+ Կատարել գրառում
Էջ 9 17-ից ԱռաջինԱռաջին ... 7891011 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 81 համարից մինչև 90 համարի արդյունքները՝ ընդհանուր 170 հատից

Թեմա: Կլիմայի գլոբալ փոփոխությունների համամոլորակային հիմնախնդիրը

  1. #81
    Մոդերատոր Հարությունյան Լիլիթ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.04.2019
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    239
    Հեղինակության աստիճան
    6156
    Մեջբերում Հարությունյան Լիլիթ-ի խոսքերից Նայել գրառումը
    Նախկին արտանետումներն արդեն նախորոշել են որոշ կլիմայական փոփոխություններ: Կլիման չի կարող անմիջապես արձագանքել արտանետումներին, այդ իսկ պատճառով այն շարունակելու է փոփոխվել հարյուրամյակների ընթացքում, նույնիսկ երբ ջերմոցային գազերի արտանետումները կնվազեցվեն և դրանց մթնոլորտային մակարդակը կհավասարակշռվի: Կլիմայի փոփոխությամբ պայմանավորված որոշ կարևոր ազդեցություններ, ինչպիսին է օրինակ` ծովի մակարդակի կանխատեսվող բարձրացումը, ամբողջովին կգիտակցվի առավել երկար ժամանակահատված հետո:
    Այսօր գոյություն ունեն նոր և ավելի համոզիչ փաստեր, որոնք վկայում են այն մասին, որ կլիմայի փոփոխությունն արդեն սկսվել է: Կլիման փոփոխվում է նաև բնական ճանապարհով` բարդացնելով ջերմոցային գազերի կոնցենտրացիայի աճով պայմանավորված ազդեցության գնահատականը: Չնայած դրան դիտարկումների մեծ ծավալ է տալիս այսօր մեր մոլորակի վրա ջերմաստիճանի բարձրացման պատկերը: Օրինակ` վերջին մի քանի տասնամյակների ընթացքում, ջերմաստիճանային փոփոխության բնույթն ունի նմանություն ջերմոցային տաքացման մոդելային հաշվարկներով հիմնավորված կանխատեսումների հետ: Քիչ հավանական է, որ այս տենդենցը պայմանավորված լինի բացառապես բնական փոփոխականության հայտնի աղբյուրներով: Չնայած դրան, մնում են շատ անորոշություններ, օրինակ, ապագայում կլիմայի փոփոխության վրա ամպային ծածկույթի փոփոխության ազդեցությունը: 2.2. Ջերմոցային գազեր և աէրոզոլներ
    Ջերմոցային գազերի (ՋԳ) պարունակությունը մթնոլորտում որոշվում է “աղբյուրների ” և “կուտակումների” հաշվեկշռով:
    Աղբյուրները` պրոցեսներ են, որոնք բերում են ջերմոցային գազերի առաջացման:
    Կուտակումները` պրոցեսներ են, որոնց ընթացքում տեղի է ունենում այդ գազերի տրոհում և կլանում

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.


  3. #82
    Մոդերատոր Հարությունյան Լիլիթ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.04.2019
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    239
    Հեղինակության աստիճան
    6156
    Գլոբալ մասշտաբով կլիմայի փոփոխության սցենարներ (մոդելներ)
    Առայժմ գոյություն չունեն կլիմայի փոփոխության ամբողջական կանխատեսման հուսալի մեթոդներ: Բոլոր առաջարկվող գնահատականներըն ընդամենը կլիմայական համակարգի ռեակցիաների քիչ թե շատ հավանական տարբերակներն են ջերմոցային էֆեկտի ավելացման նկատմամբ: Ապագայի կլիմայի այդ հիպոթետիկ վիճակներն ընդունված է անվանել “կլիմայական սցենարներ”: Կլիմայական սցենարների կազմման մեթոդները կարելի է բաժանել երեք խմբի.
    • արհեստական,
    • նմանակային,
    • մթնոլորտի ընդհանուր շրջանառության մոդելներ:

  4. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.


  5. #83
    Մոդերատոր Հարությունյան Լիլիթ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.04.2019
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    239
    Հեղինակության աստիճան
    6156
    Մեջբերում Հարությունյան Լիլիթ-ի խոսքերից Նայել գրառումը
    Գլոբալ մասշտաբով կլիմայի փոփոխության սցենարներ (մոդելներ)
    Առայժմ գոյություն չունեն կլիմայի փոփոխության ամբողջական կանխատեսման հուսալի մեթոդներ: Բոլոր առաջարկվող գնահատականներըն ընդամենը կլիմայական համակարգի ռեակցիաների քիչ թե շատ հավանական տարբերակներն են ջերմոցային էֆեկտի ավելացման նկատմամբ: Ապագայի կլիմայի այդ հիպոթետիկ վիճակներն ընդունված է անվանել “կլիմայական սցենարներ”: Կլիմայական սցենարների կազմման մեթոդները կարելի է բաժանել երեք խմբի.
    • արհեստական,
    • նմանակային,
    • մթնոլորտի ընդհանուր շրջանառության մոդելներ:

    1. Արհեստական սցենարներում
    ` ցանցի հանգույցներում կամ կայաններում, բոլոր կլիմայական տարրերը փոխվում են որևէ մի կամայական, բայց հավանական մեծությամբ: Այսպիսի սցենարների օգնությամբ կարելի է գնահատել ազդեցության օբյեկտների` էկոլոգիական և տնտեսության համակարգերի, գյուղատնտեսական կուլտուրաների բերքատվության և այլն, զգայունությունը շեմային և դիմակայելի կլիմայական փոփոխությունների նկատմամբ:
    2. Նմանակային սցենարները կառուցվում են տեղի ունեցած և գրանցված կլիմայական ռեժիմների, այսինքն պալեոկլիմայական, պատմական կամ գործիքային տվյալների հիման վրա: Այդպիսին են Մ.Ի.Բուդիկոյի և նրա գործընկերների` պալեոկլիմայական վերլուծության վրա հիմնված սցենարները: Սրանց թերությունը կայանում է նրանում , որ վաղ անցյալում CO2 քանակի աճը պայմանավորված է եղել բնական, այլ ոչ թե մարդածին գործոններով
    3. Մարդածին ազդեցությամբ պայմանավորված կլիմայական փոփոխությունների գնահատականն այսօր, ամենից հաճախ, կատարվում է ընդհանուր շրջանառության մոդելների օգնությամբ, հիմնվելով նմանակության սկզբունքի և էմպիրկավիճակագրական մեթոդների վրա: Գլոբալ կլիման պայմանավորող ֆիզիկական պրոցեսների մոդելավորման առավել վստահելի գործիք են հանդիսանում մթնոլորտի ընդհանուր շրջանառության եռաչափ թվային մոդելները:
    Վերջին խմբագրող՝ Հարությունյան Լիլիթ: 24.05.2019, 21:00:

  6. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.


  7. #84
    Մոդերատոր Հարությունյան Լիլիթ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.04.2019
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    239
    Հեղինակության աստիճան
    6156
    Վերջին ժամանակներում “մթնոլորտ - օվկիանոս” համատեղ կլիմայական մոդելների կառուցումը թույլ է տալիս ավելի լայն սպեկտրով ուսումնասիրել և գնահատել ապագայի կլիման: Այսպիսի մոդելները ներառում են Երկրի կլիմայական համակարգի ֆիզիկական պրոցեսների լայն բազմություն, մթնոլորտի, օվկիանոսի և Երկրի մակերևույթի փոխազդեցության մաթեմատիկական բնութագիր և թույլ են տալիս գնահատել մթնոլորտում ջերմոցային գազերի կոնցենտրացիայի աճի ազդեցությունը:

  8. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.


  9. #85
    Մոդերատոր Հարությունյան Լիլիթ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.04.2019
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    239
    Հեղինակության աստիճան
    6156
    Ջերմոցային գազերի և աէրոզոլների ապագա արտանետումների վերաբերյալ, ԿՓՓՄԽ-ը մշակել է սցենարների շարք` հիմք ընդունելով 1990- 2100 թթ. ժամանակահատվածում բնակչության և տնտեսության աճի, հողօգտագործման, տեխնոլոգիական փոփոխությունների, էներգիայի և վառելիքի վերաբերյալ ենթադրությունները: Այս սցենարների համաձայն` 2100թ. Դրությամբ, ածխածնի երկօքսիդի արտանետումները կգտնվեն 6 Գտ/տարի, ինչը մոտավորապես հավասար է այժմյան ցուցանիշին, մինչև 36Գտ/տարի տիրույթում: Ընդ որում` ԿՓՓՄԽ տիրույթի ստորին թիվը ենթադրում է մինչև 2100թ. բնակչության և տնտեսության աճի ցածր տեմպեր:
    Ենթադրվում է, որ մեթանի արտանետումները գտնվելու են 540 – 1170 Գտ/տարի տիրույթում: Հարկ է նշել, որ 1990թ. մեթանի արտանետումները կազմում էին 500 Գտ/տարի: Ազոտի ենթօքսիդի արտանետումները սպասվում են 14-19 Գտ/տարի միջակայքով, մինչդեռ` նույն ցուցանիշը 1990թ. կազմել է 19 Գտ/տարի: Բոլոր դեպքերում, ջերմոցային գազերի մթնոլորտային կոնցենտրացիաները և գումարային ճառագայթային ազդեցությունը շարունակում են աճել` 1990 – 2100 թթ. ժամանակահատվածի մոդելավորման ողջ ընթացքում: 1990թ. նկատմամբ 2100թ. գլոբալ մերձերկրյա միջին ջերմաստիճանի աճը կանխատեսվում է 2 OC

  10. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.


  11. #86
    Մոդերատոր Հարությունյան Լիլիթ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.04.2019
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    239
    Հեղինակության աստիճան
    6156
    ԿՓՓՄԽ նվազագույն արտանետումների սցենարի և կլիմայի զգայունության «ցածր» արժեքի համատեղման, և աէրոզոլների կոնցենտարացիայի վրա ապագա փոփոխությունների ազդեցությունը հաշվի առնելու դեպքում, մինչև 2100թ. կանխատեսվող ջերմաստիճանի աճը կազմում է 1 OC:
    Համապատասխան կանխատեսումը ԿՓՓՄԽ առավելագույն արտանետումների սցենարի և զգայունության “բարձր” արժեքի դեպքում կազմում է մոտ 3.5OC: Հարկ է շեշտել, որ բոլոր սցենարներում տաքացման միջին տեմպերը, հավանաբար, կլինեն ավելի բարձր` քան մինչ այժմ դիտված տեմպերից յուրաքանչյուրը: Օդի ջերմաստիճանի ռեգիոնալ փոփոխությունները կարող են զգալիորեն տարբերվել գլոբալ միջին ջերմաստիճանի փոփոխությունից: Օվկիանոսների ջերմային իներցիայի հետևանքով, մինչև 2100թ. հավասարակշռված վիճակի, ջերմաստիճանի վերջնական փոփոխության միայն 50- 90%-ը կհասցնի իրականանալ, և նույնիսկ ջերմոցային գազերի կոնցենտրացիաների կայունացման պարագայում, ջերմաստիճանը շարունակելու է աճել: Բացի ԿՓՓՄԽ վերը շարադրված սցենարներից, գոյություն ունեն մթնոլորտի ընդհանուր շրջանառության (ՄԸՇ) վրա հիմնված` գլոբալ կլիմայի փոփոխության նաև այլ մոդելներ: Այսպիսով, չնայած զգալի անորոշությունների, կլիմայական մոդելները բավականին հաջողությամբ օգտագործվում են ապագա գլոբալ և առանձին ռեգիոնների կլիմաների բնութագրման համար:

  12. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.


  13. #87
    Մոդերատոր Հարությունյան Լիլիթ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.04.2019
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    239
    Հեղինակության աստիճան
    6156
    Հարգելիներս ձեզ եմ ներկայացնում օգտագործված հապավումների ցանկը

    ԳԷՖ Գլոբալ էկոլոգիական ֆոնդ
    ԿԿ Կողմերի կոնֆերանս
    ԿՓՇԿ Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիա
    ԿՓՓՄԽ Կլիմայի փոփոխության փորձագետների միջկառավարական խումբ
    ՀԹԳ Հիդրոթերմիկ գործակից
    ՀԻՆ Համատեղ իրականացման նախագծեր
    ՀԿԾ Համաշխարհային կլիմայական ծրագիր
    ՀՀ Հայաստանի Հանրապետություն
    ՀՆԱ Համախառն ներքին արդյունք
    ՀՕԿ Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպություն
    ՀՖԱ Հիդրոֆտորածխածիններ
    ՄԱԿ1 Միավորված ազգերի կազմակերպություն
    ՄԱԿ2 Մթնոլորտի ազդեցության կենտրոններ
    ՄԶՄ Մաքուր զարգացման մեխանիզմ
    ՄԸՇ Մթնոլորտի ընդհանուր շրջանառություն
    ՅՈՒՆԵՊ ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագիր
    ՅՈՒՆԵՍԿՈ ՄԱԿ-ի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպություն
    ՊՖԱ Պերֆտորածխածիններ
    ՋԳ Ջրային գոլորշիններ
    ՏԶՀԿ Տնտեսական զարգացման և համագործակցության կազմակերպություն
    ՔՖԱ Քլորֆտորածխածիններ:

  14. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.


  15. #88
    Մոդերատոր Հարությունյան Լիլիթ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.04.2019
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    239
    Հեղինակության աստիճան
    6156
    Հարգելի մասնակիցներ Ձեզ եմ ներկայացնում թեմային վերաբերող սալիկահանդես, որը ներկայացվել է նաև պաշարների շտեմարանում: Այն օգտագործվել է նաև դասապրոցեսի ընթացքում:

    https://lib.armedu.am/resource/27739

  16. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.


  17. #89
    Մոդերատոր Լիլիթ Հակոբջանյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2018
    Հասցե
    Վանաձոր
    Տարիք
    36
    Գրառումներ
    355
    Հեղինակության աստիճան
    13142
    Մեջբերում Հարությունյան Լիլիթ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժամանակակից աշխարհում համամոլորակային հիմնախնդիրների առաջացման համար կան օբյեկտիվ նախադրյալներ: Դրանք այն հիմնախնդիրներն են, որոնք առնչվում են ամբողջ մարդկության կենսական շահերին:Պատահական չէ,որ արդի դարաշրջանի համար հաճախ օգտագործվում է<<համամոլորակային հիմնախնդիրների դարաշրջան>> արտահայտությունը:
    Համամոլորակային են այն հիմնախնդիրները, որոնք ընդգրկում են ողջ երկրագունդը և մարդկությունը, սպառնում նրանց ներկային ու ապագային: Դրանց լուծման համար պահանջվում է բոլոր ժողովուրդների ու երկրների գործողությունների միասնությունը:
    Իրենց բնույթով համամոլորակային հիմնախնդիրները տարբեր են, սակայն բոլորը համակված են մարդկության աշխարհագրական միասնության և կենսակայունության գաղափարով: Մարդկության համար առավել հրատապ խնդիրներից անդրադառնանք կլիմայի գլոբալ փոփոխությունների համամոլորակային հիմնախնդրին:
    Կլիմայական պայմանները անմիջական ազդեցություն ունեն Երկրի կենսոլորտի էվոլյուցիայի վրա: Կլիման հանդիսանում է ցանկացած էկոհամակարգի երկու հիմնական անկենդան բաղադրիչներից մեկը, որն ընդունված է անվանել կլիմատոպ:
    Հարգելի կոլեգաներ եկեք քննարկենք այս թեման:Կիսվեք Ձեր կարծիքներով, խորհուրդներով և փորձով:
    Համամոլորակային հիմնախնդիրներ կամ Գլոբալ խնդիրներ՝ արդիականության համամարդկային խնդիրներ, որոնք շոշափում են ներկա և ապագա սերունդների կենսական շահերը, և որոնց լուծումը պահանջում է բազմաթիվ պետությունների համատեղ ջանքերը։

    Այդ խնդիրներից կարևորներն են մեր մոլորակի բնակ*չության ժողովրդագրական իրավիճա*կի կտրուկ փոփոխությունը, շրջակա միջավայրի աղտոտումը, միջազգային ահաբեկչության ու թմրամոլության լայն տարածումը։ Մեր օրերում դրանց ավելացավ նաև 2008 թվականից սկսված հա*մաշխարհային ֆինանսատնտեսական խոր ճգնաժամը։ Այդպիսի խնդիրներն անվանում են գլոբալ հիմնախնդիրներ։

    Նրանց լուծումը հնարավոր է միայն բոլոր երկրների (ինչպես զարգացած և հարուստ, այնպես էլ թույլ զարգացած և աղքատ) համատեղ և նպատակասլաց ջանքերի շնորհիվ։

    Գլոբալ խնդիրների օրինաչափ արդյունք են հիմնականում գիտատեխնիկական և տնտեսական առաջընթացի շեշտակի արագացման, մարդու վերափոխիչ գործունեության ընդլայնման և որակական փոփոխության, սոցիալական հակասությունների խորացման։ Գլոբալ խնդիրների կարևորության համընդհանուր գիտակցումը ենթադրում է համապատասխան փիլիսոփայական իմաստավորում, մասնավորապես մարդկության միասնության, մարդու պատասխանատվության, բնության հետ հասարակության ներդաշնակության անհրաժեշտության ըմբռնում։
    Այդպիսի խնդիրներից են՝

    միջազգային խաղաղության հաստատումը,շրջապատող միջավայրի պահպանումը,երկրագնդի բնակչությունը սննդամթերքով ապահովելը,Համաշխարհային օվկիանոսի և տիեզերական տարածության յուրացումը,հումքի և էներգետիկական պաշարների ապահովումը։

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  19. #90
    Մոդերատոր Հարությունյան Լիլիթ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.04.2019
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    239
    Հեղինակության աստիճան
    6156
    Առոջապահության համաշխարհային կազմակերպության անցկացրած ուսումնասիրությունների գնահատականներն ավելի մտահոգիչ են բնակչության կյանքի և գործունեության առումով և նշում են ժողովրդագրական մի շարք խնդիրների առաջացումը:
    Ըստ հաշվարկված տվյալների՝ երկրագնդի անապատային գոտու մեծացումն անխուսափելի է: Խմելու ջրի պաշարաների նվազումը՝ նույնպես: Վերջինս կարող է հանգնեցնել բազմաթիվ համաճարակների տարածմանը: Ջերմաստիճանային կտրուկ տատանումները բացասական կազդեն միլիոնավոր մարդկանց առողջության վրա: Հատկապես սիրտ-անոթային հիվանդությունների սրում է դիտվում, իսկ մահացության թիվը կարող է կրկնապատվել, անգամ եռապատկվել: Արտադրության հետևանքով ռեսուրսների անարդյունավետ օգտագործումը, շրջակա միջավայրի աղտոտումը կհանգեցնեն հողի, ջրի աղտոտմանն ու անպիտան դառնալուն:

  20. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


+ Կատարել գրառում
Էջ 9 17-ից ԱռաջինԱռաջին ... 7891011 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •