Էջ 4 17-ից ԱռաջինԱռաջին ... 2345614 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 31 համարից մինչև 40 համարի արդյունքները՝ ընդհանուր 168 հատից

Թեմա: Ի՞նչ է ՈՃԻՐԸ, երբ դառնում է ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ: ՑԵՂԻ հույսերը...

  1. #31
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2019
    Գրառումներ
    301
    Հեղինակության աստիճան
    10145
    Գրիգոր Զոհրապը ծնվել է Կոստանդնուպոլսում 1861 թվականի հունիսի 26-ին` Չպուքչի Խաչատուրի ընտանիքում:Լուսավորչի օրը ծնված լինելու համար կոչվում է Գրիգոր: Կրթությունը ստացել է հայկական դպրոցներում: Ավարտելով Կոստանդնուպոլսում գործող ֆրանսիական երկու բարձրագույն ուսումնական հաստատություն` ձեռք է բերել ճարտարագետի և իրավաբանի մասնագիտություն:
    Գրիգոր Զոհրապի մտահոգության գլխավոր առարկան Հայկական հարցն էր:Այդ է վկայում ֆրասերեն գրած «Հայկական Հարցը փաստաթղթերի լույսի տակ» իրավագիտական աշխատությունը, որը ստիպված հրատարակեց Մարսել Լեար մականունով:
    Զոհրապը մեկն էր Հայոց այն զավակներից, որոնք իրենց ազգային ողբերգությունն ընդունեցին որպես անձնական դժբախտություն և գիտակցական ողջ կյանքն ապրեցին ազատագրության երազանքով...

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

  3. #32
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    27.12.2017
    Գրառումներ
    62
    Հեղինակության աստիճան
    2597
    [QUOTE=Լաուրա Աթանեսյան;80931]Հարգելի գործընկերներ հարց է ծագում՝ արդյոք ովքեր են մեղավորները, որ անգամ 21-րդ դարում մարդկությունը վստահորեն չի կարող ասել ,որ ապահովագրված է ոճիրներից և ցեղասպանություններից:[/QUOTE

    Աշխարհը, կամ ավելի ճիշտ ուժեղների քաղաքականությունը նախընտրում է անտարբեր մնալ կամ միայն ձևականորեն է միջամտում: 1977 թ Նոբելյան մրցանակի դափնեկիր, «Միջազգային ներում» կազմակերպության նախկին ընդհանուր քարտուղար Թոմաս Համերբերգը իրավամբ ասել է «Աշխարհի բռնակալներն իրենց դիվային ծրագրերի իրագործման մեջ հենվում են իրենց երկրի քաղաքացիների և աշխարհի հանրային կարծիքի ոլորտում տիրող անգիտության ու անտարբերության վրա: Այդ պատճառով աշխարհում կատարվող մարդկային իրավունքների բռնադատումների մասին տեղեկություններն ու ուսուցումը կարևոր է ավելի քան երբևէ»:

  4. #33
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2019
    Գրառումներ
    301
    Հեղինակության աստիճան
    10145
    [QUOTE=Զարուհի Մարգարյան;81030]
    Մեջբերում Լաուրա Աթանեսյան-ի խոսքերից Նայել գրառումը
    [U]Հարգելի գործընկերներ հարց է ծագում՝ արդյոք ովքեր են մեղավորները, որ անգամ 21-րդ դարում մարդկությունը վստահորեն չի կարող ասել ,որ ապահովագրված է ոճիրներից և ցեղասպանություններից:

    Աշխարհը, կամ ավելի ճիշտ ուժեղների քաղաքականությունը նախընտրում է անտարբեր մնալ կամ միայն ձևականորեն է միջամտում: 1977 թ Նոբելյան մրցանակի դափնեկիր, «Միջազգային ներում» կազմակերպության նախկին ընդհանուր քարտուղար Թոմաս Համերբերգը իրավամբ ասել է «Աշխարհի բռնակալներն իրենց դիվային ծրագրերի իրագործման մեջ հենվում են իրենց երկրի քաղաքացիների և աշխարհի հանրային կարծիքի ոլորտում տիրող անգիտության ու անտարբերության վրա: Այդ պատճառով աշխարհում կատարվող մարդկային իրավունքների բռնադատումների մասին տեղեկություններն ու ուսուցումը կարևոր է ավելի քան երբևէ»:
    Հարգելի Զարինե Համբերգերի վերը նշված հաստատումն ավելի արտահայտիչ է դառնում, երբ հիշում ենք Ֆաշիստական Գերմանիայի առաջնորդ Ադոլֆ Հիտլերի խոսքը 1939թ. Լեհաստանի վրա հարձակման նախօրյակին` ուղղված իր բանակի հրամանատարությանը: Նա կարգադրում էր չխնայել անգամ կանանց և երեխաներին ու վստահություն ներշնչելու համար ասում էր.«Վերջապես, ո՞վ է այլևս այսօր խոսում հայերի բնաջնջման մասին»:

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Larisa Melikyan (21.04.2019)

  6. #34
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2019
    Գրառումներ
    301
    Հեղինակության աստիճան
    10145
    Թուրք պատմաբան Շերեֆ Էֆենդին գրել է.
    «Մեկ բանգետ ու հմուտ հռետոր մը կա ժողովին մեջ, մեկ հոգի միայն տեսա, այն ալ Զոհրապն է... Զոհրապի նման խոսող Եվրոպայի խորհրդարաններու մեջ ալ քիչ կգտնվի... Օսմանյան խորհրդարանին մեջ Զոհրապ Էֆենդին միակն է , որ աննշան ու անկարևոր կարծված խնդրի մը վրա իսկ իմաստալից գաղափարներ կհայտնե, կուռ ու ներհուն տեսություններ կպարզե»:

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

  8. #35
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2019
    Գրառումներ
    301
    Հեղինակության աստիճան
    10145
    Արշակ Ալպոյաճյանի «Անհետացող դեմքեր գրքից ներկայացնում եմ Գրիգոր Զոհրապի և Թալեաթի վերջին երկխոսությունը:
    «Օր մը, կըսե, ապահով եղեք, որ հաշիվ պիտի պահանջեմ ձեզմե և դուք չպիտի կարենաք արդարացնել ձեր արարքները:
    Թալեաթ պեյ հեգնանքով կհարցնե.
    -Ո՞վ պիտի պահանջե այդ հաշիվը:
    -Ե'ս, կպատասխանե Զոհրապ, Խորհրդարանի մեջ իբրև Հայ մեպուս (պատգամավոր), ձեզմե հաշիվ պիտի պահանջեմ:
    Այդ վայրկյանին իսկ վճռված էր իր մահը»:

  9. #36
    Սկսնակ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    20.01.2018
    Գրառումներ
    14
    Հեղինակության աստիճան
    0
    Մեջբերում Լաուրա Աթանեսյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Նրանք Ցեղի[/B] հույսերն էինոր ապրում էին Թուրքիայի հպատակության տակ:
    ....1915 թվականի ապրիլի 24-ի գիշերը, լույս 25-ին ձերբակալվեց Կոստանդնուպոլսի գրեթե ողջ հայ մտավորականությունը: Զատիկին հաջորդող օրն էր` Կարմիր կիրակին:
    Հայոց լեռնաշխարհում թափառում էր Սարսափի դժնի ուրվականը, որը սակայն Զոհի սահմռկած էության մեջ չէր կարողանում մինչև վերջ սպանելՈգու կորովը: Ոգու կորովը տրտում Վարուժանների, Ռուբեն Սևակների, Սիամանթոների և մյուսների:
    Գրիգոր Զոհրապ: Նա խորապես համոզված էր ,որ «Գիտությունն ու արվեստը ամեն վայրկյան կնորոգեն ու կվերաշինեն այս աշխարհը»: Հետո նա իր կյանքի ավարտին մոտ հասկացավ, որ վերաշինումից առաջ` աշխարհն ավելի շատ կործանումների քաոսին է ենթարկվում:
    Արևմտահայ մտավորականության անդամներից է Գրիգոր Զոհրապ գրողը, հրապարակախոսը, քննադատը, հասարակական ու քաղաքական գործիչը, հռետորը, օրենսգետ-իրավաբանը, Ազգային ժողովի երեսփոխանը, Օսմանյան խորհրդարանի պատգամավորը, «ազգային ժամանակակից փառքերեն մինը...»
    Այո' ցեղասպանությանը զոհ գնաց նաև մեծ գրող Դանիել Վարուժանը: Նա ծնվել է 1884 թվականի ապրիլի 21-ին Սեբաստիայի գավառի Բրգնիկ գյուղում: Ի դեպ, այսօր լրանում է նրա ծննդյան 135-ամյակը:
    Մի քանի տարի սովորելէ Մխիթարյան միաբանության տեղի վարժարաններում, հետո ուսանել է Վենետիկի Մուրատ-Ռափայելյան վարժարանում: Նա ընդամենը 22 տարեկան էր և արդեն ճանաչված բանաստեղծ էր:

    Ձոն
    Եղեգնյա գըրչով երգեցի փառքեր.
    — Քեզի ընծա՜, իմ հայրենիք —
    Սոսյաց անտառեն էի զայն կըտրեր…
    — Քեզի ընծա՜, հին հայրենիք —
    Եղեգնյա գըրչով երգեցի քուրմեր.
    Ընդ եղեգան փող լու’յս ելաներ:

    Եղեգնյա գըրչով երգեցի կարոտ.
    — Ձեզի ընծա՜, հայ պանդուխտներ —
    Ան տարաշխարհիկ բույսի մ’էր ծըղոտ…
    — Ձեզի ընծա՜, հեգ պանդուխտներ —
    Եղեգնյա գըրչով երգեցի հարսեր.
    Ընդ եղեգան փող ո՛ղբ ելաներ:

    Եղեգնյա գըրչով երգեցի արյուն.
    — Ձեզի ընծա՜, սուրի զոհեր —
    Ան ծլած էր մոխրի մեջ իբրև կընյուն…
    — Ձեզի ընծա՜, կրակի զոհեր —
    Եղեգնյա գըրչով երգեցի վերքեր.
    Ընդ եղեգան փող սի՛րտս ելաներ:

    Եղեգնյա գըրչով որբ տունս երգեցի.
    - Քեզի ընծա՜, հայր ալեհեր –
    Ցամաքած աղբյուրեն մեր զայն հոտեցի…
    - Քեզի ընծա՜, մայր կարևեր -
    Եղեգնյա գըրչով օճախս երգեցի.
    Ընդ եղեգան փող ծու՛խ ելաներ:

    Ու պայքա՜ր, պայքա՜ր, պայքա՜ր երգեցի.
    - Ձեզի ընծա՜, հայ մարտիկներ -
    Գրիչս եղավ անթրոց սըրտերու հնոցի…
    - Ձեզի ընծա՜, քաջ մարտիկներ -
    Եղեգնյա գըրչով վըրեժ երգեցի.
    Ընդ եղեգան փող բո՛ց ելաներ:
    Վերջին խմբագրող՝ Larisa Melikyan: 21.04.2019, 16:44:

  10. #37
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2019
    Գրառումներ
    301
    Հեղինակության աստիճան
    10145
    Մեջբերում Larisa Melikyan-ի խոսքերից Նայել գրառումը

    Դանիել Վարուժանի <<Ցեղին սիրտը >> ժողովածուի Ձոնը հայրենիքին ուղղված հիմն է կարծես:
    Դանիել Վարուժանն ասում էր. << Միակ նպատակս է հայրենիքիս օգտակար դառնալ, ահա գաղափարականը, որ զիս կոգևորե... Ես միայն իրմով կապրիմ, իրմով եմ հաղթական...>>

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

  12. #38
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    27.12.2017
    Գրառումներ
    62
    Հեղինակության աստիճան
    2597
    «Ցեղին սիրտը»

    Վարուժանի երկրորդ գիրքը՝ «Ցեղին սիրտը» (1909), նշանավորում է արևմտահայ բանաստեղծական մտքի զարգացման մի նոր աստիճան։ Ռեակցիայի ծանր տարիները մնացել էին ետևում։ 1908 թ. երիտթուրքական հեղափոխությունը ժամանակավոր հնարավորություն էր ստեղծել համախմբելու ցրված գրական ուժերը։ Գրական անհատը ներաշխարհի անձուկ ոլորտից դուրս էր գալիս կենսական լուրջ հարցադրումների ասպարեզ։ Վարուժանը դառնում է գրական նոր շարժման կենտրոնական դեմքը։ Ժողովածուի լայնահուն պոեզիան հնչեցնում է ազգային ու համամարդկային ցավի, վրեժի ու պայքարի երգը («Ձոն», «Նեմեսիս»)։ Քաղաքական ու սոցիալական ճնշման «Բագինին վրա» բարոյապես ու ֆիզիկապես ողջակիզվում է ոչ միայն հայը, այլև մարդն առհասարակ («Հայրենիքի ոգին», «Թիապարտները», «Վաղվան բողբոջներ», «Լվացարարուհին», «Ջարդը»)։ Վրեժի ու պայքարի «Կրկեսին մեջ» հերոսանում է ոչ միայն դարերով հալածված մի փոքրիկ ազգ, այլն իր վաղվա օրը կերտող մի ամբողջ մարդկություն («Վերածնություն», «Կռվի երթ», «Վահագն», «Դյուցազնի մը սուրին»)։

    Ազգային-ազատագրության հույսերի արթնացման նոր ալիքը քաղաքական ու սոցիալական սուր շեշտվածություն է հաղորդում Վարուժանի բանաստեղծությանը։ «Ցեղին սիրտը» ժողովածուի մեջ նոր ձևով ու բովանդակությամբ շարունակվում են Խ․ Աբովյանի, Ղ. Ալիշանի, Մ․. Պեշիկթաշլյանի, Րաֆֆու ռոմանտիկական ավանդույթները։ Հայրենասիրությունը միայն զգացմունք չէ, այլև գաղափար, աշխարհայացք, գեղարվեստական մթնոլորտի կազմակերպման եղանակ, պոետիկական համակարգը ձնավորող սկզբունք։ Վարուժանը խորապես յուրացրել էր համաշխարհային հին ու նոր մշակույթի փորձը, երազում էր ստեղծել «մարդ էակին գիրքը»՝ իրար ձուլելով արևմտյան մտքի խստությունն ու արևելյան երևակայության կանոնազանց ազատությունը, վենետիկյան գույներն ու ֆլանդրիական «բարբարոս իրապաշտությունը»։ Սակայն ժողովրդի քաղաքական ճակատագրի անհրաժեշտությամբ գեղարվեստական խոսքը պետք է դառնար պայքարի զենք, հագենար հրապարակախոսական տարերքով։ Այս հարկադրական ինքնօտարումը վերաճում է ստեղծագործող անհատի ներքին դրամայի («Տրտունջք»), որով բնութագրվում է ժամանակի արևմտահայ բանաստեղծությունն առհասարակ։ «Ցեղին սիրտը» հարազատ ժողովրդի «ծովածուփ արյան» և ճնշված մարդկության դարավոր տառապանքի աղաղակն է։

  13. #39
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2019
    Գրառումներ
    301
    Հեղինակության աստիճան
    10145
    Բաց դասի պլան
    Դասարան-8-րդ
    Տևողությունը-45րոպե
    Առարկա-հայոց պատմություն
    Դասի թեմա-Մեծ Եղեռնի հետևանքները, դասերը

    Դասի նպատակը-սովորողները կիմանան ցեղասպանության վերաբերյալ կարևորագույն փաստերը, ցեղասպանության թուրքական ծրագիրը, Մեծ Եղեռնի հետևանքները
    Կկարողանան ներկայացնել բարոյական, նյութական, պատմամշակութային հետևանքները, ցեղասպանության դեմ բողոքի ձայնը բարձրացրած գործիչներին
    Կարողանան գնահատել ցեղասպանության ճանաչման կարևորությունը և նշանակությունը
    Ձևավորել անհատական և խմբով աշխատելու, սեփական կարծիքը արտահայտելու և խմբի աշխատանքը ներկայացնելու կարողություններ

    Դասի տիպը-համակցված
    Կիրառվող մեթոդներ, հնարներ -զրույց, ապագայի անիվ,հարց ու պատասխան,բանավոր շարադրանք, զննականություն /ցուցադրում/ ,խմբային աշխատանք
    Միջառարկայական, ներառարկայական կապեր-գրականություն, երաժշտություն, համաշխարհային պատմություն,հայոց պատմություն
    Դասի ընթացքը
    Կազմակերպչական մաս
    Խթանման փուլ
    Հարցերի միջոցով վերհանել ցեղասպանության պատճառները՝ գրառելով գրատախտակին
    << ապագայի անիվ >> մեթոդի միջոցով
    Այնուհետև կատարել հին դասի հարցում
    1.<< Ցեղասպանություն>> հասկացությունը
    2.Հայերի ցեղասպանության երիտթուրքական պետական ծրագիրը
    3.Մեծ Եղեռնը
    4.Ներկայացնեն տեղեկություններ Կոմիտասի մասին, հատված Պարույր Սևակի <<Անլռելի զանգակատուն >> ստեղծագործությունից
    Ամփոփելուց հետո անցնել դասի հաջորդ փուլին
    Իմաստի ընկալման փուլ-դասախոսության միջոցով ներկայացնել ցեղասպանության հետևանքները
    1.Բարոյական /հայրենազրկում/
    2.Հայկական սփյուռքի ձևավորում
    3.Նյութական կորուստ
    4.Պատմամշակութային արժեքների ոչնչացում
    Կշռադատման փուլ-շարունակել լրացնել << ապագայի անիվ >> մեթոդի հետևանքներ բաժինը
    Այնուհետև կարդալ Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Գերագույն խորհրդի որոշումը.
    Դատապարտելով 1915 թվականի Օսմանյան Թուրքիայում հայերի ցեղասպանությունը, որպես մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործություն, ապրիլի 24-ը հայտարարել հայերի ցեղասպանության զոհերի հիշատակի օր:
    Կազմակերպել խմբային աշխատանք/ դասարանը նախօրոք բաժանված է լինում 4 խմբի/:
    Յուրաքանչյուր խմբից 1ական աշակերտ մոտենում է գրատախտակին և վերցնում իր հանձնարարությունը, որոնք նախապես փակցված էին գրատախտակին: Նախապատրաստվելու համար տրամադրվում է 2-3 րոպե:
    1-ին խումբ-դատապարտում եմ….
    2-րդ խումբ-կարող եմ…
    3-րդ խումբ-ուզում եմ…
    4-րդ խումբ-կոչ եմ անում…..
    Խմբերի կարծիքները լսելուց հետո ամփոփել կարծիքները
    Դատապարտում եմ-անդրադառնալ հրեաների ցեղասպանությանը,Ռուանդայի ցեղասպանությանը,
    Սումգայիթյան ջարդերին
    Կարող եմ-յուրաքանչյուրս կարող է որևէ բան անել.. Օրինակ հայ վրիժառուները որոնք վրեժ լուծեցին
    չարագործներից, յուրովի էր պայքարում նաև Հրանտ Դինքը, Ֆլորա Մասրտիրոսյանը
    փորձում էր իր երգով հասնել ցեղասպանության ճանաչման
    Ուզում եմ-Վերադարձնել մեր պապերի հողերը
    Կոչ եմ անում-Պայքարել, հասնել ցեղասպանության ճանաչմանը, ինչպես որ պայքարեցինք Արցախի
    համար:
    Կարդալ Դանիել Վարուժանի Ձոնի վերջին տողերը:
    Ու պայքա՜ր, պայքա՜ր, պայքա՜ր երգեցի
    -Ձեզի ընծա՜, հայ մարտիկներ-
    Գրիչս եղավ անթրոց սըրտերու հնոցի,
    -Ձեզի ընծա՜, քաջ մարտիկներ-
    Եղեգնյա գրչով վըրեժ երգեցի.
    Ընդ եղեգան փող բոց ելաներ:

    Անդրադարձ-վերջին 5 րոպեի ընթացքում ամփոփել դասի արդյունքները:
    Երեխաները մեկ նախադասությամբ արտահայտվում են՝ որպես սկիզբ ընտրելով գրատախտակին գրված արտահայտություններից որևէ մեկը.
    1.Այսօր ես իմացա…
    2.Դժվար էր…
    3.Ես զգացի, որ…..
    4.Ես սովորեցի…..
    5.Ես կարողացա…
    6.Ինձ զարմացրեց…
    7.Դասը կյանքի համար ինձ տվեց….
    Վերջում հավելել, որ եղել են նաև ինքնապաշտպանական մարտեր, որոնց դեռ կանդրադառնանք հաջորդ դասին: Ինքնապաշտպանական մարտերի մասին կա հետաքրքիր վկայություն.
    <<Այնտեղ, ուր ժողովուրդը կազմակերպված էր և զինված, այնտեղ, ու հայը կռվեց, գրեթե կոտորած չեղավ: Թուրքը ուժեղ է անզենի դեմ, ծեր ու մանկան դեմ: Մարտի դաշտում մեկ հայը տասը թուրք արժե: >>

  14. #40

    գրավ.jpg

Էջ 4 17-ից ԱռաջինԱռաջին ... 2345614 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Անի Հակոբյան. Այստեղ ես հպարտ եմ, որ ուսանող եմ
    Հեղինակ՝ manush, բաժին` Ուսանողի անկյուն
    Գրառումներ: 7
    Վերջինը: 18.03.2018, 21:39
  2. Գրառումներ: 0
    Վերջինը: 20.06.2013, 22:14
  3. Շնորհավում եմ բոլոր ձախլիկներին: Այսօր ձախլիկների միջազգային օրն է :
    Հեղինակ՝ Իրինա, բաժին` Տոներ, շնորհավորանքներ
    Գրառումներ: 5
    Վերջինը: 16.08.2012, 22:08
  4. Արդյոք դուր է գալիս ձեզ այսօրվա կրթական համակարգը?
    Հեղինակ՝ Anushik.DV, բաժին` Հանրակրթական դպրոց
    Գրառումներ: 20
    Վերջինը: 26.11.2011, 21:25
  5. Այսօր Աշոտ Բլեյանի ծննդյան օրն է
    Հեղինակ՝ Hassmik, բաժին` Տոներ, շնորհավորանքներ
    Գրառումներ: 4
    Վերջինը: 08.09.2011, 01:38

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •