+ Կատարել գրառում
Էջ 1 8-ից 123 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 72 հատից

Թեմա: Կլիմայի գլոբալ փոփոխությունների համամոլորակային հիմնախնդիրը

  1. #1
    Ավագ մասնակից Հարությունյան Լիլիթ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.04.2019
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    123
    Հեղինակության աստիճան
    1715

    Կլիմայի գլոբալ փոփոխությունների համամոլորակային հիմնախնդիրը

    Ժամանակակից աշխարհում համամոլորակային հիմնախնդիրների առաջացման համար կան օբյեկտիվ նախադրյալներ: Դրանք այն հիմնախնդիրներն են, որոնք առնչվում են ամբողջ մարդկության կենսական շահերին:Պատահական չէ,որ արդի դարաշրջանի համար հաճախ օգտագործվում է<<համամոլորակային հիմնախնդիրների դարաշրջան>> արտահայտությունը:
    Համամոլորակային են այն հիմնախնդիրները, որոնք ընդգրկում են ողջ երկրագունդը և մարդկությունը, սպառնում նրանց ներկային ու ապագային: Դրանց լուծման համար պահանջվում է բոլոր ժողովուրդների ու երկրների գործողությունների միասնությունը:
    Իրենց բնույթով համամոլորակային հիմնախնդիրները տարբեր են, սակայն բոլորը համակված են մարդկության աշխարհագրական միասնության և կենսակայունության գաղափարով: Մարդկության համար առավել հրատապ խնդիրներից անդրադառնանք կլիմայի գլոբալ փոփոխությունների համամոլորակային հիմնախնդրին:
    Կլիմայական պայմանները անմիջական ազդեցություն ունեն Երկրի կենսոլորտի էվոլյուցիայի վրա: Կլիման հանդիսանում է ցանկացած էկոհամակարգի երկու հիմնական անկենդան բաղադրիչներից մեկը, որն ընդունված է անվանել կլիմատոպ:
    Հարգելի կոլեգաներ եկեք քննարկենք այս թեման:Կիսվեք Ձեր կարծիքներով, խորհուրդներով և փորձով:
    Վերջին խմբագրող՝ Հարությունյան Լիլիթ: 15.04.2019, 01:55:

  2. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.


  3. #2
    Ավագ մասնակից Հարությունյան Լիլիթ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.04.2019
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    123
    Հեղինակության աստիճան
    1715
    Մարդու առաջացումն ու նախամարդկանց տարաբնակեցումը սերտորեն կապված էին մոտ 1-2 մլն. տարի առաջ մեր մոլորակի վրա գոյություն ունեցող կլիմայական պայմանների հետ: Իր էվոլյուցիայի ընթացքում, մարդը փորձում էր հարմարվել կլիմայի անբարենպաստ պայմաններին` կառուցելով կացարաններ, օգտագործելով կրակ և հագուստ: Չնայած դրան` ներկայումս մարդկության մեծ մասը կենտրոնացած է ցամաքի համեմատաբար սահմանափակ տարածքում, որտեղ կլիմայական պայմանները առավել բարենպաստ են կյանքի և կենսագործունեության համար:Որքան էլ զարմանալի է, բայց վերջին երկու հարյուրամյակներում մարդու տեխնիկական զարգացման հսկայական հաջողությունները չազատեցին նրան կլիմայական պայմաններից ունեցած իր կախվածությունից: Ավելին, կլիմայի ազդեցությունը մարդու բազմակողմանի տնտեսական գործունեության վրա , ինչպիսիք են` գյուղատնտեսության արդյունավետությունը, հիդրոէներգետիկան, բոլոր տեսակի տրանս պորտների աշխատանքը, տեխնիկական արտադրանքի շահագործումը և այլն, ավելի ուժեղանում է: Ուժեղանում է կլիմայական պայմանների ազդեցությունը մարդու առողջության և նրա հոգեֆիզիկական վիճակի վրա: Կլիմայական պայմանները ձեռք են բերում սոցիալական և նույնիսկ քաղաքական նշանակություն:
    Կլիմայի փոփոխությունները տեղի են ունեցել Երկրի երկրաբանական անցյալում, բայց դրանք պայմանավորված են եղել բնական գործոններով: Ժամանակակից պայմաններում բավականին հստակ ապացուցված է, որ կլիմայի վրա հիմնական ազդեցությունը թողնում է մարդու գործունեությունը: Որոշված են այդ ազդեցության երեք հիմնական մեխանիզմները, որոնք են`մթնոլորտում 3 ջերմոցային գազերի կոնցենտրացիայի բարձրացումը, մարդկության կողմից օգտագործվող էներգիայի ծավալների աճը և մթնոլորտային աէրոզոլի բաղադրության փոփոխությունը:
    Կլիմայի ժամանակակից փոփոխությունների նշանները արտահայտվում են ինչպես համաշխարհային, այնպես էլ ռեգիոնալ մասշտաբներով: Այդպիսի նշաններից մեկն է երկրագնդի վրա օդի միջին ջերմաստիճանի բարձրացումը: Վերջին 100 տարվա ընթացքում այն կազմել է մոտավորապես 0.6 ՕC (Եվրոպայում 1.2 ՕC): Բացի այդ, անցած 100 տարվա ընթացքում ծովի մակարդակը բարձրացել է 10-20 սմ: Տեղի է ունեցել տեղումների քանակի փոփոխություն,ավելի հաճախ են սկսել նկատվել էքստրեմալ եղանակային երևույթներ (տաք ձմեռներ, շոգ ամառային սեզոններ, տեղատարափ անձրևներ, ընդարձակ ջրհեղեղներ, մոլորակի տարբեր հատվածներում տեղի են ունեցել լեռնասառույցների լայնամասշտաբ կրճատումներ և այլն):
    Կլիմայի` կենսոլորտի վրա` ընդհանրապես, և մարդկության վրա` մասնավորապես, ունեցած ազդեցությունների ոչ ամբողջական շարքով է բացատրվում այն մեծ ուշադրությունը, որը հատկացվում է ներկայումս. առաջինը` մեր մոլորակի կլիմայի փոփոխությունների պատճառների ուսումնասիրությանը և երկրորդը` այդ փոփոխությունների բացասական հետևանքների հնարավորինս նվազեցմանն ուղղված միջոցառումների կազմակերպմանը:
    Այս բնագավառում կատարվում են լայնածավալ հետազոտություններ ՄԱԿ-ի (ՅՈՒՆԵՍԿՈ, ՀՕԿ, ՅՈՒՆԵՊ, ԿՓՓՄԽ և այլն) հովանավորությամբ, համապատասխան միջազգային համաձայնությունների հիման վրա: Դրանցից մեկն է կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիան (ՄԱԿ-ի ԿՓՇԿ), որը ստորագրվել է աշխարհի շատ երկրների կողմից (189 երկիր): Հայաստանը այդ կոնվենցիան ստորագրել է 1992թ. և վավերացրել1993թ.:Կլիմայի փոփոխության փորձագետների միջկառավարական խումբը, որը զբաղվում է կլիմայի գիտական ուսումնասիրությունների համակարգումով, կենտրոնացրել է իր ուշադրությունը 3 հիմնական խնդիրների վրա.
    1.Կլիմայի ժամանակակից փոփոխությունների գնահատում, դրանց բնական և անտրոպոգեն պատճառների բացահայտում, ինչպես նաև Երկրագնդի վրա ապագայում կլիմայի երկարաժամկետ փոփոխությունների հիմնավորված սցենարների մշակում;
    2.Բնության, շրջակա միջավայրի և մարդու տնտեսական գործունեության համար կլիմայի փոփոխության հետևանքների հնարավոր դրական և բացասական ազդեցության գնահատում;
    3.Պետությունների և ամբողջ միջազգային հանրության կողմից այդ փոփոխություններին արձագանքելու մարտավարության մշակում` բացասական հետևանքները նվազեցնելու և կլիմայի կայունացմանը հասնելու նպատակով:
    Վերջին խմբագրող՝ Հարությունյան Լիլիթ: 15.04.2019, 02:16:

  4. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.


  5. #3
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    18.02.2019
    Գրառումներ
    403
    Հեղինակության աստիճան
    12092
    Գլոբալ տաքացում, Երկրի կլիմայական համակարգի միջին ջերմաստիճանի բարձրացում: Սկսած 1970-ական թվականներից, տաքացման էներգիայի ավելի քան 90%-ը պահեստավորվում է օվկիանոսում։ Չնայած, ջերմության հավաքման գործում, օվկիանոսի գերակշիռ դերին, գլոբալ տաքացում եզրը հաճախ օգտագործվում է օվկիանոսի ու ցամաքի մակերևույթի օդի միջին ջերմության աճի բարձրացման նշման համար։
    20-րդ դարից սկսած օդի միջին ջերմատիճանը բարձրացել է 0,74 °C-ով, որի մոտավորապես երկու երրորդը ավելացել է 1980 թվականից հետո։ Վերջին յուրաքանչյուր հաջորդ տասնամյակը ավելի տաք է եղել նախորդից, օդի ջերմաստիճանը բարձր է եղել, քան նախորդ տասնամյակում սկսած 1850 թվականից։
    Գլոբալ տաքացման պատճառների գիտական պարզաբանումը ժամանակի ընթացքում դառնում է ավելի որոշակի։ ԿՓՓՄԽ-ի (2007) Չորրորդ գնահատման զեկույցում 90% հավանականությունով հաստատվեց այն, որ մարդկային գործոնով պայմանավորված, ջերմաստիճանի փոփոխության մեծ մասը, ջերմոցային գազերի խտության մեծացումն է։ 2010 թվականին այդ պնդումը հաստատվեց հիմնական արդյունաբերական երկրների գիտությունների ակադեմիաների կողմից։ ԿՓՓՄԽ-ի (2013) հինգերորդ զեկույցում որոշակիացվեց այդ գնահատականը.
    Հաստատվեց մարդու ազդեցությունը մթնոլորտի ու օվկիանոսի ջերմաստիճանի բարձրացման, ջրաբանական ցիկլի գլոբալ փոփոխության, սառույցի և ձյան քանակության քչացման, ծովի միջին մակարդակի գլոբալ բարձրացման և որոշ էքստրեմալ կլիմայական երևույթների վրա... Մարդու ազդեցության վկայությունները ավելի ազդեցիկ դարձան Չորրորդ գնահատու զեկուցումից հետո։ Չափազանց հավանական է, որ մարդու ազդեցությունը տաքացման հիմնական պատճառն է դիտված ХХ դարից…

  6. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.


  7. #4
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    18.02.2019
    Գրառումներ
    403
    Հեղինակության աստիճան
    12092
    Ջերմաստիճանի հնարավոր աճի հավանական մեծությունը, 21-րդ դարի ընթացքում, կլիմայական մոդելների հիման վրա կկազմի 1,1-2,9 °C մինիմալ էմիսիայի սցենարի, և 2,4-6,4 °C մաքսիմալ էմիսիայի սցենարի համար։ Գնահատականների ցրումը որոշվում է կլիմայի զգայունության, ջերմոցային գազերի խտության փոփոխման հետ ընդունված մոդելների ցուցանիշերին համապատասխան։ Կլիմայի փոփոխությունները և նրա հետևանքները աշխարհի տարբեր տարածաշրջաններում տարբեր կլինեն։ Ջերմաստիճանի գլոբալ աճի արդյունքները հանդիսանում են ծովի մակարդակի բարձրացումը, մթնոլորտային տեղումների քանակի և բնույթի փոփոխությունը, անապատների աճը։
    Տաքացումը ամենից ուժեղ արտահայտվում են Արկտիկայում, այն բերում է սառցադաշտերի բացակայությանը, հավերժական սառածությանը և ծովային սառույցներին։ Արկտիկայում հավերժական սառածության ջերմաստիճանը 50 տարվա ընթացքում աճել է -10-ից -5 աստիճան 1970-ից մինչ 2002 թվականը արկտիկական սառցադաշտերի մակերեսը փոքրացել է 25%-ով, իսկ հաստությունը փոքրացել է 1,3 մ-ով:

  8. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.


  9. #5
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    18.02.2019
    Գրառումներ
    403
    Հեղինակության աստիճան
    12092
    Տաքացումը բերում է նաև հետևյալ հետևանքներին՝ էքստրեմալ եղանակային երևույթների հաճախության մեծացմանը, ներառյալ տապի ալիքները, հեղեղների և երաշտների, օվկիանոսի թթվեցմանը, ջերմաստիճանային ռեժիմի խախտմամբ կենսաբանական տեսակների ոչնչացմանը։ Մարդկության համար կարևոր հետևանք է նաև սննդային ապահովության անվտանգությունը՝ բերքատվության վրա բացասական ազդեցության պատճառով (հիմնականում Ասիայում և Աֆրիկայում) և մարդկանց բնակության վայրերի կորուստը՝ ծովի մակարդակի բարձրաման պատճառով: Մթնոլորտում ածխաթթու գազի քանակությունը հանգեցնում է օվկիանոսի թթվեցմանը։
    Գլոբալ տաքացումը առաջիկայում կարող է հանգեցնել ածխաթթու գազի արտանետման անդառնալի մեխանիզմի աշխատեցմանը Համաշխարհային օվկիանոսից (որտեղ այն 50-100 անգամ ավելի շատ է քան Երկրի մթնոլորտում) և էկոհամակարգի խանգարմանը ու առաջացնել այնպիսի ջերմոցային էֆեկտ ինչպիսին Վեներայի վրա է։ Գլոբալ տաքացման հակազդեցության քաղաքականությունը ներառում է նրա մեղմացումը ջերմոցային գազերի կրճատման հաշվին, ինչպես նաև նրա ազդեցության հետ համակերպմանը։ Ապագայում, որոշների կարծիքով, հնարավոր է կլինի երկրաբանական նախագծում[։ Երկրների ճնշող մեծամասնությունը մասնակցում է ՄԱԿ-ի կլիմայի փոփոխման շրջանային կոնվենցիային։ Կոնվենցիայի մասնակիցները միջազգային բանակցություններում մշակում են մեղմացման և համակերպման սահմաններ։ Նրանք, նպատակ ունենալով գլոբալ տաքացումը 2,0 °C-ով սահմանափակել, համաձայնել են էմիսիայի խորը կրճատման անհրաժեշտության հետ։ Համաձայն ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի, 2011 թվականին հրատարակված զեկուցումների և Միջազգային էներգետիկ ընկերության, 21-րդ դարում 2,0 °C-ով տաքացումը սահմանափակելու նպատակով էմիսիայի կրճատման համար արված ջանքերը, ոչ ադեկվատ էին։ 2000-2010 թվականներին ջերմոցային գազերի էմիսիան աճեց յուրաքանչյուր տարում 2,2%-ով։ 1970-2000 թվականներին աճը կազմեց տարում 1,3%։ Կլիմայական համակարգի ինտենսիվության տեսակետից, անգամ մարդածին ազդեցության ավարտից հետո էլ տաքացմումը ևս 0,6 °С-ով անխուսափելի է:

  10. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.


  11. #6
    Ավագ մասնակից Հարությունյան Լիլիթ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.04.2019
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    123
    Հեղինակության աստիճան
    1715
    Հարգելի Տաթևիկ Միկինյան շնորհակալություն թեմայի վերաբերյալ հետաքրքիր գրառումների համար:
    Գլոբալ տաքացման թեման քննարկվում է նախորդ դարի կեսերից: Եվ տարեց տարի (բնական պաշարների շահագործման աճին զուգընթաց) բնապահպանների կանխատեսումներն ավելի հոռետեսական են դառնում: Ըստ գիտնականների, մարդկությունը գրեթե սպառել է մոլորակի աղտոտման իր «լիմիտը», և այժմ, արդեն գրեթե կես դար, անհրաժեշտ է շտապ միջոցներ ձեռնարկել կարգավորելու համար աղտոտող նյութերի արտանետումները մթնոլորտ, որոնց պատճառով մոլորակում անդառնալի գործընթացներ են տեղի ունենում:
    Հարկ է նշել, որ ընդունված տեսակետի հետ մեկտեղ կա նաև այն կարծիքը, ոչ այդքան հոռետեսական, որքան տեխնածինն է, սակայն ոչ պակաս տագնապալի: Հիպոթեզ կա, որ գլոբալ տաքացումը մոլորակի մասշտաբով ցիկլիկ փոփոխությունների արդյունք է: Այդ են վկայում հնէաբանական տվյալներն այն մասին, որ կլիման Երկիր մոլորակի վրա մշտական չի եղել: Տաք ժամանակաշրջանները փոխարինվել են սառցե դարաշրջաններով: Տաք ժամանակներում Արկտիկայում միջին տարեկան ջերմաստիճանը հասել է 7-13°С, իսկ տարվա ամենացուրտ ամսվա` հունվարի ջերմաստիճանը 4-6 աստիճան է եղել:
    Վերջին խմբագրող՝ Հարությունյան Լիլիթ: 07.05.2019, 12:44:

  12. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.


  13. #7
    Ավագ մասնակից Հարությունյան Լիլիթ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.04.2019
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    123
    Հեղինակության աստիճան
    1715
    Հիմնական տեղեկություններ կլիմայի մասին
    Կլիմա - Եղանակի բազմամյա ռեժիմ, որը որոշվում է տեղանքի աշխարհագրական լայնությամբ, օվկիանոսից ունեցած հեռավորությամբ, ցամաքային ռելիեֆով, ծովի մակարդակից ունեցած բարձրությամբ և մի շարք այլ գործոններով: Կլիմայի աննշան փոփոխությունները երկար ժամանակահատվածում թույլ են տալիս համարել նրան տվյալ տեղանքի կայուն բնութագիր: Այդ պատճառով կլիման հանդիսանում է աշխարհագրական լանդշաֆտի բաղադրիչներից մեկը:
    Կլիմա բառը ներմուծվել է Արիստոտելի կողմից և նշանակում է <<թեքվածություն>>, որի տակ հասկացվում է Երկրի մակերևույթի թեքվածությունը արեգակնային ճառագայթների նկատմամբ:
    Կլիմայագիտությունն ուսումնասիրում է կլիմայագոյացնող պրոցեսները, Երկրի կլիմայի նկարագրությունն ու դասակարգումը` անցյալում, ներկայում և ապագայում, կլիմայի ազդեցությունը մարդու գործունեության վրա և մարդու հակադարձ ազդեցությունը կլիմայի վրա:
    Կլիմայագիտության հիմնական խնդիրներից մեկը` գլոբալ կլիմայական համակարգի ուսումնասիրությունն է և գլոբալ ու լոկալ կլիմայի հնարավոր փոփոխությունների կանխատեսումը:
    Կլիմայագոյացնող պրոցեսներն ու գործոնները: Երկրի կլիման և նրա փոփոխու-թյունները պայմանավորող գործոնները ընդունված է բաժանել բնական և մարդածին գործոնների: Կլիմայագոյացման բնական գործոնների համար առանձնացվում են հետևյալ երեք խմբերը. Ճառագայթային, աշխարհագրական և շրջանառական:

    Без названия.jpg Կլիմայական համակարգի սխեմատիկ պատկեր

    Քննարկենք կլիմայի փոփոխության վրա ազդող առավել ուժեղ՝ մարդածին գործոնները: Հազարամյակներ ընթացքում մարդու տնտեսական գործունեությունը հարմարվում էր շրջապատող կլիմայական պայմաններին, սակայն, հաշվի չառնելով այդ գործունեության դրական կամ բացասական ազդեցությունը կլիմայի վրա: Այն ժամանակ, երբ Երկրի բնակչությունը համեմատաբար փոքրաքանակ էր, և մարդու էներգետիկ զինվածությունը համեմատաբար թույլ էր, թվում էր, թե բնության վրա մարդածին ազդեցությունը չի կարող ազդել կլիմայի կայունության վրա:Սակայն, XX դարի կեսերից, մարդու գործունեությունը գնալով ձեռք էր բերում այնպիսի մասշտաբներ, որ ծառացավ մարդու տնտեսական գործունեության կլիմայի վրա ունեցած ազդեցության խնդիրը: Կլիմայի մարդածին գործոնների թվին են պատկանում.
    1. Տնտեսական գործունեության ազդեցությունը մթնոլորտի քիմիական բաղադրության վրա, ինչը պայմանավորված է ածխածնի երկօքսիդի և այլ ջերմոցային գազերի արտանետմամբ` զանազան արդյունաբերական աէրոզոլների, ինչպես նաև օրգանական վառելիքի այրման արդյունք են;
    2. Հողային ընդարձակ զանգվածների մերկացումը, անտառների ոչնչացումը, անասունների գերարածեցումը և այլ տնտեսաակն գործունեությունների ազդեցությունը գետնամերձ մակերևույթի վրա: Այս ամենը բերում է Երկրի մակերևույթի ալբեդոյի փոփոխությանը, ինչպես նաև ջերմա և խոնավաշրջանառության պրոցեսների խանգարման;
    3. Տեղային ազդեցությունը կլիմայական համակարգի առանձին բաղադրիչների վրա: Սրանց են պատկանում` ջերմային աղտոտումը գոյություն ունեցող ջրամաբարների վատթարացումը և նորերի կառուցումը, արիդ զոնաներում բուսականության ոչնչացումը;
    4. Ազդեցությունը մթնոլորտ– օվկիանոս–ցամաքի մակերևույթ համակարգի խոնավաշրջանառության վրա: Սրանց թվին են պատկանում` ազդեցությունը ամպամածության վրա, ջրդի հողատարածքների շրջաններում գոլորշիացման մեծացումը, օվկիանոսային ջրերի աղտոտումը և այլն;
    5. Մարդու կողմից էներգիայի օգտագործումը տարատեսակ տնտեսական գործունեության պայմաններում բերում է մթնոլորտի լրացուցիչ տաքացման: Մարդու օգտագործած ողջ էներգիան վեր է ածվում ջերմության, ընդ որում այդ ջերմության հիմնական մասը հանդիսանում է մթնոլորտի համար որպես էներգիայի լրացուցիչ աղբյուր, որը բերում է վերջինիս ջերմաստիճանի բարձրացմանը:

    Ջերմության լրացուցիչ աղբյուր են նավթը, բնական գազը, ատոմային էներգիան:
    Հիդրոէներգիան, փայտի ու գյուղատնտեսական մթերքներում կուտակված էներգիան` ամեն տարի Երկրի կողմից կլանված արեգականային ճառագայթման փոխակերպված էներգիան է: Այս տեսակի էներգիայի ծախսը չի փոխում Երկրի ջերմային հաշվեկշիռը և չի բերում նրա լրացուցիչ տաքացման: Բացի այդ, այն կազմում է մարդու կողմից օգտագործվող էներգիայի չնչին մասը:
    Օգտագործվող էներգիայի քանակի հետագա աճի պայմաններում`տնտեսական գործունեության ընթացքում արտադրվող էներգիան կարող է Երկրի կողմից արեգակնային ճառագայթման էներգիայի համեմատ զգալի մաս կազմել, ինչը կբերի կլիմայի գլոբալ փոփոխությանը` տաքացմանը: Կլիմայական պայմանների վրա ավելի բարդ ազդեցություն է ունենում մթնոլորտում պարունակվող աէրոզոլը, քանի որ աէրոզոլի մասնիկները թողնում են երկակի ազդեցություն. կլանում կամ ցրում են ինչպես կարճ, այնպես էլ երկարալիքային ճառագայթումը: Տնտեսական գործունեության արյդունքում` մթնոլորտում աէրոզոլի քանակի աճը բերում է մթնոլորտի ճառագայթային հաշվեկշռի փոփոխությանը, ինչը կարող է նպաստել` ինչպես ցրտեցմանը, այնպես էլ` տաքացմանը:


    Без названия.png Աղբյուրը. IPCC 2001 Արդյունաբերական դարաշրջանում մարդու ազդեցությունը մթնոլորտի վրա
    Վերջին խմբագրող՝ Հարությունյան Լիլիթ: 07.05.2019, 23:19:

  14. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.


  15. #8
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    20.02.2018
    Հասցե
    ք. Վանաձոր
    Գրառումներ
    569
    Հեղինակության աստիճան
    12458
    Հարգելի Լիլթ շատ արդիական թեմա եք ընտրել, սիրով միանում եմ Ձեր քննարկումներին։

  16. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.


  17. #9
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    20.02.2018
    Հասցե
    ք. Վանաձոր
    Գրառումներ
    569
    Հեղինակության աստիճան
    12458
    Ներկայիս գերխնդիրներից մեկն է նաև ,, Գլոբալ տաքացումը,, որի հետևանքները կարող են անկանխատեսելի լինեն։

  18. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.


  19. #10
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    20.02.2018
    Հասցե
    ք. Վանաձոր
    Գրառումներ
    569
    Հեղինակության աստիճան
    12458
    Գիտնականների մեծամասնությունը հակված է այն կարծիքին, որ գլոբալ տաքացումների պատճառը մթնոլորտում «ջերմոցային գազերի» (ածխածնի երկօքսիդը` ածխաթթու գազ, օզոն, մեթան, ազոտի երկօքսիդ եւ արդյունաբերական ծագում ունեցող այլ գազեր) քանակի ավելացումն է: Ջերմոցային գազերը մթնոլորտում առաջանում են ինչպես բնական պրոցեսների արդյունքում, այնպես էլ մարդկային գործոնով պայմանավորված: Վառելանյութի օգտագործման ծավալների անընդհատ մեծացումը, վտանգավոր արտանետումները աղտոտում են մթնոլորտը: Դրան զուգահեռ պակասում են անտառները եւ կանաչապատ տարածքները, որոնք կլանում են ածխաթթու գազը` գլոբալ տաքացման հիմնական «մեղավորին»:

  20. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.


+ Կատարել գրառում
Էջ 1 8-ից 123 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •