+ Կատարել գրառում
Էջ 3 14-ից ԱռաջինԱռաջին 1234513 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 21 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 137 հատից

Թեմա: Ի՞նչ է ՈՃԻՐԸ, երբ դառնում է ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ: ՑԵՂԻ հույսերը...

  1. #21
    Մոդերատոր Նատաշա Պողոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.01.2019
    Հասցե
    Արցախ, քաղաք Մարտակերտ
    Գրառումներ
    1,016
    Հեղինակության աստիճան
    22550
    Մտորումների մեջ եմ...Մի՞թե ոճրագործություն չէր, երբ խաղաղ բնակիչներիս վրա արկեր էին թափում, ու րոպեներ էինք հաշվում, երբեմն թափ տալիս մեզ, թե տեսնենք՝ արդյո՞ք կանք մեր իսկ գոյությամբ:

    2016-ի ապրիլի 24-ի կեսգիշերին նորից սկսվեց Մատակերտը հրետակոծվել, իսկ ես ընտանիքով նկուղում էի: Երբ լուսացավ, դուրս եկա նկուղից, մտա տուն, գրի առա մի քանի տողեր, որոնք տեղ գտան Լոս Անջելեսի հայկական լրատվական կայքում:

    «Ասում են` մարդու թշնամին էլ թշնամու նման պիտի լինի, որ կարողանա հարգի դիմացինի վիշտը, բայց մեր թշնամին՝ իր վայրագության բարձրակետին, այս օրն անգամ թույլ չտվեց հանգիստ սգանք Հայոց ցեղասպանության զոհ դարձած մեր նահատակների հիշատակը:

    Մարտակերտը այս գիշեր հրետակոծության տակ էր, նորից փոթորկվեցին հոգիներս, նորից նախորդ օրերի սարսափներն ապրեցինք: Ուզես, թե չուզես, կորցնում ես քեզ, երբ զգում ես, որ այդ պահին կաս, կարող է հաջորդ րոպեին չլինես, բայց այս պահին ուրախ եմ, որ նորից վայելում եմ բնակավայրիս խաղաղությունը:

    Ծանր գիշեր էր, բայց երբ ուշքի եկա, լուսադեմին իմ հայացքի ու լսողության փնտրտուքների մեջ թռչունների ձայներն էի որսում: Երբ պատուհանիս տակ նրանց ճռվողյունը լսեցի, հոգիս բերկրանքով լցվեց: Արդեն քանի անգամ է` զգում եմ, թե որքան գեղեցիկ է կյանքը, և հիմա ուզում եմ ի լուր աշխարհի ասել, թե ինչքան հրաշալի է այս աստվածային կյանքը, երբ խաղաղ է երկինքը...» :
    Ն. Պողոսյան
 «Մանկավարժի օրագիր»
    http://usarmenianews.com/am-n-3110.html

  2. #22
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2019
    Գրառումներ
    208
    Հեղինակության աստիճան
    4834
    Մեջբերում Նատաշա Պողոսյան-ի խոսքերից Նայել գրառումը

    Պատերազմը մեծ չարիք է, որի վերքերը երբեք չեն սպիանա, որդեկորույս մայրերի ողբերը երբեք չեն լռի: Թող կորչի' պատերազմը, որ համաշխարհային արհավիրք է, թո'ղ հայ ժողովուրդը խաղաղ ապրի:
    «Եթե ուզում ես խաղաղություն, պետք է պատրաստ լինես պատերազմի»

  3. #23
    Սկսնակ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    20.01.2018
    Գրառումներ
    13
    Հեղինակության աստիճան
    0
    Մեջբերում Լաուրա Աթանեսյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչպե՞ս կարող էր կոմիտասապաշտը և ամբողջ գիտակցական կյանքում նրա մասին գրելու ցանկությամբ եռացող մեծ գրողը` Պարույր Սևակը, չպոռթկալ, իր բուռն սերն ու երախտիքը չարտահայտել մեր ազգի արքայի, անզուգական կատարողի, խմբավարի, խազագետի, պատարագչի, դասախոսի, ազգի ցավից խելագարված մեծ հանճարի հանդեպ ու չմրմնջար.
    Ախ, տեր կսկիծ,
    Այսքանն արդեն բավական է,
    Էլ ավելին հարկավոր չէ',
    Տե' ր, ողորմեա...
    Խորհեց Սևակն ու իր հանճարեղ մտքի գեղարվեստական փայլուն դրսևորումներից, թերևս ամենից վեհն ու կատարյալն անվանեց «Զանգակատուն», այն էլ` «անլռելի'»: Սևակ հայրենասերն ու արդարության անաչառ մունետիկը Կոմիտասին դարձրեցմիջոց` ներկայացնելու համամարդկային իդեալներ, լուծելու գեղագիտական խնդիրներ, ի ցույց դնելու հայի աննկուն ոգու դարավոր պատմությունն ու փիլիսոփայությունը, վերջապես` առաջադրելու բազմակնճիռ հարցադրում` « ո՞վ է հասկացել քմայքը բախտի և այն էլ` հայի»...
    Իսկ «երախտիքի այդ խաչբուռը» 1959 թվականին փառահեղ նվեր եղավ Կոմիտասի ծննդյան 90-ամյակին, մեր գոյության, ինքնության բազում ինչուների և դրանց սպառիչ պատասխանների յոթ հազար տողից բաղկացած մի նոր «Մատյան», որ Սևակը համարեց «Նարեկ» և պարտավորեցրեց հայերիս. «Ամեն մի հայ զարհուրելիորեն խոշտանգված մեր մեկուկես միլիվոն նահատակների ձոնված այս երախտիքի կոթողը պիտի ծոցում պահի` իր սրտի վրա, իսկ գիշերները` իր բարձի տակ»:
    Հազար ութ հարյուր վաթսուինը թվին
    Հայոց այգիներն ինչ պտուղ տվին
    Հայոց սրտերում ինչ բերք էր հասել`
    Դժվար է ասել:

    Սակայն այդ թվին Մայր Հայաստանի
    Արգանդը եղավ սրբորեն բեղուն.
    Մի մանուկ ծնվեց Լոռվա Դսեղում...
    Տարիներ հետո նա պիտի դառնար
    Մի ժողովրդի ազնիվ կենսագիր..

    Միևնույն թվին Լոռուց շատ հեռու`
    Անատոլուի խավար խորքերում,
    Մեկ ուրիշ մանուկ լույս աշխարհ եկավ...

    Երևի այդ օր, եթե ոչ մարդկանց,
    Գեթ ամենալուր և ամենազոր բնության համար
    Տոն էր անսովոր. չէ որ նա գիտեր,
    Թե ում էր ծնել, լսում էր չէ՞ որ,
    Թե ինչ նվագներ և ինչ անհամար,
    Ինչ հայաշխարհիկ երգեր են հնչում
    Այդ երկու թխլիկ նորածինների
    Դեռ ոչինչ չասող առաջին ճիչում...

  4. #24
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2019
    Գրառումներ
    208
    Հեղինակության աստիճան
    4834
    Հարգելի Լարիսա հիրավի 1869 թվականը բեղուն էր հայ ժողովրդի համար: Ծնվեցին 2 մեծություններ՝ Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանը և Ամենայն Երգահան Կոմիտասը:
    Վերջին խմբագրող՝ Լաուրա Աթանեսյան: 17.04.2019, 11:22:

  5. #25
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2019
    Գրառումներ
    208
    Հեղինակության աստիճան
    4834
    20-րդ դարի սկզբներին, երբ իրականացվում էր հայերի վերացման թուրքական պետական ծրագիրը, միջազգային իրավունքի մեջ դեռ ձևակերպված չէր <<ցեղասպանություն >> հասկացությունը: Միայն 1948 թվականի դեկտեմբերի 12-ի Միավորված ազգերի կազմակերպության ընդունած <<Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և պատժելու մասին >> կոնվենցիայով տրվեց իրավական ձևակերպումը: Այդ բանաձևի հիմքում ընկած էր հրեա իրավաբան Ռաֆայել Լեմկինի առաջարկած նախագիծը, որը կազմվել էր հայ ժողովրդի հետ 1915-1923 թթ. տեղի ունեցած իրադարձությունների վերլուծության հիման վրա: Բացի այդ Լեմկինի ընտանիքը հրեական Հոլոքոսթի զոհերից էր, եւ այս տերմինով նա ցանկանում էր նկարագրել ու սահմանել սպանությունների ու բռնությունների նացիստական համակարգված քաղաքականությունը:
    Վերջին խմբագրող՝ Լաուրա Աթանեսյան: 17.04.2019, 13:11:

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Larisa Melikyan (19.04.2019)

  7. #26
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2019
    Գրառումներ
    208
    Հեղինակության աստիճան
    4834

    ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ

    Ցեղասպանություն (հունարեն՝ γένος - ցեղ և լատ.՝ caedo - սպանում եմ), միջազգային հանցագործություն, ըստ Միավորված Ազգերի Կազմակերպության 1948 թվականի դեկտեմբերի 12-ին ընդունված «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին կոնվենցիա»՝ որևէ ազգային, կրոնական կամ էթնիկ խմբի մասնակիորեն կամ ամբողջությամբ մտադրված համակարգված ոչնչացում հետևյալ կերպով՝

    Խմբի անդամների սպանություն,
    Խմբի անդամներին մարմնական կամ մտավոր ծանր վնասի պատճառում,
    Միտումնավոր այնպիսի կենսապայմանների ստեղծում այդ խմբի համար, որ հաշվարկված են հանգեցնելու նրանց լիարժեք կամ մասնակի ֆիզիկական ոչնչացմանը,
    Այնպիսի միջոցառումների պարտադրում, որ կկանխարգելեն այդ խմբի ծնելիությունը,
    Այդ խմբի երեխաներին հարկադրաբար այլ խումբ տեղափոխելը։
    1948 թվականի դեկտեմբերի 12-ին ընդունված ՄԱԿ-ի կոնվենցիայով ցեղասպանությունը համարվում է միջազգային հանցագործություն։[B][/B]

  8. #27
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2019
    Գրառումներ
    208
    Հեղինակության աստիճան
    4834

    20-րդ դարը «Ցեղասպանության դարաշրջան». Լիթլ

    Ցեղասպանությունը մարդկային պատմության ամենադաժան և ամոթալի երևույթներից է, որի կանխարգելման հարցը շարունակում է մնալ արդի աշխարհի կարևորագույն խնդիրներից մեկը: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ստեղծված անվտանգության համակարգն անկարող է պաշտպանել ոչ միայն անհատի իրավունքների, այլև մարդկային հոծ խմբերի կյանքի իրավունքը:Մոտավոր հաշվարկները վկայում են ,որ 1945-1987 թթ. պետությունների կողմից իրականացված զանգվածային կոտորածների զոհերի թիվը մոտ 2,5 անգամ գերազանցում է 1945-1980թթ. տեղի ունեցած բոլոր պատերազմների զոհերի թիվը:
    1990-ական թվականներին, տեղի ունեցավ ցեղասպանություն աֆրիկյան Ռուանդայումորտեղ երկու ժողովուրդների ներկայացուցիչները` թութսիները և հութունները, ոչնչացրին մեկը մյուսին:
    Հաջորդ տասնամյակում ցեղասպանություն տեղի ունեցավ մեկ այլ աֆրիկյան երկրի` Սուդանի Դարֆուր նահանգում: Նույնիսկ Եվրոպան զերծ չմնաց ցեղասպանության ոճրագործություններից, երբ 1990-ական թվականներին Բալկանյան պատերազմների ժամանակ հակամարտող կողմերի գործողությունները շատ դեպքերում բնութագրվում էին որպես ցեղասպանական արարքներ:

  9. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Larisa Melikyan (19.04.2019), Զարուհի Մարգարյան (20.04.2019)

  10. #28
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2019
    Գրառումներ
    208
    Հեղինակության աստիճան
    4834
    Մեջբերում Լաուրա Աթանեսյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Ցեղասպանությունը մարդկային պատմության ամենադաժան և ամոթալի երևույթներից է, որի կանխարգելման հարցը շարունակում է մնալ արդի աշխարհի կարևորագույն խնդիրներից մեկը: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ստեղծված անվտանգության համակարգն անկարող է պաշտպանել ոչ միայն անհատի իրավունքների, այլև մարդկային հոծ խմբերի կյանքի իրավունքը:Մոտավոր հաշվարկները վկայում են ,որ 1945-1987 թթ. պետությունների կողմից իրականացված զանգվածային կոտորածների զոհերի թիվը մոտ 2,5 անգամ գերազանցում է 1945-1980թթ. տեղի ունեցած բոլոր պատերազմների զոհերի թիվը:
    1990-ական թվականներին, տեղի ունեցավ ցեղասպանություն աֆրիկյան Ռուանդայումորտեղ երկու ժողովուրդների ներկայացուցիչները` թութսիները և հութունները, ոչնչացրին մեկը մյուսին:
    Հաջորդ տասնամյակում ցեղասպանություն տեղի ունեցավ մեկ այլ աֆրիկյան երկրի` Սուդանի Դարֆուր նահանգում: Նույնիսկ Եվրոպան զերծ չմնաց ցեղասպանության ոճրագործություններից, երբ 1990-ական թվականներին Բալկանյան պատերազմների ժամանակ հակամարտող կողմերի գործողությունները շատ դեպքերում բնութագրվում էին որպես ցեղասպանական արարքներ:
    Հարգելի գործընկերներ հարց է ծագում՝ արդյոք ովքեր են մեղավորները, որ անգամ 21-րդ դարում մարդկությունը վստահորեն չի կարող ասել ,որ ապահովագրված է ոճիրներից և ցեղասպանություններից:

  11. #29
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2019
    Գրառումներ
    208
    Հեղինակության աստիճան
    4834
    Նրանք Ցեղի[/B] հույսերն էինոր ապրում էին Թուրքիայի հպատակության տակ:
    ....1915 թվականի ապրիլի 24-ի գիշերը, լույս 25-ին ձերբակալվեց Կոստանդնուպոլսի գրեթե ողջ հայ մտավորականությունը: Զատիկին հաջորդող օրն էր` Կարմիր կիրակին:
    Հայոց լեռնաշխարհում թափառում էր Սարսափի դժնի ուրվականը, որը սակայն Զոհի սահմռկած էության մեջ չէր կարողանում մինչև վերջ սպանելՈգու կորովը: Ոգու կորովը տրտում Վարուժանների, Ռուբեն Սևակների, Սիամանթոների և մյուսների:
    Գրիգոր Զոհրապ: Նա խորապես համոզված էր ,որ «Գիտությունն ու արվեստը ամեն վայրկյան կնորոգեն ու կվերաշինեն այս աշխարհը»: Հետո նա իր կյանքի ավարտին մոտ հասկացավ, որ վերաշինումից առաջ` աշխարհն ավելի շատ կործանումների քաոսին է ենթարկվում:
    Արևմտահայ մտավորականության անդամներից է Գրիգոր Զոհրապ գրողը, հրապարակախոսը, քննադատը, հասարակական ու քաղաքական գործիչը, հռետորը, օրենսգետ-իրավաբանը, Ազգային ժողովի երեսփոխանը, Օսմանյան խորհրդարանի պատգամավորը, «ազգային ժամանակակից փառքերեն մինը...»

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

  13. #30

    Գրիգոր Զոհրապն այն մարդն էր, որ իրավունք ուներ ասելու, թե «բոլոր կյանքս կռվելով անցուցեր եմ»: Կռիվ հանուն արդարության, հանուն իրավահավասարության, որն աշխատում էր ձեռք բերել հատկապես խեղճերի դատը պաշտպանելիս, իրավաբան-փաստաբանի իր փայլուն տաղանդով, որը չէր զիջում գրողի իր տաղանդին:
    Գրիգոր Զոհրապը մեծ տաղանդի, մեծ մտքի տեր մարդ էր, փայլուն հռետոր, որն օժտված էր խոսքի արտակարգ ուժով:

+ Կատարել գրառում
Էջ 3 14-ից ԱռաջինԱռաջին 1234513 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Անի Հակոբյան. Այստեղ ես հպարտ եմ, որ ուսանող եմ
    Հեղինակ՝ manush, բաժին` Ուսանողի անկյուն
    Գրառումներ: 7
    Վերջինը: 18.03.2018, 21:39
  2. Գրառումներ: 0
    Վերջինը: 20.06.2013, 22:14
  3. Շնորհավում եմ բոլոր ձախլիկներին: Այսօր ձախլիկների միջազգային օրն է :
    Հեղինակ՝ Իրինա, բաժին` Տոներ, շնորհավորանքներ
    Գրառումներ: 5
    Վերջինը: 16.08.2012, 22:08
  4. Արդյոք դուր է գալիս ձեզ այսօրվա կրթական համակարգը?
    Հեղինակ՝ Anushik.DV, բաժին` Հանրակրթական դպրոց
    Գրառումներ: 20
    Վերջինը: 26.11.2011, 21:25
  5. Այսօր Աշոտ Բլեյանի ծննդյան օրն է
    Հեղինակ՝ Hassmik, բաժին` Տոներ, շնորհավորանքներ
    Գրառումներ: 4
    Վերջինը: 08.09.2011, 01:38

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •