Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 19 հատից

Թեմա: Խաչատուր Աբովյան

  1. #1
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2019
    Գրառումներ
    439
    Հեղինակության աստիճան
    9884

    Խաչատուր Աբովյան

    ...Ազգի էս վիճակը վերք դառավ, կպավ սրտին: Մեծացավ, օտար երկիր գնաց ուսում առավ, իր սրտի վերքն էլ հետը մեծացավ ու խորացավ: Ահա էս խորը վերքը , իր աչքի տեսած տանջանքն ու տառապանքը , կռիվն ու քաջությունը հրեղեն լեզվով պատմեց մի գրքի մեջ, անունը դրեց<<Վերք Հայաստանի>>:

    <<Վերք Հայաստանին>> և' հայրեասերի ողբ է, և' ազգային դյուցազներգությու է, որ ուժ ու հպարտություն է շնչում, և բարերարվածի ու փրկվածի ներբող ` ողողված ուրախության արտասուքներով ու օրհնություններվ: Եվ ամենը, ինչ որ դուրս է գալիս նրա սրտից, նրա բերանից, նրա գրչի տակից, անկեղծ է, լիասիրտ ու ճշմարիտ, որովհետև ինքն ապրել, աչքով տեսել, ականջով լսել ու պատմել է: /Հովհաննես Թումանյան/

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Սյուզ (30.04.2019)

  3. #2
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2019
    Գրառումներ
    439
    Հեղինակության աստիճան
    9884
    Նա գիտության իր ծարավով, իր համեստ ձգտումներով, իր սակավապետությամբ, ինչպես և իր մտքի հատկությամբ, իր սիրով և կամքի կայունությամբ վայելում էր մեր շնորհապարտությունն ու հարգանքը: / Ֆրդրիխ Պարրոտ/

    Աբովյանը մեկն էր այն ազնիվ , բանիմաց և արդարամիտ մարդկանցից, որոնց մենք կյանքում սակավ ենք հանդիպում: / Ավգուստ Հաքստհաուզեն/

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Սյուզ (30.04.2019), Զարինե Ամիրյան (06.04.2019)

  5. #3
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2019
    Գրառումներ
    439
    Հեղինակության աստիճան
    9884
    Եվ ահա հայտնվել է մի անհատ, որն առաքելություն է ստանձնել լուսավորելու իր ազգը, որն իր բովանդակ ջերմեռանդությամբ նվիրվել է այդ գործին և որին չեն կասեցրել հալածանքն ու հակառակությունները: /Մարիոն Բրոսսե/

    Մեր նախորդներից ո՞րը, մեր հայրենասերներից , դասականներից ո՞րը կարող էր ավելի ուժեղ կերպով արտահայտել հայրենիքի նկատմամբ իր սերն այնպես, ինչպես արտահայտել է Աբովյանը:/ Պավլո Տիչինա/

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Սյուզ (30.04.2019)

  7. #4
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2019
    Գրառումներ
    439
    Հեղինակության աստիճան
    9884
    ԱԲՈՎՅԱՆՆ ԻՄ ԿՅԱՆՔՈՒՄ

    Համո Սահյան
    Աբովյանի մեջ խտացված են Մաշտոցի դիվանագիտական հանճարը, Խորենացու հայրենասիրական կրակը, Նարեկացու կատարելության աղոթքը:
    Աբովյանը մեր ազգային ոգու մարմնացումն է : Եվ եթե ինչ -որ չափով հաղորդվել եմ այդ ոգուն, և իմ մեջ կրում եմ այդ ոգու մասունքները, դրա համար պարտական եմ մեր ժողովրդի մեծերից մեկի ` Աբովյանի ժառանգությանը :

    Վահագն Դավթյան
    Աբովյանը հայոց գրերի գյուտի ու Ավարայրի ճակատամարտի շարունակությունն էր նոր ժամանակներում: Սոսկ անհատ չէր նա, ժողովրդի հոգեկան ներքին ուժերի խտացումն էր, որ բռնկվեց, բոցավառվեց և դարձավ մեր պատմության աստեղային ժամերից մեկը:

    Պիոն Հակոբյան
    Ամենահայոց գրողը, ամենամեծ հայրենասերը, ամենահուզաշատ անհատականությունը, բանաստեղծական երևակայության և ստեղծագործական կարողությունների անմրցակից հանճարը, ամենաանկեղծը, ամենամաքուրը, ամենավեհը:

    Գրիգոր Խանջյան
    1959 թ. լույս տեսավ առաջին նկարազարդ <<Վերք Հայաստանին>> և այդ օրվանից մեծ լուսավորչի գիքրը, հայրենասերի ողբը դարձավ իմ ստեղծագործական կյանքի հիմնաքարերից մեկը: Նա ինձ դաս տվեց հայրենասիրության և հերոսության, նա իր հրեղեն խոսքով ինձ տարավ հայ ժողովրդի հույզերի ու երազների աշխարհը: Նա ինձ սովորեցրեց ճանաչել մեր ժողովրդին, սիրել նրա նիստուկացը, հիանալ նրա իմաստությամբ ու կենսունակությամբ :

    Հրանտ Մաթևոսյան
    Ջոջանց տան ասքը, Հովհաննես Թումանյանը, Մովսես Խորենացին, Խաչատուր Աբովյանը, Եղիշե Չարենցը, և' Մարտիրոս Սարյանը, և' Արամ Խաչատրյանը,և' Վիլյամ Սարոյանը, և' Կոմիտասը...ազնվական իրենց ոգու կանչը ժամանակների ու տարածությունների վրայով միմյանց են նետում, նրանց արծվենի այն կռինչները Հայոց մե'ր հայրենիքի արդար երկնքում գտնում իրարու, բարձրաթռիչ կամարներ դառնում Ջոջանց մեր տան համար, և այդ կամարներին Աբովյանի խոսքն է `<< Էդ ու~մ վրա եք ձեռ բարձրացնում>>:

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Սյուզ (30.04.2019)

  9. #5
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2019
    Գրառումներ
    439
    Հեղինակության աստիճան
    9884
    ԺԱՄԱՆԱԿԱԿՑԻՆԵՐԸ ԱԲՈՎՅԱՆԻ ՄԱՍԻՆ
    / Ավանգարդ,16 նոյեմբերի, 1984թ./
    ՖՐԻԴՐԻԽ ՊԱՐՐՈՏ

    1829 թվականին Հայաստան է գալիս`Արարատի գագաթը բարձրանալու նպատակով: Այդ ճանապարհորդությունը նկարագրված է նրա <<Վերելք դեպի Արարատ>> աշխատության մեջ: Նրա արշավախմբին է միանում Աբովյանը, որպես թարգմանիչ ու ուղեկցող: Պարրոտը դեռևս Թիֆլիսում, Ներսիսյան դպրոցի տեսուչ Ալամդարյանից էր լսել Աբովյանի մասին, որն այն ժամանակ կաթողիկոսի քարտուղարն էր: Ուսումնատենչ, հայրենասեր պատանին մեծ գիտնականի միջնորդությամբ շուտով մեկնեց Դորպատ ` ուսանելու:
    Այնուհետև նրանց բարեկամությունը շարունակվում է: Ուսանելու վեց տարիների ընթացքում Պարրոտի տունը Աբովյանի համար դառնում է որպես հարազատ հայրենական օջախ:
    Աբովյանը միշտ էլ խոր հարգանքով և մեծ ակնածանքով է հիշել իր ուսուցչին, որի հետ կապված էր նամակագրությամբ և անհամբեր սպասում էր յուրաքանչյուր նամակի, որոնք հուսադրում ու քաջալերում էին նրան նոր եռանդով շարունակելու լուսավորչական իր գործունեությունը:
    Վերջին խմբագրող՝ Հերմինե Խառատյան: 06.04.2019, 12:13:

  10. #6
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2019
    Գրառումներ
    439
    Հեղինակության աստիճան
    9884
    ՄՈՐԻՑ ՎԱԳՆԵՐ

    Աբովյանը մի կողմից ` որպես վանքի ներկայացուցիչ և միաբանության անդամ, մյուս կողմից ` որպես հայերերն, ռուսերեն, թաթարերեն և պարսկերեն իմացող մի անձ, մեզ համար խիստ անհրաժեշտ էր և անփոխարինելի: Բացի այդ, երիտասարդը մեզ ուղեկցելու մի այնպիսի սրտագին ու անշահասեր ցանկություն ցուցաբերեց, որ ես կարող էի կանխադրել, թե նա մեր ձեռնարկմանը ներքին ու աշխույժ հետաքրքրություն է նվիրում և այդ ձեռնարկման հաջողությանը շատ բանով կնպաստի: Եվ իմ ակնկալությունն արդարացավ. նա սկզբից մինչև վերջ, ամեն առիթով այնպես վարվեց, որ կարծես մեր գործն իր գործը լիներ: Նա գիտության իր ծարավով, իր համեստ ձգտումներով, իր սակավապետությամբ և իր ջերմեռանդությամբ, ինչպես և իր մտքի հատկությամբ, իր սրտով և կամքի կայունությամբ վայելում էր մեր շնորհապարտությունն ու հարգանքը:
    Սարկավագը, թեև հազիվ 20 տարեկան և վանական հանգիստ կյանքի վարժված, ոչ մի վայրկյան չէր խուսափում այն ճիգերից, որ պահանջում էր գործը, և ամբողջ ժամանակ ցուցաբերում էր խիզախություն, տոկունություն, ինչպես և բարձր ոգևորություն: Այն ջերմեռանդությունը, որ նրան Էջմիածնում դրդեց մեզ ուղեկցելու, չնայած վանական անհարմար և խանգարող տարազին, որ բաղկացած էր երեք լայն պարեգոտից, նրան հաջողությամբ առաջնորդեց նաև Արարատի ժայռածերպերի ու զառիվայրերի վրայով, մղեց նրան առանց հանգստի մասին մտածելու Արարատի գագաթին խաչի մասին հոգալու: Նա այդ հոգեհարազատ վայրից մի մեծ կտոր սառույց շորի մեջ փաթաթած ` մինչև վանք հասցրեց , որտեղ նա այդ սառույցը բաշխեց և որպես սուրբ վայրից ջուր ` մի շշի մեջ լցրեց:

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Սյուզ (30.04.2019)

  12. #7
    Մոդերատոր Նատաշա Պողոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.01.2019
    Հասցե
    Արցախ, քաղաք Մարտակերտ
    Գրառումներ
    1,073
    Հեղինակության աստիճան
    26693
    Աբովյանի մահը...

    Աբովյանի անհայտացման մասին զանազան վարկածներ կան, ոմանք քաղաքական միտումների են վերագրում, այլոք թուրքերի վրիժառության հետևանք են ասում, իբրև թե պարսիկ խաների կանանց հետ ունեցած հարաբերության համար, նրանցից խեղդվել և անհայտացել է: Ասում են, որ գլխարկը, կոշիկի մեկ հատը, սերթուկը գտել են Զանգվի ափին, բայց այս ամենը բերանացի տարածված լուրեր են, հաստատ ոչինչ չկա: Ոմանք ել իբրև կնոջից լսած, ասում են, թե նա կորչելու նախընթաց երեկոյին շատ մտախոհ է եղել, ոչ ոքի հետ չի խոսել, վաղ երեկոյից մինչև ուշ գիշերը ժամը մինչև չորսը շարունակ գրել է՝ առանց վեր կենալու ու պառկելու:

    Լուսադեմին արդեն Աբովյանը անհայտացել էր: Ոմանք ասում էին՝ թուրքերն են սպանել, թաղել և հետքը կորցնելու մտքով արտաքին նշանները գետի ափն են ձգել իբր թե՝ ինքնակամ գետն է ընկել ու խեղդվել: Հաստատ էր միայն, որ Զանգուն աղեցին, մաղեցին ամեն տեղ որոնեցին և դիակը չգտան:

    Աբովյանի անհայտանալուց մի քանի օր հետո նրա ծանոթ Վեքիլովը գալիս է տիկին Աբովյանի մոտ և սկսում է հարց ու փորձ անել ամուսնու մասին, որ իբրև թե ինքը ոչնչից ոչինչ տեղեկություն չունի; Տիկինը պատմում է եղելությունը և ինքնակոչ պարոնը անմիջապես յուր պատրաստակամությունն է հայտնում ծառայելու բարեկամի ամուսնու նեղություններին մասնակից լինելու: Ի վերջո նրան հաջողվում է ինքնակոչ խնամակալի տենչալի տիտղոսին հասնել:
    Տիկինն իրավացի պատճառներով իր հույսը չէր կտրում, որ Աբովյանը մի օր անպայման տուն կվերադառնա, քանի որ նա սովորություն ուներ առանց տանը հայտնելու զանազան կողմեր գնալ և այնտեղից նամակ գրել թե այս ինչ տեղն եմ:
    Վեքիլովը, որ վաղուց տենչում էր յուր պաշտոնին, կնոջ սիրտը հանգստացնելու համար իբրև ապացույց, որ հիրավի Աբովյանը կորել է, բերում է մի կոշիկ և մի սերթուկ, հայտնելով, որ Զանգվի ափին են գտնվել: Սակայն Աբովյանի աշակերտները, դերձակը և կոշկակարը հերքում են, որ դրանք Աբովյանինն են:
    Հնարագետ թուրքը երկրորդ փորձին դիմեց: Մի օր նա մի քանի ոսկոր և մի գանգ բերելով ասում է, որ սրանք Աբովյանի ոսկորներն են ու գանգը, սակայն բժիշկը զննելուց հետո այն եզրակացության է գալիս, որ 16 տարեկան աղջկա գանգ է մի քանի տարի ջրի մեջ մնացած:
    Այսպես, թե այնպես Վեքիլովը շարունակում է լինել խնամակալ և փչացնել նրա ունեցած չունեցածը:
    Աբովյանն ուներ մի քանի թուրք աշակերտներ, որոնցից մեկը Շաֆի բեկն էր: Սրա հայրը պարտքերի տակ է ընկնում ու փախչում Պարսկաստան՝ թողնելով կնոջը և որդուն Երևանում:
    Աշակերտի նկատմամբ ունեցած հարգանքից ելնելով Աբովյանը 700 ռուբլի փող է տալիս նրա մորը, որպեսզի վերջինս վճարի պարտքը և այգին ազատի պարտատերերից: Այս դեպքից հետո Աբովյանը կապվում է այդ հրաշալի այգու հետ, որ գտնվում է Երևանի արևելյան կողմում՝ Դամուրբուլաղ կոչված տեղում և շատ անգամ գնում է այդ այգին զբոսնելու: Թուրք խանումը յուր անկեղծ շնորհակալությունները միշտ հայտնում էր Աբովյանին և նրա ամուսնուն զանազան նվերներով:
    Ժամանակակիցները սկսում են նրա վրա կասկածել և զանազան թեր ու դեմ ենթադրություններ անել: Այս ամենը բանաստեղծին ավելի էր ստիպում հաճախ լինել այգում:
    Տիկին Էմիլիան բազմիցս նկատողություն է անում Աբովյանին՝ նրա հաճախակի այցերը թուրքի այգին, բայց նա ուշադրություն չի դարձնում կնոջ նկատողությունների վրա և շարունակում է յուր զբոսանքը նույն այգում:
    Խոսակցություններն այնպիսի ծայրահեղության են հասնում, որ մի դիրք ունեցող մոլլա նախագուշակելով վտանգավոր ապագան, գնում է Աբովյանի կնքահայր գնդապետ Լիվդմինովի մոտ և հայտնում այն բոլոր դավադրությունները, որ թուրք ժողովուրդը պատրաստել է: Գնդապետն անմիջապես տեղեկացնում է տիկին Աբովյանին, որ վերջինս համոզի Խաչատուրին դադարեցնի այգի հաճախելը, բայց կնոջ խոսքերից հետո Աբովյանը ասում է, որ այժմ ավելի հաճախակի պետք է գնա, որ խալխին ցույց տա, որ իր սիրտը բարի է, թող ինչ ուզում են անեն, վախեցող չկա:
    Այս խոսակցությունից մի քանի օր հետո Աբովյանն անհայտանում է: Շաֆի բեկի հայրը վաղուց Պարսկաստանից վերադարձել էր և մտածում էր Աբովյանի պարտքը մի կերպով վերջացնել: Ավելի հարմար է համարում Աբովյանին սպանել: Սպանությունը կատարվում է կացնով, և ապա ամփոփում են խնկելի մարմինը այգու խորքի հին փլատակների տակ: Նրա սիրելի աշակերտը մասնակից է եղել սպանությանը, հայտնի չէ. ոմանք ասում են, որ առաջի հարված տվողը նա է եղել, իսկ ոմանք էլ պատմում են, թե յուր հայրը ծածուկ է կատարել այդ եղեռնագործությունը: Այնուամենայնիվ, Աբովյանի գերեզման փորողը դարձավ նրա բարեգործությունը՝ 700 ռուբլին:
    Այս մասին մինչև այսօր վկայում են թուրք ծերերից մի քանիսը, որոնք ծանոթ են եղել և՛ Աբովյանին, և՛ ժամանակի հանգամանքներին:
    Տիկին Աբովյանը խնդրում է ոստիկանապետին խուզարկել այգին, սակայն անհետևանք: Թուրքերն այս մասին լսելով՝ հանում են դիակը և նետում Զանգուն: Ձկնորս Մարտիրոսը ձուկ որսալու ժամանակ հանկարծ սևաքարերի մեջ մի դիակ է գտնում, շապիկը գլխին քաշած, մարմինը բոլորովին այլանդակած, այնպես որ չի կարողանում ճանաչել, թե ո՞վ է. միայն եվրոպական ձևի շապիկը և կոճակները կարծել են տալիս, որ նոր օրերում անհայտացած Աբովյանի դիակն է: Խեղճ ձկնորսը վախենալով, որ դիակի տեղն ասելով ինքը կընկնի որոգայթի մեջ, քարերի արանքից հանում է և գցում ջրի զորեղ հոսանքի մեջ:
    Շատերը հավանական են կարծում Մարտիրոսի պատմածը, որը երկյուղով միայն իր կյանքի վերջին օրերումն է պատմել:
    Աբովյանի ողբերգական մահվանից անցնում է մի քանի տարի: Աբովյանի դուստր Զարմանդուխտը՝ ավարտած Թիֆլիսում Մադամ Ֆաուրի երեքդասյան դպրոցը, գալիս է Երևան. դեռ հոր անհայտանալու մասին ոչինչ չէր իմանում, ոչ ոքից չէր լսել Շաֆի բեկի այգում սպանվելու մասին: Այդ այգու մոտով քայլելիս նա հանկարծ թուլություն է զգում, սիրտը ցավում է և չի կարողանում առաջ գնալ: Այս ամենը նա պատմում է մորը: Մայրն արտասվելով ասում է, որ յուր հայրն այդտեղ է սպանվել, այդ պատճառով էլ նա ցավ է զգացել այգու մոտով քայլելիս:

    Ապրիլի 2-ին, վաղ առավոտյան Աբովյանը դուրս է եկել տնից և այլևս չի վերադարձել: Աբովյանի անհայտանալու լուրն արագությամբ տարածվում է քաղաքում: Աբովյանի անհայտացման լուրը զանազան ենթադրությունների խոսք ու զրույցի առարկա է դարձել: Ասումեն, թե իբր Աբովյանը զոհ է գնացել ցարական կառավարության խարդավանքին իր վառ և բացահայտ հայրենասիրության համար: Բարձր իշխանության հրամանով ցարական գաղտնի ոստիկանության ծպտյալ գործակալներն իբր թե անակնկալ վրա են հասել, ձերբակալել և «սև կառեթով» անհետ տարել, աքսորելով նրան Սիբիրի խորքերը, որտեղ նրան տեսել է հայտնի Չերնիշևսկին և այդ մասին հետո հայտնել Հաշտարխանի հայերին: Հայ աքսորականներից մինչև իսկ տեսնողներ են եղել նրա գերեզմանը՝ Օխոտսկ քաղաքում որոշ տապանագրով մի ծածկի տակ: Չերնիշևսկին շփոթել է Գևորգ Աբովյանին Խ. Աբովյանի հետ:
    Նման կարծիք կա, որ Աբովյանը հուսահատությունից ինքնասպան է եղել, հայտնել է նրա անհետանալու մասին և Փարիզի «Արևմուտք» երկշաբաթաթերթի խմբագիր, հայտնի Ստեփան Ոսկանը, երբ Փարիզում նա 1859թ. պատահել է Աբովյանի աշակերտներից մեկին և նրանից տեղեկացել հիշյալ հանգամանքի մասին: Նա գրել է. «Իր կորուստն երեք կերպով կրնա մեկնվիլ. Կամ հուսահատութենեն ինքնամեռելավհ աշխարե, կամ ուրիշներե սպանվեցավ և կամ զոհ եղավ անխուսելի վտանգի մը»:

    https://karinepetrosyan.wordpress.co...1%D5%B0%D5%A8/

  13. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.


  14. #8
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2019
    Գրառումներ
    439
    Հեղինակության աստիճան
    9884
    ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ՄԱՀՎԱՆ ԱՌԵՂԾՎԱԾ
    Posted on April 18, 2017 by boyakhchyansergey under Մայրենի լեզու, Uncategorized
    1828-1829 թթ. ռուս-թուրքական պատերազմի հետևանքով սկսվեց հայերի զանգվածային արտագաղթ, և շուրջ 90 000 հայեր հարկադրված լքեցին իրենց հայրենիքը։ Ժամանակի ցարական չինովնիկության հակահայկական քաղաքականությունը չէր կարող ազատամիտ Աբովյանի վրա իր բացասական ազդեցությունը չունենալ։ Շատ կարևոր է, թե պատմական այդ ժամանակաշրջանում ինչպես էին ձևավորվում Աբովյանի հասարակական-քաղաքական հայացքները։ Ռուսաստանի նկատմամբ խանդավառ վերաբերմունք ունեցող Աբովյանի մոտ («Օրհնվի էն սհաթը…») առաջացան գաղափարական շրջադարձի բոլոր նախադրյալները՝ ձախողվեցին դպրոց ստեղծելու իր ծրագրերը և, ընդհանրապես, չիրականացան սեփական պետականությունը վերականգնելու հայ ժողովրդի բոլոր ձգտումները։ Այս ամենի արդյունքը մեծ լուսավորականի առեղծվածային անհայտացումն էր, որի ստույգ մանրամասները առ այսօր թաղված են թանձր խավարի մեջ։ Ա. Բակունցի տեսակետով, Աբովյանը գնացել է 1848 թ. Եվրոպական հեղափոխություններին մասնակցելու։ Ակադեմիկոս Աշոտ Հովհաննիսյանը կարծում էր, որ նա ինքնասպանություն է գործել։ Պատմական գիտությունների թեկնածու Վ. Ավետյանը համոզում է, որ Աբովյանը սպանվել է իր պարտապան թուրքերի ձեռքով։ Այս բազմաթիվ տարբերակներից մեկն էլ Աբովյանի Սիբիր աքսորվելու վարկածն է, որը պնդում էր պատմաբան Վ. Ղազարյանը։ Առկա է նաև մի փաստաթուղթ լուսավորականի աքսորված լինելու վերաբերյալ՝ հիշեցնելով, որ նման վկայություն կա նաև մեծ բանաստեղծ Ավ. Իսահակյանի մոտ։ 1927 թ. Վիեննայում տպագրված «Հանդես ամսօրյա»-ում «Խաչատուր Աբովյանի գերեզմանը Ախոտսկում» հոդվածում Ռուբեն վարդապետ Մանասյանը պատմում է, որ կովկասահայ Սարգիս Գրձիլյանը, որը հայ համայնքներում ճանաչված և երևելի անձ էր, Խ. Աբովյանի գերեզմանի մասին վկայել է հետևյալը. իբր Ծերուն անունով մի մարդ, որը աքսորված է եղել Սախալին և տիրապետել է լուսանկարչական արվեստին, իրեն է նվիրել մի շարք լուսանկարներ, որոնց մեջ եղել է նաև Աբովյանի գերեզմանի լուսանկարը։ Այդ մասին նրան հայտնել է մի ռուս՝ ասելով. «Դու հա՞յ ես, ահա այստեղ է թաղված հայ Խաչատուր Աբովյանը, որը աքսորված էր այստեղ»: Խ. Աբովյանի Սիբիր աքսորվելու հավանականության մասին մի այլ փաստարկ է բերում Սբ. Էջմիածնի ճեմարանի վաստակավոր ուսուցիչ Ստեփան Կանայանցը: Նա պատմում է, որ Գերմանիայում, իր ուսումնարության տարիներին, Աստրախանի իր ընկերոջից 1883 թ. ստացել է մի նամակ, որը հայտնում էր, որ ռուս նշանավոր գրող և հրապարակախոս Ն. Չերնիշևսկին Աստրախանում պատմել է հայերին, թե ինքը Սիբիրում աքսորված ժամանակ տեսել է հայ Խաչատուր Աբովյանին։
    https://sergeyboyakhchyan.wordpress....E%D5%A1%D5%AE/

  15. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Սյուզ (30.04.2019), Մարիամ Սարգսյան. (06.04.2019)

  16. #9
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2019
    Գրառումներ
    439
    Հեղինակության աստիճան
    9884
    ՏՈՒՆ,ՈՒՐ ԾՆՎԵԼ Է ՀԱՅ ՄԵԾ ԼՈՒՍԱՎՈՐԻՉԸ

    Շուրջ 45 տարի է, ինչ հինավուրց Քանաքեռի բարձունքում գտնվող Խ. Աբովյանի տուն - թանգարանը իր անգնահատելի դերն է խաղում ինչպես աբովյանագիտության, այնպես էլ մեծ լուսավորչի կյանքի ու ստեղծագործության հետ կապված ուշագրավ փաստերն ու տեղեկությունները գալիք սերունդներին փոխանցելու գործում:
    Տուֆակերտ, հրաշալի շինության կողքին, որ հայ ժողովրդի երախտագիտության տուրքն է իր մեծ զավակին, Խ. Աբովյանի պապենական տունն է, որի կավածեփ պատերի ներսում սուրբ մասունքի պես պահպանվում են նրա դժվարին կյանքն ու տխուր պատանեկությունը հիշեցնող անձնական իրերը:Նեղլիկ պատուհաններով ու ցածր առաստաղով հյուրասենյակում ազգագրական իրեր են, հին մի մահճակալ, պատի մեջ փորված փոքրիկ մի բուխարի: Հյուրասենյակի հարևանությամբ թոնրատունն է, այնուհետև Աբովենց տան մառանը, որի պատերի ներսում էլ ծնվել է հայ մեծ լուսավորիչը: Փոքրիկ, շուրջ 200 տարվա վաղեմություն ունեցող այդ տունը իր անխոս հպարտությամբ , նոր Երևանին նայող իր հին պատուհաններով դարձել է թանկագին մի վայր ամբողջ հայ ժողովրդի համար: Քանզի այդ տունը իր պատերի մեջ պահում է նաև Հայաստանի մյուս նշանավոր զավակների խոսքի խորհուրդը, ովքեր այցելել են Աբովյանին, ովքեր եղել են ազգի վերածննդի ակունքներում: Նրանք Միքայել Նալբանդյանն ու Պատկանյան եղբայրներն էին, Կոմիտասն էր, Լևոն, Աղասի Խանջյանն էր ու Հովհաննես Թումանյանը:
    Եվ, այնուամենայնիվ , թանգարանի հիմնական ցուցանմուշները պահպանվում են 1978 թվին կառուցված տուֆակերտ շինությունում: Շուրջ 1500 անուն նյութերի հետ, որոնք հնարավորություն են ընձեռում ծանոթանալ Խ. Աբովյանի գիտական ու մանկավարժական գործունեությանը, ուղեգրություններին, ազգագրական հոդվածներին, մասունքի պես պահպանվում են նաև աբովյանագիտական հնատիպ ու հազվագյուտ մենագրություններ, նամակներ ու հուշապատումներ: / Արայիկ Մանուկյան,Ավանգարդ, 1984թ./
    http://abovyanmuseum.am/%D5%A9%D5%A1...0%D5%A1%D5%B0/

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Սյուզ (30.04.2019)

  18. #10
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2019
    Գրառումներ
    439
    Հեղինակության աստիճան
    9884
    Խաչատուր Աբովյանի լուսանկարը Ավետիք Իսահակյանի աշխատասենյակումIMG_20181028_110205.jpg

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Սյուզ (30.04.2019)

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Խաչատուր Աբովյան
    Հեղինակ՝ Ներսեսյան, բաժին` Հայոց լեզու և գրականություն
    Գրառումներ: 53
    Վերջինը: 02.02.2019, 17:03
  2. Խաչատուր Աբովյանի գրական ժառանգությունը
    Հեղինակ՝ Ներսեսյան, բաժին` Հայոց լեզու և գրականություն
    Գրառումներ: 15
    Վերջինը: 20.11.2018, 20:53
  3. Խաչատուր Աբովյան:
    Հեղինակ՝ Կարեն Ասատրյան, բաժին` Մասնագետի անկյուն
    Գրառումներ: 2
    Վերջինը: 04.06.2015, 21:43
  4. Խաչատուր Աբովյան:
    Հեղինակ՝ Կարեն Ասատրյան, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 2
    Վերջինը: 04.06.2015, 21:43
  5. Խ. Աբովյանի «անհայտ բացակայման» առեղծվածը
    Հեղինակ՝ lus, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 4
    Վերջինը: 11.03.2012, 22:29

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •