+ Կատարել գրառում
Էջ 5 8-ից ԱռաջինԱռաջին ... 34567 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 41 համարից մինչև 50 համարի արդյունքները՝ ընդհանուր 73 հատից

Թեմա: Կլիմայի գլոբալ փոփոխությունների համամոլորակային հիմնախնդիրը

  1. #41
    Սկսնակ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    07.04.2018
    Հասցե
    Տավուշի մարրզ գ. Գանձաքար
    Գրառումներ
    8
    Հեղինակության աստիճան
    0
    Գիտնականների կողմից գեոմագնիսական դաշտի դրեյֆի սիստեմատիկ գրանցումը սկսվել է 1885թ-ից: Պարզվել է, որ այդ տարիների ընթացքում`

    - գեոմագնիսական դաշտի հյուսիսային բեւեռը դրեյֆել է մոտ 1000կմ, հասնելով Հնդկական օվկիանոսի տարածք,

    - գեոմագնիսական դաշտի հարավային բեւեռը Սառուցյալ օվկիանոսով դրեյֆել է մոտ 500կմ դեպի Կանադա եւ տեղաշարժվում է դեպի արեւելասիբիրական ԳՄԱ ուղղությամբ: Եթե XX դարի 70-ական թվականներին բեւեռների դրեյֆի արագությունը 10կմ/տարի էր, ապա ներկայումս այն 60կմ/տարի է (դրեյֆի տեմպի արագացման տենդենցը միջինը 3կմ/տարի է): Բեւեռների ներկա դրեյֆը տեղի է ունենում ճշգրիտ ինվերսիայի միջանցքներով, ինչը նշանակում է, որ գործ ունենք գոոեոմագնիսական դաշտի հերթական ինվերսիայի հետ:

    Գեոհնեաբանական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ինվերսիաների ու էքսկուրսների «դարաշրջաններում» բազմակի անգամ մեծանում է բարձր էներգիայի տիեզերական ճառագայթների ներթափանցումը Երկրի մթնոլորտի ստորին շերտեր: Հենց այս պարբերաբար կրկնվող գլոբալ պրոցեսներն էլ Երկրի վրա կլիմայական փոփոխությունների պատճառն են, որի վրա մարդկային գոծոնը որեւէ կերպ ազդել չի կարող, քանի որ էներգետիկ առումով դրանք անհամեմատելի պրոցեսներ են:

    Բացի այդ, գեոհնեաբանական հետազոտություններից պարզվել է, որ ժամանակային առումով գեոմագնիսական դաշտի ինվերսիաների «դարաշրջանները» լավ համընկնում են Երկիր մոլորակի էվոլյուցիոն դարաշրջանների մեկից մյուսին անցման սահմանագծային փուլերին: Այդ «դարաշրջանների» ընթացքում դիտվել են կլիմայական ցայտուն փոփոխություններ` գլոբալ տաքացումներ ու դրանց հաջորդող գլոբալ սառեցումներ, ծովի մակարդակի իջեցումներ ու դրանց հաջորդող ծովի մակարդակի կտրուկ բարձրացումներ, հրաբխային եւ տեկտոնիկ պրոցեսների խիստ ակտիվացում, տիեզերական բարձր էներգիայի ճառագայթման կտրուկ եւ երկարաժամկետ մեծացում եւ այլն, ինչպես նաեւ կենդանական եւ բուսական աշխարհի տեսակների ու նրանց թվաքանակի սկզբում կտրուկ նվազում եւ, ապա դրանց, այդ թվում նաեւ նոր տեսակների առաջացում ու դրանց քանակական, թռիչքային աճ եւ այլն: Ուստի, Երկիր մոլորակի վրա ինվերսիայի «դարաշրջանները» նաեւ կենսաբազմազանության «թռիչքային էվոլյուցիաների դարաշրջաններ» են եղել: Գեոհնեաբանական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ գեոմագնիսական դաշտի բեւեռների վերջին էքսկուրսը տեղի է ունեցել ընդամենը 20-ից 12 հազար տարի առաջ, որը մարդկային հիշողության մեջ մնացել է որպես համաշխարհային ջրհեղեղի դարաշրջան:

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.


  3. #42
    Սկսնակ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    07.04.2018
    Հասցե
    Տավուշի մարրզ գ. Գանձաքար
    Գրառումներ
    8
    Հեղինակության աստիճան
    0
    Այսպիսով, գեոհնեաբանական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ`

    1. Վերջին 2,5 հազար տարիների ընթացում գեոմագնիսական դաշտի լարվածության մեծությունը նվազում է: Վերջին երկու-երեք տասնամյակների ընթացքում դիտվում է գեոմագնիսական դաշտի լարվածության փոքրացման տեմպի կտրուկ արագացում:

    2. Գեոմագնիսական դաշտի հյուսիսային եւ հարավային բեւեռները դրեյֆում են, որի տեմպը վերջին երկու-երեք տասնամյակների ընթացքում նույնպես կտրուկ աճում է:

    3. Գեոմագնիսական դաշտի որոշ կետերում ուժագծերի բաշխումն արդեն իսկ համապատասխանում է ինվերսիայի նախապատրաստման փուլին: Եվրոպական «Էրստեդ» եւ «Մագսատ» արբանյակներից կատարված դիտարկումներից պարզվել է, որ Երկրագնդի արտաքին միջուկի հարավային Ատլանտիկայի շրջանում գեոմագնիսական դաշտի ուժագծերի ուղղությունն արդեն հակառակ է ուղղված դաշտի նորմալ բեւեռայնության ներկա վիճակին:

    4. Վերջին տարիներին ավելի ու ավելի հաճախակի են գրանցվում թռչունների երամների, ձկների ու ջրային կաթնասունների (կետերի եւ դելֆինների, որոնք «անհասկանալի պատճառներով» իրենց դուրս են նետում ափ) վտառների, մեղուների եւ այլն մասսայական, միաժամանակյա անկման, ոչնչացման դեպքեր աշխարհի տարբեր մասերում եւ որոնց առավելագույն աճ է արձանագրվել 2010թ.-ին: Բնապահպանները այս երեւույթը փորձեցին կապել շրջակա միջավայրի տարբեր թունաքիմիկատներով եւ այլն աղտոտմամբ, ինչը սակայն, չհաստատվեց: Հայտնի է, որ թռչունները, ձկները, ջրային կաթնասունները, մեղուները եւ այլն միջին եւ հեռավոր տեղաշարժեր իրականացնելիս ուղղորդվում են գեոմագնիսական դաշտի ուժագծերով: Ուստի, հենց գեոմագնիսական դաշտի լարվածության մեծության եւ ուժագծերի դասավորության փոփոխությունը` ինվերսիան եւ դրա հետ կապված երկրակեղեւում տեղի ունեցող անոմալ երեւույթներն են վերը թվարկված կենդանիների մասսայական, միաժամանակյա ոչնչացման պատճառը:

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Սամար (16.05.2019), Անուշ Ղալայան (16.05.2019), Հարությունյան Լիլիթ (16.05.2019)

  5. #43
    Սկսնակ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    07.04.2018
    Հասցե
    Տավուշի մարրզ գ. Գանձաքար
    Գրառումներ
    8
    Հեղինակության աստիճան
    0
    Ամերիկյան Վուդս-Հոլլի օվկիանագրաֆիայի, ամերիկյան երկրաբանական ծառայության եւ Բրիտանական Կոլումբիայի համալսարանի (Կանադա) գիտնականները պրոֆեսոր Փիթեր Քլարքի ղեկավարությամբ, ուսումնասիրելով Մաունա Քեա հանգած հրաբխի գագաթի սառցադաշտի չափերի փոփոխությունը վերջին 25 հազար տարիների ընթացքում, հանգել են անսպասելի արդյունքների: Պարզվել է, որ 20 հազար տարի առաջ, հասնելով իր մաքսիմալ` 70 կմ² չափերին, սառցադաշտն անմիջապես սկսել է հալչել եւ, մոտ հինգ հազար տարի հետո նրա մակերեսը դարձյալ սկսել է աճել եւ այդպես շարունակ:

  6. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Սամար (16.05.2019), Անուշ Ղալայան (16.05.2019), Հարությունյան Լիլիթ (16.05.2019)

  7. #44
    Սկսնակ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    07.04.2018
    Հասցե
    Տավուշի մարրզ գ. Գանձաքար
    Գրառումներ
    8
    Հեղինակության աստիճան
    0
    Ավելին, ռուս կլիմատոլոգ Ն. Ժարվինը ուսումնասիրությունների արդյունքում եզրակացրել է, որ երկրագնդի վրա «գլոբալ տաքացումներն» ու «գլոբալ սառեցումները» իրար հետ անքակտելի կապի մեջ են եւ սահուն կերպով հաջորդում են իրար: Ներկայումս երկրագնդի վրա «գլոբալ տաքացման» կլիմայական փուլի վերջն է, որին անպայմանորեն հաջորդելու է «գլոբալ սառեցման» փուլը: Ըստ Ժարվինի ուսումնասիրությունների, կլիմայական փոփոխությունների հիմնապատճառներից մեկը Արկտիկայի եւ Գրենլանդիայի ահռելի սառցադաշտերի հետ ժամանակի ընթացքում տեղի ունեցող պրոցեսներն են: «Սառցե դարաշրջանի» ընթացքում, գալիս է մի պահ, երբ Արկտիկայի եւ Գրենլանդիայի սառցադաշտերը խիստ ծանրանում են, որի արդյունքում նրանց տակ գտնվող երկրակեղեւը ճկվում է ներքեւ եւ Գոլֆսթրիմ տաք հոսանքը, փոխելով իր նախկին ուղղությունը, հոսում է դեպի հյուսիս-արեւելք, դեպի Բարենցի ծով, սկսվում է «գլոբալ տաքացման» դարաշրջանը, հենց այդպիսի` «գլոբալ տաքացման» իրավիճակ է Երկրագնդի վրա ներկայումս: Դրա արդյունքում, հյուսիսային Ամերիկայում եւ Եվրոպայում կամաց-կամաց սկսում է տաքանալ եւ Արկտիկայի ու Գրենլանդիայի սառցադաշտերը սկսում են հալչել: Սառցադաշտերի հալոցքը տեւում է այնքան ժամանակ, մինչեւ սառցադաշտերի ճնշման տակ ճկված երկրակեղեւը` եվրազիական եւ հյուսիսամերիկյան հսկայածավալ լիտոսֆերային սալերը, ազատվելով նրանց ահռելի ճնշումից, բարձրանան վեր, ինչի արդյունքում էլ տեղի կունենա օվկիանոսային հոսանքների, հատկապես տաք Գոլֆսթրիմ հոսանքի ուղղության փոփոխություն ու կսկսվի «գլոբալ սառեցման» դարաշրջանը: Գոլֆսթրիմը կուղղվի դեպի հարավ` Աֆրիկա, թողնելով ողջ Եվրոպան եւ Ամերիկան առանց իր կենարար ջերմության: Դրա հետ միասին արեւելքից դեպի Հյուսիսային սառուցիալ օվկիանոս կներթափանցի տաք, խաղաղօվկիանոսային Կուրոսիո հոսանքը: Այսինքն, Երկիր մոլորակի հյուսիսային կիսագնդի վրա կլիմայական փոփոխությունների հարցում Արկտիկայի եվ Գրենլանդիայի սառցաֆաշտերը յուրօրինակ «ռելե»-անջատիչի դեր են խաղում: Նշենք, որ վերջին դիտարկումների համաձայն 2010թ. ընթացքում Գոլֆսթրիմ տաք հոսանքի արագությունը, վերջին հարյուրամյակների ընթացքում առաջին անգամ, կտրուկ նվազել է, ինչի արդյունքում էլ Եվրոպայի ու Հյուսիսային Ամերիկայի տարածքներում 2010-2011թթ. ձմեռը ցրտաշունչ էր: Ըստ Ժարվինի, «ռելե»-անջատիչի միացումից հետո տեղի կունենա եվրազիական եւ հյուսիսամերիկյան հսկայածավալ լիտոսֆերային սալերի փքում-բարձրացում, ինչն էլ կհանգեցնի դրանց միացման «կարի» խզման, եւ օվկիանոսային հսկայածավալ ջրային զանգվածներ կհոսեն այդ հսկայական ճեղքի մեջ, կբախվեն Երկրի ընդերքի շիկացած լավայի հետ, կգոլորշանան, Երկրի ընդերքում ստեղծելով գոլորշու ահռելի մեծ ճնշում, ինչն էլ կհանգեցնի ստորգետնյա բազմաթիվ հզոր պայթյունների: Այս ամենի արդյունքում մթնոլորտ կշպրտվի գոլորշու եւ բազալտային փոշու խառնուրդի ահռելի, հսկայածավալ զանգվածներ, մթագնելով երկինքը, կդիտվեն կործանարար երկրաշարժեր, ահռելի ուժգնությամբ կժայթքեն բազմաթիվ գործող եւ հանգած հրաբուխներ, այդ թվում նաեւ սուպերհրաբուխներ, կդիտվեն երկու-երեք կիլոմետր բարձրության ցունամիներ, որոնք կոչնչացնեն տարբեր աշխարհամասերի բազմաթիվ առափնյա քաղաքներ, հարյուրավոր կիլոմետրեր խորանալով ափից եւ ոչնչացնելով ամեն ինչ իրենց ճանապարհին: Այս կերպ ավերակների կվերածվեն Եվրոպայի եւ Հյուսիսային Ամերիկայի առափնյա բոլոր քաղաքները: Սա Համաշխարհային նոր, շատ ավելի մեծ ու կործանարար ջրհեղեղ կլինի, քան նախորդը, քանի որ այն ինվերսիայի, այլ ոչ թե էքսկուրսի արդյունք կլինի, ինչպես մարդկության հիշողության մեջ մնացած համաշխարհային վերջին ջրհեղեղը, ինչին էլ կհաջորդի «նոր սառցե դարաշրջանը»: Կլիմատոլոգ Ժարվինը պնդում է, որ «գլոբալ սառեցումը» կսկսի ոչ թե 100-200 տարի հետո, ինչպես պնդում են մեծ թվով գիտնականներ, այլ ավելի շուտ` 2030-2050 թվականներին, հնարավոր է, ավելի շուտ եւ ահա թե ինչու: NASA-ի տիեզերական հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ վերջին տարիներին գրենլանդիայի սառցադաշտերի հալոցքի տեմպը 10 անգամ մեծացել է 1մ/տարուց հասնելով 10մ/տարի արագության: Եթե հալոցքի տեմպը շարունակի աճել, ապա «գլոբալ սառեցման» դարաշրջանը կարող է սկսել ցանկացած պահի: Ինչ կերպ կարտահայտվի «գլոբալ սառեցման» դարաշրջանի սկիզբը: Ըստ Ժարվինի եւ այդ ոլորտի գիտնականների, «կլիմայական ապոկալիպսիսը» հանկարծակի կսկսվի: Կտրուկ կնվազի ջերմաստիճանը եւ, ընդամենը մի քանի ձմեռային գիշերների ընթացքում ամբողջությամբ կսառչեն Հյուսիսային, Բալթիկ, Նորվեգական եւ Բարենցի ծովերը: «Սառցե դարաշրջանի» առաջին ձմեռվա ընթացքում սառցադաշտի կվերածվեն Եվրոպայի, Ասիայի (Ռուսաստանի ողջ եվրոպական մասը, Ուրալը, Սիբիրը, բացի հեռավոր արեւելյան տարածքների մի մասը) եւ Ամերիկայի ողջ հյուսիսային ու կենտրոնական տարածաշրջանները, ինչի արդյունքում, շատ կարճ ժամանակամիջոցում, միլիոնավոր մարդիկ եւ այդ տարածաշրջանի ողջ կենսաբազմազանությունը կոչնչանան: Ապոկալիպտիկ ձմռանը կհաջորդի ձնա-անձրեւային ամառը, որից հետո սառցադաշտի ճիրաններում կհայտնվեն ավելի հարավում գտնվող նորանոր տարածքներ: Մարդիկ կլքեն հյուսիսային ծովերում առկա նավթային պլատֆորմները, ատոմային էլեկտրակայանները, միջուկային ռումբերի գործարկման կայանքները, ատոմային սառցահատերը: Այդ սառած եւ սառցադաշտի մաս դարձած միջուկային ստրատեգիական օբյեկտներում վթարներն անխուսափելի են լինելու, իսկ դրանց հետեւանքները ահավոր եւ անվերահսկելի:

  8. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.


  9. #45
    Սկսնակ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    07.04.2018
    Հասցե
    Տավուշի մարրզ գ. Գանձաքար
    Գրառումներ
    8
    Հեղինակության աստիճան
    0
    Ավելին, Ռուսաստանի Դաշնության ԳԱ Պուլկովոյի աստղադիտարանի տիեզերական հետազոտությունների լաբորատորիայի վարիչ պրոֆեսոր Խաբիբուլլո Աբդուսամատովը հայտարարում է, որ Երկրի վրա «գլոբալ տաքացման» եւ սպասվող «գլոբալ սառեցման» հիմնական պատճառը Արեւն է, իր պայծառության պարբերական բնույթով: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ XX դարի ընթացքում Արեւը առավել պայծառ էր եւ շատ ավելի մեծ էներգիա էր հաղորդում Երկրի մակերեւույթին: Հենց այդ պատճառով է Երկրի մակերեւույթի ջերմաստիճանը վերջին դարի ընթացքում 0,6°C-ով բարձրացել, ինչն էլ որոշ գիտնականներ, էկոլոգներ եւ այլն հայտարարում են «ջերմոցային էֆեկտի» հետեւանք, ինչը սակայն վաղուց արդեն հերքվել է գիտական փաստերի ճնշման տակ: 1990թ.-ից սկած Արեւի պայծառությունը սկսեց կտրուկ նվազել: Մենք առայժմ շարունակում ենք «տաքանալ» Երկիր մոլորակի կուտակած ջերմությունով, ինչն անսպառ չէ: Երկրագնդի վրա ջերմային էներգիայի հիմնական կուտակիչը օվկիանոսներն են, որն էլ Երկրի վրա կլիմայի որոշիչն է: Օվկիանոլոգներն արդեն իսկ հայտարարում են, որ սկսած 2003թ.-ից տեղի է ունենում Համաշխարհային օվկիանոսի ջրերի վերին շերտի ջերմաստիճանի նվազում, ինչը սակայն լռության է մատնվում: Աբդուսամատովի հաշվարկներով «գլոբալ սառեցումը» կսկսվի արդեն 1912թ-ին եւ կլինի շատ ավելի խստաշունչ, քան կլիմատոլոգ Ժավրինն է կանխատեսում, քանի որ այս դեպքում ավելանում է նաեւ ազդեցության այնպիսի աղբյուրի վարքի գլոբալ փոփոխություն, ինչպիսին Երկիր մոլորակի համար Արեւն է: Աբդուսամատովի եւ ոլորտի եւ շատ այլ գիտնականների ուսումնասիրություները հերքում են Երկրի մթնոլորտում «ջերմոցային Էֆեկտի» առկայությունը եւ, նաեւ, նրա առաջացման մարդկային գործոնը: Անտարկտիդայի եւ Գրենլանդիայի սառցադաշտերում չորս եւ ավելի կիլոմետր խորությամբ փորված հորատանցքերից վերցված սառցի նմուշները, որոնց տարիքը մի քանի հարյուր հազար տարի է, ցույց են տալիս, որ ածխաթթու գազի քանակությունը մթնոլորտում նախկինում էլ է պարբերաբար մեծացել եւ, նաեւ, որ Երկրի վրա ջերմաստիճանը նախկինում էլ պարբերաբար փոփոխվել է: Ապացուցվել է նաեւ, որ ամեն անգամ մթնոլորտում ածխաթթու գազի պարունակության մեծացումը ոչ թե նախորդել է «գլոբալ տաքացման» փուլին, այլ եղել է դրա հետեւանքը, այն, ինչը ներկայումս լռության է մատնվում:

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  11. #46
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2019
    Գրառումներ
    44
    Հեղինակության աստիճան
    0
    Հարգելի ԴԳԳ,
    Ավելին, գիտնականների մի ստվար խումբ տիեզերքից իրականացված եւ այլ ուսումնասիրությունների արդյունքում, հայտարարում են, որ Երկիր մոլորկաի միջուկը «անդառնալիորեն» կորցնում է ջրածնի իր ողջ պաշարը, ինչի արդյունքում նրանում արգելակվում են գեոդինամիկ պրոցեսները, հնարավոր է Երկրագնդի միջուկի կանգ: Այս դեպքում Երկրի հասարակածային տարածքները կընդարձակվեն, իսկ բեւեռայինները կսեղմվեն, ընդ որում այս երկու գլոբալ պրոցեսները տեղի կունենան միաժամանակ, հանգեցնելով միաժամանակ տեղի ունեցող գլոբալ տեկտոնիկ աղետների շարքի, հատկապես հասարակածին եւ բեւեռներին հարող տարածքներում: Ըստ այդ գիտնականների,-«2011թ. մարտ-ապրիլից ոչ ուշ սկսվում է համամոլորակային աղետների դարաշրջանը»:

  12. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.


  13. #47
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2019
    Գրառումներ
    44
    Հեղինակության աստիճան
    0
    Բացի այդ, գեոհնեաբանական հետազոտությունները ցույց են տալիս, որ Երկիր մոլորակի գեոմագնիսական դաշտի վերջին ինվերսիան տեղի է ունեցել 780 հազար տարի առաջ (այն դեպքում, երբ հաջորդական ինվերսիաների միջեւ միջին տեւողությունը 444, 45 հազար տարի է) ուստի, ներկայումս գեոմագնիսական դաշտի ինվերսիոն փուլում գտնվելն օրինաչափ է, դրանից բխող կլիմայական եւ այլ գլոբալ փոփոխություններով հանդերձ:

    2009թ-ին «Գիտնականներն առանց սահմանների» միջազգային գիտական կազմակերպությունը ուղերձ հղեց ՄԱԿ-ին, որում, մասնավորապես, ասվում է,-«…1990թ.ից սկսած Երկիր մոլորակի հյուսիսային մագնիսական բեւեռի դրեյֆի կտրուկ ու վտանգավոր արագացուման փաստերը (ավելի քան 500%) ունեն ոչ միայն աղետալի հետեւանքներ գլոբալ կլիմայական փոփոխությունների վրա, այլ նաեւ փաստում են Երկիր մոլորակի ներքին եւ արտաքին միջուկներում էներգետիկ պրոցեսների զգալի փոփոխությունների մասին, որոնք էլ պատասխանատու են գեոմագնիսական դաշտի ձեւավորման եւ մեր մոլորակի էնդոգեն ակտիվության հարցերում: Երկիր մոլորակի վրա կլիմայի ձեւավորման հարցում մագնիսասֆերայի դերը գիտականորեն ապացուցված է:

    Գեոմագնիսական դաշտի եւ մագնիսասֆերայի պարամետրերի փոփոխությունը, կարող է հանգեցնել Երկրի մթնոլորտում ցիկլոնների եւ անտիցիկլոնների առաջացման գոտիների վերադասավորման եւ այդ կերպ ազդել գլոբալ կլիմայական փոփոխությունների վրա: Բնական աղետները, շատ կարճ ժամանակահատվածում մեր մոլորակի ամբողջական տարածաշրջաններում կհանգեցնեն կործանարար հետեւանքների` մեծաքանակ մարդկային զոհերի, մեծածավալ տարաշրջանների բազմաթիվ բնակիչների թողնելով անօթեւան ու առանց ապրուստի միջոցների, փլուզելով պետությունների ողջ տնտեսությունները եւ դառնալով մեծամասշտաբ էպիդեմիաների ու ծանր ինֆեկցիոն հիվանդությունների պատճառ: Ներկայումս համաշխարհային հանրությունը պատրաստ չէ իրավիճակի նման զարգացմանը…»: ՄԱԿ-ն, առայժմ, լռում է:

  14. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.


  15. #48
    Ավագ մասնակից Հարությունյան Լիլիթ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.04.2019
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    123
    Հեղինակության աստիճան
    1743
    Հարգելի Անուշ Ղալայան և Հարգելի ԴԳԳ, Շնորհակալություն եմ հայտնում Ձեզ թեմայի վերաբերյալ ակտիվ քննարկումների և մասնակցության համար:
    Իրականում Երկիր մոլորակի վրա «գլոբալ սառեցման» փուլին անցման ընթացքում եւ դրանից հետո հազարամյակներ կլիմայական իրավիճակը պայմանավորված կլինի ե՛ւ Արեւի պայծառության պարբերական թուլացման, ե՛ւ Գոլֆսթրիմ տաք հոսանքի ուղղության փոփոխության, ե՛ւ գեոմագնիսական դաշտի ինվերսիայի, ե՛ւ մեր մոլորակի արտաքին միջուկի հնարավոր կանգի եւ այլն համադրմամբ: Խիստ հնարավոր է, որ այս ամենը մեկ ընդհանուր, առայժմ չբացահայտված, գլոբալ-տիեզերական պրոցեսի արդյունք է:

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  17. #49
    Ավագ մասնակից Հարությունյան Լիլիթ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.04.2019
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    123
    Հեղինակության աստիճան
    1743
    Միամտություն կլիներ կարծել, թե «այս աշխարհի մեծերը» տեղեկացված չեն մարդկության եւ Երկիր մոլորակի վրա ողջ կենսաբազմազանության ապագային սպառնացող մոտալուտ, կործանարար, վերը ներկայացված բացահայտ փաստերի մասին, որ առկա գիտական ամբողջ նյութի մի չնչին մասն է կազմում միայն: Նրանք, իհարկե տեղեկացված են, յուրաքանչյուրն իր չափով: Ավելին, վստահ եմ, որ արդեն իսկ առկա են այդ «գլոբալ կատակլիզմից» «այս աշխարհի մեծերի», նրանց ընտանիքների եւ այլոց կյանքի եվ ունեցվածքի հնարավոր «փրկության» ամբողջական ծրագրեր, իհարկե, կախված գլոբալիզացիոն հիերարխիաներում (մեծ ութնյակ, մեծ քսանյակ եւ այլն) նրանց ունեցած դիրքից: Այս եզրահանգման օգտին են խոսում վերջին տասնամյակների ընթացքում աշխարհում տեղի ունեցող գլոբալիզացիոն եւ հարակից այլ գործընթացները բոլոր ոլորտներում եւ այդ վերպետական գլոբալ կենտրոնների կողմից վարվող քաղաքականությունն այն երկրների նկատմամբ, որոնց տարածքները (կամ դրանց մի մասը), ըստ գիտնականների եզրահանգումների, հնարավոր առավել ապահով վիճակում են հայտնվելու «գլոբալ կատակլիզմների» ընթացքում եւ դրանից հետո նույնպես, ունենալու են բավարար էներգետիկ, ջրային եւ այլ ռեսուրսներ որոշակի թվով մարդկանց կյանքի համար բավարար պայմաններ ապահովելու առումով եւ այլն: Դա, առաջին հերթին, փոքր, Միջին եւ Հեռավոր արեւելքի որոշակի տարածքներն են, այդ թվում նաեւ Հայկական Լեռնաշխարհը, Աֆրիկայի հյուսիսային տարածքները եւ, հնարավոր է, Հարավային Ամերիկայի որոշակի տարածքներ, որի հետ կապված ամբողջական, լուրջ գիտական ուսումնասիրություններ, առայժմ, չի իրականացվել:

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  19. #50
    Ավագ մասնակից Հարությունյան Լիլիթ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.04.2019
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    123
    Հեղինակության աստիճան
    1743
    Այստեղ տեղին է հիշել ԱՄՆ նախկին դեմոկրատ փոխնախագահ, «Օսկար» եւ «Նոբելյան» մրցանակների դափնեկիր Ա. Գորին իր քարոզած մարդու գործունեության արդյունքում Երկիր մոլորակին սպառնացող «գլոբալ տաքացման» կործանարար վտանգով հանդերձ: Նկատի ունենալով համաշխարհային տարբեր, քաղաքական եւ այլ, հիերարխիկ համակարգերում պրն. Ա. Գորի գրաված դիրքերից, ակնհայտ է, որ նա քաջատեղյակ է վերջին տասնամյակների ընթացքում գիտնականների կողմից Երկրի վրա կլիմայական փոփոխությունների մասին ստացած արդյունքներին, ըստ որի Երկիր մոլորակը սրընթաց գնում է դեպի հերթական «գլոբալ սառեցման» դարաշրջան: Ա. Գորը «գլոբալ տաքացում» եւ դրանում մարդու մեղսակցության մասին է «քարոզում» շեղելու համար համաշխարհային հանրության ուշադրությունը անհամեմատ ավելի ծանր աղետներից, համատեղության կարգով, նաեւ հարստանում է:

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


+ Կատարել գրառում
Էջ 5 8-ից ԱռաջինԱռաջին ... 34567 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •