+ Կատարել գրառում
Էջ 7 8-ից ԱռաջինԱռաջին ... 5678 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 61 համարից մինչև 70 համարի արդյունքները՝ ընդհանուր 75 հատից

Թեմա: Օդի աղտոտումն ու հողի էռոզիան կենսաբանության ուսուցման դասընթացում

  1. #61
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2019
    Գրառումներ
    50
    Հեղինակության աստիճան
    511

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.


  3. #62
    Մոդերատոր Անահիտ Պետրոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2018
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    138
    Հեղինակության աստիճան
    6895
    Մեջբերում Անուշ Ղալայան-ի խոսքերից Նայել գրառումը
    Մարդու տնտեսական գործունեության հետևանքով աղտոտվում են մթնոլորտը, ջրոլորտը և հողը:Մթնոլորտն աղտոտում են քիմիական նյութերը, զանազան ֆիզիկական ազդակներ և միկրոօրգանիզմները, երբ դրանց արտանետվող քանակները գերազանցում են թույլատրելի կոնցենտրացիաները: Հողի էռոզիան համաժողովրդական չարիք է. նա սողում է լեռնալանջերով,քանդում, ավերում և շարքից հանում է բնության ամենաթանկ գանձը՝ բերրի հողը` ժողովուրդների նյութական բարեկեցության հիմքը:
    Բացառիկ է էրոզիայի հասցրած վնասները լեռնային երկրներին. էրոզիայի միջոցով մաշվում են լեռնալանջերը, առաջանում են անդնդախոր ձորեր ու կիրճեր: Միլիոնավոր տարիների ընթացքում լեռնային երկիրը մաշվում է:
    Հարգելի մասնակիցներ,եկեք քննարկենք այս թեման:Խնդրում եմ կիսվեք Ձեր փորձով,խորհուրդներով և նյութերով:
    Հարգելի Անուշ հետաքրքիր թեմա եք քննարկում : Եկենք խոսենք Հայաստանում մթնոլոետի աղտոտման և դրա պահպանման մասին: Պատահար Նաիրիտ գործարանում
    ՀՀ-ում արտանետումների մոտ 95%-ը բաժին է ընկնում Երևանի և Արարատի, Արմավիրի, Լոռու, Կոտայքի մարզերիձեռնարկություններին ու տրանսպորտին։

    Հայաստանի Հանրապետությունում մինչև 1992 թվականը օդի հիմնական աղտոտման աղբյուրներն էին էներգետիկայի ոլորտը, գունավոր մետալուրգիայի, արդյունաբերական շինանյութերի, քիմիական արդյունաբերության ձեռնարկությունները: Տնտեսության ծանր ճգնաժամային վիճակի հետևանքով դադարեցվեցին աշխատանքները Նաիրիտգիտաարտադրական միավորումում, Հայկական ատոմային էլեկտրակայանում, Ալավերդու լեռնամետալուրգիական և այլ ձեռնարկություններում: Դրա հետևանքով խիստ նվազեցին մթնոլորտային արտանետումների ծավալները:

    Ներկայումս վնասակար նյութերի արտանետումների հիմնական աղբյուր են էներգետիկայի և լեռնամետալուրգիական ոլորտները: Հայաստանի Հանրապետությունում մթնոլորտ վնասակար նյութերի զանգվածային արտանետումներում ավտոտրանսպորտի բաժինը կազմում է մոտ 65%:

    Մթնոլորտն աղտոտումից պահպանելու լավագույն միջոցն այն չաղտոտելն է, քանի որ աղտոտող նյութերն անհնար է որսալ։ Այդ նպատակով հարկավոր է կատարելագործել բոլոր արտադրական շարժընթացները, ստեղծել անթափոն արտադրություններ, զտել արտանետվող գազերը։ Կարևոր նշանակություն ունի մթնոլորտի վիճակի հսկողության հատուկ համակարգի ստեղծումը։ Աղտոտման նվազեցման հիմնական միջոցառումներն ընդգրկում են աղտոտիչ նյութերի մշտական հաշվառումն ու չափորոշումը։ ՀՀ տարածքում գործում են օդային ավազանի վերահսկողության դիտակետեր, որոնք պարբերաբար գրանցում և հաղորդում են տեղեկություններ օդի աղտոտվածության մասին;

    Մթնոլորտային օդի մաքրության և որակի բարելավման ապահովումը, մթնոլորտային օդի վիճակի վրա ֆիզիկական, քիմիական, կենսաբանական և այլ վնասակար ազդեցությունների նվազեցումն ու կանխումը կարգավորվում են «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքով (1994)։

    https://youtu.be/ngc-osnAQtA
    Վերջին խմբագրող՝ Անահիտ Պետրոսյան: 27.05.2019, 22:36:

  4. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.


  5. #63
    Մոդերատոր Լիլիթ Հակոբջանյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2018
    Հասցե
    Վանաձոր
    Տարիք
    36
    Գրառումներ
    333
    Հեղինակության աստիճան
    12026
    Օդի վիտամիններ

    Մարդն իր գիտակցության մեջ վիտամինները զուգորդում է պտուղ-բանջարեղենի, մթերքի կամ դեղատնից գնված վիտամինային հաբերի հետ: Սակայն գոյություն ունեն նաև աչքի համար ոչ տեսանելի, առանց համի ու հոտի վիտամիններ. դրանք օդի մեջ են, թթվածնի իոններով լիցքավորված մոլեկուլներում: Օդը մարդու կյանքում աննկարագրելի դեր է կատարում. բարձրացնում է իմունիտետը , օժտված է նաև հզոր հակաօքսիդանտ ազդեցությամբ:

    Յուրաքանչյուրը գիտի, որ երբ գլխապտույտ կամ աշխատունակության անկում է առաջանում, ապա առաջին օգնությունը մի կում մաքուր օդն է:

    Կյանքի շունչը

    Առաջինն, ով նկատել է լիցքավորված օդի ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա, Լոմոնոսովն էր: Սակայն առաջինն ակադեմիկոս Ալ. Չիժևսկին էր, որ ապացուցեց դրական ու բացասական իոնների ազդեցությունը հիվանդ ու առողջ օրգանիզմի վրա: «Բնակարան կառուցելով` մարդը զրկել է իրեն իոնացված օդից, իր բնական շնչառական միջավայրն աղավաղել է ու բնության հետ օրգանիզմը հակասության մեջ դրել: Քաղաքաբնակները կյանքի 90%-ն անց են կացնում շենքի ներսում ու աստիճանաբար կորցնում իմունային ուժերը, հիվանդանում են ու ժամանակից շուտ ծերանում»:

    Անիոնները կամ բացասական լիցքով մասնիկները կենսականորեն անհրաժեշտ են օրգանիզմին: Դրանց գոյությունը մենք զգում ենք բնության գրկում, լեռներում, ծովի մոտ, անձրևից հետո, երբ լիաթոք շնչելու անհագ ցանկություն է առաջանում: Անիոններն անվանում են «օդի վիտամիններ»: Դրանք բուժում են բրոնխների ու թոքերի հիվանդությունները, բարձրացնում իմունիտետը և կանխարգելիչ հզոր միջոց են համարվում, նպաստում են օդը փոշուց մաքրելուն` մանրէների թիվը հասցնելով նվազագույնի: Բացասական անիոնները տևական մաքրող ազդեցություն ունեն օդի միկրոֆլորայի վրա:


    Բազմաթիվ էլեկտրաչափական դիտարկումները ցույց են տվել, որ 1 սմ3 անտառի օդում 700-1500 անիոն կա, իսկ խոշոր քաղաքներում` 150-200, շենքերում այդ թիվը նվազում է մինչև 25 անիոն: Ահա թե ինչու են էկոլոգները տագնապում: Բանն այն է, որ եթե 1 սմ3-ում անիոնների քանակը 1000-ից պակաս է, ապա վատանում է ինքնազգացողությունը, հիվանդանում ենք, տառապում գլխացավից, թուլություն, հոգնածություն զգում:


    Անիոնների ազդեցությամբ օրգանիզմում ակտիվանում են ֆերմենտները, էնզիմները, վիտամիններն ու հորմոնները:


    Օդը, դրսից տուն մտնելով, կորցնում է իր որակական հատկությունները, իսկ օդորակիչները թարմ օդի տպավորություն են ստեղծում, ինչը, սակայն, երբեք չի կարող բնական օդին փոխարինել: Բանն այն է, որ սենյակում ու շենքում օդն այլևս կենսաբանորեն ակտիվ չէ, իոնացված չէ: Իսկ այսօր առավելություն համարվող հերմետիկ ապակիները նվազեցնում են օդափոխանակության հնարավորությունը:


    Ժամանակակից մարդն իր կյանքի մեծ մասն անց է կացնում փակ տարածքներում ու շնչում առողջության համար վտանգավոր նյութերի մեծ խտություն ունեցող օդ: Այսօր դա խնդիր է թե՛ քաղաքային բնակարանի, թե՛ աշխատավայր-գրասենյակի և թե՛ քաղաքից դուրս գտնվող տան պարագայում:


    Ուսումնասիրելով փողոցում ու տանը ստեղծված էկոլոգիական վիճակը` գիտնականները հանգել են այն եզրակացության, որ տան օդը 6-7 անգամ գերազանցում է դրսի օդին` թունավորության մակարդակով ու, բնականաբար, նպաստավոր միջավայր ստեղծում հիվանդությունների զարգացման համար :


    Մարդն օրվա ընթացքում 24 կգ օդ է շնչում: Փակ տարածքում փոշեմասնիկների խտությունը 5 անգամ ավելի է, քան ամենաբանուկ փողոցներում: Ու, եթե հաշվի առնենք, որ մարդը 22 հազար անգամ օդ է ներշնչում, ու ամեն անգամ օրգանիզմ է ընկնում միջինը 55 հազար փոշեհատիկ, ապա ստացվում է, որ մեր շնչառական համակարգն օրական 2 ճաշի գդալ փոշի է շնչում: Մեկ տարում յուրաքանչյուր բնակիչ 30 կգ փոշի է հավաքում իր բնակարանից: Ապացուցված է, որ փակ տարածքում ինֆեկցիոն հիվանդություններով վարակվելու հավանականությունը 5-8 անգամ ավելի է: Բացի այդ, տնային փոշու մեջ բորբոսասնկեր ու սպորներ կան:

  6. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Սամար (29.05.2019), Անուշ Ղալայան (28.05.2019), Մարինե Յարմալոյան (20.06.2019)

  7. #64
    Մոդերատոր Լիլիթ Հակոբջանյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2018
    Հասցե
    Վանաձոր
    Տարիք
    36
    Գրառումներ
    333
    Հեղինակության աստիճան
    12026
    Սենյակի օդը կեղտոտվում է ու դրան նպաստող գործոններ են.

    սենյակի նորմալ օդափոխանակությանը խոչընդոտող սինթետիկ նյութերի առատությունը,կահույքը, հագուստը, կոշիկը, գորգերը,զուգարանների օդը,ինքը` մարդը, շուրջ 400 քիմիական միացություն է արտադրում շրջակա տարածք (ածխաթթու գազ, ջրի գոլորշի, եթերանյութեր, որոնք օրգանիզմում կատարվող կենսաքիմիական գործընթացների արգասիք են),տնային կենդանիների հոտը,ջեռուցման ու գազասարքերի շահագործման խախտման արգասիքները,խոհանոցի շահագործումը (հատկապես երբ այրվում է սնունդը կամ փչանում),ջրատար ու կոյուղու համակարգում խցանումները,տնային փոշին,լուրջ աղտոտում է նաև ծխախոտի ծուխը,սենյակում նաև նյութերի քայքայման հոտ է լինում (շինանյութի` բետոն, ներկ, քար ու աղյուս), որոնցով կառուցված է տունը, ժամանակի ընթացքում ֆիզիկական ու քիմիական քայքայման են ենթարկվում (քիմիականի դեպքում օդի մեջ գազեր են կուտակվում, իսկ ֆիզիկականի դեպքում` այդ նյութերի մանրագույն մասնիկներ),կենցաղային քիմիայի միջոցներ (լվացքի միջոցներ, որոնք պետք է պահվեն պինդ փակվող ամանի մեջ),ինտերիերի ոչ գրագետ կազմակերպումը,սենյակի օդը թունավոր կոկտեյլի է վերածում հեռուստացույցի, համակարգչի, կենցաղային տեխնիկայի առկայությունը,կենդանիներ ունեցողներն իրենց չեն ծանրաբեռնում տարրական հիգիենայի կանոններով. կենդանիների արտաթորանքը չորանալով մշտապես «թևածում» է օդում:

    Իրավիճակը շտկելու համար պետք է մի քանի տարրական կանոնի հետևել.
    կանոնավոր կերպով օդափոխել սենյակը,դեն նետել հնոտիքը,հաճախակի խոնավ մաքրություն իրականացնել,նվազեցնել փոշին կուտակող նյութերի քանակը (վարագույր, գոբելեն, գորգ ու ավելորդ իրեր),ժամանակ առ ժամանակ մաքրություն իրականացնել նաև նկուղներում, աստիճանավանդակում, իսկ տանը պետք է հետևել, որ սննդային մնացորդներ չկուտակվեն,աղբամանը պետք է փակ բերան ունենա, բայց և հաճախակի պետք է դրա պարունակությունը դատարկել, իսկ աղբամանը ժամանակ առ ժամանակ լվանալ ու ախտահանել:

    Մարդը հիմնականում հիվանդանում է աղտոտված օդի հետևանքով կամ այդ օդի պատճառով խորանում են հիվանդությունները:
    Հետևաբար, շենքում, սենյակներում միշտ` տարվա բոլոր եղանակներին, պետք է ապահովել բնական օդի ներթափանցումը:

  8. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Սամար (29.05.2019), Անուշ Ղալայան (28.05.2019), Մարինե Յարմալոյան (20.06.2019)

  9. #65
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2019
    Գրառումներ
    50
    Հեղինակության աստիճան
    511
    Պաշարների շտեմարանում տեղադրված է <<Թթուներ>> սալիկահանդեսը:
    https://lib.armedu.am/resource/27759

    Պաշարների շտեմարանում տեղադրված է <<Արտազատման օրգանները և դրանց դերը>> սալիկահանդեսը:
    https://lib.armedu.am/resource/27760
    Վերջին խմբագրող՝ manush: 17.06.2019, 11:40: Պատճառ: Գրառումների միացում

  10. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.


  11. #66
    Մոդերատոր Նարինե Այվազյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.10.2017
    Գրառումներ
    251
    Հեղինակության աստիճան
    4296

    Մթնոլորտային օդի աղտոտման կանխարգելում

    Մթնոլորտային օդի աղտոտումը կանխելու կամ նվազեցնելու նպատակով՝

    1.անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել բնակավայրերի և ձեռնարկությունների զբաղեցրած տարածքների բարեկարգման համար,
    2.քաղաքացիները պարտավոր են իրականացնել բույսերի պաշտպանության միջոցառումները, դրանց աճի խթանիչները, հանքային պարարտանյութերը և մյուս պատրաստուկները փոխադրելու, պահելու և կիրառելու կանոնները,
    3.օգտակար հանածոների արդյունահանումը, պայթեցման աշխատանքները, թափոնակոնների, հանքաշեղջերի և թափոնների տեղափոխումն ու շահագործումը պետք է կատարել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով,
    4.արգելվում է բնակավայրերում թափոնակոնների, հանքակույտերի և լցակույտերի տեղափոխումը, արդյունաբերական թափոնների, արտադրական, կենցաղային աղբի ու մթնոլորտային օդը փոշով, վնասակար գազերով և գարշահոտ նյութերով աղտոտելու աղբյուր հանդիսացող այլ թափոնների պահեստավորումը կամ այրումը։

  12. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Սամար (29.05.2019), Անուշ Ղալայան (29.05.2019), Մարինե Յարմալոյան (20.06.2019)

  13. #67
    Մոդերատոր Նարինե Այվազյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.10.2017
    Գրառումներ
    251
    Հեղինակության աստիճան
    4296

    Մթնոլորտային օդի վերահսկողություն

    Մթնոլորտային օդի հսկողությունն ու վերահսկողությունը, ըստ քիմիական, ֆիզիկական և կենսաբանական ցուցանիշների, իրականացնում են բնական միջավայրի աղտոտման հսկողության և վերահսկողության ծառայությունները ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։

    Եթե օդերևութաբանական գործոնների, մթնոլորտային օդն աղտոտող նյութերի արտանետումների և այլ վնասակար ներգործությունների անբարենպաստ զուգորդության հետևանքով առանձին շրջաններում սպառնալիք է առաջանում մարդկանց կյանքի ու առողջության համար, ապա ձեռնարկությունները, տրանսպորտային միջոցները պետք է աշխատեն հատուկ ռեժիմով կամ ժամանակավորապես դադարեցնեն աշխատանքը՝ մթնոլորտ կատարվող արտանետումների ինտենսիվությունը նվազեցնելու և մյուս վնասակար ներգործությունները վերացնելու նպատակով։ Անհրաժեշտության դեպքում պետք է տարհանվի բնակչությունը, և ձեռնարկվեն անհետաձգելի միջոցառումներ։

  14. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Սամար (29.05.2019), Անուշ Ղալայան (29.05.2019), Մարինե Յարմալոյան (20.06.2019)

  15. #68
    Մոդերատոր Հարությունյան Լիլիթ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.04.2019
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    230
    Հեղինակության աստիճան
    5177
    mtnolorti-axtotum-2-638.jpgmtnolorti-axtotum-2-638.jpg
    Ներկայիս տեմպերով մթնոլորտի աղտոտման շարունակությունը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ երկրի բնակլիմայական միջավայրի վրա, ուստի յուրաքանչյուր պետություն պետք է ունենա իր պատասխանատվության բաժինը այս խնդրում, քանի որ օդի աղտոտումը հատկապես վերջին տարիներին մեծացրել է իր բացասական ազդեցությունը երկրի բնակիչների առողջության վրա:
    ՀՀ-ում արտանետումների մոտ 95%-ը բաժին է ընկնում Երևանի և Արարատի, Արմավիրի, Լոռու, Կոտայքի մարզերի ձեռնարկություններին ու տրանսպորտին։ ՀՀ տարածքում գործում են օդային ավազանի վերահսկողության դիտակետեր, որոնք պարբերաբար գրանցում և հաղորդում են տեղեկություններ օդի աղտոտվածության մասին: Հատկապես կարևոր է մթնոլորտի վիճակի հսկողության հատուկ համակարգի ստեղծումը։

  16. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  17. #69
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2019
    Գրառումներ
    50
    Հեղինակության աստիճան
    511
    Դասի պլան - 9-րդ դասարան:Իմ կազմած պլաններից է:
    Հողերի աղտոտում:Անապատացում:

    64728228_2347241562164576_6155974821470535680_n.jpg 64911478_2125365960913906_2424592996612702208_n.jpg

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  19. #70
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    25.07.2018
    Հասցե
    Ք.Երևան
    Գրառումներ
    35
    Հեղինակության աստիճան
    0
    Հարգելի Անուշ,կարևոր թեմա եք ընտրել քննարկման համար։Մթնոլորտի աղտոտռւմը մարդկության առջև կանգնած լրջագույն խնդիրներից մեկն է։

  20. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


+ Կատարել գրառում
Էջ 7 8-ից ԱռաջինԱռաջին ... 5678 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •