+ Կատարել գրառում
Էջ 1 5-ից 123 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 44 հատից

Թեմա: Ուսուցման "Շրջված դասարան" մեթոդի արդյունավետությունը

  1. #1
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    16.12.2018
    Գրառումներ
    34
    Հեղինակության աստիճան
    0

    Ուսուցման "Շրջված դասարան" մեթոդի արդյունավետությունը

    Շրջված դասարան մեթոդը մանկավարժական մոտեցում է, որի ժամանակ ուսուցման ավանդական ձևից անցում է կատարվում ժամանակակիցի։ Այստեղ " շրջվում " են դասարանական և տնային աշխատանքների դերերը՝ նոր թեման սովորողը ուսուցչի ուղղորդմամբ կամ ինքնուրույն ուսումնասիրում է տանը, իսկ թեմայից բխող վարժությունները կատարում դասարանում։ Ի դեպ, ըստ այս մեթոդի ուսուցիչը դասապրոցեսում հանդիսանում է միայն որպես միջնորդ, աջակցող։
    Հարգելի՜ ուսուցիչներ, ի՞նչ կարծիք ունեք այս մեթոդի վերաբերյալ։Ակնկալում եմ ձեր ակտիվ քննարկումը այս արդիական թեմայի շուրջ։ Շնորհակալություն։

  2. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.


  3. #2
    Մոդերատոր Բեջանյան Վիոլետտա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.02.2019
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    86
    Հեղինակության աստիճան
    2269
    Մեջբերում Վերգինե Հարությունյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Շրջված դասարան մեթոդը մանկավարժական մոտեցում է, որի ժամանակ ուսուցման ավանդական ձևից անցում է կատարվում ժամանակակիցի։ Այստեղ " շրջվում " են դասարանական և տնային աշխատանքների դերերը՝ նոր թեման սովորողը ուսուցչի ուղղորդմամբ կամ ինքնուրույն ուսումնասիրում է տանը, իսկ թեմայից բխող վարժությունները կատարում դասարանում։ Ի դեպ, ըստ այս մեթոդի ուսուցիչը դասապրոցեսում հանդիսանում է միայն որպես միջնորդ, աջակցող։
    Հարգելի՜ ուսուցիչներ, ի՞նչ կարծիք ունեք այս մեթոդի վերաբերյալ։Ակնկալում եմ ձեր ակտիվ քննարկումը այս արդիական թեմայի շուրջ։ Շնորհակալություն։
    Հարգեկի Վերգինե Հարությունյան, թեման իսկապես արդիական է: Կարծում եմ այն առավել արդյունավետ է կիրառել ավագ դպրոցում, երբ աշակերտները հիմնական դպրոցից եկել են բազային գիտելիքներով , և անհրաժեշտ է նրանց մոտ զարգացնել գործնական կարողությունները:

  4. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anna Melqumyan (13.04.2019), GayaneP (11.04.2019), LarisaB (10.04.2019), Lianna Manukyan (10.04.2019), Վերգինե Հարությունյան (09.04.2019), Բաղրյան Նաիրա (17.04.2019), Ռուզաննա Խաչատրյան (10.04.2019), Միկինյան Տաթևիկ (17.04.2019)

  5. #3
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    16.12.2018
    Գրառումներ
    34
    Հեղինակության աստիճան
    0
    Հարգելի՜ Վիոլետտա, ես հենց ավագ դպրոցում եմ կիրառում մեթոդը։Որպես ուսուցիչ ինձ համար շատ հետաքրքիր է աշխատել այս մեթոդով, սակայն սքվորողների մեջ դեռ արմատավորված է , որ ուսուցիչն գրեթե ամեն ինչ պետք է անի իր փոխարեն։ Չնայած կամաց֊կամաց նրանք սովորում են ինքնուրույն աշխատել, պրպտումներ անել, զբաղվել հետազոտական աշխատանքով։
    Հարգելիս, առաջարկում եմ Դուք էլ փորձեք աշխատել այս մեթոդով, ապա միասին քննարկենք դրա առավելությունների և թերությունների մասին։

  6. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anna Melqumyan (13.04.2019), GayaneP (11.04.2019), LarisaB (10.04.2019), Բեջանյան Վիոլետտա (09.04.2019)

  7. #4
    Մոդերատոր LarisaB-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2019
    Գրառումներ
    77
    Հեղինակության աստիճան
    1867
    Հարգելի Վերգինե Հարությունյան հետաքրքիր մեթոդի քննարկում եք սկսել: «Շրջված դասարան» կամ «Դասարանի շրջում» մեթոդի էությունն այն է, որ նոր նյութի հետ սովորողների առաջին ծանոթությունը կայանում է դասարանից դուրս` սովորաբար կա՛մ կարդալով, կա՛մ տեսադաս դիտելով, իսկ հետո հատկացված դասաժամի ընթացքում ավելի դժվար աշխատանքն է կատարվում` նյութի ամրապնդումը խնդիրների լուծմամբ, քննարկումով կամ բանավեճով:

    Մեթոդի մասին խոսել է Բենջամին Բլումը 2001թ.-ին իր լրամշակված տեսության մեջ. Ըստ մեթոդի սովորողները իմացական ավելի ցածր մակարդակի աշխատանքն (գիտելիքի ձեռքբերումը և ընկալումը) անում են դասարանից դուրս, իսկ ավելի բարձր մակարդակի իմացական աշխատանքի վրա կենտրոնանալը (կիրառումը, վերլուծումը, համադրումը, արժևորումը) կատարվում է դասարանում, որտեղ նրանք ունեն դասընկերների և ուսուցչի աջակցությունը: Այս մոդելը հակադրվում է ավանդականին, որում նոր նյութի հետ առաջին ծանոթությունը լինում է դասարանում, իսկ դրա ամրապնդումը տնային աշխատանքի միջոցով կատարվում է տանը: Այստեղից էլ տերմինը` «Շրջված դասարան»:

  8. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.


  9. #5
    Սկսնակ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2019
    Գրառումներ
    25
    Հեղինակության աստիճան
    0
    Շնորհակալություն,հարգելի՛ Վերգինե Հարությունյան։Առաջարկված թեման նորարական ու շատ արդիական մոտեցում է դասավանդման մեթոդիկայում։《Շրջված դասարան》 մեթոդը ժամանակակից կրթական պահանջներին համապատասխանող ամենաարդյունավետ մեթոդների թվին կարելի է դասել։Այն մեծապես նպաստում է աշակերտների ինքնակրթությանը,ինքնուրույն դատողություններ,վերլուծություններ,
    եզրահանգումներ կատարելու հմտությունների ձևավորմանը,《ինչու》,《ինչպես》հարցադրումներ անելու,դրանց պատասխանները փնտրելու կարողությունների զարգացմանը։Այն հնարավորություն է տալիս ավելի արդյունավետ օգտագործել դասը։Ուսուցիչը դառնում է միջնորդ մնայուն գիտելիքի և աշակերտի միջև՝ցույց տալով գիտելիքի ձեռք բերման ճանապարհն ու միջոցները։Աշակերտի դերակատարումը մեծանում է դասապրոցեսում, և նա դառնում է ուսումնական գործընթացի համաստեղծողը։Մեթոդի առավելություններն աներկբայելի են,սակայն այս մեթոդը պահանջում է ՏՀՏ գործիքների կիրառում,համացանցի հասանելիություն,ինչն էլ շատերը համարում են նրա թերությունը՝ հաշվի առնելով այն,որ բոլոր աշակերտները չունեն համապատասխան հնարավորություններ և հմտություններ։
    Վերջին խմբագրող՝ Մարգարիտա Հարությունյան: 10.04.2019, 21:32:

  10. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anna Melqumyan (13.04.2019), GayaneP (11.04.2019), LarisaB (11.04.2019), Վերգինե Հարությունյան (10.04.2019), Բաղրյան Նաիրա (17.04.2019)

  11. #6
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    16.12.2018
    Գրառումներ
    34
    Հեղինակության աստիճան
    0
    Հարգելի Մարգարիտա, շնորհակալություն գրառման համար։Մեթոդն իսկապես հետաքրքիր է։Առաջին հայացքից թվում է, թե այս մեթոդի կիրառումը թեթևացնում է ուսուցչի աշխատանքը, բայց կարծում եմ վերջինի պատասխանատվություն ավելի մեծ է այստեղ, քան ավանդականի դեպքում։
    Ձեր փորձն ի՞նչ է ցույց տալիս։
    Վերջին խմբագրող՝ Վերգինե Հարությունյան: 10.04.2019, 21:50:

  12. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anna Melqumyan (13.04.2019), GayaneP (11.04.2019), LarisaB (11.04.2019)

  13. #7
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    16.12.2018
    Գրառումներ
    34
    Հեղինակության աստիճան
    0
    Շնորհակալություն հարգելի Լարիսա։Ինձ հետաքրքիր է, դուք ինչ հաջողություններ եք գրանցել այս մեթոդի կիրառման արդյունքում։

  14. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anna Melqumyan (13.04.2019), GayaneP (11.04.2019), LarisaB (11.04.2019), Բաղրյան Նաիրա (17.04.2019)

  15. #8
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    16.12.2018
    Գրառումներ
    34
    Հեղինակության աստիճան
    0
    Համամիտ եմ հարգելի Մարգարիտա, հատկապես, որ դասարանում որոշ դեպքերում արգելվում է հեռախոսների առկայությունը։Բայց ես կասեմ, որ անձամբ ես հաճախ եմ խնդրում սովորողներին դասարանում գործի դնել հեռախոսը համացանցից օգտվելու համար, քանի որ երբեմն առանց դրա հնարավոր չէ։

  16. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    GayaneP (11.04.2019), Բաղրյան Նաիրա (17.04.2019), Բեջանյան Վիոլետտա (11.04.2019)

  17. #9
    Սկսնակ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2019
    Գրառումներ
    25
    Հեղինակության աստիճան
    0
    Իրավացի եք,հարգելի՛ Վերգինե։Մեթոդի կիրառումը նախապատրաստական հսկայածավալ աշխատանք է պահանջում,բայց չի կարելի ժխտել այն ակնհայտ փաստը,որ մեթոդը շատ արդյունավետ է և շատ հետաքրքիր ժամանակակից աշակերտի համար։ Ուստի ներդրված ջանքերը արդարացված են։

  18. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    GayaneP (11.04.2019), LarisaB (11.04.2019), Վերգինե Հարությունյան (10.04.2019), Բաղրյան Նաիրա (17.04.2019)

  19. #10
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    16.12.2018
    Գրառումներ
    34
    Հեղինակության աստիճան
    0
    Այո , հարգելի Մարգարիտա, հատկապես այն դեպքում, երբ առաջադրանքներ կատարելիս սովորողներն աշխատում են խմբային մեթոդով կամ զույգերով, նրանց մոտ ձևավորվում է նաև համագործակցային աշխատանքի ունակությունը։

  20. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anna Melqumyan (13.04.2019), GayaneP (11.04.2019), LarisaB (11.04.2019), Մարգարիտա Հարությունյան (10.04.2019)

+ Կատարել գրառում
Էջ 1 5-ից 123 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. I want to know your opinion on "Fllipped classroom" and how to flip?
    Հեղինակ՝ Արմինե Գրիգորյան, բաժին` Օտար լեզուներ
    Գրառումներ: 5
    Վերջինը: 09.04.2019, 20:17
  2. Գրառումներ: 32
    Վերջինը: 08.03.2019, 01:07
  3. План урока по русскому языку в 3-ем классе. Учебник "Русский язык" Н.А.Байбуртян
    Հեղինակ՝ Nelli Antonyan, բաժին` Ուսումնամեթոդական նյութեր
    Գրառումներ: 0
    Վերջինը: 06.10.2018, 21:01
  4. Презентация к открытому уроку по теме "Басни И. Крылова"
    Հեղինակ՝ arbaka, բաժին` Մասնագետի անկյուն
    Գրառումներ: 19
    Վերջինը: 03.02.2018, 22:50
  5. Գրառումներ: 16
    Վերջինը: 24.09.2014, 11:40

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •