+ Կատարել գրառում
Էջ 9 11-ից ԱռաջինԱռաջին ... 7891011 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 81 համարից մինչև 90 համարի արդյունքները՝ ընդհանուր 103 հատից

Թեմա: Ուսուցման "Շրջված դասարան" մեթոդի արդյունավետությունը

  1. #81
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    16.12.2018
    Գրառումներ
    98
    Հեղինակության աստիճան
    3003
    Հարգելիներս ձեզ եմ ներկայացնում նախագծի արդյունքում ստեղծած մեր պաստառներից.
    IMG-4b265e0cc8af51a335ad90a4aeaabd16-V.jpgIMG-d2832199ef9b19c7f0e7cad33d03fe0e-V.jpg
    Վերջին խմբագրող՝ Վերգինե Հարությունյան: 07.05.2019, 12:59:

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Hasmik Mayilyan (12.05.2019), Միկինյան Տաթևիկ (19.05.2019)

  3. #82
    Մոդերատոր Նատաշա Պողոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.01.2019
    Հասցե
    Արցախ, քաղաք Մարտակերտ
    Գրառումներ
    1,114
    Հեղինակության աստիճան
    27795
    Մեջբերում Վերգինե Հարությունյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Նատաշա Պողոսյան, դուք իրավացի եք։Մեթոդն իր մոտեցման ձևով նոր հայտնագործություն չէ։Ուղղակի , շատ բնական պատճառաբանությամբ, կիրառման գործիքներն են փոխվել, ինչից ելնելով էլ՝տերմինների և միջոցների համալրում կա։Հավատացեք, մեթոդն իսկապես արդյունավետ է, կիրառելի։Երբեմն իհարկե սովորողները խնդիրներ ունենում են թե թեման ըմբռնելու հետ կապված, թե կազմակերպչական առումով, սակայն, ընդհանուր առմամբ, աշխատանքը հաճելի և գրավիչ է այս մեթոդով։
    Չարենց ուսումնասիրելու նախօրեին դիտեցինք կնոջ՝ Իզաբելլայի հուշերի վրա նկարահանված փաստագրական ֆիլմը՝ «Մահվան տեսիլը»՝ բանաստեղծի կյանքի վերջին տարիների նկարագրությամբ, որը գրողի դիմանկար է իր մեջ պարունակում, և՛ ժամանակաշրջան, և որի զոհը դարձան բազում անհատներ: Չարենցի տառապալից կյանքի դրոշմը դաջվել էր աշակերտների դեմքերին, ուղղակի աննկարագրելի էր, բայց նաև հասկանալի էր, թե հաջորդ դասաժամերին նրանք ինչպես են ընկալելու բանաստեղծին:

    Այսօր ուսուցչից պահանջվում է շարունակական ինքնակրթություն, գիտելիքների, մասնագիտական կարողությունների վերանայում՝ արդի պահանջներին համապատասխան: Համացանցի միջոցով ձայնային և տեսողական տեղեկատվության միաժամանակյա օգտագործումը բարձրացնում է մտապահելու ունակությունը, զարգանում է աշակերտների տեսողական և պատկերավոր մտածողությունը, ձեռք բերված գիտելիքները հիշողության մեջ պահպանվում են ավելի երկար: Թե՛ ուսուցիչների և թե՛ աշակերտների աշխատանքը նպատակաուղղված պետք է լինեն որոնողական-հետազոտական ուսումնասիրություններին, որոնք պայմաններ են ստեղծում հաջորդ դասաժամերի արդյունավետության համար:

  4. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.


  5. #83
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    15.07.2010
    Հասցե
    Ք․Արարատ
    Տարիք
    42
    Գրառումներ
    91
    Հեղինակության աստիճան
    50
    Հետաքրքիր մեթոդ, որի շնորհիվ աշակերտի մոտ ձևավորվում է պատասխանատվության զգացում, ժամանակի ճիշտ կառավարում և կատարած աշխատանքի արժևորում։

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  7. #84
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2019
    Գրառումներ
    35
    Հեղինակության աստիճան
    0
    《Շրջված դասարան》 մեթոդով 9_րդ դասարանում անցկացրեցինք "La Chanson Française" թեման։Աշակերտները նոր դասին նախապատրաստվել էին՝պատրաստելով սահիկաշարեր իրենց նախընտրած երգիչ_երգչուհիների մասին։Յուրաքանչյուրը պատմեց իր նախընտրած երգչի մասին՝առաջարկելով լսել նրա երգերից մեկը։Երգերի տեքստերը բաժանվեցին աշակերտներին,որոնք պետք է լրացնեին բաց թողնված բառերը։Դասի ավարտին հնչեցին հարցեր,որոնց աշակերտները կկարողանային պատասխանել,եթե ուշադիր դիտեին սահիկաշարերը և լսեին իրենց ընկերներին։Աշակերտները մեծ հաճույքով էին աշխատել։

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  9. #85
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    16.12.2018
    Գրառումներ
    98
    Հեղինակության աստիճան
    3003
    Մեջբերում Hasmik Mayilyan-ի խոսքերից Նայել գրառումը
    Հետաքրքիր մեթոդ, որի շնորհիվ աշակերտի մոտ ձևավորվում է պատասխանատվության զգացում, ժամանակի ճիշտ կառավարում և կատարած աշխատանքի արժևորում։
    Հարգելի Հասմիկ, ուրախ եմ Ձեզ տեսնել թեման քննարկողների խմբում։Իսկապես սովորողները այս մեթոդով աշխատելուց հաճախ դառնում են դասի ստեղծման համահեղինակներ, ինչի արդյունքում իսկապես տեսնում են, որ իրենց դերը որպես դասը կերտողի , ոչ պակաս կարևոր է, քան ուսուցչինը։Սա նրանց ավելի պատասխանատու է դարձնում։Նրանք որոշ չափով դառնում են դասի ընթացքի "ղեկավարներ", որտեղից էլ գալիս է դասին մասնակցելու մոտիվացիան և ակտիվությունը։

  10. #86
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    16.12.2018
    Գրառումներ
    98
    Հեղինակության աստիճան
    3003
    Մեջբերում Նատաշա Պողոսյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Չարենց ուսումնասիրելու նախօրեին դիտեցինք կնոջ՝ Իզաբելլայի հուշերի վրա նկարահանված փաստագրական ֆիլմը՝ «Մահվան տեսիլը»՝ բանաստեղծի կյանքի վերջին տարիների նկարագրությամբ, որը գրողի դիմանկար է իր մեջ պարունակում, և՛ ժամանակաշրջան, և որի զոհը դարձան բազում անհատներ: Չարենցի տառապալից կյանքի դրոշմը դաջվել էր աշակերտների դեմքերին, ուղղակի աննկարագրելի էր, բայց նաև հասկանալի էր, թե հաջորդ դասաժամերին նրանք ինչպես են ընկալելու բանաստեղծին:

    Այսօր ուսուցչից պահանջվում է շարունակական ինքնակրթություն, գիտելիքների, մասնագիտական կարողությունների վերանայում՝ արդի պահանջներին համապատասխան: Համացանցի միջոցով ձայնային և տեսողական տեղեկատվության միաժամանակյա օգտագործումը բարձրացնում է մտապահելու ունակությունը, զարգանում է աշակերտների տեսողական և պատկերավոր մտածողությունը, ձեռք բերված գիտելիքները հիշողության մեջ պահպանվում են ավելի երկար: Թե՛ ուսուցիչների և թե՛ աշակերտների աշխատանքը նպատակաուղղված պետք է լինեն որոնողական-հետազոտական ուսումնասիրություններին, որոնք պայմաններ են ստեղծում հաջորդ դասաժամերի արդյունավետության համար:
    Հարգելի Նատաշա Պողոսյան, շնորհակալություն գրառման համար։ Ինչպես Դուք եք նշել, ցանկացած մարդ, հատկապես ուսուցիչը, պետք է զբաղվի շարունակական ինքնակրթությամբ, որպեսզի կարողանա գտնել այսօրվա ՝ բազում աղբյուրներից տարբեր տեսակի ինֆորմացիա ստացող սովորողի կողմից տրվող հարցերին։
    Ինչ վերաբերում է տեսադասերի, աուդիոդասերի արդյունավետությանը, ևս կիսում եմ Ձեր կարծիքը։Իմ փորձը ցույց է տալիս, որ սովորողներն իսկապես ավելի հեշտ են մտապահում այդ տեսակի նյութերի բովանդակությունը, քան ուսուցչի կողմից մատուցվող ավանդական մեթոդմերի արդյունքում։

  11. #87
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    16.12.2018
    Գրառումներ
    98
    Հեղինակության աստիճան
    3003
    Մեջբերում Մարգարիտա Հարությունյան-ի խոսքերից Նայել գրառումը
    《Շրջված դասարան》 մեթոդով 9_րդ դասարանում անցկացրեցինք "La Chanson Française" թեման։Աշակերտները նոր դասին նախապատրաստվել էին՝պատրաստելով սահիկաշարեր իրենց նախընտրած երգիչ_երգչուհիների մասին։Յուրաքանչյուրը պատմեց իր նախընտրած երգչի մասին՝առաջարկելով լսել նրա երգերից մեկը։Երգերի տեքստերը բաժանվեցին աշակերտներին,որոնք պետք է լրացնեին բաց թողնված բառերը։Դասի ավարտին հնչեցին հարցեր,որոնց աշակերտները կկարողանային պատասխանել,եթե ուշադիր դիտեին սահիկաշարերը և լսեին իրենց ընկերներին։Աշակերտները մեծ հաճույքով էին աշխատել։
    Հարգելի Մարգարիտա, շնորհակալություն գրառման համար։Շատ հետաքրքիր մեթոդ եք ընտրել երգերի տեքստի վրա աշխատելու համար։
    Խորհուդ կտամ հարցումն էլ իրականացնել էլեկտրոնային տարբերակով kahoot.com և quizizz.com գործիքների միջոցով։Դուք ինքներդ ստեղծում եք հարցաշարերը, սովորողներն առցանց միանում են և միաժամանակ համացանցով պատասխանում հարցերին։Գնահատումը միավորային է, արդյունքները պահպանվում են Ձեր էջում, մատյանի նման։

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  13. #88
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    16.12.2018
    Գրառումներ
    98
    Հեղինակության աստիճան
    3003
    Հարգելի ֆորումցիներ, ձեզ եմ ներկայացնում "էկոլոգիական խնդիրներ" թեմայի շրջանակներում շրջված դասարան մեթոդով իրականացրած մեր հաջորդ նախագծի նկարներից.
    20190414_132651.jpg
    20190414_124219.jpg
    20190414_124230.jpg
    20190414_131043.jpg
    Բույսեր ենք ցանել, հետևում ենք, որ աճեն։

  14. #89
    Մոդերատոր Բեջանյան Վիոլետտա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.02.2019
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    159
    Հեղինակության աստիճան
    6122
    Երբ միաժամանակ երեխայի մոտ զարգացնում ես բնությունը սիրելու, բնության բարիքներից ոչ միայն օգտվելու, այլ զարգացնելու կարողությունը:Նաև շատ գովելի է մինչառարկայական կապի ճիշտ օգտագործումը:

  15. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  16. #90
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2019
    Գրառումներ
    35
    Հեղինակության աստիճան
    0
    Շնորհակալություն,հարգելի' Վերգինե, արձագանքի համար։Շատ լավ ՏՀՏ գործիքներ եք նշել։Դրանք իսկապես ուսումնական գործընթացը դարձնում են հետաքրքրական ու ժամանակի շնչին համապատասխան։
    Վերջին խմբագրող՝ Մարգարիտա Հարությունյան: 14.05.2019, 22:55:

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


+ Կատարել գրառում
Էջ 9 11-ից ԱռաջինԱռաջին ... 7891011 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. I want to know your opinion on "Fllipped classroom" and how to flip?
    Հեղինակ՝ Արմինե Գրիգորյան, բաժին` Օտար լեզուներ
    Գրառումներ: 5
    Վերջինը: 09.04.2019, 20:17
  2. Գրառումներ: 32
    Վերջինը: 08.03.2019, 01:07
  3. План урока по русскому языку в 3-ем классе. Учебник "Русский язык" Н.А.Байбуртян
    Հեղինակ՝ Nelli Antonyan, բաժին` Ուսումնամեթոդական նյութեր
    Գրառումներ: 0
    Վերջինը: 06.10.2018, 21:01
  4. Презентация к открытому уроку по теме "Басни И. Крылова"
    Հեղինակ՝ arbaka, բաժին` Մասնագետի անկյուն
    Գրառումներ: 19
    Վերջինը: 03.02.2018, 22:50
  5. Գրառումներ: 16
    Վերջինը: 24.09.2014, 11:40

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •