+ Կատարել գրառում
Էջ 7 15-ից ԱռաջինԱռաջին ... 56789 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 61 համարից մինչև 70 համարի արդյունքները՝ ընդհանուր 148 հատից

Թեմա: Կլիմայի գլոբալ փոփոխությունների համամոլորակային հիմնախնդիրը

  1. #61
    Մոդերատոր Հարությունյան Լիլիթ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.04.2019
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    218
    Հեղինակության աստիճան
    4732
    5.Անտառային հրդեհներ
    Զանգվածային հրդեհները անտառներում և տորֆուտներում կարող են առաջանալ շոգ և երաշտային եղանակին` կայծակահարության, կրակի հետ անզգույշ վարվելու և այլ պատճառներով: Հրդեհներն ավելի հաճախ առաջանում են անտառային զանգվածներում: Այդ ժամանակ այրվում է անտառի հողի մակերևույթը` մատղաշ ծառեր, խոտաթփուտային ծածկույթ, ընկած ծառեր, ծառի արմատներ և այլն: Անտառային զանգվածներում հրդեհի հզորացմանը նպաստում են երաշտը և քամիները: Քամու ժամանակ երաշտային շրջանում կարող է այրվել ոչ միայն հողի վերին ծածկույթը, այլ կրակը կարող է տարածվել նաև ծառերի վրա (առանձնապես փշատերևային տեսակների դեպքում): Հրդեհի հետևանքով անտառը կարող է կորցնել իր կենսաբանական և բնապահպանական գործառույթները, կարող է տեղի ունենալ դրա հողածածկույթի քիմիական բաղադրության և ֆիզիկական կառուցվածքի կտրուկ փոփոխություն:

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Սամար (25.05.2019), Ստեփանյան Նելլի (17.05.2019), Անուշ Ղալայան (18.05.2019), Միկինյան Տաթևիկ (20.05.2019)

  3. #62
    Մոդերատոր Հարությունյան Լիլիթ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.04.2019
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    218
    Հեղինակության աստիճան
    4732
    Թեման ուսումնասիրելիս, աշակերտներին կարելի է նաև հետևյալ բնույթի հանձնարարություն տալ.

    Հետազոտական աշխատանք
    Օգտվե՛ք ստորև տրված կամ բնական աղետների վերաբերյալ այլ կայքէջերից և համացանցի միջոցով հայթայթե՛ք տեղեկություններ Հայաստանում բնական աղետների մասին: Գրե՛ք համառոտ վերլուծություն բնական աղետների մասին, որը կարող է ընդգրկել հետևյալ տեղեկությունները` բնական աղետի տեսակը, վայրը, ուժգնությունը, հասցված վնասը և այլն:
    www.teghut.am
    www.greenlane.am
    www.mnp.am
    www.armeniatree.org
    www.arminfo.info
    www.undp.am

  4. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Սամար (25.05.2019), Ստեփանյան Նելլի (17.05.2019), Անուշ Ղալայան (18.05.2019), Միկինյան Տաթևիկ (20.05.2019)

  5. #63
    Մոդերատոր Հարությունյան Լիլիթ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.04.2019
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    218
    Հեղինակության աստիճան
    4732
    Ինչ ներդրում ունենք կլիմայի փոփոխության մեջ
    Չնայած նրան, որ խիստ միջոցներ կձեռնարկվեն ջերմոցային գազերի արտանետումները նվազեցնելու համար, այդ գազերը, այնուամենայնիվ, կկուտակվեն մթնոլորտում, սակայն ավելի դանդաղ, քան դա կլիներ մեր անգործության դեպքում: Մենք կարող ենք մեր լուման ավելացնել այն գիտնականների և ճարտարագետների ջանքերին, ովքեր ուսումնասիրում են ավելի տաք աշխարհին հարմարվելու ուղիները: Օրինակ՝ քանի որ ֆոտոսինթեզի համար բույսերին անհրաժեշտ է ածխածնի երկօքսիդ, ապա բույսերի մեծ մասն արդեն ավելի լավ է աճում այնպիսի միջավայրում, որտեղ կա ածխածնի երկօքսիդի բարձր կենտրոնացում: Հիմնախնդիրն այնպիսի պարենային մշակաբույսերի հայտնաբերումն է, որոնք մոլախոտերից և միջատներից լավ են աճում և ավելի լավ են զարգանում ավելացած CO2 –ի պայմաններում

  6. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Սամար (25.05.2019), Ստեփանյան Նելլի (17.05.2019), Անուշ Ղալայան (18.05.2019), Միկինյան Տաթևիկ (20.05.2019)

  7. #64
    Մոդերատոր Հարությունյան Լիլիթ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.04.2019
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    218
    Հեղինակության աստիճան
    4732
    Միջազգային պատասխան գործողությունները կլիմայի փոփոխությանը
    Անցած դարի 70-ական թվականներին աշխարհը կարևոր քայլեր կատարեց կլիմայի գլոբալ փոփոխության խնդրի լուծման համար: 1972թ. պետությունների ղեկավարների հանդիպման ժամանակ, ընդունվեց Ստոկհոլմի հռչակագիրը, որը հիմք հանդիսացավ ժամանակակից բնապահպանական քաղաքականության համար:
    1979թ. կայացել է կլիմային վերաբերող Առաջին Համաշխարհային Կոնֆերանսը, որի ժամանակ ընդունվեց, որ կլիմայի փոփոխությունը հանդիսանում է լուրջ խնդիր: Այդ գիտական հանդիպման մասնակիցները դիտարկեցին մարդու գործունեության հետևանքով կլիմայի փոփոխության վրա ազդող հարցերը: Կոնֆերանսը ընդունեց դեկլարացիա, որը կոչ էր անում բոլոր երկրների կառավարություններին “կանխարգելել կլիմայի պոտենցիալ մարդածին փոփոխությունները, որոնք կարող են բացասաբար ազդել մարդկության բարեկեցության վրա”: Նրանք նաև խրախուսեցին Համաշխարհային կլիմայական ծրագրի (ՀԿԾ) հիմնադրումը, Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության, շրջակա միջավայրի հարցերով Միացյալ Ազգերի Կազմակերպության ծրագրի (ՅՈՒՆԵՊ) և Գիտական միությունների միջազգային խորհրդի համատեղ ղեկավարության ներքո:
    1980-ականնների վերջին և 90-ականների սկզբին անցկացվել է կլիմայի փոփոխության խնդիրներին նվիրված միջկառավարական կոնֆերանսների մի ամբողջ շարք: Հիմնական իրադարձությունների շարքում հարկ է նշել Վիլախի կոնֆերանսը (1985թ. հոկտեմբեր), Տորոնտոյի կոնֆերանսը (1988թ. հուլիս), Օտտավայի կոնֆերանսը (1989թ. փետրվար), Տատի կոնֆերանսը (1989թ. փետրվար), Հաագայի կոնֆերանսը և դեկլարացիան (1989թ. մարտ), նախարարների մակարդակով տեղի ունեցած Նորդվեյի կոնֆերանսը (1989թ. նոյեմբեր), Կահիրեի պայմանագիրը (1989 թ. դեկտեմբեր), Բերգենի կոնֆերանսը (1990թ. մայիս) և երկրորդ համաշխարհային կլիմայագիտական կոնֆերանսը (1990թ. նոյեմբեր):
    Գիտական տվյալների անընդհատ կուտակման հետ մեկտեղ, այս կոնֆերանսներն օգնեցին միջազգային ավելի մեծ հանրության ուշադրությունը կենտրոնացնել այս խնդիրների վրա: Նրանց աշխատանքում մասնակցել են պետական մարմինների ներկայացուցիչներ, գիտնականներ և բնապահպանության ոլորտի մասնագետներ: Այդ հանդիպումներին մասնակիցները դիտարկել են ինչպես գիտական, այնպես էլ քաղաքական հարցեր և ուշադրություն են դարձրել գլոբալ գործողությունների անհրաժեշտության վրա: 80- ական թվականների կեսերին տարբեր երկրների կառավարությունները որոշում կայացրեցին, որ այդ բարդ խնդիրը պիտի օբյեկտիվորեն դիտարկվի անկախ միջազգային մարմնի կողմից: Սրա հետ կապված, 1988թ. Կազմավորվել է կլիմայի փոփոխության հարցերով փորձագետների միջկառավարական խումբը (ԿՓՓՄԽ): ԿՓՓՄԽ-ն համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության (ՀՕԿ) և Միավորված ազգերի կազմակերպության շրջակա միջավայրի ծրագրի (ՅՈՒՆԵՊ) աջակցությամբ պետք է գնահատի կլիմայական փոփոխությունների չափերն ու ժամկետները, դուրս բերի էկոլոգիական և սոցիալ-տնտեսական հավանական ազդեցությունները, վերլուծի բացասական հետևանքների կանխման հնարավոր մարտավարությունները:
    ՄԱԿ Գլխավոր Ասամբլեան ողջունել է ԿՓՓՄԽ ստեղծումը և կոչ է արել համաշխարհային հանրությանը քննարկել կլիմայի փոփոխությունը, որպես առաջնային խնդիր: ԿՓՓՄԽ-ն չի զբաղվում սեփական հետազոտություններով, այլ միայն հավաքում և մշակում է բոլոր ունեցած և մանրամասնորեն ստուգված գիտական տվյալները: Նա նաև չպետք է առաջարկի սեփական խորհուրդները, այլ միայն ներկայացնի կառավարություններին քաղաքական որոշումներ կայացնելու համար անհրաժեշտ տեղեկատվություն: ԿՓՓՄԽ-ն ներկայացրել է իր Առաջին Գնահատման Զեկույցը 1990թ.: Արտահայտելով բազմաթիվ փորձագետների կարծիքը` զեկույցում կարևոր հետևություն էր արված, որ անտրոպոգեն գործունեությունը և դրա հետ կապված արտանետումները էական ազդեցություն են ունեցել ջերմոցային գազերի կոնցենտրացիայի աճի վրա: Եթե չձեռնարկվեն միջոցներ, ապա միջին գլոբալ ջերմաստիճանը եկող հարյուրամյակի ընթացքում կավելանա ամեն տասնամյակ 0.30C- ով:
    XX դարի 90-ական թվականներն ու XXI դարի սկիզբը շատ արդյունավետ եղան կլիմայի փոփոխության հիմնահարցի լուծման գործընթացում: Այստեղ կարևոր է նշել 1992թ. Ռիո-Դե-Ժանեյրոյում տեղի ունեցած Համաշխարհային Գագաթաժողովը, որի ժամանակ ընդունվեց կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ- ի շրջանակային կոնվենցիան, ինչպես նաև Կողմերի երրորդ կոնֆերանսը, որը տեղի է ունեցել 1997թ. Կիոտոյում (Ճապոնիա), որի ժամանակ ընդուվել է Կիոտոյի արձանագրությունը: Կարճ կանգ առնենք նշված կոնֆերանսների` կլիմայի փոփոխության կանխարգելման գործում, միջազգային համագործակցության վրա ունեցած դերի վրա::

  8. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Սամար (25.05.2019), Ստեփանյան Նելլի (17.05.2019), Անուշ Ղալայան (18.05.2019), Միկինյան Տաթևիկ (20.05.2019)

  9. #65
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    20.02.2018
    Հասցե
    ք. Վանաձոր
    Գրառումներ
    577
    Հեղինակության աստիճան
    15107
    Մեջբերում Հարությունյան Լիլիթ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ջերմոցային գազեր և աէրոզոլներ
    Ջերմոցային գազերի (ՋԳ) պարունակությունը մթնոլորտում որոշվում է “աղբյուրների ” և “կուտակումների” հաշվեկշռով: Աղբյուրները` պրոցեսներ են, որոնք բերում են ջերմոցային գազերի առաջացման: Կուտակումները` պրոցեսներ են, որոնց ընթացքում տեղի է ունենում այդ գազերի տրոհում և կլանում: Բացի արտադրական գազերից, ինչպիսին են ՔՖԱ-ն և ՀՖԱ-ն, ջերմոցային գազերը ի հայտ են եկել Երկրի մթնոլորտում բնական ճանապարհով` միլիոնավոր տարիներ առաջ: Այնուամենայնիվ, մարդն ազդում է ջերմոցային գազերի մակարդակի վրա, ստեղծելով նոր աղբյուրներ, կամ ազդելով բնական կուտակումների գործունեության մեխանիզմների վրա: Բնական ջերմոցային էֆեկտի վրա ազդող հիմնական գործոնը ջրային գոլորշին է: Դրա առկայությունը մթնոլորտում անմիջականորեն կախված չէ մարդու գործունեությունից, այնուամենայնիվ, զգալի “դրական հետադարձ կապի” հետևանքով, ջրային գոլորշիները կլիմայի փոփոխության մեջ գլխավոր դեր են խաղում: Առավել տաք օդը կարող է պարունակել ավելի շատ խոնավություն, ինչի հետևանքով` մոդելավորման հիմքի վրա մշակված կանխատեսումների համաձայն, ոչ մեծ գլոբալ տաքացումը բերում է ջրային գոլորշիների մակարդակի գլոբալ աճի, ինչը հետագայում իր ներդրումն է ունենում ջերմոցային էֆեկտի ուժեղացման մեջ: Քանի որ ամպային ծածկույթի և տեղումների հաշվարկով կլիմայական պրոցեսների մոդելավորումը բավականին բարդ խնդիր է, այդ կարևորագույն պատասխան ռեակցիայի ճշգրիտ մասշտաբները դեռևս մնում են անորոշ: Հիմա ածխածնի երկօքսիդի ներդրումը “ուժեղացված ջերմոցային էֆեկտի մեջ” կազմում է ավելի քան 60%: Այս գազը հայտնվել է մթնոլորտում բնական ճանապարհով, սակայն ածխի, նավթի և բնական գազի այրումը բերում է այս “վառելիքի հանածո տեսակներում” պարփակված ածխածնի առավել մեծ արագությամբ ազատմանը: Այդ նույն եղանակով անտառային հրդեհների ժամանակ տեղի է ունենում ծառերում պարունակվող ածխածնի արտազատում: Ածխածնի երկօքսիդի այժմյան արտանետումների տարեկան ծավալը կազմում է ավելի քան 23.000.000 տոննա, կամ մթնոլորտում պարունակվող CO2- ի գրեթե 1%-ը: Մարդկային գործունեությամբ պայմանավորված` ածխաթթու գազը ընդգրկվում է ածխածնի բնական շրջանառության մեջ: Ամեն տարի մթնոլորտի, օվկիանոսի և Երկրի բուսականության միջև տեղի է ունենում միլիոնավոր տոննաներ ածխածնի բնական շրջանառություն: Այդ ծավալուն և բարդ բնական համակարգում փոխանակությունը ճշգրիտ համակշռված է: Արդյունաբերական դարաշրջանին նախորդած 10.000 տարիների ընթացքում ածխածնի երկօքսիդի մակարդակն, ըստ երևույթին, փոխվել է` 10%-ից էլ քիչ է կազմում: Սակայն, վերջին 200 տարիների ընթացքում, սկսած 1800 թվականից, նրա մակարդակը բարձրացել է ավելի քան 30%: Նույնիսկ, հաշվի առնելով այն, որ մարդու գործունեությամբ պայմանավորված, ածխածնի երկօքսիդի արտանետումների կեսը կլանվում է օվկիանոսների և բուսականության կողմից, միևնույնն է դրա պարունակությունը մթնոլորտում շարունակում է աճել ավելի քան 10% յուրաքանչյուր 20 տարվա ընթացքում: Աշխարհում ածխաթթու գազի անընդհատ ամենաերկարաժամկետ չափումները կատարվել են դոկտոր Չարլզ Քիլինգի կողմից: Նա սկսել է իր չափումները 1958 թվականին Մաունա Լոայում` Հավայան կղզիներ:
    Ըստ կարևորության աստիճանի, որպես կլիմայի վրա մարդածին ազդեցության արդյունք, երկրորդ տեղում աէրոզոլներն են: Այս ամպերը, բաղկացած միկրոսկոպիկ մասնիկներից, ջերմոցային գազեր չեն: Բացի տարատեսակ բնական աղբյուրներից, դրանք առաջանում են ծծմբական գազի ազդեցությամբ, որը արտանետվում է հիմնականում ջերմաէլեկտրակայաններից, ինչպես նաև` անտառային հրդեհների ծխի միջոցով և գյուղատնտեսական կուլտուրաների թափոնների այրման ընթացքում: Աէրոզոլները պահպանվում են օդում ընդամենը մի քանի օր, սակայն արտանետվելիս դրանց ծավալներն այնքան մեծ են, որ զգալի ազդեցություն են ունենում կլիմայի վրա:
    Արեգակնային ճառագայթման դեպի տիեզերք անդրադարձման և ամպերի վրա ազդեցության արդյունքում, աէրոզոլների մեծ մասը նպաստում է կլիմայի սառեցմանը: Աէրոզոլի մասնիկները կարող են անմիջականորեն կլանել արեգակնային ճառագայթումը և ծառայել ամպերի առաջացմանը նպաստող նախատիպ, որոնք նույնպես ամբողջովին օժտված են սառեցնող էֆեկտով: Արդյունաբերական շրջաններում` աէրոզոլների ազդեցությամբ առաջացած, սառեցումը գործնականում կարող է նույնիսկ չեզոքացնել ջերմոցային գազերի` բարձր մակարդակով պայմանավորված, բոլոր ջերմային ազդեցություննները: Արդյունաբերական դարաշրջանի սկզբից մեթանի մակարդակն արդեն աճել է 2,5 անգամ: Մեթանի արտանետումները լեռնային ապարների թափոններից, ածխի ու բնական գազի հանքավայրերի շահագործման ժամանակ, առաջացող արտահոսքերի ժամանակ իրենց ներդրումն են ունենում այս ջերմոցային գազերի աճի մեջ: Այսօրվա դրությամբ մեթանի նախկին արտանետումների ներդրումը ''ջերմոցային էֆեկտի ուժեղացման'' մեջ կազմում է 20%: Մեթանի մակարդակի արագ աճը սկսել է ավելի ուշ, քան ածխածնի երկօքսիդինը, սակայն դրա ներդրումը արտանետումների ընդհանուր ծավալի մեջ գնալով արագանում է: Չնայած դրան` մթնոլորտում մեթանը պահպանվում է ընդամենը 12 տարի է, այն դեպքում, որ ածխածնի երկօքսիդը շատ ավելի կայուն է:
    ''Ուժեղացված ջերմոցային էֆեկտի'' մնացած 20%- ը բաժին է ընկնում ազոտի ենթօքսիդին, մի քանի արդյունաբերական գազերի և օզոնին: Ազոտի ենթօքսիդի մակարդակը բարձրացել է 16%, հիմնականում գյուղատնտեսության վարման առավել ինտենսիվ ձևերի հաշվին: Ստրատոսֆերայի շերտի պաշտպանության նպատակով արտանետումների նվազեցման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ (Մոնրեալի արձանագրություն)` քլորֆտորածխածինների (ՔՖԱ) մակարդակը կայունացել է, սակայն որոշ երկարակյաց գազերի` ՀՖԱ-ն և ՊՖԱ-ն, ծծմբի հեքսաֆտորիդ, մակարդակը շարունակում է աճել: Չնայած, որ ստրատոսֆերայում օզոնի մակարդակը նվազում է, որոշ շրջաններում, մթնոլորտի ստորին շերտերում այն շարունակում է աճել` օդի աղտոտման պատճառով: Մարդու գործունեությամբ պայմանավորված ջերմոցային գազերի արտանետումները արդեն խախտել են գլոբալ ջերմային հաշվեկշիռը մոտավորապես 2,5 Վտ/մ2–ով: Սա կազմում է կլիմայական համակարգի վիճակը պայմանավորող արեգակնային էներգիայի գումարային ներմուծման գրեթե 1%-ը: Հնարավոր է, որ դա լուրջ չի հնչում: Սակայն, հաշվի առնելով ողջ Երկրագնդի չափերը, մենք կստանանք էներգիայի ընդհանուր քանակ, որը կանջատվեր մեկ րոպեում 1,8 մլն. տոննա նավթի այրման ժամանակ, ինչը հավասար է այսօրվա ամբողջ աշխարհում կոմերցիոն օգտագործման էներգիայի հարյուրապատիկին: Որոշ անորոշությամբ է ընկալվում այն փաստը, որ այսօր մարդու կողմից օգտագործվող ողջ էներգիայի քանակը աննշան փոքր է այն ազդեցության համեմատ, որը թողնում են կլիմայական համակարգի բնական էներգետիկ հոսքերի վրա ջերմոցային գազերը, որոնք ընդամենը էներգիայի օգտագործման կողմնակի արգասիք են
    Բրիտանացի գիտնականները երկրի մթնոլորտում երեք տիպի նոր ջերմոցային գազ են հայտնաբերել: Մինչ այժմ մարդածին ազդեցության արդյունքում առաջացած ջերմոցային գազերի 4 տիպ էր հայտնի:Նոր գազերը քլորֆտորածխաջրատների եւ հիդրոքլորֆտորածխաջրատների դասին են պատկանում: Քանի որ նախկինում դրանց խտացման աստիճանը բազմակի անգամ քիչ է եղել, գիտնականներն եկել են այն եզրահանգման, որ հիշյալ գազերը մարու գործունեության արդյունք են:

  10. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.


  11. #66
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    30.01.2019
    Գրառումներ
    413
    Հեղինակության աստիճան
    11726
    Քսաներորդ դարի երկրորդ կեսից սկսած` գիտնականների կողմից առաջ քաշվեց այսպես կոչված «գլոբալ տաքացման» վտանգի, դրանում մարդկային գործունեության լուրջ դերի և հնարավոր ծանր հետևանքների մասին հիպոթեզը: Սկզբում՝ հատկապես ատոմային ռումբի առաջին փորձարկումներից հետո, այն հարցին, թե կարո՞ղ է արդյոք մարդկային գործունեության արդյունքում շրջակա միջավայրի աղտոտումը, հատկապես մեծ քանակությամբ աէրոզոլային տարբեր նյութերի արտանետումը մթնոլորտ և այլն, նպաստել Երկրի մթնոլորտի ստորին շերտերում այսպես կոչված «ջերմոցային էֆեկտի» և «գլոբալ տաքացման» պրոցեսներին և ինչ չափով, գիտնականների ճնշող մեծամասնությունը դրական պատասխան էր տալիս, ավելին, առաջարկում էին տարբեր մոդելներ՝ բացատրելու համար իրենց այդ պնդումները: Սակայն հետագա գիտական ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ Երկիր մոլորակի վրա կլիմայի փոփոխության հարցում մարդկային գործունեության գործոնը թեպետ շոշափելի, բայց այդքան էլ հիմնավորված չէ: Ուսումնասիրությունները ցույց տվեցին նաև, որ Երկրի վրա գլոբալ կլիմայական փոփոխությունները պարբերական բնույթ ունեն, դրանք մոլորակի գեոմագնիսական դաշտի հետ տեղի ունեցող ցիկլիկ, բարդ պրոցեսների և այդ ընթացքում Երկրի մթնոլորտ ներթափանցող տիեզերական ճառագայթման հոսքի պարբերական, գլոբալ փոփոխությունների արդյունք են: Գիտնականներն այդ եզրահանգմանն են եկել Երկիր մոլորակի գոյության վերջին 100 մլն և ավելի տարիների ընթացքում նրա մագնիսական (գեոմագնիսական) դաշտի վարքի ուսումնասիրության արդյունքում: Հիմք դրվեց գիտության նոր`«գեոմագնիսական դաշտի վարիացիաների և բարձր էներգիայի տիեզերական ճառագայթման ազդեցությունը Երկիր մոլորակի վրա կլիմայի փոփոխության ու կյանքի էվոլյուցիայի վրա» և «գեոհնէաբանություն» ոլորտներին: Այդ իսկ պատճառով առաջ քաշվեց մեկ այլ անվանում` «Կլիմայի համամոլորակային փոփոխություն»:
    Այսօր որքան էլ գիտականորեն հիմնավորվում է Երկրի գեոմագնիսական դաշտի ազդեցությունը և դրա հետևանքով Երկիր մոլորակի վրա ցիկլիկ կլիմայական փոփոխության անխուսափելությունը, այնուամենայնիվ, այս ամենին միանում է նաև մարդկային գործոնը, որը ևս էական վնաս է հասցնում, և մեծ թվով գիտնականների կարծիքով էլ ավելի է արագացնում համամոլորակային կլիմայական փոփոխության ցիկլը: Այս պնդումը վերջին ժամանակներս ևս ենթարկվում է քննադատության: Մի շարք մասնագետներ վստահ են, որ մարդկային գործունեությունն էական վնաս չի կարող հասցնել կամ ազդել Երկրի կլիմայական փոփոխության վրա, սակայն կան փաստեր, որոնք հիմնավորում են մարդկային գործունեության բացասական ազդեցությունը:

  12. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.


  13. #67
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2019
    Գրառումներ
    273
    Հեղինակության աստիճան
    7665
    Մեջբերում Հարությունյան Լիլիթ-ի խոսքերից Նայել գրառումը
    Վերջին տասնամյակների ընթացքում Երկիր մոլորակի վրա կլիմայական փոփոխություններն այնքան արագ եւ մարդկային հասարակության ու, նաեւ Երկիր մոլորակի ողջ կենսաբազմազանության համար այնպիսի վտանգավոր ընթացք ունեն, որ այլեւս հապաղելն անթույլատրելի է: Հայտնի չէ, թե սեփական պետությունների բնակչության ու ազգային գենոֆոնդի փրկման, պահպանման ու հարատեւման ինչպիսի ծրագրեր են մշակվում կամ մշակվու՞մ են արդյոք այդպիսիք ուրիշների կողմից, քանի որ դրանք հույժ գաղտնի են իրականացվում: Մենք հայերս, պարտավոր ենք շատ արագ մշակել «Ծրագրերի» ամբողջական փաթեթներ, որոնք հնարավորություն կտան նախապատրաստել մեր ողջ ազգի ներկա եւ հաջորդ սերունդներին լավագույնս դիմակայելու եւ վերապրելու կլիմայական փոփոխությունների վտանգավոր «գլոբալ սառեցման» եւ հետագա փուլերում սպասվող ծանր պայմաններին, պահպանել մեր գենոֆոնդը, պատմական ու հոգեւոր ամբողջական հիշողությունը, լեզուն ու գիրը, մարդկության կուտակած առավել կարեւոր, անհրաժեշտ գիտելիքը Երկիր մոլորակի ու տիեզերքի մասին եւ այլն հենց Հայկական լեռնաշխարհի սահմաններում, սկզբնավորելով մարդկային հաջորդ քաղաքակրթությունը: Գուցե հենց սա է մարդու հայ տեսակի Առաքելությունը:
    Հարգելի Լիլիթ իհարկե յուրաքանչյուրս համար կարևոր է մեր երկիրը,հայրենիքը և մտածում ենք նրա փրկության մասին, ինչպես նշում եք հայը միշտ էլ կարողացել է պատմության ընթացքում դիմակայել բոլոր փորձություններին և գայատևել է: Սակայն սա գլոբալ հիմնախնդիր լինելով պահանջում է համայն մարդկության` միջազգային կառույցների, պետական իշխանությունների և հասարակական ոչ կառավարական կազմակերպությունների ջանքերի համախմբում և լուծում:

  14. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.


  15. #68
    Մոդերատոր Հարությունյան Լիլիթ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.04.2019
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    218
    Հեղինակության աստիճան
    4732
    Մեջբերում Լաուրա Աթանեսյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Լիլիթ իհարկե յուրաքանչյուրս համար կարևոր է մեր երկիրը,հայրենիքը և մտածում ենք նրա փրկության մասին, ինչպես նշում եք հայը միշտ էլ կարողացել է պատմության ընթացքում դիմակայել բոլոր փորձություններին և գայատևել է: Սակայն սա գլոբալ հիմնախնդիր լինելով պահանջում է համայն մարդկության` միջազգային կառույցների, պետական իշխանությունների և հասարակական ոչ կառավարական կազմակերպությունների ջանքերի համախմբում և լուծում:
    Հարգելի Լաուրա, համամիտ եմ Ձեզ հետ, բայց միևնույն ժամանակ կարծում եմ, որ պետք է գործի << Մտածել համամոլորակային, գործել տեղային մասշտաբով>> սկզբունքը:

  16. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.


  17. #69
    Մոդերատոր Հարությունյան Լիլիթ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.04.2019
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    218
    Հեղինակության աստիճան
    4732
    Մեջբերում Ստեփանյան Նելլի-ի խոսքերից Նայել գրառումը
    Բրիտանացի գիտնականները երկրի մթնոլորտում երեք տիպի նոր ջերմոցային գազ են հայտնաբերել: Մինչ այժմ մարդածին ազդեցության արդյունքում առաջացած ջերմոցային գազերի 4 տիպ էր հայտնի:Նոր գազերը քլորֆտորածխաջրատների եւ հիդրոքլորֆտորածխաջրատների դասին են պատկանում: Քանի որ նախկինում դրանց խտացման աստիճանը բազմակի անգամ քիչ է եղել, գիտնականներն եկել են այն եզրահանգման, որ հիշյալ գազերը մարու գործունեության արդյունք են:
    Ներկայումս հիմնական ուշադրությունն են դարձնում հետևյալ ջերմոցային գազերին` ածխաթթու գազ (CO2), մեթան (CH4), ազոտի ենթօքսիդ (N20), պերֆտորածխածիններ (PFCs), հիդրոֆտորածխածիններ (HFCs) և ծծմբի հեքսաֆտորիդ (SF6): Սրանք, գլոբալ տաքացմանը նպաստող միակ գազերը չեն, սակայն դրանցից ամենակարևորն են: Պերֆտորածխածիններն ու հիդրոֆտորածխածինները` քլորֆտորածխածիններին փոխարինող գազերն են, որոնք արգելվել էին 1987թ. Մոնրեալի արձանագրությամբ` ստրատոսֆերայի օզոնային շերտը պահպանելու նպատակով: Թեև վերը նշված 6 գազերն էլ բերում են գլոբալ տաքացման, սակայն դրանցից որոշների ազդեցությունն ավելի մեծ է: Հարյուր տարվա ընթացքում 1 տոննա մեթանի ազդեցությունը ջերմոցային էֆեկտի վրա այնքան է, որքան 21 տոննա ածխաթթու գազինը: Հիդրոֆտորածխածինների տոննան կարող է համարժեք լինել ածխաթթու գազի հազարավոր տոննաների: Այդ է պատճառը, որ ջերմոցային գազերի գույքագրման ժամանակ նախատեսվում է արտանետումների վերահաշիվ ըստ դրանց պոտենցիալի:

  18. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Սամար (25.05.2019), Ստեփանյան Նելլի (18.05.2019), Անուշ Ղալայան (18.05.2019), Միկինյան Տաթևիկ (20.05.2019)

  19. #70
    Մոդերատոր Հարությունյան Լիլիթ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.04.2019
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    218
    Հեղինակության աստիճան
    4732
    Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ շրջանակային կոնվենցիան
    Տարբեր երկրների կառավարությունները չէին կարող հաշվի չառնել այդքան խիստ նախազգուշացումը, որը նշվում է ԿՓՓՄԽ Առաջին գնահատման զեկույցում, համաձայն որի պետք է ստեղծել այդ հիմնախնդիրը լուծող իրավաբանական գործիք:
    1989թ. դեկտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան կոչ արեց կառավարություններին կատարել բոլոր անհրաժեշտ նախապատրաստական աշխատաքները և մեկ տարի անց` 1990թ. դեկտեմբերին, կազմավորվեց Կլիմայի փոփոխության վերաբերյալ շրջանակային կոնվենցիայի միջկառավարական կոմիտեն: Կոնվենցիայի վերաբերյալ բանակցությունները շատ բարդ էին: Սկզբում պարզ չէր, թե ինչպիսի տեսք պետք է ունենար կոնվենցիան և ինչը պետք է լիներ դրա հիմնական նպատակը: Բացի դրանից, խնդիրը շատ բարդ էր և առընչվում էր մարդու գործունեության տնտեսական շահերի հետ: Շատերը պնդում էին, որ Կոնվենցիան պետք է ուղղված լիներ էներգաօգտագործման խնդրի լուծմանը, քանի որ ածխաթթու գազի մեծ մասը մթնոլորտ է անցնում ընդերքի վառելիքի այրման պատճառով: Սակայն այն պետք է առնչվեր նաև տնտեսության այլ ճյուղերի հետ` տրանսպորտ, արդյունաբերություն, գյուղատնտեսություն և անտառային տնտեսություն: Ակնհայտ էր, որ Կոնվենցիայի վերաբերյալ բանակցությունները դժվար ընթացք են ունենալու և պահանջվելու է բազմաթիվ որոշումների ընդունում, որոնք կտրականապես կփոխեն տնտեսական և սոցիալական գործունեությունը ամբողջ աշխարհում:
    Անխուսափելի կերպով առաջացան բազմաթիվ տարամիտվող կարծիքներ, մասնավորապես, զարգացած և զարգացող երկրների միջև: Զարգացող երկրները պնդում էին իրենց զարգանալու իրավունքը: Նրանք դեմ էին իրենց արտանետումների քանակի նվազեցմանը, ինչը կբերի տնտեսական աճի դանդաղեցման: Նրանց կարծիքով, կլիմայական փոփոխությունները պայմանավորված են զարգացած երկրների տնտեսական գործունեությամբ, և վերը նշված քաղաքականությունը պետք է վարվի այդ երկրների տարածքում: Եթե անհրաժեշտ է իրականացնել որոշ միջոցառումներ, ապա դրանց ֆինանսավորումը պետք է իրենց վրա վերցնեին ավելի հարուստ երկրները: Զարգացող երկրները նույնպես ունեին բազմաթիվ կարծիքներ հետագա գործընթացների մասին: Կարծիքների այդ լայն սպեկտրի մի կողմում փոքր, կղզի երկրներն էին, որոնց սպառնում էր տարածքների կորուստը` ծովի մակարդակի բարձրացման հետևանքով: Մյուս կողմից` նավթի արդյունաբերողներն էին, որոնց տնտեսությանը մեծ վնաս կպատճառեր ընդերքի վառելիքի օգտագործման սահմանափակումը:

  20. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Սամար (25.05.2019), Ստեփանյան Նելլի (18.05.2019), Անուշ Ղալայան (18.05.2019), Միկինյան Տաթևիկ (20.05.2019)

+ Կատարել գրառում
Էջ 7 15-ից ԱռաջինԱռաջին ... 56789 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •