+ Կատարել գրառում
Էջ 15 16-ից ԱռաջինԱռաջին ... 513141516 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 141 համարից մինչև 150 համարի արդյունքները՝ ընդհանուր 155 հատից

Թեմա: Ի՞նչ է ՈՃԻՐԸ, երբ դառնում է ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ: ՑԵՂԻ հույսերը...

  1. #141
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2019
    Գրառումներ
    279
    Հեղինակության աստիճան
    7881
    Մեջբերում Հարությունյան Լիլիթ-ի խոսքերից Նայել գրառումը
    Երիտթուրքերի կազմակերպած Հայոց ցեղասպանության ծրագիրը կարելի է բաժանել երեք հիմնական փուլերի:
    Առաջին փուլ. 1914թ. հուլիսի 25-ին հրապարակված զորահավաքի շրջանակներում թուրքական իշխանությունները բանակ էին զորակոչում 15-60 տարեկան հայ տղամարդկանց, որոնց մեծ մասը շինարարական աշխատանքներին մասնակցելու նպատակով մաս-մաս ոչնչացվում էր: Դրանով իսկ թուրքերն ազատվում էին հնարավոր դիմադրություն ցույց տվող հայկական ուժերից:
    Երկրորդ փուլ. 1915թ. ապրիլի 24-29-ը թուրքական իշխանությունները ձերբակալեցին 800-ից ավելի հայ մտավորականների, որոնց մեծ մասը դաժանորեն սպանդի ենթարկվեց: Իթթիհատականները չխնայեցին նույնիսկ խորհրդարանի պատգամավորներ Գրիգոր Զոհրապին և Վարդգես Սերենկյուլյանին: Ավելին` Թալեաթի հրամանով Գրիգոր Զոհրապն առանձնակի դաժանությամբ սպանվեց:
    Երրորդ փուլ. Ձեռնատելով և գլխատելով բովանդակ արևմտահայությանը, նրան մեկուսացնելով արտաքին աշխարհից` թուրքական կառավարությունը ձեռնամուխ եղավ երրորդ քայլին` անպաշտպան և անօգնական կանանց, ծերունիների, երեխաների զանգվածային ջարդերին և բռնագաղթին: Սա իր դաժանությամբ մարդկության պատմության մեջ նախադեպը չունեցող ցեղասպանություն էր, որին զոհ գնաց 1,5 մլն մարդ: Ցեղասպանություն, որը նպատակ ուներ իրագործելու հայ ժողովրդի մասսայական ոչնչացումն ու հայրենազրկումը:
    Մեծ եղեռնը փաստացի սկսվել է 1914թվականի հոկտեմբերի վերջին և շարունակվել մինչև 1916 թվականի ամառը:Արևմտյան Հայաստանում և կայսրության մյուս նահանգներում ապրող ավելի քան 2,5 միլիոն հայերից 1,5 միլիոնը դարձավ Մեծ եղեռնի զոհ:Այսպես երիտթուրքերն իրագործեցին Հայաստանը հայրենազրկելու իրենց դիվային ծրագիրը:

  2. #142
    Սկսնակ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    20.01.2018
    Գրառումներ
    14
    Հեղինակության աստիճան
    0
    Մեջբերում Լաուրա Աթանեսյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե սկզբնական շրջանում <<Հայոց ցեղասպանություն>> արտահայտությունը դեռ տաբու էր,Թուրքիայում հազվագյուտ էին այն կոտրելու նախաձեռնությունները, ապա վերջին տասնամյակներում նոր, ավելի ազատական Թուրքիա է երևան եկել: ԵՄ ինտեգրման գործընթացի ազդեցության ներքո ավելի ու ավելի շատ թուրք մտավորականներ են հակվում պատմական տաբուներին մարտահրավեր նետելու գործողություններին: Նրանցից շատերի համար 1915թ իրադարձությունների քննարկումը իրական ժողովրդավարության խոչընդոտներ հաղթահարելու միակ ճանապարհն է:
    Ինչևէ, հետևում է մնացել 100-ամյա արյունոտ լռությունը: Չնայած պաշտոնական Անկարան շարունակում է ժխտել Հայոց ցեղասպանության փաստը: Սակայն նկատելի է, որ թուրք հասարակությունը հետաքրքրություն է ցուցաբերում 1915թ զանգվածային կոտորածների վերաբերյալ, և շատերը առերեսվում են սեփական անցյալի հետ: Կառավարության որդեգրած քաղաքականության պատճառով Թուրքիայում շատերը ցեղասպանության մասին իմացան Հրանտ Դինքի սպանությունից հետո միայն: Ասում են՝ Դինքը փոխեց Թուրքիան:
    «Ես մի մարդ եմ, ով հասկանում է սեփական ժողովրդի ապրած ցավը եւ կրում է այս բեռը»:
    Հրանտ Դինք

  3. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.


  4. #143
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    27.12.2017
    Գրառումներ
    59
    Հեղինակության աստիճան
    1601

    Հրանտ Դինքն իր մասին

    Իմ զբաղեցրած դիրքն այսպես է բնութագրվում՝ ես երկու ինքնության և երկու գիտակցության կրող եմ։
    Առաջինը՝ թուրքաբնակ եմ, Թուրքիայի Հանրապետության քաղաքացի…
    Երկրորդը՝ հայ եմ։
    Բացի այն, որ Թուրքիայի հայ համայնքի մասնիկն եմ, միևնույն ժամանակ էլ բարոյապես հանդիսանում եմ Հայաստանի և հայկական սփյուռքի մասնիկը, ցեղակիցն եմ այդ մարդկանց։
    Այս ամենով հանդերձ, եթե ոմանք գեթ մի պատճառ ունեն ձգտելու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, ապա իմ պատճառները առնվազն երկու անգամ ավելի են։
    Իմ որ ինքնությամբ ուզում եք՝ ինձ ուսումնասիրե՛ք. ոչ մի տարբերություն։

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  6. #144
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2019
    Գրառումներ
    279
    Հեղինակության աստիճան
    7881
    Հայոց ցեղասպանության հարցում հակադրվելով Թուրքիայի պաշտոնական տեսակետին, ըստ որի՝ տեղի ունեցածը պատերազմական ժամանակների բախումների հետևանք էր և ոչ թե նպատակային կոտորած, Դինքը բազմիցս հալածվել է. 2005 թվականին դատապարտվել է 6-ամսյա պայմանական բանտարկության։

    «Կան թուրքեր, ովքեր չեն ընդունում, որ իրենց նախնիները ցեղասպանություն են գործել։ Սակայն, եթե նայենք, կհասկանանք, որ այդ մարդիկ ուղղակի բարի/հաճելի մարդկանց տպավորություն են թողնում... Բայց ամեն դեպքում ինչո՞ւ նրանք չեն կարողանում ընդունել [ցեղասպանությունը]։ Որովհետև նրանք կարծում են, որ ցեղասպանությունը վատ բան է, որ նրանք երբեք չէին ցանկանա անել դա, և այդ իսկ պատճառով նրանք չեն կարող հավատալ, որ իրենց նախնիները կարող էին կատարել նման բան։

  7. #145
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2019
    Գրառումներ
    279
    Հեղինակության աստիճան
    7881
    Հրանտ Դինքը հավատում էր, որ Հայկական Սփյուռքը հնարավորություն կունենա ազատ ապրելու՝ չենթարկվելով ճնշումների, առաջնահերթ հաշվի առնելով ապրողների մեծամասնության կարծիքը։ Հասկանալով, որ կարեկցանքը չի փոխում Ցեղասպանության հարցը, Դինքը կոչ է անում երկխոսության.

    Հայ-թուրքական հարաբերություններն անհրաժեշտ է դուրս բերել 1915 մետր խորություն ունեցող ջրհորից։

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  9. #146
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2019
    Գրառումներ
    279
    Հեղինակության աստիճան
    7881
    Մեջբերում Լաուրա Աթանեսյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե սկզբնական շրջանում <<Հայոց ցեղասպանություն>> արտահայտությունը դեռ տաբու էր,Թուրքիայում հազվագյուտ էին այն կոտրելու նախաձեռնությունները, ապա վերջին տասնամյակներում նոր, ավելի ազատական Թուրքիա է երևան եկել: ԵՄ ինտեգրման գործընթացի ազդեցության ներքո ավելի ու ավելի շատ թուրք մտավորականներ են հակվում պատմական տաբուներին մարտահրավեր նետելու գործողություններին: Նրանցից շատերի համար 1915թ իրադարձությունների քննարկումը իրական ժողովրդավարության խոչընդոտներ հաղթահարելու միակ ճանապարհն է:
    Ինչևէ, հետևում է մնացել 100-ամյա արյունոտ լռությունը: Չնայած պաշտոնական Անկարան շարունակում է ժխտել Հայոց ցեղասպանության փաստը: Սակայն նկատելի է, որ թուրք հասարակությունը հետաքրքրություն է ցուցաբերում 1915թ զանգվածային կոտորածների վերաբերյալ, և շատերը առերեսվում են սեփական անցյալի հետ: Կառավարության որդեգրած քաղաքականության պատճառով Թուրքիայում շատերը ցեղասպանության մասին իմացան Հրանտ Դինքի սպանությունից հետո միայն: Ասում են՝ Դինքը փոխեց Թուրքիան:
    2007 թ. Հրանտ Դինքի սպանությունից հետո Թուրքիայում 1915թ Ցեղասպանության ճանաչման շուրջ քննարկումները նոր շրջադարձ արձանագրեցին: 2007 թ. մարտին հիմնադրվեց «Վերջ ցեղապաշտությանն ու ազգայնականությանը» կարգախոսով հանդես եկող «ԴուրԴե» հասարակական կազմակերպությունը: Երեք տարի անց նրա նախաձեռնությամբ Ստամբուլի Թաքսիմ հրապարակում տեղի ունեցավ ապրիլքսանչորսյան առաջին միջոցառումը:[/B] Իսկ մինչ այդ, 2008թ Ալի Բայրամօղլուն, Ջենգիզ Աքթարը և Ահմեդ Ինսելը նախաձեռնել էին «Ներման կոչի արշավը», որին աջակցեցին բազմաթիվ թուրք մտավորականներ: Դեկտեմբերի շուրջ 200 մտավորականների անունից համացանցում «Ես ներեղություն եմ խնդրում» վերնագրով հայտարարություն տեղադրվեց, ուր ասվում էր.«Իմ խիղճը չի ընդունում, որ մենք անհաղորդ մնանք և ուրանանք Մեծ Եղեռնը, որին Օսմանյան Թուրքիայի հայերը ենթարկվել են 1915թ-ին: Ես մերժում եմ այդ անարդարությունը, կիսում հայ եղբայրների զգացմունքներն ու ցավերը և ներեղություն եմ խնդրում նրանցից»:

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  11. #147
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2019
    Գրառումներ
    279
    Հեղինակության աստիճան
    7881
    Թաներ Աքչամ. միակ թուրք գիտնականն է, որ հայագիտության ամբիոն է ղեկավարում և Ցեղասպանությամբ զբաղվող այն քիչ գիտնականներից է, որոնք ուսումնասիրում են թուրքական արխիվները:«Հայոց ցեղասպանությունը իսկական ցեղասպանությունէ և ոչ թե ջարդ, սպանություն, կամ չգիտեմ ինչ»,- իր «Ամոթալի արարք» գրքում գրում է Աքչամը:-Ես կասեի`եթե 1915-ին տեղի ունեցածը ցեղասպանություն չանվանենք, այդ դեպքում պիտի ասել,որ որևէ ցեղասպանություն չի եղել աշխարհում:Սա է ին տրամաբանությունը` իրերը պետք է անվանվեն իրենց անուններով, որպեսզի կարողանանք ճիշտ վերաբերվել դրանց:
    Իմ միակ հույսն ու երազանքն այն է, որ Թուրքիան իր պատմության այս մութ մնացած կողմը ճանաչի, որից հոտո է միայն, որ հայ-թուրքական հարաբերությունները կարող են արմատավորվել խաղաղությամբ:
    Վերջին խմբագրող՝ Լաուրա Աթանեսյան: 04.06.2019, 16:00:

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  13. #148
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2019
    Գրառումներ
    279
    Հեղինակության աստիճան
    7881
    Ռագըփ Զարաքոլու. մարդու իրավունքների և արդարության պաշտպան, բազմաթիվ գրքերի ու աշխատությունների հեղինակ:
    «Թուրքիան պետք է ընդունի պատմական ճշմարտությունը և միայն այս կերպ կարող է վերագտնել հարգանքն իր հանդեպ: Ճանաչել, ներում հայցել և փոխհատուցել. իհարկե այս կերպ հետ չես բերի կորսվածը, բայց այս գործողություններով մենք կարող ենք վերականգնել մեր մարդկայնությունը: Սա հրամայական պահանջ է Թուրքիայում ժողովրդավարական հասարակություն ձևավորելու համար»:

  14. #149
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2019
    Գրառումներ
    279
    Հեղինակության աստիճան
    7881

    Առերեսում անցյալի հետ

    Թուրքիայում վերջին տարիներին շատ բան է փոխվել: Եթե մինչև2007թվականը հայերն իրենց ինքնության մասին խոսելիս ձկան պես համր էին, կառավարությունն էլ աշխարհին համոզում էր, որ հայերն ապրում են առանց ճնշումների, ապա Դինքի սպանությունից հետո Թուրքիան այդ նույն աշխարհի առաջ վատ կացության մեջ հայտնվեց: Մեղքերը կոծկելու միակ ուղին զիջման գնալն էր: Այսօր Թուրքիայի ներկայիս իշխանությունները կանգնած են իրենց պատմական անցյալի, ներկայի ու ապագայի ճակատագրական շրջափուլի առջև` հարյուր երկար տարիներ հանդգնությամբ ժխտելով պատմական իրողությունը:Հայոց ցեղասպանությունը և հայ ժողովրդի հայրենազրկումն ի վերջո պետք է իրենց արժանապատիվ տեղը գտնեն քաղաքակիրթ ազգերի գիտակցության մեջ: Ծանր հետևանքների ընդունումն ու ապաշխարությունը Թուրքիայի կառավարության կողմից միակ ճիշտ որոշումը կլինի:
    Մնում է սպասել ու հուսալ, որ թուրքերն օր առաջ գիտակից կդառնան ու կստիպեն իրենց կառավարությանը հաշվի նստել հայերի պահանջատիրության հետ:

  15. #150
    Ավագ մասնակից Կարինե Զիլֆիմյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.11.2018
    Գրառումներ
    102
    Հեղինակության աստիճան
    3570
    Մի հուշ Եղեռնի անմեռ նահատակի՝ Կոմիտասի մասին:

    ԿՈՄԻՏԱՍ

    1926 թվի աշնանը Էջմիածին էր եկել Փարիզի հայոց առաջնորդ Վռամշապուհ Քիպարյանը, որ, Կոմիտասի օծակիցը ըլլալե զատ, միշտ մոտիկ ու մտերմական հարաբերության մեջ է եղեր Կոմիտասին հետ: Օր մը ուսուցչիս՝ Ն. Տիգրանյանի հետ, գացինք անոր մոտ՝ մեր սիրելի Կոմիտասի մասին տեղեկությսւններ առնելու համար: Վռամշապուհի պատմածներեն առանձնապես ուշագրավ էին հետևյալները: «Օր մը, երբ հոգեբուժարան գացի, իր կվարտետով այնտեղ էր նաև քու փոքրիկ ջութակահար եղբայրը՝ Թորգոմը: Ինձ արգիլեցին Կոմիտասին մոտենալ: Պարզվեցավ, որ հոգեբուժարանի բժշկապետը փորձ մը պիտի կատարեր այդ օր: Թորգոմի կվարտետը մեղմ կերպով սկսավ նվագել Շուբերտի մեկ եղանակը: Հազիվ էր վերջացած առաջին մասը, երբ Կոմիտաս, ծառին ճյուղերը կտրտելով, սկսավ պոռալ.
    _ Բավ է, բավ է, ամո՛թ ձեզ... Իզուր մի տանջվեք: Ես կարիք չունեմ դրանց: Ու՞ր եք կորցրել դուք իմ երգերը...
    Ուրիշ օր մը, երբ հաջողեցա երթալ ներս ու կարոտագին փաթաթվել իմ սիրեցյալ Կոմիտասիս, անիկա, պահ մը վրաս տարօրինակ հայացք ձգելե վերջ, երկու ձեռքերով բռնեց ուսս և ցնցեց ըսելով.
    _ Ասա տեսնեմ՝ անմա՞հ է այն գործը, որի համար ես մեռա:
    Փորձելով թաքցնել իմ հուզումս ու սարսափս՝ «Դուն անմահ ես, Կոմիտաս» շշնջացի և զգացի, որ դանդաղորեն կթուլնային անոր ոսկրուտ մատները իմ ուսիս վրա, և հետո կարծես մոռնալով և՛ իմ, և՛ իր սեփական գոյությունը՝ Կոմիտասը իր դատարկ նայվածքը սևեռեց հեռուն:
    Վերջին հանդիպմանս, Կոմիտասին նախորդ այցելությանս անոր ըրած խնդրանքին համաձայն՝ պիժամա մը տարած էի իրեն՝ որպեսզի չմրսեր: Պիժաման երբ երկարեցի անոր՝
    _ Չե՞ս մոռացել, հա՞...Բայց իզուր ես բերեր այդ, իզու՜ր,_ ըսավ և տարօրինակ ժպիտ մը դեմքին՝ ավելցուց,_ Թող ողջ մնա իմ ժողովուրդը. ես նրա սրտում երբեք չեմ մրսի...
    Կոմիտասի ֆիզիկականը արդեն հալումաշ էր դարձած և այլակերպված: Սակայն այդ րոպեին, գիտակցության անակնկալ հաճախումով մը և ուժերու գերագույն լարումով մը պահ մը ան զգաց, որ ավելորդ էր այլևս որևէ խնամք տանիլ իր մարմնին, իսկ իր միակ մխիթարությունը պիտի ըլլար այն, որ ինք «չմրսեր իր ժողովրդի սրտում»:

    Աղավնի Մեսրոպյան

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


+ Կատարել գրառում
Էջ 15 16-ից ԱռաջինԱռաջին ... 513141516 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Անի Հակոբյան. Այստեղ ես հպարտ եմ, որ ուսանող եմ
    Հեղինակ՝ manush, բաժին` Ուսանողի անկյուն
    Գրառումներ: 7
    Վերջինը: 18.03.2018, 21:39
  2. Գրառումներ: 0
    Վերջինը: 20.06.2013, 22:14
  3. Շնորհավում եմ բոլոր ձախլիկներին: Այսօր ձախլիկների միջազգային օրն է :
    Հեղինակ՝ Իրինա, բաժին` Տոներ, շնորհավորանքներ
    Գրառումներ: 5
    Վերջինը: 16.08.2012, 22:08
  4. Արդյոք դուր է գալիս ձեզ այսօրվա կրթական համակարգը?
    Հեղինակ՝ Anushik.DV, բաժին` Հանրակրթական դպրոց
    Գրառումներ: 20
    Վերջինը: 26.11.2011, 21:25
  5. Այսօր Աշոտ Բլեյանի ծննդյան օրն է
    Հեղինակ՝ Hassmik, բաժին` Տոներ, շնորհավորանքներ
    Գրառումներ: 4
    Վերջինը: 08.09.2011, 01:38

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •