+ Կատարել գրառում
Էջ 13 14-ից ԱռաջինԱռաջին ... 311121314 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 121 համարից մինչև 130 համարի արդյունքները՝ ընդհանուր 139 հատից

Թեմա: Ի՞նչ է ՈՃԻՐԸ, երբ դառնում է ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ: ՑԵՂԻ հույսերը...

  1. #121
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2019
    Գրառումներ
    211
    Հեղինակության աստիճան
    5035

    Ցեղասպանության արձագանքը հայ գրականության մեջ

    Եղեռնը վերապրած մեր գրողների և բանաստեղծների ստեղծած գրականության մեջ արտացոլվել են եղեռնի սարսափները, հայերի կրած տառապանքն ու թուրքերի աննկարագրելի բարբարոսությունները: Նրանց ստեղծագործությունները հուշագրություններ չեն և ոչ էլ պատմագրություն կամ վեպ ու պատմվածք, այլ կազմում են մեր գրականության հատուկ ժանրը, որը ցեղասպանության գրականություն է կոչվում: Իհարկե, վերջերս է միայն, որ այս գրական ժանրը ճանաչվել է գրականագետների կողմից և իբրև առանձին մասնաբաժանում կամ ժանր զատորոշվել:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  3. #122
    Ավագ մասնակից Հարությունյան Լիլիթ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.04.2019
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    136
    Հեղինակության աստիճան
    2197
    Մեջբերում Լաուրա Աթանեսյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Շնորհակալություն հարգելի Լիլիթ թեմային արձագանքելու համար: Այո', միջազգային ատյանների անտարբերության, սեփական շահերը գերադասելու պատճառով են տեղի ունեցել բոլոր ցեղասպանությունները:
    ՄԱԿ-ի «Խտրականության կանխարգելման և փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության ենթահանձնախմբի» տեղեկագրում հայոց ցեղասպանությունը որպես օրինակ գործածելը չի նշանակում, թե աշխարհը ճանաչել է հայոց ցեղասպանությունը: Շատ պետություններ, որոնք շահեր ունեն Թուրքիայում, նախընտրում են անտեսել այս պատմական ճշմարտությունը:Իսկ մեզ համար շարունակական պայքար է այդ ճշմարտությունը մարդկության ճանաչմանն արժանացնելու: Եթե աշխարհը, Թուրքիան ներառյալ, ճանաչի հայերի դեմ կատարած ոճիրը, ապա տեղի ունեցած անարդարության հատուցումը պիտի տա: Ուրեմն ճանաչում կատարված ոճիրի, հատուցում` տարածքային, հատուցում` նյութական վնասների:
    Հարգելի Լաուրա, ահա մի քանի մեջբերումներ այդ ոճիրի մասին, որ ասել են մեծերը.
    Հայ ժողովրդի ոչնչացումը մնում է և կմնա որպես ամենամեծ ողբերգություն, որը համայն մարդկության, այդ թվում եվ Գերմանիայի ամոթն է, քանի որ վերջինս լինելով Օսմանյան Թուրքիայի առանջնաշնորհյալ դաշնակիցը՝ ոչինչ չի արել մի ամբողջ քրիստոնյա ժողովրդի կոտորածն արգելելու համար:
    ԱԼԲԵՐՏ ԷՅՆՇՏԵՅՆ - գերմանացի գիտնական
    Բոլոր այդ չարագործությունները գործադրվել են հայերի նկատմամբ, թեև նրանց կողմից չի եղել ամենափոքր իսկ մարտահրավեր: Օսմանյան կառավարությունը ի վիճակի չէ թաքցնել իր հանցագործությունը՝ նախազգուշական միջոցների քողի տակ;
    ԱՌՆՈԼԴ ԹՈՅՆԵՐ - անգլիացի պատմաբան, 1915թ.:
    1915թ. սկիզբ առան այս սարսափները, որոնք իրենց հավասարը չունեն պատմության մեջ: Աբդուլ Համիդի ջարդերը դատարկ բան են թվում ժամանակակից թուրքերի իրականացրած կոտորածի համեմատությամբ:
    ՖՐԻՏՅՈՖ ՆԱՆՍԵՆ - նորվեգացի գիտնական, 1916թ.:

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  5. #123
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2019
    Գրառումներ
    211
    Հեղինակության աստիճան
    5035
    Եղեռնի գրականությունը չի փաստագրում ցեղասպանությունը: Նա ինքը ցեղասպանությունն է՝ գեղարվեստականացված: Նա հառաչանքն է , արցունքը, ճիչը, բողոքն ու վրեժի ձայնը՝ հայի դեմ գործված ցեղասպանության բնական հակազդեցությունը: <<Պիտի իյնաս>> բանաստեղծության մեջ Վահան Թեքեյանը թուրքին է ուղղում իր բողոքի խոսքը.

    Պիտի իյնաս այս անգամ, և ալ իսպառ անհարիր
    Պիտի մնաս գետնին վրա՝ ճանկռտելով հողը դեռ,
    Եվ դեռ երկար չմեռնիս պիտի և տունդ մոխիր
    Եղած՝ ծածկե պիտի քեզ, երբեմնի տունդ եռուզեռ...

    Հերիք որքան աշխարհին ցավ ու չարիք հասցուցիր,
    Որքան ի սուգ թաթխեցիր քաղաք ու գյուղ, դաշտ ու լեռ,
    Հերիք մայրերը լացին բույներուն վրա ցանուցիր,
    Եվ մեր սիրող սրտերուն մեջ լեցուցիր ոխ ու հեռ...

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  7. #124
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    30.06.2016
    Գրառումներ
    221
    Հեղինակության աստիճան
    2160
    Աշխարհում ստեղծվել է Հայոց Մեծ եղեռնին նվիրված ու եղեռնն արտացոլող մեծածավալ գիտական ու գեղարվեստական գրականություն: Միայն մատենագիտական ցանկը մի ամբողջ հատոր կարող է կազմել: Այդուհանդերձ, այդ ասպարեզում, հատկապես գեղարվեստական գրականության մասով, մեր իմացություններն ու տեղեկացվածությունը սահմանափակվում են մի քանի գործերի շրջանակով:Չարենցի «Դանթեական առասպել», Սևակի «Անլռելի զանգակատուն», Շիրազի «Հայոց դանթեականը» պոեմները, Հրաչյա Քոչարի «Նահապետը», «Կարոտ» վիպակները թերևս ամենահայտնին են դրանց շարքում: Այնինչ քչերն են տեղյակ 1915 թվականի Հայոց մեծ եղեռնին առաջին գրական-վավերագրական անդրադարձի՝ Երվանդ Օտյանի «Անիծյալ տարիներ» հուշագրության մասին, որը լույս տեսավ 1919-ին Թուրքիայում հրատարակվող հայերեն «Ժամանակ» օրաթերթում: Ավելին՝ այդ հուշագրությունը մոտ 90 տարի անհայտ էր նույնիսկ մասնագետներին, և միայն 2005-ին գրականագետ Գրիգոր Հակոբյանի կողմից հայտնաբերվեց ու լույս ընծայվեց առանձին գրքով: Իսկ Օտյանից առաջ դեռ 1911-ին լույս տեսած «Ավերակներուն մեջ» գրքում Զապել Եսայանն էր վկայագրել Ադանայի կոտորածները: Հայաստանյան ընթերցողներին գրեթե անծանոթ են եղեռնյան թեմաների՝ սփյուռքահայ գրականության մեջ եղած արծարծումները, որոնք երբեմն բոլորովին այլ մոտեցումներ են ի հայտ բերում:

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  9. #125
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    30.06.2016
    Գրառումներ
    221
    Հեղինակության աստիճան
    2160
    Ո~վ աստվածային դժոխքի Դա'նթե,
    Թե' թափառում ես դու դեռ դժոխքո'ւմ,
    Թե' հիանում ես դեռ մահո'վ, կամ թե
    Քավարանն ի վեր քո մեղքն ես քավում,
    Կամ, թե լուսաթև քո Բեաթրիչը'ն
    Դեպի դրա'խտ է քեզ առաջնորդում,
    Եւ, կամ նրա հետ ճախրո'ւմ ես արդեն
    Քո աստվածա'յին կապույտ դրախտում...
    Ուր էլ, որ լինես`հորս հոգու պես,
    Ուր էլ, որ այժմ ճախրես դո'ւ անհոգ,
    Ի'ջիր, մի վայրկյան`, պաղատու'մ եմ քեզ,
    Ի'ջիր, քեզ տանեմ այնպիսի դժո'խք`
    Կոտորածներով հայոց աղեկե'զ,
    Որ դու մոռանա'ս դժոխքը երգիդ,
    Որ ա'ստծո ճակտին անեծք խա'րանես,
    Եւ մա'հից խնդրես բալասան վերքիդ,
    Իջի'ր, թե ունես դեռ լացող աչքեր,
    Կիսելու վիշտը, մի կի'սված ազգի:
    Վերջին խմբագրող՝ Մարիա Ս: 14.05.2019, 00:42:

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  11. #126
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    30.06.2016
    Գրառումներ
    221
    Հեղինակության աստիճան
    2160
    Ես հիշում եմ իմաստունի խոսքը` վշտեր կան, որոնց մոռացումը վարդեր կբանա կենաց պարտեզում, վշտեր կան, սակայն, որոնց մոռացումը մայր է նոր վշտերի, այդ հետքերն են պատերազմի` որդեկորույս վշտերը մարդկային հոգիներում, վայ մոռացողաց` գոչում է դարերի մագաղաթյա իմաստությունը, վայ մոռացողներին` գոչում է սիրտս, սիրտս պատառոտված երեկվա ահեղ պատերազմի դաշտերի նման, ուրեմն բալասան չես այժմ, ով մոռացունք, վեր կացեք, ով մեծ ու փոքր ազգ ու ցեղերի մեծ ու փոքր որդիք գնանք ի մի ոգիացած` ամեն սրտով մեկ` աշխարհով մեկ արթնացնելու խիղճը... ետ վերցնելու հողերն իմ հայոց, Մասիսն իմ գերի...

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  13. #127
    Մասնակից Կարինե Զիլֆիմյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.11.2018
    Գրառումներ
    40
    Հեղինակության աստիճան
    0
    ԿՈՄԻՏԱՍԸ ԱՔՍՈՐԻ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ
    (Արամ Անտոնյանի հուշերը)

    «Կոմիտասի վիճակը շատ ծանրացած էր: Կ'ըսէին, թէ այլեւս ժանտարմաներով չի հետաքրքրուիր բնաւ. եւ իր մտավախութիւնը անոնց մասին բոլորովին անհետացած է. սակայն շարունակ կխօսի Պոլիս թողած թուղթերուն վրայ, պոռալով, թէ ի՞նչ պիտի ըլլան իր աշխատութիւնները: Զինքը հանդարտեցնելու համար ըսեր էին, թէ անգամ մը որ Չանղըրը հասնինք, դիւրին է իր թուղթերը եւ գիրքերը բերել տալ, եւ աւելի հանգստութեամբ կրնայ իր աշխատութիւններուն վերադառնալ, բայց չէին կրցեր համոզել:
    Ոմանք կը զարմանային, թէ ի՞նչպէս Կոմիտաս այսպէս յանկարծ փախուեցաւ: Իրօք. բանտին մէջ, ինչպէս ճամբու ընթացքին, մինչեւ Րավլի Կոմիտաս երբեք արտակարգ մտահոգութիւն մը ցոյց չէր տուած: Երբ դեռ բանտն էինք, կատակ մը կը նկատէր եղածը, եւ այն համոզումը ունէր, թէ շուտով սխալը կը դարմանուի: Այնքա՛ն հեռու էր սեւ մտածումներէ, որ առհասարակ շուրջինները կը մխիթարէր ու կը քաջալերէր, ամէն մարդու սիրտ կուտար, կը ջանար վանել անոնց մօտ արմատ ձգած անյուսութիւնն ու մտավախութիւնները: Ասիկա պարզապէս կը յայտնէր, թէ ներքնապէս անդորր կը մնայ: Եւ այս ներքին անդորութիւնն է որ սովորաբար արիութիւն կ'անուանենք: Կոմիտաս, մեր մէջ, իրապէս մէկն էր ամէնէն արիներէն»:

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  15. #128
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2019
    Գրառումներ
    211
    Հեղինակության աստիճան
    5035
    Շնորհակալություն հարգելի Կարինե թեմային միանալու համար:

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  17. #129
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2019
    Գրառումներ
    211
    Հեղինակության աստիճան
    5035
    Մեջբերում Մարիա Ս-ի խոսքերից Նայել գրառումը
    Աշխարհում ստեղծվել է Հայոց Մեծ եղեռնին նվիրված ու եղեռնն արտացոլող մեծածավալ գիտական ու գեղարվեստական գրականություն: Միայն մատենագիտական ցանկը մի ամբողջ հատոր կարող է կազմել: Այդուհանդերձ, այդ ասպարեզում, հատկապես գեղարվեստական գրականության մասով, մեր իմացություններն ու տեղեկացվածությունը սահմանափակվում են մի քանի գործերի շրջանակով:Չարենցի «Դանթեական առասպել», Սևակի «Անլռելի զանգակատուն», Շիրազի «Հայոց դանթեականը» պոեմները, Հրաչյա Քոչարի «Նահապետը», «Կարոտ» վիպակները թերևս ամենահայտնին են դրանց շարքում: Այնինչ քչերն են տեղյակ 1915 թվականի Հայոց մեծ եղեռնին առաջին գրական-վավերագրական անդրադարձի՝ Երվանդ Օտյանի «Անիծյալ տարիներ» հուշագրության մասին, որը լույս տեսավ 1919-ին Թուրքիայում հրատարակվող հայերեն «Ժամանակ» օրաթերթում: Ավելին՝ այդ հուշագրությունը մոտ 90 տարի անհայտ էր նույնիսկ մասնագետներին, և միայն 2005-ին գրականագետ Գրիգոր Հակոբյանի կողմից հայտնաբերվեց ու լույս ընծայվեց առանձին գրքով: Իսկ Օտյանից առաջ դեռ 1911-ին լույս տեսած «Ավերակներուն մեջ» գրքում Զապել Եսայանն էր վկայագրել Ադանայի կոտորածները: Հայաստանյան ընթերցողներին գրեթե անծանոթ են եղեռնյան թեմաների՝ սփյուռքահայ գրականության մեջ եղած արծարծումները, որոնք երբեմն բոլորովին այլ մոտեցումներ են ի հայտ բերում:
    Սփյուռքի գրականությունը հայ մարդու հոգեվիճակի գեղարվեստական դրսևորումն է: Արդյո՞ք հանդիպել ենք սփյուռքահայ երիտասարդի, որի հոգում տեսած լինենք պայքարը երկվության` հայ մնալու և ձուլվելու, հայությունից հեռանալու և օտար մշակույթին հարելու:
    Յուրաքանչյուր հայ պետք է խորհի, արդյո՞ք կա մեր հոգիներում մղումը` մոռանալու ամեն ինչ ու այսօրվա կյանքն ապրելու, թե մեր մեջ մի ձայն արգելում է : Ու լսում ենք այդ ձայնը , որ մեր պապերի տառապանքն է հիշեցնում ու յուրաքանչյուրիս մեջ ընդվզում արթնացնում ամեն անգամ, երբ մի տեղ թուրքի ուրացումին ենք հանդիպում:

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  19. #130
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2019
    Գրառումներ
    211
    Հեղինակության աստիճան
    5035
    Ցեղասպանությունից հետո Սփյուռքում հասակ առած գրողն ու բանաստեղծն այլևս հայոց կոտորածներն ու սարսափները չի պատմում կամ պատմում է այն ժամանակ, երբ իր չափահաս տարիքում հանկարծակի գտնում է մինչ այդ իրեն անծանոթ, իր մեծ մոր ու մեծ հոր տառապալից անցյալն ու ընտանիքի բնաջնջումը:
    Սփյուռքում ծնված ու մեծացած Վեհանուշ Թեքեյանը տխուր գույներով է ներկայացնում իր սերնդին.

    Ես այն սերունդն եմ
    Որ դեռ անծանոթ հայ հին պատմության`
    Սփյուռքի դաժան հեքիաթն ունկնդրեց
    Մեծ հոր ծունկին վրա.
    Ես այն սերունդն եմ , որ կայան չունի,
    Որուն ֆոնն հազար տարով է ներկված:
    Վերջին խմբագրող՝ Լաուրա Աթանեսյան: 15.05.2019, 15:45:

  20. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


+ Կատարել գրառում
Էջ 13 14-ից ԱռաջինԱռաջին ... 311121314 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Անի Հակոբյան. Այստեղ ես հպարտ եմ, որ ուսանող եմ
    Հեղինակ՝ manush, բաժին` Ուսանողի անկյուն
    Գրառումներ: 7
    Վերջինը: 18.03.2018, 21:39
  2. Գրառումներ: 0
    Վերջինը: 20.06.2013, 22:14
  3. Շնորհավում եմ բոլոր ձախլիկներին: Այսօր ձախլիկների միջազգային օրն է :
    Հեղինակ՝ Իրինա, բաժին` Տոներ, շնորհավորանքներ
    Գրառումներ: 5
    Վերջինը: 16.08.2012, 22:08
  4. Արդյոք դուր է գալիս ձեզ այսօրվա կրթական համակարգը?
    Հեղինակ՝ Anushik.DV, բաժին` Հանրակրթական դպրոց
    Գրառումներ: 20
    Վերջինը: 26.11.2011, 21:25
  5. Այսօր Աշոտ Բլեյանի ծննդյան օրն է
    Հեղինակ՝ Hassmik, բաժին` Տոներ, շնորհավորանքներ
    Գրառումներ: 4
    Վերջինը: 08.09.2011, 01:38

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •