+ Կատարել գրառում
Էջ 3 16-ից ԱռաջինԱռաջին 1234513 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 21 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 157 հատից

Թեմա: Կլիմայի գլոբալ փոփոխությունների համամոլորակային հիմնախնդիրը

  1. #21
    Մոդերատոր Հարությունյան Լիլիթ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.04.2019
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    223
    Հեղինակության աստիճան
    4979
    Մեջբերում Հարությունյան Լիլիթ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ջերմոցային էֆեկտի մեխանիզմը կարելի է բացատրել հետևյալ կերպ. ածխաթը-թու գազը արեգակնային ճառագայթման կարճալիքային սպեկտրի համար գրեթե թափանցիկ է և զգալիորեն կլանում է Երկրագնդի երկարալիքային ճառագայթումը: Այդ իսկ պատճառով, մթնոլորտում ածխաթթու գազի քանակի ավելացումը զգալիո-րեն բարձրացնում է օդի ստորին շերտի ջերմաստիճանը, ինչն էլ բերում է գլոբալ տա-քացմանը: Երկրագնդի կլիմայի վրա ազդեցություն է թողնում անընդհատ արեգակ-նային էներգիայի ներհոսքը: Էներգիայի համարյա 30%-ը միանգամից անդրադառ-նում է դեպի տիեզերք: Այդ էներգիայի մոտավորապես 15%-ը կլանվում է մթնոլորտի կողմից, իսկ մնացած մեծ մասն անցնում է մթնոլորտի միջով և տաքացնում Երկրի մակերևույթը: Կլիմայական համակարգը պիտի <<հարմարվի>> գազերի մակար-դակի բարձրացմանը, որպեսզի պահպանվի գլոբալ <<էներգետիկ հաշվեկշիռը>>: Երկրագունդը, երկարաժամկետ տեսանկյունից, պետք է ազատվի էներգիայից այն ա-րագությամբ, որ ստանում է Արեգակից: Քանի որ ավելի խիտ ջերմոցային գազերի ծածկոցը օգնում է կրճատել էներգիայի տիեզերք արտահոսքը, կլիման պետք է ինչ- որ կերպ փոփոխվի, որպեսզի վերականգնի եկող և գնացող էներգիաների միջև հաշ-վեկշիռը:

    https://www.youtube.com/watch?v=tV2mxtILy3o
    Վերջին խմբագրող՝ manush: 06.06.2019, 11:23:

  2. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Սամար (25.05.2019), Ստեփանյան Նելլի (14.05.2019), Անուշ Ղալայան (16.05.2019), ԴԳԳ (16.05.2019), Լաուրա Աթանեսյան (13.05.2019), Լիլիթ Հակոբջանյան (15.05.2019), Միքայելյան Կարինե (15.05.2019)

  3. #22
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2019
    Գրառումներ
    281
    Հեղինակության աստիճան
    7913
    Հարգելի Լիլիթ շատ արդիական և հետաքրքիր թեմա եք առաջադրել:

  4. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.


  5. #23
    Մոդերատոր Հարությունյան Լիլիթ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.04.2019
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    223
    Հեղինակության աստիճան
    4979
    2.Ջրային ռեսուրսներ
    Կլիմայի փոփոխության հետևանքով Հայաստանում տեղումների քանակը 1935-2016 թթ. նվազել է 10%-ով: Բարձր ջերմաստիճանի պատճառով մեծացել է գոլորշացումը լճերից, ջրավազաններից և հողի մակերևույթից: Համաձայն կանխատեսումների՝ մինչև 2030թ. Հայաստանի տարածքի գումարային գետային հոսքը կնվազի 6.7%-ով: Ձյան տեսքով տեղումների կանխատեսվող քանակը Հայաստանի տարածքի մեծ մասում մինչև 2030թ. կնվազի նորմայի նկատմամբ 7-11%-ով:
    Ջերմաստիճանի ռեժիմի փոփոխության հետևանքով Սևանա լիճը նույնպես կտուժի.վերջին տարիներին արդեն իսկ նկատվող գոլորշացումն ավելի կաճի, տեղի կունենա լճի ջրի ավելի արագ տաքացում գարուն-ամառային և արագ սառեցում՝ աշուն-ձմեռային ժամանակաշրջաններում:Տաքացման ժամանակաշրջանը նախկինում սկսվում էր մայիսին (3.5-4.0 աստիճան ըստ Ցելսիուսի) և ավարտվում օգոստոսին (18-19 աստիճան ըստ Ցելսիուսի), մինչդեռ այժմ այն սկսվում է ապրիլի վերջին (4.0-4.5 աստիճան ըստ Ցելսիուսի)՝տևելով մինչև հուլիսի վերջը (19-20 աստիճան ըստ Ցելսիուսի):
    Վերջին խմբագրող՝ Հարությունյան Լիլիթ: 13.05.2019, 15:12:

  6. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Սամար (25.05.2019), Ստեփանյան Նելլի (14.05.2019), Անուշ Ղալայան (16.05.2019), ԴԳԳ (16.05.2019), Լիլիթ Հակոբջանյան (15.05.2019), Միքայելյան Կարինե (15.05.2019)

  7. #24
    Մոդերատոր Հարությունյան Լիլիթ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.04.2019
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    223
    Հեղինակության աստիճան
    4979
    Մեջբերում Լաուրա Աթանեսյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Լիլիթ շատ արդիական և հետաքրքիր թեմա եք առաջադրել:

    Շնորհակալ եմ, հարգելիս

  8. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.


  9. #25
    Մոդերատոր Հարությունյան Լիլիթ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.04.2019
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    223
    Հեղինակության աստիճան
    4979
    Մեջբերում Հարությունյան Լիլիթ-ի խոսքերից Նայել գրառումը
    2.Ջրային ռեսուրսներ
    Կլիմայի փոփոխության հետևանքով Հայաստանում տեղումների քանակը 1935-2016 թթ. նվազել է 10%-ով: Բարձր ջերմաստիճանի պատճառով մեծացել է գոլորշացումը լճերից, ջրավազաններից և հողի մակերևույթից: Համաձայն կանխատեսումների՝ մինչև 2030թ. Հայաստանի տարածքի գումարային գետային հոսքը կնվազի 6.7%-ով: Ձյան տեսքով տեղումների կանխատեսվող քանակը Հայաստանի տարածքի մեծ մասում մինչև 2030թ. կնվազի նորմայի նկատմամբ 7-11%-ով:
    Ջերմաստիճանի ռեժիմի փոփոխության հետևանքով Սևանա լիճը նույնպես կտուժի.վերջին տարիներին արդեն իսկ նկատվող գոլորշացումն ավելի կաճի, տեղի կունենա լճի ջրի ավելի արագ տաքացում գարուն-ամառային և արագ սառեցում՝ աշուն-ձմեռային ժամանակաշրջաններում:Տաքացման ժամանակաշրջանը նախկինում սկսվում էր մայիսին (3.5-4.0 աստիճան ըստ Ցելսիուսի) և ավարտվում օգոստոսին (18-19 աստիճան ըստ Ցելսիուսի), մինչդեռ այժմ այն սկսվում է ապրիլի վերջին (4.0-4.5 աստիճան ըստ Ցելսիուսի)՝տևելով մինչև հուլիսի վերջը (19-20 աստիճան ըստ Ցելսիուսի):

    https://www.youtube.com/watch?v=6iGVpJJDiJg
    Վերջին խմբագրող՝ manush: 06.06.2019, 11:23:

  10. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.


  11. #26
    Մոդերատոր Հարությունյան Լիլիթ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.04.2019
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    223
    Հեղինակության աստիճան
    4979
    3. Գյուղմթերքների արտադրություն և պարենային անվտանգություն
    Գյուղատնտեսությունը մարդու գործունեության հիմնական տեսակն է, որ նրան ապահովում է սննդով, հագուստով, բուժանյութերով և կենսական այլ բարիքներով: Վերջին տասնամյակներում կլիմայի փոփոխությամբ պայմանավորված հիդրոօդերևութաբանական վտանգավոր երևույթները մեծ վնաս են հասցնում գյուղատնտեսությանը: 2030թ-ին կանխատեսվում է՝
    • գյուղատնտեսական հիմնական մշակաբույսերի բերքատվության անկում 8 -14%-ով,
    • արոտավայրերի ընդհանուր մակերեսի և դրանց բերքատվության կրճատում,
    • անասունների գլխաքանակի կրճատում,
    • կենդանիների հիվանդությունների, վարակների տեսակների և տարածման փոփոխեւթյուն,
    • գյուղատնտեսական մշակաբույսերի հիվանդությունների զանգվածային բռնկումներ և վնասատուների թվաքանակի ավելացում:

  12. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Սամար (25.05.2019), Ստեփանյան Նելլի (14.05.2019), Անուշ Ղալայան (16.05.2019), ԴԳԳ (16.05.2019), Լիլիթ Հակոբջանյան (15.05.2019), Միքայելյան Կարինե (15.05.2019)

  13. #27
    Մոդերատոր Հարությունյան Լիլիթ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.04.2019
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    223
    Հեղինակության աստիճան
    4979
    4. Բնական աղետներ և եղանակային վտանգավոր երևույթներ
    Կապված կլիմայի փոփոխության հետ՝ վերջին տասնամյակներում ավելի հաճախակի են դարձել բնական աղետները, մեծացել է սողանքային երևույթների հավանականությունը հատկապես այն շրջաններում, որտեղ նկատվում է տեղումների քանակի ավելացում: Հայաստանի տարածքում բացահայտվել են ավելի քան 2500 սողանքային տեղամաս, որոնց ընդհանուր մակերեսը շուրջ 1221 քառ. կմ է:

  14. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Սամար (25.05.2019), Ստեփանյան Նելլի (14.05.2019), Անուշ Ղալայան (16.05.2019), ԴԳԳ (16.05.2019), Լիլիթ Հակոբջանյան (15.05.2019), Միքայելյան Կարինե (15.05.2019)

  15. #28
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    20.02.2018
    Հասցե
    ք. Վանաձոր
    Գրառումներ
    577
    Հեղինակության աստիճան
    15185
    Շատ հետաքրքիր էր, շնորհակալություն։

  16. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Սամար (25.05.2019), Անուշ Ղալայան (16.05.2019), ԴԳԳ (16.05.2019), Լիլիթ Հակոբջանյան (15.05.2019), Միքայելյան Կարինե (15.05.2019)

  17. #29
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    20.02.2018
    Հասցե
    ք. Վանաձոր
    Գրառումներ
    577
    Հեղինակության աստիճան
    15185
    Աղետը հասարակության գործունեության լուրջ խափանումն է, որը բերում է մարդկային և նյութական արժեքների կորուստների և մեծ վնաս է հասցնում շրջապատող միջավայրին։ Աղետները լինում են բնական և մարդու գործունեության հետ կապված ։

  18. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Անուշ Ղալայան (16.05.2019), ԴԳԳ (16.05.2019), Լաուրա Աթանեսյան (15.05.2019), Միքայելյան Կարինե (15.05.2019)

  19. #30
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    20.04.2018
    Գրառումներ
    223
    Հեղինակության աստիճան
    8134
    Աղետը բնական արտակարգ իրավիճակ է՝ որոշակի տարածքում կամ օբյեկտում վտանգավոր բնական երևույթի, տարերային կամ էկոլոգիական (բնապահպանական) աղետի, համաճարակի, անասնահամաճարակի (էպիզոոտիա), բույսերի և գյուղատնտեսական մշակաբույսերի լայնորեն տարածված վարակիչ հիվանդություն (էպիֆիտոտիա), որը հանգեցնում է կամ կարող է հանգեցնել մարդկային զոհերի, մարդկանց առողջությանն ու շրջակա միջավայրին՝ զգալի վնասի, խոշոր նյութական կորուստների և մարդկանց կենսագործունեության բնականոն պայմանների խախտման։

  20. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Անուշ Ղալայան (16.05.2019), ԴԳԳ (16.05.2019)

+ Կատարել գրառում
Էջ 3 16-ից ԱռաջինԱռաջին 1234513 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •