղիկներ` մանուշակներ, վարդեր, կակաչներ:

    Աշակերտ – ԳԱՐՆԱՆԱՄՈՒՏ
    Մանուշակներ ոտքերիս ու շուշաններ ձեռքերիս,
    Ու վարդերը այտերիս, ու գարունը կրծքիս տակ,
    Ու երկինքը հոգուս մեջ, ու արեւը աչքերիս,
    Ու աղբյուրները լեզվիս՝ սարից իջա ես քաղաք,
    - Ու քայլեցի խայտալով ու շաղ տալով մայթերին
    Մանուշակներ ու վարդեր ու շուշաններ ձյունաթույր,
    Ու մարդիկ ինձ տեսնելով՝ իրենց հոգնած աչքերին
    Տեսան ուրիշ մի աշխարհ, գարուն տեսան նորաբույր,

    - Ի՜նչ թարմություն,- ասացին,- ի՜նչ թարմություն,- ու բացին
    Լուսամուտներն իմ առջեւ, ու ես իմ սիրտը բացել՝
    Անցնում էի երգելով ու շաղ տալով մայթերին
    Մանուշակներ ու վարդեր ու հասմիկներ հոգեթով,
    Կարծես մի ողջ բնություն մի պատանի էր դարձել,
    Քաղաք իջել լեռներից՝ կանցներ զմրուխտ հեքիաթով
    Երկրե-երկիր շաղ տալով կակաչներն իր ձեռքերի,
    Մեր երգերի լուսաբացն ու գարունը լեռների։


    Հաղորդավար 1 – Մայր …Մի երկրում այն բաղկացած է 3 տառից, մի երկրում 4 տառից, մի երկրում 5 տառից (և այդպես շարունակ....), սակայն բոլոր երկրներում էլ, անկախ տառերի քանակից, "Մայր" բառն արտասանելիս ամբողջ մարմնով փշաքաղվում ես և թվում է, թե հենց նոր արտասանեցիր մի Սուրբ մարդու անուն...և իրոք բոլոր մայրերը Սուրբ են իրենց զավակների համար....

    Հաղորդավար 2 -Մայրերի մասին գրվել են, գրվում են և դեռ էլի կգրվեն բազմաթիվ բանաստեղծություններ, երգեր, պատմություններ, գրքեր...
    Եվ որքան շատ գրվեն դրանք, միևնույն է,չեն վերջանա մոր մասին խոսքերը.... Եթե մորը գովերգես աշխարհի տակ եղած լավագույն ու հրաշալի խոսքերով, միևնույն է, երբ նայում ես այդ Սուրբ էակին, նորից ինքնըստինքյան ծնվում են նոր բառեր, որոնցով ուզում ես նկարագրել մորդ, բայց նաև հասկանում ես, որ ինչ էլ ասես, ինչ էլ անես, մեկ է քիչ է նրանց արածի դիմաց.....

    Հաղորդավար 1 - Անկեղծ սիրուն արժանի է միայն մայրը...":
    Եթե ընկել ես փորձանքի մեջ, կամ մեղք գործել, ապա քո միակ սերը և ընկերները կարող են քեզանից երես թեքել և այս մեծ աշխարհի բյուրավոր մարդկանց միջից, միայն մայրդ է, որ աղոթում է քեզ համար ու մեռնելու չափ տառապում....Ափսոս շատերն այդ չեն հասկանում և իրենց մայրերին կորցնեուց հետո նոր գիտակցում են, որ այս անարդար աշխարհի վրա, եթե կար մեկը, որ իրոք և անկեղծ սիրում էր իրեն ,ապա այդ մարդն իր մայրն էր....

    Հաղորդավար 2 - Գնահատեք և սիրք Ձեր մայրերին, աշխատեք հնարավորինս շատ հոգ տանել նրանց մասին, քանի որ այդպիսի գանձ Աստված մի մարդուն ընդամենը մեկ անգամ է տալիս:

    Աշակերտ - Ինչ անեմ մայրիկ…
    Մայրիկ ինձ հաճախ
    Ապտակում էիր
    Սխալիս համար
    Եվ սաստում էիր,
    Որ լաց չլինեմ,
    Բայց ցաված տեղս
    Համբուրում էիր,
    Եվ իմ փոխարեն
    Ինձանից թաքուն
    Լաց էիր լինում:


    Ախ, վերջին անգամ,
    Չեմ իմանում որ
    Սխալիս համար
    Ինձ ապտակեցիր,
    Կորուստով քո մեծ…
    Էլ սաստող չեղավ,
    Որ լաց չլինեմ,
    Եվ ցաված տեղս
    Համբուրող չեղավ,
    Եվ իմ փոխարեն
    Իմ ցավն զգացող
    Ու լացող չեղավ,
    Ի'նչ անեմ, Մայրիկ…
    Համո Սահյան

    Աշակերտ - ՄՈՐ ՍԻՐՏԸ
    Մայրս սուրբ է` մինուճար,
    Աշխարհի մեջ`միամոր,
    Հանճարներից էլ հանճար,
    Սրբածին է` սիրտը մոր։
    Մայրս անհուն մի եզերք,
    Մայրս հույսի մի կամուրջ,
    Անծայրածիր` տիեզերք,
    Երազների` խոր անուրջ։


    Կուզեմ իմ սիրտը հանել,
    Ու ընծայել Արարչին,
    Միայն մայրս մի՜շտ ժպտա,
    Ողջ աշխարհի առաջին։
    Աշխարհ ինձ ի՞նչ տաս պիտի,
    Թեկուզ` մորս կիսով չափ,
    Ով, որ մայր է` նա գիտի,
    Որ մոր սիրտը չունի` ափ։

    Մայրը սուրբ է հասկացեք,
    Ամու՜ր պահեք քանի կան,
    Շա՜տ քչերը այս կյանքում,
    Մորը`իրավ կհասկանան։
    ՀԵՂ.` ՍԱՐԳԻՍ ԽԱԼԱԹՅԱՆ


    Աշակերտ –Սիրելի մայրեր, ով ծունկի չի եկել
    Ձեր մեղմ ու անուշ հայցքի ներքո,
    Ով չի շիկնել ձեր հայացքի
    Ձեր հանդիմանանքից
    Ով իր աղոթքից Ձեզ
    Բաժին չի հանել,
    Ում հոգում չի ալիքվել
    Ելևէջները մոր քաղցր խոսքի:


    Աշակերտ – Մայր, քանզի այս լեգենդի առաջ բոլոր ժամանակներում խոնարհվել են թե'արքա, թե' ստրուկ, ու կխոնարհվեն դարեր շարունակ:

    Աշակերտ - Ամենաքնքուշ ու ամենանուրբ էակն աշխարհի,
    Ամենաուժեղ ու ամենաթույլ էակն աշխարհի,
    Ամենավախկոտ ու ամենաքաջ էակն աշխարհի,
    Ոտքից գլուխ սեր,ոտքից գլուխ սուրբ՝մայրերն են էլի:

    Կասկածների ծով,սպասումի դող՝մայրերն են էլի,
    Ցաված տեղին ճար,ամենահանճար-մայրերն են էլի,
    Մոլորվածին լույս ու խաբվածին հույս-մայրերն են էլի,
    Ցրտին ջերմացնող,շոգին զովացնող-մայրերն են էլի,,

    Հավերժ մեր կողքին,հավերժ մեզ ներող-մայրերն են էլի,
    Հավատարմություն, անմնացորդ սեր, հոգու նվիրում-մայրերն
    են էլի,
    Իրենց մեղմությամբ մեր հոգին գերող,
    Բարություն ցանող,բարությամբ լեցուն-մայրերն են էլի,


    Մեր բախտի համար թաքուն աղոթող,
    Չնչին բաներից գոհացող,հուզվող,
    Մեզ կյանք նվիրած,մեզ շահած-պահած,
    Մեզնով հիացած,մեզնով լիացած-մայրերն են էլի:
    Ա՜խ,քնքուշ մայրեր ամբողջ աշխարհի,
    Դուք ողջ մարդկության մայրն եք սիրելի...

    Մարինե Հակոբյան





    Հաղորդավար 1 – Այսօր Ձեր տոնն է սիրելի' մայրեր:
    Այսօր ավելի քնքուշ, գեղեցիկ,
    Թող գարնան բոլոր ծաղիկները բացվեն,
    Ու արևոտ ժպիտ ձեզ պարգևեն:

    Աշակերտ - Գարունն ու մայրը եկվորյակներ են
    Գարունը զանգ է կյանքի, զարթոնքի,
    Մայրը` զանգահարը
    Գարնան թովչանքի:



    Գարունը կյանք է մոր կյանքով լեցուն,
    Գարունը սեր է մոր սիրով լցված,
    Գարունը հույս է, մոր սիրով հավերժ,
    Գարունը գալիքի խորհուրդ
    Գարունը մայրությամբ հարատև:

    Քնքուշ է, հզոր մայրական սերը,
    Մանկան ճիչով է լցնում երկիրը
    Միշտ սիրենք, գուրգուրենք նրանց
    Մեր խճի առաջ, որ մաքուր մնանք:

    Թե աշխարհ ասեմ,ախ աշխարհն ինչ է,
    Աշխարհից էլ վեր քո մաքուր խիղճն է,
    Թե երկինք ասեմ, չե, երկինք ինչ է,
    Քո արև հոգին երկնքից ջինջ է:

    Հաղորդավար 2 - Ծնվելուց մեկ օր առաջ երեխան հարցրեց Աստծուն, ես չգիտեմ թե ինչ պետք է անեմ, որ լույս աշխարհ գամ: Աստված պատասխանեց, քո կողքին հրեշտակ կլինի, նա քեզ ամեն ինչ կսովորեցնի: Իսկ ինչ է այդ հրեշտակի անունը: Կարևոր չէ թե ինչ է նրա անունը, դու նրան մայրիկ կանվանես…

    Աշակերտ - Մայրը
    Մայրը հավերժ է, մայրը հաստատուն,
    Մայրը դավաճան չի լինում կյանքում,
    Մայրական սիրտը գովելու համար,
    Մարդկային միտքը հերիք չի անում:

    Մայրը միակն է, որ մոտ է Աստծուն,
    Մոր ամեն աղոթք Աստված է լսում,
    Լսում է, տեսնում ու մեր մայրերին,
    Ճամփա է տալիս իրեն դրախտում:



    Մայրը ուժեղ է, մայրը դիմացկուն,
    Մայրը իր սրտով սարեր է շրջում,
    Մայրը իր կյանքը ընմիշտ մոռացած,
    Մեր դարդն ու ցավը իր սրտում կրում:

    Մայրը գարուն է, գարնան ջերմություն,
    Մայրն իր ծիլերը սրտով է ջրում,
    Մայրը ինչքան էլ ծերացած լինի,
    Երբեք ձմեռվան նա չի նմանվում:

    Մայրը արև է ու լուսավորում,
    Մայրն իր արևով խավար է ցրում,
    Մայրն ինք իրենով, մայրական սրտով,
    Մեր կյանքի ճամփին միշտ լույս է վառում:

    Գագիկ Շիրվանյան:

    Հաղորդավար 1 – Ազգի գոյատևման հիմքը նաև լեզուն պահպանելն է, և պատահական չէ, որ հայ մամիկը Դեր Զորի անապատում կմախքացած մատներով Այբ, Բեն, Գիմն էր գրում շիկացած ավազի վրա` իր մանկիկի բիբերում մանրանկարելով Հայոց այբուբենը: Եվ ահա պատահական չէ, որ մեզ համար թանկ սրբությունները կոչվել են`



    Խումբ - Մայր Հայրենիք,
    Մայր եկեղեցի,
    Մայրենի լեզու,
    Մայր օրենք:

    Աշակերտ - Մայրը գանձ է,
    Մայրը թանկ է,
    Մայրը ամբողջ`
    Մի աշխարհ :
    Մայրը հոյսն է,
    Նա հավատքն է,
    Կենսատու աղբյուր`
    Կեանքի լույսին:

    Մայրը սիրող
    Մի օրրան,,
    Մասունք մանկան`
    Բյուրեղ սրտին:
    Մայրը հունձքն է,
    Մայրը բերքն է,
    Մայրը ամբողջ`
    Մի Սուրբ արտ է:

    Մայրը սիրտն է,
    Մայր լեզուն է,
    Հայրենիքի`
    Միակ հիմքն է:
    Մայրը սուրբ է,
    Նա կրոնքն է,
    Հենարանն է`
    Լույս հավատքի.

    Խումբ - Մայրը կեանքի`
    Լույս աշխարհն է:
    Նազ

    Հաղորդավար 2 – Հայ մայրերն ու կանայք իրենց խոնարհության, համեստության, համբերության, տոկունության, անսահման սիրո ու նվիրումի համար բոլոր դարերում համեմատվել են Աստվածամոր հետ, որովհետև մոր սիրուց ավելի անշահախնդիր սեր չկա աշխարհում:

    Աշակերտ - Մեր հույսի դուռն է մայրս,
    Մեր տան մատուռն է մայրս,
    Մեր օրորոցն է մայրս,
    Մեր տան ամրոցն է մայրս,
    Մեր ճորտն ու ծառան է մայրս,
    Մեր տան անշուքն է մայրս,
    Մեր տան անտունն է մայրս,
    Մեր արծվաբույնն է մայրս,
    Մեր տան ծառան է մայրս,
    Մեր տան արքան է մայրս,
    Մեր տան պուճուրն է մայրս,
    Մեր հացն ու ջուրն է մայրս,


    Մեր տան անճարն է մայրս,
    Մեր դեղն ու ճարն է մայրս,
    Մեր տան աղբյուրն է մայրս,
    Մեր ծարավ քույրն է մայրս,
    Մեր տան անքունն է մայրս,
    Մեր անուշ քունն է մայրս,
    Մեր տան ճրագն է մայրս,
    Ա՜խ, մեր տան Սիսն է մայրս,
    Մեր տան Մասիսն է մայրս,
    Մայրս, մեր հացն է մայրս,
    Մեր տան Աստվածն է մայրս..
    Հ. Շիրազ
    Հաղորդավար 1 – Հայոց պատմության դժվարին ժամանակներում հայոց մայրերը որպես զինվոր կանգնած են եղել պաշտպանելու մեր սրբությունները` վկա Ավարայրը` Մեծ Մայր, Սասուն ու Զեյթուն` Սոսե Մայրիկ, Սարդարապատ ու Արցախ….

    Հաղորդավար 2 – Ինչպես Աստվածամայրը, տեսնելով խաչվող Միածին Որդուն մարդկության փրկության համար, հայոց մայրերին հերոսության օրինակ են եղել և տեղին է նշել, որ հայոց մայրերը վասն հավատո, վասն հայրենյաց սրբության սեղանին իրենց զավակներին են դրել:

    Աշակերտ – Մայրերն են պահել մեր հայոց լեզուն,
    Մեր մանուկներին տվել կաթի հետ,
    Եվ հայրենիքով դարձել են լեցուն,
    Որ ժողովուրդը ապրի հար հավետ:

    Եվ հայ մայրերն են պահում հիմա էլ,
    Մեր երգը, լեզուն, մեր վսեմ հոգին,
    Իրենց դարավոր մայրերին վայել,
    Սրտով նվիրված մեր հայրենիքին:

    Գեղամ Սարյան

    Խումբ – Փառք ու պատիվ բոլոր դարերի հայոց մայրերին և Ձեզ, Սիրելի Մայրեր…..









    Ի՞նչ նվիրեմ Քեզ Տիրամայր,
    Ի՞նչ ընծայեմ Քո Սրտին,
    Որ բերկրա Քո մեջ ապրող,
    Անապական Սուրբ Հոգին:

    Ահա խոցված, մի բուռ դարձած,
    Իմ սրտաչափ հայրենին,
    Ընծայում եմ Քեզ Տիրամայր,
    Աստվածածին իմ անգին:

    Զարդարիր այն սրբությունով,
    Աղոթքներով Քո պահիր,
    Գիշեր ու զոր Որդուդ առջև,
    Մեզ Բարեխոս Մայր եղիր:
    Մ. Իսկաջյան





    ՄԱՅՐ ՅԱՒԵՐԺՈՒԹԵԱՆ

    Լինում է յաւերժ, կեանքում մի էակ,
    Որ նրա սիրուց` քաղցր ու յստակ,
    Այս անդուլ կեանքում մաքուր սէր չկայ,
    Որ ուր էլ լինես, յիշում է նա քեզ:

    Կարօտով կանչում դէպի արշալոյս,
    Թախիծով կանթեղ,մորմոքում է քեզ
    Յավերժ գուրգուրում,փայփայում է քեզ,
    Սեղմում իր կրծքին,ջերմութիւնով լի:

    Հեռաւոր եզերքից` արտասունքով լի
    Լուսաւորում է քո ճանապարհն
    Աղօթում լռին,մաքրութիւնով լի
    Որ քո ճամբէքին վարդեր միշտ ծաղկի:

    Երբ իմանում է վտանգի մէջ ես,
    Խարիսխ է դառնում քո ճանապարհին,
    Եւ աղաչում է Աստծոն զօրեղ,
    Որ քեզ միշտ պաշտպան դառնայ օգնական:
    Բարիք է ցանում,քո ճանապարհին
    Որ ոտքդ երբեք չդիպչի քարին,
    Որ քո ճամբէքին փշեր չբուսնի,
    Այլ միայն վարդեր,շուշաններ բացուի:

    Չկայ նրա պէս քաղցր ու զօրեղ,
    Մէկ այլ արարիչ հզօր,գորովին
    Թող ների տէրն ողջ տիեզերքի,
    Բայց այդ էակին նա էլ չի հասնի:

    Այդ սուրբ էակն Մայրն է սրբագին,
    Որ իր կրծքի տակ մաքուր սրտագին
    Պահում է յաւերժ զաւակին իր խենթ,
    Սիրով մայրական թեւածում է նա:

    Մայր իմ թանկագին եղիր միշտ կողքիս,
    Որ յաւերժ ծաղկի պարտէզս ու այգիս:
    Մայր իմ առանց քեզ մենակ եմ անտէր,
    Հեռաւոր ճամբիս դու ես միշտ լալիս:

    Թէ կտրել եմ ես քունն քո անգին,
    Ներիր խնդրում եմ, ներիր զաւակիդ,դուստիդ
    Թէ գողացել եմ օրերդ անգին,
    Եւ քո աչքերից ծիծաղդ` բարի
    Կրկին խնդրում եմ, ներիր զաւակիդ:

    Մայր Ամենասուրբ,
    Մայր իմ յաւերժի...Ամէն
    27.02.2015թ.
    ՆԱՄ<ՆԱՐԵԿ Ա.>


    Աֆորիզմներ մայրերի մասին
    30.01.1322:34

    1. Մոր սիրտը անդունդ է, որի խորքում միշտ ներում կգտնվի:


    2. Այն ձեռքը, որն օրորոց է օրորում, ղեկավարում է աշխարհը:


    3. Ազգի ապագան մոր ձեռքերում է:


    4. Ամեն ինչ գեղեցիկ է մարդու մեջ - արևի ճառագայթներից և մոր կաթից:


    5. Չկա ոչինչ ավելի գեղեցիկ, քան փոքրիկ երեխան արժանապատիվ երջանիկ մոր գրկում:


    6. Մայրությունը ամեազգայական փորձն է կնոջ կյանքում:


    7. Մոր առաջին նվերը կյանքն է, երկրորդը՝ սերը, իսկ երրորդը՝ ըմբռնումը:


    8. Մայրական սերը այգի է, որտեղ արևը միշտ շողում է, և տարվա ընթացքում միշտ գարուն է:


    9. Մոր համբերությունը նման է ատամի մածուկի պարկերին` այն երբեք ամբողջությամբ չի վերջանում:


    10. Ոչ մեկ չի կարող հասկանալ երեխային այնպես, ինչպես իր մայրը:


    11. Մայրությունը միակ աստվածային բանն է, որն աթեիզմ չի ճանաչում:


    12. Մայրությունը հավերժական կոչում է:


    13. Մենք մեր ծնողներին պետք է սիրենք և գնահատենք բոլորից շատ:
    Ծնվելուց մեկ օր առաջ երեխան հարցրեց Աստծուն, ես չգիտեմ թե ինչ պետք է անեմ, որ լույս աշխարհ գամ: Աստված պատասխանեց, քո կողքին հրեշտակ կլինի, նա քեզ ամեն ինչ կսովորեցնի: Իսկ ինչ է այդ հրեշտակի անունը: Կարևոր չէ թե ինչ է նրա անունը, դու նրան մայրիկ կանվանես…
    Մամ ջան
    Մամ ջան
    Իմ կյանքում շա՜տ ցավ եմ տեսել:
    Ջանացել եմ միշտ քեզնից թաքցնել:
    Հնարավոր է էլի կտեսնեմ,
    Բայց դու մի՛ տխրիր, ես ուժեղ եմ դեռ:
    Մամ ջան
    Ուժեղ եմ, դեռ չեմ կոտրվել
    Անցնելու դեռ շա՜տ ունեմ ճանապարհ:
    Շատերն ասում են, որ իմ տողերը բուժում են իրենց
    Ուրեմն իզու՞ր չես բերել ինձ աշխարհ:
    Մամ ջան
    Ինձ համար թագուհի էիր,
    Իսկ այն պահին, երբ ինքս մայրացա՝
    Դու աստվածուհի իմ աչքին դարձար:
    Խոնարհվում եմ ես քո փառքի առաջ,
    Քանզի դրա՛ համար ես բերել ինձ աշխարհ:
    Մամ ջան
    Պարզվում է սիրել էլ գիտեմ
    Շատ տա՜ք, նորաթուխ իմ երգի նման:
    Կարծում եմ միայն հե՛նց սրա համար
    Արժե՛ր, որ դու ինձ բերեիր աշխարհ:

    Ի՞նչ նվիրեմ Քեզ Տիրամայր,
    Ի՞նչ ընծայեմ Քո Սրտին,
    Որ բերկրա Քո մեջ ապրող,
    Անապական Սուրբ Հոգին:

    Ահա խոցված, մի բուռ դարձած,
    Իմ սրտաչափ հայրենին,
    Ընծայում եմ Քեզ Տիրամայր,
    Աստվածածին իմ անգին:

    Զարդարիր այն սրբությունով,
    Աղոթքներով Քո պահիր,
    Գիշեր ու զոր Որդուդ առջև,
    Մեզ Բարեխոս Մայր եղիր:
    Մ. Իսկաջյան
    Մայրը գանձ է,
    Մայրը թանկ է,
    Մայրը ամբողջ`
    Աշխարհ մըն է:
    Մայրը յոյսն է,
    Ան հաւատքն է,
    Կենսատու աղբիւրը`
    Կեանքի լոյսին:
    Մայրը սիրող
    Օրրան մըն է,
    Մասունքը մանկան`
    Բիւրեղ սրտին:
    Մայրը հունձքն է,
    Մայրը բերքն է,
    Մայրը ամբողջ`
    Սուրբ արտ մըն է:
    Մայրը սիրտն է,
    Մայր լեզուն է,
    Հայրենիքի`
    Միակ հիմքն է:
    Մայրը սուրբ է,
    Ան կրօնքն է,
    Հենարանն է`
    Լոյս հաւատքի.
    Մայրը կեանքի`
    Լոյս աշխարհն է:
    Նազ
    ԱՅՆ՝ ԻՆՉ ՄԵՐՆ Է, ՄԵ՛Զ ԴԱՐՁՐՈՒ
    Մանուկ օրից ուխտ ունեի՝
    Տեսնել հողը մեր պապերի,
    Տեսնել կապույտ լիճը Վանա,
    Տեսնել կղզին Ախթամարա;
    Լողալ ծովում՝ կապույտ ու մով,
    Նրան հանձնել կարոտս ծով,
    Տեսնել Մուշը, Անին քանդված,
    Որտեղ որպես ցավի բողոք,
    Որպես անանց վիշտ ու մորմոք.
    Հայ վանքերն են կանգնած ավեր:
    Տեսած անհուն վիշտ ու ցավեր:
    Ամեն քայլին՝ մի վանք փլված,
    Ամեն վանքն իր ցավով փակված.
    ՈՒ թե լեզու առնեն հանկարծ՝
    Մեզ կպատմեն ասք մի անցած:
    Անցա՛ծ, ա՛զգ իմ, ո՛չ մոռացված...
    Չի մոռացվի և ո՛չ մի բան՝
    Ինչն իմ ազգի պատմությունն է ,ցավը անձայն..
    Ո՞նց մոռանանք միլիոնուկես հայ զոհերին,
    Ո՞նց մոռանանք թուրքի տված ցավ ու կսկիծ:
    Ո՞նց մոռանանք, երբ մինչ հիմա
    Թուրք դահիճը չի ընդունում մեղքն իր անծիր...
    ՈՒխտ ունեի տեսնել գյուղս՝
    Սուրբ Մասիսի լանջին փռված...
    ՈՒ սուրբ ուխտս կատարեցի՝
    Իմ պապերի շիրիմներին խունկ վառեցի,
    ՈՒ լողացա Վանա լճում.
    Կարոտ, փափագ նրան տվի
    ՈՒ շրջեցի սուրբ Անիում,
    Մոմ վառեցի նրա փլված սուրբ վանքերում,
    Մշո դատի միջով անցա,
    Նրա անծայր հորիզոնով ես հիացա:
    Իմ Մասիսն էլ տեսա անշուշտ,
    Սուրբ լանջերին ես շրջեցի՝
    Տեսա Սասուն ու Բայազետ,
    Եղա բերդում չքնաղ Կարսի:
    Բայց կարոտս, ա՜խ, չմարեց,
    Այլ ավելի ահագնացավ,
    Երբ որ տեսա իմ աչքերով
    Իմ պապերի երկիրը սուրբ
    ՈՒ կոթողներն՝ շքեղ ու նուրբ,
    Մեր Սուրբ խաչի եկեղեցու
    Քանդակները անձեռակերտ,
    Ինձ հարազատ ամեն մի վանք, ամեն մի բերդ,
    ՈՒ մեծ վշտի բեռով բարձված
    Ես ետ դարձա, ի՞մ ժողովուրդ,
    ՈՒ կարոտս երազ դարձրած՝
    Աղոթում եմ ես Աստծուն,
    Որ մե՛զ դարձնի, ա՛յն, ինչ մերն է
    ՈՒրիշինը հո չե՞մ ուզում...
    Սիլվա…





    Մայր..
    Մի երկրում այն բաղկացած է 3 տառից, մի երկրում 4 տառից, մի երկրում 5 տառից (և այդպես շարունակ....), սակայն բոլոր երկրներում էլ, անկախ տառերի քանակից, "Մայր" բառն արտասանելիս ամբողջ մարմնով փշաքաղվում ես և թվում է, թե հենց նոր արտասանեցիր մի Սուրբ մարդու անուն...և իրոք բոլոր մայրերը Սուրբ են իրենց զավակների համար....
    Մայրերի մասին գրվել են, գրվում են և դեռ հաստատ գրվելու են` բազմաթիվ բանաստեղծություններ, երգեր, պատմություններ, գրքեր...
    Եվ որքան շատ գրվեն դրանք, միևնույն է,չեն վերջանա մոր մասին խոսքերը.... Եթե մորը գովերգես աշխարհի տակ եղած լավագույն ու հրաշալի խոսքերով, միևնույն է, երբ նայում ես այդ Սուրբ էակին, նորից ինքնըստինքյան ծնվում են նոր բառեր, որոնցով ուզում ես նկարագրել մորդ, բայց նաև հասկանում ես, որ ինչ էլ ասես, ինչ էլ անես, մեկ է քիչ է նրա արածի դիմաց.....
    Բոլորս էլ մեր կյանքում սիրահարվել ենք գոնե մեկ անգամ ու զգացել ենք այն անսահման ցավը, որ ստանում ենք մեր սիրո դիմաց....սիրահարվելով ու ցավը զգալով, հասկացել ենք, որ մոր սիրուց մաքուր, անարատ ու անսահման սեր ՉԿԱ....
    Եթե անգամ սերդ քեզ ցավ չի պատճառում, միևնույն է, կգա մի օր, որ կհասկանաս`" Անկեղծ սիրուն արժանի է միայն մայրը...":
    Եթե ընկել ես ինչ որ փորձանքի մեջ, կամ ինչ որ մեղք ես գործել, ապա քո միակ սերը և ընկերները կարող են քեզանից երես թեքել և այս մեծ աշխարհի միլիարդավոր մարդկանց միջից, միայն մայրդ է, որ աղոթում է քեզ համար ու մեռնելու չափ տառապում....Ափսոս շատերն այդ չեն հասկանում և իրենց մայրերին կորցնեուց հետո նոր գիտակցում են, որ այս անարդար աշխարհի վրա, եթե կար մեկը, որ իրոք և անկեղծ սիրում էր իրեն ,ապա այդ մարդն իր մայրն էր....
    Գնահատեք և սիրք Ձեր մայրերին, աշխատեք հնարավորինս շատ հոգ տանել նրանց մասին, քանի որ այդպիսի գանձ Աստված մի մարդուն ընդամենը մեկ անգամ է տալիս..











    Ամենաքնքուշ ու ամենանուրբ էակն աշխարհի,
    Ամենաուժեղ ու ամենաթույլ էակն աշխարհի,
    Ամենավախկոտ ու ամենաքաջ էակն աշխարհի,
    Ոտքից գլուխ սեր,ոտքից գլուխ սուրբ՝մայրերն են էլի:
    Կասկածների ծով,սպասումի դող՝մայրերն են էլի,
    Ցաված տեղին ճար,ամենահանճար-մայրերն են էլի,
    Մոլորվածին լույս ու խաբվածին հույս-մայրերն են էլի,
    Ցրտին ջերմացնող,շոգին զովացնող-մայրերն են էլի,,
    Հավերժ մեր կողքին,հավերժ մեզ ներող-մայրերն են էլի,
    Հավատարմություն, անմնացորդ սեր, հոգու նվիրում-մայրերն են էլի,
    Իրենց մեղմությամբ մեր հոգին գերող,
    Բարություն ցանող,բարությամբ լեցուն-մայրերն են էլի,
    Մեր բախտի համար թաքուն աղոթող,
    Չնչին բաներից գոհացող,հուզվող,
    Մեզ կյանք նվիրած,մեզ շահած-պահած,
    Մեզնով հիացած,մեզնով լիացած-մայրերն են էլի:
    Ա՜խ,քնքուշ մայրեր ամբողջ աշխարհի,
    Դուք ողջ մարդկության մայրն եք սիրելի...

    Երբ նայում եմ քո աչքերին,
    Ողջ աշխարհն է ինձ ժպտում,
    Երբ քո դեմքին ժպիտը կա,
    Արեւն է ինձ ողջունում:
    Երբ մայրս կա աշխարհում,
    Օրերն ուրախ են անցնում,
    Երբ մորս շունչն եմ զգում,
    Շատ հպարտ եմ ինձ զգում:
    Ա՜խ, մայր իմ սիրելի,
    Ի՜նչ անուշ ես, ի՜նչ բարի,
    Քո դեմքին ես նայելով՝
    Գարնան գալուստն եմ տեսնում:
    Երբ նայում եմ քո աչքերին,
    Ողջ աշխարհն է ինձ ժպտում,
    Ցանկանում եմ անվերջ ժպտաս,
    Մեր տան հրաշք, մի՛շտ շողաս
    Կցված նկարներ Կցված նկարներ
    Վերջին խմբագրող՝ Lusine.Tserunyan: 16.04.2019, 15:02:

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    mavrikmadyan (20.04.2019), naira1973 (01.05.2019), Լաուրա Աթանեսյան (16.04.2019), Մինասյան Նորա (18.04.2019)

  3. #2
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2019
    Գրառումներ
    203
    Հեղինակության աստիճան
    4815

    Տիրամայր

    Դարեր շարունակ Տիրամայրը մեծ դեր է ունեցել եկեղեցու, այդ թվում նաև Հայ եկեղեցու պատմության մեջ:
    «Նա բազմիցս հանդիսացել է Աստծոյ պատգամաբերը: Իր տարբեր երևումներով Տիրամայրը մեզ միշտ ուղղել է դեպի լույս` Հիսուս Քրիստոս:
    Ո՞վ կարող է առավել գթալ, ո՞վ կարող է առավել սիրել, քան մայրական սիրտը:

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.


  5. #3
    Սկսնակ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    06.02.2017
    Գրառումներ
    5
    Հեղինակության աստիճան
    0
    Հարգելի Լուսինե, բավականին հագեցած և բովանդակալից միջոցառման ծրագիր եք ներկայացրել

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Lusine.Tserunyan (21.04.2019)

  7. #4
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2019
    Գրառումներ
    203
    Հեղինակության աստիճան
    4815

    Տիրամայր

    Յովհաննես Պօղոս Բ պապը իր զինանշանի վրայ յավելելով Փրկչի Մօր սկզբնատառը, իր քահանայապետությունը ընծայեց ԿոյսնՄարիամին` ընտրելով կարճ և յստակ նշանաբան`Titus Tuus«Ամբողջովին Քոնը»,-ասված էՀովհաննես Բ Պողոսնպապի Հայաստան այցելության առիթով հրատարակված գրքույկում, ուր զետեղված են Տիրամորը նվիրված նրա աղոթքներից 21-ը: Ահա նրանցից մեկը:

    Մարդկանց և ժողովուրդների մայր
    Ո' վ մարդկան ց և ժողովուրդների Մայր,
    Դու գիտես նրանց բոլոր տառապանքները
    և նրանց յոյսերը,
    Դու մայրաբար զգում ես
    չարի ու բարու պայքարը
    լոյսի և խավարի միջև, որոնք ցնցում են աշխարհը:
    Ընդունի'ր մեր աղաղակը,
    որ Սուրբ հոգու միջոցով ուղղում ենք
    Քո սրտին,
    և քո Մայրական
    և Աստծոյ աղախնու սիրով
    գրկի'ր այն ժողովուրդներին, որոնք ավելի շատ են սպասումայս
    գրկախառնությանը, և նաև ա'յն ժողովուրդներին,
    որոնց յանձնուելուն
    Դու յատկապես սպասում ես:
    Վերցրու' Քո մայրական հովանու ներքոյ
    մարդկանց ամբողջ ընտանիքը,
    որը, Ո'վ Մայր
    սրտաբուխ Քեզ ենք վստահում:
    Թող բոլորին մօտենայ
    խաղաղություն և ազատություն
    ճշմարտութեան, արդարութեան և յոյսի ժամանակը:

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lusine.Tserunyan (21.04.2019), naira1973 (01.05.2019)

+ Կատարել գրառում

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •