+ Կատարել գրառում
Էջ 2 8-ից ԱռաջինԱռաջին 1234 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 11 համարից մինչև 20 համարի արդյունքները՝ ընդհանուր 72 հատից

Թեմա: Կլիմայի գլոբալ փոփոխությունների համամոլորակային հիմնախնդիրը

  1. #11
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    20.02.2018
    Հասցե
    ք. Վանաձոր
    Գրառումներ
    569
    Հեղինակության աստիճան
    12458
    Ջերմոցային էֆեկտի հիմնական պատճառը, ինչպես նշեցինք, ածխաթթու գազն է, որի ծավալը միայն վերջին 200 տարիների ընթացքում ավելացել է 30 տոկոսով: Դա պայմանավորված է վառելիքի (նավթամթերքների, գազի, քարածխի, տորֆի, փայտի եւ այլն) օգտագործման ծավալների անընդհատ մեծացումով: Հետեւաբար կլիմայի գլոբալ փոփոխությունների դեմ կարելի է պայքարել` կրճատելով մարդու գործունեության հետեւանքով առաջացած վտանգավոր արտանետումները եւ անտառները եւ կանաչապատ մակերեսները:

  2. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.


  3. #12
    Ավագ մասնակից Հարությունյան Լիլիթ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.04.2019
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    123
    Հեղինակության աստիճան
    1715
    Կոլումբիայի և Արիզոնա նահանգի համալսարանների գիտնականները կանխատեսում են, որ գլոբալ տաքացումը լուրջ միգրացիոն ճգնաժամ կառաջացնի: 2050 թ.-ին մոտ իրենց տները կլքեն Աֆրիկայի, Հարավային Ասիայի և Լատինական Ամերիկայի մոտ 143 միլիոն բնակիչներ, հաղորդում է MIT Technology Review-ն:

  4. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.


  5. #13
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    20.02.2018
    Հասցե
    ք. Վանաձոր
    Գրառումներ
    569
    Հեղինակության աստիճան
    12458
    Ջերմոցային էֆեկտը կարող է Երկիրը դարձնել կյանքի համար անպիտան արդեն 200-500 տարի անց։ Այս մասին հայտարարել է բրիտանացի ֆիզիկոս Ստիվեն Հոքինգը։
    Նրա կարծիքով՝ գլոբալ տաքացումը կտանի նրան, որ Երկիրը կվերածվի Վեներայի, մարդիկ կմահանան կամ ստիպված կլինեն իրենց համար այլ մոլորակ փնտրել։
    «Երբ դուք հաջորդ անգամ հանդիպեք մի մարդու, ով կհերքի կլիմայի փոփոխությունը, ուղարկեք նրան Վեներա։ Ես կվճարեմ ուղևորության համար»,-ասել է նա։
    Հայտնի է, որ Վեներան, որն արևին երկրորդ ամենամոտ մոլորակն է, 4 մլրդ տարի առաջ նման է եղել Երկրին, սակայն այնուհետև ջերմոցային էֆեկտի պատճառով Վեներայի օվկիանոսները գոլորշիացել են, և այժմ այնտեղ տիրում է 500 աստիճան Ցելսիուսի հասնող ջերմաստիճան և 300 կմ/ժամ արագությամբ քամիներ։

  6. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.


  7. #14
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    20.04.2018
    Գրառումներ
    216
    Հեղինակության աստիճան
    6726
    Քսաներորդ դարի երկրորդ կեսից սկսած, գիտնականների կողմից առաջ քաշվեց այսպես կոչված «գլոբալ տաքացման» վտանգի, դրանում մարդկային գործունեության լուրջ դերի եւ հնարավոր ծանր հետեւանքների մասին հիպոթեզը: Սկզբում, հատկապես ատոմային ռումբի առաջին փորձարկումներից հետո, այն հարցին, թե կարո՞ղ է արդյոք մարդկային գործունեության արդյունքում շրջակա միջավայրի աղտոտումը, հատկապես մեծ քանակությամբ աէրոզոլային տարբեր նյութերի արտանետումը մթնոլորտ եւ այլն, նպաստել Երկրի մթնոլորտի ստորին շերտերում այսպես կոչված «ջերմոցային էֆեկտի» եւ «գլոբալ տաքացման» պրոցեսներին եւ ինչ չափով, գիտնականների ճնշող մեծամասնությունը դրական պատասխան էին տալիս, ավելին, առաջարկում էին տարբեր մոդելներ բացատրելու համար իրենց այդ պնդումները: Սակայն, հետագա գիտական ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ Երկիր մոլորակի վրա կլիմայի փոփոխության հարցում մարդկային գործունեության գործոնը որեւէ շոշափելի դերակատարում չի կարող ունենալ: Ուսումնասիրությունները ցույց տվեցին նաեւ, որ Երկրի վրա գլոբալ կլիմայական փոփոխությունները պարբերական բնույթ ունեն, դրանք մոլորակի գեոմագնիսական դաշտի հետ տեղի ունեցող ցիկլիկ, բարդ պրոցեսների եւ այդ ընթացքում Երկրի մթնոլորտ ներթափանցող տիեզերական ճառագայթման հոսքի պարբերական, գլոբալ փոփոխությունների արդյունք են:

  8. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.


  9. #15
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    20.04.2018
    Գրառումներ
    216
    Հեղինակության աստիճան
    6726
    Հարգելի Լիլիթ շատ կարևոր թեմա եք քննարկում, արդիական ու խնդիրներով լի թեմա:

  10. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arevik Tumasyan (11.05.2019), Ստեփանյան Նելլի (10.05.2019), Անուշ Ղալայան (11.05.2019), ԴԳԳ (16.05.2019), Լիլիթ Հակոբջանյան (11.05.2019), Մարգարյան Նաիրա (11.05.2019)

  11. #16
    Ավագ մասնակից Հարությունյան Լիլիթ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.04.2019
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    123
    Հեղինակության աստիճան
    1715
    Ջերմոցային էֆեկտի մեխանիզմը կարելի է բացատրել հետևյալ կերպ. ածխաթը-թու գազը արեգակնային ճառագայթման կարճալիքային սպեկտրի համար գրեթե թափանցիկ է և զգալիորեն կլանում է Երկրագնդի երկարալիքային ճառագայթումը: Այդ իսկ պատճառով, մթնոլորտում ածխաթթու գազի քանակի ավելացումը զգալիո-րեն բարձրացնում է օդի ստորին շերտի ջերմաստիճանը, ինչն էլ բերում է գլոբալ տա-քացմանը: Երկրագնդի կլիմայի վրա ազդեցություն է թողնում անընդհատ արեգակ-նային էներգիայի ներհոսքը: Էներգիայի համարյա 30%-ը միանգամից անդրադառ-նում է դեպի տիեզերք: Այդ էներգիայի մոտավորապես 15%-ը կլանվում է մթնոլորտի կողմից, իսկ մնացած մեծ մասն անցնում է մթնոլորտի միջով և տաքացնում Երկրի մակերևույթը: Կլիմայական համակարգը պիտի <<հարմարվի>> գազերի մակար-դակի բարձրացմանը, որպեսզի պահպանվի գլոբալ <<էներգետիկ հաշվեկշիռը>>: Երկրագունդը, երկարաժամկետ տեսանկյունից, պետք է ազատվի էներգիայից այն ա-րագությամբ, որ ստանում է Արեգակից: Քանի որ ավելի խիտ ջերմոցային գազերի ծածկոցը օգնում է կրճատել էներգիայի տիեզերք արտահոսքը, կլիման պետք է ինչ- որ կերպ փոփոխվի, որպեսզի վերականգնի եկող և գնացող էներգիաների միջև հաշ-վեկշիռը:

  12. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arevik Tumasyan (11.05.2019), Ստեփանյան Նելլի (10.05.2019), Անուշ Ղալայան (11.05.2019), ԴԳԳ (16.05.2019), Լիլիթ Հակոբջանյան (11.05.2019), Մարգարյան Նաիրա (11.05.2019), Միկինյան Տաթևիկ (11.05.2019)

  13. #17
    Ավագ մասնակից Հարությունյան Լիլիթ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.04.2019
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    123
    Հեղինակության աստիճան
    1715
    Հարմարվելու պրոցեսը Երկրի մակերևույթի և մթնոլորտի ստորին շերտերի <<գլոբալ տաքացումն>> է: Այսօր գոյություն ունեն նոր և ավելի համոզիչ փաստեր, ո-րոնք վկայում են այն մասին, որ կլիմայի փոփոխությունն արդեն սկսվել է: Կլիման փոփոխվում է նաև բնական ճանապարհով` բարդացնելով ջերմոցային գազերի կոն-ցենտրացիայի աճով պայմանավորված ազդեցության գնահատականը: Չնայած դրան
    դիտարկումների մեծ ծավալ է տալիս այսօր մեր մոլորակի վրա ջերմաստիճանի բար-ձրացման պատկերը: Օրինակ` վերջին մի քանի տասնամյակների ընթացքում, ջեր-մաստիճանային փոփոխության բնույթն ունի նմանություն ջերմոցային տաքացման մոդելային հաշվարկներով հիմնավորված կանխատեսումների հետ: Քիչ հավանա-կան է, որ այս տենդենցը պայմանավորված լինի բացառապես բնական փոփոխակա-նության հայտնի աղբյուրներով: Չնայած դրան, մնում են շատ անորոշություններ, օ-րինակ, ապագայում կլիմայի փոփոխության վրա ամպային ծածկույթի փոփոխության
    ազդեցությունը:

  14. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arevik Tumasyan (11.05.2019), Ստեփանյան Նելլի (10.05.2019), Անուշ Ղալայան (11.05.2019), ԴԳԳ (16.05.2019), Լիլիթ Հակոբջանյան (11.05.2019), Մարգարյան Նաիրա (11.05.2019), Միկինյան Տաթևիկ (11.05.2019)

  15. #18
    Մոդերատոր Լիլիթ Հակոբջանյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2018
    Հասցե
    Վանաձոր
    Տարիք
    36
    Գրառումներ
    240
    Հեղինակության աստիճան
    9081
    Մեջբերում Հարությունյան Լիլիթ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժամանակակից աշխարհում համամոլորակային հիմնախնդիրների առաջացման համար կան օբյեկտիվ նախադրյալներ: Դրանք այն հիմնախնդիրներն են, որոնք առնչվում են ամբողջ մարդկության կենսական շահերին:Պատահական չէ,որ արդի դարաշրջանի համար հաճախ օգտագործվում է<<համամոլորակային հիմնախնդիրների դարաշրջան>> արտահայտությունը:
    Համամոլորակային են այն հիմնախնդիրները, որոնք ընդգրկում են ողջ երկրագունդը և մարդկությունը, սպառնում նրանց ներկային ու ապագային: Դրանց լուծման համար պահանջվում է բոլոր ժողովուրդների ու երկրների գործողությունների միասնությունը:
    Իրենց բնույթով համամոլորակային հիմնախնդիրները տարբեր են, սակայն բոլորը համակված են մարդկության աշխարհագրական միասնության և կենսակայունության գաղափարով: Մարդկության համար առավել հրատապ խնդիրներից անդրադառնանք կլիմայի գլոբալ փոփոխությունների համամոլորակային հիմնախնդրին:
    Կլիմայական պայմանները անմիջական ազդեցություն ունեն Երկրի կենսոլորտի էվոլյուցիայի վրա: Կլիման հանդիսանում է ցանկացած էկոհամակարգի երկու հիմնական անկենդան բաղադրիչներից մեկը, որն ընդունված է անվանել կլիմատոպ:
    Հարգելի կոլեգաներ եկեք քննարկենք այս թեման:Կիսվեք Ձեր կարծիքներով, խորհուրդներով և փորձով:
    Հարգելի Լիլիթ Հարութոինյան շատ հետաքրքիր թեմա եք վարում սիրով կհետևեմ քննարկումներին մարդկության համար առավել հրատապ են հետևյալ համամոլորակային հիմնախնդիրները.
    1.Խաղաղության պահպանության հիմնախնդիրը,
    2.Բնապահպանական հիմնախնդիրը` կապված բնական միջավայրի խախտման հետ,
    3.Զարգացող երկրներում բնակչության արագ աճի հետևանքով առաջացած ժողովրդագրական հիմնախնդիրը,
    4.Թույլ զարգացած երկրներում հարյուր միլիոնավոր մարդկանց մշտական թերսնման և սովի հետ կապված պարենային հիմնախնդիրը,
    5.Մորոլակի հանքահումքային և բնական այլ ռեսուրսների սահմանափակվածության հետ կապված էներգետիկ և հումքային հիմնախնդիրը,
    6.Նախկին գաղութների (զարգացող երկրների) հետամնացության հաղթահարման հիմնախնդիրը, որը, ցավոք, ոչ միայն չի վերանում, այլև երկրագնդի որոշ տարածաշրջաններում դրսևորվում է առավել ցայտուն,
    7.Համաշխարհային օվկիանոսի հիմնախնդիրը` առաջին հերթին կապված նրա կենսաբանական արդյունավետության և աղտոտման հետ,
    8.Տարածքային և ազգային հակամարտությունների հիմնախնդիրը,
    9.Կլիմայի փոփոխության հիմնախնդիրը։
    90871_html_m41d1ec4.jpg slide-7-728.jpg
    Վերջին խմբագրող՝ Լիլիթ Հակոբջանյան: 11.05.2019, 18:44:

  16. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arevik Tumasyan (11.05.2019), Անուշ Ղալայան (11.05.2019), ԴԳԳ (16.05.2019), Միկինյան Տաթևիկ (11.05.2019), Հարությունյան Լիլիթ (11.05.2019)

  17. #19
    Ավագ մասնակից Հարությունյան Լիլիթ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.04.2019
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    123
    Հեղինակության աստիճան
    1715
    Մեջբերում Լիլիթ Հակոբջանյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Լիլիթ Հարութոինյան շատ հետաքրքիր թեմա եք վարում սիրով կհետևեմ քննարկումներին մարդկության համար առավել հրատապ են հետևյալ համամոլորակային հիմնախնդիրները.
    1.Խաղաղության պահպանության հիմնախնդիրը,
    2.Բնապահպանական հիմնախնդիրը` կապված բնական միջավայրի խախտման հետ,
    3.Զարգացող երկրներում բնակչության արագ աճի հետևանքով առաջացած ժողովրդագրական հիմնախնդիրը,
    4.Թույլ զարգացած երկրներում հարյուր միլիոնավոր մարդկանց մշտական թերսնման և սովի հետ կապված պարենային հիմնախնդիրը,
    5.Մորոլակի հանքահումքային և բնական այլ ռեսուրսների սահմանափակվածության հետ կապված էներգետիկ և հումքային հիմնախնդիրը,
    6.Նախկին գաղութների (զարգացող երկրների) հետամնացության հաղթահարման հիմնախնդիրը, որը, ցավոք, ոչ միայն չի վերանում, այլև երկրագնդի որոշ տարածաշրջաններում դրսևորվում է առավել ցայտուն,
    7.Համաշխարհային օվկիանոսի հիմնախնդիրը` առաջին հերթին կապված նրա կենսաբանական արդյունավետության և աղտոտման հետ,
    8.Տարածքային և ազգային հակամարտությունների հիմնախնդիրը,
    9.Կլիմայի փոփոխության հիմնախնդիրը։
    90871_html_m41d1ec4.jpg slide-7-728.jpg
    Հարգելի Լիլիթ, շնորհակալություն արձագանքի համար, ժամանակի ընթացքում կանդրադառնանք նաև համամոլորակային մյուս հիմնախնդիրներին

  18. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arevik Tumasyan (11.05.2019), Վ. Հովհաննիսյան (11.05.2019), Անուշ Ղալայան (11.05.2019), ԴԳԳ (16.05.2019), Լիլիթ Հակոբջանյան (12.05.2019)

  19. #20
    Ավագ մասնակից Հարությունյան Լիլիթ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.04.2019
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    123
    Հեղինակության աստիճան
    1715
    Կլիմայի համամոլորակային տաքացման ազդեցությունը շրջակա միջավայրի վրա

    1. Կենսաբազմազանություն
    Վայրի բնության թե՛ բուսական, թե՛ կենդանական աշխարհը գոյատևելու համար հարկադրված են փոխել իրենց բազմացման ժամկետներն ու բնակատեղին, քանի որ փոխվում է վեգետացիայի ժամանակահատվածը: Թռչուններն ավելի վաղ կիրականացնեն իրենց սեզոնային չուն (գարնանն ավելի շուտ կվերադառնան, իսկ աշնանն ավելի ուշ կչվեն): Միջատների որոշ տեսակներ կտեղափոխվեն ավելի ցուրտ շրջաններ: Անտառներում տեսակային փոփոխություն է նկատվում: Որոշ տեսակներ, չկարողանալով արագ հարմարվել միջավայրի փոփոխվող պայմաններին, հայտնվում են անհետացման եզրին: Հազվագյուտ տեսակներ կարող են անհետանալ՝ դրանով իսկ խաթարելով էկոհամակարգի կայունությունը:

  20. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Անուշ Ղալայան (16.05.2019), ԴԳԳ (16.05.2019)

+ Կատարել գրառում
Էջ 2 8-ից ԱռաջինԱռաջին 1234 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •