+ Կատարել գրառում
Էջ 8 16-ից ԱռաջինԱռաջին ... 678910 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 71 համարից մինչև 80 համարի արդյունքները՝ ընդհանուր 157 հատից

Թեմա: Կլիմայի գլոբալ փոփոխությունների համամոլորակային հիմնախնդիրը

  1. #71
    Մոդերատոր Հարությունյան Լիլիթ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.04.2019
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    223
    Հեղինակության աստիճան
    4979
    Զարգացած երկրներն իրենց վրա վերցրեցին հիմնական պատասխանատվությունը և հայտարարեցին, որ պատրաստ են միջոցներ ձեռնարկել արտանետումների քանակը նվազեցնելու ուղղությամբ: Նրանք նաև համաձայնվեցին, որ պետք է օգնեն զարգացող երկրներին, սակայն դեմ էին նոր ֆինանսական մեխանիզմի ստեղծմանը, հուսալով, որ 1991թ. ստեղծված Գլոբալ էկոլոգիական ֆոնդը կարող է իր վրա վերցնել այդ ֆունկցիան:
    Հաշվի առնելով քննարկվող հարցերի բարդությունը, կարծիքների լայն սպեկտրը և ժամանակի սղությունը, պարզ դարձավ, որ Կոնվենցիայով հնարավոր չի արտանետումների քանակական սահմանափակումներ մտցնել: Տարբեր զարգացած և զարգացող երկրների ընդհանուր, սակայն տարբերակված պատասխանատվությունը հաշվի առնելով, ստեղծվեց շրջանակային համաձայանգրի տեքստը, որի հիման վրա հնարավոր կլիներ հետագա գործունեությունը:
    Կոնվենցիան վերջնականորեն ընդունվեց 1992թ. մայիսի 9: Այն ներկայացվեց ստորագրման Ռիո-դե-Ժանեյրոյում կայացած Համաշխարհային գագաթաժողովում, որտեղ այն ստորագրեցին 154 երկրներ և Եվրամիությունը: 1994թ. մարտի 21, 50-րդ երկրի կողմից այն վավերացնելուց հետո, Կոնվենցիան մտավ ուժի մեջ: Այսօր Կոնվենցիայի Կողմ են հանդիսանում 189 երկիր: 2004թ. մարտին նշվել է Կոնվենցիայի տասներորդ տարեդարձը:
    Կոնվենցիան ներառում է այն ջերմոցային գազերը, որոնք չեն վերահսկվում Մոնրեալի օզոնքայքայող նյութերի վերաբերյալ արձանագրությամբ: Ներկայումս Կոնվենցիայի Կողմերը հիմնական ուշադրությունն են դարձնում հետևյալ ջերմոցային գազերին` ածխաթթու գազ (CO2), մեթան (CH4), ազոտի ենթօքսիդ (N20), պերֆտորածխածիններ (PFCs), հիդրոֆտորածխածիններ (HFCs) և ծծմբի հեքսաֆտորիդ (SF6): Սրանք, գլոբալ տաքացմանը նպաստող միակ գազերը չեն, սակայն դրանցից ամենակարևորն են: Պերֆտորածխածիններն ու հիդրոֆտորածխածինները` քլորֆտորածխածիններին փոխարինող գազերն են, որոնք արգելվել էին 1987թ. Մոնրեալի արձանագրությամբ` ստրատոսֆերայի օզոնային շերտը պահպանելու նպատակով: Թեև վերը նշված 6 գազերն էլ բերում են գլոբալ տաքացման, սակայն դրանցից որոշների ազդեցությունն ավելի մեծ է: Հարյուր տարվա ընթացքում 1 տոննա մեթանի ազդեցությունը ջերմոցային էֆեկտի վրա այնքան է, որքան 21 տոննա ածխաթթու գազինը: Հիդրոֆտորածխածինների տոննան կարող է համարժեք լինել ածխաթթու գազի հազարավոր տոննաների: Այդ է պատճառը, որ ջերմոցային գազերի գույքագրման ժամանակ նախատեսվում է արտանետումների վերահաշիվ ըստ դրանց պոտենցիալի:
    Ածխաթթու գազն ունի ամենազդալի ազդեցությունը, քանի որ այն արտանետվում է մեծ քանակներով` ընդերքի վառելիքի այրման հետևանքով: Երկրների մեծամասնությունում, հենց նա է կազմում ջերմոցային գազերի արտանետման քանակի գերակշռող մասը: Թեև մյուս գազերը արտանետվում են համեմատաբար փոքր քանակներով, այդուհանդերձ պետք է հսկվեն` հաշվի առնելով դրանց բարձր պոտենցիալը գլոբալ տաքացման մեջ:

  2. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    LarisaB (20.05.2019), Սամար (25.05.2019), Ստեփանյան Նելլի (18.05.2019), Անուշ Ղալայան (18.05.2019), Լիլիթ Հակոբջանյան (23.05.2019), Միկինյան Տաթևիկ (20.05.2019)

  3. #72
    Մոդերատոր Հարությունյան Լիլիթ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.04.2019
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    223
    Հեղինակության աստիճան
    4979
    Կոնվենցիայի նպատակներին հասնելու պատասխանատվությունը բաժանված և տարբերակված է 189 երկրների միջև, հաշվի առնելով նրանց տնտեսական մակարդակը: Երկրների դասակարգումը և, հետևաբար, նրանց պարտականությունները արտացոլված են ցուցակներում, որոնք կցված են Կոնվենցիայի հավելվածներում:

    Հավելված I Կողմերն են 41 զարգացած երկրներ, ներառելով Եվրախորհուրդը: Նախատեսվում է, որ այս երկրները 2000թ. պետք է վերադառնան 1990թ. արտանետումների մակարդակին: Նրանք նաև պարտավորվում են պարբերաբար զեկուցել ջերմոցային գազերի արտանետման քանակների, այդ հարցի լուծման ուղղությամբ կատարվող միջոցառումների և վարվող քաղաքականության մասին:

    Հավելվածի II Կողմերն են Հավելվածի I երկրների մի մասը, ներառելով 24 զարգացած երկրներ: Սեփական արտանետումների նվազեցումից բացի, նրանք պարտավորվում են ֆինանսական կամ այլ աջակցություն ցուցաբերել զարգացող երկրներին:

    Անցումային տնտեսությամբ երկրները` հիմնականում Արևելյան ու Կենտրոնական Եվրոպայի և նախկին ԽՍՀՄ երկրներն են` թվով 14: Դրանցից 8-ը այսօր Եվրախորհրդի անդամ են: Այդ երկրները նշված են Հավելված I, սակայն չեն կրում Հավելված II նշված երկրների պարտավորությունները:

    Հավելվածի I մեջ չներառված երկրները այն բոլոր Կողմ երկրներն են, որոնք չեն ներառվել ԿՓՇԿ- ի ոչ մի Հավելվածի մեջ: Դրանք հիմնականում զարգացող երկրներն են: Ինչպես և Կոնվենցիայի բոլոր Կողմերը, նրանք ունեն կլիմայի փոփոխության բնագավառում ընդհանուր պարտավորություններ, սակայն չունեն կոնկրետ քանակական սահմանափակումներ և պետք է ընդունակ լինեն արտաքին օգնություն ստանալու Կոնվենցիայի դրույթները իրականացնելու համար: Նրանք նաև պարտավոր են ներկայացնել տեղեկատվություն կլիմայի փոփոխության դեմ ուղղված միջոցառումների կատարման և պլանավորման մասին, ինչպես նաև ներկայացնել ջերմոցային գազերի արտանետումների գնահատումներ:

    Այսպիսով, Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ շրջանակային կոնվենցիան վերջին 10 տարիների ընթացքում ստեղծել է համաձայնեցված միջազգային գործողությունների ամուր հիմք:

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Սամար (25.05.2019), Լիլիթ Հակոբջանյան (23.05.2019), Միկինյան Տաթևիկ (20.05.2019)

  5. #73
    Մոդերատոր LarisaB-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2019
    Գրառումներ
    131
    Հեղինակության աստիճան
    3525
    Շատ օրհասական թեմա եք շոշափում հարգելի Լիլիթ Հարությունյան:
    Երկրաբանական մի շարք ցուցանիշների գնահատմամբ և գիտական տվյալներով՝ Երկրի երկրաբանական պատմության ընթացքում կլիմայի փոփոխություններ տեղի են ունեցել բազմիցս՝ հարյուր հազարից մինչև հարյուր միլիոն տարի մասշտաբներով։ Վերջին սառցապատումից հետո ընկած ժամանակաշրջանը՝ վերջին 8-10 հազար տարիները, բնորոշվում են պատմական կլիմայի փոփոխությամբ։ Այդ փոփոխությունը գնահատվում է ոչ միայն երկրաբանական, սառցադաշտաբանական և երկրաքիմիական ցուցանիշներով, այլև մշակութային հուշարձաններով և նշանավոր կլիմայական երևույթների տարեգրություն պարունակող գրառումներով։ Ժամանակակից կլիմայի փոփոխությունները նշվում են օդերևութաբանական կայանների ցանցում պլանաչափորեն կատարվող դիտարկումների հիման վրա, որոնց արդյունքների մշակումը և վերլուծությունները ցույց են տալիս, որ դիտվում է կլիմայի տաքացում։ Վերջինս պայմանավորված է մարդու հարաճուն տնտեսական գործունեությամբ և կոչվում է մարդահարույց կամ տեխնածին կլիմայի փոփոխություն։ Այդ փոփոխությունների հիմնական պատճառը հանքային վառելանյութի օգտագործման հետևանքով մթնոլորտում ջերմոցային գազերի պարունակության աճն է, որը հանգեցնում է բնական ջերմոցային էֆեկտի ուժեղացման և մթնոլորտի ու Երկրի բնական ճառագայթային հաշվեկշռի խախտման։ Կանխատեսումների համաձայն՝ այդ փոփոխությունները կհանգեցնեն կլիմայի համամոլորակային ու տարածաշրջանային զգալի փոփոխությունների և, որպես հետևանք, ջերմաստիճանի, տեղումների քանակի, հողի խոնավության ու ծովի մակարդակի փոփոխության՝ դրանցից բխող այլ անբարենպաստ հետևանքներով։ Կլիմայի փոփոխության առանձնահատկություններից մեկը համամոլորակային տաքացումն է, որը բնորոշվում է երկրամերձ շերտի ջերմաստիճանի բարձրացմամբ։

  6. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

  7. #74
    Մոդերատոր Հարությունյան Լիլիթ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.04.2019
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    223
    Հեղինակության աստիճան
    4979
    Մեջբերում LarisaB-ի խոսքերից Նայել գրառումը

    Հարգելի Լարիսա, շնորհակալ եմ արձագանքի և հետաքրքիր ինֆորմացիայի համար

    Պատմական տեղեկություններ կլիմայի փոփոխության մասին
    Երկրագնդի կլիման փոփոխվում է ինչպես բնական ճանապարհով, այնպես էլ մարդածին գործոնների ազդեցությամբ: Կլիմայական համակարգի յուրաքանչյուր բաղադրիչ փոխվում է ժամանակային տարբեր սանդղակների շրջանակներում:
    Մթնոլորտը, որպես առավել դինամիկ միջավայր, ինչպես նաև` մնացած գեոհամակարգերի համեմատ ամենափոքր ջերմունակությամբ օժտված, հանդիսանում է ցածր իներտությամբ համակարգ:
    Օվկիանոսի վերին շերտերըն շատ հարյուրամյակներ հետո:
    Սառցոլորտը (ձյուն և սառույց) էլ ավելի իներտ է: Սառցածածկույթի շերտում փոփոխությունները տեղի են ունենում հարյուրամյակների ընթացքում:
    Երկրոլորտը` Երկրագնդ կլիմայական գործոնների փոփոխությանը արձագանքում են մի քանի տարվա ընթացքում, այն դեպքում, երբ օվկիանոսի խորքերում փոփոխությունները կարող են ի հայտ գալ միայի մակերևույթը, փոփոխվում է բոլորից դանդաղ, քանի որ լեռների և դրեյֆող մայրցամաքների առաջացումը, որոնք ազդում են քամիների և օվկիանոսային հոսանքների բնույթի վրա, տեղի է ունենում միլիոնավոր տարիների ընթացքում:
    Անցյալի կլիմայի բնական փոփոխությունների իմացությունը թույլ է տալիս ավելի խորը հասկանալ մարդու գործունեությամբ պայմանավորված կլիմայական փոփոխությունները: Անցյալի կլիմայով զբաղվող գիտությունը, այսպես կոչված պալեոկլիմայագիտությունը, տալիս է մեզ ապագա փոփոխությունների “մասշտաբայնության զգացում”:

  8. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    LarisaB (22.05.2019), Սամար (25.05.2019), Լիլիթ Հակոբջանյան (23.05.2019)

  9. #75
    Մոդերատոր Հարությունյան Լիլիթ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.04.2019
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    223
    Հեղինակության աստիճան
    4979
    Գլոբալ ջերմաստիճանի համակարգված տվյալները հասու են միայն 1860թ.: Դրանք ներառում են տվյալներ ցամաքի մակերևույթի վրա օդի ջերմաստիճանի և ծովային մակերևույթի ջերմաստիճանի փոփոխության չափումների հիման վրա : Այդպիսի տվյալները անհրաժեշտ է մանրակրկիտ ստուգել, համակարգված սխալները հայտնաբերելու համար, որոնք կարող են առաջանալ մեթոդների կամ դիտարկման տեղի փոփոխության հետևանքով: Օրինակ` շատ օդերևութաբանական կայաններ տեղակայված են քաղաքներում կամ դրանց մոտակայքում: Քաղաքը, մեծանալուն զուգընթաց, կարող է տեղի կլիմայի վրա ունենալ զգալի ջերմային ազդեցություն: Այդպիսի ազդեցությունը պետք է հաշվի առնվի, և այժմ հաշվի է առնվում ժամանակակից գլոբալ ջերմաստիճանային փոփոխությունների գնահատման ժամանակ:

  10. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    LarisaB (22.05.2019), Սամար (25.05.2019), Լիլիթ Հակոբջանյան (23.05.2019)

  11. #76
    Մոդերատոր Հարությունյան Լիլիթ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.04.2019
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    223
    Հեղինակության աստիճան
    4979
    Առավել վաղ կլիմայական պայմանների ուսումնասիրությունները հիմնված են անուղղակի ապացույցների վրա: Օրինակ` լճերի մակարդակի փոփոխությունը կարող է ցույց տալ տեղումների քանակի և ջրի գոլորշիացման ծավալների տարբերությունը անցյալ տարիների ընթացքում: Ծառերի տարեկան օղակները, սառցե գլխարկները կամ օվկիանոսային նստվածքները նույնպես, կարող են պարունակել ինֆորմացիա անցյալի մասին: Տվյալների որոշակի համադրությունների օգտագործումը, որոնք ստացվում են չափումների, մոդելների և այլ նյութերի հիման վրա, թույլ են տալիս արտածել արդյունքները` կլիմայի քանակական բնութագրերի տեսքով: Օրինակ` Անտարկտիդայի, մոտ 100 000 տարի առաջ ջերմաստիճանը որոշելու նպատակով կարելի է օգտագործել սառցաշերտի օրինակների քիմիական կազմի և այդ ժամանակաշրջանի ջերմային պայմանների կապը:
    Անցյալի կլիմաների վերծանումը, որը հիմնված է բազմազան ֆիզիկաքիմիական մեթոդների ամբողջական շարքի վրա, ցույց է տվել, որ կավճի ժամանակաշրջանի ընթացքում (135-160 մլն տարի առաջ) մոլորակի ջերմաստիճանը եղել է 6- 70C- ով բարձր, քան այսօր: Պալեոգենում (65-22.5 մլն տարի առաջ) և նեոգենում (22.5-1.2 մլն տարի առաջ) այն անընդհատ նվազում էր: Պլեյստոցենի սկզբում (700 000 տարի առաջ) տեղի է ունեցել ուժեղ սառեցում, որն ուղեկցվել է միջին տարեկան ջերմաստիճանի նվազեցմամբ` բարձր լայնություններում 10 – 15 0C- ով: Սա բերել է, սկզբում ձնային, այնուհետև` սառցածածկույթի առաջացման:
    Մեծ վստահությամբ կարելի է պնդել, որ սառցադաշտային դարաշրջանը պայմանավորված է եղել Երկրագնդի առանցքի, և Արեգակի շուրջ պտտման նրա ուղեծրի, դանդաղ “տատանումներով”: Այդ տատանումները ազդեցություն են ունեցել մոլորակի` Արեգակի կողմից ստացվող, էներգիայի ընդհանուր քանակի վրա: Սառցե դարաշրջանի ընթացքում գլոբալ ջերմաստիճանն ընկել է 50C և սառցածածկույթը խորացել է Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի ներքին շրջաններ: Հարկ է նշել, որ սառցադաշտային դարաշրջանը բաժանված է եղել ավելի տաք` “միջսառցադաշտային” դարաշրջաններով :
    Ջերմոցային գազերի կոնցենտրացիայի փոփոխությունը, հավանաբար, նպաստել է սառցե դարաշրջանի երկարացմանը: Արեգակից ստացվող էներգիայի աննշան փոփոխություները` պայմանավորված Երկրի ուղեծրի տատանումներով, բավական չեն այդքան մեծ ջերմաստիճանային փոփոխություններ առաջացնելու համար ողջ սառցե դարաշրջանի ընթացքում: Սառցաշերտի նմուշները ցույց են տալիս, որ ջերմոցային գազերի մակարդակը խիստ փոխվել է և, հնարավոր է, որ էական դեր խաղան ջերմաստիճանային տատանումների լայնույթի մեծացման մեջ:

  12. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    LarisaB (22.05.2019), Սամար (25.05.2019), Լիլիթ Հակոբջանյան (23.05.2019)

  13. #77
    Մոդերատոր Հարությունյան Լիլիթ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.04.2019
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    223
    Հեղինակության աստիճան
    4979
    Անցյալի կլիմայական պայմանների վերծանումը կարող է ծառայել, որպես կլիմայական մոդելների հիման վրա կազմված կանխատեսումները ստուգելու չափանիշ: Կլիմայի մոդելավորման հիման վրա կատարված “կանխատեսումների” համեմատությունը սառցե դարաշրջանի և պալեոկլիմայագիտական տվյալների հետ` թույլ է տալիս զգալի չափով ստուգել ապագա կլիմայական փոփոխություններին վերաբերող պրոցեսներ: Սակայն, պալեոկլիմատիկ ապացույցները կարող են լինել ոչ միարժեք. որոշ աղբյուրներ ենթադրում են, որ այսօրվա համեմատ արևադարձային ծովերը, վերջին սառցային դարաշրջանի “գագաթնակետում”, եղել են մոտ 50C- ով սառը, մյուսները պնդում են, որ տարբերությունը եղել է 1-20C: Նման դեպքերում, մոդելներին հատուկ, սխալների հաշվարկը շատ բարդ խնդիր է:
    Բազմաթիվ հետազոտությունների պնդմամբ` մարդկային քաղաքակրթության զարթոնքի պահից, գլոբալ ջերմաստիճանը փոխվել է 10C- ից էլ պակաս: Էքստրեմալ և արագ, վերջին 100 000 տարիների ընթացքում տեղի ունեցած կլիմայական տատանումների ֆոնի վրա, մեր կլիման կարելի է համարել «միջսառցային» շրջանին բնորոշ, համեմատաբար հանգիստ:
    Մոդելների հիման վրա կառուցված կանխատեսումների համաձայն, սպասվում է, որ XXI դարի վերջում, կլիման կարող է դառնալ, մինչ այժմ գոյություն ունեցած, որևէ «միջսառցային» շրջանի կլիմայից ավելի տաք: Երկու «միջսառցային» շրջանների միջև ընկած ժամանակահատվածում, մոտ 125 000 տարի առաջ, Եվրոպայի մեծ մասի և Ասիայի տարածքում, եղել է 20C- ով ավելի տաք, քան այսօր: Մոդելների հիման վրա կառուցված կանխատեսումների համաձայն` սպասվում է, որ XXI դարի ընթացքում, այդ տարածաշրջանի լայնածավալ տարածքներում ջերմաստիճանը կարող է բարձրանալ անհամեմատ ավելի բարձր, եթե ջերմոցային գազերի արտանետումների կանխատեսելի բնույթը չփոխվի: Հավանաբար, հեռու անցյալում տեղի ունեցած կլիմայական փոփոխությունները վնասել են երկրային կյանքին: Երկրի կենսաբանական պատմությունը բնութագրվում է, այսպես կոչված, «տեսակների զանգվածային անհետացումները պայմանավորող իրադարձություններով», որոնց ժամանակ ոչնչացել է, այդ ժամանակ Երկրագունդը բնակեցնող տեսակների մեծ մասը: Գոյություն ունեն տեսակների զանգվածային ոչնչացման բազմաթիվ հնարավոր պատճառներ: Սակայն փաստերը վկայում են այն մասին, որ այդ իրադարձություններից որոշները համընկնում են կլիմայի համեմատաբար անսպասելի փոփոխությունների հետ, որոնց մասշտաբները նման են XXI դարի կանխատեսվող փոփոխությունների մասշտաբներին: Մոտակա 100 տարիների ընթացքում հնարավոր է մենք ականատես լինենք այնպիսի կլիմայական փոփոխությունների, ինչպիսիք չեն եղել Երկրի վրա մինչև սառցե դարաշրջանի սկիզբը:

  14. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    LarisaB (22.05.2019), Սամար (25.05.2019), Լիլիթ Հակոբջանյան (23.05.2019)

  15. #78
    Մոդերատոր LarisaB-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2019
    Գրառումներ
    131
    Հեղինակության աստիճան
    3525
    Հազարամյակների ընթացքում մարդու տնտեսական գործունեությունը հարմարվում էր շրջապատող կլիմայական պայմաններին, սակայն, հաշվի չառնելով այդ գործունեության դրական կամ բացասական ազդեցությունը կլիմայի վրա: Այն ժամանակ, երբ Երկրի բնակչությունը համեմատաբար փոքրաքանակ էր, և մարդու էներգետիկ զինվածությունը համեմատաբար թույլ էր, թվում էր, թե բնության վրա մարդածին ազդեցությունը չի կարող ազդել կլիմայի կայունության վրա: Սակայն, XX դարի կեսերից, մարդու
    գործունեությունը գնալով ձեռք էր բերում այնպիսի մասշտաբներ, որ ծառացավ մարդու տնտեսական գործունեության կլիմայի վրա ունեցած ազդեցության խնդիրը: Կլիմայի մարդածին գործոնների թվին են պատկանում.
    1. Տնտեսական գործունեության ազդեցությունը մթնոլորտի քիմիական բաղադրության վրա, ինչը պայմանավորված է ածխածնի երկօքսիդի և այլ ջերմոցային գազերի արտանետմամբ` զանազան արդյունաբերական աէրոզոլների, ինչպես նաև օրգանական վառելիքի այրման արդյունք են :
    2. Հողային ընդարձակ զանգվածների մերկացումը, անտառների ոչնչացումը, անասունների գերարածեցումը և այլ տնտեսական գործունեությունների ազդեցությունը գետնամերձ մակերևույթի վրա: Այս ամենը բերում է Երկրի մակերևույթի ալբեդոյի փոփոխությանը, ինչպես նաև ջերմա- և խոնավաշրջանառության պրոցեսների խանգարման;
    3. Տեղային ազդեցությունը կլիմայական համակարգի առանձին բաղադրիչների վրա: Սրանց են պատկանում` ջերմային աղտոտումը գոյություն ունեցող ջրամաբարների վատթարացումը և նորերի կառուցումը, արիդ
    զոնաներում բուսականության ոչնչոցումը;
    4. Ազդեցությունը մթնոլորտ–օվկիանոս–ցամաքի մակերևույթ համակարգի խոնավաշրջանառության վրա: Սրանց թվին են պատկանում` ազդեցությունը ամպամածության վրա, ջրդի հողատարածքների շրջաններում գոլորշիացման մեծացումը, օվկիանոսային ջրերի աղտոտումը և այլն;
    5. Մարդու կողմից էներգիայի օգտագործումը տարատեսակ տնտեսական գործունեության պայմաններում բերում է մթնոլորտի լրացուցիչ տաքացման: Մարդու օգտագործած ողջ էներգիան վեր է ածվում ջերմության, ընդ որում այդ ջերմության հիմնական մասը հանդիսանում է մթնոլորտի համար որպես էներգիայի լրացուցիչ աղբյուր, որը բերում է վերջինիս ջերմաստիճանի
    բարձրացմանը:

  16. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

  17. #79

    Հարգելի Լարիսա, շնորհակալ եմ քննարկման մասնակցության և հետաքրքիր ինֆորմացիայի համար

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Սամար (25.05.2019), Լիլիթ Հակոբջանյան (23.05.2019)

  19. #80
    Մոդերատոր Հարությունյան Լիլիթ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.04.2019
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    223
    Հեղինակության աստիճան
    4979
    Նախկին արտանետումներն արդեն նախորոշել են որոշ կլիմայական փոփոխություններ: Կլիման չի կարող անմիջապես արձագանքել արտանետումներին, այդ իսկ պատճառով այն շարունակելու է փոփոխվել հարյուրամյակների ընթացքում, նույնիսկ երբ ջերմոցային գազերի արտանետումները կնվազեցվեն և դրանց մթնոլորտային մակարդակը կհավասարակշռվի: Կլիմայի փոփոխությամբ պայմանավորված որոշ կարևոր ազդեցություններ, ինչպիսին է օրինակ` ծովի մակարդակի կանխատեսվող բարձրացումը, ամբողջովին կգիտակցվի առավել երկար ժամանակահատված հետո:
    Այսօր գոյություն ունեն նոր և ավելի համոզիչ փաստեր, որոնք վկայում են այն մասին, որ կլիմայի փոփոխությունն արդեն սկսվել է: Կլիման փոփոխվում է նաև բնական ճանապարհով` բարդացնելով ջերմոցային գազերի կոնցենտրացիայի աճով պայմանավորված ազդեցության գնահատականը: Չնայած դրան դիտարկումների մեծ ծավալ է տալիս այսօր մեր մոլորակի վրա ջերմաստիճանի բարձրացման պատկերը: Օրինակ` վերջին մի քանի տասնամյակների ընթացքում, ջերմաստիճանային փոփոխության բնույթն ունի նմանություն ջերմոցային տաքացման մոդելային հաշվարկներով հիմնավորված կանխատեսումների հետ: Քիչ հավանական է, որ այս տենդենցը պայմանավորված լինի բացառապես բնական փոփոխականության հայտնի աղբյուրներով: Չնայած դրան, մնում են շատ անորոշություններ, օրինակ, ապագայում կլիմայի փոփոխության վրա ամպային ծածկույթի փոփոխության ազդեցությունը:
    Վերջին խմբագրող՝ Հարությունյան Լիլիթ: 07.06.2019, 18:04:

  20. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Սամար (25.05.2019), Լիլիթ Հակոբջանյան (23.05.2019)

+ Կատարել գրառում
Էջ 8 16-ից ԱռաջինԱռաջին ... 678910 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •