+ Կատարել գրառում
Էջ 14 16-ից ԱռաջինԱռաջին ... 41213141516 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 131 համարից մինչև 140 համարի արդյունքները՝ ընդհանուր 154 հատից

Թեմա: Ի՞նչ է ՈՃԻՐԸ, երբ դառնում է ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ: ՑԵՂԻ հույսերը...

  1. #131
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    27.12.2017
    Գրառումներ
    59
    Հեղինակության աստիճան
    1524
    Մեջբերում Լաուրա Աթանեսյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Ցեղասպանությունից հետո Սփյուռքում հասակ առած գրողն ու բանաստեղծն այլևս հայոց կոտորածներն ու սարսափները չի պատմում կամ պատմում է այն ժամանակ, երբ իր չափահաս տարիքում հանկարծակի գտնում է մինչ այդ իրեն անծանոթ, իր մեծ մոր ու մեծ հոր տառապալից անցյալն ու ընտանիքի բնաջնջումը:
    Սփյուռքում ծնված ու մեծացած Վեհանուշ Թեքեյանը տխուր գույներով է ներկայացնում իր սերնդին.

    Ես այն սերունդն եմ
    Որ դեռ անծանոթ հայ հին պատմության`
    Սփյուռքի դաժան հեքիաթն ունկնդրեց
    Մեծ հոր ծունկին վրա.
    Ես այն սերունդն եմ , որ կայան չունի,
    Որուն ֆոնն հազար տարով է ներկված:
    Մեծ հայրերից ու մեծ մայրերից նոր սերունդներին փոխանցված հայրենիքի սերնու կարոտը, հայրենիքից զրկված լինելու զգացումը խոր ցավ է առաջացնում հոգիներում: Եվ այդ ցավը դառնում է ցասում ու վրեժխնդրություն , երբ երիտասարդը դեմ հանդիման է գալիս թուրքի ուրացումին: Կարծես թուրքն իր սառը հերքումով հեգնում է նրա ամենասուրբ, ամենահարազատ զգացումները:

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  3. #132
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2019
    Գրառումներ
    273
    Հեղինակության աստիճան
    7665
    Մեջբերում Զարուհի Մարգարյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեծ հայրերից ու մեծ մայրերից նոր սերունդներին փոխանցված հայրենիքի սերնու կարոտը, հայրենիքից զրկված լինելու զգացումը խոր ցավ է առաջացնում հոգիներում: Եվ այդ ցավը դառնում է ցասում ու վրեժխնդրություն , երբ երիտասարդը դեմ հանդիման է գալիս թուրքի ուրացումին: Կարծես թուրքն իր սառը հերքումով հեգնում է նրա ամենասուրբ, ամենահարազատ զգացումները:
    Այո ճիշտ եք թուրքի ուրացումը մեծ ցավ է բոլորիս համար, անգամ մեր երգերն են դառնում վրեժ և արյան գույն ստանում.
    Այնքան ժամանակ, որ գոչում էինք,
    Ոչ ոք չէր լսում,
    Հիմա, որ զենքի գնդակն է շաչում...
    Բոլորն են լսում...
    Լավ է, թող լսեն:
    Այս նենգ աշխարհում գնդակի լեզուն
    Լավ են հասկանում:
    Թուրք դիվանագետների դեմ կատարված ահաբեկչական արարքներից ոգևորված` այսպես է գրում պատանի Մարտիկ Դավթյանը:

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  5. #133
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2019
    Գրառումներ
    273
    Հեղինակության աստիճան
    7665
    Իրականացրած ոճիրը քողարկելու կամ այն ժխտելու քաղաքականությունը հատուկ է բոլոր ցեղասպաններին, և Թուրքիան, անշուշտ, դրա վառ օրինակն է: Ժխտողականությունն այստեղ իրականացվում է պետական մակարդակով: Գրեթե բոլոր պատմագիտական կազմակերպությունները, խոշորագույն թերթերը, հեռուստատեսությունն ու ռադիոն ներգրավված են այս քաղաքականության մեջ: Մի շարք թուրք, ինչպես նաև թուրքական պետության կողմից ֆինանսավորվող արևմտյան գիտնականների հիմնական առաքելությունն է դարձել«զուգահեռ» պատմության ստեղծումը, որն իրականության հետ շատ քիչ կապ ունի և ժխտում է հայերի ցեղսպանությունը: Իսկ ակադեմիական շրջանակները քաղաքագետնորի համար նախապատրաստում են գիտական հարթակ` Հայոց ցեղասպանության մերժման վերաբերյալ պնդումներն առաջ մղելու համար:

  6. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Լիա Մ (19.05.2019), ԼիանաԳրիգորյան (19.05.2019), Միկինյան Տաթևիկ (19.05.2019)

  7. #134
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    05.10.2018
    Հասցե
    Զովունի
    Գրառումներ
    34
    Հեղինակության աստիճան
    0
    Շնորհակալություն հետաքրքիր թեմայի,քննարկումների համար,բայց շարունակում եմ փնտրել հարցիս պատասխանը.«Ինչու՞ 1915թապրիլյան սպանված մշակութային գործիչների մեջ չէր Կոմիտասը։
    Շնորհակալություն։

  8. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.


  9. #135
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2019
    Գրառումներ
    273
    Հեղինակության աստիճան
    7665
    Մեջբերում ԼիանաԳրիգորյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Շնորհակալություն հետաքրքիր թեմայի,քննարկումների համար,բայց շարունակում եմ փնտրել հարցիս պատասխանը.«Ինչու՞ 1915թապրիլյան սպանված մշակութային գործիչների մեջ չէր Կոմիտասը։
    Շնորհակալություն։
    Փորձեմ պատասխանել հարցիդ հարելի Լիանա: Ըստ որոշ աղբյուրների գահաժառանգ Մեջիդի միջնորդությամբ է Կամիտասը ազատվել Չանղրիից և հասցվել Կոստանդնուպոլիս: Ոմանք փորձում են գահաժառանգի այդ արարքը բացատրել նրա բարությամբ և այն գնահատանքով, որ նա ուներ հանճարեղ հայի նկատմամբ: Սակայն իրական պատճառը այն էր, որ Կոմիտասը թուրքերին դեռ պետք էր իրենց ողորմելի մշակույթի առավել ողորմելի մի ճյուղը եվրոպական մակարդակի հասցնելու համար: Ուրիշ մեկը չկար և չէր կարող անել այն , ինչ կարող էր անել այդ «կախարդը»:
    Այսպիսով նրա հայ լինելը հարկավոր էր ներել... մինչև ինչ-որ մի ժամանակ: Մեծ կաշառքներով և միջնորդություններով ազատվել էին նաև ծանր հիվանդ Բյուզանդ Քեշյանը և Օսմանյան կայսրության վարչապետ Սաիդ Հալիմ փաշայի անձնական բժիշկ Վահրամ Թորգոմյանը:

  10. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.


  11. #136
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    05.10.2018
    Հասցե
    Զովունի
    Գրառումներ
    34
    Հեղինակության աստիճան
    0
    Շնորհակալություն հարգելի Լաուրա Աթանեսյան ։
    ...ինչու՞ չպահեցին իրենց մոտ,այլ «մեկուսացրին»,բանը հասցնելով խելագարության(թեև դա էլ է կասկածի տակ դրվում ),ամեն պարագայում 1915թից հետո Կոմիտասը այնքան «գործ» չարեց,նրա ժառանգության մեծ մասը ,մինչ 1915թ է եղել(որքան հիմում եմ)
    Վերջին խմբագրող՝ ԼիանաԳրիգորյան: 21.05.2019, 00:24:

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  13. #137
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2019
    Գրառումներ
    273
    Հեղինակության աստիճան
    7665
    Մեջբերում ԼիանաԳրիգորյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Շնորհակալություն հարգելի Լաուրա Աթանեսյան ։
    ...ինչու՞ չպահեցին իրենց մոտ,այլ «մեկուսացրին»,բանը հասցնելով խելագարության(թեև դա էլ է կասկածի տակ դրվում ),ամեն պարագայում 1915թից հետո Կոմիտասը այնքան «գործ» չարեց,նրա ժառանգության մեծ մասը ,մինչ 1915թ է եղել(որքան հիմում եմ)
    Այո', ճիշտ եք, իր բոլոր ստեղծագործությունները գրել է մինչև 1915թվականը: Իր տարիքի ամենաբեղուն շրջանում նա Լռեց: Նա լռեց ոչ միայն մարդկանց հետ, այլ նաև իր ստեղծագործության հետ: Սա' էր ողբերգությունը:
    Սակայն ժառանգությունը, որ նա թողեց մեզ, այնքան վսեմէ: Այդ ժառանգությունը դուրս է ժամանակի որևէ ենթաշերտից: Այն հավերժական է, ինչպես չարչրկված, սակայն մահը հաղթահարած իր ժողովուրդը... Այդ ժողովուրդը ահռելի, տիեզերածավալ անցյալ ունի, նա ապրում է ներկայում և իր գոյությունն է հաստատելու ապագայի անծայրության մեջ:

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  15. #138
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2019
    Գրառումներ
    273
    Հեղինակության աստիճան
    7665
    Եթե սկզբնական շրջանում <<Հայոց ցեղասպանություն>> արտահայտությունը դեռ տաբու էր,Թուրքիայում հազվագյուտ էին այն կոտրելու նախաձեռնությունները, ապա վերջին տասնամյակներում նոր, ավելի ազատական Թուրքիա է երևան եկել: ԵՄ ինտեգրման գործընթացի ազդեցության ներքո ավելի ու ավելի շատ թուրք մտավորականներ են հակվում պատմական տաբուներին մարտահրավեր նետելու գործողություններին: Նրանցից շատերի համար 1915թ իրադարձությունների քննարկումը իրական ժողովրդավարության խոչընդոտներ հաղթահարելու միակ ճանապարհն է:
    Ինչևէ, հետևում է մնացել 100-ամյա արյունոտ լռությունը: Չնայած պաշտոնական Անկարան շարունակում է ժխտել Հայոց ցեղասպանության փաստը: Սակայն նկատելի է, որ թուրք հասարակությունը հետաքրքրություն է ցուցաբերում 1915թ զանգվածային կոտորածների վերաբերյալ, և շատերը առերեսվում են սեփական անցյալի հետ: Կառավարության որդեգրած քաղաքականության պատճառով Թուրքիայում շատերը ցեղասպանության մասին իմացան Հրանտ Դինքի սպանությունից հետո միայն: Ասում են՝ Դինքը փոխեց Թուրքիան:

  16. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  17. #139
    Մոդերատոր Հարությունյան Լիլիթ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.04.2019
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    218
    Հեղինակության աստիճան
    4732
    Երիտթուրքերի կազմակերպած Հայոց ցեղասպանության ծրագիրը կարելի է բաժանել երեք հիմնական փուլերի:
    Առաջին փուլ. 1914թ. հուլիսի 25-ին հրապարակված զորահավաքի շրջանակներում թուրքական իշխանությունները բանակ էին զորակոչում 15-60 տարեկան հայ տղամարդկանց, որոնց մեծ մասը շինարարական աշխատանքներին մասնակցելու նպատակով մաս-մաս ոչնչացվում էր: Դրանով իսկ թուրքերն ազատվում էին հնարավոր դիմադրություն ցույց տվող հայկական ուժերից:
    Երկրորդ փուլ. 1915թ. ապրիլի 24-29-ը թուրքական իշխանությունները ձերբակալեցին 800-ից ավելի հայ մտավորականների, որոնց մեծ մասը դաժանորեն սպանդի ենթարկվեց: Իթթիհատականները չխնայեցին նույնիսկ խորհրդարանի պատգամավորներ Գրիգոր Զոհրապին և Վարդգես Սերենկյուլյանին: Ավելին` Թալեաթի հրամանով Գրիգոր Զոհրապն առանձնակի դաժանությամբ սպանվեց:
    Երրորդ փուլ. Ձեռնատելով և գլխատելով բովանդակ արևմտահայությանը, նրան մեկուսացնելով արտաքին աշխարհից` թուրքական կառավարությունը ձեռնամուխ եղավ երրորդ քայլին` անպաշտպան և անօգնական կանանց, ծերունիների, երեխաների զանգվածային ջարդերին և բռնագաղթին: Սա իր դաժանությամբ մարդկության պատմության մեջ նախադեպը չունեցող ցեղասպանություն էր, որին զոհ գնաց 1,5 մլն մարդ: Ցեղասպանություն, որը նպատակ ուներ իրագործելու հայ ժողովրդի մասսայական ոչնչացումն ու հայրենազրկումը:

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Larisa Melikyan (24.05.2019), Լաուրա Աթանեսյան (23.05.2019)

  19. #140
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2019
    Գրառումներ
    273
    Հեղինակության աստիճան
    7665
    Մեջբերում Կարինե Զիլֆիմյան-ի խոսքերից Նայել գրառումը
    ԿՈՄԻՏԱՍԸ ԱՔՍՈՐԻ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ
    (Արամ Անտոնյանի հուշերը)

    «Կոմիտասի վիճակը շատ ծանրացած էր: Կ'ըսէին, թէ այլեւս ժանտարմաներով չի հետաքրքրուիր բնաւ. եւ իր մտավախութիւնը անոնց մասին բոլորովին անհետացած է. սակայն շարունակ կխօսի Պոլիս թողած թուղթերուն վրայ, պոռալով, թէ ի՞նչ պիտի ըլլան իր աշխատութիւնները: Զինքը հանդարտեցնելու համար ըսեր էին, թէ անգամ մը որ Չանղըրը հասնինք, դիւրին է իր թուղթերը եւ գիրքերը բերել տալ, եւ աւելի հանգստութեամբ կրնայ իր աշխատութիւններուն վերադառնալ, բայց չէին կրցեր համոզել:
    Ոմանք կը զարմանային, թէ ի՞նչպէս Կոմիտաս այսպէս յանկարծ փախուեցաւ: Իրօք. բանտին մէջ, ինչպէս ճամբու ընթացքին, մինչեւ Րավլի Կոմիտաս երբեք արտակարգ մտահոգութիւն մը ցոյց չէր տուած: Երբ դեռ բանտն էինք, կատակ մը կը նկատէր եղածը, եւ այն համոզումը ունէր, թէ շուտով սխալը կը դարմանուի: Այնքա՛ն հեռու էր սեւ մտածումներէ, որ առհասարակ շուրջինները կը մխիթարէր ու կը քաջալերէր, ամէն մարդու սիրտ կուտար, կը ջանար վանել անոնց մօտ արմատ ձգած անյուսութիւնն ու մտավախութիւնները: Ասիկա պարզապէս կը յայտնէր, թէ ներքնապէս անդորր կը մնայ: Եւ այս ներքին անդորութիւնն է որ սովորաբար արիութիւն կ'անուանենք: Կոմիտաս, մեր մէջ, իրապէս մէկն էր ամէնէն արիներէն»:
    Գրիգորիս Պալաքյան վարդապետի հուշերը աքսորի ճանապարհին

    «Երբ Կոմիտաս վարդապետը սկսավ իր մելամաղձոտ և սրտառուչ«Տեր ողորմյան» ծայր առավ հեկեկանք մը ամեն կողմե, որը հնարավոր չէր զսպել: Կուլայինք ամենքս ալ տղու պես, կուլայինք մեր ձգած սիրելիներու վրա, կուլայինք մեր ազգի անբախտության վրա, կուլայինք անցուցած մեր արյունի օրերուն վրա, առանց ենթադրելու, թե արյան աշխարհավեր աննախընթաց նոր փոթորիկներու արդեն նախօրյակին կգտնվինք:
    Թերևս տարաբախտ Կոմիտաս վարդապետ իր ամբողջ կյանքին մեջ այսքան հուզիչ երգած չէր երբեք«Տեր ողորմյան»: Որովհետև , մինչդեռ ամեն ամեն անգամ «ի պաշտոնե» երգած էր «Տեր ողորմյան», ուրիշներու ցավերուն, վշտերուն սուգին առ ի մխիթարություն, այս անգամ սակայն, «Տեր ողորմյան» կերգեր իր իսկ վշտին, հույզերուն ու հուզումներուն համար , հայցելով սփոփանք, մխիթարություն հավիտենական Աստուծմեն, որ սակայն լուռ կմնար...
    Եթե ազատիլ չկա մեզի և պիտի մեռնինք մեր ազգին փրկության համար, թող մեր արյունը արժանի ըլլա մեր հայրենիքին... Թող մեր թափած արյունը վերջինը ըլլա...»

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Larisa Melikyan (24.05.2019)

+ Կատարել գրառում
Էջ 14 16-ից ԱռաջինԱռաջին ... 41213141516 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Անի Հակոբյան. Այստեղ ես հպարտ եմ, որ ուսանող եմ
    Հեղինակ՝ manush, բաժին` Ուսանողի անկյուն
    Գրառումներ: 7
    Վերջինը: 18.03.2018, 21:39
  2. Գրառումներ: 0
    Վերջինը: 20.06.2013, 22:14
  3. Շնորհավում եմ բոլոր ձախլիկներին: Այսօր ձախլիկների միջազգային օրն է :
    Հեղինակ՝ Իրինա, բաժին` Տոներ, շնորհավորանքներ
    Գրառումներ: 5
    Վերջինը: 16.08.2012, 22:08
  4. Արդյոք դուր է գալիս ձեզ այսօրվա կրթական համակարգը?
    Հեղինակ՝ Anushik.DV, բաժին` Հանրակրթական դպրոց
    Գրառումներ: 20
    Վերջինը: 26.11.2011, 21:25
  5. Այսօր Աշոտ Բլեյանի ծննդյան օրն է
    Հեղինակ՝ Hassmik, բաժին` Տոներ, շնորհավորանքներ
    Գրառումներ: 4
    Վերջինը: 08.09.2011, 01:38

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •