+ Կատարել գրառում
Էջ 1 7-ից 123 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 63 հատից

Թեմա: 2019 թվականը Մենդելեևի պարբերական համակարգի միջազգային տարի

  1. #1
    Մոդերատոր Նարինե Այվազյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.10.2017
    Գրառումներ
    240
    Հեղինակության աստիճան
    3796

    2019 թվականը Մենդելեևի պարբերական համակարգի միջազգային տարի

    2019 թվականին լրանում է քիմիական տարրերի պարբերական օրենքի հայտնագործման 150 ամյակը: Այն ստեղծել է ռուս անվանի գիտնական-հանրագետ, քիմիկոս, ֆիզիկոս, երկրաբան, չափագետ, տեխնոլոգ, գյուտարար, Սանկտ-Պետերբուրգի գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ Դմիտրի Մենդելեևը:Ի նշանավորումն 19-րդ դարի երկրորդ կեսի պատմական այդ իրադարձության՝ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի որոշմամբ 2019 թվականը հայտարարվել է քիմիական տարրերի Դ. Ի. Մենդելեևի պարբերական համակարգի միջազգային տարի:

  2. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.


  3. #2
    Մոդերատոր Նարինե Այվազյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.10.2017
    Գրառումներ
    240
    Հեղինակության աստիճան
    3796
    Բնության առավել ընդհանուր օրենքի օրինակ է Դ.Ի.Մենդելեևի պարբերական օրենքը: Դ.Ի. Մենդելեևի պարբերական օրենքը ժամանակակից քիմիայի գիտական հիմքն է:Ատոմների և մոլեկուլների կառուցվածքի տեսության մշակումը հենվել և հենվում է պարբերական օրենքի և պարբերական համակարգի վրա:Իր հերթին նյութերի կառուցվածքի ուսումնասիրության հետևանքով հայտնաբերված փաստերն ու օրինաչափությունները թույլ տվեցին ավելի խորը հասկանալու պարբերական օրենքի և տարրերի պարբերական համակարգի էությունը:

  4. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.


  5. #3
    Մոդերատոր Նարինե Այվազյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.10.2017
    Գրառումներ
    240
    Հեղինակության աստիճան
    3796
    Թեմայի ուսումնասիրման խնդիրներն են`
    1. Աշակերտների գիտակցությանը հասցնել,որ քիմիական տարրերի միջև օբյեկտիվորեն գոյություն ունեցող փոխադարձ կապը ենթարկվում է պարբերական օրենքին և արտացոլված է պարբերական համակարգում:

    2.Բացահայտել պարբերական օրենքի նշանակությունը գիտական փաստերը կանխագուշակելու և բացատրելու համար:

    3.Կարևորեն պարբերական համակարգի դերը ժամանակակից գիտության և արտադրության զարգացման գործում:

    Այս թեմայի հիմնական նպատակներն են`

    1.Պարզել,թե ինչու Դ.Ի.Մենդելեևը տարրերի դասակարգման հիմքում դրեց տարրերի ատոմային զանգվածը;

    2. Հայտնաբերել պարբերական համակարգում ատոմային զանգվածների աճման կարգով դասավորված տարրերի հատկությունների փոփոխության մեջ նկատվող պարբերականությունը:

  6. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.


  7. #4
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    21.07.2018
    Գրառումներ
    134
    Հեղինակության աստիճան
    1882
    Մեջբերում Նարինե Այվազյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Թեմայի ուսումնասիրման խնդիրներն են`
    1. Աշակերտների գիտակցությանը հասցնել,որ քիմիական տարրերի միջև օբյեկտիվորեն գոյություն ունեցող փոխադարձ կապը ենթարկվում է պարբերական օրենքին և արտացոլված է պարբերական համակարգում:

    2.Բացահայտել պարբերական օրենքի նշանակությունը գիտական փաստերը կանխագուշակելու և բացատրելու համար:

    3.Կարևորեն պարբերական համակարգի դերը ժամանակակից գիտության և արտադրության զարգացման գործում:

    Այս թեմայի հիմնական նպատակներն են`

    1.Պարզել,թե ինչու Դ.Ի.Մենդելեևը տարրերի դասակարգման հիմքում դրեց տարրերի ատոմային զանգվածը;

    2. Հայտնաբերել պարբերական համակարգում ատոմային զանգվածների աճման կարգով դասավորված տարրերի հատկությունների փոփոխության մեջ նկատվող պարբերականությունը:
    Տարրերի պարբերական համակարգում տարրերը դասավորված են ըստ կարգահամարների՝ ատոմների միջուկներում եղած պրոտոնների թվի աճի։ Քանի որ շատ էին տարրերը և ցաքուցրիվ էր նրանց վիճակը Դ.Ի. Մենդելեևը համարակալեց և դասակարգեց:Նկատվեցին, որ ամեն ութ տարրից հետո կրկնում են տարրերի հատկությունները: Ակլալիական մետաղից ութերորդը ալկալիական մետաղ, հաոգենից ութերորդը հալոգեն, իներտ գազից հետո ութերորդը իներտ գազ: Այդ շարքը բաժանեցին ավելի կարճ շարքերի այնպես, որ ալիկալիական մետաղները լինեն իրար տակ, հալոգենները իրար տակ, իներտ գազերը իրար տակ: Այդ շարքերը կոչվեցին պարբերություններ: Պարբերությունը՝տարերրի հորիզոնական շարքեր են, գրված ըստ կարգաթվերի մեծացումով, սկսվում են ալկալիական մետաղով վերջանում ազնիվ գազով:

  8. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.


  9. #5
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2019
    Գրառումներ
    203
    Հեղինակության աստիճան
    4815
    Մեջբերում Նարինե Այվազյան-ի խոսքերից Նայել գրառումը
    2019 թվականին լրանում է քիմիական տարրերի պարբերական օրենքի հայտնագործման 150 ամյակը: Այն ստեղծել է ռուս անվանի գիտնական-հանրագետ, քիմիկոս, ֆիզիկոս, երկրաբան, չափագետ, տեխնոլոգ, գյուտարար, Սանկտ-Պետերբուրգի գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ Դմիտրի Մենդելեևը:Ի նշանավորումն 19-րդ դարի երկրորդ կեսի պատմական այդ իրադարձության՝ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի որոշմամբ 2019 թվականը հայտարարվել է քիմիական տարրերի Դ. Ի. Մենդելեևի պարբերական համակարգի միջազգային տարի:
    19-րդ դարի երկրորդ կեսին և 20-րդ դարի սկզբին նոր արդյունքներ արձանագրվեցին հիմնարար գիտությունների բնագավառում:Տեսական նոր հետազոտությունների արդյունքում արմատապես փոխվեցին աշխարհի վերաբերյալ մարդկության պատկերացումները, որոնց հեղինակները ականավոր գիտնականներ էին` անգլիացի բնագետ Չարլզ Դարվին, գերմանացի Ալբերտ Այնշթայն և ռուս քիմիկոս Դմիտրի Մենդելեև: Քիմիական տարրերի պարբերական օրենքը և աղյուսակը անմահացրին մեծ գիտնականի անունը:

  10. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.


  11. #6
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    07.01.2018
    Գրառումներ
    1,531
    Հեղինակության աստիճան
    43021
    Դմիտրի Մենդելեև
    Ռուս քիմիկոս, գիտնական, ուսուցիչ Դմիտրի Մենդելեևը (1834թ. փետրվարի 8 - 1907թ. փետրվարի 2) 1869 թ. բացահայտել է քիմիական տարրերի պարբերականության օրենքը` բնագիտության հիմնական օրենքներից մեկը: Թողել է մոտ 500 տպագրական աշխատություններ, որոնց մեջ է դասական «Քիմիայի հիմունքները»՝ առաջին կառուցվածքային շարադրանքն անօրգանական քիմիայից:
    Դ. Ի. Մենդելեևը գիտության այնպիսի բնագավառների հիմնային հետազոտությունների հեղինակ է, ինչպիսիք են քիմիան, քիմիական տեխնոլոգիաները, ֆիզիկան, չափագիտությունը, օդագնացությունը, օդերևութաբանությունը, գյուղատնտեսությունը, տնտեսագիտությունը և այլ գիտություններ, որոնք սերտորեն կապ ունեին Ռուսաստանի արտադրողական ուժերի զարգացման կարիքների հետ:



    Նա հիմք է դրել լուծույթների տեսությունը, առաջարկել է նավթի բաժանման ֆրակցիոն մեթոդը, հայտնագործել է անծուխ վառոդի տեսակներից մեկը, պրոպագանդել է հանքանյութերի օգտագործումը, երաշտային հողերի ոռոգումը: 1865-1890թթ. եղել է Պետերբուրգյան համալսարանի պրոֆեսոր:

  12. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.


  13. #7
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2019
    Գրառումներ
    44
    Հեղինակության աստիճան
    0
    Дмитрий Иванович Менделеев. Гении и злодеи.


  14. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.


  15. #8
    Մոդերատոր Նարինե Այվազյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.10.2017
    Գրառումներ
    240
    Հեղինակության աստիճան
    3796

    Քիմիական տարրերի դասակարգման առաջին փորձերը

    Գիտության բոլոր ոլորտներում կուտակված փաստերի հետևանքով անհրաժեշտություն է առաջանում դասակարգել,այսինքն համախմբել այդ փաստերը խմբերում և կապ գտնել դրանց միջև:Աշակերտներին արդեն հայտնի է կենդանիների և բույսերի դասակարգումը: Պետք է նշել,որ դա միանգամից չի կատարվել:
    19-րդ դարի սկզբում արագորեն ավելանում էր բացահայտված տարրերի թիվը և անհրաժեշտություն կար դրանք դասակարգել:Առաջին դասակարգման փորձերը կատարել է Բերցելիուսը` տարրերը բաժանելով մետաղների և ոչ մետաղների: Գիտենք,որ այդպիսի բաժանման հիմքում ընկած են պարզ նյութերի ֆիզիկական հատկությունները և տարրերի քիմիական հատկությունները:Բայց բնորոշ հատկություն-ները դրսևորվում են միայն տիպիկ մետաղների և ոչ մետաղների մոտ: Շատ տարրեր ցուցաբերում են և' մետաղներին, և' ոչ մետաղներին բնորոշ հատկություններ,այսինքն` ամֆոտեր են:Ահա թե ինչու այդ բաժանմանը փոխարինելու եկավ մի դասակարգում, որը հիմնվում էր նման տարրերը խմբերի միավորելու վրա:

  16. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Karine M (05.05.2019), Ստեփանյան Նելլի (21.04.2019), Միկինյան Տաթևիկ (Երեկ)

  17. #9
    Մոդերատոր Նարինե Այվազյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.10.2017
    Գրառումներ
    240
    Հեղինակության աստիճան
    3796
    Մեջբերում Նարինե Մարգարյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Տարրերի պարբերական համակարգում տարրերը դասավորված են ըստ կարգահամարների՝ ատոմների միջուկներում եղած պրոտոնների թվի աճի։ Քանի որ շատ էին տարրերը և ցաքուցրիվ էր նրանց վիճակը Դ.Ի. Մենդելեևը համարակալեց և դասակարգեց:Նկատվեցին, որ ամեն ութ տարրից հետո կրկնում են տարրերի հատկությունները: Ակլալիական մետաղից ութերորդը ալկալիական մետաղ, հաոգենից ութերորդը հալոգեն, իներտ գազից հետո ութերորդը իներտ գազ: Այդ շարքը բաժանեցին ավելի կարճ շարքերի այնպես, որ ալիկալիական մետաղները լինեն իրար տակ, հալոգենները իրար տակ, իներտ գազերը իրար տակ: Այդ շարքերը կոչվեցին պարբերություններ: Պարբերությունը՝տարերրի հորիզոնական շարքեր են, գրված ըստ կարգաթվերի մեծացումով, սկսվում են ալկալիական մետաղով վերջանում ազնիվ գազով:
    Շնորհակալ եմ հարգելի Նարինե Մարգարյան:Ստորև կներկայացնեմ տարրերի դասակարգման առաջին փորձերը,և հետո միայն Մենդելեևի հայտնագործությունը:

  18. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Karine M (05.05.2019), Ստեփանյան Նելլի (21.04.2019), Նարինե Մարգարյան (13.04.2019)

  19. #10
    Մոդերատոր Նարինե Այվազյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.10.2017
    Գրառումներ
    240
    Հեղինակության աստիճան
    3796
    Մեջբերում Լաուրա Աթանեսյան-ի խոսքերից Նայել գրառումը
    19-րդ դարի երկրորդ կեսին և 20-րդ դարի սկզբին նոր արդյունքներ արձանագրվեցին հիմնարար գիտությունների բնագավառում:Տեսական նոր հետազոտությունների արդյունքում արմատապես փոխվեցին աշխարհի վերաբերյալ մարդկության պատկերացումները, որոնց հեղինակները ականավոր գիտնականներ էին` անգլիացի բնագետ Չարլզ Դարվին, գերմանացի Ալբերտ Այնշթայն և ռուս քիմիկոս Դմիտրի Մենդելեև: Քիմիական տարրերի պարբերական օրենքը և աղյուսակը անմահացրին մեծ գիտնականի անունը:
    Լաուրա ջան, համաձայն եմ ձեզ հետ,որ քիմիական տարրերի պարբերական օրենքը և աղյուսակը անմահացրին մեծ գիտնականի անունը:Պարբերական օրենքը բնության հիմնարար օրենքներից է:
    Դ.ի.Մենդելեևի հանճարեղությունը կայանում էր նրանում,որ միայն նա գտավ քիմիական տարրերի միջև գոյություն ունեցող և դրանք օրինաչափորեն միավորող կապ:Տարրերի դասակարգման հիմքում նա դրեց ատոմային զանգվածները:
    Վերջին խմբագրող՝ Նարինե Այվազյան: 13.04.2019, 16:07:

  20. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Karine M (05.05.2019), Ստեփանյան Նելլի (21.04.2019), Միկինյան Տաթևիկ (Երեկ)

+ Կատարել գրառում
Էջ 1 7-ից 123 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ 2014-2019 թթ.ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ
    Հեղինակ՝ manush, բաժին` Հանրային քննարկումներ
    Գրառումներ: 3
    Վերջինը: 24.01.2015, 20:25

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •