Ցույց են տրվում 1 համարից մինչև 2 համարի արդյունքները՝ ընդհանուր 2 հատից

Թեմա: Բարի և օրհնյալ Ծաղկազարդ

  1. #1
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    28.01.2019
    Գրառումներ
    54
    Հեղինակության աստիճան
    3670

    Ուշադրություն Բարի և օրհնյալ Ծաղկազարդ

    Ծաղկազարդ (ծառզարդար, ծառկոտրուկ), գարնանային բացօթյա տոնախմբությունների սկիզբն ազդարարող եկեղեցական և ժողովրդական տոն։

    Կատարվում էր Զատկից մեկ շաբաթ առաջ՝ ի հիշատակ Քրիստոսի «Երուսաղեմ մտնելու օրվա»

    Ծաղկազարդի օրը հայոց եկեղեցիները զարդարվում են ուռենու ճյուղերով, առավոտյան կատարվում է ժամերգություն և Անդաստանի կարգ, որից հետո օրհնված ճյուղերը բաժանվում են հավատացյալ ժողովրդին, որոնք պահվում էին մինչև հաջորդ ծաղկազարդ։ Դրանց վերագրվում էր բարիքի, առատության, պտղաբերության հմայական զորություն։ Հավատալով, որ դրանցով կավելանա յուղը, կբարձրանա կաթնատվությունը, ձվատվությունը, դրանք դրվել են խնոցում, մսուրքում, հավանոցում և այլն։ Անդաստանի արարողությամբ օրհնվում են աշխարհի չորս կողմերը, մասնավորապես Հայոց Հայրապետությունը, հայրենիքը, քաղաքներն ու գյուղերն իրենց բնակիչներով, վանքերը, արտերը և տարվա պտղաբերությունը։ Այն տարվա մեջ կատարվում է 25 անգամ։

    Ծաղկազարդի երեկոյան կատարվում է Դռնբացեքի արարողությունը, որի ընթացքում, «Բաց մեզ, Տէր զդուռն ողորմութեան» շարականի ներքո բացվում են եկեղեցիների խորանների վարագույրները՝ խորհրդանշելով Տիրոջ երկրորդ գալուստը, աշխարհի վախճանը և Վերջին դատաստանը։ Ժամանակին այս արարողությունը կատարվել է եկեղեցու փակ դռան առջև։ Կարդացվում է «Երգ Երգոցի» մի հատվածն ամբողջությամբ:

    Ծաղկազարդի օրը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ հռչակված է որպես մանուկների օրհնության օր, քանի որ Տիրոջ՝ Երուսաղեմի տաճար մտնելու ժամանակ մանուկներն աղաղակում էին՝ ասելով. «Օրհնությո՜ւն, Դավթի որդուն» (Մատթ. 21:15)[2]: Ծաղկազարդի տոնից հետո՝ երկուշաբթիից մինչև Սուրբ Հարության տոնը կոչվում է Ավագ շաբաթ:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  3. #2
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    30.01.2019
    Գրառումներ
    423
    Հեղինակության աստիճան
    12506
    Տոնի խորհուրդը

    Ղազարոսի հարության հաջորդ օրը, ինչպես վկայում են ավետարանիչները, Հիսուս Քրիստոս, նստած ավանակի վրա, մտավ Երուսաղեմ` Զատկի տոնի նախօրեին այնտեղ հավաքված ժողովրդի ցնծագին աղաղակների ուղեկցությամբ: Նրա առջև մարդիկ փռում էին իրենց զգեստները և սփռում ձիթենու և արմավենու ծաղկած ճյուղեր: Այնքան մեծ էր ցնծությունը, որ փարիսեցիները նախանձելով` պահանջեցին Հիսուսից, որ լռեցնի նրանց: Սակայն Տերը պատասխանեց. «Եթե նույնիսկ նրանք լռեն, քարե´րը կաղաղակեն»:

    Իրականում տեղի էր ունենում անպատմելի, սքանչելի խորհուրդ. Աստծո Որդին գալիս էր` իրագործելու դարեր շարունակ Իսրայելի մարգարեների կողմից կանխագուշակված աստվածային ծրագիրը` մարդկության փրկագործությունը: Այդ ժամանակ ժողովուրդը չգիտեր, թե ինչ է սպասվում Քրիստոսին, չէր պատկերացնում, թե ինչպիսին է լինելու աշխարհի փրկության գինը: Ոչ ոք այդ օրը չէր կարող ենթադրել անգամ, որ այդ փրկագործությունը լինելու է ոչ թե հրաշագործ Հիսուս Նազովրեցու փառահեղ հաղթարշավով, այլ Նրա մատնությամբ ու անպատիվ մահով: Մարդիկ ցնծում էին ամբացատրելի ուրախությամբ` չգիտակցելով, որ աշխարհի Փրկչին ուղեկցում են դեպի փրկչական տնօրինությունների ավարտը` դեպի Խաչելություն…

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •