+ Կատարել գրառում
Էջ 15 16-ից ԱռաջինԱռաջին ... 513141516 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 141 համարից մինչև 150 համարի արդյունքները՝ ընդհանուր 152 հատից

Թեմա: Կլիմայի գլոբալ փոփոխությունների համամոլորակային հիմնախնդիրը

  1. #141
    Մոդերատոր Հարությունյան Լիլիթ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.04.2019
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    221
    Հեղինակության աստիճան
    4732
    ԳԻՏԵ՞Ք ԱՐԴՅՈՔ
    Տորֆաճահիճները խոնավ տարածքներ են՝ մահացած կամ քայքայման գործընթացում գտնվող բուսական նյութերից առաջացած ջրածածկ հաստ օրգանական շերտով (տորֆ): Տորֆաճահիճները զբաղեցնում են Երկրի խոնավ տարածքների կեսը և ընդգրկում են մոլորակի ընդհանուր հողատարածքների 3 %-ը: Տորֆաճահիճներ կան գրեթե բոլոր երկրներում: Դրանք հարուստ են ածխածնով և պարունակում են 2 անգամ ավելի ածխածնի պաշարներ, քան աշխարհի ընդհանուր անտառային կենսազանգվածը: Ածխածնի մեծ մասը, որը կուտակվել է հազարամյակների ընթացքում, գտնվում է տորֆաճահիճներում: Ոչնչացնելու պարագայում, դրանք կդառնան ջերմոցային գազերի արտանետման կարևոր աղբյուր:

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.


  3. #142
    Մոդերատոր Հարությունյան Լիլիթ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.04.2019
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    221
    Հեղինակության աստիճան
    4732
    «....աշխարհն, ընդհանուր առմամբ, թերևս կարող է հարմարվել ջերմաստիճանի Ցելսիուսի սանդղակով 2 աստիճան բարձրացմանը (ինչը նշանակում է, որ կկորցնենք որոշ կենսաբանական տեսակներ, մարդկանց, տարածքներ), բայց, եթե ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ Ցելսիուսի 4 աստիճանով (իսկ սա հենց այն է, դեպի ուր գնում ենք ներկա տեմպերով), այդ դեպքում բոլոր կանխատեսում ներն անիմաստ են: Այլ կերպ ասած, իրավիճակը կդառնա անկանխատեսելի»:
    Սալեմուլ Հաք, կլիմայի փոփոխության ոլորտի փորձագետ
    Աղբյուրը՝https://www.iied.org/ipcc-rings-warn...yone-listening


  4. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.


  5. #143
    Մոդերատոր Հարությունյան Լիլիթ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.04.2019
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    221
    Հեղինակության աստիճան
    4732
    ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆԸ և ԿԼԻՄԱՅԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ
    Ճանապարհորդությունը և զբոսաշրջությունը համաշխարհային տնտեսությանը բերում են հսկայական եկամուտ: Աշխարհի շատ երկրների համար զբոսաշրջությունը եկամտի հիմնական աղբյուրն է, բայց կլիմայի փոփոխությունը կարող է ազդել երկրաբանական առանձնահատկությունների, տեղական մշակութային և պատմական հուշարձանների վրա: Օրինակ, որոշ օբյեկտներ արդեն ներառվել են Համաշխարհային ժառանգության վտանգված օբյեկտների ցանկում (տե՛ս whc.unesco.org/en/ danger): Սա նշանակում է, որ տվյալ օբյեկտը վտանգված է և, բնականաբար, կորցրել է իր սկզբնական նշանակությունը, իսկ ցածր եկամուտները հնարավորություն չեն տալիս միջոցներ ձեռնարկել այն պահպանելու և փոփոխվող կլիմային հարմարվելու համար:

  6. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.


  7. #144
    Մոդերատոր Հարությունյան Լիլիթ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.04.2019
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    221
    Հեղինակության աստիճան
    4732
    Կլիմայի փոփոխությունը կամ հաճախ օգտագործվող գլոբալ տաքացում եզրույթը արդեն մոտ երեսուն տարի գտնվում է միջազգային հանրության ուշադրության կենտրոնում. այն ներկայումս համարվում է մարդկային հասարակության գոյատևման հիմնական մարտահրավերներից մեկը երկրագնդի վրա:Այս մասին շատ հանգամանալից ներկայացնում է ՄԱԶԾ կլիմայի փոփոխության ծրագրերի համակարգող Դիանա Հարությունյանը.
    Ամբողջական տարբերակը՝http://boon.am/climate-change/

  8. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.


  9. #145
    Մոդերատոր Հարությունյան Լիլիթ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.04.2019
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    221
    Հեղինակության աստիճան
    4732
    Գիտե՞ք արդյոք...
    • Մեկ տոննա թուղթ արտադրելու համար անհրաժեշտ է առնվազն 17 ծառ: Այդ պատճառով թուղթն օգտագործի՜ր միայն անհրաժեշտության դեպքում:
    • Պլաստիկ թափոնները շատ դժվար են քայքայվում:
    • Հողի մեջ թաղված կամ նույնիսկ դեն նետած պլաստմասսայե թափոններին 700 տարի է անհրաժեշտ քայքայվելու համար: Այնպես որ, պլաստմասսայից պատրաստված պարագաներ օգտագործելիս մտածե՜ք, թե ինչպես եք աղտոտում շրջակա միջավայրը:
    • Կես կիլոգրամ պողպատի վերամշակումը հնարավորություն է տալիս, որ 60–վատանոց էլեկտրական լամպը միացված լինի ամբողջ օրվա ընթացքում: Այդ պատճառով տնտեսե՜ք էլեկտրաէներգիան:
    • Ջերմոցային գազերի արտանետումներ են լինում ապրանքի արտադրության և սպառման, ինչպես նաև աղբանոցներում այնպիսի առարկաների և նյութերի առկայության դեպքում, որոնք ենթակա չեն կենսաբանական քայքայման:

  10. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.


  11. #146
    Մոդերատոր Հարությունյան Լիլիթ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.04.2019
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    221
    Հեղինակության աստիճան
    4732
    Մեջբերում Հարությունյան Լիլիթ-ի խոսքերից Նայել գրառումը
    Գիտե՞ք արդյոք...
    • Մեկ տոննա թուղթ արտադրելու համար անհրաժեշտ է առնվազն 17 ծառ: Այդ պատճառով թուղթն օգտագործի՜ր միայն անհրաժեշտության դեպքում:
    • Պլաստիկ թափոնները շատ դժվար են քայքայվում:
    • Հողի մեջ թաղված կամ նույնիսկ դեն նետած պլաստմասսայե թափոններին 700 տարի է անհրաժեշտ քայքայվելու համար: Այնպես որ, պլաստմասսայից պատրաստված պարագաներ օգտագործելիս մտածե՜ք, թե ինչպես եք աղտոտում շրջակա միջավայրը:
    • Կես կիլոգրամ պողպատի վերամշակումը հնարավորություն է տալիս, որ 60–վատանոց էլեկտրական լամպը միացված լինի ամբողջ օրվա ընթացքում: Այդ պատճառով տնտեսե՜ք էլեկտրաէներգիան:
    • Ջերմոցային գազերի արտանետումներ են լինում ապրանքի արտադրության և սպառման, ինչպես նաև աղբանոցներում այնպիսի առարկաների և նյութերի առկայության դեպքում, որոնք ենթակա չեն կենսաբանական քայքայման:
    Ինչ կարող ենք անել գլոբալ տաքացումը դադարեցնելու համար
    Նվազեցրու՛, օգտագործի՛ր կրկին և վերամշակի՛ր
    Որպես առանձին անհատներ՝ մենք կարող ենք շատ բան անել կլիմայի փոփոխությունը մեղմելու համար:

  12. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.


  13. #147
    Մոդերատոր Հարությունյան Լիլիթ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.04.2019
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    221
    Հեղինակության աստիճան
    4732
    Մեջբերում Հարությունյան Լիլիթ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչ կարող ենք անել գլոբալ տաքացումը դադարեցնելու համար
    Նվազեցրու՛, օգտագործի՛ր կրկին և վերամշակի՛ր
    Որպես առանձին անհատներ՝ մենք կարող ենք շատ բան անել կլիմայի փոփոխությունը մեղմելու համար:
    Այդ պատճառով.
    • Վերամշակումը կնվազեցնի նոր թղթի, պլաստմասսայի և ապակու արտադրության անհրաժեշտությունը: Այս ճանապարհով կտնտեսվի նոր ապրանքի պատրաստման համար անհրաժեշտ էներգիան:
    • Վերամշակման ժամանակ ստացած ապրանքների օգտագործումը կնվազեցնի աղբանոցներ տեղափոխվելիք նյութերի (կենսաբանորեն չքայքայվող) ծավալը, ինչպես նաև աղբանոցներում գոյություն ունեցող թափոնների քայքայման հետևանքով արտազատած մեթանի կոնցենտրացիան, որը շատ վնասակար է շրջակա միջավայրի համար:
    • Հրաժարվի՛ր այդպիսի առարկաների օգտագործումից, փորձի՛ր հնարավորինս վերամշակել և կրկին օգտագործել դրանք, միշտ հետդ ունեցի՛ր պայուսակ` ձեռք բերված ապրանքները տեղավորելու համար:
    • Նվազեցրու՛ ձեռք բերվելիք ապրանքների քանակը. որքան պակաս ես գնում, այնքան պակաս կլինի վերամշակվելիք կամ կրկնակի օգտագործման ապրանքների քանակը, կնվազի նաև աղբավայր տեղափոխվելիք թափոնների ծավալը և արտազատված մեթանի քանակը:

    Լրացուցիչ տեղեկությունների համար այցելե՛ք էլեկտրոնային Էջ՝
    http://www.buzzle.com/articles/benef...recycling.html

  14. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.


  15. #148
    Մոդերատոր Հարությունյան Լիլիթ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.04.2019
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    221
    Հեղինակության աստիճան
    4732
    62598892_1135540589962410_4216964183029186560_n.jpg64489577_1135540673295735_2656274798258159616_n.jpg64730832_1135540529962416_6786098441358409728_n.jpg62371344_1135540106629125_7526773256724938752_n.jpg62484772_1135540436629092_2565294944113655808_n.jpgԱյսօր Վանաձորում տեղի ունեցավ <<Միասին պայծառ է>>արևային փառատոնը, որը բավականին լուրջ կոչ էր էներգաարդյունավետությանը
    Վերջին խմբագրող՝ Հարությունյան Լիլիթ: 16.06.2019, 00:19:

  16. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  17. #149
    Մոդերատոր Հարությունյան Լիլիթ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.04.2019
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    221
    Հեղինակության աստիճան
    4732
    Բնական միջավայրը պահպանելու համար միայն օրենքներ ու կոնվենցիաներ չեն պետք: Բնության կանոնները խախտողներին պատժելով նույնպես բնությունը չենք փրկի ավերումից: Ամենից առաջ բնասիրություն, ավելին՝ բնապաշտություն է հարկավոր, որ պիտի ունենանք յուրաքանչյուրս: Եվ որպես համայն մոլորակի մի մասնիկը, այդ չափով պատասխանատու լինենք բնության անխաթարության համար:

  18. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.


  19. #150
    Մոդերատոր Լիլիթ Հակոբջանյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2018
    Հասցե
    Վանաձոր
    Տարիք
    36
    Գրառումներ
    288
    Հեղինակության աստիճան
    11274
    Շրջակա միջավայրի աղտոտում և պահպանություն

    Աղտոտման դեմ պայքարի հիմնական միջոցը չաղտոտելն է:
    Image_2049.jpg

    Թթվային անձրևները հսկայական վնաս են հասցնում բուսականությանը:
    Image_2050.jpg

    Մթնոլորտի աղտոտման հիմնական աղբյուրները քիմիական գործարաններն են:
    Image_2051.jpg

    Աղտոտված ջրերը մաքրում են օդավորման (աերացիա) եղանակով

    Ծովափերի նավթով աղտոտումը մեծ վնաս է պատճառում ջրլող թռչուններին:
    Image_2054.jpg

    Շրջակա միջավայրի խոշոր աղտոտիչներ են նաև կենցաղային թափոնները:
    Image_2053.jpg
    Շրջակա միջավայրի աղտոտումը մարդկանց, բույսերի և կենդանիների կենսագործունեության վրա բացասաբար ազդող նյութերի թույլատրելի քանակի գերազանցումն է միջավայրում: Տարբերում են շրջակա միջավայրի բնածին և մարդահարույց աղտոտիչներ:

    Բնածին աղտոտիչներն առաջանում են բնական երևույթների, օրինակ` հրաբուխների, երկրաշարժերի, ջրհեղեղների, հրդեհների պատճառով, իսկ մարդահարույցները՝ մարդու գործունեության հետևանքով: Մարդահարույց աղտոտիչների թվին են դասվում արդյունաբերական, գյուղատնտեսական, տրանսպորտային և կենցաղային թափոնները, էներգիայի տարածումը ջերմության (ջերմային աղտոտում), աղմուկի (աղմկային աղտոտում), ճառագայթման (ճառագայթաակտիվ աղտոտում) և այլ ձևերով:

    Տարբերում են շրջակա միջավայրի աղտոտման մեխանիկական, ֆիզիկական, քիմիական և կենսաբանական տեսակներ:

    Մեխանիկական աղտոտումը կապված է քաղաքաշինության, ճանապարհաշինության, ծառահատումների և բնական լանդշաֆտների վրա ազդող այլ միջոցառումների հետ:

    Ֆիզիկական աղտոտումը պայմանավորված է միջավայրի ֆիզիկական հատկությունների՝ լույսի, աղմուկի, ջերմության, խոնավության, ճառագայթման, էլեկտրամագնիսական դաշտի փոփոխություններով:

    Քիմիական աղտոտումը պեստիցիդների, հանքային պարարտանյութերի, թունավոր գազերի, ծանր մետաղների (սնդիկ, կապար, կադմիում և այլն), տարատեսակ աղերի, ճառագայթաակտիվ տարրերի, սինթետիկ լվացամիջոցների ներգործության հետևանք է:

    Կենսաբանական աղտոտումն առաջանում է հիվանդածին միկրոօրգանիզմների՝ բակտերիաների, վիրուսների, սնկիկների տարածման միջոցով:

    Շրջակա միջավայրի աղտոտումն սպառնում է մարդու առողջությանը, բույսերի ու կենդանիների տեսակային բազմազանության խախտմանը և հանգեցնում է միջավայրի որակական վատթարացման:

    Բնական աղետների ժամանակ մարդը ենթարկվում է հոգեկան ուժեղ ցնցումների, տվյալ բնակտարածքի հողում կամ ջրում մարդու օրգանիզմին անհրաժեշտ միկրոտարրերի պակասը դառնում է մի շարք հիվանդությունների պատճառ: Սնկիկներով, բակտերիաներով վարակված խմելու ջուրն առաջացնում է ստամոքսաղիքային հիվանդություններ, աղմուկը հանգեցնում է հիպերտոնիկ հիվանդության և գերհույզային (սթրեսային) վիճակի, ճառագայթաակտիվ նյութերի մեծ քանակը պատճառ է դառնում սպիտակարյունության և քաղցկեղի առաջացման: Մթնոլորտում որոշ քիմիական նյութերի առկայությունն առաջ է բերում բրոնխային հեղձուկ և ալերգիական հիվանդություններ:

    Մարդու տնտեսական գործունեության հետևանքով աղտոտվում են մթնոլորտը, ջրոլորտը և հողը:

  20. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.


+ Կատարել գրառում
Էջ 15 16-ից ԱռաջինԱռաջին ... 513141516 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •