+ Կատարել գրառում
Էջ 7 8-ից ԱռաջինԱռաջին ... 5678 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 61 համարից մինչև 70 համարի արդյունքները՝ ընդհանուր 73 հատից

Թեմա: 2019 թվականը Մենդելեևի պարբերական համակարգի միջազգային տարի

  1. #61
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    18.02.2019
    Գրառումներ
    427
    Հեղինակության աստիճան
    14919
    Մեջբերում Նարինե Այվազյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Մենդելեևի երազը և հայոց այբուբենը
    Հարգելի Մարիա,ռուս գիտնական Մենդելեևի մեծագործությունն այն է, որ կարողացել է բնության մեջ եղած քիմիական տարրերին պարբերական աղյուսակի տեսք տալ՝ միաժամանակ բազում գիտելիքներ հաղորդելով յուրաքանչյուր նյութի մասին: Հայտնի է նաև այս գյուտի ծագմանն առնչվող այն զրույցը, թե բնագիտության համար բախտորոշ այս կռահումները Մենդելեևի ուղեղում առկայծել են… երազում: Իսկ մենք շատ լավ գիտենք, թե Մաշտոցն ինչպես է հղացել հայոց այբուբենի ամբողջական շարքը… երազում:
    Որ գիտնականի մտքի տվայտանքները, որևէ խնդրի շուրջը նրա պրպտումները կարող են ձև ու կերպարանք առնել քնի մեջ, թերևս այնքան էլ անհավանական չէ, համենայնդեպս դա հաստատող փաստերը բավականին շատ են:
    Կցորդ 10215
    Ահա մի փոքրիկ աղյուսակ, որից երևում է, որ մետաղների հայերեն անվանումները, երբ գրում ենք դասական ուղղագրությամբ և հին հնչողությանը համապատասխան, բոլոր տառերի կարգահամարների գումարումով արտահայտում են տվյալ մետաղների ատոմական կշիռների թիվը: Այստեղ ուշագրավ է նաև պղինձ բառի հայերեն հին անունը՝ մեդ, ինչից էլ բաղադրվել է մետաղ բառը:
    5-րդ դարում Մեսրոպ Մաշտոցը հնարել մի այբուբեն, որով շատ ավելի հին բառեր գրելով՝ բնագիտական տեղեկություն ենք ստանում:
    Մ.Մաշտոցի արածը սխրանք է ,դրանում երևի ոչ մեկը չի կասկածում: Միայն թե դեռ պետք է պարզել՝ հատկապես ո՞րն է եղել դրա իսկական էությունը:
    /mediamag.am/armenian-alphabet/

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.


  3. #62
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    18.02.2019
    Գրառումներ
    427
    Հեղինակության աստիճան
    14919
    Մեջբերում Նարինե Այվազյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Մենդելեևի երազը և հայոց այբուբենը
    Հարգելի Մարիա,ռուս գիտնական Մենդելեևի մեծագործությունն այն է, որ կարողացել է բնության մեջ եղած քիմիական տարրերին պարբերական աղյուսակի տեսք տալ՝ միաժամանակ բազում գիտելիքներ հաղորդելով յուրաքանչյուր նյութի մասին: Հայտնի է նաև այս գյուտի ծագմանն առնչվող այն զրույցը, թե բնագիտության համար բախտորոշ այս կռահումները Մենդելեևի ուղեղում առկայծել են… երազում: Իսկ մենք շատ լավ գիտենք, թե Մաշտոցն ինչպես է հղացել հայոց այբուբենի ամբողջական շարքը… երազում:
    Որ գիտնականի մտքի տվայտանքները, որևէ խնդրի շուրջը նրա պրպտումները կարող են ձև ու կերպարանք առնել քնի մեջ, թերևս այնքան էլ անհավանական չէ, համենայնդեպս դա հաստատող փաստերը բավականին շատ են:
    Կցորդ 10215
    Ահա մի փոքրիկ աղյուսակ, որից երևում է, որ մետաղների հայերեն անվանումները, երբ գրում ենք դասական ուղղագրությամբ և հին հնչողությանը համապատասխան, բոլոր տառերի կարգահամարների գումարումով արտահայտում են տվյալ մետաղների ատոմական կշիռների թիվը: Այստեղ ուշագրավ է նաև պղինձ բառի հայերեն հին անունը՝ մեդ, ինչից էլ բաղադրվել է մետաղ բառը:
    5-րդ դարում Մեսրոպ Մաշտոցը հնարել մի այբուբեն, որով շատ ավելի հին բառեր գրելով՝ բնագիտական տեղեկություն ենք ստանում:
    Մ.Մաշտոցի արածը սխրանք է ,դրանում երևի ոչ մեկը չի կասկածում: Միայն թե դեռ պետք է պարզել՝ հատկապես ո՞րն է եղել դրա իսկական էությունը:

    /www.youtube.com/watch?v=_3KMUjkr9fA
    Վերջին խմբագրող՝ Միկինյան Տաթևիկ: 20.05.2019, 17:25:

  4. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.


  5. #63
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    18.02.2019
    Գրառումներ
    427
    Հեղինակության աստիճան
    14919
    Մեջբերում Միկինյան Տաթևիկ-ի խոսքերից Նայել գրառումը
    Կցորդ 10470

  6. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.


  7. #64
    Մոդերատոր Նարինե Այվազյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.10.2017
    Գրառումներ
    251
    Հեղինակության աստիճան
    4296

    Նավաշինություն

    Միջավայրի դիմադրության և օդագնացության վերաբերյալ Դ. Մենդելեևի աշխատանքները իրենց շարունակությունն են գտնում նավաշինության և արկտիկական ծովագնացության հիմնադրման աշխատանքներում՝ զարգացնելով հեղուկների ու գազերի ուսումնասիրությունները:
    Դ. մենդելեևի գործունեության այս բաժինը որոշակի կերպով կապված է ծովակալ Ս. Մակարովի հետ համագործակցությանբ, վերջինիս օվկիանոսագիտական արշավների ժամանակ ձեռք բերած գիտական տեղեկությունների քննությունը, նրանց համատեղ աշխատանքները, որոնք կապված էին փորձնական ջրամբարի կառուցման հետ, իրենց դերն են ունեցել Դ. Մենդելեևի գործունեության վրա: Ջրամբարի գաղափարը պատկանել է Դմիտրի Մենդելեևին, ով ակտիվ մասնակցություն է ունեցել այս գործի բոլոր փուլերում, սկսած նախագծային աշխատանքներից մինչ տեխնիկական և կազմակերպչական արարողությունները՝ ընդհուպ շինարարական, և նավերի մոդելների փորձարկումները, այն բանից հետո, երբ 1894 թվականին ջրամբարը, վերջապես կառուցվեց: Դ. Մենդելեևը ոգևորվածությամբ պաշտպանում էր Ս. Մակարովի արկտիկական մեծ սառցահատի կառուցման ջանքերը:
    Դ. Մենդելեևի կողմից XX դարասկզբին նախագծված սառցահատ:
    Երբ Դ. Մենդելեևը 1870-ականների վերջերին զբաղվում էր միջավայրի դիմադրության ուսումնասիրմամբ, նա միտք արտահայտեց նավերի փորձարկման համար նախատեսված փորձնական ջրամբարի կառուցան համար: Սակայն միայն 1893 թվականին, Ծովային նախարարության ղեկավար Նիկոլայ Չիխաչյովի խնդրանքով գիտնականը գրեց «Նավային մոդելների փորձարկման համար ջրամբարի մասին» և «Ջրամբարի դիրքի մասին» գրառումները, որտեղ խոսեց ոչ միայն ջրամբարի, որպես գիտա-տեխնիակական ծրագրի մասի, ստեղծման հեռանկարի մասին, որը ներառում էր ռազմա-տեխնիկական նավաշինության և առևտրային կտրվածքով խնդիրների լուծում, այլև որ այն հնարավորություն կտար գիտական հետազոտություններ կատարել: Դ. Մենդելեևը միանում է Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսում սառցահատման կազմակերպման արշավին: Ա. Մակարովի կողմից այս արշավի գաղափարը պաշտպանվեց Դ. Մենդելեևի կողմից, ով այսպիսի նախաձեռնությունը իրական ճանապարհ էր համարում մի շարք կարևոր տնտեսական պրոբլեմների լուծման համար՝ Բերինգի նեղուցի կապը այլ ռուսական ծովերի հետ, սկիզբ կդներ Հյուսիսային ծովային ճանապարհի հմնադրմանը, որը Սիբիրի և Հեռավոր Հյուսիսի շրջանները մատչելի կդարձներ:
    Դ. Մենդելեևի կողմից առաջարկվեց թանկարժեք կատարելագործական համակարգ, որը առաջին անգամ էր կիրառվում նավաշինության մեջ: 1901—1902 թվականներին Դ. Մենդելեևը ստեղծեց արկտիկական սառցահատի պրոյեկտը: Նրա կողմից մշակվում է լայնամասշտաբ «արդյունաբերական» ծովային ուղի, որը նախատեսում էր նավերի անցումը Հյուսիսային բևեռի մոտով:

  8. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.


  9. #65
    Մոդերատոր Նարինե Այվազյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.10.2017
    Գրառումներ
    251
    Հեղինակության աստիճան
    4296

    Չափագիտություն

    Մենդելեևը ժամանակակից չափագիտության, մասնավորապես՝ քիմիական չափագիտության նահապետն է: Նա հանդիսանում է չափագիտական մի շարք աշխատանքների հեղինակը: Ստեղծել է կշռման ճշգրիտ տեսությունը, մշակել է լծակի և արրետիր լավագույն նախագծերը, առաջարկել է կշռման ճշգրիտ հնարքները:
    <<Գիտությունը սկսվում է այն ժամանակ, երբ սկսում են չափել: Ճշգրիտ գիտությունը անհավատալի է առանց չափումների>>,ասել է Մենդելեևը:
    1893 թվականին Դ. Մենդելեևը ստեղծում է Չափերի և կշեռքների գլխավոր պալատը (ներկայումս՝ Դ. Ի. Մենդելեևի անվան գիտա-հետազոտական ինստիտուտ), 1901 թվականի հոկտեմբերի 8-ին Դմիտրի Մենդելեևի նախաձեռնությամբ Խարկովում բացվեց Ուկրաինայում առաջին առևտրային չափերի ու կշեռքների ստուգման վերստուգիչ պալատը: Այս իրողությունից է սկիզբ առնում Ուկրաինայում, ոչ միայն չափագիտության և ստանդարտավորման, այլև «Չափագիտության ինստիտուտի» ավելի քան հարյուրամյա պատմությունը:

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  11. #66
    Մոդերատոր Հարությունյան Լիլիթ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.04.2019
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    230
    Հեղինակության աստիճան
    5177
    d181d0bad0b0d187d0b0d0bdd0bdd18bd0b5-d184d0b0d0b9d0bbd18b1.jpgՔիմիական տարրերի տարածվածությունը երկրակեղևում
    Երկրակեղևում տարրերի պարունակությունը տարբերվում է Երկրում տարրերի պարունակությունից, որպես ամբողջություն, քանի որ Երկրի կեղևի, մանթիայի ու միջուկի քիմիական կազմերը տարբեր են։ Այսպես, միջուկը կազմված է հիմնականում երկաթից ու նիկելից։ Արեգակնային համակարգում և Տիեզերքում ընդհանրապես տարրերի պարունակությունները նույնպես տարբերվում են երկրայիններից։ Տիեզերքում առավել տարածված տարրը ջրածինն է, որին հաջորդում է հելիումը։

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  13. #67
    Մոդերատոր Հարությունյան Լիլիթ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.04.2019
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    230
    Հեղինակության աստիճան
    5177
    organyi-immunnoy-sistemyi.jpgՔիմիական տարրերի տարածվածությունը մարդու օրգանիզմում
    Մարդու օրգանիզմը կազմված է մոտ 60% ջրից, 34% օրգանական, և 6% անօրգանական նյութերից: Օրգանական նյութերի հիմնական բաղադրիչնեըն են՝ ածխածինը, ջրածինը և թթվածինը, նրանց բաղադրության մեջ մտնում են նաև ազոտը, ֆոսֆորը և ծծումբը:

  14. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.


  15. #68
    Մոդերատոր Նարինե Այվազյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.10.2017
    Գրառումներ
    251
    Հեղինակության աստիճան
    4296

    Վառոդագիտություն

    Անծուխ վառոդի վերաբերյալ Դ. Մենդելեևի աշխատանքների վերաբերյալ մի շարք տարբեր կարծիքներ կան: 1890 թվականի մայիսին Ռուսական կայսրության ծովային նախարարության կողմից փոխծովակալ Նիկոլայ Չիխաչյովը Դ. Մենդելեևին առաջարկեց «ծառայել ռուսական վառոդային գործի գիտական հիմնադրմանը», որին գիտնականը, ով արդեն հեռացել էր համալսարանից, նամակով տվեց իր համաձայնությունը և առաջարկեց պայթուցիկ նյութերի մասնագետների՝ Ականների սպայական դասի պրոֆեսոր Ի. Չելցովին և պիրոքսիլինի գործարանի ղեկավար Լ. Ֆեդոտովի ներգրավվմամբ արտասահմանյան գործուղման անհրաժեշտությունը, որի նպատակը պայթուցիկ նյութերի լաբորատորիայի կազմավորումն էր: Լոնդոնում Դ. Մենդելեևը հանդիպում է իր հեղինակությունը հարգող մի շարք գիտնականների հետ՝ Ֆրեդերիկ Ավգուստ Աբելի (կորդիտի գյուտարար, պայթուցիկ նյութերի կոմիտետի ղեկավար), Ջեյմս Դյուարի (կոմիտետի համաղեկավար, կորդիտի համագյուտարար), Ու. Ռամզիայի, Ա. Տիլլոյի, Ու. Անդերսոնի և Լ. Մոնդի, Ռ. Յունգի, Ջորջ Ստոքսի և Է. Ֆրանկլադի հետ: Այցելելով Ու. Ռամզայի լաբորատորիան, արագահարված զենքերի և վառոդի Նորդենֆելդ-Մաքսիմ գործարանը, որտեղ ինքը անձամբ կատարում է փորձարկումներ, Վուլվիչևյան արսենալի հրաձգարանը, նա նշում է նոթատետրում՝ («Անծուխ վառոդը՝ պիրոքսիլին+գերչակի ձեթ+նիտրոգլիցերին, ձգում, կտրում են թեփուկներ և մետաղեձողեր:»):Իսկ Փարիզում ֆրանսիական պիրոքսիլային վառոդը խստիվ գաղտնիացված էր (տեխնոլոգիան հրապարակվեց միայն 1930-ականներին): Հանդիպում է Լուի Պաստերի, Պոլ Էմիլ Լեկոկ դը Բուաբորդրանի, Անրի Մուասսանի, Անրի Լուի Լե Շատելյի, Մարսելեն Բերտլոի (վառոդի աշխատանքների ղեկավարներից), ինչպես նաև պայթուցիկ նյութերի մասնագետներ Ա. Գոատյեի և Է. Սարրոյի (Ֆրանսիայի վառոդային գործարանի լաբորատորիայի տնօրեն) և այլոց հետ: Գիտնականը դիմում է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Շարլ Ֆրեյսինեին, որպեսզի թույլատվություն ստանա մտնելու զենքի գործարան, և երկու օր հետո նրան իր լաբորատորիայում ընդունում է Է Սարրոն, ցույց է տալիս վառոդի փորձարկումը, և տալիս (2 գ) «անձնական օգտագործման» նմուշ, սակայն գիտնականը ելնելով բաղադրությունից և հատկություններից, հասկանում է, որ այն պիտանի չէ խոշոր տրամաչափի հրազենի համար:1890 թվականի հուլիսի կեսերին Սանկտ Պետերբուրգում Դ. Մենդելեևը արտահայտվեց լաբորատորիայի կարևորության մասին (որը, սակայն բացվեց 1891 թվականի ամռանը), իսկ ինքը Մենդելեևը Ն. Մենշուտկինի, Ն. Ֆյոդորովի, Ա. Շիշկովի, Ա. Շուլյաչենկոյի հետ սկսեց փորձեր կատարել համալսարանի լաբորատորիայում: 1890 թվականին, Օխտինի վառոդի գործարանում, նա մասնակցեց տարբեր տիպի զենքերում անծուխ վառոդի փորձարկումներին ու խնդրեց նրանցից վառոդի օգտագործման տեխնոլոգիան: Դ, Մենդելեևի կողմից դեկտեմբերին հայտնաբերվեց լուծելի նիտրոթաղանթանյութը, իսկ հունվարին՝ այն ինչը «լուծվում է շաքարի պես», որը հետագայում անվանվեց պիրոկոլոդիում: Դ. Մենդելեևը մեծ նշանակություն էր տալիս վառոդագործության տնտեսական և արդյունաբերական կողմին, միայն հայրենական արտադրության հումքի կիրառմանը, ուսումնասիրում էր ծծմբաթթվի ստացումը Վյատսկի մարզի Ելաբուրգ քաղաքի Պ. Ուշկովի անվան գործարանում տեղական ծծմբաքարից (որտեղ էլ հետագայում փոքր քանակով սկսեցին վառոդ արդյունահանել): Վառոդի արդյունահանումը սկսվեց Սանկտ Պետերբուրգի մոտակայքում գտնվող Շլիսելբուրգի գործարանում: 1892 թվականի աշնանը, ծովային նավատորմի հրետանու գլխավոր մասնագետ ծովակալ Ստեպան Մակարովի մասնակցությամբ, այդ ժամանակ փորձարկվեց պիրոկոլոդինային վառոդը, ռազմական մասնագետների կողմից բարձր գնահատականի արժանացավ: Դ. Մենդելեևի ղեկավարությամբ կես տարվա ընթացքում մշակվեց պիրոկոլոդինային վառոդի տեխնոլոգիան, որը հանդիսանում էր ռուսական անծուխ վառոդի հիմքը և իր որակներով գերազանցում էր արտասահմանյան նմուշներին: Ծովակալ Ս. Մակարովը 1893 թվականի փորձարկումներից հետո, հաստատեց նոր անծուխ վառոդի պիտանելիությունը բոլոր տիպի տրամաչափի զենքերի համար: Դ. Մենդելեևը ընդհուպ մինչև 1898 թվականը զբաղված էր վառոդագործությամբ:«Անծուխ պիրոկոլոիդինային վառոդի մասին» (1895, 1896) հրատարակում է հոդվածներ, որտեղ իրար հակադրելով զանազան տեսակի վառոդներ կախված 12 պարամետրերից, նշում է Մենդելեևի հայտնաբերածի առավելությունները, որոնք արտահայտվում են նրա բաղադրության հաստատունությամբ, համասեռությամբ, «դետոնացիայի (անդրպայթյուն) հետքերի» բացառմամբ:
    <<Ամփոփելով այն, ինչ արել եմ վառոդագործության մեջ, համոզված եմ, որ իմ ուժերի ներածին չափով ծառայել եմ երկրիս խաղաղ զարգացմանը և իրերի գիտական ճանաչողությանը>>:Դ.Ի.Մենդելեև

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  17. #69
    Մոդերատոր Նարինե Այվազյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.10.2017
    Գրառումներ
    251
    Հեղինակության աստիճան
    4296
    Մեջբերում Հարությունյան Լիլիթ-ի խոսքերից Նայել գրառումը
    d181d0bad0b0d187d0b0d0bdd0bdd18bd0b5-d184d0b0d0b9d0bbd18b1.jpgՔիմիական տարրերի տարածվածությունը երկրակեղևում
    Երկրակեղևում տարրերի պարունակությունը տարբերվում է Երկրում տարրերի պարունակությունից, որպես ամբողջություն, քանի որ Երկրի կեղևի, մանթիայի ու միջուկի քիմիական կազմերը տարբեր են։ Այսպես, միջուկը կազմված է հիմնականում երկաթից ու նիկելից։ Արեգակնային համակարգում և Տիեզերքում ընդհանրապես տարրերի պարունակությունները նույնպես տարբերվում են երկրայիններից։ Տիեզերքում առավել տարածված տարրը ջրածինն է, որին հաջորդում է հելիումը։
    Հարգելի Լիլիթ շնորհակալ եմ տեղեկության համար:Իսկ ես կավելացնեմ.
    ԲՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ Բնության մեջ կան քիմիական տարրերի շատ տեսակներ: Դրանցից են, օրինակ՝ ջուրը (H2O), թթվածինը (O), ածխաթթու գազը (CO2), պղինձը (Cu), ոսկին (Au), արծաթը (Ag) և շատ այլ տարրեր: Կան ընդհանուր 98 բնական տարր, իսկ մնացած 24 տարրերը ստեղծված են մարդկանց կողմից: Բնական տարրերից 8-ը ստեղծված են մյուս տարրերի ռադիոակտիվ քայքայումից կամ այլ պրոցեսների հետևանքով: Կենսաբանական աշխարհում վեց ամենաշատ հանդիպվող տարրերն են ածխածինը (C), ջրածինը (H), ազոտը (N), թթվածինը (O), ֆոսֆորը (P) և ծծումբը (S),որոնք կոչվում են կենսածին տարրեր:

    ՏԻԵԶԵՐՔՈՒՄ Տիեզերքում կան տարրեր, որոնք հազվադեպ են հանդիպում մեր մոլորակի վրա: Օրինակ՝ հելիումը (He), որը տիեզերքում երկրորդ ամենատարածված տարրն է, բայց շատ հազվագյուտ է երկրագնդի վրա: Իսկ տիեզերքում ամենատարածված նյութը ջրածինն (H) է: Ջրածինը նաև ամենաթեթև տարրն է: Թթվածինը (O) տիեզերքում երրորդ ամենաշատ հանդիպող տարրն է, բայց Արեգակի զանգվածի միայն 1%-ն է կազմում թթվածինը:

    ԵՐԿՐԱԿԵՂԵՎԻ ՄԵՋ Երկրակեղևը մեր մոլորակի զանգվածի 1%-ից քիչ է: Իսկ երկրակեղևում ամենատարածված տարրը թթվածինն (O) է, որը կազմում է մոլորակի զանգվածի 46.6%-ը: Սիլիցիումը երկրորդ ամենատարածվածն է (27.7%), իսկ հետո ալյումինը (8.1%), երկաթը (5.0%), կալցիումը (3.6%), նատրիումը (2.8%), կալիումը (2.6%), և մագնեզիումը (2.1%): Այդ ութ տարրերը իրար հետ կազմում են երկրակեղևի 98.5%-ը: Օվկիանոսային երկրակեղևը հարուստ է մագնեզիումով և երկաթով ու այն ավելի խիտ է, քան ցամաքային երկրակեղևը:

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  19. #70
    Մոդերատոր Նարինե Այվազյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.10.2017
    Գրառումներ
    251
    Հեղինակության աստիճան
    4296
    Մեջբերում Հարությունյան Լիլիթ-ի խոսքերից Նայել գրառումը
    organyi-immunnoy-sistemyi.jpgՔիմիական տարրերի տարածվածությունը մարդու օրգանիզմում
    Մարդու օրգանիզմը կազմված է մոտ 60% ջրից, 34% օրգանական, և 6% անօրգանական նյութերից: Օրգանական նյութերի հիմնական բաղադրիչնեըն են՝ ածխածինը, ջրածինը և թթվածինը, նրանց բաղադրության մեջ մտնում են նաև ազոտը, ֆոսֆորը և ծծումբը:
    Շատ գիտնականներ կարծում են, որ կենդանի օրգանիզմում կան ոչ միայն բոլոր քիմիական տարրերը, այլ նաև նրանցից յուրաքանչյուրը կատարում է որոշակի կենսաբանական գործառույթ: Լիարժեք հաստատված է մոտ 30 քիմիական տարրերի դերը, առանց որի մարմինը չի կարող գոյություն ունենալ: Այս տարրերը կոչվում են կենսական անհրաժեշտ:

    Մարդու օրգանիզմը կազմված է մոտ 60% ջրից, 34% օրգանական, և 6% անօրգանական նյութերից: Օրգանական նյութերի հիմնական բաղադրիչնեըն են՝ ածխածինը, ջրածինը և թթվածինը, նրանց բաղադրության մեջ մտնում են նաև ազոտը, ֆոսֆորը և ծծումբը: Մարդու օրգանիզմում անօրգանական նյութերում պարտադիր կա 22 քիմիական տարր՝ Ca, P, O, Na, Mg, S, B, Cl, K, V, Mn, Fe, Co, Ni, Cu, Zn, Mo, Cr, Si, I, F, Se:

    Գիտնականները պայմանավորվել են, որ եթե տարրի զանգվածային բաժինը օրգանիզմում գերազանցում է 2.10%, ապա այն պետք է դիտարկել որպես մակրոտարր: Միկրոտարրերի բաժինը օրգանիզմում կազմում է 10-3 – 10-5%: Եթե տարրի պարունակությունը ցածր է 10-5%, այն համարվում է գերմիկրոտարր :

  20. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


+ Կատարել գրառում
Էջ 7 8-ից ԱռաջինԱռաջին ... 5678 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ 2014-2019 թթ.ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ
    Հեղինակ՝ manush, բաժին` Հանրային քննարկումներ
    Գրառումներ: 3
    Վերջինը: 24.01.2015, 20:25

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •