+ Կատարել գրառում
Էջ 6 17-ից ԱռաջինԱռաջին ... 4567816 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 51 համարից մինչև 60 համարի արդյունքները՝ ընդհանուր 170 հատից

Թեմա: Կլիմայի գլոբալ փոփոխությունների համամոլորակային հիմնախնդիրը

  1. #51
    Մոդերատոր Հարությունյան Լիլիթ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.04.2019
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    239
    Հեղինակության աստիճան
    6156
    Վերջին տասնամյակների ընթացքում Երկիր մոլորակի վրա կլիմայական փոփոխություններն այնքան արագ եւ մարդկային հասարակության ու, նաեւ Երկիր մոլորակի ողջ կենսաբազմազանության համար այնպիսի վտանգավոր ընթացք ունեն, որ այլեւս հապաղելն անթույլատրելի է: Հայտնի չէ, թե սեփական պետությունների բնակչության ու ազգային գենոֆոնդի փրկման, պահպանման ու հարատեւման ինչպիսի ծրագրեր են մշակվում կամ մշակվու՞մ են արդյոք այդպիսիք ուրիշների կողմից, քանի որ դրանք հույժ գաղտնի են իրականացվում: Մենք հայերս, պարտավոր ենք շատ արագ մշակել «Ծրագրերի» ամբողջական փաթեթներ, որոնք հնարավորություն կտան նախապատրաստել մեր ողջ ազգի ներկա եւ հաջորդ սերունդներին լավագույնս դիմակայելու եւ վերապրելու կլիմայական փոփոխությունների վտանգավոր «գլոբալ սառեցման» եւ հետագա փուլերում սպասվող ծանր պայմաններին, պահպանել մեր գենոֆոնդը, պատմական ու հոգեւոր ամբողջական հիշողությունը, լեզուն ու գիրը, մարդկության կուտակած առավել կարեւոր, անհրաժեշտ գիտելիքը Երկիր մոլորակի ու տիեզերքի մասին եւ այլն հենց Հայկական լեռնաշխարհի սահմաններում, սկզբնավորելով մարդկային հաջորդ քաղաքակրթությունը: Գուցե հենց սա է մարդու հայ տեսակի Առաքելությունը:

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    LarisaB (20.05.2019), Սամար (25.05.2019), Ստեփանյան Նելլի (17.05.2019)

  3. #52
    Մոդերատոր Հարությունյան Լիլիթ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.04.2019
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    239
    Հեղինակության աստիճան
    6156
    21-րդ դարում կլիմայի գլոբալ փոփոխությունը հանդիսանում է գլոբալ էկոլոգիական հիմնախնդիր ողջ մոլորակի համար։

    Կլիմայի գլոբալ փոփոխությունը լուրջ սպառնալիք է մոլորակի կենսաբազմազանության համար։ Որոշ կենդանիների և բույսերի տեսակներ դժվար են ադապտացվում կլիմայի գլոբալ տաքացմանը, ինչը կարող է հանգեցնել այդ տեսակների ոչնչացմանը։

    Հետազոտությունները ցույց են տալիս, որ որոշ ծառատեսակների, օրինակ պտղատու ծառերի մոտ շրջակա միջավայրի ամեն մի աստիճանի բարձրացմանը զուգընթաց պտուղը կկրճատվի 3-17%-ով: Ծովային անողնաշարավորների դեպքում մարմնի չափերը կփոքրանան 0,5-4%-ով, ձկներինը 6-22%-ով, բզեզներինը 1-3%-ով, սալամանդրերինը 14%-ով։

    Վերջին 20-50 տարվա ընթացքում կատարված դիտարկումները ցույց են տալիս, որ մի շարք տեսակների մարմնի չափերը կփոքրանան։ Օրինակ սովորական գորտի։

    56,3 միլիոն տարի առաջ երկրագնդի գլոբալ միջին ջերմաստիճանը՝ 10-20․000 տարվա ընթացքում բարձրացավ 3-5 0C-ով, որի արդյունքում բզեզների, մեղուների, սարդերի և այլ անողնաշարավորների մարմնի չափերը փոքրացան 50-75%-ով։

    Կլիմայի գլոբալ փոփոխության ազդեցությունը կենսաբազմազանության վրա առաջացնում է լուրջ մտահոգություն կենսաբազմազանության կոնվենցիայի մասնակիցների մոտ։ Վերջիններս խոստովանում են, որ հնարավոր է մեղմել կլիմայի փոփոխության հետևանքները և ադապտացվելու դրան՝ միաժամանակ լավացնելով կենսաբազմազանության պահպանությունը։

    1800-ական թթ․ համաշխարհային միջին ջերմաստիճանը բարձրացավ 0,6 0C-ով, որն իր ազդեցությունն ունեցավ երկիր մոլորակի վրա։ Այսպես օրինակ 20-րդ դարում․

    1. Համաշխարհային օվկիանոսի մակարդակը բարձրացավ 10-20սմ-ով,
    2. Շվեցարիայի սառցաբեկորների ընդհանուր ծավալը կրճատվեց 2/3-ով,
    3. Արկտիկական սառույցների հաստությունը ամռան վերջին և աշնան սկզբին կրճատվեց 40%-ով։
    4. Կիլիմանջարու լեռը կորցրեց սառույցի մասսայի 82%-ը։
    5. Կլիմայի գլոբալ տաքացումը նպաստեց Արկտիկայում բնակվող սպիտակ արջերի բնակավայրերի և քանակի կրճատմանը։
    6. Հարավային Ամերիկայում կրճատվում է պլանկտոնի պոպուլյացիան, որը հիմնական կեր է հանդիսանում հյուսիսային կետերի համար։ Ներկայումս պահպանվել է կետերի շուրջ 300 առանձնյակ, որոնց կերի հասանելիությունը կրճատվել է կլիմայի փոփոխության պատճառով։
    7. Խաղաղ օվկյանոսի շրջանում կլիմայի փոփոխությունը կարող է հանգեցնել արու ծովային կրիաների ծնելիության անկմանը և վտանգել այս տեսակի պոպուլյացիան։ Քանի որ վերջիններիս ձագերի ձվից դուրս գալը կախված է շրջապատող միջավայրի ջերմաստիճանից, որի բարձրացման հետևանքով առավել շատ ծնվում են էգ առանձնյակներ։
    8. Վագրերի առավել տարածված վայրերից մեկը Ասիան է, և ծովի մակարդակի բարձրացումը կարող է հանգեցնել այս տարածքների ոչնչացմանը՝ վտանգելով ասիական վագրերին։
    9. Աֆրիկայում անապատացման հետևանքով կկրճատվի նաև փղերի թվաքանակը։

    Այս ամենի հետ կապված իրականացվում են մի շարք ծրագրեր՝ կլիմայի գլոբալ փոփոխությունը մեղմելու համար․

    1. Բնական էկոհամակարգերի պահպանում և վերականգնում․
    2. Էկոհամակարգերի ծառայության պաշտպանության և արդյունավետության բարձրացում․
    3. Վտանգված տեսակների բնակության վայրերի կազմակերպում և ծրագրում․
    4. Հողային, ջրային և ծովային վերահսկվող տարածքների ստեղծում՝ հաշվի առնելով կլիմայական փոփոխությունների կանխագուշակումները։


    Հայաստանում ևս իրականացվել են ծրագրեր կլիմայի փոփոխության շրջանակներում, սակայն դրանք չեն ներառել կոնկրետ կենդանիների ադապտացիան նոր կլիմայական պայմաններում։ 2014-2015թթ-ին իրականացվեց «Սպիտակ արագիլների մշտադիտարկան» ծրագիր, որի շրջանակներում ուսումնասիրվեց արագիլների պոպուլյացիան՝ Սուրենավան և Արմաշ գյուղերում (Արարատի մարզ)։ Կլիմայի գլոբալ փոփոխության հետևանքով 1970-ական թթ-ին նկատվել են սպիտակ արագիլների նստակյաց առանձնյակներ, որոնց թվաքանակը 2000թ-ից սկսել է աճել և 2014-2015թթ-ին արագիլների շուրջ 90%-ը արդեն վարում էր նստակյաց կենսակերպ։ Սպիտակ արագիլի պոպուլյացիայի զգալի մասը չի չվում երկրից և հանդիսանում է ձմեռող տեսակ Հայաստանի համար։ Մենք պետք է օգնենք նրանց ադապտացվել, քանի որ վաղաժամ բների պատրաստումը կարող է հանգեցնել որոշ խնդիրների։ Ծրագրի հիմնական խնդիրներից է տեղադրել ապահով արհեստական բներ և դրանով օգնել թռչուններին ադապտացվել կլիմայական փոփոխություններին։
    Վերջին խմբագրող՝ Հարությունյան Լիլիթ: 16.05.2019, 05:16:

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Սամար (25.05.2019), Ստեփանյան Նելլի (17.05.2019)

  5. #53
    Մոդերատոր Հարությունյան Լիլիթ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.04.2019
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    239
    Հեղինակության աստիճան
    6156
    Մեջբերում Անուշ Ղալայան-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Լիլիթ Հարությունյան,
    Ողջունում եմ ֆորումի մասնակից դառնալու կապակցությամբ: Բավականին լուրջ և հետաքրքիր թեմա եք սկսել քննարկել:
    Տարօրինակն այն է, որ առ այսօր, մեծ թվով բնապահպաններ, որոշ մասնագետներ, եւ, հատկապես, միջազգային քաղաքական կառույցներ (ՄԱԿ, ԵՄ եւ այլն), պետական ու քաղաքական բարձրաստիճան պաշտոնյաներ, առանձին քաղաքական գործիչներ շարունակում են համառորեն պնդել ու «հիմնավորել» Երկիր մոլորակի մթնոլորտի սահմաններում, մարդկային գործունեության, արդյունաբերական որոշակի արտանետումների արդյունքում, «ջերմոցային էֆեկտի» առաջացման վարկածը, ինչն էլ, նրանց կարծիքով, հանգեցրել է արդեն իսկ դիտվող, այսպես կոչված «գլոբալ տաքացման» պրոցեսներին: Ավելին, ամեն տարի, Երկրի մթնոլորտ արտանետվող աէրոզոլ նյութերի քանակն ու «ջերմոցային էֆեկտը մեղմելու նպատակով», ապարդյուն կերպով դրամաշնորհային եւ այլ բազմամիլիարդանոց ներդրումներ են իրականացվում` մեղմելու համար «գլոբալ տաքացման», իրենց պնդմամբ, սրընթաց պրոցեսները: Բազմամիլիարդանոց տպաքանակներով տպագրվում են «ջերմոցային էֆեկտի» եւ «գլոբալ տաքացման» պրոցեսների վրա մարդկային գործունեության մտացածին ազդեցության մասին գրքեր, նկարահանվում են ֆիլմեր, ստեղծվում են նորանոր, գերզգայուն «խելացի սարքավորումներ»` վերահսկելու համար ծախսվող էլեկտրաէներգիայի, տաք եւ սառը ջրի, գազի եւ այլն չափը, «նպատակ ունենալով» նվազեցնել դրանք, այդ կերպ նվազեցնելով նաեւ մարդկային գործունեության ազդեցությունը «գլոբալ տաքացման» գործընթացների վրա, լռության մատնելով կլիմայական փոփոխությունների հարցում գիտական հետազոտությունների արդյունքում ստացված լուրջ, հիմնավոր արդյունքները:
    Հարգելի Անուշ, շնորհակալ եմ ջերմ ողջույնի և հետաքրքիր մեկնաբանության համար
    Ջերմոցային գազերի արտանետումները ապագայում կախված են լինելու ազգաբնակչության, տնտեսության, տեխնիկայի զարգացման և սոցիալական ոլորտների գլոբալ տենդենցներից: Ազգաբնակչության հետ փոխկապակցվածությունը ամենաակնհայտն է. որքան մեծ է բնակչության քանակը այնքան բարձր է արտանետումների հնարավոր մակարդակը: Տնտեսական զարգացման հետ փոխկապակցվածությունը փոքր ինչ ավելի բարդ է: Որպես կանոն, հարուստ երկրներում մեկ անձին բաժին ընկնող արտանետումների քանակն ավելի մեծ է, քան աղքատ երկրներում: Չնայած դրան, միևնույն բարեկեցության մակարդակով երկրների համար կարող են բնորոշ լինել արտանետումների ամենատարբեր մակարդակներ, որոնք կախված են` աշխարհագրական դիրքից, ունեցած էներգիայի աղբյուրներից, նրանց կողմից էներգիայի և այլ բնական ռեսուրսների օգտագործման արդյունավետությունից:

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Սամար (25.05.2019), Ստեփանյան Նելլի (17.05.2019)

  7. #54
    Մոդերատոր Հարությունյան Լիլիթ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.04.2019
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    239
    Հեղինակության աստիճան
    6156
    Մեջբերում ԴԳԳ-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Լիլիթ ուրախ եմ հետևել Ձեր թեմայի քննարկմանը:
    Երկիր մոլորակի կարեւորագույն հատկություններից մեկը նրա սեփական, հզոր մագնիսական` գեոմագնիսական դաշտի առկայության փաստն է, որի գոյության ֆիզիկական մեխանիզմն առ այսօր ամբողջությամբ բացահայտված չէ:

    ա/. Ներկայումս գեոմագնիսական դաշտի հարավային բեւեռը գտնվում է աշխարհագրական հյուսիսային կիսագնդում, իսկ նրա հյուսիսային բեւեռը` աշխարհագրական հարավայինում: Գեոմագնիսական դաշտի այսպիսի բեւեռայնությունը կոչվում է նորմալ: Գեոմագնիսական ու աշխարհագրական բեւեռները չեն համընկնում:

    բ/. Երկրի գեոմագնիսական դաշտը պաշտպանում է մեր մոլորակը Արեւից դուրս եկող եւ դեպի Երկիր սլացող պլազմայի հոսքերի (արեւային քամու) կործանարար ազդեցությունից, որի ազդեցության տակ գեոմագնիսական դաշտը դեֆորմացվում է, երկարաձգվելով Արեւից Երկիր ուղղությամբ հարյուր հազարավոր կիլոմետրեր, ներառելով նաեւ Լուսնի ուղեծիրը:

    գ/. Գեոմագնիսական դաշտը բարդ կառուցվածք ունի եւ բացի հյուսիսային ու հարավային բեւեռներից, նրանում առկա են չորս անոմալ «բևեռներ»` գլոբալ մագնիսական անոմալիաներ (ԳՄԱ), երկուսը` հյուսիսային կիսագնդում (կանադական եւ սիբիրյան ԳՄԱ), մյուս երկուսը` հարավայինում (բրազիլական եւ անտարկտիդյան ԳՄԱ): Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ չորս ԳՄԱ-ներում գեոմագնիսական դաշտի լարվածության մեծությունը մի քանի անգամ փոքր է քան դրանցից դուրս գտնվող մասերում, ինչի արդյունքում ԳՄԱ գոտիներում բարձր էներգիայի տիեզերական ճառագայթների ներթափանցումը Երկրի մթնոլորտի ստորին շերտեր մի քանի կարգ անգամ մեծ է քան դրանցից դուրս տարածքներում:

    դ/. Գեոհնեաբանական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Երկիր մոլորակի գոյության ողջ ընթացքում գեոմագնիսական դաշտի բեւեռները որոշակի պարբերականությամբ փոխվել են տեղերով: Գեոմագնիսական դաշտի բեւեռայնության լրիվ փոփոխումը հակառակով (հյուսիսային բեւեռը դառնում է հարավային եւ հակառակը) կոչվում է դաշտի ինվերսիա (ինվերսիայի տեւողությունը`1000-ից 10000 տարի), իսկ նրա բեւեռայնության ոչ լրիվ փոփոխումը` էքսկուրս (էքսկուրսի տեւողությունը`100-ից 1000 տարի), որի ընթացքում բեւեռայնության փոփոխումից հետո, շատ արագ, գեոմագնիսական դաշտը վերադառնում է իր նախկին վիճակին: Վերջին 76 մլն տարիների ընթացքում գեոմագնիսական դաշտը ենթարկվել է 171 ինվերսիաների (ինվերսիայի կրկնման միջինը` 444,45 հազար տարի պարբերականությամբ), որոնցից կեսում դաշտի բեւեռայնությունը նորմալ ուղղության է եղել, մյուս կեսում` հակառակ: Գեոհնեաբանական հետազոտությունները ցույց են տվել, որ ինվերսիայի սկզբում գեոմագնիսական դաշտի լարվածության մեծությունը խիստ նվազում է, սակայն չի զրոյանում (ինչը պայմանավորված է ԳՄԱ «բեւեռներում» պահպանվող լոկալ գեոմագնիսական թույլ դաշտով միայն, որի ֆիզիկական մեխանիզմը բացահայտված չէ) եւ, ապա, ժամանակի ընթացքում, վերականգնում է իր սկզբնական մեծությունը: Ինվերսիայի ընթացքում մագնիսական բեւեռները դրեյֆում են խիստ որոշոկի, անփոփոխ, ԳՄԱ «բեւեռներին» մոտ տեղաբաշխված հետագծերով` ինվերսիոն միջանցքներով, որոնք բացահայտված են: Մեկ ինվերսիայի ընթացքում գեոմագնիսական դաշտի բեւեռայնությունը կարող է մի քանի անգամ փոփոխվել (էքսկուրսներ), ինչի ֆիզիկական պարճառները եւ մեխանիզմը նույնպես բացահայտված չեն:
    Ջերմոցային գազերի արտանետումները ապագայում կախված են լինելու ազգաբնակչության, տնտեսության, տեխնիկայի զարգացման և սոցիալական ոլորտների գլոբալ տենդենցներից:
    Որոշումներ կայացնող անձանց համար, որպես ուղեցույց մասնագետները մշակում են ապագայի արտանետումների ''սցենարներ'': Սցենարը` կանխագուշակում չէ: Դա ավելի շուտ ինքնատիպ, ապագա տենդենցներին վերաբերող, այդ թվում ջերմոցային գազերի ռազմավարական նվազեցման այս կամ այն ենթադրությունների վրա կառուցված հետևանքների անալիզի, մեթոդ է: Ենթադրությունից կախված (որը կարող է լինել բացարձակ սխալ)` սցենարի հիման վրա կարելի է կանխատեսել արտանետումների մակարդակի աճ, կայունացում կամ նվազեցում : Որպես սցենարների պատրաստման հիմք, ոչ վաղ անցյալում ստեղծվել են չորս ''սյուժետային գծեր'': Սցենարների այդ չորս խմբերը պարունակում են 40 տարբեր սցենարներ:
    Առաջին ''սյուժետային գիծը'' բնութագրում է աշխարհը, որտեղ տնտեսությունը սրընթաց տեմպով զարգանում է, իսկ բնակչության թվաքանակը դարի կեսին հասնում է իր առավելագույնին, և արդյունքում նվազում է CO2-ի քանակը, ընդ որում` այդ ամենը տեղի է ունենում նոր և առավել արդյունավետ տեխնոլոգիաների արագ ներթափանցման պայմաններում:
    Երկրորդ ''սյուժետային գիծը'' նման է առաջինին, սակայն ենթադրում է ծառայությունների և տեղեկատվության հենքի վրա կառուցված առավել մաքուր տնտեսության արագ անցում:
    Երրորդը` բնութագրում է աշխարհը, որտեղ շրջակա միջավայրի աղտոտվածության մակարդակը շարունակում է աճել, տնտեսության զարգացման տենդենցները կրում են ավելի շուտ ռեգիոնալ, քան գլոբալ բնույթ, և մի շնչին բաժին ընկնող տնտեսական աճն ու գիտատեխնիկական առաջընթացը տեղի են ունենում ավելի դանդաղ և տարբերվում են առավել տարամիտվածությամբ:
    Չորորդ սյուժետային գիծը բխում է նրանից, որ կայուն զարգացման խնդիրը լուծվում է հիմնականում տեղական և ռեգիոնալ մակարդակներում և այդ գիծը բնութագրվում է բնակչության քանակի և տնտեսության զարգացման միջին տեմպի դանդաղ, բայց անփոփոխ աճով:

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Սամար (25.05.2019), Ստեփանյան Նելլի (17.05.2019)

  9. #55
    Մոդերատոր Հարությունյան Լիլիթ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.04.2019
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    239
    Հեղինակության աստիճան
    6156
    Ջերմոցային գազեր և աէրոզոլներ
    Ջերմոցային գազերի (ՋԳ) պարունակությունը մթնոլորտում որոշվում է “աղբյուրների ” և “կուտակումների” հաշվեկշռով: Աղբյուրները` պրոցեսներ են, որոնք բերում են ջերմոցային գազերի առաջացման: Կուտակումները` պրոցեսներ են, որոնց ընթացքում տեղի է ունենում այդ գազերի տրոհում և կլանում: Բացի արտադրական գազերից, ինչպիսին են ՔՖԱ-ն և ՀՖԱ-ն, ջերմոցային գազերը ի հայտ են եկել Երկրի մթնոլորտում բնական ճանապարհով` միլիոնավոր տարիներ առաջ: Այնուամենայնիվ, մարդն ազդում է ջերմոցային գազերի մակարդակի վրա, ստեղծելով նոր աղբյուրներ, կամ ազդելով բնական կուտակումների գործունեության մեխանիզմների վրա: Բնական ջերմոցային էֆեկտի վրա ազդող հիմնական գործոնը ջրային գոլորշին է: Դրա առկայությունը մթնոլորտում անմիջականորեն կախված չէ մարդու գործունեությունից, այնուամենայնիվ, զգալի “դրական հետադարձ կապի” հետևանքով, ջրային գոլորշիները կլիմայի փոփոխության մեջ գլխավոր դեր են խաղում: Առավել տաք օդը կարող է պարունակել ավելի շատ խոնավություն, ինչի հետևանքով` մոդելավորման հիմքի վրա մշակված կանխատեսումների համաձայն, ոչ մեծ գլոբալ տաքացումը բերում է ջրային գոլորշիների մակարդակի գլոբալ աճի, ինչը հետագայում իր ներդրումն է ունենում ջերմոցային էֆեկտի ուժեղացման մեջ: Քանի որ ամպային ծածկույթի և տեղումների հաշվարկով կլիմայական պրոցեսների մոդելավորումը բավականին բարդ խնդիր է, այդ կարևորագույն պատասխան ռեակցիայի ճշգրիտ մասշտաբները դեռևս մնում են անորոշ: Հիմա ածխածնի երկօքսիդի ներդրումը “ուժեղացված ջերմոցային էֆեկտի մեջ” կազմում է ավելի քան 60%: Այս գազը հայտնվել է մթնոլորտում բնական ճանապարհով, սակայն ածխի, նավթի և բնական գազի այրումը բերում է այս “վառելիքի հանածո տեսակներում” պարփակված ածխածնի առավել մեծ արագությամբ ազատմանը: Այդ նույն եղանակով անտառային հրդեհների ժամանակ տեղի է ունենում ծառերում պարունակվող ածխածնի արտազատում: Ածխածնի երկօքսիդի այժմյան արտանետումների տարեկան ծավալը կազմում է ավելի քան 23.000.000 տոննա, կամ մթնոլորտում պարունակվող CO2- ի գրեթե 1%-ը: Մարդկային գործունեությամբ պայմանավորված` ածխաթթու գազը ընդգրկվում է ածխածնի բնական շրջանառության մեջ: Ամեն տարի մթնոլորտի, օվկիանոսի և Երկրի բուսականության միջև տեղի է ունենում միլիոնավոր տոննաներ ածխածնի բնական շրջանառություն: Այդ ծավալուն և բարդ բնական համակարգում փոխանակությունը ճշգրիտ համակշռված է: Արդյունաբերական դարաշրջանին նախորդած 10.000 տարիների ընթացքում ածխածնի երկօքսիդի մակարդակն, ըստ երևույթին, փոխվել է` 10%-ից էլ քիչ է կազմում: Սակայն, վերջին 200 տարիների ընթացքում, սկսած 1800 թվականից, նրա մակարդակը բարձրացել է ավելի քան 30%: Նույնիսկ, հաշվի առնելով այն, որ մարդու գործունեությամբ պայմանավորված, ածխածնի երկօքսիդի արտանետումների կեսը կլանվում է օվկիանոսների և բուսականության կողմից, միևնույնն է դրա պարունակությունը մթնոլորտում շարունակում է աճել ավելի քան 10% յուրաքանչյուր 20 տարվա ընթացքում: Աշխարհում ածխաթթու գազի անընդհատ ամենաերկարաժամկետ չափումները կատարվել են դոկտոր Չարլզ Քիլինգի կողմից: Նա սկսել է իր չափումները 1958 թվականին Մաունա Լոայում` Հավայան կղզիներ:
    Ըստ կարևորության աստիճանի, որպես կլիմայի վրա մարդածին ազդեցության արդյունք, երկրորդ տեղում աէրոզոլներն են: Այս ամպերը, բաղկացած միկրոսկոպիկ մասնիկներից, ջերմոցային գազեր չեն: Բացի տարատեսակ բնական աղբյուրներից, դրանք առաջանում են ծծմբական գազի ազդեցությամբ, որը արտանետվում է հիմնականում ջերմաէլեկտրակայաններից, ինչպես նաև` անտառային հրդեհների ծխի միջոցով և գյուղատնտեսական կուլտուրաների թափոնների այրման ընթացքում: Աէրոզոլները պահպանվում են օդում ընդամենը մի քանի օր, սակայն արտանետվելիս դրանց ծավալներն այնքան մեծ են, որ զգալի ազդեցություն են ունենում կլիմայի վրա:
    Արեգակնային ճառագայթման դեպի տիեզերք անդրադարձման և ամպերի վրա ազդեցության արդյունքում, աէրոզոլների մեծ մասը նպաստում է կլիմայի սառեցմանը: Աէրոզոլի մասնիկները կարող են անմիջականորեն կլանել արեգակնային ճառագայթումը և ծառայել ամպերի առաջացմանը նպաստող նախատիպ, որոնք նույնպես ամբողջովին օժտված են սառեցնող էֆեկտով: Արդյունաբերական շրջաններում` աէրոզոլների ազդեցությամբ առաջացած, սառեցումը գործնականում կարող է նույնիսկ չեզոքացնել ջերմոցային գազերի` բարձր մակարդակով պայմանավորված, բոլոր ջերմային ազդեցություննները: Արդյունաբերական դարաշրջանի սկզբից մեթանի մակարդակն արդեն աճել է 2,5 անգամ: Մեթանի արտանետումները լեռնային ապարների թափոններից, ածխի ու բնական գազի հանքավայրերի շահագործման ժամանակ, առաջացող արտահոսքերի ժամանակ իրենց ներդրումն են ունենում այս ջերմոցային գազերի աճի մեջ: Այսօրվա դրությամբ մեթանի նախկին արտանետումների ներդրումը ''ջերմոցային էֆեկտի ուժեղացման'' մեջ կազմում է 20%: Մեթանի մակարդակի արագ աճը սկսել է ավելի ուշ, քան ածխածնի երկօքսիդինը, սակայն դրա ներդրումը արտանետումների ընդհանուր ծավալի մեջ գնալով արագանում է: Չնայած դրան` մթնոլորտում մեթանը պահպանվում է ընդամենը 12 տարի է, այն դեպքում, որ ածխածնի երկօքսիդը շատ ավելի կայուն է:
    ''Ուժեղացված ջերմոցային էֆեկտի'' մնացած 20%- ը բաժին է ընկնում ազոտի ենթօքսիդին, մի քանի արդյունաբերական գազերի և օզոնին: Ազոտի ենթօքսիդի մակարդակը բարձրացել է 16%, հիմնականում գյուղատնտեսության վարման առավել ինտենսիվ ձևերի հաշվին: Ստրատոսֆերայի շերտի պաշտպանության նպատակով արտանետումների նվազեցման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ (Մոնրեալի արձանագրություն)` քլորֆտորածխածինների (ՔՖԱ) մակարդակը կայունացել է, սակայն որոշ երկարակյաց գազերի` ՀՖԱ-ն և ՊՖԱ-ն, ծծմբի հեքսաֆտորիդ, մակարդակը շարունակում է աճել: Չնայած, որ ստրատոսֆերայում օզոնի մակարդակը նվազում է, որոշ շրջաններում, մթնոլորտի ստորին շերտերում այն շարունակում է աճել` օդի աղտոտման պատճառով: Մարդու գործունեությամբ պայմանավորված ջերմոցային գազերի արտանետումները արդեն խախտել են գլոբալ ջերմային հաշվեկշիռը մոտավորապես 2,5 Վտ/մ2–ով: Սա կազմում է կլիմայական համակարգի վիճակը պայմանավորող արեգակնային էներգիայի գումարային ներմուծման գրեթե 1%-ը: Հնարավոր է, որ դա լուրջ չի հնչում: Սակայն, հաշվի առնելով ողջ Երկրագնդի չափերը, մենք կստանանք էներգիայի ընդհանուր քանակ, որը կանջատվեր մեկ րոպեում 1,8 մլն. տոննա նավթի այրման ժամանակ, ինչը հավասար է այսօրվա ամբողջ աշխարհում կոմերցիոն օգտագործման էներգիայի հարյուրապատիկին: Որոշ անորոշությամբ է ընկալվում այն փաստը, որ այսօր մարդու կողմից օգտագործվող ողջ էներգիայի քանակը աննշան փոքր է այն ազդեցության համեմատ, որը թողնում են կլիմայական համակարգի բնական էներգետիկ հոսքերի վրա ջերմոցային գազերը, որոնք ընդամենը էներգիայի օգտագործման կողմնակի արգասիք են

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Սամար (25.05.2019), Ստեփանյան Նելլի (17.05.2019)

  11. #56
    Մոդերատոր Հարությունյան Լիլիթ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.04.2019
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    239
    Հեղինակության աստիճան
    6156
    Մեջբերում Ստեփանյան Նելլի-ի խոսքերից Նայել գրառումը
    Աղետը հասարակության գործունեության լուրջ խափանումն է, որը բերում է մարդկային և նյութական արժեքների կորուստների և մեծ վնաս է հասցնում շրջապատող միջավայրին։ Աղետները լինում են բնական և մարդու գործունեության հետ կապված ։
    Բարդ ռելիեֆային պայմանների պատճառով Հարավային Կովկասը զգալի չափով խոցելի է կլիմայի փոփոխություններով հարուցված բնական աղետների նկատմամբ: Բարդ ռելիեֆը, բազմազան օդերևութաբանական պայմանները և շրջակա միջավայրի վրա մարդածին ներգործությունը նպաստավոր պայմաններ են ստեղծում այնպիսի բնական աղետների զարգացման համար, ինչպիսիք են սելավը, սողանքը, գետերի կողմից ափերի լվացումը և տարածքի հեղեղումը, երաշտը, էրոզիան, հզոր քամին, բնական հրդեհները և այլն: Բնական աղետ ենք անվանում այնպիսի բնական երևույթը, որի հետևանքները բացասաբար են անդրադառնում հասարակության կյանքի տարբեր ասպեկտների վրա` հարուցում են օդերևութաբանական վնաս, վատագույն դեպքում` մարդկային զոհեր: Վերջին տարիներին տեղի ունեցած բնական աղետների հաճախակիությունը և մասշտաբը կտրուկ կերպով աճել են Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի լեռնային շրջաններում, ինչի պատճառով զգալիորեն վնասվել են այս շրջանների բնակչության տները և տնամերձները, հողահանդակները, տարբեր տեսակի ենթակառուցվածքները:

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Սամար (25.05.2019), Ստեփանյան Նելլի (17.05.2019)

  13. #57
    Մոդերատոր Հարությունյան Լիլիթ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.04.2019
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    239
    Հեղինակության աստիճան
    6156
    Հարգելիներս, ստորև Ձեզ եմ ներկայացնում կլիմայի տաքացման հետևանքով առաջացող աղետներ, որոնք բնորոշ են հենց մեր տարածաշրջանին
    1.Սողանք
    Սողանքը լանջերի վրա հողի զանգվածների տեղափոխությունն է բնական պատճառով կամ մարդու ոչ ճիշտ տնտեսական գործունեության հետևանքով: Սողանքը կարող է զարգանալ տարվա ցանկացած ժամանակ: Սողանք է առաջացնում պակաս կարծրության նստվածքներով կառուցված ռելիեֆի մասնատումը, դրա թեքվելը, մթնոլորտային տեղումների առատությունը, սեյսմիկ ցնցումները և այլն: Ներկայումս սողանքները ինտենսիվ բնույթ են կրում: Սողանքի դեմ պայքարելու արդյունավետ միջոց է լեռների լանջերին անտառների տնկումը, տեխնիկական կառույցներով ամրացումը, նաև ջրահեռացման համակարգերի տեղադրումը և այլն:

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Սամար (25.05.2019), Ստեփանյան Նելլի (17.05.2019)

  15. #58
    Մոդերատոր Հարությունյան Լիլիթ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.04.2019
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    239
    Հեղինակության աստիճան
    6156
    2.Սելավ
    Սելավը գետի անսպասելի և հզոր վարարումների ժամանակ առաջացած մեծ արագությամբ (10 մ/վ և ավելի) շարժվող քարախառն ջրի և քարաբեկորների ցեխախառն հոսքն է: Սելավային հոսքերն առաջանում են տևական անձրևների, ձյան կամ սառցալեռան ինտենսիվ հալման, ջրամբարների խախտման, երկրաշարժի և հրաբխի ժայթքման հետևանքով: Սելավային ալիքի առաջին հզոր ճակատը կարող է լինել մինչև 15 մետր և ավելի բարձրության: Սելավը կարող է մեծ վնասների և զոհերի պատճառ դառնալ: XX դարի վերջին Հարավային Կովկասի երկրներում 4000–ից ավելի սելավավտանգ օջախ է արձանագրվել: Սելավային վտանգի գոտում ընդգրկված է Հարավային Կովկասի տարածքների նշանակալի մասը:

  16. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Սամար (25.05.2019), Ստեփանյան Նելլի (17.05.2019)

  17. #59
    Մոդերատոր Հարությունյան Լիլիթ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.04.2019
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    239
    Հեղինակության աստիճան
    6156
    3.Ջրհեղեղ
    Ջրհեղեղը ձևավորվում է առատ տեղումների և ձյան արագ հալման հետևանքով: Ջրհեղեղի ժամանակ բարձրանում է ջրի մակարդակը, և գետը դուրս է գալիս հունից: Ջրհեղեղի տևողությունը կարող է լինել մի քանի րոպեից մինչև մի քանի ամիս: Անսպասելիորեն ձևավորված ջրհեղեղները տևում են մի քանի տասնյակ րոպե և կոչվում են հեղեղատներ: Գարնանն ավելանում է ջրհեղեղների հավանականությունը: Վրաստանում ամենուրեք տեղի են ունենում ջրհեղեղներ, առանձնապես ուժեղ ջրհեղեղներ են բնորոշ Կուր, Իորի, Դեբեդ և այլ գետերի ավազաններին: Ջրհեղեղը հարուցում է կամուրջների, շենք–շինությունների փլուզում, գյուղատնտեսական ցանքատարածությունների էրոզիա և հեղեղում` մեծ վնաս հասցնելով երկրի տնտեսությանը: Հզոր ջրհեղեղների ժամանակ արձանագրվում են մարդկանց և ընտանի կենդանիների զոհվելու դեպքեր:

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Սամար (25.05.2019), Ստեփանյան Նելլի (17.05.2019)

  19. #60
    Մոդերատոր Հարությունյան Լիլիթ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.04.2019
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    239
    Հեղինակության աստիճան
    6156
    4. Երաշտ
    Երաշտը տեղումների տևական և նշանակալի պակաս է օդի բարձր ջերմաստիճանի ժամանակ: Երաշտը բնութագրվում է մի քանի օրվա ընթացքում 10 և ավել աստիճանով օդի միջին ջերմաստիճանի բարձրացմամբ: Երաշտը բացասաբար է ներգործում շրջակա միջավայրի, գյուղատնտեսության, մարդու առողջության, տնտեսության և սոցիալական ոլորտների վրա: Դրա հետևանքը կախված է խոցելիության աստիճանից: Այն տարածքները, որտեղ բնակչությունն իր գոյությունը պահպանում է բնատնտեսությամբ, առանձնապես խոցելի է երաշտով հարուցված սովի հանդեպ:
    Երաշտը կարող է վատացնել ջրի որակը, քանի որ ջրի նվազած հոսքում նկատվում է աղտոտող նյութերի ավելացած կոնցենտրացիա: Երաշտի հետևանքները՝
    • Ցածր բերքատվություն և ընտանի կենդանիների կերի պակաս:
    • Էրոզիայի ենթարկված տեղամասի ի հայտ գալ:
    • Փոշեմրրիկներ անապատացված և էրոզիայի ենթարկված տեղամասերում:
    • Ցամաքային և ջրային վայրի տեսակների բնակության տարածքների վնասում:
    • Սննդի պակաս, ջրազրկում և դրանց հետ կապված հիվանդություններ:
    • Մարդկանց մասսայական գաղթ, ինչը հանգեցնում է տեղափոխությունների ինչպես երկրի ներսում, այնպես էլ երկրների միջև:
    • Էլեկտրաէներգիայի արտադրության նվազում ջերմակայաններում
    • Ջրի պակաս արդյունաբերության ոլորտում:

  20. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Սամար (25.05.2019), Ստեփանյան Նելլի (17.05.2019)

+ Կատարել գրառում
Էջ 6 17-ից ԱռաջինԱռաջին ... 4567816 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •