+ Կատարել գրառում
Էջ 1 11-ից 123 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 103 հատից

Թեմա: Ուսուցման "Շրջված դասարան" մեթոդի արդյունավետությունը

  1. #1
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    16.12.2018
    Գրառումներ
    98
    Հեղինակության աստիճան
    3003

    Ուսուցման "Շրջված դասարան" մեթոդի արդյունավետությունը

    Շրջված դասարան մեթոդը մանկավարժական մոտեցում է, որի ժամանակ ուսուցման ավանդական ձևից անցում է կատարվում ժամանակակիցի։ Այստեղ " շրջվում " են դասարանական և տնային աշխատանքների դերերը՝ նոր թեման սովորողը ուսուցչի ուղղորդմամբ կամ ինքնուրույն ուսումնասիրում է տանը, իսկ թեմայից բխող վարժությունները կատարում դասարանում։ Ի դեպ, ըստ այս մեթոդի ուսուցիչը դասապրոցեսում հանդիսանում է միայն որպես միջնորդ, աջակցող։
    Հարգելի՜ ուսուցիչներ, ի՞նչ կարծիք ունեք այս մեթոդի վերաբերյալ։Ակնկալում եմ ձեր ակտիվ քննարկումը այս արդիական թեմայի շուրջ։ Շնորհակալություն։

  2. Գրառմանը 15 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anna Melqumyan (13.04.2019), anushmark (06.05.2019), GayaneP (11.04.2019), Hasmik Mayilyan (12.05.2019), LarisaB (10.04.2019), Սամար (05.05.2019), Ալվարդ_Մ (02.05.2019), Արմենուհի Խաչատրյան (03.05.2019), Բեջանյան Վիոլետտա (09.04.2019), Լաուրա Աթանեսյան (27.04.2019), Ռուզաննա Խաչատրյան (10.04.2019), Ռուզաննա Ներսիսյան (16.04.2019), Մարգարիտա Հարությունյան (10.04.2019), Միկինյան Տաթևիկ (17.04.2019), Հարությունյան Լիլիթ (21.05.2019)

  3. #2
    Մոդերատոր Բեջանյան Վիոլետտա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.02.2019
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    159
    Հեղինակության աստիճան
    5967
    Մեջբերում Վերգինե Հարությունյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Շրջված դասարան մեթոդը մանկավարժական մոտեցում է, որի ժամանակ ուսուցման ավանդական ձևից անցում է կատարվում ժամանակակիցի։ Այստեղ " շրջվում " են դասարանական և տնային աշխատանքների դերերը՝ նոր թեման սովորողը ուսուցչի ուղղորդմամբ կամ ինքնուրույն ուսումնասիրում է տանը, իսկ թեմայից բխող վարժությունները կատարում դասարանում։ Ի դեպ, ըստ այս մեթոդի ուսուցիչը դասապրոցեսում հանդիսանում է միայն որպես միջնորդ, աջակցող։
    Հարգելի՜ ուսուցիչներ, ի՞նչ կարծիք ունեք այս մեթոդի վերաբերյալ։Ակնկալում եմ ձեր ակտիվ քննարկումը այս արդիական թեմայի շուրջ։ Շնորհակալություն։
    Հարգեկի Վերգինե Հարությունյան, թեման իսկապես արդիական է: Կարծում եմ այն առավել արդյունավետ է կիրառել ավագ դպրոցում, երբ աշակերտները հիմնական դպրոցից եկել են բազային գիտելիքներով , և անհրաժեշտ է նրանց մոտ զարգացնել գործնական կարողությունները:

  4. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anna Melqumyan (13.04.2019), GayaneP (11.04.2019), LarisaB (10.04.2019), Lianna Manukyan (10.04.2019), Վերգինե Հարությունյան (09.04.2019), Սամար (05.05.2019), Բաղրյան Նաիրա (17.04.2019), Ռուզաննա Խաչատրյան (10.04.2019), Միկինյան Տաթևիկ (17.04.2019)

  5. #3
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    16.12.2018
    Գրառումներ
    98
    Հեղինակության աստիճան
    3003
    Հարգելի՜ Վիոլետտա, ես հենց ավագ դպրոցում եմ կիրառում մեթոդը։Որպես ուսուցիչ ինձ համար շատ հետաքրքիր է աշխատել այս մեթոդով, սակայն սքվորողների մեջ դեռ արմատավորված է , որ ուսուցիչն գրեթե ամեն ինչ պետք է անի իր փոխարեն։ Չնայած կամաց֊կամաց նրանք սովորում են ինքնուրույն աշխատել, պրպտումներ անել, զբաղվել հետազոտական աշխատանքով։
    Հարգելիս, առաջարկում եմ Դուք էլ փորձեք աշխատել այս մեթոդով, ապա միասին քննարկենք դրա առավելությունների և թերությունների մասին։

  6. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anna Melqumyan (13.04.2019), GayaneP (11.04.2019), LarisaB (10.04.2019), Սամար (05.05.2019), Բեջանյան Վիոլետտա (09.04.2019)

  7. #4
    Մոդերատոր LarisaB-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2019
    Գրառումներ
    131
    Հեղինակության աստիճան
    3525
    Հարգելի Վերգինե Հարությունյան հետաքրքիր մեթոդի քննարկում եք սկսել: «Շրջված դասարան» կամ «Դասարանի շրջում» մեթոդի էությունն այն է, որ նոր նյութի հետ սովորողների առաջին ծանոթությունը կայանում է դասարանից դուրս` սովորաբար կա՛մ կարդալով, կա՛մ տեսադաս դիտելով, իսկ հետո հատկացված դասաժամի ընթացքում ավելի դժվար աշխատանքն է կատարվում` նյութի ամրապնդումը խնդիրների լուծմամբ, քննարկումով կամ բանավեճով:

    Մեթոդի մասին խոսել է Բենջամին Բլումը 2001թ.-ին իր լրամշակված տեսության մեջ. Ըստ մեթոդի սովորողները իմացական ավելի ցածր մակարդակի աշխատանքն (գիտելիքի ձեռքբերումը և ընկալումը) անում են դասարանից դուրս, իսկ ավելի բարձր մակարդակի իմացական աշխատանքի վրա կենտրոնանալը (կիրառումը, վերլուծումը, համադրումը, արժևորումը) կատարվում է դասարանում, որտեղ նրանք ունեն դասընկերների և ուսուցչի աջակցությունը: Այս մոդելը հակադրվում է ավանդականին, որում նոր նյութի հետ առաջին ծանոթությունը լինում է դասարանում, իսկ դրա ամրապնդումը տնային աշխատանքի միջոցով կատարվում է տանը: Այստեղից էլ տերմինը` «Շրջված դասարան»:

  8. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.


  9. #5
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2019
    Գրառումներ
    35
    Հեղինակության աստիճան
    0
    Շնորհակալություն,հարգելի՛ Վերգինե Հարությունյան։Առաջարկված թեման նորարական ու շատ արդիական մոտեցում է դասավանդման մեթոդիկայում։《Շրջված դասարան》 մեթոդը ժամանակակից կրթական պահանջներին համապատասխանող ամենաարդյունավետ մեթոդների թվին կարելի է դասել։Այն մեծապես նպաստում է աշակերտների ինքնակրթությանը,ինքնուրույն դատողություններ,վերլուծություններ,
    եզրահանգումներ կատարելու հմտությունների ձևավորմանը,《ինչու》,《ինչպես》հարցադրումներ անելու,դրանց պատասխանները փնտրելու կարողությունների զարգացմանը։Այն հնարավորություն է տալիս ավելի արդյունավետ օգտագործել դասը։Ուսուցիչը դառնում է միջնորդ մնայուն գիտելիքի և աշակերտի միջև՝ցույց տալով գիտելիքի ձեռք բերման ճանապարհն ու միջոցները։Աշակերտի դերակատարումը մեծանում է դասապրոցեսում, և նա դառնում է ուսումնական գործընթացի համաստեղծողը։Մեթոդի առավելություններն աներկբայելի են,սակայն այս մեթոդը պահանջում է ՏՀՏ գործիքների կիրառում,համացանցի հասանելիություն,ինչն էլ շատերը համարում են նրա թերությունը՝ հաշվի առնելով այն,որ բոլոր աշակերտները չունեն համապատասխան հնարավորություններ և հմտություններ։
    Վերջին խմբագրող՝ Մարգարիտա Հարությունյան: 10.04.2019, 21:32:

  10. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anna Melqumyan (13.04.2019), GayaneP (11.04.2019), LarisaB (11.04.2019), Վերգինե Հարությունյան (10.04.2019), Սամար (05.05.2019), Բաղրյան Նաիրա (17.04.2019)

  11. #6
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    16.12.2018
    Գրառումներ
    98
    Հեղինակության աստիճան
    3003
    Հարգելի Մարգարիտա, շնորհակալություն գրառման համար։Մեթոդն իսկապես հետաքրքիր է։Առաջին հայացքից թվում է, թե այս մեթոդի կիրառումը թեթևացնում է ուսուցչի աշխատանքը, բայց կարծում եմ վերջինի պատասխանատվություն ավելի մեծ է այստեղ, քան ավանդականի դեպքում։
    Ձեր փորձն ի՞նչ է ցույց տալիս։
    Վերջին խմբագրող՝ Վերգինե Հարությունյան: 10.04.2019, 21:50:

  12. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anna Melqumyan (13.04.2019), GayaneP (11.04.2019), LarisaB (11.04.2019), Սամար (05.05.2019), Արմենուհի Խաչատրյան (06.05.2019), Բեջանյան Վիոլետտա (21.04.2019)

  13. #7
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    16.12.2018
    Գրառումներ
    98
    Հեղինակության աստիճան
    3003
    Շնորհակալություն հարգելի Լարիսա։Ինձ հետաքրքիր է, դուք ինչ հաջողություններ եք գրանցել այս մեթոդի կիրառման արդյունքում։

  14. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anna Melqumyan (13.04.2019), GayaneP (11.04.2019), LarisaB (11.04.2019), Սամար (05.05.2019), Բաղրյան Նաիրա (17.04.2019), Բեջանյան Վիոլետտա (21.04.2019)

  15. #8
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    16.12.2018
    Գրառումներ
    98
    Հեղինակության աստիճան
    3003
    Համամիտ եմ հարգելի Մարգարիտա, հատկապես, որ դասարանում որոշ դեպքերում արգելվում է հեռախոսների առկայությունը։Բայց ես կասեմ, որ անձամբ ես հաճախ եմ խնդրում սովորողներին դասարանում գործի դնել հեռախոսը համացանցից օգտվելու համար, քանի որ երբեմն առանց դրա հնարավոր չէ։

  16. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    GayaneP (11.04.2019), Սամար (05.05.2019), Բաղրյան Նաիրա (17.04.2019), Բեջանյան Վիոլետտա (11.04.2019)

  17. #9
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2019
    Գրառումներ
    35
    Հեղինակության աստիճան
    0
    Իրավացի եք,հարգելի՛ Վերգինե։Մեթոդի կիրառումը նախապատրաստական հսկայածավալ աշխատանք է պահանջում,բայց չի կարելի ժխտել այն ակնհայտ փաստը,որ մեթոդը շատ արդյունավետ է և շատ հետաքրքիր ժամանակակից աշակերտի համար։ Ուստի ներդրված ջանքերը արդարացված են։

  18. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    GayaneP (11.04.2019), LarisaB (11.04.2019), Վերգինե Հարությունյան (10.04.2019), Բաղրյան Նաիրա (17.04.2019)

  19. #10
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    16.12.2018
    Գրառումներ
    98
    Հեղինակության աստիճան
    3003
    Այո , հարգելի Մարգարիտա, հատկապես այն դեպքում, երբ առաջադրանքներ կատարելիս սովորողներն աշխատում են խմբային մեթոդով կամ զույգերով, նրանց մոտ ձևավորվում է նաև համագործակցային աշխատանքի ունակությունը։

  20. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anna Melqumyan (13.04.2019), GayaneP (11.04.2019), LarisaB (11.04.2019), Մարգարիտա Հարությունյան (10.04.2019)

+ Կատարել գրառում
Էջ 1 11-ից 123 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. I want to know your opinion on "Fllipped classroom" and how to flip?
    Հեղինակ՝ Արմինե Գրիգորյան, բաժին` Օտար լեզուներ
    Գրառումներ: 5
    Վերջինը: 09.04.2019, 20:17
  2. Գրառումներ: 32
    Վերջինը: 08.03.2019, 01:07
  3. План урока по русскому языку в 3-ем классе. Учебник "Русский язык" Н.А.Байбуртян
    Հեղինակ՝ Nelli Antonyan, բաժին` Ուսումնամեթոդական նյութեր
    Գրառումներ: 0
    Վերջինը: 06.10.2018, 21:01
  4. Презентация к открытому уроку по теме "Басни И. Крылова"
    Հեղինակ՝ arbaka, բաժին` Մասնագետի անկյուն
    Գրառումներ: 19
    Վերջինը: 03.02.2018, 22:50
  5. Գրառումներ: 16
    Վերջինը: 24.09.2014, 11:40

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •