+ Կատարել գրառում
Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 22 հատից

Թեմա: Հանճարս, այսօրը քոնն է

  1. #1
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2019
    Գրառումներ
    413
    Հեղինակության աստիճան
    8231

    Հանճարս, այսօրը քոնն է


  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  3. #2
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2019
    Գրառումներ
    413
    Հեղինակության աստիճան
    8231
    Ո՞վ է ասում` տառն է,
    Ո՞վ է ասում`բառն է,
    Իմ ամեն մի տողը`
    Սրտիս մի պատառն է...

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  5. #3
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2019
    Գրառումներ
    413
    Հեղինակության աստիճան
    8231
    ՕԳՆԱԿԱՆԸ ԵՍ ԵՄ

    Քույրս մասուր է քաղում,
    Օգնականը ես եմ։
    Հայրս աղուն է աղում,
    Օգնականը ես եմ։
    Մայրս ալյուր է մաղում,
    Օգնականը ես եմ։
    Տատս խմոր է շաղում,
    Օգնականը ես եմ։
    Պապս կախան է կախում,
    Օգնականը ես եմ։
    Հոգնել է բոցն օջախում,
    Օգնականը ես եմ։
    Ով ինչ անի մեր թաղում,
    Օգնականը ես եմ...
    Վերջ - հոգեվարք ու թաղում.
    Օգնականը ես եմ...
    Տեսնենք ինձ ո՞վ է թաղում.
    Ո՞վ կա... Տանը ես եմ,–
    Օգնականը ես եմ։
    57024038_1091405931050669_5608906128101474304_n.jpg

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  7. #4
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2019
    Գրառումներ
    413
    Հեղինակության աստիճան
    8231
    ԳՈԻՑԵ ՀԵՆՑ ԱՅՍՏԵՂ

    Ինձ թվում է, թե մի քանի անգամ
    Հերքել եմ արդեն
    Ես անդարձության օրենքն անողոք:
    Մի քանի անգամ գնացել-եկել,
    Ապրել եմ այսպես և ապրում եմ դեռ:
    Ինձ թվում է, թե մի քանի անգամ
    Ամենավերջին վերջինն եմ եղել
    Եվ սպասում եմ վերջնական վերջին:
    Ինձ թվում է, թե մի քանի անգամ
    Տեսել եմ արդեն հավիտենության
    Ամենավերջին ակնթարթը ես,
    Որից դենը դեռ
    Կա մի անսահման հավիտենություն:
    Ինձ թվում է, թե մի քանի անգամ
    Եղել եմ արդեն անսահմանության
    Ամենավերջին սահմանի վրա,
    Որից դենը դեռ
    Կա մի անվախճան անսահմանություն:
    Եվ ի՞նչ իմանաս չենք հանդիպելու
    Ամենավերջին հավիտենության
    Ամենավերջին ժամի ժամանակ,
    Ամենավերջին անսահմանության
    Ամենավերջին սահմանի վրա,
    Գուցե հենց այստեղ և այս նույն պահին:
    — Խփիր, այս պահի կենացը խմենք,
    Մի վայրկյան հետո գուցե չլինենք:
    57232067_2114430035279006_6740690835924320256_n.jpg

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  9. #5
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2019
    Գրառումներ
    413
    Հեղինակության աստիճան
    8231
    Իմ բաժինը տանջանքը կրեցի,
    Իմ բաժին ցավերին դիմացա:
    Ամեն տեղ ես իմ չափն իմացա,
    Պարտք տալով ` պարտքի մեջ խրվեցի:
    https://www.youtube.com/watch?v=i3tKZGtGi1s

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  11. #6
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2019
    Գրառումներ
    413
    Հեղինակության աստիճան
    8231
    Ասեմ ` գնամ
    Վերջին անգամ արի նստենք,
    Մի քանի բառ ասեմ ` գնամ:
    Քեզ ուխտավոր ասեմ, ինձ էլ
    Մատաղի գառ ասեմ ` գնամ:

    Օտարի տուն դու չգնաս
    Եվ չտաս քո տունն օտարին...
    Տանդ մնա և միշտ պահիր
    Օջախդ վառ,- ասեմ ` գնամ:

    Ոտքերիդ տակ փռված մնան
    Թավշյա փեշերը դաշտերի,
    Ծիվ -ծիվ կանչեն գլխիդ վերև
    Ծիտ ու ծիծառ,- ասեմ ` գնամ:

    Արդար բաշխիր հացդ արդար
    Սովյալներին և անկյալին,
    Տուր թող ուտեն , չխնայես
    Ոչ մի պատառ ,- ասեմ ` գնամ:

    Հողն է տվել քեզ ամեն ինչ,
    Բաշխիր հողին ինչ որ ունես,
    Որ պարտեզը պարտեզ մնա,
    Անտառն ` անտառ,- ասեմ ` գնամ:

    Քեզ համար ի՞նչ սառնամանիք...
    Հրեղեն է մեր հող ,և
    Նրա մի բուռ ձյունի մեջ էլ
    Կա մի ամառ,- ասեմ ` գնամ:

    Մի բուռ ազգ ենք ու հող մի բուռ ,
    Եվ այդ հողում ամենից շատ
    Քարերն են շատ... Ամեն քարին
    Ես արծվի թառ ասեմ ` գնամ:

    Ծաղիկն ու միրգն ո՞վ վայելեց,
    Որ ինձ փուշը մնաց բաժին...
    Ես իմ բաժին ամեն փշին
    Դրախտի ծառ ասեմ ` գնամ:

    ...Ու երբ կանգնի գլխիս վերև
    Հարկահավաքն անէության,
    - Բարով եկար, ուշ ես գալիս,
    Արևս առ,- ասեմ `գնամ:

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  13. #7
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2019
    Գրառումներ
    413
    Հեղինակության աստիճան
    8231
    Միայն այն արվեստագետը, որն ընդունակ է նրբորեն որսալ, լսել բնության<<անլսելի>>լեզուն, կարող է և որսալ , նրա մեջ տեսնել կյանքի այն թրթիռները, որոնց կողքին կանցնի, կսահի կողմնակի մարդու, անցորդի ցրված հայացքից:

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  15. #8
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2019
    Գրառումներ
    413
    Հեղինակության աստիճան
    8231
    Եթե բանաստեղծ Սահյանը ոչինչ ստեղծած չլիներ, նրա բնապաշտական երգերն իսկ բավական են ` նրան դասելու հայ / և ոչ միայն հայ/ պեզիայի նվիրյալ մեծերի շարքում: / Էդուարդ Մեժելայտիս/

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  17. #9
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2019
    Գրառումներ
    413
    Հեղինակության աստիճան
    8231
    ՀՈՒՇԻ ՊԱՏԱՌԻԿՆԵՐ
    1974թ. Սյունյաց աշխարհը մեծ շուքով նշել է իր մեծի` Համո Սահյանի 60- ամյակը: ( Ի դեպ ես չեմ մասնակցել, ուսանող էի և բեմերից փափագ էլ չունեի արտասանելու :
    Միայն տարիներ հետո կարդացի թերթում, որ Սահյանը հոբելյանական հանդիսության շնորհակալական իր խոսքում խնդրանքով դիմել է իր
    հայրենակիցներին այսպես․ «Վահագնը 60 տարեկան կլինի 8 տարի հետո: Եթե ես չհասնեմ այդ օրվան, այսօրվա խնդրանքս ընդունեք իբրեւ կտակ, հրավիրեցեք նրան այստեղ, եւ նշեցեք իր ծննդյան 60-ամյակը` առավել շուքով, որպեսզի նա թեկուզ մեկ օրով մոռանա կորստի մորմոքն իր ծննդավայր Արաբկիրի…»:

    1982թ. ամռանը, Համո Սահյանի կտակի համաձայն, Սյունյաց աշխարհը մեծ շուքով նշեց Դավթյանի 60-ամյակը` Երեւանից ընդունելով հարյուրավոր հյուրերի, որոնց մեջ էին գրչակից համարյա բոլոր ընկերները, նկարիչներ, երգիչներ, մտավորականներ: Մեկ շաբաթ առաջ Համո Սահյանն արդեն Սիսիանում էր: Հոբելյանական հանդիսությունից երկու օր առաջ գնացինք եւ իջեւանեցինք այն նշանավոր տանը, որտեղ Համո Սահյանը օրեր, ամիսներ էր անցկացնում… Հաջորդ առավոտյան մտա հյուրասենյակ. երկու ընկեր` Համո Սահյանը եւ Վահագն Դավթյանը քարի պես լուռ նստած էին. ես գիտեի, որ նրանք լուռ էլ զրուցել գիտեին…Ես այս տողերով ողջունեցի նրանց.

    …Դու լռել ես քարի պես, իսկ ես նայել եմ թաքուն
    Եվ աչքերիդ չհասած արցունքները նշմարել…

    -Սիլվա՛, երեկոյի ընթացքում չմոռանաս Սվետայի բանաստեղծությունը կարդալ,- ասաց Համո Սահյանը:
    -Ո՞ր բանաստեղծության մասին է խոսքը, Սվետան ինչ կապ ունի՞,զարմացած հարցրի:
    -Վահագնի գրածը, հիմա որ տողեր էիր ասում, բա էդ պատմությունը չգիտե՞ս, էդ ո՞նց է եղել, որ Վահագնը դեռ չի պատմել քեզ.- ասաց Համո Սահյանը ու սկսեց պատմել. «Մի օր մեր Սվետան (Սվետան Համո Սահյանի երկրորդ կինն էր, ի պատիվ նրա` իրենց 20-ից ավել ապրած համատեղ կյանքում հրաշալի հոգ տարավ ամուսնուն, ավա՜ղ իմացա, որ մեկ ամիս առաջ Ամերիկայում
    մենության մեջ կնքել է իր մահկանացուն ) կարդացել էր Վահագնի հոդվածը գրված ՝մատենադարանի տնօրեն Լեւոն Խաչիկյանի մահվան առիթով: Ասաց` Համո, էդ ո~նց է գրում Վահագն Դավթյանը, համ լացդ է գալիս, համ էլ մահն ես սիրում, տես հա՜ Վահագնից շուտ չմեռնես, ամենից լավ ինքը կգրի քո մասին: Ասի` օր առաջ ինչի՞ ես ինձ թաղում, ա՛յ Սվետա, դե կատակում էր, պարզ է: Անմիջապես զանգեցի Վահագնին, թե մի լսիր մեր Սվետան ինչ է ասում, ասում է․-Համո՛, Վահագնից շուտ մեռիր, որ դամբանականդ ինքը գրի: Վահագնը, թե` Համո՛, քո մասին հոդվածներ շատ ունեմ գրած, ասա Սվետային, քեզ նվիրած բանաստեղծություն էլ ունեմ, ասա, որ մեկն էլ եմ գրելու , արդեն առաջին տողը գրվեց մտքումս...
    Հաջորդ առավոտյան Վահագնը զանգեց ու հեռախոսով կարդաց ինձ նվիրված մի հրաշալի գործ… լսափողը ձեռքիս աչքերս լցվեցին, Սվետան նկատեց, անհանգստացավ, չլինի` թե առավոտ կանուխ վատ լուր եմ առել, ասի` հակառակը, մի լավ բանաստեղծության ծննդի մատդ խառն է եղել, Սվետա՛, Վահագնը ինձ մի լավ բանաստեղծություն է նվիրել` քո քավորությամբ…

    Վահագն Դավթյանը լսում էր այս պատմությունը եւ քթի տակ անվերջ ծիծաղում. ասաց.
    -Իսկապես, երբեմն պահի ոգեղեն ներշնչանքը այդքան էլ էական չէ, լավ բանաստեղծությունը ծնվում է նաեւ կենցաղային, աննշան թվացող, պրոզայիկ երեւույթներից:

    Հետագայում տարբեր առիթներ են եղել սիրելի՜, սիրելի՜ բանաստեղծների ներկայությամբ հնչեցնել այդ բանաստեղծությունը: Միշտ կատակով ասել են` չմոռանաս «Սվետայի բանաստեղծությունը»:
    Ակամա սովորել էի բանաստեղծության այդպիսի «կոչմանը», եւ միայն վերջերս նկատեցի, որ վերնագիրը «Տագնապ,, է.

    ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆԻՆ

    Հաց է եղել ու գինի ու լռություն է եղել,
    Ու թախիծն է կաթկթել, որ մաքուր էր որպես ցող,
    Մենք նստել ենք իրար դեմ ու թախիծով այդ ցողել
    Ես` իմ աշխարհը կորած, դու` քո աշխարհը կորչող:

    Ինչ տխուր է լեռներում չվող կանչը կռունկի,
    Եվ սիզախոտը այրված ինչ թանկագին է բուրում,
    Թափառական մի կարոտ այնտեղ իջնում է ծունկի,
    Հեկեկացող աղբյուրի մանկությունը համբուրում:

    Վանք է եղել ավերակ, չորացած հուն ու ակունք,
    Ու եղինջները կարծես բոբիկ ոտքերդ են վառել,
    Դու լռել ես քարի պես, բայց ես նայել եմ թաքուն
    Ու աչքերդ չհասած արցունքները նշմարել:

    Ո՞ւր են տանում, չգիտեմ, արահետներն այս քարոտ,
    Բարդիներն այս արծաթե ո՞ւր են այսպես հեռանում...
    Այնտեղ շրջում է անվերջ թափառական մի կարոտ,
    Ծխանի հոտ, հացի հոտ, ուրցի հոտ է որոնում:

    ...Ես չգիտեմ, մեզանից ո՞վ պիտի շուտ հեռանա
    Դեպի եզերքն անհայտի, ուր տառապանքն է լռում,
    Բայց մեզնից մեկը, գիտեմ, պիտի կրկին որբանա,
    Ես` աշխարհում իմ կորած, դու` քո կորչող աշխարհում
    ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆ

    Սիլվա Յուզբաշյանի գրառումներից

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  19. #10
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    07.01.2018
    Գրառումներ
    1,503
    Հեղինակության աստիճան
    38692
    Ապրիլի 14֊ը Համո Սահյանի ծննդյան օրն է . Շնորհավոր հանճարեղ ծնունդդ, Վարպետ։

    100 և 5 տարեկան է աշխարհի իմաստությունն իր մեջ կրող պապիկն ու Սյունյաց աշխարհի պարզության խորհուրդն ու մաքրության ոգին կրող երեխան...

  20. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.


+ Կատարել գրառում
Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Անի Հակոբյան. Այստեղ ես հպարտ եմ, որ ուսանող եմ
    Հեղինակ՝ manush, բաժին` Ուսանողի անկյուն
    Գրառումներ: 7
    Վերջինը: 18.03.2018, 21:39
  2. Գրառումներ: 0
    Վերջինը: 20.06.2013, 22:14
  3. Շնորհավում եմ բոլոր ձախլիկներին: Այսօր ձախլիկների միջազգային օրն է :
    Հեղինակ՝ Իրինա, բաժին` Տոներ, շնորհավորանքներ
    Գրառումներ: 5
    Վերջինը: 16.08.2012, 22:08
  4. Արդյոք դուր է գալիս ձեզ այսօրվա կրթական համակարգը?
    Հեղինակ՝ Anushik.DV, բաժին` Հանրակրթական դպրոց
    Գրառումներ: 20
    Վերջինը: 26.11.2011, 21:25
  5. Այսօր Աշոտ Բլեյանի ծննդյան օրն է
    Հեղինակ՝ Hassmik, բաժին` Տոներ, շնորհավորանքներ
    Գրառումներ: 4
    Վերջինը: 08.09.2011, 01:38

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •