+ Կատարել գրառում
Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12
Ցույց են տրվում 11 համարից մինչև 20 համարի արդյունքները՝ ընդհանուր 20 հատից

Թեմա: Եկեղեցական տոներ

  1. #11
    Մոդերատոր Քրիստինե Հայ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2018
    Հասցե
    Կոտայքի մարզ քաղաք Աբովյան
    Գրառումներ
    934
    Հեղինակության աստիճան
    2580
    Հարգելի՛ Աննա, հետաքրքիր և ուսանելի թեմա եք ներկայացրել, եկեղեցական տոները հայ մարդու արժեհամակրգի և կյանքի կարևորոգուն դրսևորումներից մեկն է: Շուտով Զատիկն է՝ մեր եկեղեցու և ժողովրդի կողմից մեծ վայելում, սեր ունեցող տոներից մեկը, որին մեծ սիրով պատրաստվում է յուրաքանչյուր հայ ընտանիք:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  3. #12
    Ավագ մասնակից Աննա Սողոմոնյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.05.2018
    Գրառումներ
    136
    Հեղինակության աստիճան
    1034

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Քրիստինե Հայ (10.04.2019)

  5. #13
    Մոդերատոր Քրիստինե Հայ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2018
    Հասցե
    Կոտայքի մարզ քաղաք Աբովյան
    Գրառումներ
    934
    Հեղինակության աստիճան
    2580
    Լեհաստանում Զատիկի օրը նմանվում է հայկական Վարդավառին: Մարդիկ միմյանց վրա ջուր են լցնում: Այս ավանդույթը կոչվում է Սմինգուս-Դինգուս: Ըստ լեգենդի` այն աղջիկները, որոնց ջրեն, տարվա ընթացքում կամուսնանան:

    Երուսաղեմում մարդիկ ուրբաթ օրը քայլում են այն ճանապարհով, որով Հիսուսն է անցել իր խաչվելու օրը: Որոշ մարդիկ իրենց ուսերին Խաչ են կրում` ի հիշատակ Հիսուս Քրիստոսի

    Նորվեգիայում Զատիկին ընդունված է ընթերցել կրիմինալ պատմվածքներ: Հեղինակների կողմից ստեղծվում են հատուկ այդպիսի գրքեր, որոնք անվանում են «Զատիկի օրվա թրիլերներ»: Այս ավանդույթը սերում է 1923 թ-ից:

    Իսպանական Վերժես քաղաքում Սուրբ հինգշաբթի օրը կազմակերպում են «մահացու պար» կոչվող բեմադրությունը: Մարդիկ հագնում են կմախք հիշեցնող կոստյումներ և սկսում են պարել դրանցով: Պարը սկսվում է կեսգիշերին և տևում է երեք ժամ:

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  7. #14
    Ավագ մասնակից Աննա Սողոմոնյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.05.2018
    Գրառումներ
    136
    Հեղինակության աստիճան
    1034
    Հարգելի' գործընկերներ, ուրախ եմ, որ մասնակցում եք թեմայի քննարկմանը: Եկեղեցական տոները անչափ կարևոր են մեր երեխաների արժեհամակարգը ձևավորելու համար:

  8. #15
    Ավագ մասնակից Աննա Սողոմոնյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.05.2018
    Գրառումներ
    136
    Հեղինակության աստիճան
    1034
    Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը կոչվում է նաև Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված: Զատիկը Հայ Առաքելական Ս. Եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է: Հիսուս Քրիստոսի խաչելությունից և մահից հետո` երեկոյան, բարեպաշտ մարդիկ Նրա մարմինը իջեցրին խաչից և դրեցին վիմափոր գերեզմանի մեջ՝ փակելով մեծ քարով: Երեք օր հետո` կիրակի առավոտյան, յուղաբեր կանայք` Մարիամ Մագդաղենացին, Հակոբի մայր Մարիամը և Սողոմեն, գնացին գերեզման՝ անուշաբույր յուղերով օծելու Քրիստոսի մարմինը, սակայն զարմանքով տեսան, որ քարայրի մուտքի քարը հեռացված է, իսկ գերեզմանը` թափուր: Մինչ նրանք տարակուսում էին, երևացին երկու հրեշտակ և ասացին. «Ինչո՞ւ եք ողջին մեռելների մեջ փնտրում: Այստեղ չէ, այլ Հարություն առավ» (Ղուկ. 24:5-6):



    Հարության լուրը կանայք ավետեցին առաքյալներին, որից հետո Հիսուսը երևաց նրանց: Քրիստոսի Հարությունը դարձավ քրիստոնեական վարդապետության և հավատի հիմքը: «Եթե մեռելների հարություն չկա, ապա և Քրիստոս հարություն չի առել: Եվ եթե Քրիստոս Հարություն չի առել, իզուր է մեր քարոզությունը, իզուր է և ձեր հավատը» (Ա Կորնթ. 15:13-14):


    Ս. Հարության տոնի նախընթաց երեկոյան եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Ս. Պատարագ, որով սկսվում են զատկական տոնակատարությունները: Առավոտյան եկեղեցիներում կատարվում է ժամերգություն, Անդաստանի արարողություն, ապա մատուցվում տոնական Ս. Պատարագ: Ս. Հարության տոնին հավատացյալները միմյանց ողջունում են «Քրիստոս Յարեաւ ի մեռելոց» ավետիսով, պատասխանում՝ «Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի»:


    Զատկի տոնին հավատացյալները ձու են ներկում: Ներկված ձուն համարվում է Հարության և նոր կյանքի խորհրդանիշ: Կարմիր գույնը խորհրդանշում է խաչյալ Հիսուսի կենդանարար արյունը, որ թափվեց մարդկության փրկության համար: Ըստ Ս. Գրիգոր Տաթևացու՝ «Միայն Զատկին ենք ձու ներկում, որովհետև ձուն օրինակ է աշխարհի», և ինչպես իմաստուններն են ասում. «Դրսի կեղևը նման է երկնքին, թաղանթը՝ օդին, սպիտակուցը՝ ջրին, դեղնուցն էլ երկիրն է: Իսկ կարմիր գույնը խորհրդանշում է Քրիստոսի արյունը: Եվ մենք կարմիր ձուն մեր ձեռքերի մեջ առնելով` հռչակում ենք մեր փրկությունը»:


    Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը Հայ Եկեղեցին նշում է հիսուն օր շարունակ՝ մինչև Հոգեգալստյան տոն (Պենտեկոստե): Այս ընթացքը կոչվում է Հինանց շրջան կամ Հինունք, որը ծագում է «հիսունք» բառից:


    Հինանց շրջանի քառասուն օրերը Հարուցյալ Քրիստոսի՝ աշակերտներին երևալու և Աստծո արքայության մասին վկայություններ տալու հիշատակությունն են (Գործք 1:3), իսկ վերջին տասն օրերը նվիրված են Քրիստոսի Համբարձմանը:

  9. #16
    Ավագ մասնակից Աննա Սողոմոնյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.05.2018
    Գրառումներ
    136
    Հեղինակության աստիճան
    1034
    Վերջին խմբագրող՝ Աննա Սողոմոնյան: 12.04.2019, 12:51:

  10. #17
    Ավագ մասնակից Աննա Սողոմոնյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.05.2018
    Գրառումներ
    136
    Հեղինակության աստիճան
    1034
    Միջնադարյան Եվրոպայում սովորություն կար Զատկին ծառաներին ձու նվիրել: Բացի այդ, իրար ձվեր էին նվիրում սիրահարները՝ որպես համակրանքի նշան: Սովորաբար Զատկի ձվերը վառ գույներ են ներկում: Ամենատարածվածը կարմիրը և ծիրանագույնն է, որը խորհրդանշում է Քրիստոսի զոհաբերած արյունը: Տարածված են նաև հագեցած դեղինը և կանաչի երանգները, որոնք հիշեցնում են գարնանային արևը և խոտը: Շատ երկրներում երեխաները հավատում էին (հիմա էլ են շատերը հավատում), որ լավ վարքի դեպքում Զատկի նապաստակը տոնի նախօրեին կգա և բույնը կլցնի գունավոր ձվերով: Բույնը կամ զամբյուղը պետք է պատրաստել նախապես: Հրաշք-նապաստակի գալուն սպասում էին համարյա նույն անհամբերությամբ, ինչպես Սանտա Կլաուսին:

  11. #18
    Ավագ մասնակից Աննա Սողոմոնյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.05.2018
    Գրառումներ
    136
    Հեղինակության աստիճան
    1034

  12. #19
    Մոդերատոր Հարությունյան Լիլիթ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.04.2019
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    232
    Հեղինակության աստիճան
    5642
    Հարգելի Աննա, շնորհակալություն գեղեցիկ թեմայի քննարկման համար: Ըստ իս այն խիստ արդիական է

  13. #20
    Մոդերատոր Հարությունյան Լիլիթ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.04.2019
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    232
    Հեղինակության աստիճան
    5642
    Սուրբ Թարգմանչաց տոն (ամբողջական անվանումը՝ Սրբոց թարգմանչաց վարդապետացն մերոց), հայ ժողովրդի ազգային-եկեղեցական տոներից է, նշվում է Սուրբ Խաչի տոնի չորրորդ կիրակիին հաջորդող շաբաթ օրը։ Խորհրդանշում է հայոց գրերի գյուտը, Աստվածաշնչի հՄովսես Խորենացու, Դավիթ Անհաղթի, ինչպես նաև Գրիգոր Նարեկացուև Ներսես Շնորհալու հիշատակը այերեն առաջին թարգմանությունը, թարգմանչաց շարժումն ու հայ դպրության սկիզբը։

+ Կատարել գրառում
Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •